PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերժ Թանգյան / Serj Tankian

Արամ
04.05.2008, 14:53
Ով որ կուրսի չի ասեմ որ ՍՕԱԴ խմբի գլխավոր երգիչն էր, հիմա ինքը մենակատարա, սաղ իրա երեգերը...http://www.aspma.com/download/by-artist/serj-tankian-artist-31257.htm :):)

Ավելացվել է 9 րոպե անց
http://zaycev.net/search.html?query_search=SERJ+TANKIAN&sub=%CD%E0%E9%F2%E8%21

Yellow Raven
04.05.2008, 15:04
Ինքը մի հատ ալբոմ ունի չէ?
Ես մենակ մի հատ երգ եմ լսել ու դուրս շատա եկել`Empty Wall-ը: Բայց դե Սոադ-ի էֆֆեկտը ուրիշ էր էլի, իզուր ցրվեց էտ խումբը: :(

Արամ
04.05.2008, 15:05
Ինքը մի հատ ալբոմ ունի չէ?
Ես մենակ մի հատ երգ եմ լսել ու դուրս շատա եկել`Empty Wall-ը: Բայց դե Սոադ-ի էֆֆեկտը ուրիշ էր էլի, իզուր ցրվեց էտ խումբը: :(

3 հատ ալբոմ ունի մի հատ էլ բոնուս:) բայց կարամ ասեմ նույն հաճույքնա ինչ սօադ ես լսում ինչ սերժ լուրջեմ ասում ես տարբերություն չեմ գտնում…
Սերժ Տանկյանի արդեն Հիթ դառած երգերից մի քանիսը.՝ http://zaycev.net/search.html?query_search=SERJ+TANKIAN&sub=%CD%E0%E9%F2%E8%21

Հայերը Ամերիկա էլ են ռուլիտ անում

Ավելացվել է 3 րոպե անց
Սերժը պրոստո մի քիչ մի մի մի քիչ թեթևա երգում...

Ավելացվել է 6 րոպե անց
Ամենասիրածս երգը ՝ http://www.zaycev.net/pages/1691/169121.shtml

Ավելացվել է 8 րոպե անց
http://www.serjtankian.com/ օՕօՕ այ էսի դիզայնա

aerosmith
04.05.2008, 16:24
Սերժի երգերի ու սոադ-ի երգերի մեջ էդքան էլ տարբերություն չկա, բայց ինձ հետաքրքրում ա SOAD-ը էլ չի վերականգնվելու??????????:angry

Արամ
04.05.2008, 16:26
Սերժի երգերի ու սոադ-ի երգերի մեջ էդքան էլ տարբերություն չկա, բայց ինձ հետաքրքրում ա SOAD-ը էլ չի վերականգնվելու??????????:angry

Ըստ ինտերնետի 100 տոկոս չի վերականգնվելոu.....ընստ իս էլ 99 տոկոս չի վերականգնվի:angry:angry:angry:angry
որովհետև Սերժը արդեն եքա բարձունքների է հասել առանց իրա խմբի…

Հետաքրքրասեր
04.05.2008, 16:47
3 հատ ալբոմ ունի մի հատ էլ բոնուս բայց կարամ ասեմ նույն հաճույքնա ինչ սօադ ես լսում ինչ սերժ լուրջեմ ասում ես տարբերություն չեմ գտնում…

Դե ետ սպասելի էր, ռուսների ասած "яблоко от яблони не далеко..." :D
Չգիտեի որ ետքան ալբոմ ունի արդեն:
Իսկ մյուս անդամներից նորություն ունես?:think

Հայերը Ամերիկա էլ են ռուլիտ անում

Ամերիկա իրանք շուուուուուոտվանից են "ռուլիտ" անում:Ես կարելի ա ասել իրանց են old school լսողներից եմ:Երբ որ ամերիկա էի(2001-2002),ամեն առավոտ լսում էի չգիտեի որ հայեր են:Հետո մի օր որ ընկերներս չասին....:o
Բայց եդ վախտ Հայաստան դեռ շատ քչերը գիտեին իրանց մասին...

Արամի-տարիքից

Շատ ողջունելի է որ քո տարիքի մարդիկ system են լսում::D:D:D

Արամ
04.05.2008, 19:45
Դե ետ սպասելի էր, ռուսների ասած "яблоко от яблони не далеко..." :D
Չգիտեի որ ետքան ալբոմ ունի արդեն:
Իսկ մյուս անդամներից նորություն ունես?:think

Ամերիկա իրանք շուուուուուոտվանից են "ռուլիտ" անում:Ես կարելի ա ասել իրանց են old school լսողներից եմ:Երբ որ ամերիկա էի(2001-2002),ամեն առավոտ լսում էի չգիտեի որ հայեր են:Հետո մի օր որ ընկերներս չասին....:o
Բայց եդ վախտ Հայաստան դեռ շատ քչերը գիտեին իրանց մասին...

