PDA

Դիտել ողջ տարբերակը : «Նա իսկական գրող չէ...»



impression
02.05.2008, 22:34
Ինչպե՞ս եք վերաբերվում այն գրողներին, ովքեր գրում են ասենք ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Ըստ ձեզ, նրանց ստեղծագործությունների արժեքն ընկնու՞մ է, քանի որ “նորմալ” վիճակում չեն եղել ստեղծագործելու պրոցեսում: Հայտնի է, որ մի շարք տաղանդավոր, հանճարեղ հեղինակներ ունեն բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք գրվել են հարբած վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ: Օրինակ` Չարլզ Բուկովսկին անգամ իր պատմվածքներում կամ բանաստեղծություններում բազմիցս նշում է, որ տվյալ գործը “տարավ երկու արկղ գարեջուր” կամ “մի քանի շիշ կոնյակ”: Արթյուր Ռեմբոի շատ գործեր գրվել են աբսենտի և այլ հալյուցինոգենների ազդեցության տակ: Դիլան Թոմասը շատ է նկարագրել թմրադեղերից եղած զգացողությունները: Կան բազմաթիվ հեղինակ կատարողներ` Ջոն Լեննոնի երգերից որոշներում պարզ նկատելի է թմրանյութերի թողած ազդեցությունը, ակնհայտ է, որ Զեմֆիրան իր երգերը գրելիս չի սահմանափակվել միայն սիգարետ ծխելով:
Հիմա` թմրանյութերի կամ ալկոհոլի գործածումն արդյո՞ք արժեզրկում է ստեղծագործությունը կամ էլ հենց ստեղծագործողին: Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ կարդալ ձեր կարծիքները:

ivy
02.05.2008, 22:41
Հետաքրքիր կլիներ, եթե էստեղ դնես կամ գոնե անվանես մի քանի կարճ ստեղծագործություն, որոնք գրվել են թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ. ավելի աշխույժ կլինի քննարկումը: :)

Apsara
02.05.2008, 22:42
Ոչ չի արժեզրկում, քանզի բոլոր տաղանդներն էլ այն վերին գիտակցության հետ կապնվելու համար պիտի կտրվեն այս աշխարհից, ալկոհոլը նարկոտիկները և հալյուցինագենները օգնում են նրանց, դա բոլորովին չի փոքրացնում նրանց հանճարը: Մարդը հիմնականում ստեղծագործում է երբ ուժեղ ցնցում է ապրում կամ անոմալ վիճակում է կապ չունի բնության գրկում թե նարկոտիկների ազդեցության տակ մեկ այլ զուգահեռ աշխարհում, սիրահարված կամ ուժեղ հիասթափություն ապրած ժամանակ, ուժեղ արտահայտված անազվություն տեսնելու ժամանակ և այլն: Ձանձրալի միապաղաղ կյանքը չի կարող ստեղծագործական լինել:
կարծում եմ կապ չունի թե ինչ վիճակում է գրվել ստեղծագործությունը, եթե այն գեղարվեստական արժեք է պարունակում: Չնայած ինձ հետաքրքիր է ցանկացած ստեղծագործության նախապատմությունը:

Եվ կարծում եմ, որ նման միջոցները մարդուն ավելի են մոտեցնում իրենց ներքին իսկական ԵՍ-ին ենթագիտակցականին և այնտեղից դուրս է հորդում վաղուց հավաքվածը

impression
02.05.2008, 22:46
անիմաստ թեմա !!!!
լօքշ թեմա !!!!
:angry

դե հա, մերսի կարծիքի համար :)

Այվի ջան, բացում ես Ջիմ Մորիսոնի ցանկացած գործ, ահա և քո ուզածը ;)

