PDA

Դիտել ողջ տարբերակը : Access հայերեն տեղեկատու



VisTolog
02.05.2008, 18:59
1.2 ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՏԲ-րի համակարգերը գոյություն ունեն ինչպես անհատական քոմփյութերների վրա և օգտագործվում են անհատի կամ անհատների խմբի կողմից, այնպես էլ` Քոմփյութերային ցանցերում և օգտագործվում են ձեռնարկությունների կողմից: Ցանկացած ձեռնարկություն, իր գործունեության հետ կապված ունի մեծ քանակությամբ տվյալներ: Դրանք, առաջին հերթին օպերացիոն տվյալներ են (տվյալներ`արտադրանքի, հաշիվների, ուսանողների, պլանավորման և այլնի մասին), որոշումներ ընդունելու վերաբերյալ տվյալներ (կամ ելքային տվյալներ`հաշվետվության ինֆորմացիա, միջին արդյունքներ, վերջնական տվյալներ և այլն): Բացի դրանից գոյություն ունեն նաև մուտքային տվյալներ` ինֆորմացիայի ձևով: Այդ տիպի ինֆորմացիան կարող է լինել օպերացիոն տվյալների փոփոխման պատճառ, բայց որպես այդպիսին` ՏԲ-րի մաս չի հանդիսանում:
ՏԲ-րը, ըստ նշանակության բաժանվում են միաշահագործողական և բազմաշահագործողականների: Այդ տարբերությունը նրանց ներքին ստրուկտուրայի մեջ է, այդ պատճառով էլ վերջնական շահագործողին այն տեսանելի չէ:
Ընդհանուր դեպքում տվյալները ՏԲ-ում լինում են Ինտեգրացված և Ընդհանուր: Ինտեգրացված տվյալներ արտահայտության տակ հասկացվում է, որ բազան կարելի է ներկայացնել որպես մի քանի առանձին կոմպոնենտներիª ֆայլերի ամբողջությունª նրանց միջև գոյություն ունեցող կապերով: Օրինակ, ինստիտուտի ՏԲ-ն կարող է պարունակել §Դասավանդում է¦, §Աշխատում է¦ տիպի հարաբերությունը որոշող §ՈՒսանող¦, §Դասախոս¦, §Ամբիոն¦ ֆայլերը:
Ընդհանուր տվյալներ արտահայտության տակ հասկացվում է տարբեր շահագործողների առանձին միջակայքերի տվյալների օգտագործման հնարավորություն, այսինքն, շահագործողներից յուրաքանչյաւրը կարող է ունենալ դոստուպª միևնույն ըվյալների միջակայքին: Ընդ որում տարբեր շահագործողներ կարող են այդ տվյալներն օգտագործել տարբեր նպատակների համար:
ՏԲ-ի համակարգերը, իրենց կոմպակտության, ցածր աշխատատարության, օպերատիվության, տվյալների արագ վերամշակման շնորհիվ հնարավորություն են տալիս ապահովել այնպիսի կարևոր հատկություն, ինչպիսին ձեռնարկության տվյալների կենտրոնացված և սիստեմատիկ կառավարումն է:
Կենտրոնացված մոտեցումը ստեղծում է առատություն, ապահովում է ընդհանուր դոստուպ, տվյալների պահպանման համար ապահովությունների ներմուծում և կողմնակի անձանց դոստուպի կանխարգելում:
ՏԲ-րի ստեղծման համար օգտագործվող տեխնոլոգիաների նախադրյալ է հանդիսանում միատիպ օբյեկտների ամբողջական գոյության ենթադրությունը, որոնք բնութագրվում են իրենց բաղադրիչներով և օբյեկտների միջև գոյություն ունեցող կապերով: Այդպիսի ամբողջություն են համարվում §ՈՒսանողը¦, §Դասախոսը¦, §Ամբիոնը¦: Միատիպ օբյեկտների ամբողջությունը ներկայացվում է աղյուսակների տեսքով, որի տողերում բերվում են առանձին օբյեկտների նկարագրությունները, իսկ սյուներումª օբյեկտների ատրիբուտների նշանակությունը: Այսպես, ինստիտուտի ուսանողների օբյեկտը, որը բնութագրվում է Name, Speciality, Grade ատրիբուտներով(ազգանուն, մասնագիտություն, առաջադիմություն), կարող են բերվել Students աղյուսակի տեսքով(նկ.1):
Students
--------------------------------------------------------
ID Name Speciality Grade
--------------------------------------------------------
1 Par History 3
2 Dar Math 4
3 Far Computers 2
Այստեղ ID(idetificator)-տողի իդենտիֆիկատորն էª նրա համարին հավասար:
Աղյուսակի յուրաքանչյուր տողը, դա առանձին ուսանող էª իր անվամբ, մասնագիտությամբ և առաջադիմությամբ: Առաջին սյունակում ներկայացված են աղյուսակի տողերի իդենտիֆիկատորները(ID):
Աղյուսակների հետ կատարվող օպերացիաները ապահովում են այնպիսի ֆունկցիաների կատարումը, ինչպիսին են ջնջում, լրացում, տողերի ներմուծում և այլն: Օրինակ նկ.1-ում բերված աղյուսակը կարող է համալրվել ևս մեկ տողով(նկ.2):

----------------------------------
ID Name Speciality Grade
----------------------------------
1 Par History 3
2 Dar Math 4
3 Far Computers 2
4 Mal Construction 5
Բերված աղյուսակները կարելի է կարգաբերել ըստ առաջադիմության, կարելի է առանձնացնել 5 բալի առաջադիմություն ունեցողների տողերը և այլն:

VisTolog
02.05.2008, 19:02
1.3 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՌԵԼԱՑԻՈՆ ԲԱԶԱՆԵՐ

Վերջին 20 տարում ստեղծված ՏԲ-րը հիմնված են ռելացիոն կոչվող մոտեցման վրա: Այս մոտեցման դեպքում տվյալներն ընդունվում են շահագործողի կողմից որպես աղյուսակներ, և նրան տրվում են վերամշակման օպերատորներ, որոնք թույլ են տալիս հին աղյուսակներից նորը ստեղծել, ինֆորմացիայի փնտրում կատարել աղյուսակներում և կատարել փոփոխություններ:
Students-ի նման աղյուսակները հիմք են հանդիսանում ռելացիոն բազաների համար: Սակայն ռելացիոն բազաները շատ քիչ է պատահում, որ բաղկացած են լինում մեկ աղյուսակից: Սովորաբար նրանք պարունակում են աղյուսակների որոշ քանակություն: Այսպես, ինստիտուտի ՏԲ-ն անկասկած պարունակում է աղյուսակների մեծ քանակություն, որոնց մեջ կլինեն և բերված Students աղյուսակի նմաններըª դասախոսների (Teachers) վերաբերյալ վկայություններով, որոնք էլ կներկայացվեն հետևյալ ատրիբուտներով. Name,Position, Salary(Անուն, պաշտոն, աշխատավարձ)(նկ.3):
Teachers
----------------------------------
ID Name Position Salary
----------------------------------
1 Del Professor 300
2 Sel Assistent 400
3 Rel Manager 200
Սովորաբար, ռելացիոն բազաները, դրանք ոչ միայն մի քանի աղյուսակների ամբողջություն են, այլ նրանց կոմպլեքսըª տարբեր աղյուսակների տողերի միջև կապերով: Բազայի հզորությունը և ինֆորմացիոն հնարավորությունները ավելի շատ սահմանվում են այդ կապերով:
Այսպես, օրինակ ուսանողների և դասախոսների միջև կարող է նաև տեղ գտնել §Դասավանդում է ¦ կապը, որն էլ ցույց կտա, թե որ դասախոսը որ ուսանողին է դասավանդում: Այդ կապի արտահայտման համար Students աղյուսակում կարելի է մտցնել նոր էլեմենտª IDTeacher (նկ.4):
Students Teachers
----------------------------------------------------
ID Name Speciality Grade IDTeacher ID Name Position Salary
----------------------------------------------------
1 Par History 3 2 1 Del Professor 300
2 Dar Math 4 1 2 Sel Assistent 400
3 Far Computers 2 2 3 Rel Manager 200
4 Mal Constructoin 5 3
Students և Teachers աղյուսակների IDTeacher և ID տողերի միջև կապ է հաստատվում ըստ այդ աղյուսակների IDTeacher և ID տողերի նշանակության, որն էլ հավասար է զրոյի: կպված են աղյուսակների այն տողերը, որոնց IDTeacher և ID տողերի նշանակությունները իրար հավասար են: Եթե այդ կապն արտահայտում է §Դասավանդում է¦ հարաբերությունը, ապա աղյուսակից երևում է, որ Sel դասախոսը դասավանդում է Par և Var ուսանողներին:
Կարելի է իրականացնել մի շարք ֆունկցիաներª օգտագործելով այդ աղյուսակների ինֆորմացիան ինչպես առանձին-առանձին, այնպես էլª միասնական ձևով: Այսպես, կարելի է ստանալ բոլոր այն ուսանողների անունները, որոնց դասավանդում է Sel դասախոսը: Այդ ինֆորմացիայի ստացման համար անհրաժեշտ է միավորել երկուª Teachers և Students աղյուսակները և որոշել այն բոլոր տողերը, որոնց IDTeachers նշանակությունը հավասար է Sel դասախոսի ID իդենտիֆիկատորով տողի նշանակությանը:
Նշված պարզ օրինակում կարելի է մտովի կատարել այդ օպերացիան և իմանալ ուսանողների անունները: Իրականում աղյուսակները լինում են ավելի մեծ և բարդ, ուստի հատուկ նրանց հետ աշխատելու համար ստեղծվել են ռելացիոն ՏԲ-րի ծրագրեր: Անգամ, եթե ինստիտուտի Տբ-ն պարունակում է տասնյակ ֆայլերª հարյուրավոր ձայնագրություններով, ապա միակ հրամանը կներկայացնի անհրաժեշտ ինֆորմացիանª վայրկյանների ընթացքում:
Տվյալների ռելացիոն բազաները նախագծվում են հատուկ նորմալիզացնող պրոցեդուրայի օգտագործմամբ, որոնք ապահովում են աղյուսակների և նրանց միջև կապերի կազմակերպման այնպիսի միջոցներ, որոնք և իրենց հերթին ապահովում են լավ ֆունկցիավորված, ամբողջական և ապահով ՏԲ-րի ստեղծումը:
Բազմաշահագործողական Տբ-րի կառավարման համակարգերը հիմնվում են քոմփյութերային ցանցերի շահագործման վրա: Այդ քոմփյութերային ցանցերն միավորում են բազմաթիվ քոմփյութերների միջև կապերը և ապահովում նրանց միջև ինֆորմացիայի փոխանակումը: Ցանցերն ավելի հաճախ իրացվում են կլիենտ – սերվեր տարբերակով, երբ որոշª կլիենտ կոչվող քոմփյութերները ընտրում են հարցումներ մյուսª սերվերներ կոչվող քոմփյութերների ռեսուրսներին:
Կլիենտ - սերվերային համակարգերն ըստ ֆիզիկական բնույթի կարող են տարբեր լինել և ունենալ տարբեր մասշտաբներ: Նրանք կարող են լոկալ ցանցի միջոցով իրար միացնել մի քանի մոտ տեղակայված քոմփյութերներ, ինչպես նաև կարող են իրականացնել միմյանցից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող քոմփյութերների միացումըª կոմունիկացիոն գլոբալ ցանցերի միջոցով:
Կլիենտ – սերվերային համակարգերն ապահովում են տարբեր քոմփյութերային ծառայությունների իրացումներª ներառելով Web – սայտեր, էլեկտրոնային փոստ, ՏԲ-րի համակարգեր:
Կլիենտ – սերվեր համակարգում ՏԲ-ն տեղակայվում է սերվերի վրա և ապահովում է մի քանի կլիենտների կողմից միաժամանակ մեկ ՏԲ-ի օգտագործումը: Այսպիսով, սերվեր – քոմփյութերի վրա կարող է ներկայացվել ինստիտուտի ուսանողների վերաբերյալ տեղեկություններով ՏԲ-ն, իսկ բոլոր մյուս քոմփյութերները, որոնք միացված են սերվերին, կարող են միաժամանակ դիմել այդ բազային և ստանալ նրանից անհրաժեշտ ինֆորմացիան:
ՏԲ-րի նախադրյալները, որպես կանոն, ապահովում են շահագործողի ինտերֆեյսը (փոխգործակցություն շահագործողի հետ), որը համապատասխանում է Windows-ի նախադրյալներին, բնութագրվում է կազմակերպչական և էսթետիկական պրոցեսների ամբողջությամբ և խթան է հանդիսանում քոմփյութերների հետ տարվող հասարակ և ինտուիտիվ աշխատանքների համար: Աշխատելով ՏԲ-րի հետ, շահագործողները, այսպես կոչված, մտնում են իրենց ծանոթ կառավարող ստեղների միջակայք, մենյու, տեքստային դաշտեր և այլ ինտերֆեյսային էլեմենտներ և հեշտությամբ անցնում են նախադրյալների սեփական ֆուկցիաներին:
ՏԲ-րի բախադրյալներում օգտագործվում են որպես կանոն §ձևաթերթեր¦ կոչվող հատուկ պատուհաններª ինտերֆեյսային էլեմենտներով: Վերջիններս օգտագործվում են շահագործողների հետ փոխգործունեության համար, ինչպես նաև նկարագրում են տվյալների մուտքը, կառավարումը և հաշվողական պրոցեսները: Այսպես, ուսանողների հետ աշխատանքի համար նախատեսված տվյալների ձևը կարող է ունենալ հետևյալ տեսքը(նկ.5):

VisTolog
02.05.2008, 19:11
1.4 SQL ՀԱՐՑՈւՄՆԵՐԻ ԼԵԶՈՒ

Բազաների հետ կատարվող օպերացիաները իրացվում են հարցումների հատուկ SQL լեզվի (Structural Query Languag –ստրուկտուր հարցումների լեզու) օպերատորի միջոցով: SQL –ը թույլ է տալիս բացառել ընդհանուր նշանակման լեզուների օգտագործման ժամանակ կատարվող ծանր և բարդ աշխատանքը: SQL –ի հրամաններն ունեն հատուկ տեսք և մոտ են բազաների հետ կատարվող բնական օպերացիաների տեխնոլոգիային:
Օպերացիաները կարող են կատարվել մեկ ամբողջական օբյեկտ համարվող հարցումների ամբողջ խմբի հետ, ինչպես նաև կարող են ուղեկցվել ինֆորմացիայի ցանկացած քանակությամբ, որը կպարունակվի այդ ամբողջության մեջ:
Այսպես, SQL լեզուն ապահովում է հարցումների ֆորմալիզացված ձայնագրումը, ինչպես օրինակ §2000թ. հաշվառված ուսանողների քանակը¦, §Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ մասնագիտությամբ սովորողների քանակը¦ և այլն:
SQL –ը դա լեզու է, որը խրախուսվում է ՏԲ -րի վերամշակման համարյա բոլոր կոմերցիոն համակարգերի կողմից: Այն հանդիսանում է ռելացիոն համակարգի հետ աշխատելու համար պաշտպանական ստանդարտ:
Ժամանակակից ՏԲ-ի կառավարման համակարգում ծրագրային փաթեթների ստեղծման պրոցեսն անվանվում է նախագծում և իրականացվում է աշխատանքային միջավայրի վիզուալ միջոցներով:
Նախագծումը կարող է ներառել իրադարձա - կառավարվող ծրագրավորման (event - driven) էլեմենտներ, որի հիմքում հաշվողական գործընթացի այնպիսի կազնակերպումը, երբ ծրագիրը ձևավորվում է որպես ծրագային մոդուլների ամբողջություն, իսկ այդ մոդուլներից յուրաքանչյուրի կատարումը նախաձեռնվում է որոշ համակարգային իրադրությամբ(օրինակ այնպիսին, ինչպիսին կառավարող ստեղնի սեղմումն է` ծրագրի ինտերֆեյսային պատուհանում): Այսպես, շահագործողական ինտերֆեյսում լայնորեն օգտագործվող հրամանային ստեղնի սեղմումը (command button) կարող է նախաձեռնել ծրագրի կատարումը` ինստիտուտի գերազանց ուսանողնրի թվաքանակի հաշվով:
Ժամանակակից ծրագրերը, այդ թվում և ՏԲ-րի նախադրյալները իրացնում են օբյեկտային միջավայրեր, որտեղ առարկայական միջավայրի մոդոլավորվող ծրագրի էությունը շահագործողին ներկայացվում է օբյեկտների տեսքով, որոնք օժտված են որոշված բնութագրիչներով (properties) և պահվածքով, և արձագանքում են որոշակի իրադրություններին(events):Այսպես, հրամանային ստեղնը (command button) հանդիսանում է օբյեկտ և օժտված է այնպիսի հատկություններով, ինչպիսիք են գույնը, շրջամակի ձևը, գրության տեքստը` ստեղնի վրա, գրության շրիֆտը և այնպիսի պահվածքային հատկություններ, ինչպիսիք են ստեղնի մեկ կամ երկու հատվածները:
Վերամշակումն իրականացվում է wysiwyg (what you see is what you get- ինչ տեսնում ես, այն և ստանում ես) սկզբունքով աշխատանքն ապահովող վիզուալ միջոցներով, որը նախադրյալների վերամշակումը բերում է պրոյեկտավորման(տրադիցիոն ծրագրավորման փոխարեն) և առաջարկում է տեքստի վիզուալ ցրում, ֆոնային երանգների ավտամատիկ որոշում, տեքստի ֆորմատավորում և այլն:
Տվյալների, սարքավորումների, ծրագրային ապահովման հետ միասին ՏԲ-րի համակարգերի գլխավոր կոմպոնենտ են հանդիսանում նաև շահագործողները:Շահագործողների որոշակի մեծ խմբեր են կազմում Կիրառական ծրագրավորողները կամ Վերամշակողները(այն կոչվում է նաև համակարգչային անալիտիկ, պրոյեկտավորող, ծրագրավորող) վերամշակում է աղյուսակների ֆորմատները, պրոյեկտավորում է շահագործողի ինտերֆեյսը, ծրագրավորում է հարցումները:
ԵՎ այդ բոլորը վերջնական շահագործողի համար, որը օգտագործելով նախադրյալների ինտերֆեյսը, ներմուծում և խմբագրում է տվյալների աղյուսակները, բաց է թողնում հարցումները և հետևում նրանց իրացման արդյունքներին:
Ձեռնարկությունում կենտրոնացված կառավարման դեպքում ՏԲ-րի օգտագործման ժամանակ գոյություն ունի մարդ կամ մարդկանց խումբ, որը պատասխանատվություն է կրում ձեռնարկության տվյալների համար(երբեմն անվանվող Տվյալների ադմինիստրատոր): Ադմինիստրատորը ընտրում է տվյալները, հասկանում է ձեռնարկության ղեկավարության մակարդակով ձեռնարկության անհրաժեշտ տվյալների պահանջը: Նրա պարտականությունների մեջ է մտնում այս կամ այն տվյալների մուտքագրման համար որոշումների ընդունումը, տվյալների օգտագործման և մատուցման ժամանակ հերթականության պահպանումը, ինչպես նաև տվյալների ապահովության ապահովումը:
Նշենք, որ շատ դեպքերում շահագործողների տարբեր խմբեր կարող են միավորվել մեկ ամբողջության մեջ . այսպես, միևնույն անհատը կարող է և զբաղվել նախադրյալների մշակմամբ, տվյալների ադմինիստրացմամբ և լինել ՏԲ -ր համակարգի վերջնական շահագործող: Այդպիսի միակցումը հնարավոր է ՏԲ-րի կառավարման համակարգերի օգտագործման ժամանակ, որոնք հնարավորություն են տալիս ծրագրավորումից մինիմալ գիտելիքներ չունեցող մարդկանց պրայեկտավորել ՏԲ-ր և նրանց պարզ նախադրյալները:

VisTolog
02.05.2008, 19:13
1.5 ՏԲ-ի ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ


ՏԲ-րի հիմքում ընկած են մագնիսական և տեսագիտական դիսկետաների վրա ֆայլերի ձևով պահպանվող և ինֆորմացիայի պահպանման համար օգտագործվող Աղյուսակները(Table): Տվյալների մշակումը, աղյուսակից նոր ինֆորմացիայի բաց թողնումը և ստացումն իրականացվում է Հարցումների(Query) օգտագործմամբ:
Շահագործողի հետ փոխգործունեությունը, աղյուսակում ներկայացված տվյալների արտապատկերումը և հարցումների արդյունքները, ինֆորմացիայի մուտքը կազմակերպվում են ինտերֆեյսային ձևերի(Forms) միջոցով: Սպեցիֆիկ խնդիրների մշակման որոշումը, որոնք չեն իրացվում հարցումների միջոցով, իրականացվում են հատուկ ծրագրային մոդուլների` ենթածրագրերի օգնությամբ(Subroutines):

1.5.1 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

Ռելացիոն ՏԲ -րի կառավարման համակարգում ՏԲ -ն, դա այսպես կոչված աղյուսակների ամբողջություն է, որոնք ինչքան ասես երկար կարող են պահվել մագնիսական դիսկետաների վրա` ֆայլերի տեսքով:
Այսպես, աղյուսակներից մեկը կարող է ունենալ Students անվանումը և պահվել Stedents.mdb ֆայլում (ֆայլի անվան մի մասը, որ գրվում է կետից հետո, անվանում են ընդյալնում և որոշում է տվյալ ֆայլի մշակումն իրականցնող ծրագիրը):
Աղյուսակները բաղկացած են տողերով և սյուներով կազմակերպված դաշտերից (կամ էլեմենտներից): Աղյուսակների սյուները անվանումներ են ստանում: Նրանց անունները, որպես կանոն ասոցացվում են պարունակվող դաշտերի հետ: Այսպես, Students աղյուսակը բաղկացած է ID, Name, Speciality, Stipend, Grade(իդենտիֆիկատոր, անուն, թոշակ, մասնագիտություն, առաջադիմություն) անուններով սյունակներից, որոնք անհրաժեշտ չափով բնութագրում են ներկայացված տվյալները(նկ.6):
Students
----------------------------------
ID Name Speciality Stipend Grade
----------------------------------
1 Par History 200 3
2 Dar Math 250 4
3 Far Computers 300 2
4 Mal Construction 100 5
ՏԲ --րի աղյուսակների տողերի քանակը տրամաբանորեն սահմանափակված չէ, և կարող է ինչքան ասես շատ լինել: Այսպես, Students աղյուսակում ուսանողների քանակը կարող է լինել հավասար ինչպես 10-ի, այնպես էլ` 10.000 –ի: Մագնիսական և տեսագիտական դիսկետների առաջընթաց զարգացումը(այդ դիսկետների վրա պահվում են աղյուսակների ֆայլերը), դարձնում է նրանց ծավալի ֆիզիկական սահմանափակումն ոչ ակտուալ:
Ռելացիոն ՏԲ -րի աղյուսակում տողերը պահպանվում և ձայնագրվում են ըստ ձևավորման հաջորդականության: Համապատասխանաբար, օգտագործման ժամանակ իմաստ չունեն §երրորդ տող¦ տիպի հարցումները: §երրորդ տող¦ կարող է լինել տողերից ցանկացածը:
Սակայն տողերի այդպիսի ֆիզիկական հաջորդականությունը ոչ միշտ է հարմար և ինֆորմատիվ: Հաճախ ինֆորմացիան անհրաժեշտ է կարգավորել և արտապատկերել շահագործողի ցանկությամբ: Այսպես, Students աղյուսակում բերված ինֆորմացիան երբեմն հարմար է դիտել կարգավորված ըստ անունների, երբեմն` գերաղանցության անկման կամ աճման կարգով, երբեմն էլ` խմբավորված ըստ Մասնագիտությունների:
Ռելացիոն ՏԲ -րի ներկայացրած միջոցներից մեկը կայանում է նրանում, որ ինֆորմացիան կարող է կարգավորել և ներկայացնել ըստ շահագորգողների ցանկությունների, միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով տողերի ֆիզիկական հաջորդականությունը:
Եթե Students աղյուսակի տողերը կարգովորել և ներկայացնել ըստ առաջադիմության անկման, ապա §1-ին երեք տողերը¦ տիպի հարցումը կստանա լրիվ որոշված իմաստ և կորոշի երեք լավագույն ուսանողներին(նկ.7):
Students
----------------------------------
ID Name Speciality Stipend Grade
----------------------------------
1 Par History 200 3
2 Dar Math 250 4
3 Far Computers 300 2
4 Mal Construction 100 5
Հարցումները չեն փոխում հոսքային աղյուսակների պարունակությունը, նրանց արդյունքները կրում են ժամանակավոր բնույթ և անհետանում են հարցման իրացումից հետո:
Որպես կանոն, աղյուսակներում գոյություն ունի սյունակ, որի դաշտը միանշանակորեն իդենտիֆիկացնում է տողը: Այդ սյունակը ապահովում է տողերի տարբերությունը և անվանվում է Աղյուսակի առաջնային բանալի (Primary key) կամ էլ ուղղակի Աղյուսակի բանալի: Մեծ մասամբ աղյուսակների բանալիների փոխարեն օգտագործում են հատուկ ID իդենտիֆիկատորները, որոնք հավասար են տողերի հերթական համարներին և ձևավորվում են աղյուսակներում` տողի գրառման ժամանակ: Այսպես, բերված Students աղյուսակում ID-րի իմադտներն ունիկալ են և միանշանակորեն իդենտիֆիկացնում են աղյուսակի յուրաքանչյուր տողը: Իհարկե, իդենտիֆիկացիայի համար կարելի է օգտագործել նաև անուններ, ազգանուններ, սակայն միանգամայն հարմար է §Dar¦ անվամբ մի քանի ուսանողների միությունը: Այդ դեպքում համապատասխան տողի տարբերակման համար պարզ ձև գոյություն չունի: Բանալիներն օգտագործում են տարբեր աղյուսակների տողերի միջև կապեր հաստատելու համար: Այսպես, Teachers և Students աղյուսակների դասախոսների և ուսանողների տողերի միջև կապ հաստատելու համար Students աղյուսակ է ներմուծվում նոր IDTeachers սյունը, որի դաշտերի իիմաստ են հանդիսանում Teachers աղյուսակի ID-րի մեծությունները(նկ.8):
Students Teachers
-----------------------------------------
ID Name Speciality Grade IDTeacher ID Name Position Salary
-----------------------------------------
1 Par History 3 2 1 Del Professor 300
2 Dar Math 4 1 2 Sel Assistent 400
3 Far Computers 2 2 3 Rel Manager 200
4 Mal Constructoin 5 3
Students և Teachers աղյուսակների IDTeachers և ID նշանակությամբ իմաստներն իրար հավասար են: Այսպես, Students աղյուսակի առաջին և երրորդ տողերը կապված են Teachers աղյուսակի երկրորդ տողի հետ, և եթե այդ կապն արտահայտում է §դասավանդում է ¦ հարաբերությունը, ապա բերված աղյուսակներից երևում է, որ Sel դասախոսը դասավանդում է Par և Far ուսանողներին:

1.5.2 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԻՊԵՐ

Ծրագրերում օգտագործվող տվյալները բնութագրվում են իրենց տիպերով(Types), որոնք որոշում են իրենց ներկայացման ձևը և իրենց հետ կատարվող հնարավոր օպերացիաների ամբողջությունը: Առավել նկատելի են թվային արտահայտությամբ տեքստերի միջև տարբերությունները: Թվային արտահայտությունները բաղկացած են թվերից, իսկ միևնույն ժամանակ տեքստային տվյալները իրենցից ներկայացնում են քոմփյութերի ստեղնաշարի սիմվոլների հաջորդականություն: Օրինակ, §Dop 15¦, § Mop 21¦:
Առանձին տիպ է ներկայացնում Date(դատա) տիպը, որն օգտագործում են ամսաթվի, ամսվա և տարվա գրառման համար:
Այդ տիպերի հետ հնարավոր են այնպիսի օպերացիաներ, ինչպիսիք են. մեծացումը, ամսաթվի, ամսվա և տարվա մեկ միավորով փոքրացումը: Այսպես, եթե բերված օրինակի համար կատարենք §հաջորդ ամիս¦ օպերացիան, ապա կստանանք.

02 / 03 / 2000 կամ 2 March 2000
02 / 04 / 2000 կամ 2 April 2000:
ԵՎս մեկ, լայնորեն օգտագործվող տիպ է համարվում տրամաբանականը: Նրա հետ կապված տրանաբանական գիտելիքները որոշվում են հետևյալ արտահայտությունների զույգերով.§Պայմանը կատարվում է ¦ կամ §Պայմանը չի կատարվում¦, կամ §Այո¦, §Ոչ¦, կամ §Ճիշտ¦, §Սխալ¦:
Աղյուսակներում յուրաքանչյուր սյունակին համապատասխանում է որոշված տիպ, օրինակ տեքստային տողեր կամ թվեր, և սյան ամբողջ դաշտում գրառվում են տվյալ տիպին համապատասխանող տվյալներ: Բերված Students աղյուսակում §Name¦ սյանը հատկացված է տեքստային տիպը, և համապատասխանաբար այդ սյունակում գրվում են միայն տեքստային տողեր և չեն կարող գրվել թվային արտահայտություններ:
Սյան դաշտերում միևնույն տիպի ներկայացումը ապահովում է միևնույն օպերացիայի կատարումը մեկ սյան բոլոր դաշտերի հետ և իրականացնել մուտքային տվյալների հսկողություն` միևնույն ժամանակ կանխելով սխալ նշանակումների գրառումը(օրինակ, թվային արտահայտությունների մեջ տառերի գրառումը): Բացի դրանից, այդ կազմակերպումն արտացոլում է և այն միակ իրադրությունը, որ պարունակությամբ մոտիկ տվյալները` անուններ, առաջադիմություն, ծննդյան տարեթվերը, որպես կանոն, բնութագրվում են տիպերի ամբողջությամբ. դրանք միայն թվային արտահայտություններ են, միայն ժամանակային նշանակություններ են:

VisTolog
02.05.2008, 19:16
1.5.3 ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Հարցումների օգտագործման հետ կապված աղյուսակներում իրացվում են հատուկ հաշվողական պրոցեդուրաներ, որոնց միջոցով իրականացվում են մշակումը, ֆիլտրացիան, ինֆորմացիայի բաց թողումը և նոր տվյալների ձևավորումը:
Հարցումների հիմքում տրամաբանական պայմանների օգտագործման վրա հիմնված SQL լեզուն է: Աղյուսակների տողերին են ներկայացվում տրամաբանական պայմաններ, որոնց նշանակություններն հանդիսանում հետևյալ տիպի արտահայըությունները. §Պայմանը կատարվում է ¦ կամ §Պայմանը չի կատարվում¦(ինչպես նաև §Ճիշտ կամ Սխալ¦,§Այո¦ կամ §Ոչ¦): Այսպես, բերված Students աղյուսակի տողերին կարող է ներկայացվել §Grade >3¦ արտահայտությունը, որն իրականանում է երկրորդ և չորրորդ տողերի համար և չի իրականանում մյուաների համար(նկ.9):
----------------------------------------------------
ID Name Speciality Stipend Grade
----------------------------------------------------
1 Par History 200 3
2 Dar Math 250 4
3 Far Computers 300 2
4 Mal Construction 100 5
Պարզագույն` բերված օրինակի նման պայմանները որպես կանոն, պարունակում են սյան անվանումը, համեմատման օպերացիայի սիմվոլը(§>¦,§=¦,§<=¦,§>=¦, §<>¦-) և տեքստային կամ թվային արտահայտությունների հաստատունների նշանակությունները:
Նշենք, որ տեքստային հաստատունների նշանակությունները ծրագրավորման` ընդհանուր դեպքում որոշված պրակտիկային համապատասխան, գրվում են փակագծերում §Dar¦,§History¦: Թվային արտահայտությունների հաստատունները գրառվում են առանց փակագծերի-3,10:
Բերված աղյուսակին համապատասխան տվյալները կարող են ունենալ հետևյալ տեսքը.
Name = §Dar¦, Spesiality <> §History¦, Grade<=3, Stipend >100:
Կարելի է տրամաբանական OR, And, Not (կամ, և, ոչ) օպերացիաների և փակագծերի օգտագործմամբ ձևավորել նոր, ավելի բարդ պայմաններ:
Օրինակ.
(Stipend >100) OR (Spesiality <>§History¦)
Կարդացվում է ինչպես.
Թոշակը շատ է 100-ից կամ էլ մասնագիտությունը §Պատմությունը չէ¦:
(Grade <=3) And (Name <> §Dar¦)
Կարդացվում է ինչպես. §Առաջադիմությունը փոքր է 3 –ից և անունը Dar է¦: SQL –ում բոլոր հարցումները կառուցվածքավորվում են մեկ Select (ընտրել) հրամանի բազայի վրա: Նրա կառուցվածքը պարզ է` բաղկացած առանջին նախդրյալներից, և այն կարելի է ընդլայնել` առավել բարդ հաշվարկների և տվյալների մշակման համար:
Select հրամանը կատարվում է մեկ կամ մի քանի աղյուսակների վրա և ջևավորում է նոր աղյուսակ, որի գոյությունը կրում է ժամանակավոր բնույթ և որը ոչնչացվում է հարցման կատարումից հետո: Հարցումը չի ազդում հոսքային տվյալների վրա, այն չի փոխազդում հոսքային ինֆորմացիայի հետ, չի փոխում նրանք, այլ միայն դուրս է մղում տվյալներն աղյուսակից;
Հարցման արդյունքում ձևավորվող կամ ֆայլերում պահվող աղյուսակները տարբերելու համար կխոսենք ֆայլերի աղյուսակների և հարցումներով ձևավորված աղյուսակների մասին: Ֆայլերի աղյուսակները նշանակվում են իրենց անունններով(Students, Teachers) իսկ հարցումներով ձևավորված աղյուսակները` § Select Table¦ արտահայտությամբ:
Հարցումների հրամանների, ինչպես նաև ծրագրավորման այլ լեզուների հրամանների գրառման ժամանակ օգտագործում են բանալիային բառեր, որոնք ունեն խիստ որոշված իմաստ և ստրուկտուրացնող բառեր: Վերը նշված բառերի համար այդպիսի հրամաններ են հանդիսանում Select, From, Where, Order By, Ase, Dese(ընտրել, դրանից, որտեղ, կարգավորել, աճում -Ascend, նվազում - Descend):
Իր պարզագույն ձևով Select հրամանը կատարվում է մեկ աղյուսակի նկատմամբ և ձևավորում է նոր ժամանակավոր աղյուսակ` հոսքային աղյուսակի սյուներից (բոլորից կամ մի քանիսից)` տիրապետելով դրանց ցանկացած կարգով:
Պարզագույն հրամանի հարցման տեքստը բաղկցած է երկու նախադասություններից, որոնք սկսվում են §Select¦ և §From¦ բանալիային բառերից, որոնց հետևում է սյուների անունների ցուցակը և աղյուսակի անվանումը: Սյուների ցուցակը որոշում է սյուները և հարցման ձևավորվող աղյուսակներում նրանց արտացոլման հաջորդականությունը: Հարցման տեքստն ավարվում է §;¦ սիմվոլով: Այսպիսի հարցման ընդհանուր նկարագրությունն ունի հետևյալ տեսքը.
Select Սյուների աղյուսակի անվանումը
From Աղյուսակի անվանումը
Այսպիսով, բերված Stedents աղուսակի համար հարցումը կունենա հետևյալ տեսքը.
Name, Grade, Spesiality
Select անուն, առաջադիմություն, մասնագիտություն
From Stedents;
և նրա արդյունքը կլինի մի նոր աղյուսակ, որը բաղկացած կլինի միայն հոսքային աղյուսակի Name, Grade, Spesiality սյուների հաջորդականությունից:
Սյուները, որոնց անունները աղյուսակներում չեն ներկայացված, չեն արտացոլվում հարցման ձևավորվող աղյուսակում:
----------------------------------------------------
ID Name Speciality Stipend Grade Name Grade Speciality
----------------------------------------------------
1 Par History 200 3 Par 3 History
2 Dar Math 250 4 Dar 4 Math
3 Far Computers 300 2 Far 2 Computers
4 Mal Construction 100 5 Mal 5 Construction
Բոլոր սյուների անունների թվարկման փոխարեն կարելի է օգտագործել §*¦ սիմվոլը: Այսպիսով, Students աղյուսակի դեպքում կարելի է հարցումը ձևավորել հետևյալ եղանակով.
Select *
From Students;
Բերված գրությունը նշանակում է աղյուսակի ձևավորում, որը բաղկացածէ հոսքային աղյուսակի բոլոր սյուներից: Ընդ որում բերված նոր աղյուսակում սյուներն ունեն նույն հաջորդականությունը ինչ որ հոսքային աղյուսակում: Բերված գրությունը համարժեք է հետևյալին.
Select Name, Spesiality, Stipend, Grade
From Students;
Հավանաբար հարցումների տարատեսակներից ամենատարածվածն է համարվում այն հրամանը, որը պարունակում է տրամաբանական իմաստ և իրականացնում է աղյուսակի տողերի ֆիլտրացիա: Այդպիսի հարցման հրամանի տեքստը համալրվում է WHERE բանալիային բառով և տրամաբանական պայման պարունակող տողով:
Այդ հրամանի ֆորմատն ունի հետևյալ տեսքը(նկ.11):
Այսպիսով, Students աղյուսակի նկատմամբ կիրառվող հարցումը կունենա հետևյալ տեսքը(նկ.12), իսկ նրա արդյունք կհանդիսանա հարցման հետևյալ աղյուսակը(նկ.13)(Select Table):
----------------------------------------------------
ID Name Speciality Stipend Grade Name Grade Speciality
----------------------------------------------------
1 Par History 200 3 Par 3 History
2 Dar Math 250 4 Dar 4 Math
3 Far Computers 300 2 Mal 5 Construction
4 Mal Construction 100 5
Դժվար չէ նկատել, որ տրված հարցման իրացման դեպքում ձևավորվող աղյուսակ են մտնում միայն հոսքային աղյուսակի այն տողերը, որոնց համար կատարվում է դրված պայմանը և առաջադիմությունը մեծ է երեքից:
Հարցումները թույլ են տալիս կարգավորել(սորտավորել) աղյուսակների տողերը` ներկայացնելով նրանք սյուների դաշտերի նշանակությունների աճման կամ նվազման կարգով: Այսպես, Students աղյուսակը կարող է կարգավորվել ըստ անունների լեքսիկագրաֆիկական կարգի, կամ էլ առաջադիմության անկման կարգի: Աղյուսակների կարգավորման նպատակով հարցման հրամանը համալրվում է Order By բամալիային բառ պարունակող նախադասությամբ, որին հետևում է կարգավորման Desc կամ Asc (աճում կամ նվազում) պարամետրը: Այդպիսի ֆորմատի հրամանն ունի հետևյալ տեսքը(նկ.14):
Select ընտրել սյուների ցոցակը
From աղյուսակի անունը
Order By սյան անունը Desc/Asc:
Այսպիսով, Students աղյուսակի նկատմամբ կիրառվող հարցումը կունենա հետևյալ տեսքը(նկ.15):
Select Name, Speciality, Stipend, Grade
From Students
Order By Name Desc;
Իսկ նրա արդյունք կհանդիսանա բերված աղյուսակ(նկ.16):
Students SelectTable
----------------------------------------------------
ID Name Speciality Stipend Grade Name Grade Speciality
----------------------------------------------------
1 Par History 200 3 Dar 4 Math
2 Dar Math 250 4 Far 2 Computers
3 Far Computers 300 2 Mal 5 Construction
4 Mal Construction 100 5 Par 3 History
Դժվար չէ նկատել, որ տրված հարցման իրացման արդյունքում ձևավորվող աղյուսակի տողերը տեղավորվում են ըստ անունների լեքսիկոգրաֆիկական կարգի:
Հարցումների նշված նախադասություններից հետևում է, որ Select և From նախադասություններն անհրաժեշտ են, իսկ Where և Sort կարող են չօգտագործվել կամ էլ` օգտագործվել տարբեր կոմբինացիաներում(նրանցից մեկը կամ երկուսը միասին): Նրանց միասնական օգտագործման դեպքում սկզբում գրվում է Where նախադասությունը, հետո էլ` Sort (նկ.17):

VisTolog
02.05.2008, 19:17
1.5.4 ՀԱՐՑՈՒՄՆԵՐՈւՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հարցումները հաշվարկների հնարավորություններ են տալիս: Դրա համար հարցման հրամանում գրվում է հանրահաշվական արտահայտություն, որը բաղկացած է հաստատուններից, փակագծերից, հանրահաշվական օպերացիաների նշաններից և այուներից: Օրինակ.
Grade +1, Grade / Stipend,(Stipend+50)/ 100:
Հարցման իրականացման ժամանակ այս արտահայտությունը հաշվարկվում է աղյուսակի յուրաքանչյուր տողի համար: Հաշվարկների ժամանակ արտահայտության մեջ բերված սյուների անունները խառնվում են աղյուսակի համապատասխան տողերի դաշտերի իմաստներին: Այսպես, եթե Students աղյուսակի համար իրականացնել §Grade / Stipend¦ արտահայտության հաշվարկը, ապա համապատասխան տողերի համար կստանանք (նկ.18):
----------------------------------------------------
ID Name Speciality Stipend Grade Grade/Stipend
----------------------------------------------------
1 Par History 200 3 0,015
2 Dar Math 250 4 0,016
3 Far Computers 300 2 0,006
4 Mal Construction 100 5 0,05
Դժվար չէ նկատել, որ յուրաքանչյուր տողի համար ձևավորված իմաստները իրենցից ներկայացնում են մուտքային աղյուսակի համապատասխան Grade և Stipend տողերի մեծությունների հարաբերությունները: Հաշվարկների նկարագրված մեթոդը իրացվում է սյուների աղյուսակի ավելացմամբ, որը նոր էլեմենտների` հաշվողական արտահայտության միջոցով բերված է Select նախադասությունում:
Արտահայտման պոզիցիայում ձևավորվում է նոր սյուն, որի էլեմենտների նշանակությունները հավասար են աղյուսակի համապատասխան տողերի իմաստային արտահայտություններին:
Students աղյուսակի համար հարցումների արդյումքը կլինի.
Select Name, Speciality, Grade / Stipend
From Students,
որտեղ Name, Speciality սյուների ցուցակը լրացվում է նոր էլեմենտներով` Grade / Stipend արտահայտությամբ, և ձևավորվում է նկ.19-ում բերված աղյուսակը:
Students Select Table
----------------------------------------------------
ID Name Speciality Stipend Grade Name Speciality Grade/Stipend
----------------------------------------------------
1 Par History 200 3 Dar Math 0,015
2 Dar Math 250 4 Far Computers 0,016
3 Far Computers 300 2 Mal Construction 0,006
4 Mal Construction 100 5 Par History 0,05
Նշենք, որ հարցումներում հաշվողական արտահատությունների թիվը կարող է լինել մի քանի հատ և նրանք կարող են դասավորվել ցուցակի ցանկացած դիրքերում:
Հաշվողական արտահայտությամբ հարցումները կարող են համալրվել From և / կամ Order By նախադասություններով, և այդ դեպքում կձևավորվեն աղյուսակներ, որոնք կպարունակեն հաշվողական իմաստներ և բաղկացած կլինեն տրամաբանական իմաստ պարունակող կարգավորված տողերից:
Հարցումների օրինակներ
Բերենք Students աղյուսակի նկատմամբ կիրառվող հարցումների օրինակներ.
1. Name, Grade / Stipend, Spesiality սյուներից և երեքից բարձր առաջադիմությամբ տողերից ( որոնք դասավորված են լեքսիկոգրաֆիկական ձևով ) բաղկացած հարցումների աղյուսակների ձևավորում.
Select Name, Grade/Stipend, Speciality
From Students
Where Grade>3
Order By Name Desc;
2. Հարցման աղյուսակների ձևավորում, որը բաղկացած է Students աղյուսակի բոլոր սյուներից, համալրված է նոր` Grade+10 սյունակով, ինչպես նաև 100-ը գերազանցող թոշակների տողերով, որոնք դասավորված են աճման կարգով.
Select *, Grade+10
From Students
Where Stipend >= 100
Order By Stipend Asc;
SQL լեզուն պարունակում է հատուկ ագրեգատային ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս հետևյալ տիպի արտահայտությունների որոշումը.§Բոլոր սյուների գումարը¦, §ՈՒսանողների միջին առաջադիմությունը¦: Ագրեգատային ֆունկցիաները աղյուսակի տողերի ամբողջ խմբի համար տալիս են միայն նշանակային իմաստ: Դրանց մեջ`
Count (հաշվել) որոշում է տողերի քանակը, որոնք որոշվել են հարցման միջոցով.
Sum (գումար) գումարում է տողերը, որոնք ընտրված են հարցման միջոցով.
Avg ( avarg - միջին ) որոշում է հարցման միջոցով ընտրված տողերի միջին իմաստը.
Max - որոշում է հարցման միջոցով ընտրված տողերի մաքսիմալ իմաստը.
Min - նույնը մինիմալ իմաստով:
Ագրեգատավորման ֆունկցիայի արգումենտներ են հանդիսանում սյուների անունները, որոնց նկատմամբ կատարվում է տվյալ ֆունկցիան: Օրինակ. Sum (Grade) - Grade սյունակի դաշտերի իմաստային գումարը, Max (Stipend) - Stipend սյունակի դաշտերի մաքսիմալ իմաստը, Count (Name) - Name սյունակի դաշտերի քանակը
(փաստորեն որոշում է աղյուսակի տողերի քանակը):
Ագրեգատավորման ֆունկցիան օգտագործվում է որպես սյան ցուցակի էլեմենտ` Select հարցման նախադասության մեջ: Այսպիսով, հարցումները կարող են իրացնել հետևյալ հաշվարկները.
1. Students աղյուսակի այն տողերի քանակի որոշումը, որոնց համար
առաջադիմությունը բարձր է երեքից:
Select Count(Name)
From Students
Where Grade > 3;
2. Թոշակի մաքսիմալ նշանակության որոշումը Students աղյուսակի այն տողերի համար, որոնց դեպքում առաջադիմությունը գերազանցում է չորսը:
Select Max(Stipend)
From Students
Where Grade > =4;
Հարցումները ձևավորում են աղյուսակներ: Ագրեգատավորման ֆունկցիայի հետ միասին հարցման արդյունք է հանդիսանու, այն միակ իմաստը, որը կարող է մեկնաբանվել ինչպես միայն մեկ տողից բաղկացած աղյուսակ:
Ագրեգատավորման ֆունկցիայի համար տեղ են գտել բնական սահմանափակումներ, որոնք կապված են տարբեր տիպի տվյալների նկատմամբ իրացվող այս կամ այն օպերացիաների հետ: Օրինակ.
ա) Sum և Avg ֆունկցիաների համար կարող են օգտագործվել միայն թվային դաշտեր,
բ) Count, Max, Min ֆունկցիաների համար` ինչպես թվային, այնպես էլ
տեքստային դաշտեր:
Հարցումները ձևավորում են ժամանակավոր աղյուսակներ: Այդ աղյուսակները իրենց հերթին կարող են օգտագործվել նոր հարցումների կառուցման համար: Այդպիսի ներկայացման համար հարցումները անվանվում են հատուկ ձևով և նրանց անուններն օգտագործվում են որպես մուտքային աղյուսակի անուններ` նոր ձևավորվող հարցումների համար:

Ավելացվել է 52 վայրկյան անց
1.5.5 ՁԵՎԱԹԵՐԹԵՐ
ՏԲ-րի համակարգերը ապահովում են փոխգործակցությունը շահագործողի հետ` տալով նրան ՏԲ -ում ներկայացվող ինֆորմացիայի դիտման, հարցումների, նոր տվյալների ներմուծման հնարավորություն: Այդ բոլորի համար օգտագործվում են ձևերի ինտերֆեյսային էլեմենտներ` ստեղներ, մենյու, տեքստային դաշտեր, որոնց միջոցով իրականացվում են տվյալների մուտքն ու արտապատկերումը, ինչպես նաև կառավարում են հաշվողական պրոցեսները:
Ձևին կարելի է համադրել աղյուսակ ւ օգտագործելով այդ ձևը մուտքագրել, դիտել և խմբագրել աղյուսակի տվյալները: Դրա համար անհրաժեշտ է իրականացնել նշված բոլոր գործողությունները կամ էլ կրճատել ձևի ֆունկցիոնալ հնարավորությունները` միայն մի քանիսի իրացման հնարավորությամբ - միայն տվյալների մուտքագրում, միայն դիտում:
Այսպես, Students աղյուսակում կարող է մեկուսացված լինել ձև, որը նախատեսված է տվյալ աղյուսակի տվյալների մուտքագրման, խմբագրման և դիտման համար(նկ.24):

Բերված ձևում օգտագործվում են այնպիսի ինտերֆեյսային էլեմենտներ, ինչպիսիք են գրությունները(Students List, ID, Name, Speciality, Stipend, Grade), աղյուսակների տվյալներով տեքստային դաշտեր, ինչպես նաև դիտման միջոցներ` քանոն(աջից) և դիման վահանակ ներքևում:Բերված ձևը ներառում է աղյուսակի ընդհամենը մի քանի հաջորդական տողեր:
Դիտման մեթոդների օգնությամբ կարելի է շրջել աղյուսակը և այժմ էլ նրա մեջ մտցնել մյուս տողերը:
Բերված ձևը արտացոլում է աղյուսակի բոլոր սյուները` պահպանելով նրանց հաջորդականությունը: Ձևի այսպիսի կառուցվածքը թեև շատ տարածված է, սակայն չի համարվում միակ հնարավորը:
ձևաթերթերում կարող են ներկայացվել աղյուսկի ոչ թե բոլոր, այլև մի քանի դաշտեր: Այդ դաշտերը կարող են տեղավորվել ձևի ցանկացած պոզիցիաներում` ցանկացած հաջորդականությամբ:
Ձևի դաշտերին կարելի է համապատասխանեցնել դոստուպի տարբեր ռեժիմներ - միայն դիտման համար` խմբագրման հնարավորությամբ, աղյուսակում նոր տողերի ավելացման հնարավորությամբ և այլն:
Մեկ աղյուսակի կարելի է համապատասխնեցնել մի քանի ձևեր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է իրացնել որոշակի ֆունկցիա:
ձևաթերթերը կարող են հիմնվել հարցումների վրա ( ավելի ճիշտ` հարցումների աղյուսակների վրա) և հարցումների աղյուսակների տվյալները կարող են արտացոլվել ձևերի տարածությունում:
Այսպես, Best Students հարցման հիման վրա , որն իրացվում է Students աղյուսակի նկատմամբ և ձևավորվում է ուսանողների անունների և առաջադիմության ցուցակը, կարող է ստեղծվել նկ.25-ում բերված ձևի տեսքը:

VisTolog
02.05.2008, 19:19
1.6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
SQL -ի կարևոր հատկություններից է հանդիսանում բազմաթիվ ազյուսակների միջև կապի հաստատումը և նրանցում պարունակվող ինֆորմացիայի այդ կապի տերմիններով արտահայտումը: Այս տիպի օպերացիաներն անվանում են միացումներ(join) և նրանք էլ հանդիսանում են ռելացիոն ՏԲ -րի կառուցման ամենահզոր միջոցը:
Ռելացիոն ՏԲ -ում առարկայական միջակայքի օբյեկտներ են հանդիսանում աղյուսակների տողերը, իսկ օբյեկտների միջև հարաբերություններն արտահայտվում են այդ տողերի համար որոշված դաշտերի նշանակությունների հավասարությամբ:
Այսպես, ուսանողների և դասախոսների մասին տվյալները կարող են ներկայացվել Students և Teachers աղյուսակներում , իսկ §Դասավանդում է ¦ հարաբերակցությունը, որը ցույց է տալիս, թե որ դասախոսը որ ուսանողին է դասավանդում, կարող է արտահայտվել այդ աղյուսակների տողերի միջև եղած կապերով: Այդ կապը հաստատվում է Students աղյուսակի ID Teacher սյան դաշտերի և Teachers աղյուսակի ID սյան դաշտերի իմաստային հավասարությունների միջոցով(նկ.26):
Students Teachers
----------------------------------------------------ID Name Speciality Stipend Grade IDTeacher ID Name Position Salary
----------------------------------------------------1 Par History 200 3 2 1 Del Professor 500
2 Dar Math 250 4 1 2 Sel Assistent 400
3 Far Computers 300 2 2 3 Rel Manager 300
4 Mal Construction 100 5 3
5 Kal Computers 200 3 2
6 Val Math 350 4 1
ID Teacher և ID դաշտերի իմաստային հավսարություններն արտահայտվում են հետևյալ կապերով.
- Dar Val ուսանողների և Del դասավանդողների միջև (դաշտերի նշանակությունները հավասար են մեկի):
- Far, Par, Kar ուսանողների և Sel դասավանդողների միջև (նշանակություննրը հավասր են երկուսի):
- Mal ուսանողի և Rel դասախոսի միջև(իմաստները հավասար են երեքի):
Աղյուսակների միջև կապերը հնարավորություն են տալիս որոշել կապված տողերի զույգերը և արտացոլել նրանցում պարունակվող ինֆորմացիան: Այսպես, օգտագործելով Students և Teachers աղյուսակների միջև կապերը, կարելի է ստանալ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են §Որ ուսանողին է դասավանդում դասախոսներից յուրաքանչյուրը¦, §Ինչպիսին է Rel դասախոսի ուսանողների առաջադիմությունը¦:
Ցուցակը կարող է շարունակվել տասնյակ նման արտահայտություններով:
Միմյանց հետ կապված աղյուսակների ինֆորմացիոն ռեսուրսի մասին ամբողջական տեղեկություններ ստանալու համար ՏԲ -րից գնում ենք կապված տողերի մշակման ճանապարհով:
Երկու աղյուսակների միացմամբ ձևավորվում է նոր աղյուսա, որի տողերը բաղկացած են հոսքայի աղյուսակների կապված տողերի էլեմենտներից: Այսպես, Students և Teachers աղյուսակների միացման դեպքում յուրաքանչյուր դասախոսի համար որոշելով նրա հետ կապված ուսանողներին, կստանանք նոր նկ.27-ում բերված տեսքի աղյուսակ: Ցույց են տրված Students աղյուսակի միայն առաջին մի քանի սյուները(և ցույց չեն տրված Stipend, Grade, ID Teacher):
Տարբերակման համար ուսանողների և դասախոսների անունները և իդենտիֆիկատորները ներկայացված են կոդերով – Teacher ID, Student ID, Teacher – Name, Students- Name:
Աղյուսակների միացման ժամանակ ցույց է տրվում, թե քանի սյուներ են անհրաժեշտ: Համապատասխանաբար, ձևավորվող աղյուսակները պարունակում են մուտքայն աղյուսակի միայն որոշ սյուներ և այդչափ
ընդարձակված չեն լինում: Բացի դրանից, մատնանշվում է սյուների հաջորդականությունը, և ձևավորվող աղյուսակում երկու աղյուսակի սյուները կարող են խառնվել:
Միացումից հետո նորից ձևավորվող աղյուսակի նկատմամբ իրականացվում են ֆիլտրացիայի և կարգաբերման` հարցման սովորական օպերացիաներ:
Նոր աղյուսակին կարելի է համապատասխանեցնել տրամաբանական պայմաններ և ֆիլտրացիայի ենթարկել այն` նույնը թողնելով դրված պայմաններին բավարարող տողերը: Արդյունքում ստացված տողերը կարելի է կարգաբերել աղյուսակի մեկ ( կամ մի քանի) սյան իմաստային նշանակությամբ:
Բերված հնարավորությունները հաշվի առնելով, մեթոդապես առավել նպատակահարմար է (համենայն դեպս առաջին էտապում) լուծվող խնդիրները ձևայնացնել ՏԲ -րի և աղյուսակների կապերի օպերացիաների տվյալներով , ֆիլտրացիայով և կարգաբերմամբ` դրանով իսկ որոշելով խնդիրների լուծման սկզբունքային հնարավորություները, ինչպես նաև լուծման պրոցեդուրային սխեմաները:
Այսպես, վերը բերված խնդիրների նկարագրությունն կընդունի հետևյալ տեսքը.
1. Որ ուսանողներին է պարապում դասխոսներից յուրաքանչյուրը
Ձևայնացում. Միացնել St. և Teach . աղյուսակները: Ձևավորված աղյուսակներում արտացոլել ուսանողների և դասախոսների անունները` կարգավորված դասախոսների անուններով:
Արդյունքը տես նկ.28:
----------------------------------------------------
TeachName Position StudName
----------------------------------------------------
Del Professor Val
Del Professor Dar
Sel Assistent Far
Sel Assistent Kal
Sel Assistant Par
Rel Manager Mal
2. Ինչպիսինն է Rel դասախոսի ուսանողների առաջադիմությունը:
Ձևայմացում. Միացնել St. և Teach. աղյուսակները: Ձևավորված աղյուսակները ֆիլտրացիայի ենթարկել §Դասախոսի անունը Rel է ¦ պայմանով: Արտացոլել դասախոսի անվանումը, ինչպես նաև ուսանողների անուններն ու առաջադիմությունները:
տես նկ.29:
Արդյունքներ
----------------------------------------------------
TeachName StudName Grade
----------------------------------------------------
Rel Mal 5