Շատ ողջունելի է որ քո տարիքի մարդիկ system են լսում::D:D:D

Դե ետ սպասելի էր, ռուսների ասած "яблоко от яблони не далеко..." :D
Չգիտեի որ ետքան ալբոմ ունի արդեն:
Ունի սաղ քաշեցի, բայց մի տեսակ....մի 4-5 երգ ոնց որ մուղամ լինի:angry:angry:angry
Բայց դե շատէր շատ լավն են…

Ամերիկա իրանք շուուուուուոտվանից են "ռուլիտ" անում:Ես կարելի ա ասել իրանց են old school լսողներից եմ:Երբ որ ամերիկա էի(2001-2002),ամեն առավոտ լսում էի չգիտեի որ հայեր են:Հետո մի օր որ ընկերներս չասին....:o
Բայց եդ վախտ Հայաստան դեռ շատ քչերը գիտեին իրանց մասին...
Ես իրանց հենց ՍԻՍՏԵՄ ՕՖ Ա ԴԱՈՒՆ ալբոմից եմ սկսել լսել:) Իսկ օլդ սկուլ, լօստ ին օլիվուդ.... 1- 2տարի առաջվա սիրածս երգերն էին

Շատ ողջունելի է որ քո տարիքի մարդիկ system են լսում::D:D:D
լօօլ իմ համարելա շատ ողջունելի:D

Արամ
07.05.2008, 16:39
Ժող. նեուժէլի ձեր մեջ լսող չկա՞

Moon
16.07.2010, 14:12
Նենց վաղուց էի ուզում ասել.. էլ սիրտս չի դիմանում

հա վռոձի ԻՆՉ՞, էլի... հա հասկացանք՝ հայ ա, հա հասկացանք՝ երաժիշտ ա...

Էդ իիիինչ մի իրադարձություն ա, որ տենց մի հուզվել եք...

Ավելի շուտ էլ կարար գար :B

Ան ջան քո համար պրոստո հայ ա, ինձ համար հզոր երաժիշտ, երգահան, 9 գործիք նվագող, երաժշտության միջոցով հսկա խնդիրներ բարձրացնող մարդ: Նոր վերջում գժոտ հայ: Եթե դու չես սիրում իր երաժշտությունը, չի նշանակում, որ բոլորը քեզ պես են մտածում: Խորհուրդ կտամ լսես Սիմֆոնիկ նվագախմբի հետ իրա համերգը, միգուցե հետո սկսես գնահատել: Ուղղակի առանց ուսումնասիրելու մեկի արվեստը, չի կարելի կտրուկ արտահայտվել:

Ֆրեյա
16.07.2010, 14:23
Լուս ջան, ազնիվ խոսք, էդ կտրուկ չէր։ :)

Հաստատ ես քեզնից շատ եմ ուսումնասիրել իրա արվեստը ու երաժշտությունը առհասարակ ու ասեմ, որ ինքը շատ ինքնատիպ ձայն ունի, ինքնատիպ կատարում, ասելիք ... ու ես իրան շաաատ շատ եմ հավանում ՍՈԱԴ–ի կազմում։ Բայց մենակով ինքը ձանձրալի ա...

Իսկ ինչ վերաբերում ա իրա սոլնի կարիերային ու սիմֆոնիկի հետ աշխատանքներին, գուցե շատ աշխատանք ա արված, բայց ինքը առաջինը չի ու վերջինը չի, հետաքրքրության տեսանկյունից՝ առանձնապես մի հանճարեղ գործ չի։

Նման երաժշտությունը երբեք չի դառնում շատ հայտնի ու Սերժը իր սիմֆոնիկ ստեղծագործություններով ու ագրեսիվ ձայնով արժանիորեն կգրավի համաշխարհային երաժշտական ասպարեզի նիշաները, ասենք էն խմբերի կողքին, ովքեր լաստ.ֆմ–ում ունեն 1000-5000 լսող։

Դրանից ավել որ ուզի էլ, իր ընտրած նոր ասպարեզը իրան թույլ չի տա :)

Ռուֆուս
16.07.2010, 14:29

Լսել եմ Սիմֆոնիկի հետ համերգը, դուրս հեչ չի եկել: SOAD-ից հետո անընդհատ փորձում եմ Թանկյանին լսել, բայց հո զոռով չի՞, որ դուր չի գալիս: Փորձում ա յուրահատուկ լինի, նոր ոճեր փորձարկի, բայց իր երաժշտության մեջ անկեղծություն չեմ տեսնում, իմ մոտ էն տպավորությունն ա, որ փորձում ա SOAD-ի նախկին փառքի վրա սոլո կարիերա ստեղծի, որ լիքը փող աշխատի :)

Moon
16.07.2010, 14:41
Լուս ջան, ազնիվ խոսք, էդ կտրուկ չէր։ :)

Հաստատ ես քեզնից շատ եմ ուսումնասիրել իրա արվեստը ու երաժշտությունը առհասարակ ու ասեմ, որ ինքը շատ ինքնատիպ ձայն ունի, ինքնատիպ կատարում, ասելիք ... ու ես իրան շաաատ շատ եմ հավանում ՍՈԱԴ–ի կազմում։ Բայց մենակով ինքը ձանձրալի ա...