Norton
02.05.2008, 22:49
օրինակ Չարենցը կարծեմ շատ էր ալկոհոլ օգտագործում, բայց չգիտեմ ինչ ստեղծագործություն ա ալկոհոլի տակ գրել, բայց դրանից իրա ստեղծագործությունների որակը չի ընկել:

impression
02.05.2008, 22:51
Թեմայի վերնագիրը չի արտահայտում իմ կարծիքը, երեխեք :)
Ուղղակի կարծիքներ եմ ուզում իմանալ

ivy
02.05.2008, 22:58
Եթե լավ է գրված, ուրեմն արժեք է՝ անկախ նրանից՝ ինչի ազդեցության տակ ու ինչպես է գրվել: Հեղինակն էլ «գրող է», եթե գրել է. ուզում է կիսաքնած գրած լինի, ուզում է՝ կիսամեռած, ուզում է՝ ուռած: Գրեցնող նյութը հաստատ ալկոհոլը կամ նարկոտիկը չի, այլապես ցանկացած նարկոման հանճարեղ գրող կլիներ, իսկ ամբողջ Քյավառը գրականության գծով Նոբելյան մրցանակի կարժանանար: Եթե գրող չես, ինչքան ուզում ես խմի ու ծակվի, միևնույն է մատներիդ տաղանդավոր գրիչ չի բուսնի:

Գալաթեա
02.05.2008, 23:01
Լիլ, անձամբ ես կարծում եմ, որ ալկոհոլն ու թմրանյութը ստեղծագործությանը մի քիչ անիրական գժություն են հաղորդում:

Չեմ ասում, որ օյաղ ու չծակված վիճակում հնարավոր չի գժավարի լավ գրել...հնարավորա: Բայց մի տեսակ հաշվարկած գժությունա էդ դեպքում :)
Էն մեկի անկեղծությունը չունի:

StrangeLittleGirl
02.05.2008, 23:29
Իմ սեփական դիտարկումներն ու փորձը ցույց են տվել, որ մարդը գրելու (և ընդհանրապես ստեղծագործելու) համար պետք է որևէ հոգեկան խանգարում ունենա: Ամենաքիչը պետք է պսիխոպաթ լինի, իսկ եթե դա էլ չի անցնում, գոնե բնավորության շեշտվածություններ ունենա: Ես գտնում եմ, որ հանգիստ, հավասարակշռված, միօրինակ ու անհետաքրքիր կյանքով ապրող մարդը երբևէ չի կարող ստեղծագործել: Իսկ եթե նույնիսկ փորձի, կգրի հանգիստմ հավասարակշռված, միօրինակ ու անհետաքրքիր տողեր:

Իսկ ալկոհոլն ու թմրանյութերը հոգեկան խանգարում առաջացնող նյութեր են: Դա չի նշանակում, որ բոլոր թմրամոլները հրաշալի գրողներ կարող են լինել, բայց դա նշանակում է, որ կա գրողների որոշակի խումբ, որոնք հոգեկան խանգարման հասնում են հենց թմրանյութերի օգնությամբ: Մեկ այլ խումբ դրանց կարիքն ընդհանրապես չունի. կա՛մ ի սկզբանե տառապում են որևէ հոգեկան հիվանդությամբ (օրինակ, Դոստոևսկի), կա՛մ ստեղծագործում են որոշակի ցնցում ապրելիս (գրողների ճնշող մեծամասնությունը):

Հետաքրքիր է՝ երբևէ լսե՞լ եք, որ, ասենք, Ժյուլ Վեռնը որևէ խանգարում ունեցած լինի: Ես որ չեմ լսել ու չեմ էլ զարմանում: Ես նրան չեմ թերագնահատում. երեխաների համար շատ լավ գործեր է գրել, բայց նրա գործերը ժամանցից բացի ուրիշ ոչինչ չեն եղել անձամբ ինձ համար:

Փորձե՛ք ուսումնասիրել նաև գրողների բնավորությունները: Կնկատեք, որ նրանց ճնշող մեծամասնությունն առնվազն շեշտվածություն է ունեցել:

ivy
02.05.2008, 23:43
Բյուր, բնավորության աքցենտավորումից՝ շեշտվածությունից, ու առավել ևս՝ փսիխոպատիայից մինչև միօրինակություն սարեր ու ձորեր կան: Կա անձնական գծերի ու խառնվածքի բազմազան գունեղություն: Այնպես չի, որ եթե մարդ շեղում չունի, ուրեմն ձանձրալի դեմք է: Ու համոզված եմ՝ շատ տաղանդավոր գրողներ կան, որ հենց այդ միջակայքում են՝ ոչ շեղված են, ոչ միապաղաղ:
Ինչ վերաբերում է թմրանյութին, հոգեկան տրավմաներին ու այլ բաներին, ապա նորից եմ ասում, որ եթե գրելու ձիրքը չլինի, դրանք ոչինչ են, երբեք «չեն գրեցնի»:

StrangeLittleGirl
02.05.2008, 23:48
Ռի՛փ, ես չեմ ասել, թե շեշտվածություն չունեցող մարդիկ չեն կարող գրող լինել, բայց որովհետև շեշտվածությունն ինչքան շատ է, էնքան մարդը ավելի շատ տեղ չունի հասարակության մեջ, հետևաբաև այդ «բացը» լրացնում է ստեղծագործելով:


Ինչ վերաբերում է թմրանյութին, հոգեկան տրավմաներին ու այլ բաներին, ապա նորից եմ ասում, որ եթե գրելու ձիրքը չլինի, դրանք ոչինչ են, երբեք «չեն գրեցնի»:
Ճիշտ ես: Բայց որպես կանոն ոչ թե տրավմաներն են «գրեցնում», այլ գրողները, որպես կանոն, ամեն ինչ շատ ավելի ծանր են տանում, ավելի հակված են տրավմաների, քան մնացած բոլոր մարդիկ:

Ծով
03.05.2008, 00:03
Խնդիրն այն է, որ ստեղծագործող մարդիկ մի քիչ ավելի զգայուն են...նրանք ամենաշատն են սիրում ու ատում աշխարհը, մարդկանց,կարողանում են ոչնչի մեջ ինչ-որ բան գտնել, ստեղծել...
Նրանք երբեմն ուզում են պոկվել իրականությունից, մնալ մենակ ու դրան գուցե հասնում են ալկոհոլի կամ թմրադեղի միջոցով...
Բայց դե կախվածությունը ամեն դեպքում նյութականից, նյութականի միջոցով հոգևորին հասնելու փորձը արդարացնելու միտում չունեմ;):B:[
Ինչևէ որքան մենակ է մարդը, այնքան հանճարեղ է նա...եթե իսկապես մենակ է և եթե ստիպված հանճար է ծնվել...
իսկ Հեմինգուեյի կենսագրությունը կարդալիս ակամա սկսում ես զարմանալ, որ կարողանում ես շնչել նրա ստեղծագործություններով...

Մելիք
03.05.2008, 00:07
Էրեխեք, էս թեման անխուսափելիորեն վերածվումա, "դեղ արա, եթե ուզում ես գրող դառնաս"-ի:D

Ջուզեպե Բալզամո
03.05.2008, 05:38
օրինակ Չարենցը կարծեմ շատ էր ալկոհոլ օգտագործում, բայց չգիտեմ ինչ ստեղծագործություն ա ալկոհոլի տակ գրել, բայց դրանից իրա ստեղծագործությունների որակը չի ընկել:

Եվ ոչ միայն ալկոհոլ: Կաննաբիս - էն էլ բոլ-բոլ: Բայց ինչեր ա տեսե՜լ… "Լուսամփոփի պես աղջիկ" օյաղ վախտ դժվար թե տեսնես: :)

Apsara
03.05.2008, 20:03
Խնդիրն այն է, որ ստեղծագործող մարդիկ մի քիչ ավելի զգայուն են...նրանք ամենաշատն են սիրում ու ատում աշխարհը, մարդկանց,կարողանում են ոչնչի մեջ ինչ-որ բան գտնել, ստեղծել...
Նրանք երբեմն ուզում են պոկվել իրականությունից, մնալ մենակ ու դրան գուցե հասնում են ալկոհոլի կամ թմրադեղի միջոցով...
Բայց դե կախվածությունը ամեն դեպքում նյութականից, նյութականի միջոցով հոգևորին հասնելու փորձը արդարացնելու միտում չունեմ;):B:[
Ինչևէ որքան մենակ է մարդը, այնքան հանճարեղ է նա...եթե իսկապես մենակ է և եթե ստիպված հանճար է ծնվել...
իսկ Հեմինգուեյի կենսագրությունը կարդալիս ակամա սկսում ես զարմանալ, որ կարողանում ես շնչել նրա ստեղծագործություններով...

Հա համաձայն եմ որ ստեղծագործողները, գրողները չափից դուրս զգայուն են, բայց որ միայն միայնակ մարդիք են հանճարներ ոչ մի կերպ չեմ կարող համաձայնվել, եթե նայենք ճշմարտությանը, ապա բոլոր մարդիք ծնվում են մենակ ապրում են մենակ, բայց հոծ բազմության մեջ, բայց ոչ բոլորն են գրող ու հանճար

Մարդ ինքնին միայնակէ իր անձի և ԵՍ-ի հետ,

Kuk
03.05.2008, 20:31
Հիմա` թմրանյութերի կամ ալկոհոլի գործածումն արդյո՞ք արժեզրկում է ստեղծագործությունը կամ էլ հենց ստեղծագործողին: Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ կարդալ ձեր կարծիքները:

Կարելի է ասել՝ թեման բացելիս առաջին իսկ գրառմանդ մեջ արդեն հարցին լիարժեք պատասխանել ես՝ նշելով հետևյալ անունները.
Ջոն Լեննոն
Չարլզ Բուկովսկի
Արթյուր Ռեմբո

Ավելացվել է 1 րոպե անց
Մի քանիսն էլ կարող եմ ես ավելացնել. Ջանիս Ջափլին, Ֆրեդի Մերկուրի...

Ուլուանա
03.05.2008, 21:34
Ոչ չի արժեզրկում, քանզի բոլոր տաղանդներն էլ այն վերին գիտակցության հետ կապնվելու համար պիտի կտրվեն այս աշխարհից, ալկոհոլը նարկոտիկները և հալյուցինագենները օգնում են նրանց, դա բոլորովին չի փոքրացնում նրանց հանճարը: Մարդը հիմնականում ստեղծագործում է երբ ուժեղ ցնցում է ապրում կամ անոմալ վիճակում է կապ չունի բնության գրկում թե նարկոտիկների ազդեցության տակ մեկ այլ զուգահեռ աշխարհում, սիրահարված կամ ուժեղ հիասթափություն ապրած ժամանակ, ուժեղ արտահայտված անազվություն տեսնելու ժամանակ և այլն: Ձանձրալի միապաղաղ կյանքը չի կարող ստեղծագործական լինել:
կարծում եմ կապ չունի թե ինչ վիճակում է գրվել ստեղծագործությունը, եթե այն գեղարվեստական արժեք է պարունակում: Չնայած ինձ հետաքրքիր է ցանկացած ստեղծագործության նախապատմությունը:

Եվ կարծում եմ, որ նման միջոցները մարդուն ավելի են մոտեցնում իրենց ներքին իսկական ԵՍ-ին ենթագիտակցականին և այնտեղից դուրս է հորդում վաղուց հավաքվածը


Եթե լավ է գրված, ուրեմն արժեք է՝ անկախ նրանից՝ ինչի ազդեցության տակ ու ինչպես է գրվել: Հեղինակն էլ «գրող է», եթե գրել է. ուզում է կիսաքնած գրած լինի, ուզում է՝ կիսամեռած, ուզում է՝ ուռած: Գրեցնող նյութը հաստատ ալկոհոլը կամ նարկոտիկը չի, այլապես ցանկացած նարկոման հանճարեղ գրող կլիներ, իսկ ամբողջ Քյավառը գրականության գծով Նոբելյան մրցանակի կարժանանար: Եթե գրող չես, ինչքան ուզում ես խմի ու ծակվի, միևնույն է մատներիդ տաղանդավոր գրիչ չի բուսնի:
Մեջբերված երկու կարծիքներին համաձայն եմ։ Ավելացնեմ, որ համոզված եմ, որ նշված ցանկալի ստեղծագործական հոգեվիճակին հասնելու առավել անվնաս միջոցներ կան, քան ալկոհոլն ու թմրանյութերն են։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է։ ;)

