PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանխել բունտը



Մելիք
03.05.2008, 03:03
ԼՏՊ-ի ելույթից.

մենք պարտավոր ենք ուղղորդել ոչ միայն հասարակության քաղաքական, այլ նաեւ սոցիա լական դժգոհությունները, մի կողմից՝ դրանց արմատները վերացնելու, իսկ մյուս կողմից՝ սոցիալական բունտի վտանգը կանխելու նպատակով։
Այո՛, էս մարդը կարողացավ կանխել բունտը:
Արդեն համբերությունը հատած ժողովրդին մենակ մի ձև կար համոզելու` ո՛չ չասել չարիքին: Այն է` չարիքին իբրև այլնտրանք մատուցել ավելի մեծ չարիք:
Լևոնը չհապաղեց օգտագործել քաղաքական դագաղից դուրս գալու առիթը: Թեև էնքան անհասկացող չէր, որ չհասկանար, որ քանի միլիոն էլ նեդնի ու քանի թալանչի օլիգարխ էլ իր կողմը գրավի, մեկ է, ժողովրդի մեծամասնության ձայները չի ստանալու:
Կարևորը դագաղից դուրս գալն էր, մնացյալը` ըստ իրավիճակի:

Արդյունքում վատնեց իսկական ժողովրդական շարժման պոտենցիալը:
Իսկական շարժման, որ թվում էր անխուսափելի է…

Chuk
03.05.2008, 03:05
Իսկական շարժման, որ թվում էր անխուսափելի է…
Դավ, լավ էլի դու էլ լուրջ մարդ ես: Որտե՞ղ ես տեսել ուրիշ իսկական շարժման հնարավորություն: Հա՛: Հասկանում եմ՝ չես սիրում, ատում ես, թշնամիդ ա: Բայց արի օբյեկտիվությունը չկորցնենք էլի: Ենթադրենք համարում ես, որ շարժում չկա: Բայց ուրիշ ի՞նչ շարժման հնարավորություն էիր տեսնում: Ժողովուրդը քնած էր: Ընդդիմությունն աստված գիտի ի՞նչ էր անում... Ի՞նչ որ բան ես տեսել, որ չեմ տեսել :think

Artgeo
03.05.2008, 03:05
Ո՞ւմ գլխավորությամբ :)

Մելիք
03.05.2008, 03:17
Դավ, լավ էլի դու էլ լուրջ մարդ ես: Որտե՞ղ ես տեսել ուրիշ իսկական շարժման հնարավորություն: Հա՛: Հասկանում եմ՝ չես սիրում, ատում ես, թշնամիդ ա: Բայց արի օբյեկտիվությունը չկորցնենք էլի: Ենթադրենք համարում ես, որ շարժում չկա: Բայց ուրիշ ի՞նչ շարժման հնարավորություն էիր տեսնում: Ժողովուրդը քնած էր: Ընդդիմությունն աստված գիտի ի՞նչ էր անում... Ի՞նչ որ բան ես տեսել, որ չեմ տեսել :think

Արտ, ԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ պարտադիր չի ենթադրում Հովոի ասած` Շրջիկ թատերախումբ Երևանի փողոցներում: Ժողովուրդը քնած չէր, Արտակ: Եթե ժողովուրդը կարա քնի ու զարթնի մի ընտրականկոմպանիաի արդյունքում, ուրեմն էդ ժողովուրդը արդեն կործանվածա, որովհետև կոմպանիաներ կազմակերպողները աշխարհում լիքն են: Ժողովուրդը լցված ու լարված էր, Լևոնն ընդհամենը օգտագործեց էդ լարվածությունը: Պարպեց իրա վերակենդանացման վրա:

Եթե օբեկտիվությունից ես, խոսում, ինչի չես համաձայնում, որ եթե լևոնը չլիներ Սերժին կյանքում էդքան ձեն տվող չեր լինի:

Alien
03.05.2008, 03:18
էսօրվա պես հիշում եմ` դուրս էկավ էտ իրա քաղաքական դագաղից, ու քաղաքական դիակի ուժեղ հոտ ընկավ դահլիճում... բայց գտնվեցին էնպիսիները, որոնց էտ հոտը ...դուր եկավ... ու մինչև հիմա էլ դուր ա գալիս....
ինձ չէ..

