PDA

Դիտել ողջ տարբերակը : Բիթլզ/The Beatles

HardRock
13.02.2008, 15:40
Շուտվանից էի ուզում բացել այս թեման: Կարծում եմ շատերը միանգամից տեղը կբերեն. անունը Beatles-ի ալբոմներից մեկի անվանումնա, թեմանել բնականաբար Բիթլզնա:

impression
13.02.2008, 15:46
ու՜ուուու, գժվում եմ Բիթլզի համար....

եթե "պրոֆեսիոնալ" բիթլոմաններ կան ակումբում, կարելի ա հավեսով խորանալ էս թեմայով :)

Գալաթեա
13.02.2008, 15:48
ու՜ուուու, գժվում եմ Բիթլզի համար....

եթե "պրոֆեսիոնալ" բիթլոմաններ կան ակումբում, կարելի ա հավեսով խորանալ էս թեմայով :)

Կան :)

Economist
13.02.2008, 20:13
Ինձ էլ ներկա դրեք:ok

impression
14.02.2008, 00:25
եկեք Hey Jude երգենք :)

HardRock
15.02.2008, 16:06
Այ օրինակ կուզեի լսել կարծիքներ,
1. ով է ավելի տաղանդավոր՝ Ջոն Լենոնը թե՞ Պոլ ՄաքՔարթնին
2. որն է լավագույն ալբոմը
3. նշեք լավագույն երգերը

Իմ Կարծիքը՝
1. Պոլ ՄաքՔարթնին - Yesterday, Hey Jude, Let It Be, հեղինակը
2. լավագույն ալբոմ - Abbey Road
3. լավագույն երգերը՝ բնականաբար շատ են - Yesterday, Hey Jude, Let It Be, While My Guitar Gently Weeps, Strawberry Fields, Eleanor Rigby, Michelle, Girl, In My Life
Abbey Road ալբոմի համարյա սաղ երգերն էլ լավն են , չեմ գրում:

impression
15.02.2008, 16:55
1. Ջոն Լեննոն - Strawberry Fileds Forever, All You Need Is Love, Help, Girl, Happiness Is A Warm Gun.....
2. լավագույն ալբոմ - Abbey Road, A Hard Day's Night
3. լավագույն երգերը՝ բոլորը, կախված տրամադրությունից ու երգը կարոտելու չափից

(Լեննոնի երգերից նշել եմ միայն Բիթլզի երգացանկում եղածները, սակայն որպես կոմպոզիտոր նրանով ավելի շատ հիանում եմ հետագայի երգերի համար՝ Love, Imagine, Jealous Guy, Woman.....)

Yellow Raven
05.05.2008, 15:45
Նոր նայեցի ու շատ զարմացա,որ Բիթլների մասին թեմա չկա: :o
Ու որոշեցի բացեմ:)
Գրեք ձեր կարծիքները հայտնի <<Լիվերպուլյան քառյակի>> մասին,կարծում եմ դժվար է չսիրել նրանց երգերը:

Dayana
05.05.2008, 15:55
Այս խումբն իսկապես բացառիկ է :) այն աշխարհում միակն էր, որում ողջ կվարտերը /քառյակը/ երգում էր նույն տոնայնությունում :)
սիրում եմ նրաց երգերն ու իրենց և համոզված եմ, որ Beatles-ն անմահ է ;)

impression
05.05.2008, 16:03
Բիթլզ չսիրել հնարավոր ա՞

Ես մեծացել եմ իրենց երգերով, անգլերեն էլ հաստատ չէի սովորի, եթե իրենք չլինեին: Ինձ մի հսկայական գիրք են բերել աշխարհի եսիմ որ ծայրից, մի 6 կգ կլինի, թողնում եմ օֆիսում, էնքան ծանր ա, տուն տանել հնարավոր չի:

Բիթլզը շատ բաներով ա բացառիկ: Ինձ համար՝ նրանով, որ միակ խումբն են, ում բոլոր երգերը սիրում եմ, ու հաստատ 90 տոկոսն անգիր գիտեմ :)

REAL_ist
05.05.2008, 16:05
չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար աշխարհի բոլոր ժամանակների ամենալավ խումբնա:ok

Yellow Raven
05.05.2008, 16:15
Ես նույնիսկ ափսոսում եմ,որ Բիթլզի ժամանակներում չեմ ապրել:
Չնայած հիմա էլ,երգերը լսելուց,արդեն պատկերը առաջդա գալիս,էնքան բնական են երգում:
Մի խոսքով դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի,որ ինչ-որ խումբ իրանց հասնի:

Dayana
05.05.2008, 16:17
Ես նույնիսկ ափսոսում եմ,որ Բիթլզի ժամանակներում չեմ ապրել:
Չնայած հիմա էլ,երգերը լսելուց,արդեն պատկերը առաջդա գալիս,էնքան բնական են երգում:
Մի խոսքով դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի,որ ինչ-որ խումբ իրանց հասնի:

Բիփլզը բոլոր ժամանակներում է ;) իսկ իրենց կենդանի համերգը տեսնել կարծում եմ շատերը կերազեին :oy ու եթե լիներ ժամանակի մեքենա, կարծում եմ նրանց համերգին միլիոնավոր մարդիկ կգնային/դե ապագայից ի նկատի ունեմ/ :oy

impression
05.05.2008, 16:25
Ժող, ես քվեարկել եմ "գժվում եմ", բայց ցույց չի տալիս :(

Yellow Raven
05.05.2008, 16:33
Ժող, ես քվեարկել եմ "գժվում եմ", բայց ցույց չի տալիս :(
Քո մոտ հիմա գժվում եմ-ը շեղատառերովա գրա՞ծ
Որը շեղատառերովա,դրան էլ քվեարկել եսhttp://www.akumb.am/images/smilies/wink.gif

Sunny Stream
05.05.2008, 17:16
Շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ սիրում եմ :love, բայց, ամեն դեպքում, դա գժվել չեմ անվանի :)

Գլոբալ Հայացք
05.05.2008, 17:50
Չնայած հիմա էլ,երգերը լսելուց,արդեն պատկերը առաջդա գալիս,էնքան բնական են երգում:
Բիթլզը հենց այն խմբերից է, որոնց երգերի մեջ շատ է "ժամանակի շունչը", զարմանալի է նույնիսկ, որտեղի՞ց մենք գիտենք այն ժամանակների շունչը, բայց պարզվում ա գիտենք:
Շնայած մեկ-մեկ կասկածում եմ, որ դա մասսմեդիայի ազդեցությունն ա, թե չէ՞:

HardRock
05.05.2008, 18:21
Նոր նայեցի ու շատ զարմացա,որ Բիթլների մասին թեմա չկա: :o
Ու որոշեցի բացեմ:)
Գրեք ձեր կարծիքները հայտնի <<Լիվերպուլյան քառյակի>> մասին,կարծում եմ դժվար է չսիրել նրանց երգերը:

Վաբշետե կա, ես եմ բացել, Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band, :) անունով, բայց երևումա շատերը չեն հասկացել ինչ նկատի ունեի: Բիթլզը խմբերի խումբնա, մի խոսքով ասած, շատ եմ սիրում:

Ուլուանա
05.05.2008, 19:58
Ես էլ եմ շատ սիրում Beatles: :love
Սիրած խմբեր շատ ունեմ, ու չեմ կարող ասել, թե Beatles-ին ամենաշատն եմ սիրում, թեև իսկապես շատ եմ սիրում. բայց միաժամանակ չեմ կարող չընդունել, որ Beatles–ն իրոք առանձնանում է իր մի տեսակ համամարդկային բնույթով։ Ժամանակային առումով հին լինելով՝ այս խմբի երգերը երբեք չեն հնանում, ու համոզված եմ, որ լավ երաժշտությունը գնահատողների համար միշտ էլ կմնան որպես դասական գործեր, որոնց միջոցով կրթվել ու դեռ կրթվելու են շատ սերունդներ։

Պետք է ընդունել, որ Beatles–ի պարզության (բայց ո՛չ պարզունակության), զգացմունքային մեղեդայնության ու միաժամանակ գաղափարական խորության համադրությունը հազվագյուտ է ու, իմ կարծիքով, մինչև այժմ չգերազանցված։ Եվ պատահական չէ, որ հաճախ Beatles սիրում ու լսում են նաև ռոքից հեռու շատ մարդիկ։ Այն, փաստորեն, հասանելի է թե՛ լուրջ երաժշտագետներին ու երաժշտասերներին, թե՛ պարզապես հաճելի երաժշտություն սիրող հասարակ ունկնդիրներից շատերին։ Այս առումով, կարծում եմ, շատ տեղին կլինի Beatles-ին ռոքի ասպարեզում համեմատել Թումանյանի հետ՝ հայ գրականության ասպարեզում։ Երկուսն էլ համամարդկային են, ամենալայն զանգվածներին հասանելի, միաժամանակ իմաստուն ու պարզ, բայց ոչ երբեք պարզունակ։ :)

Koms
06.05.2008, 16:39
Դժվարանում եմ հիմա հիացմունքի ինչ որ նոր բան ասել, քան`All you need is love,..