Sirop
03.05.2008, 22:36
օրինակ Չարենցը կարծեմ շատ էր ալկոհոլ օգտագործում, բայց չգիտեմ ինչ ստեղծագործություն ա ալկոհոլի տակ գրել, բայց դրանից իրա ստեղծագործությունների որակը չի ընկել:

Չարենցը մենակ ալկոհոլ չի որ օգտագործելա, ինչքան գիտեմ մորֆի էլա օգտագործել իհարկե բժշկի թույլատրությամբ, ինչոր բանով հիվանդ աեղել

Մելիք
03.05.2008, 22:54
Մեջբերված երկու կարծիքներին համաձայն եմ։ Ավելացնեմ, որ համոզված եմ, որ նշված ցանկալի ստեղծագործական հոգեվիճակին հասնելու առավել անվնաս միջոցներ կան, քան ալկոհոլն ու թմրանյութերն են։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է։ ;)

Ստեղծագործական պրոցեսը սերտորեն կապվածա ադրենալինի հետ: Ադրենալինի արտադրությունն էլ կապվացա լիքը բաների հետ:
Օրինակ` սեքսը: Էդ, որ մուսաների մասին էդ զավզագություններն առաջացել են, հենց նենց չեն առաջացել: էդ հետո են ինտելեգենտ մարդիկ մուսաներին սարքել եթերաին էակներ: Իրականում դրանց մարմնեղ տեսակը պակաս էֆեկտիվ չի:

Ծով
04.05.2008, 00:42
Հա համաձայն եմ որ ստեղծագործողները, գրողները չափից դուրս զգայուն են, բայց որ միայն միայնակ մարդիք են հանճարներ ոչ մի կերպ չեմ կարող համաձայնվել, եթե նայենք ճշմարտությանը, ապա բոլոր մարդիք ծնվում են մենակ ապրում են մենակ, բայց հոծ բազմության մեջ, բայց ոչ բոլորն են գրող ու հանճար

Մարդ ինքնին միայնակէ իր անձի և ԵՍ-ի հետ,


Վա՛րդ ջան, համաձայն եմ, դրա համար ել եթեներով եմ գրել...:)

Hab
29.01.2011, 14:33
Որ շատ խնդրեմ, մեկն ու մեկդ կբացատրեք` ինչ է նշանակում < Նա իսկական գրող չէ...> .. Գրողի իսկականն ու չիսկականը որն է??? Խոսում եք սեքսից, ալկոհոլից, իրական ու շինծու մուսաներից, բայց դա ինչ կապ ունի թեմայի վերնագրի հետ էլի չեմ հասկանում...Մի խոսքով, թե դժվար չէ, գրե'ք..:)

Malxas
29.01.2011, 21:15
Մի քանդակագործ ընկեր ունեմ: Նա է արել իմ գրքերից մեկի նկարները: Նկարում էր ապշեցուցիչ արագ և ապշեցուցիչ որակով: Ոչ մի նկարի վրա 1 րոպեից ավել չծախսեց: Հետո հանկարծակի ոգևշնչման կարիք զգաց ու խնդրեց օղի լցնել իրեն... Ու այդպես գնաց: Ինչքան շատ խմեց այնքան ապուշություններ նկարեց: Մի առիթով արդարացավ` ասաց ես հարբեցող եմ, որովհետև արվեստագետ եմ: Մեր մյուս ընկերը լավ պորտը տեղը դրեց` ասաց - դու հարբեցող ես, որովհետև հարբեցող ես :)
Ի դեպ հոյակապ անձնավորություն է այդ քանդակագործ նկարիչը, ոսկի սիրտ ունի:

Այբ
10.07.2013, 15:59
Գրողի վաստակը չափվում է ոչ թե նրանով, թե ինչ կյանք է վարել (թմրամոլ է եղել և այլն), այլ թողած գրական ժառանգությամբ:
Ի վերջո, գրողը լավ ու հետաքրքիր գրող է իր գրածով, ոչ թե իր «մաքուր կյանքով» :
Շատ գրողներ կան, որոնք իրենց ապրելակերպով չեն «փայլել» (Եսենինը, Չարենցը, Մայակովսկին և շատ ուրիշներ), բայց անուրանալի է նրանց դերը գրականության բնագավառում: