PDA

Դիտել ողջ տարբերակը : Որտեղի՞ց կարող ենք գնել



Zangezur
04.05.2008, 23:15
Ժողովուրդ 100 հազար դրամով կարամ մի հատ նորմալ կմաերա առնեմ, նկարի մեջինի նման: Մի հատ սայտ տվեք մտնեմ գները նայեմ: Մեկել եթե հնարավոր չի, ապա Դուբայից կարամ էտ գնով բերել տամ

Artgeo
04.05.2008, 23:20
zigzag.am նայի

Գալաթեա
04.05.2008, 23:41
Դուբայից որ բերել տաս, պանծալի պետությունդ ռաստամոժկեն ութ կամերայի գին կհաշվի վրեդ:

Kuk
04.05.2008, 23:43
Դուբայից որ բերել տաս, պանծալի պետությունդ ռաստամոժկեն ութ կամերայի գին կհաշվի վրեդ:

Հա, ճիշտա: Դուբայից տեխնիկա բերելու օդերն էլ փակվեց:(
Էսօր 150 դրամ էր տաքսիները:angry
Դիզելի գինը 360 դրամ, աչքերիս չէի հավատում:o

Ֆելո
04.05.2008, 23:45
քանի ապրանք բերելու մասին խոսք գնաց մի հարց տամ. եթե արտասահմանյան խանութից ինետով բան եմ առնում ու գրածա որ առաքումը անվճարա, ստեղ ստանալուց նալոգ պիտի վճարեմ?

Artgeo
04.05.2008, 23:50
քանի ապրանք բերելու մասին խոսք գնաց մի հարց տամ. եթե արտասահմանյան խանութից ինետով բան եմ առնում ու գրածա որ առաքումը անվճարա, ստեղ ստանալուց նալոգ պիտի վճարեմ?
Ուհու, ներմուծելու համար տոկոսադրույք կա, տարբեր ապրանքների վրա տարբերա ինչքան գիտեմ, մանրամասն ստեղ http://www.customs.am/

Հա, Դուբայինը փակել են :( Հեռախոսս :cry

Գալաթեա
04.05.2008, 23:51
քանի ապրանք բերելու մասին խոսք գնաց մի հարց տամ. եթե արտասահմանյան խանութից ինետով բան եմ առնում ու գրածա որ առաքումը անվճարա, ստեղ ստանալուց նալոգ պիտի վճարեմ?

Եթե գնածդ եկավ հասավ տամոժնյա, անպայման պետքա ռաստամոժկա անես: Ի դեպ` իրենց նշանակած գնով: Ոնց ասեն, էլի:

Artgeo
04.05.2008, 23:57
Եթե գնածդ եկավ հասավ տամոժնյա, անպայման պետքա ռաստամոժկա անես: Ի դեպ` իրենց նշանակած գնով: Ոնց ասեն, էլի:
+1 , ընդ որում իրենք թքած ունեն, որ ասենք էդ ապրանքը այնտեղ գնել ես 100 եվրոյով, այստեղ Երևանում այդ ապրանքը արժի 200 եվրո։ Էդ հեչ, ըստ իրենց գնահատականի, քո այդ ապրանքը 300 եվրոյանոց ա :)

Ֆելո
04.05.2008, 23:58
Եթե գնածդ եկավ հասավ տամոժնյա, անպայման պետքա ռաստամոժկա անես: Ի դեպ` իրենց նշանակած գնով: Ոնց ասեն, էլի:



Ուհու, ներմուծելու համար տոկոսադրույք կա, տարբեր ապրանքների վրա տարբերա ինչքան գիտեմ, մանրամասն ստեղ http://www.customs.am/

Հա, Դուբայինը փակել են :( Հեռախոսս :cry

լավ բաներ չեք ասում...:(
իսկ եթե ասենք DHL-ով են ուղարկում դա մտնումա տամոժնյա? ու մեկ էլ ինչիցա կախված գումարի չափը? ապրանքի գնից, ձևից, քաշից...?

Գալաթեա
05.05.2008, 00:06
լավ բաներ չեք ասում...:(
իսկ եթե ասենք DHL-ով են ուղարկում դա մտնումա տամոժնյա? ու մեկ էլ ինչիցա կախված գումարի չափը? ապրանքի գնից, ձևից, քաշից...?

Կապ չունի` ովա բերում: FedEx լինի թե DHL: Ռաստամոժկա պետքա արվի:

Գինը կախված է իրենց ցանկությունից, ջան:
Ասենք` սենց են անում: Էդ ապրանքը ինտերնետով պոիսկ են տալիս, համեմատական գտնում են ամենաթանկ գինն ու դրա հիման վրա իրենց գնագոյացումը անում:

dvgray
05.05.2008, 01:41
լավ բաներ չեք ասում...:(
իսկ եթե ասենք DHL-ով են ուղարկում դա մտնումա տամոժնյա? ու մեկ էլ ինչիցա կախված գումարի չափը? ապրանքի գնից, ձևից, քաշից...?
Մի հատ խորհուրդ ինձանից բոլոր նրանց, ով դրսից օն-լայն կամ այլ կերպ ինչ որ բան է առնում, ու ուզում է որ իրեն առաքեն:
Օգտվեք միայն սովորական փոստից: Եթե ուղարկողը ուզենա ուղարկել արագացված տարբերակով DHL և այլն ..., ապա եթե ապրանքի գինը /եթե սխալ չեմ հիշում/ 50000 դրամից ավել է, ապա միանգամից ընկնում է Զվարթնոցի մաքսատում, որտեղից այն հանելու համար լաց եք լինելու :(: Ասեմ, որ ոչ տրանսպորտ կա, ոչ բան, ու ամենահասարակ դեպքում մի քանի անգամ քարշ են տալու այնտեղ, հետո մի մեխի ռաստամոժկի համար օրերով հերթ եք կանգնելու:
Ու ամենազավեշտալին են է, որ չեք կարող թքել ապրանքի համար ու հեռանալ, որտոհետև ամեն մի օրվա համար քեզանից պահեստում պահելու փող են հաշվում, ու բավականին խոշոր գումար:
Միակ վարիանտը մնում է դիմում գրել, որ ապրանքը մաքսատանը նվիրել: :D

Իսկ սովորական փոստով, ձեռներից պրծնելու վարիանտ կա, էն բանով, որ ապրանքը գալիս է տեղական, ձեր մոտի փոստային մաքսատուն, որտեղից մի 20-30 տոկոսը իրենց նաղդ մուծելուց հետո կարող ես առանց գլխացավանքի վերցնել:
Հետո մի կարևոր մոմենտ: Հանկարծ ապրանքի գինը քիչ գրել չտաք /ասենք 100 դոլարը 1 դոլար/: Լրիվ ք..քը կընկնեք:

Ես /բարի :D / խորհուրդները գոյացել են իմ սեփական փորձից:

Հ.Գ. Լավագույն տարբերակը ես կոնկրետ դեպքի համար՝ դրսից եկող ճարի, ասա թող ձեռքը վերցրած, տուփը բացած բերի:

:)

Սելավի
05.05.2008, 10:29
Մի գուցե ստեղից կարող եք գտնել ձեզ անհրաժեշտ ապրանքները:
http://www.list.am/?lc=2

Philosopher
05.05.2008, 10:34
Soft առեք:):))

VisTolog
05.05.2008, 21:50
քանի ապրանք բերելու մասին խոսք գնաց մի հարց տամ. եթե արտասահմանյան խանութից ինետով բան եմ առնում ու գրածա որ առաքումը անվճարա, ստեղ ստանալուց նալոգ պիտի վճարեմ?
Մտի order.am: Ըտեղ ամեն ինչ գրածա /ոնցոր թե/: Դե եթե իրանց ծառայությունից օգտվես էլի:

Zangezur
25.05.2008, 17:30
12 000-ով հնարավորա օգտագործած սկանեռ գնել?

Kuk
31.03.2009, 23:52
Ժող անտենա ա պետք, բայց մենակ էն տարելկեն, ի՞նչ կարժենա ու որտեղից կարելի ա առնել, ո՞վ ա տեղյակ սենց բաներից:

Աթեիստ
01.04.2009, 00:06
Փեթակում կարծեմ մի 10-15 հազարի կարգի է։

Kuk
01.04.2009, 00:17
Փեթակում կարծեմ մի 10-15 հազարի կարգի է։

Մերսի, բռատ:)

John
01.04.2009, 01:40
[tv-tuner] ա պետք, մի 15.000ով նորմալ բան կճարվի՞, թե՞ չարժի էդ գնով առնել:

Աթեիստ
01.04.2009, 02:03
[tv-tuner] ա պետք, մի 15.000ով նորմալ բան կճարվի՞, թե՞ չարժի էդ գնով առնել:
8000-9000 դրամ - Philips 713X չիփսեթով։
52-71-00 (Ասա ես եմ ասել, էժան տան)։

John
01.04.2009, 06:28
8000-9000 դրամ - Փիլիպս 713Խ չիփսեթով։
52-71-00 (Ասա ես եմ ասել, էժան տան)։
շատ-շատ մերսի Արտակ ջան:-)

Kuk
01.04.2009, 14:15
8000-9000 դրամ - Philips 713X չիփսեթով։
52-71-00 (Ասա ես եմ ասել, էժան տան)։

Կարա՞մ ես էլ զանգեմ:oy չեմ ասի դու ես ասել, եթե իրա գինն էդքան ա, հարմար ա, էլ էժան պետք չի:)

