PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ



Artgeo
03.05.2008, 02:29
Նորմարդ (http://www.akumb.am/member.php?u=2433)։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ։

http://www.imageshare.am/image/46613236/1/1/Photo1094.jpg

«Նրա հետ կապված սիրում եմ ամեն ինչ, նույնիսկ նրա անունը, որը մինչ այդ չէի սիրում»

(5/1/2008 22:45:14) Artgeo:
Բարի երեկո Նորմարդ :)

(5/1/2008 22:45:36) Նորմարդ:
Բարև Արթուր ջան :)

(5/1/2008 22:46:11) Artgeo:
Վաղուց էի ուզում հարցնել, ինչո՞ւ Նորմարդ

(5/1/2008 22:46:48) Նորմարդ:
Դե նիկս Freenet-ում Newman է, երբ գրանցվեցի Ակումբում տեսա հայերեն է ամեն ինչ ու որոշեցի Newman նիկս թարգմանեմ ու դարձավ Նորմարդ], ի դեպ Newman-ն էլ անվանս անգլերեն թարգմանած տարբերակն է :)

(5/1/2008 22:48:12) Artgeo:
Ենթադրում եմ, որ անունդ շատ ես սիրում :)

(5/1/2008 22:48:42) Նորմարդ:
Դե դժգոհ չեմ անվանիցս :)

(5/1/2008 22:49:34) Artgeo:
Ակումբում գրառումներիցդ ստեղծվում է տպավորություն, որ ընդհանրապես որևէ
բանից, երբևէ դժգոհ չես լինում կամ առնվազն չես արտահայտում, որքանո՞վ է
դա համապատասխանում իրականությանը։

(5/1/2008 22:50:20) Նորմարդ:
Չէ, իրականում դժգոհ լինում եմ, բայց հիմնականում իմ արարքներից, ասածներից։ Ինքնաքննադատումը կարևոր մաս է կազմում իմ կյանքում։ Իսկ շրջապատը… Շրջապատը ուղղակի փորձում եմ հասկանալ՝ նայելով ներողամիտ աչքերով։ Կարող է մի քիչ մեծամիտ թվալ, բայց ինձ մեծամիտ մարդ չեմ համարում։

(5/1/2008 22:52:01) Artgeo:
Ստացվո՞ւմ է հասկանալ շրջապատը

(5/1/2008 22:53:01) Նորմարդ:
Երբեմն ստացվում է :) Բայց մարդկանց դատել չեմ սիրում։ Մի՛ դատիր, որ չդատվես :)

(5/1/2008 22:53:18) Artgeo:
Որքանո՞վ է շրջապատը քեզ հասկանում։

(5/1/2008 22:54:17) Նորմարդ:
Դժվար հարց է։ Երբեմն թվում է, որ չի էլ հասկանում :)
Այ, օրինակ վերջին հանդիպումներին ընկերներս իմ հոգնածությունը տխրության հետ են շփոթում :)

(5/1/2008 22:54:37) Artgeo:
Ինչի՞ց ես հոգնել

(5/1/2008 22:55:33) Նորմարդ:
Աշխատանքից հիմնականում, բայց հիմա այլ գործոններ էլ կան :)

(5/1/2008 22:56:36) Artgeo:
Այլ գործոնները որևէ կապ ունե՞ն գարնան, զգացմունքների ու կյանքի զարթոնքի հետ։

(5/1/2008 22:56:54) Նորմարդ:
Ամեն ինչ հնարավոր է :)

(5/1/2008 22:59:59) Artgeo:
Բարի, չեմ փորփրի ;) Քանի որ խոսեցինք զգացմունքներից, Ակումբում բացածդ թեմաներից
տպավորություն է ստեղծվում, որ հայրենասեր ես, նույնիսկ ազգայնամոլ ես, այդպե՞ս է

(5/1/2008 23:02:18) Նորմարդ:
Հայրենասեր եմ։ Այո, կարող է թվալ, որ իմ հայրենասիրությունը նաև ազգայնամոլության տարրեր է պարունակում, սակայն դա այդպես չի։ Սիրում եմ իմ ազգը, հպարտանում նրա անցյալով, ապրում ներկայով ու հույսով նայում նրա ապագային։ Աստված բոլոր մարդկանց հավասար է ստեղծել, անկախ ամեն ինչից :)

(5/1/2008 23:03:34) Artgeo:
Հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը, չեմ կարող նաև քաղաքականությունը չշոշափել։ Ժամանակին դու բավականին դրական էիր վերաբերվում ՀՅԴ-ին, ինչպիսի՞ն է վերաբերմունքդ տվյալ պահին։

(5/1/2008 23:05:49) Նորմարդ:
Թույլ տուր մի փոքր ուղղեմ քեզ։ Բավականին դրական էի վերաբերվում դաշնակցության անցած ուղղուն և խոնհարվում բազմաթիվ այն դաշնակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայրենիք կոչված գաղափարի համար :) Հիմա էլ եմ դրական վերաբերվում այն ամենին ինչ նշեցի։ Դաշնակցությունը իրոք հայրենասեր կուսակցական անդամներ է ունեցել :)

(5/1/2008 23:09:22) Artgeo:
Բարի, թողնենք քաղաքականությունը մի կողմ, մանավանդ, որ այնքան էլ քաղաքականացված մարդ չես :) Քչերը գիտեն, որ ստեղծագործում ես :) Ակումբում ընդամենը մեկ ստեղծագործություն ես տեղադրել այն էլ 2001 թվականին գրված։ Որպես գաղտնիք, կարդացողին ասեմ, որ որոշ ստեղծագործություններ, որոնք չեն տեղադրվել, կարդացել եմ ու բավականին լավ կարծիք ունեմ։ Հիմա ստեղծաղծագործո՞ւմ ես։ Եթե այո, ապա ինչի՞ վերաբերյալ և կկարդա՞նք մենք քո ստեղծագործություններից Ակումբի էջերում։

(5/1/2008 23:13:29) Նորմարդ:
Վերջին ստեղծագործությունս մոտ մեկ ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում։ Դե թեման սերն էր :) Ակումբի էջերում դժվար ծանոթանաք, դրանք ինձ համար շատ անձնական են։ Չնայաց որոշ ակումբցիներ կարդացել են դրանցից մի քանիսը :) Գրում եմ հիմնականում իմ համար ու հիմնականում երբ տխուր եմ ու մեկի հետ խոսելու, կիսվելու խիստ ցանկություն կա, դե ես էլ կիսվում եմ թղթի ու մատիտի հետ։

Artgeo
03.05.2008, 02:30
(5/1/2008 23:15:26) Artgeo:
Սեփական ԵՍդ ու զգացմունքներդ արտահայտելու ևս մեկ միջոց ունես, լուսանկարչությունը։ Վաղո՞ւց ես զբաղվում լուսանկարչութամբ և ի՞նչ ես սիրում լուսանկարել։

(5/1/2008 23:18:26) Նորմարդ:
Լուսանկարում եմ այն պահից երբ բջջային հեռախոս գնեցի, որը նաև լուսանկարչական ապարատ ուներ :) Լուսանկարում եմ այն ամենը ինչ կյանքում իմ համար գեղեցիկ, արտասովոր, կամ հետաքրքիր է թվում։ Ընդ որում դա կարող է լինել մայրամուտը Սևանում :) Կամ աղբանոցը հենց նույն այդ Սևանի ափին :(
Բայց ամենից շատ սիրում եմ լուսանկարել ՆՐԱՆ :love

(5/1/2008 23:19:47) Artgeo:
ՆՐԱ հետ կապված կարո՞ղ ես սիրել նուինիսկ այն, ինչ սովորաբար չես սիրում։

(5/1/2008 23:20:42) Նորմարդ:
ԱՅՈ օրինակ ՆՐԱ անունը :D
Մինչև ՆՐԱՆ հանդիպելը այդ անունը դուրս չէր գալիս :)

(5/1/2008 23:23:37) Artgeo:
Իսկ պատրա՞ստ ես դիմանալ ու համապատասխանել նրա տաքացնող ու լուսավորող
մականվանը, ծանր բնավորությանը և բարի ու ջերմ հոգուն :D

(5/1/2008 23:24:34) Նորմարդ:
Սա ավելի շուտ նման էր ամուսնության ժամանակ, եկեղեցում Տեր Հոր կողմից տրվող հարցին :D Դե ինչպես ընդունված է՝ պատասխանում եմ։ :) ԱՅՈ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ

(5/1/2008 23:27:16) Artgeo:
Բարի, հուսով եմ ՆԱ նույնպես պատրաստ է, սակայն ուզում եմ կենտրոնանալ քո անձի վրա, որը չգիտեմ ինչու ինձ մինչ այժմ թվում է մի տեսակ առեղծվածային ու չափից դուրս չբացահայտված։ Ինքդ այնքան լուռ ու ամաչկոտ ես, որ... Օրինակ գիտեմ նաև, որ սիրում ես ինքնաթիռների ու նավերի մոդելներ պատրաստել, հիմա՞ էլ ես պատրաստում։

(5/1/2008 23:29:38) Նորմարդ:
Ոչ :( Ցավոք հիմա ժամանակս թույլ չի տալիս,սակայն արդեն ընկերոջիցս մի քանի անհրաժեշտ դետալներ եմ խնդրել որ բերի Կանադայից։ Երբ բերեց կսկսեմ հերթական մոդելս։

(5/1/2008 23:30:12) Artgeo:
Սիրում ես քչփորել էլեկտրոնային սխեմաներում, ինչն ի դեպ քո մասնագիտությունն է։ Գիտեմ, որ շատ ես սիրում քայլել, սակայն չգիտեմ մենա՞կ, թե՞ ոչ։

(5/1/2008 23:31:14) Նորմարդ:
Կախված է տրամադրությունից :) Մենակ քայլել էլ եմ սիրում, հաճելի զրուցակցի հետ էլ։

(5/1/2008 23:31:55) Artgeo:
Հավաքում ես մետաղադրամներ ու շատ ես սիրում ձկնորսություն։ Մի՞թե էլի կան նախասիրություններ։

(5/1/2008 23:32:47) Նորմարդ:
Սիրում եմ հողագործությունը։ :D Որքան էլ տարօրինակ թվա, բայց հաճույքով եմ հողային աշխատանքներ անում, երբ այցելում եմ տատիկիս անպայման այգում մի բան անում եմ ու երազում եմ մի օր էլ սեփական այգում բզբզալ :)

(5/1/2008 23:40:41) Artgeo:
Բնության հետ ներդաշնա՞կ ես ապրում։

(5/1/2008 23:41:23) Նորմարդ:
Փորձում եմ։

(5/1/2008 23:49:26) Artgeo:
Դատելով քո դեմքի հանգստությունից ո հանդարտ բնավորությունից, կարծում եմ, որ ստացվում է։ Ի դեպ, երբևէ բարկությունդ արտահայտվե՞լ է ուրիշների մոտ։ Չեմ տեսել ու այդ պատճառով եմ հարցնում։

Artgeo
03.05.2008, 02:31
(5/1/2008 23:52:06) Նորմարդ:
Երբ բարկանում եմ, դեմքիս արտահայտությունը մատնում է իմ հոգեվիճակի մասին, բայց այդ ժամանակ աշխատում եմ չխոսել, քանի որ կարող եմ ասել կամ անել մի բան, որի մասին հետո կփոշմանեմ։ Ուստի փորձում եմ հանգստանալ, բայց ասելիքս հետո անպայման ասում եմ, երբ հանգստանում եմ։ Մեկ-մեկ, երբ զրուցում եմ, ակամայից տոնս բարձրանում է։ :D Մի պահ կարող է թվալ, թե ջղայնացած եմ, բայց դա այդպես չի, երբ ջղայնանում եմ, լռում եմ :D

(5/1/2008 23:53:18) Artgeo:
Կարծում եմ, հաջորդ հարցիս բացասական պատասխան եմ ստանալու :) Քույրիկիդ վրա երբևիցե բարկացե՞լ ես։

(5/1/2008 23:55:15) Նորմարդ:
Այո, դե ստացվում է բարկանում էլ եմ, բայց հիշաչար չեմ, կարող եմ բարկանալ ու ասենք մի քանի րոպե հետո, չհիշելով, որ բարկացել եմ:D , մոտենալ ու գրկել (քույրիկիս շատ եմ սիրում) :)

(5/1/2008 23:56:56) Artgeo:
Անկեղծ զարմացած եմ, քանի որ տեսել եմ քեզ ու քույրիկիդ միասին ու չեմ պատկերացնում, թե ինչպես ես բարկանում քույրիկիդ վրա :) Իսկ ՆՐԱ վրա կարո՞ղ ես բարկանալ, բարկացե՞լ ես։

(5/1/2008 23:57:12) Նորմարդ:
Կարող եմ ու բարկացել եմ, բայց չեմ արտահայտել, չնայած երևի զգացել է :D

(5/1/2008 23:58:31) Artgeo:
Իսկ ՆԱ՞ քո

(5/1/2008 23:59:24) Նորմարդ:
Այո բարկացել է, բայց ի տարբերություն ինձ արտահայտվել է :D

(5/2/2008 00:01:47) Artgeo:
Քո և նրա իրար վրա բարկանալու պատճառներից մեկը երբևե եղե՞լ է խանդը

(5/2/2008 00:02:25) Նորմարդ:
Լավ հարց է :) Մեծ աշխարհ է, ամեն ինչ էլ հնարավոր է :) Չհայտարարված «պատերազմ» է, որը հուսով եմ շուտով կավարտվի։ :D

(5/2/2008 00:03:21) Artgeo:
Հուսով եմ, այդ «պատերազմը» հաղթանակով կավարտվի։ Երկուսիդ հաղթանակով։ :)
Շնորհակալություն ու ամենայն բարին :)

(5/2/2008 00:03:56) Նորմարդ:
Շնորհակալ եմ նաև քեզ։
ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ

Enipra
03.05.2008, 02:59
Վիննի Թուխի և սպիտակ արջուկի հանդիպումը ICQ-ում, նեղանալ չկա :D
Շատ լավ հարցազրույց էր, մի շնչով կարդացի: :)

Selene
03.05.2008, 09:31
Լավ զրույց էր՝ մի քիչ-մի քիչ ամեն ինչից:) Երևի նորությունն իմ համար Նորմարդու նախասիրություններն էին;)

երբ ջղայնանում եմ, լռում եմ
:):love
Նոր ջան, Արթ ջան, ապրե՛ք:love

Philosopher
03.05.2008, 09:37
Արթ, Նոր: Լավ էր: Մերոնքական էր, նոստալգիկ, ապրեք:)

Belle
03.05.2008, 10:33
Նոր, ես ճիշտ էլ պատկերացնում էի, դու լրիվ համապատասխանում ես Սպիտակ Արջուկին :love
շատ լավ էր

Արթ, շնորհակալություն ;)

Բարեկամ
03.05.2008, 11:00
Լավն էր :): Իրոք, մի շնչով կարդացվեց: Արթուրի մոտ անբռնազբոս բաները շատ ու շատ հաջողված են տարբեր տեսանկյուններից:

Goga
03.05.2008, 11:44
Նորմարդ (http://www.akumb.am/member.php?u=2433)։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ։



Բայց ոչ փնթփնթան:love:love

Մանե
03.05.2008, 12:45
(5/1/2008 23:52:06) Նորմարդ:
Երբ բարկանում եմ, դեմքիս արտահայտությունը մատնում է իմ հոգեվիճակի մասին, բայց այդ ժամանակ աշխատում եմ չխոսել, քանի որ կարող եմ ասել կամ անել մի բան, որի մասին հետո կփոշմանեմ։ Ուստի փորձում եմ հանգստանալ, բայց ասելիքս հետո անպայման ասում եմ, երբ հանգստանում եմ։ Մեկ-մեկ, երբ զրուցում եմ, ակամայից տոնս բարձրանում է։ :D Մի պահ կարող է թվալ, թե ջղայնացած եմ, բայց դա այդպես չի, երբ ջղայնանում եմ, լռում եմ :D

Նոր, իսկ ինձ թվում էր, թե ճանաչում եմ քեզ:love Փաստորեն էդքան էլ չէ:think Ախպերս, կարոտել եմ քեզ:love:oy;):kiss
Հա, իմիջայլոց, տոնիդ բարձրանալը անգամ այ-սի-քյու-ում ա զգացվում:oy:kiss:D

Chuk
03.05.2008, 13:33
Ապրե՛ք տղերք :)
Նորոյին շատ չեմ ճանաչել :oy Բայց և չէի էլ սխալվել կարծիքումս, դա հաստատեց հարցազրույցը :)

Նարե
03.05.2008, 13:59
Հաճելի ու հետաքրքիր հարցազրույց էր:hands

Ձայնալար
03.05.2008, 14:16
Լավն էր :) Փաստորեն էդ տափուկը գրում մրումել ա :)

Ուլուանա
03.05.2008, 18:24
Լավ հարցազրույց էր։ :) Հարցերը լավն էին, պատասխանները՝ նույնպես։ Հետաքրքիր էր ու բովանդակալից։ ;)

Apsara
03.05.2008, 19:42
Իսկապես հետաքրքիր էր ահագին բան իմացանք Նորայրի մասին, բայց միևնույնն է պատասխանների մեջ ես նկատեցի մշուշ, որով այսպես թե այնպես պատված էր նրա անձը

Երկնային
04.05.2008, 01:14
Նոոոոր… :love
լավն ես դու… ես գիտեի, որ քո մեջ չեմ սխալվել, երբ զգացել եմ քո մեջ էդքան լույս… ապրես…

Արթուրին էլ շնորհակալություն… :) :kiss

Dayana
04.05.2008, 09:23
Նոր ես քո մեջ տեսել էի միայն բարի ու ուրախ տղայի, բայց այս հարցազրույցից հետո հասկացա, որ շատ խորն ես կյանքն ընկալում :oy
ապրեք տղաներ :oy

Lapterik
04.05.2008, 17:56
ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ
Ամեն ինչ լավ էր, բացի սրանից:

Ես չգիտեի, որ Նորոն ինքնաթիռների մոդելներ ա հավաքում:
Թաքնված տաղանդա, վրաներս խաբար չկա :D