PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀԱՅՔ



Մասսագետ
18.05.2006, 01:59
Լսած կլինեք էս խմբի մասին: Նրանց երգերը լսած կլինեք հեռախոսների, փողոցով շրջող մեքենաների մեջ, ոմանք երևի նրանց վերջին երգի՝ Քամիի, կլիպն էլ տեսած կլինեն:
Ի՞նչ կարծիքներ կան: Ես ուզում եմ լսել ձեր կարծիքները, որովհետև իմ խիստ սուբյեկտիվ ա:

Chuk
18.05.2006, 02:02
Տեղը չբերեցի:
Հասցե կա՞, որտեղից կարող ենք իրանց երգերից քաշել կամ գոնե դեմնքները տեսնել:

Artgeo
18.05.2006, 02:08
Լսած կլինեք էս խմբի մասին: Նրանց երգերը լսած կլինեք հեռախոսների, փողոցով շրջող մեքենաների, ոմանք երևի նրանց վերջին երգի՝ Քամիի, կլպին էլ տեսած կլինեն:
Ի՞նչ կարծիքներ կան: Ես ուզում եմ լսել ձեր կարծիքները, որովհետև իմ խիստ սուբյեկտիվ ա:
նախորդ երգերը այսքան վատը չեն եղել, ոնց որ էս վերջինը։ :[ http://top20.r.am/song.php?song_id=3302
Բայց դե… Սենց վատ երգ որ չերգեին հայտնի չէին դառնա Հայաստանում ;) :think

Մասսագետ
18.05.2006, 02:09
Տեղը չբերեցի:
Հասցե կա՞, որտեղից կարող ենք իրանց երգերից քաշել կամ գոնե դեմնքները տեսնել:
top20.r.am-ում իրանց երգերից երեք հատ կա, H.A.Y.Q

Chuk
18.05.2006, 02:32
top20.r.am-ում իրանց երգերից երեք հատ կա, H.A.Y.Q
Download եմ անում ու մտածում. "Բա ինձ պե՞տք ա :think":

Պրծա

Ասեմ կարճ: Download-իս վրա ծախսած ժամանակը շատ ափսոս էր: Լսելուս ժամանակն ավելի ափսոս էր:

Մասսագետ
18.05.2006, 02:40
Ես տենց էլ գիտեի, որ էս ֆորումի ժողովրդին դուր չի գալու, բայց ես ամեն տեղից դրական կարծիքներ եմ լսում, շատ քիչ եմ բացասական լսել: Դե էդ երգը գրած ա էդ դրական կարծիքներ ունեցողների ճաշակով:
Chuk կներես: :oy

Chuk
18.05.2006, 02:45
Ես տենց էլ գիտեի, որ էս ֆորումի ժողովրդին դուր չի գալու, բայց ես ամեն տեղից դրական կարծիքներ եմ լսում, շատ քիչ եմ բացասական լսել: Դե էդ երգը գրած ա էդ դրական կարծիքներ ունեցողների ճաշակով:
Chuk կներես: :oy
Կներեսս ո՞րն է ;)
Արի սկսենք սկզբից: Ես էլի եմ ասում, ժամանակս ափսոս էր: Բայց ես չեմ ասում թե լավը չի:
Ուղղակի միանշանակ իմը չի... ու հուսով եմ չի էլ լինի :D

StrangeLittleGirl
18.05.2006, 03:51
Ես չեմ սիրում էդ խմբի երգերը, իսկ վերջերս արդեն զզվում են: Մի շաբաթ առաջ ես Կասկադում էի ու մի ժամվա ընթացքում տարբեր բջջային հեռախոսներից ու մեքենաներից էդ երգը լսում էի: Իսկականից զզվելի էր:
Հո՛վ, չնեղանաս:

Sosoyan
18.05.2006, 14:12
Կներեք բայց նրանց երգածը ուղակի հիմարություն է ("Աչքերս սառում են առանց ինձ, առանց քեզ...": ) :D Խմբի տղաները ոնց, որ գյուղ ինստիտւտի պատահական ուսանողներից լինեն, իսկ այն աղջիկնել իրան դրել է BEP-ի աղջկա տեղը: :angry

Lionne_en_Chasse
18.05.2006, 15:28
Խմբի տղաները ոնց, որ գյուղ ինստիտւտի պատահական ուսանողներից լինեն
:D Լավ է ասված: Երգի կլիպը երբ ինձ ուղարկեցին, նախապես ասեցին - թույն, գժոտ հայկական ռապ ա : Էնքան եմ ծիծաղել ))))
Ախր էնքան անհեթեթ են երգի խոսքերը , հատկապես աղջկա մենախոսությունը քամու հետ , օրինակ՝ քամի ինձ օգնիր մինուճար եմ, դուրսը ցուրտ է անճար եմ , ներսս փուչ է....քամի լույս տուր իմ այս խավար ճամբին: էս ինչ քամի է, համ շտապ օգնություն ցուցաբերող, համ էլ լուսավորող : :think Կամ էլ ողաբձայն որ չի ղժում վաաաաաաաաաայ էն օրեեեեեերը :aaa :cry
Տղաներից մեկն էլ իրեն լրիվ կոնդիցիոներ է զգում -արի մոտս եղիր կողքս, կողքս ապահով է, հով է, զով է մեղմ քամի է կարծես կողքս : էտ ո՞նց :unsure
Ո՞ր մեկն ասես, -նստած ես էս քՅարին.......չէ բայց ամենալավ պահը սևամորթի ռաբիզն էր :D
Տրամադրություն բարձրացնող երգ ա բայց ;)

StrangeLittleGirl
18.05.2006, 17:14
չէ բայց ամենալավ պահը սևամորթի ռաբիզն էր
Հա՛, էդ մասը հավես էր: Անսովոր ու համով է ստացվել, բայց մնացածն անկապ է:

Մասսագետ
18.05.2006, 18:04
ՈՒրեմն սենց, էլ խմբի անդամներին կպնել չլինի, երգի վերաբերյալ ինչ ուզում եք գրեք:

Intel
20.05.2006, 07:23
էս երգի համար 5mb? Գոնե 200Kb անեյին որ քաշելուց հետո շատ չփոշմանեյի:

John
20.05.2006, 21:38
ՑԱՎՈՔ ենքան եմ տարբեր տեղերում եդ քամու երգը լսել,որ... սկսել է դուրս գալ...ու եդ երգը հիմա հիմար երգերից ամենալավն է ինձ համար(հիմսր երգեր ասելով ի նկատի ունեմ են հայերի երգերը,ովքեր ճանաչում են ստանում «կլիպի մեջի աղջկա (աղջիկների)» շնորհիվ ):Իսկ իրանց մյուս երգերը չեմ լսել.որ ճիշտը ասեմ,չեմ ել ուզում լսել...

kiki
21.05.2006, 13:04
այսօր առաջին անգամ տեսա այդ խումբը, մինչ այդ չէի տեսել ու այս թեման չեմ կարդացել, միայն երգն էի մի անգամ լսել, չգիտեի ով է երգում, ու դուրս շատ եկել էր: տեսահոլովակը չեմ տեսել, ոչինչ ասել չեմ կարող, խմբի անդամները մեկը մեկից տարորինակ էր, շարժվել չէին կարողանում կարգին, բայց երգը իրոք լավն է, ապրեն, ինձ դուր եկավ, կարևորը լավ էր համադրությունը կատարված, ու լավ էլ երգում էին:

Էդգար
02.06.2006, 19:24
Այստեղ (http://www.koolfiles.com/files/H.A.Y.Q_by_www.babayan.tk.wmv) ՀԱՅՔ խմբի Քամի փչիր երգն է տեսահոլովակով

Սահակ
02.06.2006, 20:33
Շա՛տ թո՜ւյն երգա՛։ Որտեղի՞ց ավելի բարձր որակի վիդեոն կարամ քաշեմ։

Սահակ
02.06.2006, 20:36
Էս սևականի խոսքերնա․
«Իմ սիրած յարը չինար է ․․․»
«Հեռվում զուռնեն փչում է, ջահելները սիրում են․․․»

տանումա :-)

Սահակ
02.06.2006, 20:38
Մի բան էլ ասեմ աղջկա մասին։

Առանց քսվելու ավելի սիրունա երևում քանց թե քսված։

P.S.
Վա՜ա՜յ էն օրերը ...

Աբելյան
03.06.2006, 08:57
Չեմ սիրում, բայց էդ խումբը մի քիչ ավելի շատ ինձ դուր եկավ, քան թե Հայ Տղեքը: Ի տարբերություն Հայ Տղեքի, իրանք ոչ ջրիկանում են ոչ էլ ժարգոն են օգտագործում:

Yellow Raven
03.06.2006, 13:49
Շատ լավ խումբ է ուղղակի պետք է նույն տեմպերով շարունակել

Artgeo
03.06.2006, 14:06
Այստեղ (http://www.koolfiles.com/files/H.A.Y.Q_by_www.babayan.tk.wmv) ՀԱՅՔ խմբի Քամի փչիր երգն է տեսահոլովակով
Շատ շատ մերսի ;)
Ձայնագրեմ մերոնց ուղղարկեմ :ok :hands

NINOK
03.06.2006, 14:26
այդքան էլ վատ երգ չի ...իմ դուրը գալիս է..որ ռեպը ոկալի հետա խառնած...դե իհարկե հասկանում ենք ,,որ BEP stile-ով են երգում,,,,,,,,,,,,,,

ANGELIKA
22.06.2006, 13:48
Զգուշացում: Գրառումը ջնջված է, քանի որ ակումբի օրենսդրության (http://www.akumb.am/announcement.php?f=26) հետևյալ կետերի խախտում էր.
2. Ակումբի անդամներին չի թույլատրվում.
2.1.1. Վիրավորել ֆորումի մյուս անդամներին
2.1.2. Գրառումներ կատարելիս, ստորագրությունում և այլուր օգտագործել հայհոյանքներ
2.1.6. Հասարակության ցանկացած խավի նկատմամբ ծաղրաբար վերաբերվել, վիրավորել, փնովել
2.2.2. Ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել Տրանսլիտի ձևափոխիչը (http://akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://akumb.am/showthread.php?t=279)» թեման:

Anul
22.06.2006, 21:53
:( :( :( այս ինչքան վատ բաներ եք գրել իրանց մասին:( իսկ ես իրանց ահագին հավանում եմ. ամեն դեպքում Հայ Տղերքի նման տափակ չեն(չնայած իրանց էլ եմ մի քիչ հավանում:hands )
դե մի բանից մենք էլ չէ պետք է սկսենք ռեպ երգել. դե գոնե փորձենք մոտենալ դրան.
մենք հայերս շատ ենք սիրում ուրիշների աշխատանքներն ու արարքները քննադատել, բայց ինքներս ոչինչ չենք ձեռնարկում.իսկ հենց մեկը փորձում է մի նոր բան առաջ բերել, վռազ հարձակվում ենք վրան :angry и так вымерли динозавры :D

Anul
22.06.2006, 22:08
Մի բան էլ ասեմ աղջկա մասին։

Առանց քսվելու ավելի սիրունա երևում քանց թե քսված։

...
միանգամայն համաձայն եմ :hands
ես իրանց մի քիչ ճանաչում եմ.կասկադում շատ եմ տեսել, մի քիչ էլ շփվել եմ. շատ հավես երեխեք են. Անունները Ֆելո, Նարո,Հայկո, Սյուզի, սեվամորթի անունը չգիտեմ. իրան չեմ տեսել.բայց ասում են ինքը շատ լավ մարդ է. համեստ, դաստիարակված, տաղանդավոր. իրան ու իրա քուրիկին մի հատ հայ կին է որդեգրել. երկուսն էլ երգում են. մենակ լսեք, թե իիիինչ լավ է ժող. երգեր երգում ինքը .
մի խոսքով ես շատ եմ գնահատում իրանց' հայ եստրադայում նորություն բերելը :hands

John
22.06.2006, 22:16
Անունները Ֆելո, Նարո,Հայկո, Սյուզի, սեվամորթի անունը չգիտեմ.
Սևամորթի անունը Հրանտ է։

kiki
22.06.2006, 22:43
չգիտեմ ում ինչպես, բայց ինձ դուր են գալիս, սովորաբար հայերի մոտ նորությունը չի հաջողվում, բայց նրանք կարողացան նորմալ, որակով ամենակարևորը ու հետաքրքիր ձևով անելհայկական էստրադայի համար նորությունը: մի քանի երգ ունեմ նրանց կատարմամբ, պակաս հետաքրքիր չեն, անգլերեն էլ են երգում, բայց ինձ ավելի շատ հայերեն կատարումներն են դուր գալիս: մի խոսքով, երիտասարդ հայ կատարողներից մինչ այդ միայն Սիրուշոին էի լսում, հիմա նրան միացավ նաև ՀԱՅՔ-ը: Մեծ հաճույքով կծանոթանայի նրանց հետ:

Anul
22.06.2006, 22:50
Մեծ հաճույքով կծանոթանայի նրանց հետ:

նրանք կասկադում հաճախ են լինում. եթե լինում ես այնտեղ, ապա ուշադիր եղիր, կտեսնես. հանգիստ մոտեցիր ու ծանոթացիր, շատ բարեհամբույր են :P

otar
23.06.2006, 12:07
չգիտեմ չգիտեմ... ինձ էլ իրանք ավելի շատ դուր եկան քան Հայ Տղեքը .. մանավանդ իրանց Ջակիվան մեկ էլ Լոքշա երգերը :[ ]
դուրս չեկավ բացահայտ կրկնօրինակումը ամերիկյան/ևրոպական ռն'բ խմբերից... տիպիկ ինչ-որ կրկնորինակում էր ... դուրս չեկավ որ աղջկա կիսաշրջազգեստը շատ կարճ եր... :oy ըստ իս... դուրս չեկավ որ ամբողջ Հայաստանը սկսեց լսել այդ երգը.. չնայաց դա արդեն խմբի "մեղքը" չի :) դուրս չեկան երգի բառերը :)
բայց ընդհանուր առմամբ ... խի՞ ա վատ ... վատ չի :oy

Bonita
23.06.2006, 12:38
Ժող էտ ճիշտ ա,որ Սյուզին ու Հայկը դուրս են եկել խմբից...:(

otar
23.06.2006, 14:17
Հայկը իսկապես դուրս է եկել.. իսկ Սյուզին ուղակի ինչքան գիտեմ համատեղ պրոեյկտ էր դա համարում

Բելկա
25.06.2006, 18:17
Տեղը չբերեցի:
Հասցե կա՞, որտեղից կարող ենք իրանց երգերից քաշել կամ գոնե դեմնքները տեսնել:
Դա հանրահայտ «Քամի փչիր»երգողներն են:Նրանց երգով է լցված բոլոր հայկական չարտերը.

Բելկա
25.06.2006, 18:25
Ինձ դուր է գալիս ՀԱՅՔ խումբը եվ նրանց «Քանի փչիր»երգը վասը չի

Anul
25.06.2006, 23:01
Հայկը իսկապես դուրս է եկել.. իսկ Սյուզին ուղակի ինչքան գիտեմ համատեղ պրոեյկտ էր դա համարում
ինչ գիտես? Հաստատ Հայկոն դուրս է եկել?համոզված ես? :(

StrangeLittleGirl
25.06.2006, 23:04
Հայկի մասին հաստատ գիտեմ: Հովոն էլ է նույնն ասում, իսկ ինքը մոտիկ է տղաների հետ:

Լէգնա
09.07.2006, 19:29
Այս շաբաթվա Եթերում նրանք էին,հայկը դւորս է եկել...
լավ էլ արել ա;)

Mench
09.07.2006, 19:58
Սկզբներում դուրս գալիս էին, բայց դե ենքան ականջիս տակ "Քամին փչիիիիի..." Երգը դրին սկսեց դուրս չգալ։ Բայց չեմ կարծում որ մի հատ էլ լավ հաջողություն ունեցող երգ կունենան։

քաղաքացի
21.09.2006, 23:02
Ով սիրում ա էդ անտաղանդ երգը, կարա կլիպն էլ նայի:
http://www.dailymotion.com/visited/search/armenian/video/xaxpr_hayqkamipchi
(ֆրինետից չի լինում)

kiki
22.09.2006, 00:39
դուք էլ մյուս երգերը լսեք , բավականին հաջող երգեր ունեն , միայն քամին փչին չի ...