Ավելացվել է 1 րոպե անց
1.6.1 ՇԱՀԱԳՈՐԾՈՂ – ՏԲ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Ձևերը հանդիսանում են շահագործողի ինտերֆեյսի կազմակերպման միջոց և ապահովում են ներկայացման, դիտման, տվյալների խմբագրման հարմար միջոցներ:
Այս նպատակներով հնարավոր է նաև աղյուսակնորի օգտագործումը, սակայն ձևերն ապահովում են մեծ հնարավորություններ, Windows ինտերֆեյսի հետ համագործակցություն և որպես կանոն հենց իրենք են օգտագործվում շահագործողի և աղյուսակների փոխգործունեության կազմակերպման համար:
Ձևերը, դրանք ինտերֆեյսային էլեմենտներով պատուհաններ են, որոնցից առավել կիրառական են տեքստային դաշտերը, որոնք օգտագործվում են աղյուսակների դաշտերի տվյալների մուտքագրման և արտացոլման համար, գրություններ (Label)-իլյուստրատիվ, մեկնաբանող բնույթի տեքստերի արտացոլման համար, և հրամանային ստեղն (Commabd Button)` ենթածրագրերի իրացումների համար: Այսպես, Students աղյուսակների հետ փոխգործունեության համար կարող է օգտագործվել բերված Students List ձևըª իր տեքստային դաշտերով, գրություններով, տեքստային դաշտերի մեկնաբանող պարունակությամբ (Name, Speciality,Stipend…) և ձևն իդենտիֆիկացնող գրությամբ (Students, List) (նկ.50):

Որպես կանոն, տեքստային դաշտերի պարունակությունը մեկնաբանող գրությունները տեղավորվում են նրանցից անմիջապես մոտիկ, նրանց վրա (բերված ձևի նման) կամª նրանցից ձախ: Աղյուսակը« դա տողերի բազմություն է: Ժամանակի յուրաքանչյուր պահին ձևի դաշտերում արտացոլվում են աղյուսակների մեկ կամ մի քանի հաջորդական տողերի տվյալներ: Ձևերում կարող են արտացոլվել միայն մեկ տող (որքան կտեղավորի ձևի տարածությունը) կամª աղյուսակների հաջորդական տողեր:
Ձևերը սովորաբար մատակարարվում են դիտման միջոցներով: Որպես կանոն դրանք շրջման կամ պտտման քանոններ են« և մատնանշման պանելները« որոնք ցույց են տալիս աղյուսակների տողերի ընդհանուր քանակությունը և արտացոլվող տողի համարը« ինչպես նաև շրջման սեղմակները և աղյուսակներումª սկզբից վերջ անցումը: Այս միջոցների օգտագործմամբ շահագործողը կարող է շրջել աղյուսակը« անցնել նրա վերջից սկիզբ« արտացոլել և վերանայել բոլոր նոր տողերը (բերված օրինակում շրջման քանոնը աջ կողմում է« իսկ վերանայման պանելըª ներքևում):

VisTolog
02.05.2008, 19:21
1.6..2 ՁԵՎԱԹԵՐԹԵՐ

Ձևերը կարող են ապահովել տվյալների արտացոլման տարբեր ռեժիմներ և շահագործողի հետ փոխգործունեության ռեժիմներ: Դրանց թվին են պատկանում© Singl Form, Continous Forms (միավոր և անընդհատ ձևեր)-ապահովում են համապատասխանաբար աղյուսակի մեկ կամ մի քանի տողերի արտացոլումները:
Allow Edits, Allow Delitions, Allow Additions (թույլատրել խմագրումը« թույլատրել հեռացումը« թույլատրել ավելացումը)-թույլատրում կամ արգելում են համապատասխանաբար խմբագրումը« տվյալների հեռացումը և աղյուսակում նոր տողերի ավելացումը: Ձևը և նրա ինտերֆեյսային էլեմենտները բնութագրվում են պարամետրերի բազմությամբ- հատկություններ(properties), որոնց իմաստներն հանձնարարում են ձևի և նրա ինտերֆեյսային էլեմենտների հայտնման տարատեսակություն, որոնք արտահայտվում են աշխատանքային ռեժիմներում, ձևավորումներում համակարգային գործողությունների ռեակցիաներում: Այսպես, հատկություններից մեկն է հանդիսանում ձևի ֆոնի գույնը: Տալով համապատասխան հրամաններ կարող ենք ներկել ձևը տարբեր գույներով: Օգտագործվող միջոցների բազմությունը բաժանվում է հետևյալ կատեգորիաների.
Format (ձև)-հատկությունները, որոնք կազմում են ֆորմատը- ձևեր, գույներ, սիմվոլների արտացոլման, ֆոնի ներկայացման ոճ:
Caption (գրություն)-ինտերֆեյսային էլեմենտների վրա տեքստեր: Այսպես, Student List ձևում “Students List” գրությունը, “Name”-ը հանդիսանում են Caption հատկության իմաստներª համապատասխանող Labe ինտերֆեյսային էլեմենտներին:
Back Style (ֆոնի ոճ), Back Color (ֆոնի գույնը), Special Effect (հատուկ էֆեկտներ), Border Style (շրջանակի ոճ), Border Color (շրջանակի գույն), Border Width (շրջանակի լայնություն), Fore Color (առաջիկա պլանի գույն), Fent Name (շրիֆտի անուն), Font Size (շրիֆտի չափս), Font Weight (շրիֆտի հատկություն), Font Ltalic (շիֆտ կուրսոր), Font Underline (ընդգծված շրիֆտ), Text Align (տեքստի հավասարեցում)-բերված հատկությունների անվանումները որոշում են նրանց ֆունկցիոնալությունը:
Scroll Bars, Record Selectors, Navigation Buttons, Min Max Buttons, Close Button, Data (տվյալներ):
Data հատկություններ, որոնք որոշում են օգտագործվող տվյալները և նրանց օգտագործման ռեժիմները:
Record Source, Control Source, Allow Edits, Allow Delitions, Allow Additions,Event (դեպքեր): Հատկություններ, որոնք կապված են տվյալ կոմպոնենտի համակարգային դեպքի հետ:
On Chick (սեղման դեպքում)-դեպքեր, որոնք տեղ ունեն մկնիկի կամ ինտերֆեյսայինէլեմենտի սեղմման դեպքումª ձևի սեղմումը ինտերֆեյսային էլեմենտի ներսում կամ նրանից դուրս:
Հատկությունների կարող են հակադրվել հնարավոր նշանակությունների ցուցակները: Օր. Allow Edits հատկությանը (խմբագրման թույլտվություն) հակադրվում է Yes, No (այո, ոչ) ցուցակը, իսկ Record Source (տվյալների աղբյուր)-ինª աղյուսակների ցուցակը և տվյալ պրոյեկտի հարցումների ցուցակը:
Ձևին և տարբեր ինտերֆեյսային էլեմենտներին (ստեղներին, տեքստային դաշտերին, գրություններին) համապատասխանեցվում են բերված հատկությունների տարբեր կոմբինացիաներ:
Պրոյեկտավորման ռեժիմում ձևավորվում է առանձնահատուկ աշխատանքային միջավայրª իր վերամշակման պատուհանով, գլխավոր և պիկտոգրաֆիկական մենյուի պանելներով, գործիքներով և լրացուցիչ միջոցներով: Այսպես վերամշակման պատուհանը կունենա նկ.51-ի տեսքը: Վերևում ներկայացված են գլխավոր մենյուի և պիկտոգրաֆիկական պանելները, ձախ մասումª Toolbox գործիքների պանելը, աջումª Properties հատկությունների պանելը, իսկ կենտրոնումª պրոյեկտավորվող ձևըª ինտերֆեյսային էլեմենտներով հանդերձ:
Գործիքների և հատկությունների պանելները ոչ միշտ են View մենյուի Toolbox և Properties հրամաններով:
Պրոյեկտավորման ռեժիմում ձևի տարածությունում կարելի է ստեղծել ինտերֆեյսային էլեմենտներ և տալ նրանց հատկությունները (գույն, շրիֆտ և այլն): Հատուկ մատնանշմանª մկնիկի սեղմման միջոցով կարելի է առանձնացնել և ակտիվացնել ձևը կամ նրա առանձին էլեմենտները, ինչպես նաև խառնել, փոփոխել չափսերը և հեռացնել նրանք: Այդ բոլորի համար օգտագործում են Windows ինտերֆեյսի ստանդարտ միջոցներª մատնանշում, մկնիկի սեղմում, պահում և խառնում, ինչպես նաև հեռացման հրամանª Del ստեղնի միջոցով իրացվող:
Ակտիվիզացված ինտերֆեյսային էլեմենտը եզրապատված է շրջանակով, որն էլ պարունակում է սև մարկերներ, վերին ձախ անկյունում մատնանշումներ, որոնց գրավմամբ և խառնմամբ կարելի է փոփոխել ակտիվիզացված էլեմենտի չափսերը կամ խառնել այն ձևի տարածությունում (նկ. 52): Այսպես, բերված օրինակում ակտիվիզացված համարվում է հրամանային ստեղնըª պատուհանի ներքևի մասում: Նրա վերին ձախ մարկերն ունի մեծ չափսեր և նրա գրավմամբ և խառնմամբ կարելի է խառնել ստեղնը ձևի տարածությունում: Ձևի ակտիվիզացիայի համար օգտագործվում է հատուկ մարկերª ուղղանկյուն ստեղնª ձևի ձախ մասում, որի սեղմամբ ակտիվիզացվում է ձևը:

Ավելացվել է 2 րոպե անց
1.6.3 ՀԱՐՑՈՒՄՆԵՐ


Հարցումներըª աղյուսակից տվյալների դուրս բերման և նոր տվյալների ձևավորման արդյունք են հանդիսանում: Հարցումների օգտագործմամբ կարելի է ընտրել աղյուսակի տողերը, կարգավորել դրանք և իրացնել հարցումներ:
Access-ը ներկայացնում է Վիզուալ միջոցներ, որոնք ապահովում են գրաֆիկական մակարդակի փոխազդեցություններ և սկզբնապես ոչ շատ բարդ թվացող հարցումների ձևավորման պրոցեդուրաներ:


Հարցումներն իրացվում են աղյուսակների նկատմամբ: Հարցումների իրացման արդյունքները ևս աղյուսակներ են, բայց արդեն ոչ թե մագնիսական դիսկերի վրա պահպանվող ֆայլերի սովորական աղյուսակներ, այլª ժամանակավոր, որոնք գոյություն ունեն հարցման կատարման ժամանակ և անհետանում ենª նրա ավարտից հետո: Հարցումների վիզուալ ձևավորումը իրականացվում է հատուկ ձևի օգտագործմամբ, որի տարածությունում շահագործողը որոշում է տվյալների աղբյուրները, նրանց վերամշակման պրոցեդուրաները, արդյունքների արտացոլման ձևը:


Վիզուալ պրոյեկտավորման միջոցների հետ ծանոթացումը սկսենք պարզագույն հարցումից, որն արտացոլում է Students աղյուսակի Name և Stipend սյուները:
Տվյալ հարցման վիզուալ ձևի պատուհանը բաղկացած է երկու մասերից: Պատուհանի վերին մասում արտացոլվում են Students մուտքային աղյուսակի սյուների ցուցակները (ID, Name, Speciality, Stipend, Grade), իսկ ներքինումª հարցումների ձևավորվող աղյուսակի սյուների անուններն ու հաջորդականությունները (Field տողում Name, Stipend), և մուտքային աղյուսակի անունը (Table տողում Students-ը):
Հարցման վիզուալ պրոյեկտավորումը սկսելուց առաջ շահագործողը երկխոսության մեջ է մտնում Access –ի հետ և նշում է մուտքային աղյուսակը (Students): Վիզուալ ձևի վերին մասը Access-ը ձևավորում է մուտքային աղյուսակի սյունների ցուցակով (ID, Name, Speciality, Stipend, Grade): Այնուհետև շահագործողը, մկնիկով նշելով վերին մասում սյուների անունները և տեղաշարժելով դրանք ներքին մասի սյուններում, ձևավորում է ձևի ներքևի մասը:
Ձևի ներքևի մասում Table տողում աղյուսակների անունները այդ դեպքում գրառվում են ավտոմատիկորեն:
Հարցման ձևավորման ժամանակ էական է Show (ցուցադրում) տողի օգտագործումը, որի իմաստն էª սյան արտացոլման հաստատված կամ հերքված վիճակը: Արտացոլման վիճակը բնութագրվում է Show դաշտում հատուկ նշումով, որոնց հաստատումը կամ հերքումը նշվում է համապատասխան դաշտում մկնիկի սեղմամբ:


Այսպես, բերված վիզուալ ձևում Name, Stipend սյուների Show դաշտում արտացոլված է նշումը, և համապատասխանաբար հարցման ձևավորվող աղյուսակներում կարտացոլվեն այդ սյունների տվյալները:
Ձևավորումից հետո, բոլոր տվյալների, որոնք անհրաժեշտ են հարցման կազմման համար (մուտքային աղյուսակի անուն, սյունների անուններ, նրանց հաջորդականությունները և արտացոլման վիճակը) վիզուալ պրոյեկտավորման պատուհանում Access-ը ինտերպրետացիայի է ենթարկում ներկայացված ինֆորմացիան և ձևավորում է հարցման SQL համապատասխան տեքստը:
Access-ի հարցումների հետ աշխատելու համար, բացի վիզուալ, պրոյեկտավորման ռեժիմից, ապահովվում է նաև SQL ռեժիմըª հարցումների SQL տեքստերի ձևավորման և արտացոլման համար, և Datasheet ռեժիմըª հարցումների արդյունքների իրացման և արտացոլման համար:


Վիզուալ ձևի ձևավորումից հետո կարելի է անցնել SQL և Datasheet ռեժիմներին:
Այդ ժամանակ կարելի է հետևել հարցման SQL տեքստին, և նրա իրացման արդյունքներինª Students աղյուսակի նկատմամբª այդ աղյուսակի Name և Stipend սյուները: Այսպիսով, եթե բերված վիզուալ ձևի ձևավորումից հետո անցնենք հարցման SQL տեքստին, ապա կստանանք նկ.58-ի պատկերը:


Դիտարկվող օրինակի SQL տեքստը բաղկացած է SELECT նախադասությունիցª արտացոլված սյուների ցուցակով և FROM նախադասությունիցª մուտքային աղյուսակի անվամբ:


Հարցումների SQL տեքստերի տարբեր նախադասություններում նշվում են աղյուսակի սյունները: Այդ նշումները Access-ում բերվում են հատուկ նշիչների ձևով, որոնք կազմված են աղյուսակի անունից, աղյուսակ սյան կետրց և անունից: Այսպես, բերված հարցման տեքստում Students աղյուսակի Name և Stipend սյունների նշման համար օգտագործում են հետևյալ նշիչները.
Studdents. Name և Students. Stipend.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ավարտական աշխատանքի կատարման ընթացքումª
 ուսումնասիրվել է առկա մասնագիտական գրականություն տվյալների բազաների նախագծման և կիրառման բնագավառում,
 որպես տվյալների բազայի նախագծման լեզու ընտրվել է ծրագրավորման Microsoft Access լեզուն,
 նախագծվել է գրադարանային ֆոնդի գործունեության գործընթացի տվյալների բազա,
 նախագծված մոդելի համար կատարվել է ծրագրային ապահովման մշակում:
 կառուցված տվյալների բազայի ծրագրային ապահովումը փորձարկվել է ՀՊՃՀ ԿԿ-ի Քոմփյութերային կենտրոնում և երաշխավորվում է օգտագործել ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի գրադարանում:

Maska
30.05.2008, 16:20
Մերսիներ հետաքրքիր և օգտակար ինֆորմացիայի համար