PDA

Դիտել ողջ տարբերակը : HTML. տեղեկություններ



VisTolog
02.05.2008, 19:38
Հիմնադրույթներ
Ինթերնեթը մի բազմաճյուղ համաշխարհային ցանց է, որի միջոցով միլիոնավոր համակարգիչներ տվյալներ են փոխանակումª օգտագործելով որոշակի ստանդարտ արձանագրություններ£ Ինթերնեթ ցանցին միանալու համար բավական է ունենալ համակարգիչ, հեռախոսագիծ և պարզագույն մի մոդեմ£ Ինթերնեթի հասանելիության պայմանների մասին պայմանավորվելով Ինթերնեթ ծառայություններ մատուցող կազմակերպության հետª դուք դառնում եք համաշխարհային տեղեկատվական հանրության լիիրավ անդամ և հնարավորություն եք ստանում հաղորդագրություններ փոխանակել ցանցի այլ բաժանորդների հետ, կարդալ էլեկտրոնային մամուլը, մասնակցել հեռաժողովների, գնումներ կատարել, ցուցահանդեսներ դիտել և հեռակա ուսանել£ Այս ամենից բացի դուք կարող եք նաև ստեղծել ձեր սեփական էջն Ինթերնեթումª դրանով իսկ ներկայացնելով Ձեզ և Ձեր շրջապատն ամբողջ աշխարհին£
1.1. Ինթերնեթի պատմությունը
1969 թ© ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մի միասնական ցանցիª ARPANET¬ի, մեջ, որը համարվում է Ինթերնեթի նախատիպը£
UNIX-սերվերների և հաճախորդների միջև տվյալների փոխանակման նպատակով 1983 թ. Բերքլիի համալսարանի գիտնականները մշակեցին տվյալների փոխանցման մի արձանագրություն, որն իր պարզության, հուսալիության և սարքային անկախության շնորհիվ ընդունվեց նաև Ինթերնեթում Այդպես ծնվեց TCP/IP արձանագրությունը
Հետագա տարիներին Ինթերնեթը բուռն զարգացում ունեցավ և 90¬ականների սկզբին ցանցում աշխատող սերվերների թիվը շուրջ 100000 էր£ Այդուհանդերձ պետք էր սպասել 1993 թվականին ¥երբ սերվերների թիվը մեկ միլիոնից անց էր¤ , երբ մասնավոր ձեռնարկությունների և պետական հաստատությունների, ինչպես նաև ակադեմիական ինստիտուտների և ուսումնական հաստատությունների շահախնդիր մասնակցությամբ որպես ցանցի զարգացման նպատակ հռչակվեց մարդկության համընդհանուր ինֆորմատիզացիան£ 1994 թ. ցանցում աշխատող համակարգիչների թիվն արդեն 4 միլիոնից անց էր, իսկ 1999 թ. վերջի դրությամբ այդ թիվը մոտ 20 միլիոն էր
Ինթերնեթի զարգացման համար կարևորագույն իրադարձություն էր 1989 թ. փաստաթղթերի նկարագրության HTML լեզվի ¥HyperText Markup Language - հիպերտեքստի նշադրման լեզու¤ ստեղծումը միջուկային ֆիզիկայի Եվրոպական լաբորատորիայի CERN շվեյցարացի գիտնական Թիմ Բերներս Լիի կողմից Դրա շնորհիվ հնարավոր դարձավ World Wide Web (WWW) ծառայությունը, որը թույլ տվեց մի փաստաթղթի մեջ միավորել տեքստային և գրաֆիկական տվյալներ իսկ ավելի ուշ նաև այլ մուլտիմեդիա տարրեր¤, ինչպես նաև ցանկացած փաստաթղթի մեջ ներառել հղումներ ցանցում կամայական տեղերում գտնվող այլ փաստաթղթերի վրա£ 1990 թ. այնտեղ ստեղծված առաջին բրոուզերը հենց այդպես էլ կոչվում էր WWW.
WWW ծառայությունը հիմնված է HTTP արձանագրության HyperText Transfer Protocol հիպերտեքստի հաղորդման արձանագրություն վրա, որն անմիջականորեն թույլ է տալիս ցանկացած փաստաթղթից անցում կատարել այլ տեքստային փաստաթղթի ընթերցմանը, երաշտության ունկնդրմանը, Telnet կամ FTP արձանագրություններով միացման հաստատմանը և այլն:

Ավելացվել է 1 րոպե անց
1.2. Հիմնական տեղեկություններ WWW-ի մասին
Ինթերնեթին միացված յուրաքանչյուր սերվեր ունի իր սեփական Ինթերնեթ¬հասցեն, որը կոչվում է IP-հասցե ¥IP - Internet Protocol, Ինթերնեթի արձանագրություն¤£ Այդ հասցեն կազմված է կետերով բաժանված չորս թվերից, որոնցից յուրաքանչյուրն ունի 0¬ից մինչև 254 արժեքը£ Իհարկե այդ թվերը հեշտ չէ մտապահել, ուստի յուրաքանչյուր IP-ի համապատասխանեցվում է դոմենի առավել ակնհայտ յուրօրինակ անունը£ Այդ համապատասխանության ցուցակները պահպանվում են դոմենների անունների սերվերներում ¥DNS - Domain Name Server¤£
HTML փաստաթուղթը կազմված է HTML կոդերից և փաստաթղթի հիմնական տեքստից£ HTML փաստաթղթերում տեքստը ձևաչափի բերելու, փաստաթղթի կառուցվածքն առաջադրելու, հղումներն ու մուլտիմեդիայի օբյեկտները կազմակերպելու համար օգտագործվում են հատուկ կոդային բառեր, որոնք կոչվում են նշադրման վերծանիչներ կամ տեգեր ¥tags¤£ Տեգերը նշվում են անկյունային փակագծերով, օրինակª <HEAD>£
HTML փաստաթղթի դիտարկման համար անհրաժեշտ է ունենալ Web-բրոուզերª հատուկ մեկնող ծրագիր, որն ի վիճակի կլինի ճշտորեն մեկնաբանել տեգերը և արտապատկերել էկրանին£
Այս բնագավառում հետազոտական աշխատանքների առաջամարտիկներից են Իլլինոյսի համալսարանի ուսանողները, որոնք ստեղծեցին Mosaic առաջին Web-բրոուզերը£ Ժամանակակից առավել տարածված բրոուզերներից են Netscape Commmunicator-ը և Internet Explorer-ը£
1996 թ. սկսած գործնականում կիրառվող տարբերակը HTML 3.2 ստանդարտն է, որի պատասխանատու կազմակերպությունը W3C կոնսորցիումն է£ HTML 4.0 (Dynamic HTML) պաշտոնական տարբերակն ի հայտ եկավ 1997 թ., երբ արդեն ակնհայտ էր, որ հիպերտեքստի հետագա զարգացումը կապվելու է script-ծրագրավորման հետ: Դա առավել արդյունավետ է, քան HTML լեզվի մեջ նորանոր տարրեր մտցնելը:
1.3. Ինթերնեթում ներկայանալու նպատակները
Ինթերնեթի անսահմանափակ հնարավորությունները տարբեր ազդակներով դեպի իրեն են ձգում առևտրային ֆիրմաներին, գիտահետազոտական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին և կառավարական հիմնարկներին£ Իսկ ինչու± ոչ£ Չէ որ, միացումն Ինթերնեթին հնարավոր է դարձնում հաղորդել¬ընդունել ամեն տեսակի տեղեկատվություն և մատուցել¬օգտագործել զանազան ծառայություններª բավականաչափ փոքր ծախսումներ կատարելով£
Ինթերնեթում ներկայացված լինելու պահանջմունքը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ£ Հնարավոր նպատակներ կարող են լինել.
Անձնական էջը© իր մասին, իր հաջողությունների, պահանջմունքների ու հնարավորությունների և այլնի մասին համաշխարհային հասարակությանը իրազեկելու ցանկությունը: Խոսքը սոսկ ինքնագովազդ պարունակող պարզունակ էջի մասին չէ: Դուք կարող եք ստեղծել փաստաթղթերի մի բարդ հիերարխիա, հրապարակելով, օրինակ, Ձեր սեփական հուշերը, թեզերը, երաժշտական ստեղծագործությունները կամ տեսաֆիլմերը:
Ըստ հետաքրքրասիրությունների միավորումը. Համախոհների շրջանում տեղեկատվության փոխանակման ցանկությունը: Բազմազան երկրպագուներ, բանահավաքներ, սիրող մեղվաբույծներ, այգեգործներ, տարբեր հաստատությունների շրջանավարտներ, շատ¬շատ այլևայլ հասարակական և ոչ պետական կազմակերպություններ ու միավորումներ լիովին կարող են իրենց թույլ տալ ունենալ սեփական էջն Ինթերնեթում: Դրանով նրանք քարոզում են իրենց գործունեությունը, գովազդում իրենց միջոցառումներն ու հրապուրում այլոց համալրելու իրենց շարքերը:
Առևտրային կազմակերպությունները. Հազիվ թե Դուք Ինթերնեթով ավտոմեքենա կամ հեռուստացույց պատվիրեք, քանի որ ֆիրմաների մեծ մասն այսօր իր էջերն Ինթերնեթում օգտագործում է միայն գովազդային նպատակներով, տեղադրելով այնտեղ տեղեկություններ ֆիրմայի արտադրանքի վերջին նմուշների, գների ու զեղչերի, տեղական ներկայացուցչությունների հասցեների մասին և այլն Սակայն էլեկտրոնային առևտուրն Ինթերնեթում գնալով թափ է հավաքում և այսօր արդեն կատալոգով ապրանք պատվիրելը և հաշիվ ստանալը դիտվում է որպես սովորական ծառայություն Իսկ եթե ապրանքը կարելի է ուղարկել փոստով գրականություն, մագնիսական և օպտիկական սկավառակներ, կենցաղային իրեր¤, ապա Ինթերնեթը կարելի է համարել հաճախորդների համապատասխան ցանկությունների բավարարման մի կատարյալ միջավայր Սրընթաց աճում է բոլորովին նոր տեսակի ֆիրմաների թիվը, որոնք աշխատում են առանց խանութների ու ներկայացուցչությունների:

Կրթական և գիտական հաստատությունները. Լինելով Ինթերնեթի զարգացման ակունքներումª կրթական և գիտական հաստատությունները նոր հնարավորություններ են ստանում իրենց գործընկերներին ներկայացնելու գիտական նոր թեզերն ու տեխնիկական ձեռքբերումները, վարելու հեռաժողովներ և տեսաժողովներ ¥վիդեոկոնֆերանսներ¤, կազմակերպելու հեռաուսուցում բազմաթիվ մասնագիտությունների գծով, թույլ տալով աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց Ինթերնեթ ցանցի միջոցով հեռակա ուսանել աշխարհի լավագույն համալսարաններում ու քոլեջներումª առանց իրենց աշխատանքից ու ընտանիքից կտրվելու:

Ավելացվել է 2 րոպե անց
Տեղեկացում
Հիերոգլիֆները վերջակետներն են:

Ավելացվել է 4 րոպե անց
1.6. HTML փաստաթղթերի ստեղծումը

HTML փաստաթղթերն այն փաստաթղթերն են, որոնք գրված են սովորական տեքստային ձևաչափով, որը հայտնի է նաև որպես ASCII կոդ ¥ASCII - American Standard Code for Information Interchange¤£ Դրանք կարող են ստեղծվել ցանկացած տեքստային խմբագրով, որով դուք աշխատում եք£
Դուք կարող եք նայել, թե իրականում ինչ տեսք ունեն ձեր փաստաթղթերը դրանք ստեղծելու ընթացքում, օգտվելով Web դիտարկիչ ծրագրերից£
1.7. Նվազագույն HTML փաստաթուղթը
Ստորև բերված է HTML փաստաթղթի մի պարզագույն օրինակ£<HTML>
<HEAD>
<TITLE>HTML փաստաթղթի մի պարզագույն օրինակ</TITLE>
<H1>Սա առաջին մակարդակի վերնագիր է</H1>
</HEAD>
<BODY>
Բարի գալուստ HTML¬ի աշխարհը£
Սա մի պարբերություն է£<P>
Իսկ սաª երկրորդը£<P>
</BODY>
</HTML>
HTML¬ն օգտագործում է հատուկ տեգեր, որպեսզի հաղորդի Web դիտարկիչին, թե ինչպես արտապատկերել տեքստը£ Նախորդ օրինակն օգտագործում է.
<TITLE> ¥և համապատասխանաբարª </TITLE> ¤ տեգը, որը որոշում է փաստաթղթի անվանումը,
վերնագրի <H1> ¥և համապատասխանաբարª </H1> ¤ տեգը,
<P> տեգը, որը պարբերությունների բաժանարարն է£
HTML տեգերը կազմված են ձախ անկյունային փակագծից (<), տեգի զուտ անվանումից և աջ անկյունային փակագծից (>)£ Սովորաբար տեգերը զույգ են, այսինքնª բացող տեգին հետևում է փակող տեգը£ Կան բացառություններ այս կանոնից£ Օրինակª <P> տեգը£ </P> տեգ գոյություն չունի£
ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ. HTML-ն անտարբեր է ռեգիստրի հանդեպ, այսինքնª <title> ձևը համարժեք է <TITLE> կամ <TiTlE> ձևերին£
Ոչ բոլոր տեգերն են, որ հասկացվում են բոլոր Web դիտարկիչների կողմից£ Եթե տեգը չի հասկացվում, ապա այն պարզապես անտեսվում է£

VisTolog
02.05.2008, 19:44
2. Ոճավորում
Առանձին բառեր կամ արտահայտություններ դուք կարող եք արտապատկերել հատուկ ոճերով£ Ոճերը լինում են տրամաբանական և ֆիզիկական£ Տրամաբանական ոճերն օգտագործում են տեքստն իր նշանակությանը համապատասխան արտապատկերելու համար, այն դեպքում, երբ ֆիզիկական ոճերը սահմանում են տեքստի որոշ մասի հատուկ արտապատկերումը£ Հնարավորության դեպքում օգտագործեք տրամաբանական ոճեր£
Եթե ֆիզիկական և տրամաբանական ոճերը տալիս են նույն արդյունքը, ինչի± համար են պետք երկու տեսակի ոճեր£ Մենք մի քանի պարբերություն կնվիրենք դիտարկիչներով տեքստերի արտապատկերման հարցերին, որոնց համառոտ իմաստը կայանում է հետևյալում. §Վստահիր քո դիտարկիչին¦£
Փաստաթղթերի նկարագրման SMGL ¥Structured Generalized Markup Language¤ լեզվում, որը HTML-ի մասնավոր տեսակն է, բովանդակությունն առանձնացված է դրա ներկայացումից£ Այսպիսով, SMGL տեգը, որը պատասխանատու է առաջին մակարդակի վերնագրի համար, ցույց է տալիս միայն, որ դա պետք է լինի առաջին մակարդակի վերնագիր, բայց ոչ թե այն, թե հատկապես ինչ տառատեսակով և որտեղ այն արտապատկերել£ Վերջինս ցույց է տրվում ձեր կողմից օգտագործվող դիտարկիչի լարումների մեջ£ Ուստի առաջին մակարդակի վերնագրի մեջ օգտագործվող տառաշարի փոփոխությունը չի բերի համապատասխան տեգերի փոփոխության£
Տրամաբանական ոճերի մի այլ առավելությունը կայանում է նրանում, որ այն օգնում է տեսանելի դարձնել ձեր փաստաթղթերի պարունակությունը£ Զգալիորեն ավելի հեշտ է օգտագործել <H1> տեգը, քան հիշել, որ առաջին մակարդակի վերնագիրը պետք է արտապատկերվի ինչ¬որ որոշակի տառաշարով£ Համանման է վիճակը նաև նշանները ձևաչափի բերելու ոճերի պարագայում£ Օրինակ, դիտարկենք <STRONG> տեգը£ Դիտարկիչների մեծ մասը արտապատկերում է այն հոծ տառաշարով£ Սակայն, շատ հավանական է, որ կարդացողը նախընտրի արտապատկերել այդ տեքստը կարմիր գույնով£ Տրամաբանական ոճերը հնարավորություն են տալիս օգտագործելու այդպիսի տարբերակներ£
2.1. Տրամաբանական ոճեր
<DFN> բառերի բացատրության համար£ Սովորաբար արտապատկերվում է շեղագիր£
<EM> ուժեղացման համար£ Սովորաբար արտապատկերվում է շեղագիր£
<CITE> գրքերի, ֆիլմերի և այլնի անվանումների համար£ Սովորաբար արտապատկերվում է շեղագիր£
<CODE> համակարգչային տեքստից մեջբերումների համար£ Արտապատկերվում է ոչ համեմատական տառաշարով£
<KBD> օգտագործողի ստեղնաշարից մուտքի համար£ Պետք է արտապատկերվի հոծ ոչ համեմատական տառաշարով, բայց շատ դիտարկիչներ այն արտաբերում են միայն ոչ համեմատական տառաշարով£
<SAMP> համակարգչային հաղորդագրությունների համար£ Արտապատկերվում է ոչ համեմատական տառաշարով£
<STRONG> հատուկ ուժեղացման համար£ Սովորաբար արտաբերվում է հոծ տառաշարով£
<VAR> այն փոփոխականների արտապատկերման համար, որոնց օգտագործողը պետք է փոխարինի կոնկրետ արժեքներով£ Սովորաբար արտաբերվում է շեղագիր£
2.2. Ֆիզիկական ոճեր
<B> Հոծ տեքստ
<I> Շեղագիր
<TT> ոչ համեմատական տեքստ
2.3. Նշանային տեգերի օգտագործումը
Նշանային ոճ կիրառելու համար
1. Սկսեք <tag> տեգից, որտեղ tag-ը ձեր ուզած ոճի տեգն է, որպեսզի ցույց տաք տեքստը ձևաչափի բերելու սկիզբը,
2. Ներմուծեք ձևաչափի բերվող տեքստը,
3. Ավարտեք ներմուծումը </tag> տեգով£
2.4. Հատուկ նշաններ
Escape¬հաջորդականություններ
Չորս նշաններª (<), (>), (&) և ("), HTML¬ում ունեն հատուկ նշանակություն և, հետևաբար, չեն կարող օգտագործվել §որպես տեքստ¦£ Այդ նշաններից մեկը HTML¬ում օգտագործելու համար դուք պետք է օգտագործեք դրա escape¬հաջորդականությունը£
&lt; escape¬հաջորդականություն < նշանի համար
&gt; escape¬հաջորդականություն > նշանի համար
&amp; escape¬հաջորդականություն & նշանի համար
&quot; escape¬հաջորդականություն " նշանի համար
Լրացուցիչ escape¬հաջորդականությունները թույլ են տալիս աշխատել նաև այլ օտար լեզուներում օգտագործվող նշանների հետ£ Օրինակª
&ouml;
&ntilde£
Դիտողություն© Ի տարբերություն մնացած բոլոր HTML¬ի, escape-հաջորդականությունները տարբերում են ռեգիստրը£ Օրինակ, դուք չեք կարող &lt¬ի փոխարեն օգտագործել &LT£
2.5. Հարկադրական տողադարձ
<BR> տեգը բերում է տողադարձիª առանց լրացուցիչ դատարկ տողի£ Ի հակադրություն սրան, դիտարկիչների մեծ մասը ձևավորում է պարբերության <P> տեգը լրացուցիչ դատարկ տողով£
2.6. Հորիզոնական գծեր
<HR> տեգը տալիս է հորիզոնական գծերª դիտարկիչի պատուհանի ողջ լայնքով£

Ավելացվել է 1 րոպե անց
2.7. Անվանաթերթ
Յուրաքանչյուր HTML փաստաթուղթ պետք է ունենա անվանաթերթ£ Այն սովորաբար արտապատկերվում է փաստաթղթից առանձին և հիմնականում օգտագործվում է տարբեր կոնտեքստներում փաստաթղթի ճանաչման համար£
Օգտագործեք փաստաթղթի նպատակը բացատրող հինգ¬վեց բառ£
Անվանաթերթի տեգի ձևաչափը հետևյալն է.
<TITLE>Անվանաթերթի տեքստը </TITLE >£
2.8. Վերնագրեր
HTML-ում կան վերնագրերի վեց մակարդակներ, համարակալված 1¬ից 6, որտեղ 1¬ն առավել ընդգծվածն է£ Վերնագրերն արտապատկերվում են մեծ չափի և/կամ ավելի հոծ տառատեսակներով, քան օգտագործում են սովորական տեքստի արտապատկերման համար£ Առաջին մակարդակի վերնագրի համար պետք է օգտագործել <H1> տեգը£ Վերնագրային տեգերի շարահյուսությունը հետևյալն է.
<Hx>Վերնագրի տեքստը</Hx >,
որտեղ x¬ը վերնագրի մակարդակը որոշող թիվ է ¥x=1, 2, …, 6¤£
2.9. Պարբերություններ
Ի տարբերություն տեքստային պրոցեսորների մեծ մասի փաստաթղթերի HTML ֆայլերում Return ստեղնը մեծ նշանակություն չունի£ Տողադարձը կարող է հանդիպել ձեր ելակետային փաստաթղթի ցանկացած կետում, մի քանի բացատներ կարող են միավորվել մեկի մեջ£
Կարևոր է© Դուք պետք է տարբերեք պարբերությունները <P> տեգի միջոցով£ Դիտարկիչն անտեսում է ելակետային ֆայլի բոլոր դատարկ տողերը£ HTML-ը գործնականում ամբողջովին հիմնվում է ձևաչափի տեգերի վրա և առանց <P> տեգի փաստաթուղթը կդառնա մի մեծ պարբերություն£ Բացառություն է կազմում որպես §նախաձևավորված¦ նշված տեքստը£ Դրա համար նախատեսված տեգերը նկարագրվում են ստորև£
2.10. Հղումներ այլ փաստաթղթերի
HTML¬ի հիմնական ուժը գալիս է տեքստի մի մասը այլ փաստաթղթերի հետ կապելու նրա հնարավորությունից£ Դիտարկիչն առանձնացնում է տեքստի այդ մասերըª ընդգծելու համար, որ դրանք հիպերտեքստային հղումներ են£
Հիպերտեքստային հղում անելու համար կատարեք հետևյալ հաջորդական քայլերը.
1. Հավաքեք <A : ¥A¬ից հետո բացատ կա¤,
2. Որոշեք այն փաստաթուղթը, որի վրա ցույց է տրվելու հղումը, ներմուծելով HREF="filename" £ Եվ դրանից հետոª փակող փակագիծ© >,
3. Հավաքեք այն տեքստը, որը պետք է ծառայի որպես հիպերտեքստային հղում,
4. Հավաքեք </A> փակող տեգը£
Հիպերտեքստային հղման օրինակ.
<A HREF="MaineStats.html">Maine</A>
Այս արտահայտությունը §Maine¦ բառը դարձնում է հիպերտեքստային հղում "MaineStats.html" փաստաթղթի վրա, որը գտնվում է նույն կատալոգում, ինչ որ առաջին փաստաթուղթը£
Դուք կարող եք հղում կատարել նաև այլ կատալոգում գտնվող փաստաթղթի վրաª ցույց տալով հարաբերական ճանապարհը ընթացիկ փաստաթղթից այն փաստաթղթին, որի վրա կատարվում է հղումը£
Օրինակª AtlanticStates ենթակատալոգում գտնվող NJStats.html ֆայլի վրա հղումը կունենա այսպիսի տեսք©
<A HREF="AtlanticStates/NJStats.html">New Jersey</A>
Սա կոչվում է հարաբերական հղում£ Դուք կարող եք օգտագործել նաև ֆայլի լրիվ անունը£
2.11. Հղումներ այլ փաստաթղթերի առանձնահատուկ մասերի
Հղումները կարող են օգտագործվել նաև այլ փաստաթղթերի առանձնահատուկ մասերի անցնելու համար£ Ենադրենք դուք ուզում եք հղում կատարել A փաստաթղթից B փաստաթղթի հատուկ կտորի վրա ¥անվանեք այդ ֆայլը documentB.html¤£ Նախ ձեզ անհրաժեշտ է B փաստաթղթում դնել անվան NAME տեգը£ Օրինակ, որպեսզի B փաստաթղթում տեղադրվի §Jabberwocky¦ կոչվող տեգը, հավաքեք©
<A NAME = "Jabberwocky">some text</a>
Այսպիսով B փաստաթղթում դուք նշեցիք այն տեղը, որի վրա ուզում եք հղում կատարել£
Հիմա, երբ դուք A փաստաթղթից հղում եք պատրաստելու, դրա մեջ մտցրեք ոչ միայն ֆայլի անունը B փաստաթղթի հետ, այլև կոնկրետ տեղը դրա մեջª անջատելով տեղի անվանումը # նշանով£
<A HREF = "documentB.html#Jabberwocky">link</A>
Արդեն անցումը §link¦ բառին A փաստաթղթում կարդացողին անմիջապես կուղղի B փաստաթղթի §some text¦ բառերին£
2.12. Ոճի լրացուցիչ տեգեր
Վերը շարադրվածը բավարար է HTML պարզագույն փաստաթղթեր պատրաստելու համար£ Ավելի բարդ փաստաթղթերի համար HTML¬ում կան տեգեր ցուցակների, նախապես ձևաչափի բերված կտորների, հատուկ նշանների համար և այլն£
2.13. Նախապես ձևաչափի բերված տեքստ
Օգտագործեք <PRE> տեգը, որպեսզի բացատները, նոր տողերն ու տաբուլյացիայի նշանները պահպանեն իրենց նշանակությունն այնպես, ինչպես որ ելակետային ֆայլում է£ Այս ոճն օգտակար է ծրագրերի ներկայացման համար£ Օրինակª
<PRE>
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումաց լարն եմ սիրում,
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում ©©©
</PRE>
HTML կոդը կարտապատկերվի հետևյալ կերպ.
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումաց լարն եմ սիրում,
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում ©©©
<PRE> տեգի հատվածներում կարող են օգտագործված լինել հիպերտեքստային հղումներ£ Այդուհանդերձ, պետք չէ ձգտել օգտագործել այլ HTML տեգեր նախապես ձևաչափի բերված հատվածների ներսում£
Ուշադրություն դարձրեք. քանի որ <, > և & նշանները HTML¬ում ունեն հատուկ նշանակություն, ապա այդ նշանների արտապատկերման համար հարկ կլինի օգտագործել դրանց escape-հաջորդականությունները ¥&lt; &gt; &amp)£

VisTolog
02.05.2008, 19:47
2.14. Մեջբերումներով հատվածներ
Մեջբերումը որևէ հատվածի մեջ ներառելու համար օգտագործեք <BLOCKQUOTE> տեգը£ Դիտարկիչների մեծ մասը դրանց առանձնացնում է մնացած տեքստից£
Օրինակª
<BLOCKQUOTE>
Ով հայ ժողովուրդ,<P>
քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է£<P>
</BLOCKQUOTE>
Արդյունքը կլինի հետևյալը.
Ով հայ ժողովուրդ,
քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է£
2.15. Հասցեներ
<ADDRESS> տեգը սովորաբար օգտագործվում է փաստաթղթի հեղինակին և նրա էլեկտրոնային փոստի հասցեն ցույց տալու համար£ Սովորաբար դա փաստաթղթի վերջին մասն է£

________________________________________
3. Ցուցակներ և աղյուսակներ
HTML¬ը հնարավորություն է տալիս աշխատելու չհամարակալված, համարակալված ցուցակների և ցուցակ¬սահմանումների հետ£
3.1. Չհամարակալված ցուցակներ
Չհամարակալված ցուցակ պատրաստելու համար©
1. Սկսեք <UL> տեգից,
2. Հավաքեք <LI> տեգը և ցուցակի տարրը ¥</LI> փակող տեգը պետք չէ¤,
3. Հավաքեք </UL> փակող տեգը£
Ստորև բերված է երկու տողից կազմված պարզագույն մի օրինակ.
<UL>
<LI> խնձոր
<LI> տանձ
<LI> բալ
</UL>
Արդյունքը կունենա հետևյալ տեսքը.
խնձոր
տանձ
բալ
Ցուցակի տարրերը կարող են պարունակել մի քանի պարբերություններ£ Դրանք նշելու համար օգտագործվում է <P> տեգը£
3.2. Համարակալված ցուցակներ
Համարակալված ցուցակներ կազմելու համար, ի տարբերություն չհամարակալված ցուցակների, պետք է օգտագործել <OL> տեգը <UL>¬ի փոխարեն£
Ցուցակի տարրերը նշվում են նույն <LI> տեգի միջոցով£ Հետևյալ HTML կոդը
<OL>
<LI> խնձոր
<LI> տանձ
<LI> բալ
</OL>
կտա այսպիսի արդյունք.
1.խնձոր
2.տանձ
3.բալ
3.3. Ցուցակ¬սահմանումներ
Ցուցակ¬սահմանումը սովորաբար բաղկացած է տերմինից ¥դրա DT հապավումից¤ և տերմինի սահմանումից ¥հապավումըª DD¤£ Web դիտարկիչները սովորաբար սկսում են սահմանումները նոր տողից£
Ահավասիկ մի օրինակª
<DL>
<DT> Հաճախորդ
<DD> Ծրագրային միջոցների և սարքավորումների համադրություն, որն օգտագործողի կողմից մասնակցում է սերվերի հետ տեղեկատվության փոխանակմանը£
<DT>Հատկացված կապուղի
<DD> Մշտական միացում, որը թույլ է տալիս հաղորդել տեղեկատվության հոսքը մի համակարգչից մյուսին£
</DL>
որի արդյունքը հետևյալն է©
Հաճախորդ
Ծրագրային միջոցների և սարքավորումների համադրություն, որն օգտագործողի կողմից մասնակցում է սերվերի հետ տեղեկատվության փոխանակմանը£
Հատկացված կապուղի
Մշտական միացում, որը թույլ է տալիս հաղորդել տեղեկատվության հոսքը մի համակարգչից մյուսին£
<DT> և <DD> տարրերը կարող են պարունակել մի քանի պարբերություն, ցուցակներ կամ այլ տեղեկատվություն£
3.4. Ներդրված ցուցակներ
Ցուցակները կարող են լինել ներդրված ¥գործնականում հավանական է, որ հարկ լինի սահմանափակվել ներդրման երեք մակարդակներով¤£
Դուք կարող եք նաև օգտագործել մի քանի պարբերություններ, որոնցից յուրաքանչյուրը պարունակի ներդրված ցուցակ ¥ցուցակի մի տարրի մեջ¤£
Ներդրված ցուցակի օրինակ©
<UL>
<LI> Հայաստանի հյուսիսային մարզերից են.
<UL>
<LI> Շիրակը
<LI> Լոռին
<LI> Տավուշը
</UL>
<LI> Հարավային մարզըª
<UL>
<LI>Սյունիքը
</UL>
</UL>
Այս ներդրված ցուցակն արտապատկերվում է հետևյալ կերպ©
Հայաստանի հյուսիսային մարզերից են.
Շիրակը
Լոռին
Տավուշը
Հարավային մարզըª
Սյունիքը

Ավելացվել է 1 րոպե անց
3.5. Աղյուսակներ
Մինչ այժմ մենք գործ ունեինք այնպիսի փաստաթղթերի հետ, որոնց մեջ կար տեքստի միայն մեկ հոսք£ ործնականում երբեմն հարկ է լինում տեքստը տեղաբաշխել մի քանի սյունակներով£ Դրանում աղյուսակը կարող է օգնել£
Բացի այդ, մի բջջից կազմված աղյուսակում տեքստը կարող է շատ ավելի տպավորիչ լինել, գրավելով ընթերցողի ուշադրությունը£
Աղյուսակների ներկայացման համար օգտագործում են մի քանի տեսակի տեգեր£ Դրանք են.
TABLE, որոնք իրենց մեջ են ներառում ողջ աղյուսակի նկարագրությունը;
CAPTION ոչ պարտադիր տեգերը, որոնք բնորոշում են աղյուսակի գլխագիրը ¥անունը¤;
TR տեգերը, որոնք բնորոշում են աղյուսակի տողերը;
TH տեգերը, որոնք բնորոշում են տողերի և սյունակների վերնագրերը;
TD տեգերը, որոնք բնորոշում են աղյուսակի տվյալները, այսինքնª աղյուսակային բջիջների պարունակությունը£
Դիտարկենք մի օրինակ©
<HTML>
<HEAD>
<TITLE>Օրինակ</TITLE>
</HEAD>
<BODY>
<H1>Պարզագույն աղյուսակ</H1>
<TABLE BORDER=1> <!--Սա աղյուսակի սկիզբն է-->
<CAPTION> <!--Սա աղյուսակի գլխագիրն է-->
Աղյուսակը կարող է ունենալ գլխագիր
</CAPTION>
<TR> <!--Սա առաջին տողի սկիզբն է-->
<TD> <!--Սա առաջին բջջի սկիզբն է-->
Առաջին տող, առաջին սյունակ
</TD> <!--Սա առաջին բջջի վերջն է-->
<TD> <!--Սա երկրորդ բջջի սկիզբն է-->
Առաջին տող, երկրորդ սյունակ
</TD> <!--Սա երկրորդ բջջի վերջն է-->
</TR> <!--Սա առաջին տողի վերջն է-->
<TR> <!--Սա երկրորդ տողի սկիզբն է-->
<TD> <!--Սա առաջին բջջի սկիզբն է-->
Երկրորդ տող, առաջին սյունակ
</TD> <!--Սա առաջին բջջի վերջն է-->
<TD> <!--Սա երկրորդ բջջի սկիզբն է-->
Երկրորդ տող, երկրորդ սյունակ
</TD> <!--Սա երկրորդ բջջի վերջն է-->
</TR> <!--Սա երկրորդ տողի վերջն է-->
</TABLE> <!--Սա աղյուսակի վերջն է-->
</BODY>
</HTML>
Աղյուսակն սկսվում է <TABLE> տեգով և վերջանում </TABLE> տեգով£
<TABLE> տեգը կարող է ունենալ մի քանի ատրիբուտներ.
ALIGN
Սահմանում է աղյուսակի դիրքը փաստաթղթի դաշտերի նկատմամբ£ Թույլատրելի արժեքներն են.
ALIGN=LEFT ¥հավասարեցում ձախից¤,
ALIGN=CENTER ¥հավասարեցում կենտրոնով¤,
ALIGN=RIGHT ¥հավասարեցում աջից¤£
WIDTH
Աղյուսակի լայնքը£ Այն կարելի է առաջադրել պիկսելներով ¥օրինակª WIDTH=400¤ կամ էջի լայնքի տոկոսներով ¥օրինակª WIDTH=80%¤£
BORDER Առաջադրում է աղյուսակի արտաքին շրջանակի և բջիջների լայնքը պիկսելներով ¥օրինակª BORDER=3¤£ Եթե ատրիբուտը չի նշված, աղյուսակը կերևա առանց շրջանակի£
CELLSPACING
Սահմանում է աղյուսակի բջիջների միջև եղած հեռավորությունը պիկսելներով ¥օրինակª CELLSPACING=2¤£
CELLPADDING
Սահմանում է բջջի շրջանակի և տեքստի միջև եղած հեռավորությունը պիկսելներով ¥օրինակª CELLPADDING=10¤£
լխագրի <CAPTION> տեգը կարող է ունենալ ALIGN ատրիբուտը, որի հնարավոր արժեքներն են.
<CAPTION ALIGN=TOP> ¥վերնագիրը տեղադրվում է աղյուսակի վերևում¤ և
<CAPTION ALIGN=BOTTOM> ¥վերնագիրը տեղադրվում է աղյուսակի տակ¤£
Աղյուսակի յուրաքանչյուր տող սկսվում է <TR> տեգով և ավարտվում </TR> տեգով£ <TR> տեգը կարող է ունենալ հետևյալ ատրիբուտները.
ALIGN
Սահմանում է տեքստի հավասարեցում տողի բջիջներում£ Հնարավոր արժեքներն են.
ALIGN=LEFT ¥հավասարեցում ձախից¤
ALIGN=CENTER ¥հավասարեցում կենտրոնով¤
ALIGN=RIGHT ¥հավասարեցում աջից¤£
VALIGN
Սահմանում է տողի բջիջներում տեքստի ուղղաձիգ հավասարեցումը£ Թույլատրելի արժեքներն են.
VALIGN=TOP ¥հավասարեցում վերին եզրով¤,
VALIGN=MIDDLE ¥հավասարեցում կենտրոնով¤,
VALIGN=BOTTOM ¥հավասարեցում ստորին եզրով¤£
Աղյուսակի յուրաքանչյուր բջիջ սկսվում է <TD> տեգով և ավարտվում </TD> տեգով£ <TD> տեգը կարող է ունենալ հետևյալ ատրիբուտները.
NOWRAP
Այս ատրիբուտի ներկայությունը նշանակում է, որ բջջի պարունակությունը պետք է ցույց տրվի մեկ տողով£
COLSPAN
Սահմանում է բջջի §թռիչքը¦ հորիզոնականով£ Օրինակª COLSPAN=2
բջիջը տարածվում է երկու սյունակների վրա£
ROWSPAN
Սահմանում է բջջի §թռիչքը¦ ուղղաձիգով£ Օրինակª ROWSPAN=3 նշանակում է, որ բջիջը գրավում է երեք տող£
ALIGN
Սահմանում է տեքստի հավասարեցումը բջջի մեջ£ Թույլատրելի արժեքներն են.
ALIGN=LEFT (հավասարեցում ձախով), ALIGN=CENTER (հավասարեցում կենտրոնով), ALIGN=RIGHT (հավասարեցում աջով)£
VALIGN
Սահմանում է տեքստի ուղղաձիգ հավասարեցումը բջջի մեջ£ Թույլատրելի արժեքներն են©
VALIGN=TOP (հավասարեցում վերին եզրով), VALIGN=MIDDLE (հավասարեցում միջնամասով), VALIGN=BOTTOM (հավասարեցում ստորին եզրով).
WIDTH
Սահմանում է բջջի լայնքը պիկսելներով ¥օրինակª WIDTH=200¤£
HEIGHT
Սահմանում է բջջի բարձրությունը պիկսելներով ¥օրինակª HEIGHT=40)£
Եթե աղյուսակի բջիջը դատարկ է, դրա շուրջը շրջանակ չի նկարվում£ Եթե բջիջը դատարկ է, իսկ շրջանակը պետք է, ապա բջիջը կարող է ներմուծել &nbsp հաջորդականությամբ ¥non-breaking space - չկտրվող բացատ¤£ Բջիջն էլի դատարկ կլինի, իսկ շրջանակը դրա շուրջ կլինի£
Հետաքրքիր է նշել, որ աղյուսակի ցանկացած բջիջ կարող է իր մեջ պարունակել մի այլ աղյուսակ£

________________________________________

VisTolog
02.05.2008, 19:50
4. Լրացվող ձևեր
Ձևըª դա մի գործիք է, որի օգնությամբ HTML փաստաթուղթը կարող է որոշ տեկեկություններ ուղարկել արտաքին աշխարհի նախապես որոշված որևէ մի կետ, որտեղ այդ տեղեկություններն ինչ¬որ ձևով կմշակվեն£ Տվյալները մշակող ծրագրերը հաճախ անվանվում են CGI - սկրիպտներ ¥CGI - Common
Gateways Interface, այսինքնª անցախցերի ընդունված ինտերֆեյս)£ CGI - սկրիպտներ գրելու համար պահանջվում է համապատասխան ծրագրավորման լեզվի ¥օրինակª PHP/FI ¤ և UNIX օպերացիոն համակարգի լավ իմացություն£
Ձևերը հաղորդում են տեղեկությունները մշակող ծրագրերին [փոփոխականի անուն]=[փոփոխականի արժեք] զույգերի տեսքով£ Փոփոխականների անունները պետք է առաջադրվեն միայն լատիներեն տառերով£
Ձևը բացվում է <FORM> տեգով և ավարտվում </FORM>¬ով£ HTML փաստաթուղթը կարող է պարունակել մի քանի ձևեր, բայց դրանք չեն կարող իրար մեջ գտնվել£ HTML տեքստը կարող է տեղաբաշխվել ձևի մեջª առանց սահմանափակման£
<FORM> տեգը կարող է ունենալ երեք ատրիբուտ, որոնցից մեկը պարտադիր է£ Ահա դրանք©
ACTION
Պարտադիր ատրիբուտ է£ Այն որոշում է, թե որտեղ է գտնվում ձևի մշակիչը£
METHOD
Որոշում է, թե ի±նչ ձևով ¥այլ կերպ ասածª հիպերտեքստի հաղորդման արձանագրության ո±ր մեթոդի օգնությամբ¤ տվյալները ձևից պետք է հաղորդվեն մշակիչին£ Թույլատրելի արժեքներն են©
METHOD=POST և METHOD=GET£ Եթե ատրիբուտի արժեքը սահմանված չէ, լռելյայն ընդունվում է METHOD=GET.
ENCTYPE
Սահմանում է տվյալների կոդավորման կարգըª մշակիչին հաղորդելու համար£ Եթե ատրիբուտի արժեքը սահմանված չէ, լռելյայն ընդունվում է
ENCTYPE=application/x-www-form-urlencoded£
Պարզագույն ձև
Ձևից մշակիչին տվյալների հաղորդման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է ինչ¬որ ղեկավարման մարմին£ Այդպիսի մարմին ստեղծելը շատ հեշտ է©
<INPUT TYPE=submit>
Ձևի մեջ հանդիպելով այսպիսի տողի, բրոուզերն էկրանին կնկարի Submit գրությամբ մի սեղմակ, որի վրա սեղմելիս ձևի մեջ եղած բոլոր տվյալները կհաղորդվեն <FORM> տեգի մեջ նշված մշակչին£ Սեղմակի վրայի գրությունն առաջադրվում է VALUE ատրիբուտի միջոցով£ Օրինակª
<INPUT TYPE=submit VALUE="Top!">
Հիմա մենք կարող ենք գրել պարզագույն մի ձև, որը ոչ մի տվյալ չի հավաքի, այլ պարզապես մեզ կվերադարձնի այս բաժնի սկզբին£
<HTML>
<HEAD>
<TITLE>Օրինակ</TITLE>
</HEAD>
<BODY>
<H1>Պարզագույն ձև</H1>
<FORM ACTION="exemple.htm"> <!--Սա ձևի սկիզբն է-->
<INPUT TYPE=submit VALUE="Top">
</FORM> <!--Սա ձևի վերջն է-->
</BODY>
</HTML>
Կան <INPUT> տարրի այլ տեսակներ ևս£ Յուրաքանչյուր <INPUT> տարր պետք է ներառի NAME=[անուն] ատրիբուտը, որը որոշում է տարրի անունը և, համապատասխանաբար, փոփոխականի անունը, որը պետք է հաղորդվի մշակչին£ Անունը պետք է առաջադրվի միայն լատիներեն տառերով£
<INPUT> տարրի հիմնական տեսակներն են.
TYPE=text
Որոշում է տաքստի տողի մուտքի պատուհանը£ Կարող է պարունակել լրացուցիչ ատրիբուտներ. SIZE=[թիվ] ¥պատուհանի լայնքը նիշերով¤ և MAXLENGTH=[թիվ] ¥տողի առավելագույն թույլատրելի երկարությունը նիշերով¤£ Օրինակ©
<INPUT TYPE=text SIZE=20 NAME=user VALUE="Պողոս">
Տեքստի մուտքի համար որոշում է 20 նիշ լայնությամբ պատուհան£ Լռելյայն պատուհանում գտնվում է §Պողոս¦ տեքստը, որն օգտագործողը կարող է խմբագրել£ Խմբագրված ¥կամ չխմբագրված¤ տեքստը հաղորդվում է մշակչին user փոփոխականի մեջ£
TYPE=password
Որոշում է պայմանաբառի մուտքի պատուհանը£ Լրիվ համանման է նախորդ տեսակին, միայն նիշերի փոխարեն ցույց է տալիս աստղանիշեր£ Օրինակª
<INPUT TYPE=password NAME=pw SIZE=20 MAXLENGTH=10>
Որոշում է 20 նիշ լայնությամբ պատուհանª պայմանաբառի մուտքի համար£ Պայմանաբառի առավելագույն թույլատրելի երկարությունըª 10 նիշ£ Ներմուծված պայմանաբառը հաղորդվում է մշակչին pw փոփոխականի մեջ£
TYPE=checkbox
Որոշում է մի քառակուսի, որի մեջ կարելի է նշում կատարել£ Կարող է պարունակել checked լրացուցիչ ատրիբուտը ¥ցույց է տալիս, որ քառակուսին նշված է¤£
<INPUT> տարրից բացի ձևերը կարող են պարունակել <SELECT> աշխատակարգը և <TEXTAREA> դաշտերª տեքստի ներմուծման համար£
n տարրերից բաղկացած <SELECT> աշխատակարգը կունենա այսպիսի տեսքª
<SELECT NAME="[անուն]">
<OPTION VALUE="[1 արժեք]">[տեքստ 1]
<OPTION VALUE="[2 արժեք]">[տեքստ 2]
...
<OPTION VALUE="[n արժեք]">[տեքստ n]
</SELECT>
Ինչպես տեսնում եք, աշխատակարգն սկսվում է <SELECT> և ավարտվում </SELECT> տեգով£ <SELECT> տեգը պարունակում է NAME պարտադիր ատրիբուտը, որը որոշում է աշխատակարգով առաջադրվող փոփոխականի անունը£
<SELECT> տեգը կարող է պարունակել նաև MULTIPLE ատրիբուտը, որի ներկայությունը ցույց է տալիս, որ աշխատակարգից կարելի է ընտրել մի քանի տարրեր£ Բրոուզերների մեծ մասը ցույց է տալիս <SELECT MULTIPLE> աշխատակարգը մի պատուհանի տեսքով, որի մեջ գտնվում են աշխատակարգի տարրերը ¥պատուհանի բարձրությունը տողերով կարելի է առաջադրել SIZE=[թիվ] ատրիբուտի միջոցով)£ Շատ դեպքերում <SELECT> աշխատակարգը ցուցադրվում է ընկնող աշխատակարգի տեսքով£
<OPTION> նշումը որոշում է աշխատակարգի տարրը£ VALUE պարտադիր ատրիբուտը սահմանում է այն տարրը, որը պետք է հաղորդվի մշակչին, եթե ընտրված է աշխատակարգի այդ տարրը£ <OPTION> նշումը կարող է ներառել checked ատրիբուտը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրը նշված է լռելյայն£
Օրինակ©
<SELECT NAME="selection">
<OPTION VALUE="option1" checked>Տարբերակ 1
<OPTION VALUE="option2"> Տարբերակ 2
<OPTION VALUE="option3"> Տարբերակ 3
</SELECT>
Այսպիսի հատվածը տալիս է երեք տարրերով աշխատակարգ© Տարբերակ 1, Տարբերակ 2 և Տարբերակ 3£ Լռելյայն ընտրված է Տարբերակ 1¬ը£ Մշակչին կհաղորդվի selection փոփոխականը, որի արժեքը կարող է լինել option1 (լռելյայն), option2 կամ option3£
Այս բոլորից հետո <TEXTAREA> տարրը կարող է բոլորովին պարզ երևալ£ Օրինակ©
<TEXTAREA NAME=address ROWS=5 COLS=50>
Իսկ այստեղ Ձեր հասցեն է ©©©
</TEXTAREA>
Բոլոր ատրիբուտները պարտադիր են£ NAME ատրիբուտը որոշում է այն անունը, որի տակ պատուհանի պարունակությունը պետք է փոխանցվի մշակչին ¥օրինակումª address¤£ ROWS ատրիբուտը որոշում է պատուհանի բարձրությունը տողերով ¥օրինակումª 5¤£ COLS ատրիբուտը սահմանում է պատուհանի լայնքը նշաններով ¥օրինակումª 50¤£
<TEXTAREA> և </TEXTAREA> տեգերի միջև տեղաբաշխված տեքստը ներկայացնում է պատուհանի լռելյայն պարունակությունը£ Օգտագործողը կարող է խմբագրել այն կամ պարզապես ջնջել£
Կարևոր է իմանալ, որ ոչ լատիներեն տառերը տեքստում կարող են վերափոխվել համապատասխան նշանային օբյեկտների£
Օրինակª
<HTML>
<HEAD>
<TITLE>Օրինակ</TITLE>
</HEAD>
<BODY>
<H1>Փոքր¬ինչ ավելի բարդ ձև</H1>
<FORM ACTION="http:// www.shirak.am (http://www.shirak.am)" METHOD=post>
<H2>Մի քիչ պատմեք Ձեր մասին</H2>
<P>Իսկական տվյալներ ցույց տալը բոլորովին էլ պարտադիր չէ£ Ցուցադրման համար միանգամայն բավարար են և հորինվածները </P>
<P>Անուն <INPUT TYPE=text SIZE=40 NAME=fn><BR>
Ազգանուն <INPUT TYPE=text SIZE=40 NAME=ln><BR>
Սեռը <INPUT TYPE=radio NAME=gender VALUE="male" checked>Արական
<INPUT TYPE=radio NAME=gender VALUE="female">իգական<BR>
Տարիքը <INPUT TYPE=text SIZE=5 NAME=age>տարեկան<BR>
<INPUT TYPE=submit VALUE="Submit"></P>
</FORM>
</BODY>
</HTML>

5. Շրջանակներ
Սկսենք նրանից, որ շրջանակներ օգտագործելիս առաջանում են մի շարք խնդիրներ£ Շրջանակներ պարունակող էջերը հնարավոր չէ ամբողջությամբ դուրս բերել տպագրման, այլ միայն յուրաքանչյուր կադրն առանձին£ Իսկ եթե դուք ոչ մի տեղ չեք սեղմել մկնիկով, կստանաք սպիտակ թուղթ£ Քանի դեռ մկնիկով չեք սեղմել այդպիսի էջի վրա, այն հնարավոր չէ թերթել ստեղնաշարի միջոցով£ Որոշ որոնման համակարգեր մեծ դժվարություններ կունենան չիմանալով, թե փաստաթղթի որ մասը ներառել որոնման մեջ£
Որպես կանոն, շրջանակներն օգտագործում են էկրանի մի մասի սառեցման համար, որի մեջ հղումներ կան էջի տարբեր բաժինների վրա£
Ահա շրջանակներ պարունակող էջի տիպային կառուցվածքը.
<html>
<frameset rows="15%,85%"> վերին և ստորին շրջանակների հարաբերակցությունը
<frame src="top_page.htm" name="top"> ցույց է տալիս վերին շրջանակում տեղադրվող փաստաթուղթը
<frameset cols="20%,80%"> ձախ և աջ շրջանակների հարաբերակցությունը ¥ստորինի ներսում¤
<frame src="left_page.htm" name="left"> ցույց է տալիս ձախ շրջանակում տեղադրված փաստաթուղթը
<frame src="right_page.htm" name="right" border=0> ցույց է տալիս աջ շրջանակում տեղադրված փաստաթուղթը և առաջադրվում է եզրագծի չափ
</frameset></html>
Շրջանակի չափերի հարաբերակցությունը կարելի է ցույց տալ ինչպես տոկոսներով, այնպես էլ պիկսելներով£ Օրինակ© cols="200,*" նշանակում է, որ ձախ կադրի լայնքը 200 պիկսել է, իսկ աջը սահմանափակված չէ£
<FRAMESET> տեգի պարամետրերը.
BORDCOLOR ¬ շրջանակի գույնը,
BORDER ¬ եզրագծի լայնքը,
FRAMEBORDER ¬ շրջանակի սահմանները ¥եթե FRAMEBORDER=YES, ապա սահման կա, FRAMEBORDER=NO դեպքում սահման չկա¤,
FRAMESPACING=n ¬ սահմանի լայնքը£
<FRAME> տեգի պարամետրերը
SCROLING - վերելակի շերտի կարգավորման պարամետրն է.
SCROLING=YES - վերելակի շերտը միշտ կա,
SCROLING=NO - վերելակի շերտ չի լինի,
SCROLING=AUTO - վերելակի շերտը կհայտնվի միայն անհրաժեշտության դեպքում£
MARGINWIDHT և MARGINHEIGHT - շրջանակների ներսում բացատները կարգավորող պարամետրեր, որոնք ծառայում են շրջանակի ներսում գրաֆիկական պատկերների հավասարեցման համար£
NORESIZE պարամետրը ցույց է տալիս, որ շրջանակի չափը երբեք չի փոխվում£
Արտաքին հղումները պետք է ուղեկցվեն TARGET=TOP ատրիբուտով
(<a href="http://www.anywhere.com" TARGET=top>), իսկ հարևան ¥աջակողմյան¤ պատուհանի վրա կատարվող հղումներըª TARGET=right#mark1 ¥տվյալ դեպքում RIGHT¬ը աջ պատուհանի անունն է¤£
TARGET¬ը շրջանակների միջև կապի ատրիբուտն է£ Ունի մի քանի նշանակություն.
BLANK ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը նոր դատարկ պատուհանի մեջ,
SELF ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը այդ հղումը պարունակող պատուհանի մեջ,
PARENT ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը այն պատուհանի մեջ, որը շրջանակների հավաքանու անմիջական տերն է,
TOP ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը պատուհանի մեջ, արհամարելով օգտագործված շրջանակները£
Շրջանակներ չընկալող բրոուզերների համար կատարվում է այսպիսի գրառում©
<FRAMESET>
©©© Այստեղ զետեղված են շրջանակներ
</FRAMESET>
<NOFRAMES>
<BODY>
©©© Այստեղ զետեղվում է տեքստ, որն արտաբերվում է, եթե բրոուզերը չի ընկալում շրջանակներ
</BODY>
</NOFRAMES>

________________________________________

VisTolog
02.05.2008, 19:52
6.Պատկերներ, ձայն և շարժում
Դիտարկիչների մեծ մասը կարող են արտապատկերել տեքստում ներդրված, .XBM կամ .GIF ձևաչափով պատկերներ£
Յուրաքանչյուր պատկեր ժամանակ է պահանջում մշակման համար և դանդաղեցնում է փաստաթղթի բեռնումը, ուստի չարժե փաստաթղթում ներառել մեծ քանակությամբ պատկերներ կամ մեծ չափի պատկեր£
Պատկեր ներմուծելու համար օգտագործեք այսպիսի գրառում©
<IMG SRC=image_URL>
որտեղ image_URL¬ը նկարով ֆայլի URL¬ն է£ IMG SRC URL¬ի շարահյուսությունը նույնական է HREF-ի մեջ օգտագոծվողին£ GIF ֆայլերը պետք է ունենան .gif ընդլայնում, X Bitmap ֆայլերըª .xbm£
Լռելյայն տեքստն արտաբերվում է պատկերի ստորին մասին կից£
Ավելացրեք ALIGN=TOP, եթե դուք ուզում եք հավասարեցնել տեքստը պատկերի վերին եզրով£ Այդ դեպքում պատկերի ներդրման լրիվ տեգը կլինի©
<IMG ALIGN=top SRC=image_URL>
ALIGN=MIDDLE արտաբերում է տեքստը կենտրոնով£
Այլընտրանքային տեքստ այն դիտարկիչների համար, որոնք չեն կարող դուրս բերել պատկերները
Որոշ դիտարկիչներ չեն կարող արտապատկերել նկարներ£ ALT տարբերակը ձեզ թույլ կտա որոշել, թե ինչ տեքստ կարող է արտաբերվել այդ պարագայում նկարի փոխարեն£
Օրինակª
<IMG SRC = "UpArrow.gif" ALT = "Up">
որտեղ UpArrow.gif¬ը այդպիսի դիտարկիչներում կփոխարինվի Up¬ով£
Դուք կարող եք ներգրավել արտաքին պատկեր ¥որը կարող է լինել, օրինակ, ներդրված պատկերի առավել մանրամասն տարբերակը¤ օգտագործելով HREF ձևը.
<A HREF = image_URL>link anchor</A>
Օգտագործեք նմանօրինակ շարահյուսությունª արտաքին ձայների և շարժումների ընդգրկման համար£ Միակ տարբերությունը կայանում է ընդգրկվող ֆայլի ընդլայնման մեջ£ Օրինակ©
<A HREF = "QuickTimeMovie.mov">link anchor</A>
Ֆայլերի որոշ ընդհանուր տեսակներ և դրանց ընդլայնումները

Ֆայլի տեսակը Ընդլայնումը
Plain text .txt
HTML document .html
GIF image .gif
TIFF image .tiff
XBM bitmap image .xbm
JPEG image .jpg կամ .jpeg
PostScript file .ps
AIFF sound .aiff
AU sound .au
QuickTime movie .mov
MPEG movie .mpeg կամ .mpg
Հաշվի առեք այն լսարանը, որի համար դուք ստեղծում եք ձեր փաստաթուղթը£ Օրինակª UNIX դիտարկիչների մեծ մասը չի կարող ցույց տալ QuickTime movies£

________________________________________
7. Բերենք մի մեծ օրինակ.
<HTML>
<HEAD>
<TITLE>Մի մեծ օրինակ</TITLE>
</HEAD>
<BODY>
<H1>Մի մեծ օրինակ</H1>
Սա HTML փաստաթղթի մի պարզ օրինակ է£ Սա առաջին պարբերությունն է£ <P>
Սա երկրորդ պարբերությունն է, որը ցուցադրում է հատուկ էֆեկտները£ Սա<I>շեղագիր</I>բառ է£ Սա <B>հօծ</B>գրված բառ է£ Սա տեքստով շրջհոսվող պատկեր է.
<IMG SRC = "f1.jpg">
<P>
Սա երրորդ պարբերությունն է, որը ցուցադրում է հղումները£ Այստեղ §սխալ¦ բառի միջոցով <A HREF = "subdir/myfile.html">սխալ</A> հիպերտեքստային հղում կա մի փաստաթղթի վրա, որն անվանված է "subdir/myfile.html" ¥եթե դուք փորձեք անցնել այդ հղմանը, կստանաք էկրանի սխալ¤£ <P>
<H2>Երկրորդ մակարդակի վերնագիր</H2>
Այստեղ տեքստի մի հատված է, որը կերևա հաստատուն լայնքի տառաշարով<P>
<PRE>
This guide is prepared by the "Gitak" Center of the Internet Users Society of Shirak and made possible by the Bureau of Educational and Cultural Affairs of the U.S.Department of State.
</PRE>
Սա չկարգավորված ցուցակ է` երեք տարրերով.<P>
<UL>
<LI> տանձ
<LI> խնձոր
<LI> սերկևիլ
</UL>
Սա մեր օրինակի վերջն է£<P>
</BODY>
</HTML>

8. Web էջերի ստուգման կարգը
Երբ ձեր Web էջը պատրաստ լինի, մի շտապեք հրապարակել այն£ Նախ համոզվեք, որ այն զերծ է սկսնակների էջերին բնորոշ սխալներից£
Հիմնական HTML տեգերը
Էջը պարունակում է բոլոր հիմնական տեգերը.
<HTML> </HTML>, <HEAD> </HEAD>, և <BODY> </BODY>£
Էջի վերնագիրը ճիշտ է տրված <TITLE> </TITLE> տեգերով£
Յուրաքանչյուր տեգի համապատասխանում է իր փակող տեգը£
Էջը տեղեկություններ է պարունակում հեղինակի անվան, էլեկտրոնային փոստի հասցեի և էջի վերջին փոփոխության ամսաթվի մասին£
Տեքստի պարբերությունները բաժանված են <P> տեգերով£
Էջի վրա գրաֆիկայի ճիշտ տեղաբաշխման համար օգտագործված է <P> տեգը£
<BLINK> տեգն օգտագործված է չափավոր£
Հորիզոնական գծերի առաջադրման համար օգտագործելով SIZE բանալի բառը, ավելացված է նաև NOSHADE բանալի բառը£
Օգտվելով գույնի փոփոխման տեգից, հեշտությամբ կարելի է կարդալ Web էջի տեքստըª առանց տեսողությունը լարելու£
Դիտարկել Web էջը Netscape Communicator¬ով և Microsoft Internet Explorer¬ով£
Ցուցակներ և աղյուսակներ
Ամենուրեք, որտեղ դա հնարավոր է, երկար պարբերությունները փոխարինված են ցուցակներով և աղյուսակներով£
Ելակետային HTML¬ֆայլում ցուցակների բոլոր կետերը հավասարեցված են տաբուլյացիայի միջոցով, որպեսզի հնարավոր լինի որոշել, թե որ կետը որ ցուցակին է վերաբերվում£
Ճիշտ է ընտրված ցուցակի տեսակը գործընթացների քայլ առ քայլ նկարագրության և մեծ ծավալի տեղեկատվության հաղորդման համար£
Աղյուսակի բոլոր տողերը պարունակում են հավասար քանակությամբ սյունակներ և ընդհակառակը£
Մոռացված չեն աղյուսակներում տողերի և սյունակների գլխագրերը£
Ստուգված է աղյուսակի բջիջների գույնի զուգորդման համապատասխանությունը ֆոնի և տեքստի գույներին£
Հիպերհղումներ
Ստեղծված Web էջի վրա չափազանց շատ չեն հղումները£
Որպես հղումների տեքստ առաջադրված են այնպիսի բառեր ու դարձվածքներ, որոնք այցելուներին բացատրում են, թե ուր է իրենց հասցեագրում հղումը£
Փորձել բոլոր հղումները և համոզվել, որ դրանք աշխատում են£
Մեծ լսա¬ և տեսա¬ֆայլերի վրա կատարված հղումները տեղեկություններ են պարունակում դրանց չափերի մասին£
Ներդրված դրոշակներն ունեն նկարագրական անվանումներ և ճիշտ են աշխատում£
Հղումներ չկան այնպիսի Web էջերի, որոնց համար մուտքի թույլտվություն չկա£
Պատկերներ
Հիմնական էջի ընդհանուր չափը չի գերազանցում 20K-ը£
Web էջի ընդհանուր չափը ¥պատկերներով և մնացած ամեն ինչով¤ չի գերազանցում 100K¬ը£
20K¬ից մեծ ծավալով պատկերների համար նախատեսված են փոքրածավալ նկարներ, որոնք ծառայում են որպես հղում համապատասխան նկարների համար£
Պատկերների ֆայլերի անուններն ու ճանապարհները ցույց են տրված անսխալ£
Եթե օգտագործված են հեղինակային իրավունքով պաշտպանված պատկերներ, ապա կան համապատասխան թույլատվություններ£
Էջի ֆոնային նախշերը չափից դուրս կպչուն չեն£
Ֆոնային նախշի վրայի տեքստը կարդալիս տեսողությունը չի լարվում£
Պատկերներն ու հարակից տեքստերը ճիշտ են հավասարեցված£
Ստուգված են բոլոր հնարավոր հղումները պատկեր¬քարտեզներին£
Փորձարկված են մեծ պատկերների գրաված սկավառակային տարածության կրճատման բոլոր հնարավոր եղանակները, այդ թվումª JPEG ձևաչափի, թափանցիկ GIF¬ֆայլերի և մեկընդմեջ տողով փռվող GIF¬ֆայլերի, ինչպես նաև <IMG> տեգի LOWSRC բանալի բառի օգտագործումը£
Փորձված է պատկերը ներկայացնել GIF և JPEG ձևաչափերով և ընտրված է այն, որն ավելի քիչ տեղ է զբաղեցնում£
Բոլոր GIF¬ֆայլերը թափանցիկ են, այնպես, որ դրանց միջով տեսանելի է ֆոնը£
Մանրազնին ուսումնասիրել բազմաթիվ Web էջեր, ձգտելով փոխ առնել գաղափարները և դասավորությունը£
Վերջին շտկումները
Ստուգել ամբողջը և փորձել յուրաքանչյուր հղումը£
Web էջում չկան ուղղագրական սխալներ£
HTML կոդն օժտված է մեկնաբանություններով, որոնք հեշտացնում են հետագա փոփոխությունները£
Ելակետային HTML ֆայլը կարելի է կարդալ և փոփոխել£
Խորհուրդ է տրվում բոլոր դեպքերում պահպանել տնային էջի և դրա հետ կապված բոլոր ֆայլերի ¥պատկերների, ձայների և այլնի¤ պատճենն անվտանգ տեղում£
Ստուգել նոր կազմված էջը հաճախ հանդիպող սխալների առումով£
Ցույց տալ այն ընկերներիդ և իմանալ նրանց կարծիքը£
Համոզվել, որ էջը չի պարունակում արգելված և հեղինակային իրավունքով պաշտպանվող նյութեր£
Ձեր Web հանգույցի մասին տեղեկություններ մտցրեք Ինթերնեթի որոնման ծառայությունների մեջ£
Փորձեք այցելել Ձեր Web էջը օրվա տարբեր ժամերին, որպեսզի համոզվեք, որ այն մատչելի է մշտապես£
Ճշգրտեք, թե ինչպիսի վճարում պետք է կատարել Ձեր Ինթերնեթ մատակարարին և ինչպես է այդ վճարը հարաբերվում սեփական սերվեր պահելու ծախսերի հետ£

