PDA

Դիտել ողջ տարբերակը : Մամուլի ազատության օր

P.S.
06.05.2008, 14:44
Մի քանի օր առաջ Մամուլի ազատության օրն էր։ Ըստ իս, այդ օրը մեզ հետ կապ չունի այնքան, որքան ասենք Զիմբաբվեի անկախության օրը, որովհետև երկուսն էլ մեր իրականության ու մեզ հետ կապ չունեն։

Այդ օրը ընդունված է խոսել մամուլի խնդիրներից, առաքելությունից, բարեփոխումներից։ Իմ հիշելով, այդպես եղել է միշտ՝ ինչ սկսել ենք նշել այդ օրը։ Ես նույնիսկ մի հատ ավանդույթ ունեմ՝ հաշվում եմ, թե քանի հոգի է այդ օրը հարցազրույց վերցրել Ազգի Հակոբ Ավետիքյանից։ Ավետիքյանը հարմար խոսացող է և ընդդիմադիրների և իշխանամետների համար։ Այդ պատճառով, նրա «տոնական» հարցազրույցները գրեթե նույնչափ ավանդական են, որքան նախագահի խոսքը՝ Ամանորի գիշերը։

Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այլ բան։ Պարզ է՝ այսօր հասարակությունը լրագրողներին չի վստահում։ Չի հարգում։ Առանձին լրատվամիջոցների նկատմամբ էլ ունի ծայրահեղ վատ վերաբերմունք։ Ինչ անել....

Yellow Raven
06.05.2008, 15:12
Հայաստանը ուր,մամուլի ազատությունը ուր:D
2 լրիվ իրար հակադիր բևեռներ

Artgeo
06.05.2008, 15:27
Հայաստանը ուր,մամուլի ազատությունը ուր:D
2 լրիվ իրար հակադիր բևեռներ

+1 ես էլ էի ուզում բացել սենց թեմա, բայց նույն պատճառով չբացեցի :)

Sunny Stream
06.05.2008, 16:53
էլի սկսեցինք բողոքել-բողոքել-բողոքել... :sad
Մամուլի Ազատության օրը քաղաքում թերթ կարդալու ակցիա է եղել, որի մասին նախօրոք գրվել է այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=24489), իսկ հետո էլ ակցիան լուսաբանվել է, օրինակ, այստեղ (http://echannel.am/?topic_id=1841)...
եթե ուզում ես, որ մամուլը մեզ մոտ պատասխանատու լինի իր քայլերի համար ու գնահատվի ըստ արժանվույն, պետք է առաջինը ինքդ բարձրաձայն կարդաս ու կողքինին «կարդացնես» այն, ինչ ճիշտ է, ինքդ բարձրաձայն պախարակես ու աշխրահին ցույց տաս այն, ինչ սխալ է քո երկրի մամուլում!

Հ.Գ. ակցիան կազմակերպել էր «Հիմա» շարժումը, սակայն այն «քաղաքականցվեց» միայն վերջում…

Artgeo
07.05.2008, 21:40
ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
http://www.aravot.am/2008/aravot_arm/May/7/p1.jpg

Երեկ համաժողովրդական շարժման կենտրոնը՝’ ի դեմս հասարակական եւ քաղաքական մի քանի կազմակերպությունների, մայրաքաղաքի փողոցներում երթ էր նախաձեռնել ի պաշտպանություն ազատ խոսքի, քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքի: «Հանուն ազատ մամուլի, հանուն ժողովրդավարական Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցները ուղղվեցին նախ ՀՌԱՀ, ապա նաեւ Ռադիոտուն՝’ վերջիններից պահանջելով ամբողջովին կատարել ԵԽԽՎ բանաձեւի եւ ԵՄ նախագահության մարտի 4-ի եւ 12-ի հայտարարություններում նշված պահանջները, վերաբացել «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերությունները, լիարժեքորեն ապահովել ՀՀ քաղաքացիների օբյեկտիվ լրատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, ՀՌԱՀ-ի անդամներից ու նախագահից պահանջեցին «ցուցաբերել ողջամտություն» եւ հրաժարական տալ, նաեւ հրաժարվել Հանրային հեռուստաընկերությունը բացառապես իշխանության խոսափողը դարձնելու ստորացուցիչ քաղաքականությունից: Երթի մասնակիցները այս պահանջները փոխանցեցին ՀՌԱՀ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը:

http://new.aravot.am/skins/default/images/top_logo.gif (http://new.aravot.am/am/articles/politics/40249/view)

Վիդեո http://www.a1plus.am/file/vid/7448.wmv

Մտահոգ
14.05.2008, 16:26
Շուտով Հայաստանում նման դեպքերը կդառնան ամենօրյա:
Իսկ սա առայժմ Սիրիայում է:

A human rights group says a 24-year-old Syrian blogger has been convicted and sentenced to three years in prison on charges of undermining the prestige of the state and weakening national morale.
In a statement sent to The Associated Press on Wednesday, The National Organization for Human Rights in Syria condemned the verdict issued the day before as "outrageous" and called for Tarek Bayassi's immediate release.
The rights group says Bayassi's sentence was commuted to three years after an original sentence of six years. Bayassi was arrested last May in northwest Syria for surfing sites of Syrian opposition groups and posting comments online.
The Syrian government frequently arrests activists for posting comments critical of the government online.
"The Jerusalem Post"

Artgeo
14.05.2008, 16:28

Իսկ եթե անգլերեն չգիտե՞մ :( Ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում :think

Philosopher
14.05.2008, 16:36
Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հաջորդ ընտրություններին քաղբանտարկյալների բավականին մեծ մասը կլինեն ինտերնետային ակտիվիստները հաստատաբար: Պայքարը տեղափոխվում է ինտերնետ:

P.S.
14.05.2008, 20:55
[QUOTE=mtahog;838005]Շուտով Հայաստանում նման դեպքերը կդառնան ամենօրյա:
Իսկ սա առայժմ Սիրիայում է:

A human rights group says a 24-year-old Syrian blogger has been convicted and sentenced to three years in prison on charges of undermining the prestige of the state and weakening national morale.
In a statement sent to The Associated Press on Wednesday, The National Organization for Human Rights in Syria condemned the verdict issued the day before as "outrageous" and called for Tarek Bayassi's immediate release.
The rights group says Bayassi's sentence was commuted to three years after an original sentence of six years. Bayassi was arrested last May in northwest Syria for surfing sites of Syrian opposition groups and posting comments online.
The Syrian government frequently arrests activists for posting comments critical of the government online.

Մարդու իրավունքների պաշտպանության խումբը հայտարարել է, որ 24-ամյա սիրիացի բլոգգերը դատապարտվել է երեք տարի ազատազրկման պետության վարկը նվաստացնելու և ազգային բարոյականությունը խաթարելու համար: Ասոշիաթեդ պրեսին ուղարկված հաղորդագրության մեջ Սիրիայի մարդու իրավունքների ազգային կազմակերպությունը դատարանի որոշումն անվանել էն դաժան և պահանձել է անմիջապես ազատ արձակել Տարեկ Բայասսիին: Իրավապաշտպանների խոսքով, Բայասսի կալանքի ժամկետը վեցից փոխարինվել է երեք տարվա:

Տարեկ Բայասին ձերբակալվել է անցած Մայիս Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Սիրիայի ընդդիմադիր խմբերի սայթերն այցելելու և այնտեղ մեկնաբանություններ թողնելու համար: Սիրիայի կառավարությունը հաճախ է ձերբակալում այնպիսի ակտիվիստների, որոնք օնլայն քննադատում են երկրի իշխանությանը: