PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարեր

Artgeo
18.10.2006, 23:25
Ո՞վ ա գնացել պարերի: Ի՞նչ պարերի եք գնացել: Սիրո՞ւմ եք պարել:

ի դեպ ուզում եմ իմանամ, Երևանում որտեղ կարելի է գնալ լատինոամերիկյան սպորտային պարերի

Cassiopeia
18.10.2006, 23:37
Անչափ հետքրքիր թեմա բացեցիր, սրտովս է...

Պաշտում եմ պարելը: Մանուկ ժամանակ գնացել եմ պարի, բայց շատ քիչ ժամանակ: Բայց ավելի շատ միշտ երազել եմ գնալ գեղասահքի, այսինքն սառույցի վրա պարել: Բայց այդ հարցում էլ բախտս չի բերել: :( . Անցած ձմեռ էլ բախտս չբերեց, ընկեր չգտա, որ հետը գնայի սառույցի վրա "պարելու"…

kiki
19.10.2006, 00:21
Արթուր , ընկերուհիներս գնում են , կիմանամ կասեմ ...

Kita
19.10.2006, 01:33
գնացել եմ...
ճիշտ ասաց չգիտեմ այնտեղ տարիքային սահմանափակումներ կան իմ կարծիքով.... եթե քեզ համար...այդ դեպքում չգիտեմ.....:)

Արշակ
19.10.2006, 11:40
Մոտ 7 տարի պարի եմ գնացել։ Ղուկաս Ղուկասյանի խմբում էի։ Երևի լսած կլինեք «Զարթոնք» պարային համույթի մասին։ ;)
Պարում էինք հայկական, տարբեր ժողովուրդների ազգային պարեր, ժամանակակից, դասական պարեր՝ վալսեր, պոլոնեզ և այլն։
Հավես էր:roll
Իսկ հիմա տանը ռոքի տակ խելառ պարեր եմ պարում:yahoo:oy
Այ, լատինամերիկյան պարեր երբևէ չեմ պարել։

Artgeo
19.10.2006, 12:27
Արթուր , ընկերուհիներս գնում են , կիմանամ կասեմ ...
Անպայման իմացիր, ժամանակին երեք ու կես տարի գնացել եմ, բայց հավեսս չեմ հանել, հիմա էլի մեծ հաճույքով կգնայի :dance :yahoo

Cassiopeia
19.10.2006, 12:30
Անպայման իմացիր, ժամանակին երեք ու կես տարի գնացել եմ, բայց հավեսս չեմ հանել, հիմա էլի մեծ հաճույքով կգնայի :dance :yahoo
Որ իմանաս, ինձ էլ տեղյակ պահի, միասին գնանք… եթե իհարկե դեմ չես:;)

Սյունիք
19.10.2006, 12:45
Արդեն 10 տարի է, պարում եմ «Կովկաս» պարային համույթում, Իսկ լատինոամոռիկյանի համար խորհուրդ կտամ «Մատադոր»:hands ... Հոյակապ խումբ է...
Եթե ցանկանում եք, կարող եք դիմել... Գործում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում (նախկին « Պիոներ պալատ»)... Չեք փոշմանի...

Ուլուանա
19.10.2006, 15:38
Մոտ 7 տարի պարի եմ գնացել։ Ղուկաս Ղուկասյանի խմբում էի։ Երևի լսած կլինեք «Զարթոնք» պարային համույթի մասին։ ;)
Պարում էինք հայկական, տարբեր ժողովուրդների ազգային պարեր, ժամանակակից, դասական պարեր՝ վալսեր, պոլոնեզ և այլն։
Հավես էր:roll
Ես էլ եմ նույն տեղը նույն մարդու մոտ գնացել պարի, էլի 7 տարի։ :P Պարի մեծ հաճույքով էի գնում, բայց քեֆերի ժամանակ պարել երբեք չեմ սիրել... :[ Ճիշտն ասած, հիմա էլ չեմ սիրում։ :oy Բայց հիմա էլ որ պարի գնայի, էլի հաճույքով կպարեի այնտեղ։ :)

Taurus
19.10.2006, 19:45
Ես էլ շատ չեմ պարում , բայց հիմա կպարեի:
Եկեք հանդիպման փոխարեն գնանք disko

John
19.10.2006, 21:34
Իսկ հիմա տանը ռոքի տակ խելառ պարեր եմ պարում:yahoo:oy

Քեզնից հեչ չէի սպասի ռոքի տակ խելառ պարեր… փորձեցի պատկերացնել, բայց չստացվեց…:)
Պարել չեմ սիրում, բայց երբեմն պարում եմ ընկերական շրջապատում…

milkyway
19.10.2006, 22:52
(010) 531534 Լատինամերիկյան պարերի ստուդիա:[

Cassiopeia
19.10.2006, 22:54
Չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է ռոք-ի գիժ հնչյունների տակ պարել:think

StrangeLittleGirl
19.10.2006, 23:24
Իսկ հիմա տանը ռոքի տակ խելառ պարեր եմ պարում
Ջահելությունս հիշեցի :(
Պարի չեմ գնացել, բայց մի ժամանակ ո՜նց էի գժի պես պարում ռոքի տակ: Հիմա էդ ամեն ինչն անցել է:

Եկեք հանդիպման փոխարեն գնանք disko
Բալա՛ ջան, չգիտեմ՝ մյուսները ոնց, բայց իմ՝ դիսկո գնալու տարիքն արդեն վաղուց անցել է:

Taurus
20.10.2006, 08:55
Բալա՛ ջան, չգիտեմ՝ մյուսները ոնց, բայց իմ՝ դիսկո գնալու տարիքն արդեն վաղուց անցել է:

Վայ վաաաաաաաաաաաաաայ
Ուրեմն ոչ թե անցել ա , այլ չի էլ սկսել:
Լավ չեք ուզում , մի ուզեք , էնքան լավ մարդիք կան , որոնց տարիքը հլը տեղում ա , չի անցնում, իրանց հետ կգնամ , կայֆավատ լինելու…

Esmeralda
20.10.2006, 09:15
Բալա՛ ջան, չգիտեմ՝ մյուսները ոնց, բայց իմ՝ դիսկո գնալու տարիքն արդեն վաղուց անցել է:
Բյուր...իմ կարծիքով սխալ ես...
Դիսկո գնալու համար քո տարիքը շատ նորմալ է...

Astghik
20.10.2006, 11:28
Շատ հետաքրքիր թեմա է...:hands
Ես 18 տարեկանից պարում եմ հայկական պարախմբում, Հ.Բ.Ը.Մ. «Էրեբունի» է կոչվում մեր պարախումբը: Շատ եմ սիրում:love : Պարում ենք հայկական ժողովրդական ու ազգագրական, ինչպես նաև կատակ պարեր: Չնայած փոքր պարախումբ է (25 հոգի ենք), բայց բոլորիս համար էլ շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ևս մի հնարավորություն է՝ շփվելու հայերի հետ:

Cassiopeia
20.10.2006, 13:54
Վայ վաաաաաաաաաաաաաայ
Ուրեմն ոչ թե անցել ա , այլ չի էլ սկսել:
Լավ չեք ուզում , մի ուզեք , էնքան լավ մարդիք կան , որոնց տարիքը հլը տեղում ա , չի անցնում, իրանց հետ կգնամ , կայֆավատ լինելու…
Պահո, որ վերջին բառերը չասեիր, միգուցե հետդ գայի պարելու, բայց կայֆավատ լինելու:think … :angry երբեք

Taurus
20.10.2006, 13:57
Կայֆավատը , թարկմանաբար նշանակում ա հաճելի ժամանակ անցկացնել;)

Arisol
20.10.2006, 14:07
Շա՜տ եմ սիրում պարել: Ինձ համար ուրախություն, միջոցառում, ծնունդ, քեֆ և նման բաներ ուրախ չեն անցնում, եթե այնտեղ չեմ պարելու, քանի որ հիմնական ուրախանալու միջոցը նման դեպքերում պարելն է իմ համար:oy : Եսիմ, երևի չափից դուրս շա՜տ եմ սիրում պարել:P : Միշտ ցանկացել եմ գնալ լատինո-ամերիկյան պարերի, բայց դեռ նման խմբակներ մեր քաղաքում չեմ գտել:( : Պարում եմ գրեթե ամեն երաժշտության տակ (բացառությամբ ռաբիսը) ու մեկ-մեկ էլ հայկականի տակ, չնայած էդքան էլ լավ չեմ պարում:oy : Պարում եմ և վե՛րջ, նույնիսկ նշանակություն չունի, թե որտեղ եմ գտնվում, ում հետ, թեկուզ և մենակ: Մեկ-մեկ գիշերները վեր եմ կենում ու սկսում մենակով պարել:oy :
Հ.Գ. մեջս շա՜տ էներգիա է կուտակված և որպեսզի այն դուրս գա միակ միջոցն իմ համար գժի պես պարելն է:hands :

StrangeLittleGirl
20.10.2006, 21:25
Բյուր...իմ կարծիքով սխալ ես...
Դիսկո գնալու համար քո տարիքը շատ նորմալ է...
Դե եթե հաշվենք, որ 13 տարեկանից գնացել եմ, արդեն հասցրել եմ զզվել: Գնում եմ ու ինձ տատիկ եմ զգում, հեչ պարելս չի գալիս: Բայց եթե առաջվա ռոք դիսկոներից կազմակերպվեն, գուցե գնամ… չգիտեմ…

Lionne_en_Chasse
20.10.2006, 22:32
Ժամանակակից-լատիոնո պարերի սիրահարներին խորհուրդ կտամ նայել Dance with me ( Take the Lead) ֆիլմը Antonio Banderas-ի մասնակցությամբ: Նայելուց հետո պարելու ցանկությունը կրկնակի-եռակի ավելանում է
Ֆիլմն էլ է հետաքրքիր, պարային պահն էլ չեմ ասում

http://filmcritic1963.typepad.com/reviews/images/df12523.JPG
http://sebastien.laban.free.fr/cineblog/trailers/takethelead/takethelead_18.jpg
http://eur.i1.yimg.com/eur.yimg.com/ng/mo/cinemasource/20060901/22/2113852064.jpg
http://www.exclaim.ca/images/take_the_lead.jpg

aniko
23.11.2006, 14:10
պարում եմ Վալենսիա պարային ակումբում, լատինոամերիկյան, եվրոպական պարեր, երբեմն էլ հայկական շարժումներ ենք սովորում,
պարը մի աշխար է, որը մարդու մեջից հանում է կոմպլեքսները, եվ տալիս է նրան սլացիկ մարմին, այպես որ խորհուրդ եմ տալիս միանալ :)
եթե հետաքևքրեց հետո կտամ հասցեն մեր ստուդիայի

Angelina
23.11.2006, 14:48

Անպայման գրի հասցեն:
Կանխավ շնորհակալություն:;)

aniko
24.11.2006, 12:06
մեր "Վալենսիա"պարային ակումբի հեռախոսահամարը կարող եմ թողնել , գրեք ձեր մոտ 093.768.799, ավելի մանրամասն տեղեկություններ կտա ձեզ արդեն մեր պարի ուսուցչուհին
զանգահարելուց անպայման նշեք որ հեռախոսահամարը վերցրել եք այս կայքից,
զանգահարեք և անպայման այցելեք :) ուրախ կլինեմ, եթե միանաք մեզ

Cassiopeia
12.12.2006, 16:15
Ժամանակակից-լատիոնո պարերի սիրահարներին խորհուրդ կտամ նայել Dance with me ( Take the Lead) ֆիլմը Antonio Banderas-ի մասնակցությամբ: Նայելուց հետո պարելու ցանկությունը կրկնակի-եռակի ավելանում է
Ֆիլմն էլ է հետաքրքիր, պարային պահն էլ չեմ ասում

http://filmcritic1963.typepad.com/reviews/images/df12523.JPG
http://sebastien.laban.free.fr/cineblog/trailers/takethelead/takethelead_18.jpg
http://eur.i1.yimg.com/eur.yimg.com/ng/mo/cinemasource/20060901/22/2113852064.jpg
http://www.exclaim.ca/images/take_the_lead.jpg
Հենց հիմա էս կինոն եմ նայում, :hands

Աբելյան
12.12.2006, 17:03
Պարել չգիտեմ, ու, ընդհանրապես, ինչքան էլ ինձ համոզում են, մեկ ա չեմ պարում:

aniko
13.12.2006, 11:38
Պարել չգիտեմ, ու, ընդհանրապես, ինչքան էլ ինձ համոզում են, մեկ ա չեմ պարում:
ես էլ չեի պարում շատ երկար ժամանակ, մինչև ինստիտուտ ընդունվելս, ավարտելս,... չեմ կարող բացատրել ինչու, բայց...
հետո մի անգամ քեֆի էի գնացել բարեկամներիս հետ, ու ենտեղ մի պապիկ հրավիրեց պարի, տանգո, ու ես ամաչեցի, որովհետև չկարողացա նույնիսկ թ քայլ ճիշտ անել, իսկ երաժշտությունը չէի զգում, մի ծոսքով խայտառակվեցի
ու հենց հաջոդ օրը որոշեցի անպայման գնալ պարի, և առիթը բաց չթողնել պարելու և լիցքաթափվելու համար,
իսկ հիմա պարում եմ:hands , նույնիսկ բեմերում:ok :D , ու կասեմ քեզ դրանից լավ բան չկա,
երբ տրամադրություն չունես, ու մտացում ես վերջ պետք է մեռնել, միացրու քո սիրած երգը, ու պարիր , այն քեզ այնպիսի էներգիա կտա, որ էլ դու սուս:hands
մեկ ել նայիր Ռիչարդ Գիռի ու Ջենիֆեր Լոպեսի կատարմամբ "Եկեք պարենք"(Shall we dance) ֆիլմը,

Ուլուանա
13.12.2006, 13:11

Ես էլ առանձնապես պարել չեմ սիրում, չնայած 7 տարի պարի եմ գնացել։ Բայց քո ասածը լավ պատկերացնում եմ։ Ինձ մոտ շատ հազվադեպ են լինում այդպիսի պահեր, երբ մեջս պարելու անհագ ցանկություն է առաջանում։ Երբ պարի էի գնում, պարապմունքների ժամանակ պարելուց հաճույք ստանում էի, իսկ այ քեֆերի ժամանակ... :cry2 կամ չեմ պարում ընդհանրապես, որովհետև բացարձակապես ցանկություն չեմ ունենում սովորաբար, կամ էլ, երբ շատ են զահլահան անում՝ պնդելով, որ պարեմ, ուղղակի հոգիս ազատելու համար վեր եմ կենում, պարում։ :{ բայց առանց հաճույքի... :(

Կարծում եմ, որ պարելուց հաճույք ստանալու համար պետք է ուղղակի ամբողջությամբ մտնել այդ պրոցեսի մեջ, պետք է քեզ լրիվ ազատ զգաս ու պարելու պահին ապրես դրանով, :roll :) այլապես ուղղակի շարժումներ անելը, որքան էլ դրանք հմուտ լինեն, իմաստ չի ունենա։ :think

Մանե
26.07.2007, 16:33
9 տարի պարել եմ «Տարոն» գեղագիտական համույթում,Ժողովրդական պարեր բաժնում,կլասիկայի հետ խառը;):)
1 տարի էլ պարել եմ «Կրակներ» համույթում՝ժամանակակից պարեր, :)
:dance:dance:dance

Selene
26.07.2007, 22:07
Շա՜տ եմ սիրում պարել: Ինձ համար ուրախություն, միջոցառում, ծնունդ, քեֆ և նման բաներ ուրախ չեն անցնում, եթե այնտեղ չեմ պարելու, քանի որ հիմնական ուրախանալու միջոցը նման դեպքերում պարելն է իմ համար:oy : Եսիմ, երևի չափից դուրս շա՜տ եմ սիրում պարել:P : Պարում եմ գրեթե ամեն երաժշտության տակ (բացառությամբ ռաբիսը) ու մեկ-մեկ էլ հայկականի տակ, չնայած էդքան էլ լավ չեմ պարում:oy : Պարում եմ և վե՛րջ, նույնիսկ նշանակություն չունի, թե որտեղ եմ գտնվում, ում հետ, թեկուզ և մենակ: :

Վայ, ես էլ եմ շատ-շատ սիրում ապրել ճիշտ Arisol-ի պես:):hands Երևի թե միայն այն է մեր տարբերությունը, որ ես հայկական լավ եմ պարում, բայց երբևէ պարի չեմ գնացել;):oy Պարելիս ինձ լրիվ ազատ ու անկաշկանդ եմ զգում, ու էտքան էլ պարտադիր չի, որ բոլոր ներկա գտնվողներն ինձ ծանոթ լինեն, եթե ես ուզում եմ պարել, ուրեմն պարում եմ:P
Երբեմն էլ տանը երաժշտությունը բարձրացնում եմ ու սկսում պարել:) Առաջին անգամ տանեցիները մի քիչ զարմացան, հիմա սովորական է դարձել:D

Apsara
26.07.2007, 23:13
Վայ ինչ հետաքրքիր թեմա էր, չգիտեի, որ մեր ֆորումում բացի քուրիկիցս էլի պրոֆեսիոնալ պարողներ կան:)
Ի դեպ, Արշակ ու Անահիտ, պարզվում է նույն խմբում ենք պարել, Ղուկասի մոտ, բայց ձեզ ինչու չեմ հիշում:think Ձեր քույրիկին՝ Շուշանին ժամանակակիցի խմբից եմ հիշում, Մամիկոնի մոտ:
Իսկ պարեեեել, էխ պարել, ես խելագարվում եմ պարելու համար, պարում եմ ամեն օր, ցանկացած երաժշտության տակ:
Ի դեպ վերջերս ես էլ ընդունվեցի Վալենսիա պարային ակումբը, շատ լավ է, շուտով արձակուրդ է գնալու, բայց կարծես բեմ բարձրանալու հույսեր կան, ինձ համար էլի:oy

helium
27.07.2007, 08:39
Վայ, ես էլ եմ շատ-շատ սիրում ապրել ճիշտ Arisol-ի պես:):hands Երևի թե միայն այն է մեր տարբերությունը, որ ես հայկական լավ եմ պարում, բայց երբևէ պարի չեմ գնացել;):oy Պարելիս ինձ լրիվ ազատ ու անկաշկանդ եմ զգում, ու էտքան էլ պարտադիր չի, որ բոլոր ներկա գտնվողներն ինձ ծանոթ լինեն, եթե ես ուզում եմ պարել, ուրեմն պարում եմ:P
Երբեմն էլ տանը երաժշտությունը բարձրացնում եմ ու սկսում պարել:) Առաջին անգամ տանեցիները մի քիչ զարմացան, հիմա սովորական է դարձել:D

Ոնց որ իմ գրածը լինի :)
Ի դեպ ասեմ, որ դիսկո հաճախել նույնպես սիրում եմ. այ դիսկոյում գժի պես պարում եմ ու թքած ով ինչ է մտածում…Վերջին անգամ հարսանիքի էի…ու լրիվ անջատված պարում էի՝ չմտածելով, որ ես դիսկոյում չեմ…պատկերացրեք մրցանակ ստացա՝ որպես լավագույն և օրիգինալ պարող :oy

aniko
31.07.2007, 22:29
Վայ ինչ հետաքրքիր թեմա էր, չգիտեի, որ մեր ֆորումում բացի քուրիկիցս էլի պրոֆեսիոնալ պարողներ կան:)
Ի դեպ, Արշակ ու Անահիտ, պարզվում է նույն խմբում ենք պարել, Ղուկասի մոտ, բայց ձեզ ինչու չեմ հիշում:think Ձեր քույրիկին՝ Շուշանին ժամանակակիցի խմբից եմ հիշում, Մամիկոնի մոտ:
Իսկ պարեեեել, էխ պարել, ես խելագարվում եմ պարելու համար, պարում եմ ամեն օր, ցանկացած երաժշտության տակ:
Ի դեպ վերջերս ես էլ ընդունվեցի Վալենսիա պարային ակումբը, շատ լավ է, շուտով արձակուրդ է գնալու, բայց կարծես բեմ բարձրանալու հույսեր կան, ինձ համար էլի:oy

Փաստորեն ես քեզ գիտեմ?? :think ես ել պարում Վալենսիայում...
Լավ է չէ?

Երկնային
09.03.2008, 20:05
Դպրացական տարիներին երեք տարի պարել եմ լատինոամերիկյան պարեր… նենց հավե~ս էր… :oy
ամենասիրածս պարը ռումբա-նա, բայց չեմ սովորել… իսկ սովորածներիցս ամենաշատը մամբոն էր դուրս գալիս… :)
Շա~տ եմ սիրում իսպանական պարերը, ինչպես որ իսպանական ամեն ինչը… :love
Նենց հավեսով պարի կգնայի էլի… ափսոս ոչ մի ձև չեմ կաչողանում հարմարացնել… :(
այ հայկական պարերի չեմ գնացել, հիմա էլ երևի մի տեսակ անբաշարոտ ա մոտս ստացվում… :D:D

իսկ առհասարակ, ես էն մարդկանցից եմ, որ մի տեղ գնալուց չեն նստում մի մութ անկյունում ու նայում, թե ինչպես են մյուսները պարում… սովորաբար սկզբից մինչև վերջ պարողների ցուցակում եմ լինում… :P շատ եմ սիրում պարել… երգ եմ լսում, տեղս չեմ կարողանում նստել…, իսկ եթե պարելու տեղ չի, մինիմում ոտքս եմ երգի տակ խաղացնում… :D

հա, ու սիրում եմ, որ տղաները անկոմպլեքս են լինում նման հարցերում… թեկուզ ահավոր պարող լինեն, ավելի լավա պարեն, քան նստեն մի տեղ, ու պրինցիպիալ չպարեն… կամ հայ տղաների նման մտածեն, թե տղան չպետք է պարի… կամ էլ ամաչեն… պետք չի, թեթև նայեք :)