Economist
01.04.2009, 14:56
Չգիտեմ, հարցս այս բաժնում տեղին է, թե ոչ:Բայց հարցնեմ: Ժողովուրդ ինձ կարո՞ղ եք ասել մի տեղ որտեղ վերնաշապիկի/մայկա/ վրա նկարներ են անում:)

Elmo
01.04.2009, 15:02
Չգիտեմ, հարցս այս բաժնում տեղին է, թե ոչ:Բայց հարցնեմ: Ժողովուրդ ինձ կարո՞ղ եք ասել մի տեղ որտեղ վերնաշապիկի/մայկա/ վրա նկարներ են անում:)

Մեր օֆիսի կողքի տպագրության Դավոն, բայց ոնց որ հատիկով չի անում: Խոշոր ծավալ պետք ա լինի:

Artgeo
01.04.2009, 15:44
Չգիտեմ, հարցս այս բաժնում տեղին է, թե ոչ:Բայց հարցնեմ: Ժողովուրդ ինձ կարո՞ղ եք ասել մի տեղ որտեղ վերնաշապիկի/մայկա/ վրա նկարներ են անում:)
http://supermaika.am/

Xelgen
01.04.2009, 19:42
Ժողովուրդ ինձ կարո՞ղ եք ասել մի տեղ որտեղ վերնաշապիկի/մայկա/ վրա նկարներ են անում

Ժամանակում ֆայնում վաճառում էին թաղանթ հատուկ, հայելային տպում էիր շիթային տպիչով և հարթուկում մայկայի վրա, ժապավենը անցնում է մայկային։

Եթե 1-2 բան է, և առանձնակի երկարատևություն չի պահաջվում երևի ամենաարագ/էժան տարբերակն է։
Պարզ պատճառով սպիտակ գույն չես կարող տպել, և լազերային տիպչի մեջ չես կարող դնել։

Աթեիստ
01.04.2009, 21:30
Կարա՞մ ես էլ զանգեմ:oy չեմ ասի դու ես ասել, եթե իրա գինն էդքան ա, հարմար ա, էլ էժան պետք չի:)
Այսօր խոսեցի հետները, կուրսի փոփոխության պատճառով Tv-Tuner-ի գինը դարձել է մոտ 10000։
Ցանկացած ակումբցի նրանց դիմելիս թող իմ անունը տա (Արտակ), ասել եմ ակումբցիներին զեղչերով տան։

Sophie
11.04.2010, 14:19
Շատ բաներ կան որ ուզում ենք, գնել բայց չգիտենք, թե որտեղ են վաճառում: Այս թեման ստեղծել եմ , որպեսզի տեղեկություններով մեկս մյուսին օգնենենք այս հարցում:

Ինձ հիմա կոնկրետ հարկավոր է իմանալ .
1. Որտեղից կարող եմ գնել Երևանում սոյա
2. Որտեղից կարող եմ գնել 30 տոկոսանոց սերուցք
3.Որտեղից կարող եմ գնել «Natura Siberica (http://naturasiberica.ru/index.php?page=47)» ֆիրմայի ապրանքներ՝ կոնկրետ հետաքրքրում են շամպունները:

Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել :)

VisTolog
14.04.2010, 00:10
Անհրաժեշտ է TP-Link TL - R488T Маршрутизатор, մինչև 200$
Որտեղի՞ց կարելիա գնել::)

enna
17.02.2019, 19:35
Շատ բաներ կան որ ուզում ենք, գնել բայց չգիտենք, թե որտեղ են վաճառում: Այս թեման ստեղծել եմ , որպեսզի տեղեկություններով մեկս մյուսին օգնենենք այս հարցում:

Ինձ հիմա կոնկրետ հարկավոր է իմանալ .
1. Որտեղից կարող եմ գնել Երևանում սոյա
2. Որտեղից կարող եմ գնել 30 տոկոսանոց սերուցք
3.Որտեղից կարող եմ գնել «Natura Siberica (http://naturasiberica.ru/index.php?page=47)» ֆիրմայի ապրանքներ՝ կոնկրետ հետաքրքրում են շամպունները:

Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել :)
«Սոյա գնել» փնտրեցի, ակումբը բերեց :)) մարդիկ, որտեղի՞ց կարող եմ սոյա գնել Երևանում: Սոյայի կաթ Սասում կա, բայց հենց սոյա չէ :(

boooooooom
20.02.2019, 22:15
«Սոյա գնել» փնտրեցի, ակումբը բերեց :)) մարդիկ, որտեղի՞ց կարող եմ սոյա գնել Երևանում: Սոյայի կաթ Սասում կա, բայց հենց սոյա չէ :(

Ինձ թվում ա, որ "Փեթակ"-ում կլինի։ Փնտրի ձավարեղեն ու համեմունքներ վաճառողների մոտ։