Beatles` դա դասական է, նույն իրենք` Մոցարտ, Վիվալդի, Բախ, Բեթհովեն, եւ այլն, միշտ լսվում է, եւ միշտ էլ կլսվի, հանճարեղ երաժշտություն ու երգարվեստ, որը հավերժության համար է,

Yevuk
06.05.2008, 21:11
Ես նույնիսկ ափսոսում եմ,որ Բիթլզի ժամանակներում չեմ ապրել:
Չնայած հիմա էլ,երգերը լսելուց,արդեն պատկերը առաջդա գալիս,էնքան բնական են երգում:
Մի խոսքով դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի,որ ինչ-որ խումբ իրանց հասնի:

Իմ կարծիքով իրանց ոչ մեկը չի հասնի երբեք

Ռեդ
06.05.2008, 21:39
Իմ կարծիքով իրանց ոչ մեկը չի հասնի երբեք
Որովհետև իրանց լիրիկան ուրիշա . . .

Yevuk
06.05.2008, 21:59
Որովհետև իրանց լիրիկան ուրիշա . . .

Իրանց ոչ միայն լիրիկանա ուրիշ, այլև ամեն ինչը` նախ տաղանդը, մատւցման ձևը, դե երաժշտության մասին էլ չեմ խոսում ու ուրիշ շատ-շատ բաներ.....:hands

impression
06.05.2008, 22:40
իրենց փիլիսոփայությունն ա ուրիշ, երեխեք :)

happiness is a warm gun
strawberry fields forever
all you need is love
girl
hey jude....
:) իրենք ԴԵՄՔ են

Enipra
07.05.2008, 03:06
Սիրում եմ շատ, գնaլով ավելի ու ավելի շատ: :) Կարելի է ասել` վերջերս ինձ համար վերաբացահայտեցի Բիթլերին ու որոշ երգեր հիմա լսում եմ գրեթե ամեն օր: :love

Այս պահին ամենասիրածս երգերն են.

Strawberry fields
I'll follow the sun
All you need is love
All the lonely people
Hey Jude

REAL_ist
07.05.2008, 14:39
The Long And Winding Road–ը մեկել While My Guitar Gently Weeps–ը վերջնեն:ok

Kuk
07.05.2008, 14:59
Սենց խումբ չկա, դժվար էլ՝ լինի:good

Արամ
07.05.2008, 16:54
Սենց խումբ չկա, դժվար էլ՝ լինի:good
6-7 տարեկանից Պինկ Ֆլոյդի հետ լսում էի.....Գիռլնա սիրածս երգերից մեկը:)

Kuk
07.05.2008, 17:02
Is there anybody gone to listen to my story
All about the girl who came to stay?
She's the kind of girl you want so much
It makes you sorry;
Still, you don't regret a single day.
Ah girl! Girl! :love

Moon
01.02.2009, 15:52
Բիթլեր, բիթլեր, բիթլեր, շատ եմ սիրում....սիրում եմ նրանց երգերի տակ ռոքնռոլլ պարել, թվիստ, Բիթլերի երգերը տրամադրություն բարձրացնող են ու հանգստացնող։ :loveԻրանց միշտ բոլոր դարերում էլ կսիրեն ու միշտ կհիշվեն;

Արտիստ
01.02.2009, 15:55
Is there anybody gone to listen to my story
All about the girl who came to stay?
She's the kind of girl you want so much
It makes you sorry;
Still, you don't regret a single day.
Ah girl! Girl! :love

Across The Universe ֆիլմը նայիր, զկբի մասում ինչպես է Jude-ը նստած լողափին երգում այս երգը, երևի աչքերտ ավելի ուժեղ կփայլեն: Նու, եթե իհարկե արդեն չես նայել:)

Bayern Munchen
01.02.2009, 20:42
ասացեք ինչպես կարելիա չսիրել 20 դարի լավագույն ռոկ խմբին..Պաշտել կարելիա նրանց..

Ceceron
01.02.2009, 21:50
Բիթլերը լավն են... սիրում եմ և լսել և երգել... ապրեն հալալա իրանց....ասենք եթե չնայենք ձեր վերը նշած բոլոր լավ կողմերը( լիրիկա, երաժշտություն.....) մենակ երաժշտության նոր ոճ ստեղծելու համար արժանի են մենծ-մենծ հարգանքների .....

Rammstein
01.02.2009, 22:40
Քվեարկել եմ «Սիրում եմ»։ :)

Ի միջի այլոց, խմբի անումը ոչ թե Beatles է, այլ The Beatles (եթե անգլերեն ենք գրում) հետեւաբար մոդերներին կխնդրեմ թեման վերանվանել։ :)

Ֆրեյա
16.02.2009, 00:06
Ախր էնքան շատ լավ երգեր ունեն, որ... :love :love :love

Բիթլզը լեգենդ է, երևի թե խոսելն ավելորդ է, բոլորն էլ գիտեն

Սամվել
16.02.2009, 00:12
Սիրում եմ... հետաքրքիրն էն էր որ քվեարկելուց մտածում էի որ ոչմեկ Ատում եմ տարբերակը ընտրած չի լինի.. պարզվումա տենց մարդիկ էլ կան :crazy

Kuk
16.02.2009, 00:20
Հետաքրքիր ա` ինչո՞ւ ա հարցումը փակ:esim

Monk
16.02.2009, 09:33
Բիթլզի ֆանատ չեմ, բայց շատ եմ սիրում :)

malaletka
27.02.2009, 20:42
Beatles չէի լսում, բայց երեկ սկսեցի սիրել....
Երեկ Beatles ակումբում էի...ու կենդանի Beatles էր հնչում...ու գրեթե չէր տարբերվում իրական Beatles-ից....երգողի անունը Արսեն էր, նվագում էր կիթառ և դաշնամուր ու երգում էր Beatles-ի երգերը ու ստիպում էր կլանված լսել իրեն....

Beatles սիրողներին խորհուրդ եմ տալիս անպայման լսել Արսենին...Ամեն Հինգշաբթի երգում է Beatles ակումբում, որը գտնվում է Պուշկին փողոցի վրա, չհասած Սարյան փողոց...մուտքը ազատ է...մթնոլորտը գերող :love

Rhayader
27.02.2009, 21:32
Արտահայտված անտարբեր եմ: Գերագնահատում են նրանց դերը: Իրենց ժամանակի Տոկիո Ոտելն են եղել, և թեմատիկայով, և լիրիկայով, և երաժշտական արժեքով: Խումբ գեշ ու չաղ կամ նիհար ու պեպենոտ անչափահաս աղջիկների ու նրանց հոլիվուֆաժպիտ ծնողների համար:

HardRock
27.02.2009, 22:43

Ինչ ասեմ, ճաշակի հարցա, չես սիրում արտահայտվել ես, բայց ասեմ որ շաաաաաատ սխալվում ես: Չկա մի լուրջ երաժիշտ որ չգնահատի խմբին, նշանակումա այնուամենայնիվ իրանից բանա ներկայացնում:

Ռեդ
27.02.2009, 23:12
Չեմ կարող ասել "վատն են": Չե, վատը չեն, լավն են, բայց ամեն մարդ որ չի վերցնում ասում Բիթլզը սենց, Բիթլզը նենց: Մի հարցնող լինի Բիթլզից բացի ի՞նչ ես լսել:

Rhayader
27.02.2009, 23:52
Ինչ ասեմ, ճաշակի հարցա, չես սիրում արտահայտվել ես, բայց ասեմ որ շաաաաաատ սխալվում ես: Չկա մի լուրջ երաժիշտ որ չգնահատի խմբին, նշանակումա այնուամենայնիվ իրանից բանա ներկայացնում:

Իրականում լիքն են: Լավ էլի, երևի շատ հասուն օբլադի օբլադաներ են երգում, մի հատ էլ չակ բերիի երգերն են վարի տալիս:

malaletka
28.02.2009, 02:34
Ժողովուրդ ով ա գալիս այս Հինգշաբթի Արսենին լսելու??? հաստատ չեք փոշմանի :)

Սամվել
28.02.2009, 09:11
ԿԱրողա պատահի ես գամ..

Yellow Raven
28.02.2009, 13:09
Հետաքրքիրա.... Ես մի անգամ էդ Beatles Club-ը մտա մի 2-3 ամիս առաջ,ասին մեր մոտ կենդանի չեն երգում:think

impression
28.02.2009, 18:23
Արտահայտված անտարբեր եմ: Գերագնահատում են նրանց դերը: Իրենց ժամանակի Տոկիո Ոտելն են եղել, և թեմատիկայով, և լիրիկայով, և երաժշտական արժեքով: Խումբ գեշ ու չաղ կամ նիհար ու պեպենոտ անչափահաս աղջիկների ու նրանց հոլիվուֆաժպիտ ծնողների համար:

Դու վերջերս էս բաժնում ընդգծված ագրեսիվ ես :) արդեն սկսում եմ խուսափել գրառումներդ կարդալուց:

Rhayader
28.02.2009, 18:29
Դու վերջերս էս բաժնում ընդգծված ագրեսիվ ես :) արդեն սկսում եմ խուսափել գրառումներդ կարդալուց:

Լիլ, պարզապես «կնոպկեքս» են շոշափվում:

impression
28.02.2009, 18:32
Լիլ, պարզապես «կնոպկեքս» են շոշափվում:

արի անջատեմ :D:D:D:love

Վարպետ
28.02.2009, 21:46
Արտահայտված անտարբեր եմ: Գերագնահատում են նրանց դերը: Իրենց ժամանակի Տոկիո Ոտելն են եղել, և թեմատիկայով, և լիրիկայով, և երաժշտական արժեքով: Խումբ գեշ ու չաղ կամ նիհար ու պեպենոտ անչափահաս աղջիկների ու նրանց հոլիվուֆաժպիտ ծնողների համար:
Որ հեռակա ծանոթ չլինեի արտահայտվելու վաստակիդ` կզայրանայի: Իսկ հիմա ուղղակի տխրեցի:(

Արտիստ
28.02.2009, 22:21
Որ հեռակա ծանոթ չլինեի արտահայտվելու վաստակիդ` կզայրանայի: Իսկ հիմա ուղղակի տխրեցի:(

Ոչինչի կսովորես հետո իրա նման գրառումներին:hands

Հ.Գ. Beatles-ի կայֆը ենա, որ իիրանց երգերը կարճ են;)

Ռեդ
28.02.2009, 22:23
Հ.Գ. Beatles-ի կայֆը ենա, որ իիրանց երգերը կարճ են;)
Հեչ կապ չունի ;)

impression
28.02.2009, 22:25
Ոչինչի կսովորես հետո իրա նման գրառումներին:hands

Հ.Գ. Beatles-ի կայֆը ենա, որ իիրանց երգերը կարճ են;)

ահա, մանավանդ Hey Jude, All You Need Is Love, Within You Without You երգերը, չէ՞ :)

Ռեդ
28.02.2009, 22:28
ահա, մանավանդ Hey Jude, All You Need Is Love, Within You Without You երգերը, չէ՞ :)
Ախր երգերի կարճությունն ի՞նչ կապ ունի: Ըստ իս՝ էդ կարգի էական չի:
:)

impression
28.02.2009, 22:33
Ախր երգերի կարճությունն ի՞նչ կապ ունի: Ըստ իս՝ էդ կարգի էական չի:
:)

իհարկե :) ես էլ չափերի հետ կապված կայֆը չհասկացա, թեև մոտ տասնհինգ տարվա ստաժով բիթլոման եմ ;)

Yellow Raven
28.02.2009, 22:33
Ախր երգերի կարճությունն ի՞նչ կապ ունի: Ըստ իս՝ էդ կարգի էական չի:
:)

Որ ուշադիր կարդաս impression-ն էլ էր նույն բանը ասում;)
Բիթլզը ինքը լեգենդա հենց նրանով,որ իրա շուրջ շատ լեգենդներ են մինչև հիմա հյուսվում: Բայց կոնկրետ ինձ մի փոքր ձանձրացրել են իրանց երգերը,էս վերջերս համարյա չեմ լսում:B

Ռեդ
28.02.2009, 22:38
Բիթլզի փոփը ավելի շատ ա քան թե իրանց ռոքը: Ավելի շատ փոփի սիրահարներն են սիրում Բիթլզ քան թե ռոքի սիրահարները:
Հա վայ մոռացա ասեմ ես իրանց փոփն եմ սիրում ավելի շատ ու ոչ թե ռոքը: :)

Սամվել
28.02.2009, 22:40
Բիթլզի փոփը ավելի շատ ա քան թե իրանց ռոքը: Ավելի շատ փոփի սիրահարներն են սիրում Բիթլզ քան թե ռոքի սիրահարները:
Հա վայ մոռացա ասեմ ես իրանց փոփն եմ սիրում ավելի շատ ու ոչ թե ռոքը: :)

Ապեր Փոփը չէ Ռոքն Ռոլլը ;)

Ռեդ
28.02.2009, 22:58
Ապեր Փոփը չէ Ռոքն Ռոլլը ;)
http://en.wikipedia.org/wiki/The_Beatles
Genre(s)-ի տակ գրված է Rock, pop

impression
28.02.2009, 23:02
http://en.wikipedia.org/wiki/The_Beatles
Genre(s)-ի տակ գրված է Rock, pop

նու~, Բիթլզն իրականում բիգ բիթ էր նվագում էն սկզբներում, ռոք'ն'ռոլ, ռիթմ'ն'բլյուզ, հետագայում որոշ երգերում են պարզ զգացվում էն դասական ռոքի էլեմենտները` օրինակ I Want You (She's So Heavy), Helter Skelter երգերում: Իսկ Վիկիում էն խմբագրել կոճակը որ ով ուզի` ակտիվացնում ու ինչ ուզի` գրում ա, եսիմ, լավ չի էլի:

Ռեդ
28.02.2009, 23:26

Ես հավատում եմ մենակ իմ լսածին: Ինձ համար ընդհանրապես չափանիշ չի Վիկիում գրված ժանրը: Ուղղակի լինկը գրեցի, որ ասեմ, որ իրականում ռոք ն ռոլլ չի մենակ, ընդհանուր առմամբ ռոք ա: Ես էլ եմ տենց համարում ;)

Սամվել
01.03.2009, 00:25
Ես հավատում եմ մենակ իմ լսածին: Ինձ համար ընդհանրապես չափանիշ չի Վիկիում գրված ժանրը: Ուղղակի լինկը գրեցի, որ ասեմ, որ իրականում ռոք ն ռոլլ չի մենակ, ընդհանուր առմամբ ռոք ա: Ես էլ եմ տենց համարում ;)

Ապեր եթե դու Բիթլզ լսել ես... ու ասում ես որ Ռոքն Ռոլ չի .. ուրեմ ստեղ կա 2 տարբերակ..