________________________________________

VisTolog
02.05.2008, 19:55
Բացատրական բառարան
Address
Կոնկրետ ցանցի ֆայլում գտնվող տեղեկատվությամբ յուրօրինակ կոդ£
Anchor
Այն, ինչը հենց ձևակերպում է հիպերտեքստային հղումը£
Anonymous
ANSI (American National Standards Institute)
Ամերիկյան ազգային ստանդարտների ինստիտուտ£
Applet
Ծրագիր, որը տրվում է հաճախորդի համակարգչին առանձին ֆայլի տեսքով և թողարկվում Web էջը դիտարկելիս:
Archie
Տրված պայմանին բավարարող որոշակի ֆայլ կամ ֆայլեր Ինթերնեթում
որոնելու մեթոդ, սերվեր և ծրագիր£
ASCII (American Standard Code for Information Interchange)
Այբուբենի տառերը, թվերը և հատուկ նշանները բայթային կոդով կոդավորումը սահմանող ստանդարտ ¥յուրաքանչյուր նշանին համապատասխանության մեջ է դրվում 0¬ից մինչև 255 թիվը¤£ Հավաքանու առաջին կեսը ¥0¬ից մինչև 127 կոդերը¤ միջազգային ստանդարտով համապատասխանեցված է լատիներեն տառերին,
թվերին, կետադրական նշաններին և ղեկավարման կոդերին, իսկ երկրորդ կեսը ¥128¬ից մինչև 255¬ը¤ օգտագործվում է ազգային այբուբենների կոդավորման համար£ Երկրորդ կեսի կոդավորմամբ փաստաթղթերը խորհուրդ է տրվում Ինթերնեթով ուղարկել միայն վերակոդավորված ¥UUENCODE, MIME64 և այլն¤£
Attribute
Տարրի պարամետր կամ հատկություն: Ըստ էության սա մի փոփոխական է, որն ունի միօրինակ անուն և որին կարող է վերագրվել արժեքների որոշակի հավաքանի: Ենթադրվում է, որ ատրիբուտի նշանային արժեքները դրվում են չակերտների մեջ, բայց որոշ բրոուզերներ թույլ են տալիս չօգտագործել չակերտներ:
Authorization
Իրավունք, որը տրվում է համակարգչային այս կամ այն պաշարի օգտագործման համար£
BBS ¥Bulletin Board System¤
Համակարգչային ծառայության տեսակª հայտարարությունների տախտակ, որտեղ կարելի է կարդալ և հրապարակել զանազան հաղորդումներ, հաղորդել կամ ընդունել ֆայլեր£
Big mail
Ահռելի չափերի էլեկտրոնային փոստ, որն ուղարկվում է որոշ սրիկաների կողմից որպես վրիժառություն£
Bookmark
Էջակալ, որը թույլ է տալիս ստանալ ցանկացած էջը ցանցումª առանց լրացուցիչ փնտրտուքի£
Browser
Ցանցերն ակոսելու ծրագիրª գրաֆիկական ինտերֆեյսով£
Bullet
Նշան£ Տեքստի ձևավորման տարր£ Օրինակª փոքրիկ շրջան, քառակուսի, աստղիկ£
CGI (Common Gateway Interface)
Այն ծրագրերի ընդհանուր անվանումը, որոնք աշխատելով սերվերի վրա թույլ են տալիս ընդլայնել Web էջերի հնարավորությունները:
Character Set
Նշաններ, որոնք միավորված են որոշակի խմբում, օրինակª ASCII£
Character
Ստեղնաշարով համակարգչի մեջ մտցված ցանկացած նշան£
Chart
Դիագրամ£ Այս կամ այն տվյալների փոխգործողությունը ցույց տվող նկար£
Check Box
Դրոշակª փոքրիկ խաչի տեսքով£ Գրաֆիկական օպերացիոն համակարգի բազմաթիվ տարրերից մեկը£
CompuServe
Առևտրային համակարգչային ցանց ԱՄՆ¬ում£ Էլեկտրոնային փոստի հասցեները այդ ցանցում կազմված են ստորակետով անջատված երկու թվերից£ Ինթերնեթում այդպիսի հասցեն օգտագործելու համար բավական է ստորակետը փոխարինել կետով և ավելացնել @compuserve.com£
DejaNews
Usenet հեռաժողովներում նորությունների որոնում բանալի բառերի միջոցով£ Մատչելի է http://www.dejanews.com հասցեով£
DNS ¥Domain Name Server¤
Սերվեր, որն ապահովում է դոմենների անունների ձևափոխումը համապատասխան IP-հասցեների£ Ամեն անգամ դոմենի անունը ներմուծելիս DNS¬ից դուրս է բերվում IP-հասցեն, որն օգտագործվում է նպատակային
սերվերի որոնման համար£ Տեսականորեն որպես Ինթերնեթ¬հասցե IP-հասցեն նշելը ¥դոմենի փոխարեն¤ թույլ է տալիս ժամանակ խնայել DNS¬սերվերին դիմելիս£
Domain
Ինթերնեթի ստորաբաժանում£ Յուրաքանչյուր դոմեն ունի իր նշանը£ Օրինակ, .com, .net, .mil, .org գրառումները նշանակում են, որ դա համապատասխանաբար առևտրային, ցանցային, ռազմական և
հասարակական կազմակերպությունների դոմեն է£
Download
Այլ համակարգչից ֆայլերի տեղափոխում սեփական համակարգչի վրա£
Element
HTML լեզվի կառուցվածք, որը պարունակում է տվյալներ և թույլ է տալիս որոշակի ձևով այն ձևաչափի բերել: Ցանկացած Web էջ իրենից ներկայացնում է այսպիսի տարրերի հավաքանի: Հիպերտեքստի հիմնական գաղափարներից մեկն էլ տարրերի ներդրման հնարավորությունն է:
Ethernet
Առավել լայն տարածում գտած ցանցի տեսակ, որը թույլ է տալիս տվյալներ հաղորդել մինչև 10 Մբիտ/վրկ արագությամբ£ Շատ հաճախ TCP/IP արձանագրություն օգտագործող համակարգիչները Ինթերնեթին միանում են Ethernet¬ի միջոցով£
Font
FTP ¥File Transfer Protocol¤
Ինթերնեթ ցանցով ֆայլերի հաղորդման արձանագրություն£
Gatewey
Անցախուց, ինտերֆեյս երկու ցանցային համակարգերի միջև, որը հետևում է երկու կողմերում տվյալների փոխանցման ճշգրտությանը և, անհրաժեշտության դեպքում, կատարում հաղորդվող տվյալների ձևաչափի փոխակերպում£
GIF ¥Graphic Interchange Format¤
Ճկուն, բայց ոչ բարձրորակ պատկերների գրաֆիկական ձևաչափ£ WWW-ում կիրառվում է հիմնականում ոչ մեծ գրաֆիկայի, նշանների, պիկտոգրամների, ինչպես նաև ոչ մեծ թվով գույներով պատկերների դեպքում£ Լուսանկարչական որակի պատկերների համար խորհուրդ է տրվում JPEG ձևաչափը£
HTML կոդ
Հիպերտեքստային փաստաթուղթն իր նախնական տեսքով, երբ տեսանելի են բոլոր տարրերն ու ատրիբուտները:
HTTP ¥HyperText Transport Protocol¤
Ինթենեթ արձանագրություն, որն օգտագործվում է WWW¬ում HTML¬փաստաթղթերի փոխանակման համար£
Hypermedia
Գերմիջավայր£ Որոշակի հղումներով կապվում է տեքստը, գրաֆիկան, ձայնը, պատկերն ու շարժանկարը£
Hyperlink
Գերկապ£ Տեքստի հատված կամ գրաֆիկայի տարր HTML էջի վրա, որը հղում է այլ տեղ նույն փաստաթղթի վրա կամ այլ փաստաթղթի օբյեկտի վրա ¥հնարավոր է դասավորված այլ սերվերի վրա¤£
IP Address
Ինթերնեթ արձանագրության 32 բիտանի հասցե, որը ներառում է հանգույցի և ցանցի համարը£ Դա 0¬ից 254 մեծության չորս թվերի համախումբ է, իրարից բաժանված կետերով£ Դոմենների անունների և IP հասցեների միջև գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն£
IP ¥Internet Protocol¤
Միջցանցային արձանագրություն, որը թույլ է տալիս ֆայլին անցնելու մի քանի տարբեր ցանցերով£
IRC ¥Internet Relay Chat¤
Եղանակ, որի միջոցով Ինթերնեթի հարյուրավոր օգտագործողներ կարող են §զրուցել¦ իրար հետ IRC¬սերվերներից մեկի վրա£ Այս եղանակից օգտվելու համար պետք է ունենալ IRC-հաճախորդ ծրագիր£
JPEG ¥Joint Photographic Experts Group¤
Գրաֆիկական ձևաչափ, որն ընդունված է որպես ստանդարտ ձևաչափ Web էջերի ձևավորման համար£
Mail server
Փոստային սերվեր£ Էլեկտրոնային փոստը մշակող համակարգիչ£
Mail
Ինթերնեթում կամ այլ համակարգչային ցանցում մասնավոր հաղորդագրությունների փոխանակում£
Mailing list
Էլեկտրոնային փոստային հաղորդագրությունների առաքման ցուցակª դասակարգված որոշակի թեմաներով£ Յուրօրինակ բաժանորդագրություն£
Marquee
Վազող տող HTML փաստաթղթում£
Media
Միջավայր£ Համարյա նույն իմաստն ունի, ինչ որ Multimedia¬ն£
Microsoft FrontPage Express
Web էջերի խմբագիր£ HTML փաստաթղթերի ստեղծման և ձևավորման միջոցª անմիջական արտապատկերման ռեժիմով£
MIME ¥Multipurpose Internet Mail Extensions¤
Արձանագրությունª ձայնի, գրաֆիկայի և այլ երկակի տվյալների հաղորդման համար£ Կիրառվում է փոստային հաղորդագրությունների առաքման ժամանակ£
Mosaic
Օգտագործողի հնագույն գրաֆիկական ինտերֆեյս, որը թույլ է տալիս դիտարկել World Wide Web¬ը£ Կան վարկածներ X-Window¬ի, Windows¬ի և Macintosh¬ի համար£
MPEG ¥Moving Pictures Expert Group¤
Արձանագրություն, որի միջոցով փաթեթավորվում է տեսագրությունը£
Multimedia
Տվյալների ներկայացման զանազան եղանակների ¥պատկերի, ձայնի, տեքստի, երաժշտության և շարժապատկերի¤ օգտագործում£
Netscape Communicator
Ինթերնեթի ևս մի մեկնաբան£ Օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս, որը թույլ է տալիս դիտարկել World Wide Web¬ը£ Կան երեք վերսիաներª X Windows¬ի, MS Windows¬ի և Macintosh¬ի համար£ Բավականին տարածված ծրագիր է£
Page
Էջ£ World Wide Web ցանկացած փաստաթուղթ£
Ping
Ծրագիր, որն ստուգում է որոշակի IP-հասցեի գոյությունը:
PPP ¥Point to Point Protocol¤
Փոխանակման արագ արձանագրություն ¥SLIP արձանագրության մրցակիցը¤, որն ապահովում է հաճախորդի լիարժեք միացումը Ինթերնեթ մատակարարինª մոդեմի և ստանդարտ հեռախոսագծի միջոցով£
Protocol
Արձանադրություն, մեթոդ, որի միջոցով տեղեկատվությունը հոստից հաղորդվում է օգտագործողին£
Provider
Որոշակի ծառայություններ մատուցող£ Մասնավորաբարª Ինթերնեթ ցանցի£
Proxy
Համակարգիչ և ծրագրերի համալիր մատակարարի մոտ, որ լուծում են Ինթերնեթից ստացված տեղեկատվության քեշավորման և հաճախորդների պաշտպանության հարցերը:
Router
Երթուղացուցիչª սարք, որն ապահովում է տեղեկատվական ծրարների հաղորդումը ցանցային մակարդակի միևնույն արձանագրությունն օգտագործող ցանցերի միջև£ Սարքի խնդիրներից է գտնել ամենաարագ ցանցային միացումը տվյալների ծրարի համար£
Script
Web էջի կազմում մտցված ծրագիրª դրա հնարավորությունների ընդլայնման համար:
SLIP (Serial Line Interface Protocol)
Մոդեմի միացման եղանակ մատակարարի հետ£ Սա PPP¬ի նախատիպն է£
Tag
Տարրի սկզբնական կամ վերջնական ցուցիչ: Տեգերը որոշում են տարրերի գործողության սահմանները և միմյանցից անջատում են տարրերին:
TCP/IP (Transmission Control Protocol/ Internet Protocol)
Արձանագրություններ, որոնք ընկած են Ինթերնեթում տվյալների հաղորդման հիմքում£ Այս արձանագրությունների հիման վրա կապ է հաստատվում բոլոր Ինթերնեթ-սերվերների և հաճախորդների միջև£
Telnet
Տերմինալի էմուլյացիայի արձանագրություն և ծրագիր, որը թույլ է տալիս մատչելիություն հեռավոր համակարգչային համակարգին£
URL (Universal Resource Locator)
Հասցե Ինթերնեթում, որը միանշանակ նույնացնում է էջը տվյալների հետ£ Այն կազմված է արձանագրության, դոմենի, ճանապարհի և ֆայլի անվան նշանակումից£
World Wide Web, WWW կամ պարզապես Web
Համաշխարհային սարդոստայն, հիպերտեքստային փաստաթղթերի մատչելիության բաշխված համակարգ Ինթերնեթում:
Web էջ
Հիպերտեքստի ձևաչափով պատրաստված և World Wide Web-ի մեջ տեղադրված փաստաթուղթ ¥ֆայլ¤:
Բրոուզեր
Հաճախորդի համակարգչի վրա աշխատող ծրագիր, որը HTTP արձանագրության շրջանակներում ուղարկում, ընդունում և արտապատկերում է ֆայլերը£ Ժամանակակից բրոուզերները հասկանում են նաև այլ
արձանագրություններ, օրինակª FTP կամ Gopher£ Ներկայումս ամենատարածված բրոուզերներից են Netscape, Internet Explorer, Mosaic և Opera£
Հաճախորդ
Ծրագրային միջոցների և սարքավորումների համադրություն, որն օգտագործողի կողմից մասնակցում է սերվերի հետ տեղեկատվության փոխանակմանը£
Հատկացված կապուղի
Մշտական միացում, որը թույլ է տալիս հաղորդել տեղեկատվության հոսքը մի համակարգչից մյուսին£

Չիպ
28.04.2009, 15:12
ժող սենց մի հարց ունեմ. HTML-ի ֆայլ սարքելու համար օգտվում եմ Текстовый документ-ից: Վորտեղից կարամ քաշեմ նենց ծրագիր, որ միանգամից էտ ծրագրով ամեն ինչ սահմանափակվի…
էլ սեռվիզի միջից ծիտիկ հանել դնելու կարիք չլինի…
Նախապես շնորհակալություն;)

T!gran
28.04.2009, 16:57
Ապեր, շատ ծրագրեր կան Adobe Dreanveawer, Expression2 , Pagemaker, իսկ եթե համակարգիչտ թույլ ա Nvu ծրագիր կա, ետ դիր, Network.am -ում կա.

Չիպ
28.04.2009, 17:53
Ապեր, շատ ծրագրեր կան Adobe Dreanveawer, Expression2 , Pagemaker, իսկ եթե համակարգիչտ թույլ ա Nvu ծրագիր կա, ետ դիր, Network.am -ում կա.

Նախ ապեր չեմ, աղջիկ եմ;) Չէ կոմպս լավ էլ հզոր կոմպա իսկ են երեքից որնա ավելի լաը:think

T!gran
28.04.2009, 18:10
Նախ ապեր չեմ, աղջիկ եմ Չէ կոմպս լավ էլ հզոր կոմպա իսկ են երեքից որնա ավելի լաը
Վայ կներես :D , անձամբ ես Expression Web 2-ին եմ առավելություն տալի, ավելի նորարական է, 3-որ վերսիաից արդեն մեջը ներկառուցված ծրագիր ա լինելու ՝ տարբեր բրաուզերներով սարքածը նայելու համար, կարաս քաշես http://expression.microsoft.com կայքից , մոտ 300MB ա

T!gran
28.04.2009, 18:32
Ռեգիստրացիայի համար օգտագործել կցված ֆայլը

Չիպ
28.04.2009, 18:49
Ռեգիստրացիայի համար օգտագործել կցված ֆայլը

Անչափ մերսի;)

T!gran
28.04.2009, 19:04
Անչափ մերսի
Խնդրեմ