Artgeo
22.09.2006, 01:03
դուք էլ մյուս երգերը լսեք , բավականին հաջող երգեր ունեն , միայն քամին փչին չի ...
Լռիվ համաձայն եմ, մյուս երգերը շատ ավելի հաջող են

Lider2006
22.09.2006, 17:47
H.A.Y.Q Կարոտում եմ: Շատ լավնա::)
Վոր լսում եմ սկսում եմ ելի դարդերս հիշել:P կապված սիրո հետ:love

Իսկ ընդանրապես իրանց ու իրանց երգերը շաաաաաաաատ եմ սիրում:oy

John
22.09.2006, 20:44
Իսկ իրանք ընդհանրապես քանի՞ երգ ունեն: Ես ընդամենը երեք երգ ունեմ՝ առաջին երեքը, իսկ դրանից հետո էլի երգեր ձայնագրե՞լ են:

Սահակ
27.09.2006, 10:01
«ՔԱՄԻ ՓՉԻ» երգի սիրահարները կարող են այն քաշել այստեղից՝ http://www.bigupload.com/d=B044BE66

Եթե ավելի լավ տեղ գիտեք ֆայլեր տեղադրելու համար՝ ասեք։

Lider2006
27.09.2006, 12:35
«Քամի Փչի» «Կարոտում եմ» «ՈՒշ է»
Եթե էլի կա ուրեմն ես չեմ լսել:)

Aida
27.09.2006, 20:36
Ինձ դուր չի գալիս ոչ խումբը, ոչ խմբի երգերը: Իմ կարծիքով լսելու բան չի:

Anul
28.09.2006, 10:16
օրինակ ես այդ -Կարոտում եմ- երգը չեմ լսել, բայց լսել եմ -Բարի Լույս- ը, էլի վատը չէ
որտեղից կարող եմ քաշել Կարոտում եմ-ը?

Artgeo
06.10.2006, 11:12
Իսկ իրանք ընդհանրապես քանի՞ երգ ունեն: Ես ընդամենը երեք երգ ունեմ՝ առաջին երեքը, իսկ դրանից հետո էլի երգեր ձայնագրե՞լ են:
Կարծես թե չէ ;)

Արշակ
06.10.2006, 11:35
Լսած կլինեք էս խմբի մասին: Նրանց երգերը լսած կլինեք հեռախոսների, փողոցով շրջող մեքենաների մեջ, ոմանք երևի նրանց վերջին երգի՝ Քամիի, կլիպն էլ տեսած կլինեն:
Ի՞նչ կարծիքներ կան: Ես ուզում եմ լսել ձեր կարծիքները, որովհետև իմ խիստ սուբյեկտիվ ա:
Մասսագետ, բայց դու տենց ել քո «խիստ սուբյեկտիվ» կարծիքը չհայտնեցիր էդ խմբի վերաբերյալ։ :think

Artgeo
06.10.2006, 11:36
«Քամին» կփչի՞ «Եվրատեսիլում» :think

«Հայք» խումբն ուզում է դուրս գալ միջազգային ասպարեզ
http://www.aravot.am/2006/aravot_arm/October/5/p4.jpg
«Սթար սիթի» խանութ-սրահում հոկտեմբերի 7-ին կկայանա «Հայք» խմբի սինգլի շնորհանդեսը, որում տեղ են գտել արդեն հանրահայտ «Քամի փչի» եւ «Մի պատմություն» երգերն ու տեսահոլովակները, ինչպես նաեւ դրանց կարաոկե եւ ակումբային տարբերակները:

«Առավոտը» հանդիպեց «Հայքի» պրոդյուսեր Նարեկ Ադոնցին, տնօրեն Երվանդ Սարգսյանին, երգիչներ Սյուզի Շահբազյանին, Ֆելիքս եւ Նարեկ Պետրոսյաններին:

Զրույցի սկզբում խնդրեցինք «պարզաբանում տալ», թե ինչպես մեկ օրում, մեկ երգից հետո նրանք հանրահայտ դարձան ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, ինչը չենք կարող ասել այլ, անգամ ճանաչված երգիչների մասին: Մինչ զրուցակիցներս ուսերը կթոթվեին ու կժպտային, խմբի տնօրենը պատասխանեց. «Չեմ հիշում, թե կոնկրետ գարնան որ օրն էր, բայց երբ արթնացանք ու շտապում էինք փորձի, քաղաքի համարյա բոլոր CD-ների վաճառակետերից, ավտոմեքենաներից լսում էինք «Քամի փչին» (տեղեկացնենք, որ խումբը ստեղծվել է 2004թ.- Ս. Դ.): Մեզ համար էլ էր անսպասելի: Ու այդպես անսպասելի, նույնիսկ մեր կամքից անկախ հայտնվեցինք հայաստանյան շուկայում, փոքր-ինչ հետո՝ շոու-բիզնեսում»: Շարունակելով տնօրենի խոսքը, Ֆելիքսը նշեց, որ երբ իրենք վաճառակետերից հարցնում էին՝ ո՞վ է կատարում այդ երգը, բոլորը միաբերան պատասխանել են՝ «Հայ տղեքն» ու Սիրուշոն»: Կանխելով հարցը հայաստանյան «պիրատների» մասին, Սյուզին նշեց, որ նկատի ունենալով երգի մեծ պահանջարկը, իրենք որոշեցին այն անհապաղ տեսահոլովակի վերածել (ռեժիսոր Նարեկ Ադոնցը, օպերատոր Արթուր Ապրեսովը): Հայքցիները տեղեկացրին, որ այսօր արդեն իրենք «պիրատությանն» առնչվող մտավախություն չունեն, քանի որ 2007թ. գարնանը թողարկվող CD-ն կգտնվի պետական հսկողության ներքո, ընդ որում՝ առաջին CD-ից հետո կկայանա «Հայքի» առաջին մենահամերգը:

Հետաքրքրությանը՝ ի՞նչ ասել է պետական հսկողություն, տնօրենը չհայտնեց կառույցի անունը, միայն տեղեկացրեց, որ դա հայտնի «Հայհեղինակը» չէ. «Ուզում եմ զգուշացնել «պիրատներին», որ ապագա CD-ն կամ այս սինգլը կեղծելու դեպքում նրանք աննախադեպ պրոբլեմներ կունենան»: Առաջինը ո՞ր TV-ն ցուցադրեց «Քամի փչիի» տեսահոլովակը, մանավանդ գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունները նման դեպքերում սկսնակներից զգալի գումար են վերցնում: Այս առիթով Նարեկը պատասխանեց, որ առաջին անգամ այն ցուցադրվել է «Նոր ալիքով», իսկ հետո՝ մնացած TV-ներով ու ռադիոկայաններով. «Եղել են դեպքեր, երբ TV-ներն ու ռադիոկայաններն են խնդրել իրենց տրամադրել երգի տեսահոլովակն ու ձայնագրությունը»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ «Քամի փչիից» հետո ի՞նչ կարծիքներ են լսել պրոֆեսիոնալների կամ արդեն հայտնի իրենց կոլեգաների կողմից: Տնօրենի խոսքերով՝ «Եղան եւ լավ, եւ վատ կարծիքներ: Կան կոլեգաներ էլ, որ մինչ օրս վառված են, տեսնելով, թե ինչ հաջողություն է ունենում շոու-բիզնեսում առաջին քայլերն անող խումբը: Փառք Աստծո, որ այդպիսիները փոքրամասնություն են կազմում»: Իսկ Սյուզին էլ տեղեկացրեց, որ իրենք օրերս հրավիրված են Մոսկվա՝ «Ինֆինիտի» ակումբ:

«Հայքի» անձնակազմը նաեւ հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում արտերկրում հանդես գալ միայն սփյուռքի առջեւ. «Ցանկություն ունենք հայ ժամանակակից երգը ներկայացնել աշխարհին եւ առաջին քայլը ուզում ենք, որ կատարվի «Եվրատեսիլի» միջոցով»: Հարցին՝ հայաստանյան այսքան աստղերի ներկայության դեպքում հույս ունեք, որ դո՞ւք կներկայացնեք հայ երգը «Եվրատեսիլ 2007-ում», երգիչները պատասխանեցին, որ պետք է ճիշտ օգտագործել շանսը. «Ինչպես կայացավ «Հայքի» մուտքը շոու-բիզնես, նույնկերպ կլինի նաեւ «Եվրատեսիլում»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
http://www.aravot.am/2006/aravot_arm/October/5/u05.htm