Կամ դու չգիտես ՌոքնՌոլը որնա.. կամ էլ Բիթլզի մի քանի հատ երգ ես ընդամենը լսել :)

Ռեդ
01.03.2009, 00:28
Ապեր եթե դու Բիթլզ լսել ես... ու ասում ես որ Ռոքն Ռոլ չի .. ուրեմ ստեղ կա 2 տարբերակ..

Կամ դու չգիտես ՌոքնՌոլը որնա.. կամ էլ Բիթլզի մի քանի հատ երգ ես ընդամենը լսել :)
3րդ տարբերակ. Բիթլզ լսել եմ ու ասում եմ որ մենակ ռոքնռոլլ չի

Սամվել
01.03.2009, 00:29
3րդ տարբերակ. Բիթլզ լսել եմ ու ասում եմ որ մենակ ռոքնռոլլ չի

Ես էլ ասում եմ որ ավելի շատ Ռոքն Ռոլլա քան թե Փոփ :oy

Yellow Raven
01.03.2009, 20:50
3րդ տարբերակ. Բիթլզ լսել եմ ու ասում եմ որ մենակ ռոքնռոլլ չի

Տո դու երբ ս Բիլթլզ լսել,որ տենց մեծ-մեծ խոսում ես...
Բիթլզը ավելի շատ ռոք՛ն՛ռոլլա,հատկապես սկզբի շրջանում... Հետո սկսեցին փոխել երգերի ուղղությունը` Լեննոնը կողմ էր ավելի ծանր երաժշտությանը,բայց էդ մեկա չի նշանակում,որ իրանց երգածը ռոք՛ն՛ռոլլ չի...
Քո ասելով որ նայենք Էլվիսն էլ ռոք՛ն՛ռոլլ չի,որովհետև իրա երգածը մենակ ռոք՛ն՛ռոլլ չի եղել...:B

Ռեդ
01.03.2009, 21:31
Տո դու երբ ս Բիլթլզ լսել,որ տենց մեծ-մեծ խոսում ես...
Արտահայտություններիդ մեջ մի քիչ զգույշ . . .

Հարդ
19.09.2009, 13:42
Շատ եմ սիրում: Մանավանդ սիրում եմ պլաստինկեքով լսել: Էն փոշիների կտկտոցով ավելի Բիթլզային ա դառնում:

BeatleMan
19.09.2009, 14:18
Ինչ ասեմ... Բիթլզի երգերի տակ եմ մեծացել...համարյա սաղ երգերը անգիր գիտեմ, հիմա էլ գիտառով եմ նվագում...Իրանց նմանը չկա...Ստեղ ինչ-որ վեճ ա գնում, թե իրանք ռոք են երգում թե ռոք ն ռոլլ... Ժող Բիթլզը ունիվերսալ խումբա...իրանք ամենինչ էլ երգել են համ ռոք համ ռոք ն ռոլլ, ու իրանք համարվում են պոպուլյար և ռոք երաժշտության հիմնադիրները... ռոք ն ռոլլը չեմ ասում, որովհետև իրանցից առաջ Էլվիսնա եղել ու ինքնա ռոքնռոլլի հիմնադիրը, բայց Բիթլերը նույնպես երգել են ռոքնռոլլ…

Ռուֆուս
20.09.2009, 00:12
Եկեք էդ ոճի վեճը փակենք, Բիթլզը 60-ականների indie խումբ են եղել ու վերջ ;)

Smokie
21.06.2010, 13:22
Շատ եմ սիրում այս համաշխարհային ճանաչում ձեռք բերած խումբը, հենց այս պահին էլ լսում եմ:jagi: Ես կարծում եմ նույնիսկ եթե մարդ տվյալ պահին այդքան էլ ցանկություն չունենա «Բիթլզ» լսելու, բայց փորձի, կարճ ժամանակ անց մտնելու է երաժշտության մեջ ու ինքն էլ զարմանալու թե «ինչու՞ չէի ուզում լսել:»
Սիրելի երգերս շատ են, եթե թվարկեմ շատ երկար կտեւի, առաջին հերթին սիրում եմ ուրախ, աշխույժ երգերը:dance, հետո հանգիստ երգերը:ckck:

Էլիզե
21.06.2010, 21:02
Շատ եմ սիրում, հոյակապ երգեր ունեն, արժանի են իրենց անսպառ փառքին.... :)

All Together Now... :sulel :))

Mephistopheles
21.06.2010, 21:10
Եկեք էդ ոճի վեճը փակենք, Բիթլզը 60-ականների indie խումբ են եղել ու վերջ ;)

մենակ էդ չէ… Idle խմբեր հիմա էլ կան

Ռուֆուս
21.06.2010, 22:01
մենակ էդ չէ… Idle խմբեր հիմա էլ կան

Idle խումբը որ մեկն ա :o

Ես indie (http://en.wikipedia.org/wiki/Indie_rock)-ի հետ էի :))