Մելիք
03.05.2008, 03:19
Ո՞ւմ գլխավորությամբ :)

Բա ի՞նչ ժողովրդական շարժման մասին ա խոսքը, եթե մի անձի բացակայության դեպքում անճարակ ա դառնում:

Alien
03.05.2008, 03:22
ընդդիմությունից գոհ չէիր - ինքդ դառնայիր ըննդիմություն եղբայր: Շարժումն էնտեղ ա, որտեղ շարժման ոգի կա, ոչ թե հոտած ու աբիժնիկ ընդդիմակավորներ /ընդդիմություն գումարած դիմակավոր հավասար է ընդդիմակավոր/,,,,,,,,
համ էլ ուր ենք շտապում?? դեռ մի հիսուն տարի կա, մինչև համաշխարհային գլոբալ բնական աղետների ժամանակը գա, օրինակ խմելու ջրի կատաստրոֆիկ անբավարարության, կամ բենզինի պրծնելու հետ կապված.... ես օրինակ ոչմիտեղ չեմ շտապում: Քաղաքականության մեջ պանիկան ամենակործանարար բանն ա:

Chuk
03.05.2008, 03:24
Եթե օբեկտիվությունից ես, խոսում, ինչի չես համաձայնում, որ եթե լևոնը չլիներ Սերժին կյանքում էդքան ձեն տվող չեր լինի:
Եսի՞մ, Դավ: Երևի նրա համար, որ շատ մարդկանց գիտեի, որ Սերժով հիացած էին, գիտեին թե իրանից էն կողմ էլ աշխարհ չկա, ու հանկարծ 180 աստիճանով շուռ եկան: Դա՞ էր պատճառը: Երևի, գիտես, Դավ ;)

Մելիք
03.05.2008, 03:28
Երևի քո ճանաչած մարդիկ շատ ումիկալ դեմքեր են եղել, որովհետեվ ես չեմ ճանաչել գոնե մի հոգու, որ Սերժով հիացած լիներ:

Chuk
03.05.2008, 03:30
Երևի քո ճանաչած մարդիկ շատ ումիկալ դեմքեր են եղել, որովհետեվ ես չեմ ճանաչել գոնե մի հոգու, որ Սերժով հիացած լիներ:

Վայ, Դավ ջան, չես պատկերացնի թե նույնիսկ մինչև հիմա ինչքա՜ն ունիկալ դեմքեր կան, որ դեռ հիացած են... Ես էլ եմ զարմացած ;)

Մելիք
03.05.2008, 03:51
Հիմա կարողա: էդ Լևոնի պոբոչնի էֆֆեկտներն են: որ սենց գնա, շուտով ես էլ եմ սկսելու Սերժին սիրել::[

Աթեիստ
03.05.2008, 09:09
Եթե օբեկտիվությունից ես, խոսում, ինչի չես համաձայնում, որ եթե լևոնը չլիներ Սերժին կյանքում էդքան ձեն տվող չեր լինի:

Միթե դու հերքում ես այն միտքը, որ մինչև Լևոնի հայտնվել է ամբողջ ազգը համոզված էր, որ Սերժը նստելու է նախագահ: Եվ միայն Լևոնի հայտվելու հետո շատեր սկսեցին հավատալ, որ ընտրողները ցանկությունն էլ կարևոր է:

Ինձ շրջապատով մարդկանց մոտ 80%-ի վրա համենայն դեպս Լևոնի հայտնվելն այդպես ազդեց, իսկ մնացածը ծագումով Ղարաբաղից էին և դժգոհ էին, որ "Սերժի դեմ մարդ ա հելել":

StrangeLittleGirl
03.05.2008, 11:06
Միթե դու հերքում ես այն միտքը, որ մինչև Լևոնի հայտնվել է ամբողջ ազգը համոզված էր, որ Սերժը նստելու է նախագահ: Եվ միայն Լևոնի հայտվելու հետո շատեր սկսեցին հավատալ, որ ընտրողները ցանկությունն էլ կարևոր է:
Իրականությունը ցույց է տալիս, որ զուր էր էդ հավատքը:
Իսկ ես քարոզարշավի ժամանակ թեթևակի հարցումներ էի անցկացնում: Շատ-շատ էին այնպիսի դեպքերը, երբ ասում էին. «Սերժին եմ ընտրելու, որ էն սատանան չգա»: Հա՛, կային նաև սերժով հիացած, բայց «դարձի եկած» քաղաքացիներ: Հիշում եմ՝ մարտի 1-ից հետո նրանցից երկուսը հարձակվել էին մեր կուրսից մի ղարաբաղցի աղջկա վրա, որը քաղաքականության հետ բացարձակապես կապ չուներ, նրան միայն խաղաղությունն էր հետաքրքրում («երկրաշարժ չեմ տեսել, ցեղասպանություն չեմ տեսել… չգիտեմ դրանք ինչ ձևի են, բայց պատերազմ տեսել եմ, չեմ ուզում նորից նույնն ապրել»)… Ու ասում էին էդ աղջկան. «Էս ի՞նչ արեցիք»:
Կներեք, բայց իմ աչքերը փակ են, ես կույր եմ: Չեմ տեսնում, թե ինչ լավ կլիներ, եթե լտպ-ն նախագահ դառնար… Տա՛ Աստված, որ աչքերս միշտ էլ էսպես փակ մնան:

Ծով
03.05.2008, 12:53
Բա ի՞նչ ժողովրդական շարժման մասին ա խոսքը, եթե մի անձի բացակայության դեպքում անճարակ ա դառնում:
Համոզված ես...:o
ՀԻմա ժողովուրդն ա իր հետևից տանում...

Ավելացվել է 5 րոպե անց

էսօրվա պես հիշում եմ` դուրս էկավ էտ իրա քաղաքական դագաղից, ու քաղաքական դիակի ուժեղ հոտ ընկավ դահլիճում... բայց գտնվեցին էնպիսիները, որոնց էտ հոտը ...դուր եկավ... ու մինչև հիմա էլ դուր ա գալիս....
ինձ չէ..


Երևի դու էլ մեր դիակներն ես հերձում ու այդպես էլ չես հասկանում, որ մենք մեռած չենք...;)

Ambrosine
03.05.2008, 13:01
ընդդիմությունից գոհ չէիր - ինքդ դառնայիր ըննդիմություն եղբայր: Շարժումն էնտեղ ա, որտեղ շարժման ոգի կա, ոչ թե հոտած ու աբիժնիկ ընդդիմակավորներ /ընդդիմություն գումարած դիմակավոր հավասար է ընդդիմակավոր/,,,,,,,,
համ էլ ուր ենք շտապում?? դեռ մի հիսուն տարի կա, մինչև համաշխարհային գլոբալ բնական աղետների ժամանակը գա, օրինակ խմելու ջրի կատաստրոֆիկ անբավարարության, կամ բենզինի պրծնելու հետ կապված.... ես օրինակ ոչմիտեղ չեմ շտապում: Քաղաքականության մեջ պանիկան ամենակործանարար բանն ա:

50 չկա: 20 տարի ա մնացել: Մենք պանիկայի մեջ չենք, բայց քնած էլ չենք

Ավելացվել է 4 րոպե անց

էսօրվա պես հիշում եմ` դուրս էկավ էտ իրա քաղաքական դագաղից, ու քաղաքական դիակի ուժեղ հոտ ընկավ դահլիճում... բայց գտնվեցին էնպիսիները, որոնց էտ հոտը ...դուր եկավ... ու մինչև հիմա էլ դուր ա գալիս....
ինձ չէ..

Դե դա նշանակում ա, որ <<դագաղից հելնողը>> մարդ ա, թե չէ էս մեր հեղափոխաառաջաբարգավաճակնիկաիշխանությունից մենակ կեղծիքի հոտ ա գալիս

Kuk
03.05.2008, 14:55
էսօրվա պես հիշում եմ` դուրս էկավ էտ իրա քաղաքական դագաղից, ու քաղաքական դիակի ուժեղ հոտ ընկավ դահլիճում... բայց գտնվեցին էնպիսիները, որոնց էտ հոտը ...դուր եկավ... ու մինչև հիմա էլ դուր ա գալիս....
ինձ չէ..

Քեզ երևի սերժիկի նեխած ուղեղի հոտնա դուր գալիս:

Ֆրեյա
03.05.2008, 15:57
Եթե Լևոնը չլիներ, Հայաստանում լինելու էր մոտավորապես նույնը, ինչ Ռուսաստանում :D
Երկիրը ղեկավարում են օլիգարխները, են աստիճան են մարդիկ զոմբիացված, որ ասում են ում ես ընտրելու, ասում է Մեդվեդեվին, ինչու՞ - Պուտինն է ասել :D:D:D

Մեր մոտ էլ այդպես կլիներ
Մի քանի դհոլներ "օպոզիցիա" կխաղաին, և կունենաին սովետական ոճի ընտրություններ:

Չգիտեմ Լևոնը ով ա իրականում, բայց ինքնա արեց պատմականորեն մեծ գործ - ուշքի բերեց ժողովրդին ու հիշեցրեց հին արժեքները - անկախություն, ազատություն , արդարություն:
Իսկ դրանից առաջ բոլորը կռիսների նման նստած ախպեր-ախպեր, գողական -գողական էին խաղում:
Իսկ հիմա պարզ ա արդեն, որ ապագան ոչ թե գողականների, այլ կիրթ մարդկանց ա պատկանում:

Ambrosine
03.05.2008, 16:02
Վերոնշյալի հետ համաձայն եմ: Ավելացնեմ նաև այն, որ ոչ միայն ժողովուրդը ուշքի եկավ ու հիշեց այդպիսի վեհ գաղափարներ, այլև իշխանությունները հասկացան, որ անցան էն լավ զոմբիացած օրերը, որ իրենք չեն ունեցել ու չունեն սոցիալական հենարան:

Ahik
04.05.2008, 00:29
Ճիշտն ասած ԼՏՊ-ն իմ կանխատեսումները միքիչ խառնեց: Այնպիսի հզոր համակարգ ինչպիսին մեր կոալիցիան է ընդհանրապես միջից է քանդվում, սակայն դա մոտակա ժամանակներս չի լինի, քանի-որ նրանք միասին պայքարում են մեկ նպատակի համար` ցանկացած գնով պահել իշխանությունը:
Իմ կարծիքով դեռ կոալիցիայի անդամներից մեկը իր որոշիչ խոսքը կասի կատարվող իրավիճակի մասին և դա կդառմա ճակատագրական:B

ChildOfTheSky
04.05.2008, 00:46
Իր ելույթով ԼՏՊ-ն սկսեց անուղղակի երկխոսություն սերժի հետ : ԼՏՊ-ն նրան առաջարկեց լվանալ ձեռքերը և "քցել" ռոբին : Ամեն ինչ այժմ կախված է սերժի բարի կամքից , ինչքան էլ տարօրինակ ու անհավատալի լինի ասածս : Կառավարությունն այժմ բախկացած է սերժահնազանդ և ռոբիկադավան շներից , բայց վերջիններս կախվածություն ունեն սերժից , քանի որ նա է նրանց դե յուրե ղեկավարը : Սպասում եմ լուրջ բախումների նրանց շարքերում : Ռոբի համար այնքան պինդ թվացող հողը շուտով գնալու է նրա ոտքերի տակից : Ցավոք սրտի ռոբը հեշտ հանձնվողը չի , և ընկնողը վերջին անգամ ճանկերով արյուն կբերի :