ԲԱԱԱԱԱԱԱ :D

kiki
06.10.2006, 12:10
վատ չէր լինի ... :)
իմիջիայլոց, ինձ նրանց վերջին ստեղծագործությունը ՝ "Մի պատմություն" կարծես, ավելի դուր եկավ, չնայած հայկական մոտիվներն ավելի քիչ են ... այ տեսահոլովակում ավլեորդ բաներ շատ կան, երևի եթե միայն Սյուզիի մասը մնար ավելի լավ կլիներ ... հասկանում եմ, որ երգի ոճին համապատասխան տեսահոլովակ են փորձել նկարել, բայց տղաները կարծես չեն կարողանում համադրվել այդ դերերին ... անգամ շարժուձևը դեռ այն չի, երևի ժամանակի խնդրի է ...
բայց լավ են, ու գնալով ինձ դուր են գալիս ...

Kaskadovich
23.02.2007, 03:13
վատ չէր լինի ... :)
իմիջիայլոց, ինձ նրանց վերջին ստեղծագործությունը ՝ "Մի պատմություն" կարծես, ավելի դուր եկավ, չնայած հայկական մոտիվներն ավելի քիչ են ... այ տեսահոլովակում ավլեորդ բաներ շատ կան, երևի եթե միայն Սյուզիի մասը մնար ավելի լավ կլիներ ... հասկանում եմ, որ երգի ոճին համապատասխան տեսահոլովակ են փորձել նկարել, բայց տղաները կարծես չեն կարողանում համադրվել այդ դերերին ... անգամ շարժուձևը դեռ այն չի, երևի ժամանակի խնդրի է ...
բայց լավ են, ու գնալով ինձ դուր են գալիս ...

Այսօր գտա ինտերնետում նրանց - արի պարի հետս երգը.... հավատա մի 2 ժամ լսում էի անընդհատ.... հզոր էր...օդերով էի տռնում...տռանսի տակ....Շատ հետաքրքիր երգ էր ... լրիվ "բուդդայականօվ էի"

Amaru
23.02.2007, 14:04
Իսկ որտեղի՞ց քաշենք :)

CactuSoul
23.02.2007, 18:00
ԲԱԱԱԱԱԱԱ :D
Ումից-ումից, բայց քեզնից հաստատ չէի սպասի, Արթ:o … Իմ լացն եկավ, իսկ դու ծիծաղում ես…:[

Kaskadovich
23.02.2007, 23:25
http://forum.haylife.ru/./downloads.php?do=file&id=7597

Vive L'Armenie
23.02.2007, 23:38
Բայց ինձ շատ են դուր գալիս իրանց երգերը, չնայած մի քիչ անկապ ա նախադասությունների իմաստը :think , բայց ընդհանուրից դուրս գալիս են :)

Lilit_jan
24.02.2007, 19:43
<<Հայք>> խումբը կարծում եմ ամենևին էլ խումբ կոչվելու իրավունք չունի...:stop
Բոլոր համերգների ժամանակ նրանք ուղղակի խայտառակ են անում և' իրենց, և' մեզ ու մեր երաժշտությունը: :{

PygmaliOn
24.02.2007, 21:17
ՀԱՅՔ-ը լավ խումբ է: Ինչո՞վ են խայտառակում: Ունեմ «Քամին փչի(Առանց քեզ, դրանց տարբեր տարբերակներով)», «Մի պատմություն», «Բարի լույս», «Ուշ է», «Կարոտում եմ», «Հովիվ» բոլորը կարող եք քաշել հայլայֆ.ռու-ից:

Kaskadovich
27.02.2007, 20:07
Սյուզին դուրսա եկել խմբից ... տակ չտո վայլեք վերջին կլիպը ...ՀԱՅՔի և Հայ Տղեքի Մարտի 2-ին պրեմյեևանա... Նոր Ջահելություն...

Amaru
01.03.2007, 13:45
Աաաաա :o :o :o
Լսե՞լ եք նոր երգը :o

Հենո
02.03.2007, 11:35
Հայք և Հայ Տղեք - Նոր Ջահելություն (http://realmadrid.fast-net.am/Hay Txerq & H.A.Y.Q..mp3)

Հատուկ ձեր համար…

Mesrop
02.03.2007, 13:42
Հայք և Հայ Տղեք - Նոր Ջահելություն (http://realmadrid.fast-net.am/Hay Txerq & H.A.Y.Q..mp3)

Հատուկ ձեր համար…
Դոդ երգ ա…
այսինքն ՀայՏղեքը ինչպես միշտ դզում են, իսկ հայքը համը ահնումա էդ ռեպի… :D

քաղաքացի
02.03.2007, 14:49
Երևի ձմռանը 2 խմբերը փողի կարոտ էին մնացել, որոշեցին, մտածեցին… «ջոգեցին, որ փողի դեֆիցիտ ա, պտի էս մոմենտը մի ձև իտոգի գար» և ահա մի երգ, որ իրենց իղձը կդարձնի իրականություն շնորհիվ «Մասիվցիների, Կասկադցիների»:
Դուրս չեկավ :[

Amaru
02.03.2007, 14:51
Մերսի, Հենո ;)

Մես, ախր ոչ մեկ էլ լավը չի է... բա տեքստը... աաա, տուֆտություն ա...

R.M.C.
05.03.2007, 22:00
Ես սենց կասեմ վոր ՀԱՅՔ խմբի կյանքը ավարտվեց երբ աըդ խումբը լքեց Հայկ Հարությունյանը , այդ խմբի ստեղծողը, և եթե ինչ որ մեկը հարցեր ունի այդ խմբի մասին կարաք ինձ հարցնել , ես ինքս շատ մոտիկեմ Հայկոի հետ

Arminka_
05.03.2007, 22:54
Շատ անդուր խմբեր կան,բայց Հայքը էտ անդուրության չափանիշով առաջին հորիզոնականնա գրավում:Վերջին «շեդեվրը» չեմ լսել դեռ,բայց կարող եմ պատկերացնել...

R.M.C.
05.03.2007, 22:55
Շատ անդուր խմբեր կան,բայց Հայքը էտ անդուրության չափանիշով առաջին հորիզոնականնա գրավում:Վերջին «շեդեվրը» չեմ լսել դեռ,բայց կարող եմ պատկերացնել...

Ես քո հետ համաձայնեմ

Kaskadovich
05.03.2007, 23:47
Հայկոն շատ լավ տղայա ....Բարևի... բայց խի դուրս եկավ....չիմացա... արդեն Հայաստանում չէի ... բայց դե ես հույսով եմ որ խումբը հլա երկաաաար կմնա ....հայաթիս պատիվը բարձր կպահի լօօօօօօօօլ ...

Փիսիկ
06.03.2007, 10:47
ես կլիպն էլ նայեցի.... Բլեք այդ պիս :)))) լրիվ լոլ
բայց լավն էր, ջահելական, հավեսով... ափսոս Հայկոն ու Սյուզին լքեցին ՀԱՅՔ-ը, լավ ապագա ուներ :(
իսկ հայ թիմ անվանումը :) այ դա չեմ ասի ով ա հորինել ու ինչու... հա դեմ չեմ, որ տափակոտ ա, բայց որ մի առ են բի-ն ա, որ մեջը լիքն իմաստ կա? սաղն էլ էդ են՝ պարենք, ցկցկանք, մենք լավն ենք, մենք սենց մենք նենց... :)
բայց Սյուզին ինչքաաաաաաան էր սիրունացեեելլլ ամաաաննն՜՜՜, Հրանտոն ուղակի արտակարգ կերպար էր ընտրել

xman
06.03.2007, 13:52
դուրս չեկավ տեսահոլովակը

A<R<A<K<S
09.03.2007, 23:08
միայն մեկ անգամ եմ լսել,բայց չի տպավորվել......