Agni
11.08.2010, 14:37
Բիթլզը Բիթլզ ես էլ եմ սիրում իրանց ու մեկա միշտ լսվումա, բայց էլ ավելի հաճույք եմ ստանում, երբ պապասա իրանց մասին խոսում. էտ աչքերի փայլը ուրիշա, մի տեսակ լրիվ զգում եմ, թե էն ժամանակ ինչ էր իրանց համար Բիթլզը նշանակում...

pigmard
14.08.2010, 15:33
Համաձայն եմ, իրանց շուրջ ինչ որ կատարվեց դա տեղի չէր ունեցել երբեք ուրիշ ոչ մի խմբի հետ... բայց ափսոս ռոք շատ քիչ նվագեցին ու ինչ էլ նվագեցին մեծագույն Բոբ Դիլանի ազդեցության տակ արեցին ,բայց պոպ երաժշտության հիմքերի վրա մի քանի ՚՚՚՚՚՚՚՚՛՛ցիստեռ՚՚ ՚՚ ցեմենտ լցրեցին ու գնացին.

Magic-Mushroom
30.09.2010, 21:20
Ինձ շատ հետաքրքիր է,թե այդ ով է ատում Բիթլզին,Բիթլզը դա կյանք է,մի կյանք իր ուրախ եւ տխուր պահերով,Բիթլզը եւ հիփփիները փոխեցին մեր աշխարհը ու հեղափոխություն կատարեցին դեպի լավը,Ես Բիթլզի համար գժվում եմ ուղղակի ու 60-ականների համար նույնպես:yahoo:flower:sulel

anahit96
14.04.2011, 16:36
Բիթլզը կյաաաանքա.Գժվում եմ Բիթլզի համար :hands

HardRock
13.05.2011, 23:43
Բիթլզի մասին լեգենդներից ամենատարածվածը ու երևի ամենա անհավատալին: Իբր 1966թ. ավտովթարից Փոլ Մաքարտնին մահացել ա, ու նրան փոխարինել է նմանակը:

Rammstein
14.05.2011, 11:06
Բիթլզի մասին լեգենդներից ամենատարածվածը ու երևի ամենա անհավատալին: Իբր 1966թ. ավտովթարից Փոլ Մաքարտնին մահացել ա, ու նրան փոխարինել է նմանակը:

Ակնհայտ ա, որ խումբը իրա ալբոմների կազմերով, երգերով, երգերի backward-ներով բազմաթիվ նման ակնարներ ա արել, բայց ունենք փաստ, որ էսօր Պոլ Մաքքարտնին ողջ ա:

Դավիթ
14.05.2011, 17:11
Բիթլզի մասին լեգենդներից ամենատարածվածը ու երևի ամենա անհավատալին: Իբր 1966թ. ավտովթարից Փոլ Մաքարտնին մահացել ա, ու նրան փոխարինել է նմանակը:

Իրանք էին մեղավոր: Այնքան հուշումներ տվեցին նկարների մեջ, որ մարդիկ սկսեցին մտածել այդպես:

http://i53.tinypic.com/143dzd0.jpg

Ինչպես մեկին թաղած լինեն, ծաղիկներով հողը ծածկած: Քրիշնայի ձեռքը Փոլի գլխի վրա: Փոլի ձեռքի վրա էլ գրած էր OPD, Officially Pronounced Dead.

Լավ, հետո իմացանք, որ OPD չէր, OPP(Ontario Provincial Police) էր, բայց դե արի ու բացատրի դա Բիթլոմաններին, 67 ին:)

Ամենա հավեսը սա է: Հայելին դնում ես ուդառնիկի դիմաց, դառնումա սա::)
Սլաքն էլ Փոլի ուղղությամբա ցույց տալիս...

http://i910.photobucket.com/albums/ac305/janelesley_2010/i_one_i_x.jpg

Մի խոսքով, շատ հնարավոր է, իմանալով Փոլի էգոիզմը, որ ինքն է ուզել Քրիշնայի ձեռքը լինի իր գխի վրա նկարում::think

Դավիթ
14.05.2011, 20:20
Երգերի ցուցակը չեմ գրի: իմ մոտ նայած տրամադրության տարբեր երգեր ա դուր գալիս, բայց ամենա լավ ալբոմները կլինեն.

1. Sgt. Pepper's Lonely Hearts Club Band
2. Revolver
3. Abbey Road
4. White Album
5. Rubber Soul

Ֆոտոն
04.08.2011, 18:19
Բիթլզի փոփը ավելի շատ ա քան թե իրանց ռոքը: Ավելի շատ փոփի սիրահարներն են սիրում Բիթլզ քան թե ռոքի սիրահարները:
Հա վայ մոռացա ասեմ ես իրանց փոփն եմ սիրում ավելի շատ ու ոչ թե ռոքը: :)

Լրիվ համամիտ եմ:

Իսկապես իրենք իրենց ժամանակի փոփի պես մի բան են եղել: եթե այդպես չլիներ, իրենք մասսայակն չէին լինի::ok Գովազդը շատ լավ են արել, որ մինչև հիմա էդ տպավորությունն ա, որ իրենց խմբի պեսը չկար: Իրենք եղածների մեջ միգուցե երևացողներից են եղել, եթե օբյեկտիվ համեմատենք, բայց գովազդը մեր ուղեղի վրա շատ մեծ ազդեցություն ունի ցավոք:

Ինձ դուր են գալիս Բիթլզի մի շարք երգեր, թեթև, ուրախ, պարային, երբեմն լուրջ ասելիքով: Չնայած լրջությունն ամեն դեպքում քիչ է, բայց իրենք մի քանի սերունդ են դաստիարակել, ու դա Արմենչիկների դաստիարակությունից լավ ա: Էդ հաստատ:;)

impression
04.08.2011, 21:51
Չնայած լրջությունն ամեն դեպքում քիչ է, բայց իրենք մի քանի սերունդ են դաստիարակել, ու դա Արմենչիկների դաստիարակությունից լավ ա: Էդ հաստատ:;)

ահավոր համեմատություն էր
լրջության պակաս էլ գոնե ես չեմ զգացել, ու չեմ կարծում, որ իմ չափ բիթլզ լսած մարդը կարար տենց բան գրեր...

Ֆոտոն
04.08.2011, 21:55
ահավոր համեմատություն էր
լրջության պակաս էլ գոնե ես չեմ զգացել, ու չեմ կարծում, որ իմ չափ բիթլզ լսած մարդը կարար տենց բան գրեր...

Լիլ ջան, դասականի չափ հաստատ լուրջ չի: Եթե տեսահոլովակները տեսել ես, դրանք էլ շատ մեծ հումոր ու թեթևություն, թեթևսոլիկություն ունեն:

Հիմիկվա սերնդին դաստիարակում են Արմենչիկները, որոշ ժամանակ դա արել է Բիթլզը, ինչը բնականաբար նախընտրելի է: Կարծում եմ՝ հասկանալի եմ արտահայտվում:;)

impression
04.08.2011, 22:02
Հիմիկվա սերնդին եթե Արմենչիկն ա դաստիարակում, ուրեմն հիմիկվա սերնդին պետք ա ժավելով լվանալ ամեն օր: Էդպես չի: Արմենչիկը անցող բան ա: Բիթլզը արժեք ա:
Դասականի հետ էլ համեմատել պետք չի, դա լրիվ այլ աշխարհ ա, ոնց որ համեմատես Ռեմբրանդտին ու Վան Գոգին, ու էդ համեմատության մեջ Վան Գոգին պոպսա հանես:
Տեսահոլովակները, բնականաբար, տեսել եմ: Թեթևսոլիկությունը որն ա? I am the Walrus-ը? Իսկ դու The Fool on the Hill-ը նայի, Strawberry Fields Forever-ը նայի, Yellow Submarine մուլտը նայի, լրիվ սյուրռեալիզմի մեջ են:

Chuk
04.08.2011, 22:08
Լիլ ջան, դասականի չափ հաստատ լուրջ չի: Եթե տեսահոլովակները տեսել ես, դրանք էլ շատ մեծ հումոր ու թեթևություն, թեթևսոլիկություն ունեն:
Ջուլ, եթե ամեն խումբ կամ ոճ սկսենք դասականի լրջության, դրա կանոնակարգվածության ու ուրիշ բաների հետ համեմատենք, գուցե հասնենք էնդեղ, որ համարենք, որ դասականից բացի ոչ մի լուրջ երաժշտություն չկա:

Թեթևության հետ համաձայն եմ: Թեթևսոլիկության հետ՝ երբեք:

Ու Լիլի հետ համաձայն եմ, որ Արմենչիկի հետ համեմատությունն ուղղակի ահավոր ա: Ասենք քո դուրը կգա՞ր, որ դասականը վերցնեինք նույն Արմենչիկի հետ համեմատեինք: Գուցե շատ խիստ եմ, բայց արվեստ ու չարվեստը համեմատելի չեն: Իսկ Բիթլզն արվեստ ու մնայուն արժեք ա: Արմենչիկը չէ:

Mephistopheles
04.08.2011, 22:12
Beatles-ի արժեքը ենակ կատարումները չեն, այլ երգերն են… էսօր Ջազ կանալն էի լսում, մինչև օֆիս հասա 2 հատ Beatles-ի թեմաներով ջազ իմպրովիզացիա տվեցին… կատարունը կատարում, բայց երգ գրելն արժեք ա, լրիվ ուրիշ հարթություն