Իսկ ինչ վերաբերում ա իրա սոլնի կարիերային ու սիմֆոնիկի հետ աշխատանքներին, գուցե շատ աշխատանք ա արված, բայց ինքը առաջինը չի ու վերջինը չի, հետաքրքրության տեսանկյունից՝ առանձնապես մի հանճարեղ գործ չի։

Նման երաժշտությունը երբեք չի դառնում շատ հայտնի ու Սերժը իր սիմֆոնիկ ստեղծագործություններով ու ագրեսիվ ձայնով արժանիորեն կգրավի համաշխարհային երաժշտական ասպարեզի նիշաները, ասենք էն խմբերի կողքին, ովքեր լաստ.ֆմ–ում ունեն 1000-5000 լսող։

Դրանից ավել որ ուզի էլ, իր ընտրած նոր ասպարեզը իրան թույլ չի տա :)

Ես կարծում եմ, որ դու, ինչպես և ես չենք կարող դատել, որովհետև մենք երաժիշտներ չենք, անկախ մեր երաժշտական կրթությունից: Իսկ այն որ դու չես գնահատում իրա գործունեություն, ես էլ ասելու բան չունեմ: Առանց մեկնաբանություննրի

Քիչ առաջ հավեսով լսում էի էս հարցազրույցը: եթե հետաքրքրում ա: Թանգյանն ու Մորելոն "Axis of Justice"-ից են խոսում: Նաև Սերժը նշում ա, որ Սիսթեմը եթե մի բան պլանավորի, ապա կրկին միասին հանդես կգա: Ամենակայֆ խոսքոը Թոմի՝ Change happens by standing up!

http://www.youtube.com/watch?v=pUhu4sWRMwA

Ֆրեյա
16.07.2010, 15:04
Լուս ջան, երաժշտության տեսակետից գնահատելու համար կոնսի դիպլոմը պարտադիր չի։ Նույնսիկ եթե ինչ–որ երաժշտության պրոֆեսոր ասի, որ "ոմն Պողոսի" երաժշտությունը հոյակապ գրագետ ա ու մեջը զարմանահրաշ տրեմոլների ու սինկոպաների համադրություն կա, էդ ամեն ինչը նշանակություն չունի։ Կարևորը՝ ինչքանով ա մարդկանց դուր գալիս։
Իսկ Էլեքթ դը Դեադը տպավորություն թողեց, որ Սերժը զոռով դրել երաժշտություն ա գրել։ Ասում են՝ երաժիշտը պետք է երաժշտություն գրի այն ժամանկ, երբ չի կարող չգրել, երբ մեջից դուրս ա թափվում էդ ամենը, ոչ թե հատուկ նստի հնարի։
Վերջին տարիներին սիմֆոնիկ նվագախմբերի հետ նվագելը չափից դուրս մոդայիկ է դառնում ու մի տեսակ "էլիտարության" նշան է դառնում... :think

Ամեն դեպքում, չեմ կարծում, որ մեծ կոմերցիոն հաջողություն ունենա սիմֆոնիկի հետ, էլ չասած, որ իր աուրայով ու վոկալով ճնշող ա։

Moon
16.07.2010, 15:08

Վաաայ, Ան ջան ախր դու լավ չես տեղյակ է, հաջողությունը արդեեեեեեեեեեեեեն ունեցել ա:Ճ Էհ էհ. համ էլ ես քեզ համերգի թեմայում եմ պատասխանել:

Ֆրեյա
16.07.2010, 15:11
Որտեղ ա ունեցել, Լուս ջան՞
Որ տեղն ա չարտերում՞ քանի դահլիճ ա լցրել, քանի դաունլոդ ունի՞ :)

հետաքրքիր էր :) IMDB–ում կա Elect the Dead–ը։ Ռեյտինգը 6.8 ա, 9 լսողների քվեներով :))

Հարդ
16.07.2010, 15:18
Գիտեք, երբ կար ՍՈԱԴ - ը, լավ հատկանիշերից նշվեց, որը կար ու գերակշռում էր «անկեղծություն»: Իսկ Սերժը շաաատ ա խորացել Սերժականում ու կարող ա իրա գրածով ինքը հպարտանում ա, բայց երևի չգիտի, որ մյուսներին էտ էտքան էլ դուրս չի գալիս: Հիմա չեմ ասում, իբր թե իրա ալբոմը լավը չի: Լավն ա, ուղղակի ասենք ես քաշելուց հետո մի ամիս էլ չեմ լսել, շուտ հոգնել եմ, մինչդեՌ ՍՈԱԴ - ի երգեր միշտ էլ մեկ մեկ հիշում, լսում եմ:
Ալբոմի ամեն երգում նոտայական նույն կառուցվածքն ա գնում, ես կասեյի լրիվ տվյալ կառուցվածքի չարաշահում ա անում: Հիմա ոնց որ նստեցնեն ինձ դաշնամուրի դիմաց, ու ասեն ալբոմ գրի: Նույն կարգի բան կստանամ էլի (երգերի հոգնեցուցիչ լինելու առումով):

Սերժին միայն Դարոնը կփրկի:

Moon
16.07.2010, 15:18
Որտեղ ա ունեցել, Լուս ջան՞
Որ տեղն ա չարտերում՞ քանի դահլիճ ա լցրել, քանի դաունլոդ ունի՞ :)

հետաքրքիր էր :) IMDB–ում կա Elect the Dead–ը։ Ռեյտինգը 6.8 ա, 9 լսողների քվեներով :))

Ան ջան քո խնդիրն էն ա, որ կպած ուզում ես ապացուցել, որ իրա երաժշտությունը վատն ա: Իսկ ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում: ու կոնսի դիպլոմը ստեղ կապ չունի, հավատ :ՃՃՃՃՃ

http://www.youtube.com/watch?v=pDs0kk1OR2Y

Ֆրեյա
16.07.2010, 15:25
Լուս ջան, ես խնդիր ընդհանրապես չունեմ ;) Դու ավելի քիչ կարծիք հայտնեցիր, քան կպած համոզեցիր, որ Սերժի երաժշտությունը լավն ա :))

Ճիշտ ա ասում Ռուֆուսը, անկեղծ չի գրել, սրտանց չի գրել ինքն էս երաժշտությունը։ Մեջը ջիգիար չկա :)

Moon
16.07.2010, 15:29

նորից եմ ասում ճաշակին ընկեր չկա, բայց աչքիս դու հակառակում ես համոզված, լօլ:
Ի դեպ թեման բացողին կխնդրեի ճիշտ գրել Թանգյան , ոչ Թանկյան

romanista
16.07.2010, 18:22
նորից եմ ասում ճաշակին ընկեր չկա, բայց աչքիս դու հակառակում ես համոզված, լօլ:
Ի դեպ թեման բացողին կխնդրեի ճիշտ գրել Թանգյան , ոչ Թանկյան

Իսկ եթե իմ կարծիքը հարցնեք, ապա ՍՈԱԴ -ի այս երկու նախագծերից SOB-ը (Scars ON Broadway) ավելի մեղեդային ա, ավելի հանգիստ, իսկ Թանկյանը մի քիչ շատ ծանր ա, շատ ա ուղեղիդ խփում, էլի:) բայց վոկալի առումով Դարոնը դեռ շատ ունի Սերժին հասնելու համար, էտի 1000 տոկոս... ՍՈԱԴ ընդմիշտ;)

Miq_stdio
16.07.2010, 20:08
http://www.youtube.com/watch?v=P-6FLQliz84

helium
17.07.2010, 09:32
ՍՈԱԴ -ի այս երկու նախագծերից SOB-ը (Scars ON Broadway) ավելի մեղեդային ա, ավելի հանգիստ, իսկ Թանկյանը մի քիչ շատ ծանր ա, շատ ա ուղեղիդ խփում, էլի:) բայց վոկալի առումով Դարոնը դեռ շատ ունի Սերժին հասնելու համար, էտի 1000 տոկոս... ՍՈԱԴ ընդմիշտ;)

Էտ Scars ON Broadway-նա՞ ավելի մեղեդային...հմ...եթե ասես, թե մեղեդային ասելով ինչ ի նկատի ունես, գուցե կհասկանամ, բայց ըստ ինձ Դարոնի երգերն ավելի շատ են «խփում» ուղեղին /իմին որ հաստատ :D/: Սերժի երգերում ավելի հանգիստ երաժշտություննա գերակշռում, Դարոնն ավելի խելառոտա: Երկուսի ալբոմներն էլ փլեյերիս մեջ մշտական տեղ ունեն, բայց Դարոնի երգերից կան այնպիսինները, որ ուղղակի չեմ կարողանում լսել ոչ մի տրամադրության դեպքում /Chemicals, Cute Machines, Universe, Babylon/:
Ի դեպ, Սերժը Elect the Dead-ի շրջագայությունից հետո սկսելու է իր նոր ալբոմի շրջագայությունը :)

romanista
18.07.2010, 11:29

Հա, Դարոնը ավելի թեթև ա, նրա "3005"-ը, "Enemy" -ն, նույն "Universe"-ը, "Funny" -ն շատ ավելի հանգիստ ու թուլացած վիճակում ես լսում, քան ասենք Սերժի "Feed Us"-ը, "Saving Us" -ը ու "Lie Lie Lie" -ը օրինակի համար... չնայած որ բոլոր Սերժի երգերն էլ գլուխգործոց են, բան չունեմ ասելու... ուղղակի ըստ իս ծանրության հետ հայերեն ասած մի քիչ պերեբարշիտ ա արել:D

Իսկ "Scars ON Broadway"-ի "Babylon"-ին չկպնես, դա մեգագլուխգործոց ա:B

BeatleMan
18.07.2010, 12:09
Ժող տոմսերի գներից տեղյակ եք?

Moon
19.07.2010, 10:23
Ժող տոմսերի գներից տեղյակ եք?

Տոմսերի մասին ինֆորմացիան այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/54473-%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA-%D4%B9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6.-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/page6)

Ռուֆուս
20.07.2010, 11:05
Պարզվում ա ես Թանգյանի համերգի տոմս ունեմ :)) Իսկ ես արդեն հոգեպես հաշտվել էի այն մտքի հետ, որ համերգին չեմ գնալու :)

romanista
20.07.2010, 11:34
էսօր գնալու եմ 20000-նոց տոմս առնեմ... լացեցին իմ փողերը:D

Kita
21.07.2010, 12:56
Մոդերատորական: Դադարեցնում ենք երաժշտության հետ կապ չունեցող գրառումները: Շարունակվելու դեպքում ցանկացած շեղված գրառում կտուգանվի:

romanista
29.07.2010, 20:10
Ժողովուրդ, Սերժի ու Արտո Թունջբոյաջյանի համատեղ ալբոմը ո՟վ ա լսել մեջներիցդ: 2003 -ին ա ձայնագրվել, երբ Սիսթեմը դեռ գործում էր, Serart ա կոչվում... էքսպերիմենտալ երաժշտություն ա, հայկական ժողովրդականի, գործիքայինի ու ռոքի տարրերի խառնուրդ, խորհուրդ եմ տալիս:
կարող եք այստեղ ներբեռնել` http://rapidshare.com/files/64669529/Serart.rar.html

Արշակ
13.08.2010, 13:18

Լսել եմ, Նարինա երգը շատ եմ սիրում։ Ալբոմի մյուս երգերը էնքան էլ չեմ հիշում։

Հարդ
18.08.2010, 16:05
Ռուֆուս, քեզ երբևիցե չես հարցրել, ինչ՟ու ՍՈԱԴ-ը ցրվեց... Սերժի "շնորհիվ"... այո, այո, դուք սխալ չեք կարդացել... դեռևս 2003-ին նա որպես անհատ երաժիշտ ինքնահաստատման փորձ արեց, Թունջբոյաջյանի հետ ձայնագրելով "ՍերԱրտ"-ը: Այն բավականին հաջող էր, ու Սերժը որոշեց զբաղվել անհատական կարիերայով, դրա համար էլ, երբ ի վերջո ձայնագրվեց Mezmerize\Hypnotize-ը, այդ ալբոմին նվիրված շրջագայությունից հետո խումբը հայտարարեց որ, արձակուրդ է գնում, ու խմբի անդամները զբաղվելու են կողմնակի նախագծերով... դա ևս Սերժի որոշումն էր, հիմա կասեմ ինչու... Սերժը սկսեց իր անհատական կարիերան, ձայնագրեց Elect The Dead-ը, ալբոմի համարյա բոլոր երգերի վրա տեսահոլովակներ հանեց, ապա նույն ալբոմը կատարեց սիմֆոնիկ նվագախմբի հետ ու դա էլ ձայնագրեց ու թողարկեց... կասեք ստեղծագործական բուռն աշխատ՟անք... կասեմ` ոչ, մենակ իր համար լաավ փող աշխատելու ձև... 2009-ի հոկտեմբերի 31-ին, Հելոուինի տոնին Շավոն կազմակերպեց Shavo's Halloween party անվճար համերգը The Roxy ակումբում, որտեղ Դարոն Մալաքյանի ու Ջոն Դոլմայանի հետ կատարեց 3 երգ, որոնցից 2-ը` Suite-Pee-ն ՍՈԱԴի առաջին, համանուն ալբոմից, ու They Say-ը Scars On Broadway-ի համանուն ալբոմից: Դա կարող էր նշանակել մենակ մի բան, որ ՍՈԱԴը որոշել է նորից միավորվել, բայց... ու՟ր էր այդ պահին Սերժը, ինչ՟ու նրանց հետ չեր... նա զբաղված էր "իր գործերով"` Elect The Dead-ն էր սիմֆոնիկացնում... դրանից հետո Շավոն իր միկրոբլոգում գրեց սա` "Տղեք, դուք պատր՟աստ եք Սիսթեմին" («Are u guys ready for System???»)... այո ՍՈԱԴը ուզում էր միավորվել... բայց քիչ անց նույն Շավոն ներողություն գրեց գրածի համար ու հերքեց վերամիավորման մասին լուրերը... դա հերքեց նաև Սերժը... նույնիսկ ապուշը կհասկանա, որ միայն Սերժն է դեմ եղել վերամիավորմանը, իսկ առանց նրա ՍՈԱԴ պարզապես չի լինի... իսկ հիմա նա հայտարարել է, որ մինչև 2011-ի վերջ կավարտի աշխատանքը իր մյուզիքլի վրա, ու կներկայացնի այն... այսինքն մինչև 2012 կարանք չհուսանք, որ ՍՈԱԴը կմիանա... կարանք ընդհանրապես էլ չհուսանք... Սերժ, ես քեզ շատ եմ հարգում ու սիրում, բայց լավ բաներ չես անում.... հասկացանք, որ ուզում էիր մի քիչ մենակ քո համար փող աշխատեյիր, հերիք չի՟... իրա համերգը ես հաջորդ օրն իսկ մոռացա, երբ տպավորություններս անցան, որովհետը ինչքան էլ սիրեմ իր երաժշտությունը, դա ՍՈԱԴ չեր, էն չեր ու շուտ մոռացվեց... դե ոչինչ, ՍՕԲով յոլա կգնամ, գոնե Դարոնի մոտ ՍՈԱԴությունը պահպանվում ա...

Ինձ թվում ա ինքն արդեն սկսել ա պատժվել իրա պահվածքի համար (ես, դու հաստատ իրան առաջվա նման չենք ընդունում (սա մանր օրինակ)): Եթե սենց շարունակի շուտով արտասահմանում իրա մասին կմոռանան, հուսահատ փորձեր կանի գոնե ստեղ երևալու, տարիների ընթացքում հավաքած հեղինակությունը կօգտագործի, բայց ինձ թվում ա էտ պաշարն էլ շուտով կսպառվի ու ստեղ էլ արդեն բանի տեղ չեն դնի:
Զարմանում ես էլի... Chop Suey, Spiders, ADD գրող մարդը ոնց կարար էսքան իջներ... եթե ինչ որ հրաշքով ինքը հիմա էս գրառումը կարդում ա, ապա թող լուրջ հետևություններ անի, քանի դեռ շատ ուշ չի: Իսկ ուշին շատ չի մնացել: Արդեն ՍՈԱԴ - ի մյուս տղերքն էլ էլ չեն ուզի իրա վերադարձը:

romanista
12.09.2010, 22:29
Հեսա ծիծաղից կմեռնեմ:D Մենակ ես կարայի Թանկյանի պաշտոնական ֆորումում գրանցվեյի Scars On Broadway-ի ավատարով ու ստորագրությամբ:D ավելի լավ է տեսնեք՝

http://s02.radikal.ru/i175/1009/5e/c74cfc2f5e8d.jpg (http://www.radikal.ru)

:D:D:D

տեղն ա իրան, իրա անկապ սոլո-կարիերայի համար... հենա, հեսա երկրորդ ալբոմն ա թողարկում, հետը սահմանափակ քանակով բացի բոնուս cd-ից ալբոմի փաթեթում կա ալբոմի շապիկը նկարի տեսքով ու երկու հատ վրձին... թե դա ի՞նչներին ա առնողների ընդհանրապես)) ինքն էլ չգիտի ոնց փող աշխատի, երրորդ ալբոմը թողարկելուց ալբոմի հետ երևի իրա անվանական տիկնիկն էլ կվաճառի... ոնց ա ձեռից գնում...

Հայկօ
12.09.2010, 22:58

Ձեռի հետ մի երկու հատ էլ քֆուր գրեիր, ապեր, կարող ա սիրտդ ավելի լավ հանգստանար:

helium
12.09.2010, 23:00

Եթե այդքան շատ ես մտահոգված, ապա ինչու՞ հենց այս հատվածում գրված մտքերդ չես գրել սայթում, այլ ինչ-որ շնորհակալություն, խորը երգ եւ այլն ;)

romanista
12.09.2010, 23:11
Եթե այդքան շատ ես մտահոգված, ապա ինչու՞ հենց այս հատվածում գրված մտքերդ չես գրել սայթում, այլ ինչ-որ շնորհակալություն, խորը երգ եւ այլն ;)

երգը որովհետև իրոք խորն ա, չնայած որ մի քանի կրկնվող բառ ա, բայց հայալեզու ա ու հայի համար խորն ա) ու հենց դա էլ բռնում ա էլի ավատարի ու ստորագրության հետ, լուրջ-լուրջ շնորհակալություն եմ հայտնում, բայց ավատարն ու ստորագրությունը...:D

Ձեռի հետ մի երկու հատ էլ քֆուր գրեիր, ապեր, կարող ա սիրտդ ավելի լավ հանգստանար:

Չէ, դա շատ կլներ արդեն) ոնց ուզում ա լինի, կտենա... կտենա ու թող մտածի, որ շուտով, սենց որ շարունակեց, մենակ հայերն են մնալու իրան երկրպագու...

Արամ
13.09.2010, 11:18
Հեսա ծիծաղից կմեռնեմ:D Մենակ ես կարայի Թանկյանի պաշտոնական ֆորումում գրանցվեյի Scars On Broadway-ի ավատարով ու ստորագրությամբ:D ավելի լավ է տեսնեք՝

http://s02.radikal.ru/i175/1009/5e/c74cfc2f5e8d.jpg (http://www.radikal.ru)

:D:D:D

տեղն ա իրան, իրա անկապ սոլո-կարիերայի համար... հենա, հեսա երկրորդ ալբոմն ա թողարկում, հետը սահմանափակ քանակով բացի բոնուս cd-ից ալբոմի փաթեթում կա ալբոմի շապիկը նկարի տեսքով ու երկու հատ վրձին... թե դա ի՞նչներին ա առնողների ընդհանրապես)) ինքն էլ չգիտի ոնց փող աշխատի, երրորդ ալբոմը թողարկելուց ալբոմի հետ երևի իրա անվանական տիկնիկն էլ կվաճառի... ոնց ա ձեռից գնում...

in Armenia:(

romanista
14.09.2010, 15:55
Իսկ ես արդեն ներբեռնել եմ նոր ալբոմն ու լսել)) բանն այն է, որ Սերժը, բոլոր նրանց, ովքեր ունեն iPhone, այսօրվանից առաջարկել էր ալբոմի թողարկվելուց 1 շաբաթ առաջ իր պաշտոնական iPhone app-ում (չգիտեմ հայերեն ոնց ա:))) լսել ալբոմն ամբողջությամբ) ու գտնվել են մարդիկ, որոնք կարողացել են նույնիսկ քաշել ալբոմը ու տեղադրել տոռռենտ-տրեկերներում, որտեղից էլ ես քաշեցի) ցանկացողները թող կապնվեն հետս PM-ով, նույն կերպ՝ նամակում հղումը կտամ, կքաշեք, կլսեք, բայց այստեղ հղումը չեմ դնի... թող տոռռենտները մտածեն, որ հեղինակային իրավունքի խախտում են անում)

aerosmith
14.09.2010, 19:43

album-ի անունը կասես՞

romanista
14.09.2010, 20:02
album-ի անունը կասես՞

Imperfect Harmonies

ուզում ես ինքդ տոռռենտներից ճարե՞ս))))))) դա բավականին հեշտ ա, ուղղակի փնտրման համակարգում չմոռանաս նշել, որ տոռռենտն ես ուզում, սովորական հղումներով չկա ոչ մի տեղ)

aerosmith
17.09.2010, 18:33
Ժող ջան արդեն նեռվերս խախտվավ.. ինձ մի հատ նորմալ լինկ տվեք որ երգերի որակը նորմլ լինի, թե չէ որտեղից որ քաշում եմ ահավոր իջացչածա որակը,....
խոսքս Imperfect Harmonies ալբոմի մասին է...
կանխա շնորհակալություն...

_Հրաչ_
17.09.2010, 18:40
Ժող ջան արդեն նեռվերս խախտվավ.. ինձ մի հատ նորմալ լինկ տվեք որ երգերի որակը նորմլ լինի, թե չէ որտեղից որ քաշում եմ ահավոր իջացչածա որակը,....
խոսքս Imperfect Harmonies ալբոմի մասին է...
կանխա շնորհակալություն...

Սա (http://thepiratebay.org/torrent/5829334/Serj_Tankian_-_Imperfect_Harmonies_(2010)) փորձել ե՞ս:

aerosmith
17.09.2010, 19:21
Սա (http://thepiratebay.org/torrent/5829334/Serj_Tankian_-_Imperfect_Harmonies_(2010)) փորձել ե՞ս:

դա չէի փորձել, բայց նոր քաշեցի մի երգ ու էլի որակը ցածր էր.. են ոնցա որ մի քանի տարի առաջ հեռախոսի մեջ երգը գցելու համարիջացնում էինք որակը...

romanista
17.09.2010, 21:50
ապե, էդ լինքերում այֆոնից սաչքած րիփ ա, դրանից ա որակը ցածր... էսօր Գերմանիայում դիսկը արդեն դուս ա եկել ու տոռռենտներում կա, եթե www.rutracker.org - ում գրանցված ես, ընդե ալբոմի անունով պոիսկ տուր, լիքը կբերի, քաշի 320 կբ/վ բիտ-ռեյտով, ես հենց հիմա լսում եմ, որակը ինքն ա որ կա)

aerosmith
17.09.2010, 23:42
իսկապես լավն է..... Ես առաջ Սերժի սոլոկարիերային լուրջ չէի վերաբերվում, բայց գնալով դուրս գաիս են երգերը,,,,,

romanista
18.09.2010, 00:35
իսկապես լավն է..... Ես առաջ Սերժի սոլոկարիերային լուրջ չէի վերաբերվում, բայց գնալով դուրս գաիս են երգերը,,,,,

ես լրիվ հակառակ կարծիքին եմ... առաջ էլ դուրս չեր գալիս, իսկ էս "ալբոմը" լսելուց հետո առավել ևս... ինքը ռոք - երաժիշտ ա ու միշտ երգել ա ավելի ծանր երգեր, դրա համար, չնայած բան չունեմ ասելու, էս ալբոմի երգերը սլուխիդ լավ են նստում, հարմար են, բայց թեթև են ու նույնիսկ Էլեկդ Զը Դեդ-ի երգերից էլ թեթև... եթե ես ուզենամ լսեմ պապսովի ռոք, ես ուրիշ բան կլսեմ, բայց ոչ Սերժ Թանկյան... կոմերցիան լափել ա Սերժ Թանկյանի տաղանդը, սենց որ գնաց, նորմալ երգեր չի հանի էլ... սաղ ալբոմից Borders Are, Gate 21, Left of Center ու քանի որ հայ եմ նաև Yes, It's Genocide, էսքանն ա նորմալ, մնացածը անկապություն ա, որը ուղղակի հաճելի ա լսել, բայց ՍՈԱԴի Թանկյանի ոճի մեջ չի) էս մարդը երաժշտության առումով հա ցած ա գլորվում... մի խոսքով ես սպասում եմ Scars On Broadway-ի նոր ալբոմին, եթե հանեն իհարկե... Դարոնը հազար անգամ էս "փողի մեռածից" լավն ա, ու էս նոր ալբոմից հետո ես դրանում ևս մեկ անգամ համոզվեցի...

helium
26.09.2010, 11:27
Հարցազրույց Սերժի հետ....«Հեծանիվ+»-ի վերնաշապիկով :hands

www.lp33.tv/serjtankian/?video=15014

Rammstein
26.09.2010, 20:25
Քաշեցի լսեցի նոր ալբոմը: Ոչ լավն ա, ոչ վատը, ինչ-որ միջակ մի բան: :mda Առաջինը ավելի լավն էր: Էս մեկում ընդհանրապես ծանրություն չկա: :nea

Adriano
26.09.2010, 20:29
Քաշեցի լսեցի նոր ալբոմը: Ոչ լավն ա, ոչ վատը, ինչ-որ միջակ մի բան: :mda Առաջինը ավելի լավն էր: Էս մեկում ընդհանրապես ծանրություն չկա: :nea

Հատկապես էն հաերեն երգը լրիվ անորակ բանա, ես նոր երգերից գրեթե ոչ մեկ չհավանեցի, ալբոմի միակ երգը, որ հոգով սրտով լսվումա դա Gate21նա

Yellow Raven
26.09.2010, 20:31
Հատկապես էն հաերեն երգը լրիվ անորակ բանա, ես նոր երգերից գրեթե ոչ մեկ չհավանեցի, ալբոմի միակ երգը, որ հոգով սրտով լսվումա դա Gate21նա

Gate 21-ը դեռևս Elect The Dead Symphony-ում կար, թե ինչիա խցկել նոր ալբոմի մեջ չգիտեմ:))

Rammstein
27.09.2010, 14:25
Հատկապես էն հաերեն երգը լրիվ անորակ բանա, ես նոր երգերից գրեթե ոչ մեկ չհավանեցի, ալբոմի միակ երգը, որ հոգով սրտով լսվումա դա Gate21նա

Հենց էդ ա էդ մի երգը լավն ա: Խորություն կա մեջը:

romanista
27.09.2010, 19:28
Gate 21-ը դեռևս Elect The Dead Symphony-ում կար, թե ինչիա խցկել նոր ալբոմի մեջ չգիտեմ:))

Իբր ընդե սիմֆոնիկ տարբերակն էր, ստե ստուդիայի ձայնագրությունը:)) Հա, էս երգն ա լավը, իրոք ամեն անգամ հավեսով լսում ես, մեկ էլ Left Of Center-ը, որը էս ալբոմի երաժշտական ուղղվածության մեջ կարծես չի տեղավորվում... մնածացը անկապ երգեր են

Ապե Ջան
13.11.2010, 19:19
http://i3.fastpic.ru/big/2009/1023/93/fba7c2a77b60b392ab516ac183dcf693.jpg

Սերժ Թանկյանի թարմացված դիսկոգրաֆիան կարող եք բեռնել այստեղից: (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1628119)

Rammstein
13.07.2012, 02:11
Ժող, նոր ալբոմը լսել ե՞ք:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=54417&d=1342129769

Harakiri

Թողարկվել է 10.07.2012 թ.:

Ինձ շատ դուր եկավ: Նախորդ ալբոմի համեմատ` բավականին ծանր ա:
Ինձ ամենաշատը դուր եկան… չէ, ավելի ճիշտ ա քիչ դուր եկածները ասեմ, որտեւ գրեթե բոլորը շատ լավն են: Ամենաքիչը դուր եկան Figure It Out, Uneducated Democracy մեկ էլ Weave On երգերը: :)

Ովքեր գրանցված են rutracker.org-ում, կարող են քաշել էստեղից (MP3 320 kbps)`
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4120601

Կամ lossless տարբերակն էստեղից`
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4120524

Rammstein
13.07.2012, 02:26
http://youtu.be/nP-SyWXTMIM

Nirvana
15.07.2012, 14:16
Նոր ալբոմը բավականին ավելի ուժեղ ա դուրս եկել քան նախորդ նեո-ջազ-էլեկտռոքոռը... Ամբողջ ալբոմը հավեսով լսվում ա, պարզապես էտքան էլ ուժեղ դուրս չի էկել, նենց միջին Սերժոտ ալբոմ ա, կարելի ա ասել կլասսիկ ալտերնատիվ մետալ...