PDA

Դիտել ողջ տարբերակը : Beeline AM



Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9

Sunun
18.10.2006, 18:22
Announcement

Since November 1st, 2006 the Prepaid system phone numbers’ Recharge-only status duration becomes 3 months instead of 6 months. As of November 1st the phone numbers, being in Recharge-only status for 3 months and more, will become invalid, without restoration right. Meantime, those subscribers, who will recharge their phone numbers, being in Recharge-only status, till October 31st, will be provided with additional 1000 drams’ airtime.

Վատ լուր է։ :(

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, «գոռացող վերնագրերը»:

Վերնագիրը խմբագրված է:
Հ.Գ. Ի դեպ սա արդեն երկրորդ այսպիսի զգուշացումն է:

Sunun
20.10.2006, 10:20
Արդեն EASY EV GO քարտերը կարելի է փոխել SIM :)

18.10.2006

Announcement

Henceforth ArmenTel Easy and Go cards’ subscribers have opportunity to become Postpaid system subscribers, keeping their phone numbers.
Hurry to use the Postpaid system advantages!

For more information please apply to ArmenTel Customer Care Offices.

Sunun
01.11.2006, 21:40
01.11.2006

ArmenTel offers

ArmenTel offers a new cheaper Mini Easy Prepaid Pack at only 1.000 drams, which comprises 800 drams airtime and two months validity period.
All other tariffs and conditions of Mini Easy package are due to prepaid system Easycard package acting price-list.
For more information please apply to ArmenTel Customer Care Offices.

01.11.2006

Attention

All those, who will activate their GO cards until December 31st 2006, will have 2.500 drams airtime instead of previous 1.000 drams.
Join our GO team with more advantageous conditions!

Starting from November 1st 2006 Prepaid system “Gold” phone numbers can be acquired by paying only 15.000 drams instead of previous 45.000 drams, and “Silver” phone numbers, by paying only 5.000 drams instead of previous 25.500 drams.

01.11.2006

Attention

An exclusive offer to all ArmenTel Prepaid customers!
From now on you can acquire scratch cards with 10.000 drams value, paying only 8.000 drams and get 4 months validity period. Moreover, you can buy a scratch card with 20.000 drams value at only 15.000 drams, and get 8 months validity period.
Why to pay part-by-part, if you can pay at once and get 20-25% more airtime?

Sunun
13.02.2007, 19:15
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բոլոր նրանք ով ունեն GO քարտ փետրվարի 14-ին բոլոր ելքային զանգերը և հաղորդագրությունները դեպի ԱՐՄԵՆՏԵԼԻ ցանց անվճար են։

Մանե
13.02.2007, 19:30
Իսկ Իզի՞ն:think

Yellow Raven
13.02.2007, 21:53
Էտ հաստատ տենց բան կա,բա ինչի՞ հետա կապված՛

*K*A*T*U*
14.02.2007, 00:34
Էտ հաստատ տենց բան կա,բա ինչի՞ հետա կապված՛


Երևի Սիրահարների տոնի

Sunun
12.03.2007, 22:42
Արդեն երկու օր է երևի նկատել եք հայտնվել է GPRS-ի նշանը զանգեցի ԱՐՄԵՆՏԵԼ և նրանք հաստատեցին, որ մի քանի օրից GPRS ե լինելու սկզբում ՍԻՄ քարտերի հետո էլ ԻԶԻ և ԳՕ քարտերի համար.

AMzone
30.03.2007, 13:35
Արմենտելը բառախլիտա անում, երբ նայում ես կապ չկա.....
արդեն սքսում եմ ջղայնալ...

Գոռ Ջան - Հայ
04.04.2007, 19:13
Արմենթելը դայլ ափ ինտերնետի նոր ծառայությունա մատուցում թվային հեռախոսակայաններին:
http://armentel.am/arm/services/dialup.php?id=1
http://armentel.am/arm/services/dialup.php?id=2
http://armentel.am/arm/services/dialup.php?id=3

Artgeo
17.05.2007, 00:10
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«GPRS-Փաթեթ» ծառայություն

«GPRS-Փաթեթ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում Ձեզ միանալ Ինտերնետ ցանցին: Այն ներառում է հետևյալ ծառայությունները. «GPRS-WAP» — «GPRS-Internet»:

«GPRS-Փաթեթ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է`

* ունենալ հեռախոս, որը թույլ է տալիս աշխատել GPRS տեխնոլոգիայի միջոցով

* ակտիվացնել «GPRS-Փաթեթ» ծառայությունը բաժանորդների ավտոմատ սպասարկման (ԲԱՍ) ծառայության միջոցով ( տես կետ 1)

* «GPRS-WAP» կամ «GPRS-Internet» ծառայության համար կատարել հեռախոսի անհրաժեշտ կարգավորումները

1. Ծառայության ակտիվացումը

«GPRS-Փաթեթ» ծառայության ակտիվացման համար զանգահարեք 2121 հեռախոսահամարով, այնուհետև սեղմեք 2-5-7` հետևելով ձայնային հրահանգներին:

Ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող են կապվել ԱրմենՏել ի Բաժանորդների աջակցամ կենտրոնի հետ 0611 համարով կամ այցելեք http://www.armgsm.am/arm/services/gprs.php


Սակագների վերաբերյալ http://www.armgsm.am/arm/tariffs/gprs.php

Sunun
19.07.2007, 02:14
To Prepaid subscribers

From July 15 th to September 15 th in case of recharging your account by any cash amount or via scratch cards with up to 5000 drams (included) value your account validity will become 3 months:

The validity of scratch cards with 10000 and 20000 drams value remains the same: 4 and 8 months correspondingly.

www.armgsm.am

Sunun
19.07.2007, 06:41
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՑ ԼԻՑՔԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ պետք է զանգահարել 0696 կարճ համարին, իսկ հաշվեկշիռը, ժամկետի տևողության և վեջին զանգի մասին տեղեկանալու համար զանագահարել 0697 կարճ համարին: 2332 այլևս չի գործելու…

www.armgsm.am

Sunun
01.08.2007, 14:35
"Голосовой мост" на ArmenTel Mobile

31.07.2007

ArmenTel informs


ArmenTel informs that from the 1 st of August, 2007 all mobile subscribers will have the opportunity to use the VoIP Internet communication service.

To use the service it is necessary to get the VOIP (" Voice Bridge") card, call to the 8000 number and follow the operator's instructions.

www.armgsm.am

Angelina
23.08.2007, 14:37
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՑ ԼԻՑՔԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ պետք է զանգահարել 0696 կարճ համարին, իսկ հաշվեկշիռը, ժամկետի տևողության և վեջին զանգի մասին տեղեկանալու համար զանագահարել 0697 կարճ համարին: 2332 այլևս չի գործելու…

www.armgsm.am

իսկ 0674 կամ 0611-ը՞

Sunun
23.08.2007, 14:55
իսկ 0674 կամ 0611-ը՞

Այդ համարները հենց նոր համակարգի լրացուցիչ համարներն են, որոնք ամբողջ աշխարհում որտեղ կա BeeLine նույնն է

Ariadna
23.08.2007, 16:01
Ժամկետ չեմ կարող ասել, ամեն ինչ էլ լինելու է ուղղակի մի քիչ պետք է սպասել

Իսկ կարո՞ղ ես ասել, երբ հնարավոր կլինի տեղեկանալ ընթացիկ հաշվի վերաբերյալ, եթե կորպորատիվ փաթեթի մեջ ենք։ Վիվան դա ունի հենց սկզբից, իսկ Արմենտելը ստիպված ենք լինում սպասել մինչև հաջորդ ամսվա 10-ը, որ տան հաշիվները, հատ–հատ գումարենք(տեղական զանգ, վիվա, sms և այլն), վերջում էլ 20% ԱԱՀ գումարենք, որ նոր վճարում կարողանանք կատարել։

Sunun
24.08.2007, 07:37
Իսկ կարո՞ղ ես ասել, երբ հնարավոր կլինի տեղեկանալ ընթացիկ հաշվի վերաբերյալ, եթե կորպորատիվ փաթեթի մեջ ենք։ Վիվան դա ունի հենց սկզբից, իսկ Արմենտելը ստիպված ենք լինում սպասել մինչև հաջորդ ամսվա 10-ը, որ տան հաշիվները, հատ–հատ գումարենք(տեղական զանգ, վիվա, sms և այլն), վերջում էլ 20% ԱԱՀ գումարենք, որ նոր վճարում կարողանանք կատարել։

Դա էլ կլինի շատ շուտով, ուղղակի մի քիչ համբերել է պետք և շատ լավ ու նոր անակընկալներ կլինեն

Sunun
26.08.2007, 11:05
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ից Ամառային Գիշերներ տարիֆային պլանում գիշերը ժամը 24:00-ից 08:00 կատարած զանգերը կհաշվարկվեն 5 դրամով:

http://www.armgsm.am/arm/news/newsshow.php?aid=109

Ariadna
28.08.2007, 15:26
Վարդուհի միջև դրա շտկելը զանգահարիր 0611 լսիր ձայնային հաղորդագրությունը ր սեղմիր 0, օպերատորին ասա քո հեռախոսի համաը և թիմի անունը, և նա կասի ինչքան ես դու օգտագործել:

Հաստա՞տ, շատ շնորհակալ եմ, հենց հիմա կփորձեմ։ Որովհետև նույնիսկ Արմենտելի վճարման կետերում վճարում կատարելիս չեն ասում, թե ծախսը ինչքան է, ասում են մենք չգիտենք, դուք հաշվեք, եկեք։


Փորձեցի, ասեց, որ ամսվա ընթացքում հնարավոր չէ, չեն կարող ասել, բայց հաջորդ ամսվա սկզբին, երբ էս ամսվա հաշիվները պատրաստ լինեն, կարող են ասել։ Դե, էլի լավ է, շնորհակալ եմ։

Sunun
03.09.2007, 19:46
ՈՒշադրություն Օգոտոսի 31-ից ԱՐՄԵՆՏԵԼԻ կանխավճարային բաժանորդները նույնպես կարող են օգտվել CAMEL ռոումինգի ծառայություններից, մանրամասներն այստեղ http://www.armgsm.am/arm/news/newsshow.php?aid=110

Sunun
06.09.2007, 18:28
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԶԱՆԳԵՐԸ ԲՈԼՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 49 դրամ, թե ԱՐՄԵՆՏԵԼ, ԹԵ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԹԵ ՎիվաՍելլ և Թե Ղարաբաղ.

Միանալու համար հավաքեք 067408004

Sunun
10.09.2007, 16:06
Միանալը արժե 150 դրամ ու վերջ, մանրամասն ԱՐՄԵՆՏԵԼԻ ՎԵԲ ԿԱՅՔՈՒՄ www.armgsm.am

Sunun
14.09.2007, 11:26
ՆՈՐ ԱԿՑԻԱ ԱՐՄԵՆՏԵԼ-ից

Երեկվանից սկսած բոլոր մեր բաժանորդները ստանում են ՍՄՍ հետևյալ տեքստով
Hargeli bajanord! 15.09.2007-ic veralicqavorelov dzer hashivy,hashvekshri verjnajamketin kgumarvi veralicqavorman qarti jamkety.

Դա նշանակում է, որ սկսած այդ օրվանից լիցքավորում կատարելու դեպքում ժամկետը ավելանում է սպառման ժամկետի վերջնաժամկետին.

Sunun
04.10.2007, 01:22
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

03.10.2007-01.11.07թ. ԱՐՄԵՆՏԵԼԻ Կանխավճարային քարտերը Ձեր անվան տակ գրանցելու դեպքում ԱՐՄԵՆՏԵԼԸ Ձեզ կնվիրի 50 անվճար SMS ԱՐՄԵՆՏԵԼԻ-ի ցանցում օգտագործելու համար:

Armeno
06.10.2007, 17:25
Սույն թվականի հոկտեմբերի 4-ից, Արմենտելի կանխավճարային բաժանորդների համար գործում է CAMEL ռոումինգ թուրքիայի AVEA ցանցում
www.armgsm.am


Ժող բոլորդ ցանցի ավտոմատ փնտրումը անջատեք, որովհետև երևանում էլ ա AVEA ցանցը բռնում

Sunun
06.10.2007, 18:48
Շատ շուտով այդ խնդիրն էլ կլուծվի արդեն

FC-MIKA
07.10.2007, 19:24
Ինչ որ ձևով հնարավորա հանել <<ՄԻԱՍՆԱԿԱՆ>> սակագնային պլանը ?

Armeno
07.10.2007, 20:41
Ինչ որ ձևով հնարավորա հանել <<ՄԻԱՍՆԱԿԱՆ>> սակագնային պլանը ? Պիտի պլանդ փոխես Easy, կամ GO, kam էլ ամառային գիշերներ
Զանգի 0674

Universe
07.10.2007, 23:31
Ժող, Իսկ զգացե՞լ եք, որ արմենթելի տրամադրած Dial-Up (8888) ինտերնետ կապը http: պրոտոկոլների հետ կապված խնդիր ունի... կայքեր կան ( 99% աշխատող ), որոնք անհնարա Արմենթելի տրամադրած DialUp-ով բացելը :think Արժի իրենց զգուշացնել դրա մասին... :think

Fantazy
07.10.2007, 23:34
Արմենտելը մի ժամանակ թույլ էր տալիս մի հեռախոսից մեկ այլ հեռախոս վերալիցքավորել՝ 2552 համարով զանգելով, իսկ հիմա ինչպե՞ս են դա անում:

Sunun
08.10.2007, 09:21
Արմենտելը մի ժամանակ թույլ էր տալիս մի հեռախոսից մեկ այլ հեռախոս վերալիցքավորել՝ 2552 համարով զանգելով, իսկ հիմա ինչպե՞ս են դա անում:

Երկու տարբերակ կա *101*լիցքավորման քարտի թվերը*091համարը#OK
կամ 08000 0696 զանգել հետևել ձայնային հրամաններին

Ավելացվել է 8 րոպե անց

Ինչ որ ձևով հնարավորա հանել <<ՄԻԱՍՆԱԿԱՆ>> սակագնային պլանը ?

ՏԱՐԻՖԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԿՈԴԵՐԸ

ԱՄԱՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՆԵՐ հավաքել 067408001 և զանգ
GO հավաքել 067408002 և զանգ
EASY հավաքել 067408003 և զանգ
ՄԻԱՍՆԱԿԱՆ հավաքել 067408004 և զանգ

Ավելի մանրամասն այստեղ http://www.armgsm.am/arm/services/management.php

FC-MIKA
09.10.2007, 14:45
ՏԱՐԻՖԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԿՈԴԵՐԸ

ԱՄԱՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՆԵՐ հավաքել 067408001 և զանգ
GO հավաքել 067408002 և զանգ
EASY հավաքել 067408003 և զանգ
ՄԻԱՍՆԱԿԱՆ հավաքել 067408004 և զանգ

Ավելի մանրամասն այստեղ http://www.armgsm.am/arm/services/management.php


որ փորձում եմ հինը դնեմ,ասումա ներկա պահին ձեր հարցումը չի կարող կատարվել,արդեն 3 օրա երբ փորձում եմ փոխեմ էտ նույն բաննա ասում.
Ինչ որ ուրիշ ձև կա փոխելու ?

Sunun
09.10.2007, 17:11
որ փորձում եմ հինը դնեմ,ասումա ներկա պահին ձեր հարցումը չի կարող կատարվել,արդեն 3 օրա երբ փորձում եմ փոխեմ էտ նույն բաննա ասում.
Ինչ որ ուրիշ ձև կա փոխելու ?

ՈՒՂՂԱԿԻ ծանրաբեռնված է երևի ցանցը մի քիչ ուշ փորձեք եթե չլինի զանգահարեք 0611

Sunun
10.10.2007, 12:59
ԵՎ ԱՅՍՊԵՍ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆՔ ՄՄՍ ԱՐՄԵՆՏԵԼԻՑ
http://www.armentel.com/arm/news/newsshow.php?aid=189

Ավելացվել է 3 րոպե անց
ՄՄՍ-ի կարգավորումները այստեղ http://www.armgsm.am/arm/services/mms.php

Sunun
10.10.2007, 15:01
Պետք է ՍՄՍ ուղղարկել 000 համարին ստորև բերված ցուցակից ընտրելով Ձեր բջայինին համապատասխանող կոդը
-------------------------------------------------------------------------------------------
Nokia (3300, 3510, 3510i, 3650, 3660, 5100, 6510, 6100, 6610, 6610i, 7210, 7250, 7650, 8910i, N–Gage, 2650, 3100, 3200, 6030, 6800)
Samsung (D410, E300, E310, E700, E800, P510, E300, E310, E400, V200, S200, E100, C200, C200N, E330, E600, E630, E710, E820, P730, S300M, X100, X450, X460, X480, X600, X610, X640, X120, E600, E715)
LG (C1400, G1600, G1610, G1800, G5310, G5400, G7050, G7100, C1100, C2200, F2100, F2300, G5500, G5600, L1100,L3100, T5100)
Sony Ericsson (Z200, Z500i, Z600, T290, P800, P900, T200, T230, T310, T600, T68i, K500i, K700i, P910i, S700i, T300, T610, T630, Z1010)
Siemens (ST55, ST60, C62, SX1)

wapset1 -for wap
mmsset1 - for mms
----------------------------------------------------------------------------------------
Nokia (5140, 6220, 6230, 6260, 6600, 6670, 6820, 7200, 7610, N–Gage QD, 3220, 6170, 7260, 7270, 7280)
Siemens (C60, M55, SL55, A60, MC60, CS62, C65, CX65, SK65, SL65, M65, S65, CT62)
Samsung (P710, D500, D600, E620, E730, Z130, X700)

wapset2 -for wap
mmsset2 - for mms
-------------------------------------------------------------------------------------------
Siemens (C60, M55, SL55, A60, MC60, CS62, S55, M65, A65)

wapset3 -for wap
mmsset3 - for mms
-------------------------------------------------------------------------------------------
Motorola (V6, L2, L6, L7, C650, V300, V3, V80, C380, V180, V220, V535, V600, V620, V3X)

wapset4 -for wap
mmsset4 - for mms

Fantazy
12.10.2007, 12:15
Իսկ ի՞նչ անել եթե իմ հեռախոսը այստեղ չկա: Philips ա:

Sunun
12.10.2007, 12:21
Տեղադրել ձեռքով կարգավորումները

Profile name: ArmenTel MMS
Data Bearer: GPRS
APN: mms.armentel.am
User name: -
Password: -
Prompt password: Off
IP address: 10.3.2.205
IP port: 8080
Home page: http://mms/
Authentication type: Normal
Connection security: Off
Connection type: Permanent

Sunun
12.10.2007, 14:46
Նոր Տարիֆային պլան «ԸՆԿԵՐՆԵՐ» ԱՐՄԵՆՏԵԼԻ կանխավճարային բաժանորդների համար

Դեպի ԱՐՄԵՆՏԵԼ և ՎԻՎԱՍԵԼԼԻ բջջային ցանց 39 դրամ
Դեպի քաղաքային և Ղարաբաղ 69 դրամ
Գումարը հաշվարկվում է ըստ վարկյանների սկսած առաջին իսկ վարկյանից

ՄԻԱՆԱԼՈՒ համար հավաքել 067408005
Տարիֆային փոփոխոիւթյան արժեքը 150 դրամ է

Universe
13.10.2007, 12:52
Ժողովուրդ ջան, էս փաթեթ-մաթեթներից իրոք մինչեւ հիմա գլուխ չեմ հանում, 5-տարի է նույն համարն եմ օգտագործում եւ երբեւէ չեմ հետաքրքրվել նման լրացուցիչ հնարավորություններով: Մենակ գիտեմ, որ մի 20-օր առաջ համարս Բժշկական ասոցիացիայի փաթեթի մեջա մտել ու էլ ոչ մի բան: Նույնիսկ չգիտեմ, թե ի՞նչ սակագներով եմ զանգում եւ զանգեր ստանում:
Pls եթե կարող եք ասեք, թե ո՞նց կարող եմ ՄԻԱՅՆ ԻՄ խոսացածի հաշիվն իմանալ, թե չէ որ զանգում եմ 2121-ամբողջ փաթեթի գինն ա ասում: Նախապես ThanX.

Tigran Adunts
13.10.2007, 17:42
Ժողովուրդ ջան, էս փաթեթ-մաթեթներից իրոք մինչեւ հիմա գլուխ չեմ հանում, 5-տարի է նույն համարն եմ օգտագործում եւ երբեւէ չեմ հետաքրքրվել նման լրացուցիչ հնարավորություններով: Մենակ գիտեմ, որ մի 20-օր առաջ համարս Բժշկական ասոցիացիայի փաթեթի մեջա մտել ու էլ ոչ մի բան: Նույնիսկ չգիտեմ, թե ի՞նչ սակագներով եմ զանգում եւ զանգեր ստանում:
Pls եթե կարող եք ասեք, թե ո՞նց կարող եմ ՄԻԱՅՆ ԻՄ խոսացածի հաշիվն իմանալ, թե չէ որ զանգում եմ 2121-ամբողջ փաթեթի գինն ա ասում: Նախապես ThanX.

Զանգում ես 0611, կապվում օպերատորի հետ ու հարցնում :)
0611/1/1/0

Ավելացվել է 2 րոպե անց

Բա սրա վատը ո՞րնա, ու մինչև ե՞րբ ա տևելու
Եթե ռեկլամ(գովազդ) չեն անում, ուրեմն էնքան էլ վատ բան չի :D

Sunun
14.10.2007, 14:26
Անվճար ՍՄՍ-ները եղավ, շնորհակալ եմ: Բայց ՄՄՍ-ի համար mmsset1-ը ուղարկում եմ 000 համարին ոչ մի բան չի լինում:
Դրանից հետո ուղակի ՄՄՍ պետքա գրեմ ում ուզեմ?

Չէ սպասեք մինչեբվ ՍՄՍ գա նաստրոյկաներով ուղղակի ինքը փորձնական փուլում է դրա համար կարող է մեկ մեկ չստացվի փորձեք եթե չէ ուրեմն ստիպված ձեռքով նաստրոյկա արեք

Ավելացվել է 16 րոպե անց
MMS` ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

[20:28] 12 Հոկտեմբերի, 2007

http://www.armgsm.am/images/logo.gif
՚ԱրմենՏելՙ- ի բաժանորդները այսուհետ կարող են MMS հաղորդագրություններ փոխանցել: Այսօր տեղի ունեցավ նոր ծառայության շնորհանդեսը: Սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ՚ԱրմենՏելՙ-ը MMS հաղորդագրությունների փոխանցման փորձնական-կոմերցիոն շրջան է իրականացնում, ինչը նշանակում է , որ այս ընթացքում քաղաքացիները կարող են միմյանց անվճար MMS-ներ ուղարկել:

MMS-ը հնարավորություն է տալիս ստանալ եւ ուղարկել գունավոր տեքստեր և պատկերներ, անիմացիա, երաժշտական աուդիո-ֆայլեր ինչպես հեռախոսներին այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցեներին:

Փորձնական ժամանակահատվածում MMS հաղորդագրություններ կարելի է փոխանակել միայն ՚ԱրմենՏելիՙ բջջային ցանցում:

Նշենք, որ շնորհանդեսին լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանվեցին հեռախոսահամարներ` առաջարկելով ՚Էրեբունի-Երեւանՙ տոնակատարությա շրջանակներում ուղարկել Երեւանի լուսանկարներեր: ՚ԱրմենՏելՙ-ը հաղթողին խոստանում է անակնկալ- մրցանակ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=53279

Sunun
24.10.2007, 08:38
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ կանխավճարային բաժանորդները կարող են արդեն օգտվել CAMEL Ռոումինգի ծառայություններից Միացյալ Արաբական Էմիրությունների DU ցանցում

Sunun
24.10.2007, 13:28
Ի դեպ կարող եք ՄՄՍ ուղարկել նաև E-mail-ից հասցեն նշելով [email protected]

Sunun
25.10.2007, 22:07
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆՏԵԼԸ տեղեկացնում է, որ
*143*heraxosahamar#(harcum veralicqavorman kam zangaharelu hamar) ev
*145*heraxosahamar*gumari chap@#(hashvekshiric gumar poxancelu hamar) համարները
գտնվում են դեռ տեստային ռեժիմում և խորհուրդ չի տրվում մինչև պաշտոնական ներկայացումը օտվել այդ ծառայություններից

Sunun
26.10.2007, 17:14
ՆՈՐ ԱԿՑԻԱ ԱՐՄԵՆՏԵԼ-ից
Գնելով ԱՐՄԵՆՏԵԼ-ի սպասարկման կենտրոններից Մեկ ԱՐՄԵՆՏԵԼԻ Կանխավճարային համար երկրորդը կստանաք անվճար նվեր

Sunun
01.11.2007, 17:19
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 2-ից ԱՐՄԵՆՏԵԼ ՄՈԲԱՅԼԻ կանխավճարային բաժանորդների համար բացվել է CAMEL Ռոումինգ Բանգլադեշի AKTEL ցանցում մանրամասն այստեղ http://www.armgsm.am/arm/news/newsshow.php?aid=119

Sunun
05.11.2007, 15:49
Նոր տարիֆային պլան ԱՐՄԵՆՏԵԼ-ից` Տարիֆ "ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ"

http://img252.imageshack.us/img252/3889/girl3x6fv1.th.jpg (http://img252.imageshack.us/my.php?image=girl3x6fv1.jpg)

Հյաստանի տարածքում, բայց ոչ Երևանում զանգի մեկ րոպեն կարժենա 9 դրամ Հանրապետություն տարիֆային պլանում

39 դրամ Հայաստանի այլ բջջային և քաղաքային ցանցերի համար

Երևանում 99 դրամ բոլոր ուղղություներով

Միանալու համար հավաքել 067408006 և զանգ
Տարիֆային պլանի անցումը արժի 300 դրամ

Գումարը գանձվում է ըստ վարկյանների

Sunun
06.11.2007, 13:44
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 6-ից տարիֆային պլանի փոփոխությունը ԱՐՄԵՆՏԵԼԻ ցանցում կարժենա 150 դրամի փոխարեն 300 դրամ

Kheranyan
14.11.2007, 17:01
Հարգելի Sunun, ոչ մի անձնական բան չունեմ քո հանդեպ, պարզապես որպես Դար ակումբում Արմենտել ՓԲԸ ներկայացուցիչ, դիմում եմ քեզ, հուսալով որ միգուցե դու գիտես թե ինչու է այդքան անպատասխանատու Արմենտել ՓԲԸ -ն:angry, զայրույթս կայանում է նրանում, որ տվյալ կազմակերպությունը անջատել է բաժանորդի, տվյալ դեպքում իմ, քաղաքային հեռախոսագիծը ասելով թե պարտքերի պատճառով, սակայն որևէ բաժանորդ անկարող էր կատարել քաղաքային հեռախոսագծի գծով մուծումներ մինչև երեկ երեկոյան ժամը 17:00, քանի որ բացակայում էին պարտքերի վերաբերյալ բազաները թե հայփոստի բաժանմունքներում, թե ցանկացած բանկերում և կամ այլ տեղ որտեղ ընդունում են վարձավճարներ, և տվյալ պարագայում նրանք անջատում են հեռախոսը դեռ երեկվանից(ասեմ նաև որ ես բացարձակապես պարտք չունեմ և միշտ յուրաքանչյուր ամսվա 15-17ը կատարել եմ բոլոր տեսակի մուծումները և երբևէ իմ հեռախոսը չի անջատվել): Բողոքս ներկայացնում եմ քեզ, քանզի Ձեր կազմակերպության համապատասխան աշխատակիցները լայաղ չեն անում հեռախոսով պատասխանել, ասելով եկեք և տեղում պարզեք, իսկ ես այնքան էլ պարապ չեմ, որ մի ֆիրմայի անպատասխանատու քայլերի համար գնամ հասնեմ տվյալ կազմակերպություն և պարզեմ իրենց անպատասխանատվության պատճառները::angry

Հրագանքներով՝ դժբախտաբար, բայց ստիպված Արմենտել ՓԲԸ մալուխային ցանցի բարկացած :angry բաժանորդ:

Sunun
14.11.2007, 18:20
Հարգելի Kheranyan ես հասկանում են Ձեր զայրույթը ուղղակի համարը ԱՐՄԵՆՏԵԼԻ մեր նոր համակարգը անջատում և միացնում է ավտոմատ և ոչ մեկ չի կարող միջամտել դրան դա արված է օբյեկտիվության համար, որ ոչ մեկ ոչ մեկի համարը ծանոթով չմիացնի կամ հակառակը, ուղղակի համակարգը նոր է տեղադրվել և այս ամիս այսպիսի խնդիր է ծագել որն արդեն լուծում ստացավ հայտնում եմ Ձեր ներողամտությունը և ամեն ինչ արվում է հիմա հետագայում այդպսի բան չկրկնվելու համար

Ավելացվել է 1 րոպե անց
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ Ձեր գնած ՍՄՍ փաթեթների բալանսը կարող եք ստուգել հավաքելով *109# OK

Sunun
16.11.2007, 14:11
ԵՐԵՔ ՑՆՑՈՂ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆՏԵԼԻՑ
ՁԱՅՆԱՅԻՆ ՓՈՍՏ, ՈՎ Է ԶԱՆԳԵԼ ԿԱՄ Միշտ Կապի մեջ

Ձայնաին փոստը ակտիվացնելու համար զանգահարել
Հայերեն ձայնային փոստ 067409011
Ռուսերեն ձայնային փոստ 067409012
Անգլերեն ձայնային փոստ 067409013
Ապաակտիվացնելու համար 067409010
Ձայնային փոստը լսելու համար զանգահարել 0600 կամ 8 000 0600 ծածկագիրը 1111 որը խորհուրդ է տրվում փոխել
Արժեքը օրեկան 10 դրամ բաժանորդավճար և հաղորդագրության մեկ րոպեի լսումը արժի զանգ դեպի ԱՐՄԵՆՏԵԼԻ բջջային ցանց արդեն կախված թե ինչ տարիֆային պլանից է բաժանորդը օգտվում…

Ով ե զանգել կամ Միշտ կապի մեջ, որն էլ ներառում է իր մեջ երկու ծառայություն է 1-ին, երբ դուք անհասանելի եք կամ անջատված է ձեր հեռախոսը միացնելուց հետո ձեզ ՍՄՍ կգա տեղեկացնելով թե ով է Ձեզ զանգահարել քանի անգամ և վերջին անգամ ժամը քանիսին այդ նույն ժամանակ ծառայություն է 2-րդ Ձեզ զանգահարող բաժանորդին ՍՄՍ կգնա տեղեկացնելով, որ դուք արդեն հասանելի էք, եթե ուզում եք անջատել տեղեկացումը ապա հավաքեք 067409401
Միշտ կապի մեջ ծառայությունը միացնելու համար հավաքել 067409501
Ծառայությունը ԱՆՎՃԱՐ Է

Ներսես_AM
16.11.2007, 15:27
Արժեքը օրեկան 10 դրամ բաժանորդավճար և հաղորդագրության մեկ րոպեի լսումը արժի զանգ դեպի ԱՐՄԵՆՏԵԼԻ բջջային ցանց արդեն կախված թե ինչ տարիֆային պլանից է բաժանորդը օգտվում…

Բայց սիրում եմ ելի Արմենթելի հրաշքները: Հաղորդագրություն լսելը վճարովի :D:D:D

Համաձայնեմ 100%-ով: Ցնցող ծառայություն է, ինչ խոսք, ով կարող է ասել որ ցնցող չէ: :D

Sunun
17.11.2007, 09:25
ԱՐՄԵՆՏԵԼԻ սպասարկման և ԱՐԱԳ սպասարկման կենտրոնների հասցեները

http://img117.imageshack.us/img117/7951/22ic3.jpg

Sunun
22.11.2007, 19:05
Նոր տարիֆային պլան ԱՐՄԵՆՏԵԼ-ից կանխավճարային բաժանորդների համար
«ԵՐԵԽԱՆԵՐ»

Զանգերը Հայաստանի տարածքում 59 դրամ
Զանգ սիրելի համարին 29 դրամ
ՍՄՍ դեպի Արմենտել 10 դրամ
Դեպի Հայաստանի այլ ցանցեր 20 դրամ
Միջազգային 30 դրամ
Յուրաքանչյուր մեկ րոպե Արմենտելից ստացած մուտքային զանգի դեպքում բաժանորդի հաշվին կավելացվի 9 դրամ, բայց գումարը ավելացված օրեկան չի կարող գերազանցել 90 դրամը և այն պետք է օգտագործել հենց այդ օրվա ընթացքում

Մինալաու համար հավաքել 067408007 և զանգ, միացման վճարը 300 դրամ

Sunun
22.11.2007, 19:54
Ի դեպ «Երեխաներ» տարիֆային պլանի լրացուցիչ հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հացսեով http://www.armgsm.am/arm/news/newsshow.php?aid=121

Egern.net
22.11.2007, 20:55
շատ լավ է :) միայն մի բան. այդ 300 դրամը ամեն ամիս պետք է տա՞լ

Sunun
22.11.2007, 22:02
Ոչ գումարը գանձվում է մեկ անգամ

Sunun
29.11.2007, 08:46
Չէ գումարը գանձվում է վարկյաններով

Ավելացվել է 11 րոպե անց
Հարգելի բաժանորդներ
Նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ 01.12.2007 շաբաթ օրը ժամանակավորապես կդադարեցվի Վազգեն Սարգսյան 6 հասցեով գտնվող սպասարկման կենտրոնի աշխատանքը, նախատեսվում է, որ նոր շենքում աշխատանքները կսկսվեն երկուշաբթի 03.12.2007
Ի դեպ ահա նոր շենքի հասցեն և լուսանկարը
Հյուսիսային պողոտա` շինություն 6/12

http://img408.imageshack.us/img408/6973/armde9.jpg

Ավելացվել է 15 րոպե անց
Ի դեպ ամբողջովին փոխվել և թարմացվել է ԱՐՄԵՆՏԵԼ-ի ՎԱՓ կայքը այցելեք http://wap.armentel.com

Sunun
01.12.2007, 16:39
Դեկտեմբերի 1-ից ԱՐՄԵՆՏԵԼԻ ցանցում ուղղարկված մեկ ՄՄՍ-ը կարժենա 50 դրամ

Cassiopeia
01.12.2007, 16:42
Դեկտեմբերի 1-ից ԱՐՄԵՆՏԵԼԻ ցանցում ուղղարկված մեկ ՄՄՍ-ը կարժենա 50 դրամ


Իսկ դեպի Վիվասե՞լ, կամ դո՞ւրս:think

Sunun
01.12.2007, 16:44
Դեռ ՄՄՍ-ը գործում է ԱՐՄԵՆՏԵԼԻ ցա.նցում, բայց արդեն միջազգային պայմանագրերը սկսվել են կնքվել

091
01.12.2007, 20:39
Արմենտելը ինչպես կարող է բացատրել այն փաստը որ իր բաջանորդները հայաստանի տարածքի մեծ մասում հայտնվում են թուրքական օպերատորների ցանցում, շատ լավ է որ արմենտելը իր կանխավճարային բաժանորդներին տրամադրում է ավտոմատ ռոումինգ, բայց մի քիչ տարօրինակ է սեփական երկրում օգտվել միջազգային ռոումինգից:
Պարզ ե որ մեր երկրում թուրքական օպերատորները չեն տեխադրել բազային կայաններ, բայց ինչպես բացատրել որ իրենց բազային կայաններից ազդանշանը տարածվում է դեպի մեր երկիր 25-30կմ, իսկ մեր երկրում տեղադրված արմենտելի բազային կայաններից այդ նույն ազդանշանը չի հասնում մեր երկրի սահմանները, օրինակ Արմավիր քաղաքից դեպի հայ թուրքական սահմանի ուղղությամբ շարժվելիս, երբ Արմավիրից հեռացել ես 2-3կմ (որտեղ տեղադրված են արմենտելի բազային կայաններ) իսկ մինչև հայ թուրքական սահման հասնելը դեռ կա 17-18 կմ արդեն հայտնվում ես թուրքական օպերատորների ցանցում:

Sunun
07.12.2007, 19:21
Հարգելիներս ԱՐՄԵՆՏԵԼԸ SIEMENS-ից անցում է կատարում SONYERICSSON-ի այդ իսկ պատճառով մինչև դեկտեմբերի կեսերը հնարավոր են ժամանակավոր խափանումներ մեր ցանցում, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը

091
09.12.2007, 17:00
Արմենտելը ինչպես կարող է բացատրել այն փաստը որ իր բաջանորդները հայաստանի տարածքի մեծ մասում հայտնվում են թուրքական օպերատորների ցանցում, շատ լավ է որ արմենտելը իր կանխավճարային բաժանորդներին տրամադրում է ավտոմատ ռոումինգ, բայց մի քիչ տարօրինակ է սեփական երկրում օգտվել միջազգային ռոումինգից:
Պարզ ե որ մեր երկրում թուրքական օպերատորները չեն տեխադրել բազային կայաններ, բայց ինչպես բացատրել որ իրենց բազային կայաններից ազդանշանը տարածվում է դեպի մեր երկիր 25-30կմ, իսկ մեր երկրում տեղադրված արմենտելի բազային կայաններից այդ նույն ազդանշանը չի հասնում մեր երկրի սահմանները, օրինակ Արմավիր քաղաքից դեպի հայ թուրքական սահմանի ուղղությամբ շարժվելիս, երբ Արմավիրից հեռացել ես 2-3կմ (որտեղ տեղադրված են արմենտելի բազային կայաններ) իսկ մինչև հայ թուրքական սահման հասնելը դեռ կա 17-18 կմ արդեն հայտնվում ես թուրքական օպերատորների ցանցում:

Armeno
09.12.2007, 17:03
Rouming-ի հետ կապված մի հարց էլ ես տամ. Եթե ես ռոումինգում եմ, և ինձ զանգում է արմենթելի բաժանորդը, որը հայաստանում է, ի՞նչ արժի մեկ րոպե խոսալը, ինձ զանգողի համար

Sunun
09.12.2007, 19:24
Հաշշվում է որպես զանգ դեպի Արմենտելի բջջային, իսկ ավտոմատ ռումինգի հարցով զբաղվում են այդ հարցը լուծվում է

091
09.12.2007, 23:00
իսկ ավտոմատ ռումինգի հարցով զբաղվում են այդ հարցը լուծվում է

Իսկ ե՞րբ կլուծվի

Sunun
09.12.2007, 23:33
Ամբողջական միգրացիան ավարտելուց հետո, ստույգ ժամկետ կներեք չեմ կարող ասել

Tigran Adunts
11.12.2007, 12:27
Ժող ջան միանգամից կապի ավտոմատ ռեժիմը անջատեք դրեք "manual", ու Թուրքիայի սահմանին մոտ անցնելուց ռումինգ չի լինի:

091
11.12.2007, 20:40
Ժող ջան միանգամից կապի ավտոմատ ռեժիմը անջատեք դրեք "մանուալ", ու Թուրքիայի սահմանին մոտ անցնելուց ռումինգ չի լինի:

Հա այդ դեպքում (manual) ռոումինգը չի միանում, բայց քանի որ սահմանամերձ շրջանների մեծ մասում արմենտելի ազդանշանը թույլ է թուրքական օպերատորների ազդանշանից ապա հեռախոսը նորից մտնումա թուրքական ցանց բայց չի գրանցվում այդ ցանցերում ու հեռախոսի դիսփլեյին անընդհատ "հայտնվումա" select net? կամ նմանատիպ այլ արտահայտություն: Այս խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում եթե արմենտելը սահմանամերձ շրջաններում տեղադրի անտենաներ:

PS. Թուրքական օպերատորները իրենց անտենաները տեղադրել են սահմանին այնքան մոտ որ պարզ երևում են մեր կողմից, ի դեպ մեր կողմից էլ սահմանին շատ մոտ իր անտենաներն է տեղադրում վիվան:

Sunun
11.12.2007, 20:42
Վիվան Չգիտեմ, բայց վոր մենք դնում ենք էդ հաստատ

091
11.12.2007, 20:48
Վիվան Չգիտեմ, բայց վոր մենք դնում ենք էդ հաստատ

Դնում եք, բայց որտեղ՞

Sunun
11.12.2007, 20:50
Բոլոր շրջաններում և գյուղերում

Cassiopeia
12.12.2007, 16:00
Ի՞նչ տարբերություն GPRS Wap-ի և GPRS Internet-ի մեջ:
(իհարկե, բացի գնային տարբերությունը)

Sunun
12.12.2007, 16:23
GPRS Wap-ը մենակ կարա վապ կայքեր նայի հիմանկանում հին հեռախոսների մեծ մասը մենակ դրա հնարավորությունը ունեն, իսկ GPRS Internet-ը սովորական ինտերնետն է հեռախոսում և բացի այդ նայեվ հեռախոսը կարելի է օգտագործել որպես մոդեմ համակարգչով ինտերնետ մտնելու համար

Cassiopeia
12.12.2007, 16:26
GPRS Wap-ը մենակ կարա վապ կայքեր նայի հիմանկանում հին հեռախոսների մեծ մասը մենակ դրա հնարավորությունը ունեն, իսկ GPRS Internet-ը սովորական ինտերնետն է հեռախոսում և բացի այդ նայեվ հեռախոսը կարելի է օգտագործել որպես մոդեմ համակարգչով ինտերնետ մտնելու համար

Samsung E-900 - GPRS-Internet-ի հնարավորություն ունի՞
Եվ GPRS-Wap-ը րոպեով է հաշվարկվո՞ւմ…

Sunun
12.12.2007, 16:39
E900 ունի, ոչ երկուսն էլ հաշվվում է տրաֆիկով

Աթեիստ
12.12.2007, 18:39
GPRS Wap-ը մենակ կարա վապ կայքեր նայի հիմանկանում հին հեռախոսների մեծ մասը մենակ դրա հնարավորությունը ունեն, իսկ GPRS Internet-ը սովորական ինտերնետն է հեռախոսում և բացի այդ նայեվ հեռախոսը կարելի է օգտագործել որպես մոդեմ համակարգչով ինտերնետ մտնելու համար

Ես Nokia 6610 մոդելի հեռախոսի մեջ (նշեմ, որ շատ հին մոդել է) ինստալ էի արել Opera և Wap-ով բացում էի ցանկացած կայք (բացի հայերենալեզու կայքերից, իհարկե):

Ցանկացած հեռախոսով մտեք mobile.opera.com կայք, և կայքն ինքը Ձեզ կառաջարկի Ձեր հոռախոսին համար տարբերը քաշել:

Tigran Adunts
12.12.2007, 19:28
Ժող ջան էտ wap-ից զգույշ մնացեք!
Նախ 10 կբ 30 դրամ արժի, հետո էլ հաշիվդ ուշացումով ա պակասում չես ջոկում:
Մի օր տենց հաշիվս 900-ից դառավ -300 :D

Sunun
17.12.2007, 13:52
ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ԱՐՄԵՆՏԵԼ-ից

Այսօրվանից մինչև փետրվարի 28-ը ուղղարկեք SMS դեպի Արմենտելի ցանց գտնվելով Երեխաներ տարիֆային պլանում ընդամենը 2 դրամով և ուղղարկեք MMS Արմենտելի ցանկացած տարիֆային պլանում գտնվող քարտից ԱՐՄԵՆՏԵԼԻ ցանց ընդամենը 2 դրամով

Ավելացվել է 8 րոպե անց
Ի դեպ մոռացա ավելացնել, որ Պայմանագրային քարտերի համար ՄՄՍ-ը մինչև փետրվարի 1-ը անվճար է

Sunun
20.12.2007, 17:14
Եվս մեկ նվեր ԱՐՄԵՆՏԵԼ-ից Այսուհետ Պայմանագրային բաժանորդները իրենց սիրելի համարների հետ կարող են խոսել ընդամենը 24 դրամով պլյուս 300 դրամ ամսավճարը

Ավելացվել է 2 րոպե անց
Armeno
Այսինքն մի րոպե զանգում են ոչ մի փող էլ չի ավելանում

Ոչ ավելանում է ուղղակի 24 հետո այլեվս չօգտագործված բոնուսները չեն ջնջվում այլ մնում են հետագայում օգտագործելու համար

Ներսես_AM
21.12.2007, 00:13
Sunun-ին հարց:
Ինձ կբացատրեք թե ինչ տրամաբանությամբ է Ձայնային կամուրջ քարտով օգտվելու ժամանակ. Արմենտելը զանգ գնալու ժամանակ փող գանձում: հենց նոր քարտի վրա 2 րոպե կար, զանգում էի Ռուսաստան բջջային: Մինչև զանգը գնաց ասեց որ քարտս վերջացավ:

Հ.Գ. Զզվում եմ Արմենթելից: :[ Ամեն կերպ մարդկանց քցելնա էտ կամպանիայի նշանաբանը: :[

Sunun
22.12.2007, 08:39
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մետրո Երիտասարդական և Գարեգին Նժդեհ կայարաններում ԱՐՄԵՆՏԵԼԸ հաստատել է գերազանց որակի կապ այնպես, որ վայելեք խոսակցության հաճույքը արդեն նայեվ մետրոյում

Կներեք Ձայնաին կամուրջի հետ ես կապ չունեմ, իսկ Երեխաների վերաբերյալ նշեմ միայն ԱՐՄԵՆՏԵԼ-ի բջջայինից

Sunun
28.12.2007, 17:53
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՍՏԱՑԱՎ 99 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈԴԸ: «Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ» ԴԻՄԵԼ Է 55-Ի ԵՎ 77-Ի ՀԱՄԱՐ

«Արմենտել» ընկերությունը 99 տարածաշրջանային կոդը զբաղեցնելու թույլտվություն ստացավ: Համապատասխան որոշումն այսօր կայացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Ինչպես տեղեկացրեց գործով զեկուցող, ՀԾԿՀ անդամ Գևորգ Գևորգյանը, դրա փոխարեն ընկերությունը հրաժարվել է նախկինում ստացած և այդպես էլ չօգտագործած 92 կոդից:
«Արմենտելի» քաղաքականության կարգավորման հարցերով տնօրեն Հայկ Ֆարամազյանի տեղեկացմամբ, 91 կոդի գրեթե բոլոր համարները զբաղեցված են: Նոր կոդով հեռախոսահամարները կսկսեն իրացվել արդեն հունվարի կեսերից:
Միևնույն ժամանակ բջջային կապի մյուս օպերատորը` «Ղ-տելեկոմը» դիմել էր 93 և 94, իսկ «Արմենտելը»` 91 կոդը զբաղեցնելու հայտով: Զեկուցողի խոսքերով, ներկայումս ընկերություններն արդեն օգտագործում են այդ կոդերը, բայց` առանց համապատասխան իրավական փաստաթղթի` Միջազգային հեռահաղորդակցության միությունում գրանցման հիման վրա:
Բջջային կապի երկու օպերատորների նշված հայտերը ՀԾԿՀ-ին ներկայացվել համապատասխանաբար այս տարվա հոկտեմբերին և նոյեմբերին: Դեկտեմբերին «Ղ-Տելեկոմը» լրացուցիչ դիմել է 99 կոդը զբաղեցնելու հայտով:
Ինչպես տեղեկացրեց «Ղ-Տելեկոմի»` իրավական հարցերով խորհրդատու Վահան Հարությունյանը, երկու ընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու և հետագայում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով «Ղ-Տելեկոմը» խնդրում է իրեն թույլ տալ զբաղեցնել 55 և 77 կոդերը:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խոստացավ «Ղ-Տելեկոմի» հայտն այդ իմաստով դիտարկել:

Աղբյուր` Panorama.am

Sunun
28.12.2007, 23:13
Շատ շուտով սպասեք ՀԱՅԱՍՏԱՆԻ N1 ՕՊԵՐԱՏՈՐ-ի նոր անակընկալներին

Ավելացվել է 3 րոպե անց
Ի դեպ չմոռանաք ստուգել Ձեր հաշիվը քանի որ ԱՐՄԵՆՏԵԼ-ը մինչև հունվարի 14-ը 100-300 դրամ է նվիրում իր բաժանորդների մեծ մասին, բացի այդ արդեմ կարող եք օն-լայն վճարումներ կատարել և օն-լայն լիցքավորել ձեր կանխավճարային քարտը «ՀԱՅԲԻԶՆԵՍ» և «ԱԿԲԱ» բանկերի ցանկացած մասնաճյուղերում

Sunun
13.01.2008, 16:45
Ժող ջան ամսի 20.-ին Ընկերներ տարիֆային պլանը չի վերջանալու ուղղակի այդ օրվանից սկսած նրան նոր բաժանորդներ այլևս չեն կարող միանալ, իսկ ով կմնա այդ տարիֆային պլանում կշարունակի անժամկետ օգտվել դրանից

_DEATH_
14.01.2008, 18:42
Իսկ GPRS-ի մասին ո՞րտեղ կարամ մանրամասն կարդամ

Sunun
14.01.2008, 18:50
http://www.armgsm.am/arm/services/gprs.php

_DEATH_
19.01.2008, 13:38
Արմենտելից առաջին անգամ եմ օգտվում, ասեմ տպավորություններս, նախ քարտը ուղիղ մեկ միլիմետր կարճա :(, կամերայով ակտիվ խաղեր խաղալուց ճտ-ճտ ձենա գալիս, չգիտեմ կարողա մենակ իման տենց, բայց խի՞՞ :think
Հետո armgsm-ը am zone չի :( փողերս էթումա հավեսով ի տարբերություն vivacell-ի սաղ օրը մտնում եմ 2 դրամա էթում, արդեն 300 տարավ մի քանի էջ եմ բացել :(


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մետրո Երիտասարդական և Գարեգին Նժդեհ կայարաններում ԱՐՄԵՆՏԵԼԸ հաստատել է գերազանց որակի կապ այնպես, որ վայելեք խոսակցության հաճույքը արդեն նայեվ մետրոյում

Մի հատ էլ մեր լիֆտի մեջ դրեք էլի :(, վիվայով հանգիստ խոսում էի լիֆտի մեջ, էս գո-յով հենց դռները փակվավ կապը կորավ :D, ի միջաելով երկու հատ անտենայա պետք, հեսա երկրորդ լիֆտը սարքելու են :D
Էտ սակագնային պլանի անցնելու գները խիա փոփոխվել, նոյեմբերի քանիսն էր, նոր կարդացի Sunun-ի գրածը, cache-ը բացեցի դրանից հետոյվա էջ գտա գրած էր 150 դրամ: 150 էք դրել 150 պտի մնա, ոչ մի իրավունք չունեք փոխելու: Վիվան ճիշտա 300 էր դրել 300 էլ մնացելա, 600 չի դառել, ինչը չի կարելի ասել արմենտելի մասին
150 300 ով գիտի հեսա կդառնա 600
Հետո փորձեցի սմս ուղարկեմ փորձնական ինքս ինձ, ՍՄՍ ծառայության կենտրոնի համարը մոռացել էի փոխել, փոխեցի ռեստառտ տվեցի, նամակս չեկավ :angry, կոոորավ, վիվայով փորձել եմ եկելա: Հետո մեկի հեռախոսի վրա տեսել էի ժամկետը սպառվելուց հետո գրած էր բեսսռոչնո, չնայած գրքույկի մեջ կարդացի գրած էր 3 ամիս, գոնե վիվայի նման 6 լիներ :( Մնացածը չգրեմ :( հավեսս փախավ…

Քարտը վերցրել էի gprs-ին միանալու համար, բայց չեմ ուզում հերթական հիասթափությունը ապրել: Հարցս տամ եթե իմ մտածածի նմանա քարտը մկռատով կտռտելու եմ քցեմ:
Եթե հիմա gprs-ը միացնեմ ինտերնետ և html-ի և wap-ի 1 mb-ը 90 դրամա լինելու, թե տարբերությունա դրվելու պռոտոկոլների միջև ու
wap-ի 10 kb-ը 30 դրամ լինի :[

Մի հատ անտանելի բան էլ նոր նկատեցի լոգոն մեծատառերով ARMENTEL, ես ուղակի ալերգիա ունեմ նման գրելաձևից, չէև կարելի վիվայի նման նորմալ մարդավարի գրել VivaCell

Աթեիստ
19.01.2008, 13:47
Մի հատ անտանելի բան էլ նոր նկատեցի լոգոն մեծատառերով ARMENTEL, ես ուղակի ալերգիա ունեմ նման գրելաձևից, չէև կարելի վիվայի նման նորմալ մարդավարի գրել VivaCell

Եթե ես ճիշտ եմ հասկացել, ապա, եթե հեռախոսն ունի GPRS, ապա Access Point-ը նշվում է Internet.armentel.am և wap ու www էջերը բացվում են GPRS պրոտոկոլով:
Իսկ հին հեռախոսներում Access Point-ը նշվում է wap.armentel.am, գինն էլ աճում է:
Ամենահին հեռախոսների համար կա նեև wap-ի dialup տարբերակը, որը դեպքում գանձվում է 24դր 1 րոպե-ի համար, արագությունն էլ 9600bps:

_DEATH_
19.01.2008, 13:55
Եթե ես ճիշտ եմ հասկացել, ապա, եթե հեռախոսն ունի GPRS, ապա Access Point-ը նշվում է Internet.armentel.am և wap ու www էջերը բացվում են GPRS պրոտոկոլով:
Իսկ հին հեռախոսներում Access Point-ը նշվում է wap.armentel.am, գինն էլ աճում է:
Ամենահին հեռախոսների համար կա նեև wap-ի dialup տարբերակը, որը դեպքում գանձվում է 24դր 1 րոպե-ի համար, արագությունն էլ 9600bps:

Հեսա փորձեմ, բայց խայտառակ գներա 10 kb-ը 30 դրամ, եթե ճիշտ ես հասկացել լավա, բայց վախում եմ մի կեժամ wap էջեր բացեմ մի քանի հազար էթա :D , ախր html էջերը համեմատաբար ծանր են, հավես չի լինի մտնել:
Մի բան էլ նոր նկատեցի հաշիվը ստուգելուց նենց տպավորությունա ստեղծվում, որ 102 եմ զանգում, ոստիկանությունն եմ հիշում նեռվայնանում:

Աթեիստ
19.01.2008, 14:20
Նոր նկատեցի, որ բոլոր ծանոթներիս հեռախոսներում փոխել էի, իսկ իմ հեռախոսում Access Point-ը մոռացել, թողել էի wap, 1 ամիս շարունակ օգտվել եմ ինտերնետից (ավելի հաճախ www էջերից): Գումարը եկել է wap-ի գներով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Եթե GPRS-ի պարամետրեր ստացել եք sms-ով, անպայման փոխեք access point-ը wap-ից internet-ի:

Sunun
19.01.2008, 20:16
69 դրամ Բոլոր ԱՊՀ երկրներում գործող ԲԻԼԱՅՆԻ ցանց

Armeno
19.01.2008, 20:20
բա տեղականը՞, մեկ էլ որ ԱՊՀ զանգեմ, բայց բիլայն չլին, ուրեմն սովորական ա հշվվում

Ձայնալար
21.01.2008, 17:07
Արմենտելը արդեն լրիվ ա չափը անցել: Փաթեթի վրա 36 000 պարտք են գրել: Բոլոր վճարումների կտրոնները հավաքել տարել ենք, բանի տեղ չեն դնում: Հիմա երկու տասնյակից ավել մարդ զրկված են հեռախոսակապից:
Հարգելի Sunun, խնդրում եմ ասեք ու՞մ հետ կարող եմ խոսել, ով է պատասխանատու նպանատիպ հարցերի համար: Եթե որևէ պատասխանատու անձի աշխատանքային հեռախոսահամար տաք շատ շնորհակալ կլինեմ:

Sunun
21.01.2008, 17:14
Զանգեք 0611 և պահանջեք միացնել մենեջերին

Ուրվական
21.01.2008, 17:21
Արմենտելը արդեն լրիվ ա չափը անցել: Փաթեթի վրա 36 000 պարտք են գրել: Բոլոր վճարումների կտրոնները հավաքել տարել ենք, բանի տեղ չեն դնում: Հիմա երկու տասնյակից ավել մարդ զրկված են հեռախոսակապից:
Հարգելի Sunun, խնդրում եմ ասեք ու՞մ հետ կարող եմ խոսել, ով է պատասխանատու նպանատիպ հարցերի համար: Եթե որևէ պատասխանատու անձի աշխատանքային հեռախոսահամար տաք շատ շնորհակալ կլինեմ:

Ես ամենայն ուշադրությամբ հետևելու եմ, թե այս խնդիրն ինչպես է լուծվելու: Հույս ունեմ, որ լավ կլինի:

Ձայնալար
21.01.2008, 17:24
Զանգեք 0611 և պահանջեք միացնել մենեջերին

Ո՞նց զանգեմ հեռախոսս կոշկել են

Քաղաքային համար կարո՞ղ եք տալ

Sunun
21.01.2008, 17:25
քաղաքայինից զանգի 0 8000 0611

Ձայնալար
21.01.2008, 18:11
Ես ամենայն ուշադրությամբ հետևելու եմ, թե այս խնդիրն ինչպես է լուծվելու: Հույս ունեմ, որ լավ կլինի:

Հույսդ կտրի Գոռ ջան, ոչ մի բան չեն կարում ասեն: Ասում ա պարտքը հուլիսից ա եղել ու տենց ամեն ամիս գումարվել ա…միակ ելքը արմենտելից հրաժարվելն ա:angry Միհատ աղջիկա պատասխանում, ընդ որում ամեն 3 րոպեն մեկ կապը ընդհատվում ա մի 10 րոպե հետախոսը ականջիդ սպասում ես մինչև նորից կբարեհաճի պատասխանել: Ու պարզվում ա, որ իրանք ի վիճակի չեն ասել, թե փաթեթից ով ա պակաս մուծել:angry: Աբսուրդի գագաթնակետնել էն ա, որ մի մասիս մենակ ելքային զանգերն են արգելափակել, մի մասի համ ելքային համ մուտքայինը: Իսկ արմենտելում, երկարատև պայքարից հետո, տպել էին բոլոր ամիսների վճարումները և պարտքերը, բայց արի ու տես այդ վճարումների մի մասի վրա նշված չէ վճարողի հեռախոսահամարը, արդարացումն էլ այն է, որ դրա համար իբր թե ինչ-որ մարդիկ աշխատանքից ազատվել են: Մի խոսքով իզուր ժամանակի և ներվային բջիջների կորուստ :angry

Ուրվական
21.01.2008, 18:14
Հույսդ կտրի Գոռ ջան, ոչ մի բան չեն կարում ասեն: Ասում ա պարտքը հուլիսից ա եղել ու տենց ամեն ամիս գումարվել ա…միակ ելքը արմենտելից հրաժարվելն ա:angry Միհատ աղջիկա պատասխանում, ընդ որում ամեն 3 րոպեն մեկ կապը ընդհատվում ա մի 10 րոպե հետախոսը ականջիդ սպասում ես մինչև նորից կբարեհաճի պատասխանել: Ու պարզվում ա, որ իրանք ի վիճակի չեն ասել, թե փաթեթից ով ա պակաս մուծել:angry: Աբսուրդի գագաթնակետնել էն ա, որ մի մասիս մենակ ելքային զանգերն են արգելափակել, մի մասի համ ելքային համ մուտքայինը: Իսկ արմենտելում, երկարատև պայքարից հետո, տպել էին բոլոր ամիսների վճարումները և պարտքերը, բայց արի ու տես այդ վճարումների մի մասի վրա նշված չէ վճարողի հեռախոսահամարը, արդարացումն էլ այն է, որ դրա համար իբր թե ինչ-որ մարդիկ աշխատանքից ազատվել են: Մի խոսքով իզուր ժամանակի և ներվային բջիջների կորուստ :angry

Չեմ ուզում վիրավորած լինել կոնկրետ Արմենտելին: Հարգելի ակումբցիներ, հայեր, ահա մեր Արմենտելը՝ իր ողջ շուքով և վեհությամբ:

Sunun
21.01.2008, 18:43
Ուրեմն չգիտեմ հաշիվների հետ ինչ է կապված, բայց գիտեմ որ նոր համակարգը կտեղադրվի փետրվարին և բիլլինգի բոլոր հարցերը կլուծվեն ամեն մեկի հաշիվը առանձին կերևա թե ընթացիկ թե վերջնական և հուսով եմ այս հարցերը ֆինանսական վերջնական կլուծվի երևի հենց դրա հետ են կապված անջատումների խնդիրները քանի որ սկսվել է ՍԻՄ քարտերի միգրացիան նոր ԲԻԼԱՅՆԻ համակարգին

Ուրվական
21.01.2008, 18:47
Ուրեմն չգիտեմ հաշիվների հետ ինչ է կապված, բայց գիտեմ որ նոր համակարգը կտեղադրվի փետրվարին և բիլլինգի բոլոր հարցերը կլուծվեն ամեն մեկի հաշիվը առանձին կերևա թե ընթացիկ թե վերջնական և հուսով եմ այս հարցերը ֆինանսական վերջնական կլուծվի երևի հենց դրա հետ են կապված անջատումների խնդիրները քանի որ սկսվել է ՍԻՄ քարտերի միգրացիան նոր ԲԻԼԱՅՆԻ համակարգին

Դե Արմենտելի օպերատորներն էլ չգիտեն, էլի: Ու արդյունքում, մինչև ձեր սարքերն ուղղվեն, բաժանորդներին սենց բաներ պետք ա անե՞ն: Կարելի ա դատի տալ ձեր ֆիրմային՝ պատճառած վնասների համար: Ամեն ինչին չափ ու սահման կա:

Ձայնալար
21.01.2008, 18:50
Ուրեմն չգիտեմ հաշիվների հետ ինչ է կապված, բայց գիտեմ որ նոր համակարգը կտեղադրվի փետրվարին և բիլլինգի բոլոր հարցերը կլուծվեն ամեն մեկի հաշիվը առանձին կերևա թե ընթացիկ թե վերջնական և հուսով եմ այս հարցերը ֆինանսական վերջնական կլուծվի երևի հենց դրա հետ են կապված անջատումների խնդիրները քանի որ սկսվել է ՍԻՄ քարտերի միգրացիան նոր ԲԻԼԱՅՆԻ համակարգին

Հա, նույն բանը ասում էին հունվարի մասին: Հուսամ, որ գոնե փետրվարից այդ հարցը կլուծվի, չնայած դա կապ չունի, մեկա արմենտելը չի սովորի հաճախորդներին սպասարկել, երևի երբեմնի մենաշնորհը անվերադարձ փչացրել ա էդ ընկերությունը:

Sunun
23.01.2008, 21:47
ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԿԱՆԽԱՎՉԱՐԱՅԻՆ բաժանորդների համար
ՏԱՐԻՖ «ԱՊՀ»

Զանգեր դեպի Հայաստանի բոլոր ցանցեր և ԱՊՀ-ի բոլոր ցանցեր ընդամենը 69 դրամով, գումարը գանձվում է ըստ վարկյանների միանալու համար հավաքել 067408008
Միացման վարձը 300 դրամ

Sunun
07.02.2008, 13:51
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ POSTPAID համակարգի բաժանորդներին

2121 համարը այլևս չի գործելու, նոր համարն է 0674 որով կարող եք և ակտիվացնել ծառայությունները և իմանալ գումարը

Sunun
08.02.2008, 11:19
ՍԻՄ ՔԱՐՏԵՐԻ ընթացիկ հաշիվը տեսնելու համար հավաքել 067412

Sunun
08.02.2008, 11:29
Այո կարող են օգտվել նաև փաթեթի բաժանորդներինը և ցույց է տալիս միայն անհատական համարինը

Sunun
08.02.2008, 13:23
Ի դեպ ԱՐՄԵՆՏԵԼԻ նոր լիցքավորման քարտերի ծածկագիրը բաղկացած է 16 թվից այլ ոչ թե նախկինի նման 12 թվից, խնդրվում է լիցքավորման ժամանակ լինել ուշադիր

Sunun
08.02.2008, 13:44
Կարգավորվել է մաիլից ՄՄՍ ուղղարկելու հարցը կարող եք ուղղարկել [email protected] հասցեով

_DEATH_
08.02.2008, 14:28
Կարգավորվել է մաիլից ՄՄՍ ուղղարկելու հարցը կարող եք ուղղարկել [email protected] հասցեով

Էտ +-ը պարտադիրա՞՞, ինվալիդ մայլ հասցեա դառնում +-ի պատճառով:

Sunun
08.02.2008, 14:44
Այո

Ավելացվել է 31 վայրկյան անց
Hotmail-ov նորմալ աշխատում է

Ձայնալար
08.02.2008, 14:47
Էտ +-ը պարտադիրա՞՞, ինվալիդ մայլ հասցեա դառնում +-ի պատճառով:

«+» -ի փոխարեն «00» -ն չի անցնու՞մ:

Sunun
08.02.2008, 15:13
փորձիր կարողա

Cassiopeia
10.02.2008, 01:31
ՍԻՄ ՔԱՐՏԵՐԻ ընթացիկ հաշիվը տեսնելու համար հավաքել 067412
Իսկ այդ հեռախոսահամարին զանգն անվճար է… :think

Artgeo
10.02.2008, 21:50
Արմենթելը ռեբրենդինգի է պատրաստվում

http://beeline.am/

% Information related to '212.73.65.0 - 212.73.65.255'

inetnum: 212.73.65.0 - 212.73.65.255
netname: ARMENTEL
descr: Armenia Telephone Company is an organization
descr: providing telecommunication services in Armeina
country: AM
admin-c: AA5090-RIPE
tech-c: AA5090-RIPE
rev-srv: ns1.beeline.am
rev-srv: ns2.beeline.am
status: ASSIGNED PA
mnt-by: ARMENTEL-MNT
source: RIPE # Filtered

person: Arthur Adunts
address: 24/1 Azatoutyan Ave.
address: Yerevan 375014
address: Republic of Armenia
phone: +374 10 289834
fax-no: +374 10 289833
e-mail: [email protected]
e-mail: [email protected]
nic-hdl: AA5090-RIPE
mnt-by: ARMENTEL-MNT
source: RIPE # Filtered

% Information related to '212.73.64.0/19AS12297'

route: 212.73.64.0/19
descr: Armenia Telephone Company
descr: Republic of Armenia
origin: AS12297
mnt-by: ARMENTEL-MNT
source: RIPE # Filtered

% Information related to '212.73.65.0/24AS12297'

route: 212.73.65.0/24
descr: Armenia Telephone Company
descr: Republic of Armenia
origin: AS12297
mnt-by: ARMENTEL-MNT
source: RIPE # Filtered

BOBO
10.02.2008, 23:58
4. Բջջային հեռախոսի օգտագործումը որպես մոդեմ

Եթե GPRS ծառայություններն ակտիվացված են և կատարված են անհրաժեշտ կարգավորումները, ապա Դուք կարող եք օգտագործել Ձեր հեռախոսը որպես մոդեմ: Տեղադրեք Ձեր հեռախոսի մոդեմի դրայվերը համակարգչի վրա և կարգավորեք միացումը` օգտագործելով հետևյալ տվյալները.

Dial-up number : *99 # ( *99***1# )

Username: internet

Password: internet

Միացման կարգավորման ընթացքում անպայման նշեք մոդեմի ինիցիալիզացիայի տողը.

AT+CGDCONT =1,"IP","internet.armentel.am"

Խնդրում եմ ավելի մանրամասն, կոնկրետ որտեղ պտի գրվի?
Կցում եմ մոդեմի կոնֆիգուրացիայի ֆայլը (http://www.akumb.am/attachment.php?attachmentid=20889&stc=1&d=1202673466)

Sunun
11.02.2008, 17:14
0674-ով սկսվող համարների զանգը անվճար Է

Sunun
13.02.2008, 17:59
GPRS-ռոումինգ ԱՐՄԵՆՏԵԼԻ բաժանորդների համար ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԻԼԱՅՆԻ ցանցում արդեն հասանելի է

qlunG
13.02.2008, 21:50
Էս արմենտելի 067412 ինչու՞ է անկապ հաշիվ տալիս, իսկ 067413 էլ 1 դրամ։

Sunun
13.02.2008, 21:54
067412 շատ նորմալ է աշխատում թարմացումը կատարվում մինչև 24 ժամվա ընթացքում. իսկ 067413 կսկսվի հաշիվ ցուց տալ մ.յուս ամսվա սկզբից

Sunun
17.02.2008, 13:56
http://img523.imageshack.us/img523/8402/2numvs3.jpg

Barça
17.02.2008, 16:13
եթե դժվար չի մանրամասնի էլի, ըստ Արմենթելի ինչ տիպի համարներն են ընդգրկվում էս գովազդի կոնտեկստի մեջ?
ու մեկել գինը:
նախորոք շնորհակալ եմ:

Sunun
17.02.2008, 16:16
Արծաթե համարներ 1200 դրամ
Օր 099-163663 099-492727 այս կարգի

Sunun
27.03.2008, 11:47
Միացվել է ԱՐՄԵՆՏԵԼԻ ԱՌԱՋԻՆ 3G բազային կայանը ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ

Սաքուլ
27.03.2008, 21:04
Մի հատ հետքարքիր բան եմ իմացել:
Հավանաբր շատերդ եք օգտվել "Ձայնային կամուրջ" քարտերի ծառայությունից:
Եթե զանգում ես քաղաքային հեռախոսից` միայն գանձվում է այդ քարտի մեջի փողը, որը արդեն նախօրոք մուծել էիր:
Պարզվում է, եթե զանգում ես բջջային հեռախոսից` բացի այն, որ քարտիդ փողնա սպառվում, այլ նաև յուրաքանչյուր րոպեի համար բջջային հեռախոսիցդ գանձվում է 48 դրամ:
Լավ չի...

Մանե
30.03.2008, 18:20
Ո՞նց կարելի ա ապաակտիվացնել փակ համարը:esim

Sunun
30.03.2008, 19:55
Ո՞նց կարելի ա ապաակտիվացնել փակ համարը:esim

067409070

Sunun
31.03.2008, 21:45
Միջազգային ՍՄՍ ուղարկման հնարավորությունները մեծանում են

Արմենտելի բաժանորդները արդեն կարող են ՍՄՍ ուղարկել “1” կոդով սկսվող բաժանորդներին անկախ բջջային ցանցի ստանդարտից. Երկրների ցանկը

United States Grenada
Anguilla Guadeloupe
Bahamas Guam
Barbados Jamaica
Bermuda Montserrat
British Virgin Islands Puerto Rico
Canada St. Kitts
Canada St. Lucia
Cayman Islands St. Vincent
Dominica Turks and Caicos
Dominican Republic US Virgin Islands

Artgeo
01.04.2008, 15:24
Տեղադրեք �Իմ մեղեդին� զանգի միացման �անհետաքրքիր� ազդանշանի փոխարեն:

Ավելի քան 1300 նշանավոր հիթեր, հետաքրքիր ձայներ — ողջույններ ձեզ սպասում են մեր մեծ ձայնադարանում: Մեր նոր �Իմ մեղեդին (http://armgsm.am/arm/services/mymelody.php)� ծառայությունը թույլ է տալիս փոխարինել զանգի միացման ազդանշանը ձեր կողմից ընտրված երգով կամ ձայնով: Այն կլսեն ձեր մտերիմներն ու ընկերները` զանգահարելով ձեզ:

Միացրեք ծառայությունն անվճար` զանգահարելով 067411 — ստացեք հնարավորություն փոխարինելու զանգի միացման ազդանշանը յուրահատուկ երաժշտությամբ, ինչպես նա— նման երաժշտություն ուղարկել ձեր ընկերոջը` որպես նվեր:

Ակտիվացնելով ծառայությունը` ձեզ տրամադրվում է անձնական ձայնադարան, որտեղ դուք կարող եք պահպանել մինչ— 50 մեղեդի:

Կանխավճարային համակարգի բաժանորդների համար մեկ մեղեդու արժեքն է` 295 դրամ (ներառյալ ԱԱՀ): Հետվճարային համակարգի բաժանորդների համար, ընտրված մեղեդին տրամադրվում է անվճար:

Ստեղծեք ձեր անկրկնելի ոճը: Զարմացրեք �Իմ մեղեդիով�:

Սակագինը գործում է մինչ— 31.05.2008թ. ներառյալ, նշված ամսաթվից հետո այն կարող է փոխվել:

http://armgsm.am/arm/news/newsshow.php?aid=156

Ariadna
02.04.2008, 09:52
Էրեխեք, ինձ կարա՞ք բացատրեք իմ մեղեդին ծառայությունից ոնց օգտվեմ։ Ոնց որ գրած էր արեցի, սմս ստացա որ ծառայությունն ակտիվացված է, բայց դրանից հետո ինչ պետք ա անեմ, չեմ ջոկում։ :) Կանխավ շնորհակալ եմ;)

Sunun
05.04.2008, 13:41
Ահա այս բրենդի տակ ԱՐՄԵՆՏԵԼԸ -BEELINE Երկուշաբթի օրվանից կսկսի իր աշխատանքը
http://www.beeline.ua/img/_rebrand_/hp/logo_eng.gif

Ավելացվել է 11 րոպե անց
Արդեն պատրաստ է wap.beeline.am

Sunun
06.04.2008, 11:46
Արդեն պատրաստ է im.beeline.am
http://im.beeline.am/Images/hy_AM/comverse_logo.gif

Mencho
07.04.2008, 16:07
«10 րոպե» կամ 100 դրամ` որպես նվեր:
07 ապրիլ 2008
Կյանքում մեզ համար թանկ է հարազատների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն: Մենք ցանկանում ենք, որ այդ երջանիկ րոպեները Ձեզ մոտ լինեն է՛լ ավելի շատ:



Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ապրիլի 7-ին դուք կարող եք անվճար ստանալ Beeline ցանցում 10 րոպե խոսելաժամանակ կամ 100 դրամ փոխանցում Ձեր հաշվին: Համակարգը ավտոմատ կերպով ընտրում է հեռախոսահամարները, և երջանիկ կարող է դառնալ կանխավճարային համակարգի բաժանորդներից յուրաքանչյուրը, գուցե դա հենց Դու՛ք լինեք:



Բոնուսային գումարը կարող եք ծախսել միանգամից, քանզի Ձեր կողմից լրացուցիչ գործողությունների իրականացման անհրաժեշտություն չկա:



Ձեր հաշվին փոխանցված բոնուսի առկայության մասին տեղեկատվություն ստանալու համար պարզապես հավաքեք *102# : Բոնուսի առկայության դեպքում այն արտացոլվում է ձեր հաշվի վրա:



Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

Mencho
07.04.2008, 16:19
Միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար:
07 ապրիլ 2008
Ապրիլի 7-ից միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար:



Դարձե՛ք կանխավճարային համակարգի բաժանորդ և վճարե՛ք միայն փաթեթում ներառված եթերաժամանակի համար:



Նման հնարավորություն է ընձեռվում նաև հետվճարային համակարգին միանալ ցանկացողներին: Միացե՛ք Beeline հետվճարային սակագնային փաթեթներին` առանց միացման վճարի:



Կանխավճարային համակարգի բաժանորդների համար ակցիան գործում է մինչև 31.08.2008թ.:

Sunun
07.04.2008, 22:36
BEELINE ԵՐԵՒԱՆՈՒՄ Է

[20:55] 07 Ապրիլի, 2008

http://www.a1plus.am/file/img/b/6902.jpg

Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել ՚Բիլայնՙ ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական լրատվամիջոցների համար տրամադրված էր փոխադրամիջոցն անգամ՝ ավտոբուսները, ՚Բիլայնիՙ ապրանքանիշով էին ձեւավորված՝ մեղվի փորիկ հիշեցնող դեղին, սեւ շերտերով:

Վիմպելկոմ ԲԲԸ դուստր ձեռնարկություն՝ Արմենտել ՓԲԸ-ն այսօրվանից հայտարարում է, որ այսուհետ մատուցելու է կապի իր ծառայությունները ՚Բիլայնՙ ապրանքանիշով: Եվ Ռուսաստանում մեծ տարածում եւ հեղինակություն ունեցող բրենդի՝ ապրանքանիշի նորամուծությունը Հայաստան մեծ մասշտաբով իրականացվեց. միջոցառումների մի ամբողջ շղթա նվիրված է լինելու ՚Արմենտելըՙ ՚Բիլայնՙ-ով փոխարինելուն ոչ միայն արտաքուստ,դիզայնի առումով, այլեւ մարդկանց պատկերացումներում: Ի դեպ, արդեն Արմենտելի 54 սեփական գրասենյակներից 24-ը վերանորոգված են եւ ձեւավերված ՚Բի լայնիՙ գույներով:

Հայաստանը թվով 7-րդ երկիրն է, ուր մուտք է գործում այս ապրանքանիշը: Վիմպելկոմ ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը վստահ է, որ հայտնի բրենդը կմեծացնի վստահությունը Վիմպելկոմ ընկերության նկատմամբ. ՚Այնպիսի խոշոր կազմակերպության մուտքը Բիլայն ապրանքանիշով գործող ընկերությունների խումբ, ինչպիսին Արմենտելն է, զգալիոերն կամրապնդի Վիմպելկոմի միջազգային ապրանքանիշի դիրքեհո; Ավելին, սա կարեւոր քայլ է սպասարկման ոլորտում համաշխարհային մակարդակի առաջատար ընկերություն դառնալու ճանապարհին. բոլոր երկրներում նույն ապրանքանիշով ծառայությունների մատուցումը սպառողի հմար տրամաբանական է եւ հասկանալիՙ,- ասաց Պլեսկոնոսը:

Իսկ Արմենտել ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հենադի Կալգաշկինը նկատեց, որ ռեբրենդինգը զուտ լոգոտիպի փոփոխություն չէ, այն թելադրում է սկզբունքայնորեն նոր մոտեցում սպասարկման մակարդակին եւ մատուցվող ծառայությունների որակին, ինչպես նաեւ վաճառքի ցանցի ամբողջական վերաձեւավորում եւ ընկերության կորպորատիվ մշակույթի նորացումՙ: Ըստ Կալգաշկինի, այս աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել այս տարվա ավարտին. ՚նոր ապրանքանիշը վառ է, պարզ եւ ընկերական: Համոզված եմ, որ մեր նոր ոճը դրական լիցք կհաղորդի Հայաստանի բնակչությանըՙ:

Կալգաշկինը տեղեկացրեց, որ այս բոլոր նորամուծություններից հետո սակագնային աճ չի նախատեսվում, ավելին, պետք է մտածել ծառայություններն ավելացնելու եւ փաթեթով սպառողի համար ավելի հարմար գնային լուծումներ առաջարկելու ուղղությամբ: ՚Բիլայնըՙ ՌԴ-ում ամենաթանկարժեք ապրանքանիշն է. այն գնահատվել է 7,2 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ ՚Վիմպելկոմՙ ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվյալների փոխանցվման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ:

՚Վիմպելկոմըՙ բացի ՀՀ-ից, ծառայություններ է մատուցում Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում,Ուզբեկստանում, Վրաստանում, եւ իհարկե Ռուսատանում. ընդհանուր հաշվով մոտ 250 միլիոն մարդու: ՚Բիլայնիՙ եւ ՚Վիմպելկոմիՙ պատասխանատուներին մեծ ոգեւորություն էր պատճառել երեւանյան տաք եղանակը, ջերմացնող արեւը եւ մարդկանց ժպտացող դեմքերը:

www.a1plus.am

Artgeo
08.04.2008, 00:27
Հնարավո՞ր է վերցնել կոնկրետ ճ համար։

Sunun
08.04.2008, 03:38
Համարների ընտրության համար սպասարկման կենտրոն համեցի

Ավելացվել է 45 վայրկյան անց
Միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար

Ապրիլի 7-ից միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար:

Դարձե՛ք կանխավճարային համակարգի բաժանորդ և վճարե՛ք միայն փաթեթում ներառված եթերաժամանակի համար:

Նման հնարավորություն է ընձեռվում նաև հետվճարային համակարգին միանալ ցանկացողներին: Միացե՛ք Beeline հետվճարային սակագնային փաթեթներին` առանց միացման վճարի:

Կանխավճարային համակարգի բաժանորդների համար ակցիան գործում է մինչև 31.08.2008թ.:

Sunun
08.04.2008, 18:47
Ժող ջան մի շփոթեք տարիֆային պլանի անցումը փաթեթի միացման հետ, ուրեմն բացատրեմ առաջ համարը արժեր 1200 դրամ որից 400 դրամ միացման վարձն էր մանցած 800 խոսելաժամանակ էր, իսկ հիմա համարն արժի 800 դրամ ու էդ բոլորն էլ խոսելաժամանակ է փաստորեն 400 դրամ միացման վարձը չկա

Sunun
14.04.2008, 14:56
Արդեն կարող եք վայելել BEELINE-ի կապը Մետրոյի բոլոր կայարաններում և թունելներում

Sunun
16.04.2008, 17:22
Երևանում միացվում է 3G կապը դրա հետ կապված ցանցի կայաններն անջատվում են և նորերն են միացվում

Քամի
19.06.2008, 13:06
Beeline-Ն ՆԵՐԴՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
19 Հունիսի, 2008

Այսուհետեւ կարող ես զանգահարել ընկերներիդ եւ հեռակա կարգով ոչ միայն լսել նրանց ձայնը, այլ նաեւ տեսնել թե ինչ են անում նրանք եւ որտեղ են: Հուլիս ամսից Հայաստանում Beeline ընկերությունը իր բաժանորդներին նման հնարավորություն կընձեռնի:

Այսօր Beeline ընկերությունը հրավիրել էր ասուլիս` հայտարարելու, որ իրենք առաջին օպերատորը դարձան, որը ներդրեց նոր սերնդի ցանցը Հայաստանում, եւ հուլիսի վերջին ընկերությունը կսկսի 3G համակարգի կոմերցիոն գործարկումը: Ծառայությունը նախնական շրջանում կլինի անվճար: Իսկ թե հետագայում ինչ կարժենա, ընկերության տնօրինությունը խուսափեց պատասխանել: Առաջին փուլում այն հասանելի կլինի քաղաքի կենտրոնական մասում եւ հիմնական մայրուղիների տարածքում:

Ի՞նչ է իրենցից ներկայացնում 3G համակարգը: Դրանք երրորդ սերնդի շարժական տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս ստանալ ՚մուլտիմեդիաՙ բջջային ծառայություններ եւ ինտերնետին միանալու բարձր արագություն: Այդ համակարգի միջոցով մատուցվող ծառայությունների ցանկի մեջ են մտնում նաեւ տեսահեռախոսակապը (վիդեոհեռախոսակապ), տեսա-զանգը եւ շարժական հեռուստատեսությունը:

Ըստ ՚ԱրմենՏելՙ ՓԲԸ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովի` իրենք մեծ նշանակություն են տալիս Հայաստանում այդ ծառայության հնարավորինս լայն տարածմանը, որը հնարավորություն կտա որակապես բարելավել կապի օգտագործման հնարավորությունները թե աշխատանքի, թե զվարճությունների համար, պարգեւել վառ զգացողություններ եւ շփումներ բաժանորդներին: ՚Սա շատ կարեւոր քայլ է կոնվերգենտ ցանցի ստեղծման ճանապարհին, որի կառուցումը նախատեսում ենք ավարտել 2009թ. վերջին: Ներկայումս կոնվերգենտ լուծումները աշխարհի քիչ թվով երկրներում են մատչելի: Այս ցանցը, որը համակցում է ֆիքսված եւ բջջային կապերը, ընկերությունը մտադիր է Հայաստանում զարգացնել փուլ առ փուլՙ,- նշեց նա:

Ի դեպ, Նեյչո Վելիչկովը վստահեցրեց, որ Beeline ընկերության ծառայությունների գների բարձրացումներ չեն սպասվում:

Mencho
19.06.2008, 14:25
Երրորդ սերնդի տեխնոլոգիաների (Third Generation, 3G) ներդրումը Հայաստանում:
19 հունիս 2008
“ԱրմենՏել” ընկերությունը, որը մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ Beeline ապրանքանիշի ներքո հայտարարում է Երևանում 3G համակարգի փորձնական գործարկման մասին:



2008թ. հուլիսի սկզբից Հայաստանում Beeline-ի բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել 3-րդ սերնդի ցանցից` 3G համակարգից:


Beeline-ը դարձավ առաջին օպերատորը, որը ներդրեց նոր սերնդի ցանցը Հայաստանում. հուլիսի վերջին ընկերությունը կսկսի 3G համակարգի կոմերցիոն գործարկումը:



“Beeline-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում 3G ծառայության հնարավորինս լայն տարածմանը, որը հնարավորություն կտա որակապես բարելավել կապի օգտագործման հնարավորությունները թե աշխատանքի և թե զվարճությունների համար, պարգևել վառ զգացողություններ և շփումներ բաժանորդին: Սա շատ կարևոր քայլ է կոնվերգենտ ցանցի ստեղծման ճանապարհին, որի կառուցումը նախատեսում ենք ավարտել 2009-ի վերջին: Ներկայումս կոնվերգենտ լուծումները աշխարհի քիչ թվով երկրներում են մատչելի: Այս ցանցը, որը համակցում է ֆիքսված և բջջային կապերը, ընկերությունը մտադիր է Հայաստանում զարգացնել փուլ առ փուլ: Երրորդ սերնդի տեխնոլոգիաների (Third Generation, 3G) ներդրումը Հայաստանում թույլ կտա մեզ մատուցել որակապես նոր ծառայություններ – նշեց Նեյչո Վելիչկովը, ԱրմենՏել ՓԲԸ Գլխավոր տնօրենը:



“Ապահովելով բարձր արագությամբ ինտերնետ կապ, 3G ստանդարտը հնարավորություն է տալիս բաժանորդին անցկացնել վիդեո-ասուլիս, կամ մասնակցել դրան” - նշեց շարժական կապի բիզնեսի գծով տնօրեն Գ. Կալգաշկինը:



Առաջին փուլում 3G-ն հասանելի կլինի քաղաքի կենտրոնական մասում և հիմնական մայրուղիների տարածքում:



u2007թ. Հոկտեմբերի 1-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց բավարարել ԱրմենՏել ՓԲԸ դիմումը` անհրաժեշտ ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն ստանալու և երրորդ սերնդի ցանցի (3G) ներդրման համար: Համաձայն գործող թիվ 60 լիցենզիայի ԱրմենՏելը իրավունք ունի մատուցել ծառայություններ 3G համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:



3G համակարգ - դրանք երրորդ սերնդի շարժական տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս ստանալ “մուլտիմեդիա” բջջային ծառայություններ և Ինտերնետին միանալու բարձր արագություն: 3G համակարգի միջոցով մատուցվող ծառայությունների ցանկի մեջ են մտնում նաև տեսահեռախոսակապը (վիդեոհեռախոսակապ), տեսա-զանգը (վիդեո-զանգը) և շարժական հեռուստատեսությունը: 3G-ի ներդրման շնորհիվ բարձր արագությամբ ինտերնետի, բջջային կապի բաժանորդները կստանան ծառայությունների ավելի լայն տեսականի, տեղեկատվության հսկայածավալ հոսքեր:

Ավելացվել է 1 րոպե անց
Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
18 հունիս 2008
Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:


Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`



Երևանի մարզ` ք. Երևան

Արմավիրի մարզ` Արմավիր

Գեղարքունիքի մարզ` Ծովազարդ

Լոռու մարզ` Վանաձոր, Պրիվոլնոե, Սվերդլով

Կոտայքի մարզ` Քաղսի



Փնտրե´ք ձեր բնակավայրի անունը մեր նորություններում...

Sunun
19.06.2008, 21:52
«Վստահելի րոպեները» կօգնեն ձեզ մնալ կապի մեջ:
19 հունիս 2008

Լավագույն հարաբերությունները միշտ ստեղծվում են փոխադարձ վստահությամբ: Մենք վստահում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են կես տարի, ուստի մենք պատրաստ ենք ձեզ օգնել անհրաժեշտ պահին:



«Վստահելի րոպեներ» ծառայության միջոցով կապը ձեզ մոտ երբե´ք չի ընդհատվի:



Երբ ձեր հաշվեկշիռը մոտ է զրոյին, ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք ձեր հաշիվը 100-ից մինչև 3000 դրամով` ելնելով բջջային կապի վրա կատարված ձեր ամսական ծախսերի չափից: Եթե ձեր ծախսերը բջջային կապի վրա կազմում են 2500-ից մինչև 10000 դրամ, ապա «Վստահելի րոպեների» գումարը կկազմի 700 դրամ: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է:



« Վստահելի րոպեներ» ծառայությունը գործում է ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոումինգում:



Միայն 3 օր անց փոխանցված գումարը կգանձվի ձեր հաշվից – պարզապես մի´ մոռացեք լիցքավորել հաշվեկշիռը ժամանակին:



Ծառայությունը հասանելի է կանխավճարային համակարգի բաժանորդ ֆիզիկական անձանց, որոնք ավելի քան 6 ամիս հանդիսանում են «ԱրմենՏել» ՓԲԸ բաժանորդ: Ծառայությունը չի տրամադրվում համարի արգելափակման դեպքում:

Sunun
21.06.2008, 10:17
Երեկ մեր ընկերությունում փորձարկեցինք վիդեո զանգը հիանալի է աշխատում կարող եք արդեն դուք էլ փորձարկել

Sunun
22.06.2008, 09:02
ժող ջան եթե ձեր ինտերնետ ծառայությունը ակտիվացվել է մինչև ապրիլի 7-ը, ապա պետք է օգտվել mms, wap, internet.armentel.am APN-երից , իսկ եթե դրանից հետո է ակտիվացել կամ դրանից հետո թարմացվել է ծառայությունը ապա պետք է օգտվել mms, wap, internet.beeline.am APN-երից

Sunun
25.06.2008, 16:55
*143*099xxxxxx# OK

Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
25 հունիս 2008

Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:

Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`

Երևանի մարզ` ք. Երևան

Արարատի մարզ` Այգավան, Նոր Կյանք, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի

Սյունիքի մարզ` Աշոտավան, Բռնակոթ, Թասիկ, Հացավան

Մաղթում ենք ձեզ հաճելի շփում...

Sunun
25.06.2008, 19:20
Ի դեպ միացվել է Բիլայնի կայքից ՍՄՍ-ի ուղարկումը
http://mobile.beeline.am/mybeeline/sms.wbp

Sunun
03.07.2008, 19:09
Հանգստացի´ր Պեկինում «Beeline»-ի հետ:
03 հուլիս 2008

http://img380.imageshack.us/img380/7924/pekina5awf4.jpg

Ս.թ. հուլիսի 3-ից «Beeline»-ը մեկնարկում է օլիմպիական ակցիա` «Միացի´ր և շահի´ր ուղեգիր դեպի Պեկին»:

Միացե´ք հուլիսի 3-ից օգոստոսի 8-ը «Beeline»-ի ցանկացած սակագնային փաթեթին և լիցքավորե´ք ձեր հաշվեկշիռը 1000 և ավելի դրամով ու դարձե´ք դեպի Պեկին ուղեգրի երջանիկ շահողը:
Իսկ եթե դուք արդեն «Beeline»-ի բաժանորդ եք, ապա խաղարկությանը մասնակցելու նպատակով ակցիայի ընթացքում պարզապես լիցքավորե´ք ձեր հաշվեկշիռը 1000 և ավելի դրամով:

Շահողները կորոշվեն օգոստոսին կայանալիք վիճակահանության միջոցով: Առաջին տեղը գրաված մասնակցին կշնորհվի 10-օրյա ուղեգիր դեպի Պեկին 2 անձի համար: Ակցիայի արդյունքներով կորոշվեն ևս մի շարք հաղթողներ, որոնք կստանան արժեքավոր նվերներ – նոթբուք, բջջային հեռախոսներ և MP3 նվագարկիչներ:
Ակցիան գործում է կանխավճարային և հետվճարային բաժանորդ ֆիզիկական անձանց համար:

Sunun
03.07.2008, 21:05
Գլոբալ ռոումինգ գլոբալ հաղորդակցման համար:

Հունիսի 18-ից «Beeline»-ը տրամադրում է «Գլոբալ ռումինգ» ծառայությունը, որի արդյունքում մեր ռոումինգ գործընկերների թիվը ավելացվել է 200-ով 136 երկրներում:

Ծառայությունը «Beeline»-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս ռոումինգից օգտվել Ռուսաստանի «Билайн»-ի ռոումինգ գործընկերների բջջային ցանցերում: «Գլոբալ ռումինգը» նաև հնարավորություն է տալիս Ռուսաստանի «Билайн» բջջային ցանցի բաժանորդներին օգտվել ռոումինգից Հայաստանի «Beeline» բջջային ցանցում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ SIM քարտ, որի վրա առկա է լրացուցիչ ծրագրային ապահովում` SIM մենյու:

Մինչև «Գլոբալ ռոումինգի» երկրներ ճանապարհորդության մեկնելը, անհրաժեշտ է նաև միացնել «Միջազգային ռոումինգ» ծառայությունը , իսկ ժամանման երկրում միացնել «Գլոբալ ռոումինգը» SIM մենյուի օգնությամբ:

«Beeline» SIM մենյուն հարմար տեղեկատվական համակարգ է, որը կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին հնարավորություն է տալիս ակնթարթորեն ստանալ զվարճալի և օգտակար ռեսուրսներ:

Եթե բաժանորդի քարտը հին տեսակի է և չի պարունակում SIM մենյու, ապա այն անհրաժեշտ է փոխարինել: Քարտի փոխարինումը կատարվում է ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

qlunG
04.07.2008, 11:08
Sunun, մի քանի օր առաջ վճարում կատարելուց Հյուսիսային պողոտայի գրասենյակում ինձ ասեցին, որ արդեն կարելի է փաթեթի բոլոր անդամներին առանձնացնել: Էդ համապատասխանու՞մ է իրականությանը թե չէ:

Sunun
04.07.2008, 20:21
Լավագույն բարեմաղթանքը Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
04 հուլիս 2008

Ս.թ. հուլիսի 4-ից դուք կարող եք դառնալ «Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին ուղղված լավագույն մաղթանքի» հեղինակը:

Հուլիսի 4-ից 27-ը ուղարկե´ք SMS-հաղորդագրություն 999 կարճ համարին ձեր բարեմաղթանքի տեքստով` ուղղված մեր օլիմպիական մարզիկներին և դարձե´ք նոթբուքի, ADSL մոդեմի և վեցամսյա անվճար ինտերնետի երջանիկ շահողը: Ակցիային մասնակցելու համար ձեր բարեմաղթանքները կարող եք ուղարկել նաև ք. Երևան, 0014, Ահարոնյան փ. 2 հասցեով:

Ակցիայի շահողը կորոշվի հուլիսի 28-ին կայանալիք վիճակահանության միջոցով:

Ակցիան գործում է կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: 999 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Ավելացվել է 1 րոպե անց
Մինչեվ տարեվէրջ նախատեսվում է Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում շահագործել 3G համակարգը

Sunun
07.07.2008, 13:26
http://mobile.beeline.am/media/7c14cee7-38aa-43f1-888b-81dcb7ba9e74.jpg

քաղաքացի
08.07.2008, 00:24
Մետրոյում անիմաստ ա, էնքան աղմուկ ա մեջը, որ նույնիսկ դուրս գալուց ուզում բժիշկի մոտ գնաս ստուգվես, ուր մնաց էդ աղմուկի մեջ հեռախոսով խոսաս :pardon

Sunun
18.07.2008, 18:59
«Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկում:
16 հուլիս 2008

Ցանկանու՞մ եք լինել օլիմպիական իրադարձությունների կիզակետում: Ոգևորե´ք մեր հավաքականին, և նրանց յուրաքանչյուր հաղթանակը ձեզ կբերի 50 SMS բոնուս` ձեր ուրախությունը կիսելու համար:

Միացե´ք «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթին և օգոստոսի 8-ից 24-ը ստացե´ք օլիմպիական թեժ նորություններ անմիջապես ձեր հեռախոսին: Իսկ Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր մեդալի դեպքում ձեր հաշվին կստանաք բոնուս` 50 SMS: Կիսե´ք օլիմպիադայի ուրախ լուրերը ձեր մտերիմների հետ:

Ձեռք բերեք «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթը «Beeline»-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից կամ դիլերային ցանցից, և ստացե´ք նվեր օլիմպիական հավաքականի օրացույցը:

«Լայն ցանց» օլիմպիական սակագնային փաթեթում դեպի «Beeline»-ի քաղաքային և բջջային ցանցեր կատարվող ելքային զանգերի համար գործում է 35 դրամ/րոպե սակագինը, ընդ որում գումարը գանձվում է ըստ վայրկյանների:

«Beeline»-ի կանխավճարային համակարգի բաժանորդները կարող են միանալ նոր սակագնային փաթեթին հենց հիմա` զանգահարելով 067408010 :

Եկե´ք ոգևորենք մեր մարզիկներին միասին:
Միացման վճարը` 300 դրամ (ներառյալ ԱԱՀ): «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթից անցումը «Լայն ցանց» սակագնային փաթեթին անվճար է:

Բոնուսային SMS հաղորդագրությունները ծախսվում են ցանցի ներսում` 90 օր գործողության ժամկետով վերջին հաշվանցման օրվանից:

Sunun
18.07.2008, 19:00
Ուղարկե´ք SMS և ստացե´ք օլիմպիականների լուսանկարները ձեր հեռախոսին:
17 հուլիս 2008

Հուլիսի 17-ից օգոստոսի 30-ը ուղարկե´ք SMS-հաղորդագրություն ձեր նախընտրած մարզիկի լուսանկարի կոդով 5555 կարճ համարին և ստացե´ք տվյալ լուսանկարը բեռնավորելու հնարավորություն:

http://mobile.beeline.am/media/c31321ce-9dc7-421e-99fc-765a038f17ea.gif

Ակցիան գործում է կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: 5555 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 555 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Sunun
19.07.2008, 17:30
Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
16 հուլիս 2008

Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:


Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`


Երևանի մարզ` ք. Երևան;
Տավուշի մարզ` Բերդավան, Զորական, Հաղթանակ:

Եղեґք կապի մեջ...

Mencho
21.07.2008, 15:42
Բիլայնի բաժանորդները արդեն կարող են ուղարկել ՄՄՍ հաղորթագրություններ Ռուսաստանի Բիլայնի բաժանորդներին:hands:Կարծեմ կարող են ուղարկել նաև Ուկրաինայի,Տաջիկստանի,Վրաստանի,Ղազախստանի,Ուզբեկստանի Բիլայնի բաժանորդներին::think

Sunun
21.07.2008, 17:35
Արտոնյալ ռոումինգ Վրաստանում
18 հուլիս 2008

Ս.թ. հուլիսի 10-ից սեպտեմբերի 30-ը Վրաստանում օգտվե´ք միջազգային ռոումինգի ծառայություններից արտոնյալ պայմաններով: Հաղորդակցվե´ք ձեր մտերիմների հետ` ընդունելով և իրականացնելով զանգեր դեպի Հայաստան, ինչպես նաև միջազգային այլ ուղղություններ` իջեցված սակագներով:

Զանգերը Վրաստանի MobiTel, MagtiGSM և GeoCell բջջային ցանցերում Beeline-ի բոլոր բաժանորդների համար արտոնյալ ռոումինգի առաջարկի ընթացքում կհաշվարկվեն միջազգային ռոումինգի առաջին սակագնային գոտու սակագներով`

Զանգեր
դրամ/րոպե

Մուտքային
70

Ելքային


Տեղական
100



Միջազգային

Հայաստան
170



ԱՊՀ երկրներ
550



Այլ երկրներ
900



Satellite
1600



SMS

Մուտքային
0

Ելքային
60

GPRS
60/0.01Mb


Կանխավճարային համակարգի բաժանորդների համար MobiTel բջջային ցանցում գործում է CAMEL ռոումինգ, որը բաժանորդին հնարավորություն է տալիս իրականացնել ելքային զանգեր, ինչպես նաև վերահսկել հաշվեկշիռը, քանզի CAMEL ռոումինգի շրջանակներում մատուցված կապի ծառայությունների դիմաց գումարները հաշվից գանձվում են իրական ժամանակում:

Հետվճարային համակարգի բաժանորդները MobiTel և GeoCell ցանցերում կարող են օգտվել GPRS ռոումինգ ծառայությունից, որը հնարավորություն է տալիս ճանապարհորդության ընթացքում օգտվել GPRS փաթեթի ծառայություններից` GPRS-ինտերնետ, GPRS-WAP և MMS:

Բոլոր սակագները ներկայացված են ներառյալ ԱԱՀ: Վրաստանում արտոնյալ ռոումինգի առաջարկը գործում է կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար:

Sunun
23.07.2008, 09:18
ՆՈՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Beeline-ը առաջարկում է CDMA ֆիքսված կապի իր բաժանորդներին նոր ինտերնետային ծառայություն: Վճարելով ամսական ֆիքսված բաժանորդային վարձ` CDMA հեռախոսակապի բաժանորդները կստանան դեպի Ինտերնետ մուտքի հնարավորություն և կկարողանան օգտվել արագ և որակյալ ինտերնետային ծառայությունից` առանց բեռնավորվող ինֆորմացիայի ծավալների սահմանափակման:

Ծառայությունը հնարավորություն է տալիս.
տվյալների ստացում և փոխանցում մինչև 115,2 կբ/վ արագությամբ,
դեպի Ինտերնետ մուտքի ծառայություն առանց լրացուցիչ սարքի` մոդեմի ձեռքբերման, օգտագործելով CDMA ցանցին բաժանորդագրվելիս Beeline-ի կողմից տրամադրված CDMA հեռախոսասարքը,
այն պահերին, երբ տեղի չի ունենում տվյալների ստացում/փոխանցում` օգտվել հեռախոսից զանգեր կատարելու համար` միացած մնալով Ինտերնետին,
ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ և պարզապես ճամփորդել Ինտերնետում, մուտք դեպի Ինտերնետ` առանց օգտագործվող ծավալների սահմանափակումների:

Ծառայության մատուցման կարգը.

Ծառայությունը մատուցվում է միայն Beeline-ի CDMA ֆիքսված ցանցի բաժանորդներին: Ծառայությունը մատուցվում է բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա, որը անհրաժեշտ է ներկայացնել Beeline-ի վաճառքի գրասենյակ: Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդը իր անձնագրով պետք է ներկայանա Beeline-ի մոտակա վաճառքի գրասենյակ, լրացնի համապատասխան դիմումը «CDMA Ինտերնետ» ծառայությունից օգտվելու համար:
Այն դեպքերում, երբ բաժանորդը հանդիսանում է իրավաբանական անձ, նրա լիազորված անձը պետք է ներկայացնի կնիքով հաստատված նամակ, նշելով հեռախոսահամարը` «CDMA Ինտերնետ» ծառայությունից օգտվելու համար:

Դիմումը լրացնելուց (ֆիզիկական անձանց համար) կամ համապատասխան նամակը ներկայացնելուց (իրավաբանական անձանց համար) հետո, պարտքերի բացակայության դեպքում, բաժանորդի հետ կնքվում է «CDMA Ինտերնետ» ծառայության մատուցման պայմանագիր:

Sunun
23.07.2008, 11:52
Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
23 հուլիս 2008

Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:


Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`


Արմավիրի մարզ` Բաղրամյան, Մերձավան, Նորակերտ;
Լոռու մարզ` Ստեփանավան;
Սյունիքի մարզ` Մեղրի:

Եղե´ք կապի մեջ...

Sunun
25.07.2008, 11:51
ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունն այս տարվա սեպտեմբերին մտադիր է իր սեփական էլեկտրոնային հասցեների տարածությունը հիմնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

Նրա խոսքով, էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ուղարկելու ու ստանալու դեպքում առաջացած խնդիրները կապված են ինտերնետ հասանելիության նեղ կապուղիների հետ: «Եթե էլեկտրոնային փոստի հետ խնդիրներ են առաջացել, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ տեղ փակել է էլեկտրոնային հասցեների մուտքը կամ նվազեցրել է կապի արագությունը»,- պարզաբանեց Ն. Բելիչկովը:

Նա նշեց, որ այժմ Հայաստանում ինտերնետ հասանելիության միայն մեկ մայրուղային մալուխ կա: Օգոստոսի վերջին ընկերությունը մտադիր է ապահովել երկրորդ մուտքի հնարավորությունը, իսկ մինչև սեպտեմբերի վերջ` երրորդը: Նախատեսվում է նաև չորրորդ մալուխ անցկացնել:

Ն. Վելիչկովի խոսքով, ADSL տեխնոլոգիայով ինտերնետ-կապի խափանումը կապված է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հետ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է կտրուկ բարձրացնել ինտերնետ-կապի արագությունը և սեպտեմբերի կեսերին նոր ծառայություններ առաջարկել:

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, «Beeline»-ի Հայաստան մուտք գործելուց իվեր ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 130 մլն դոլարը, այն ժամանակ, երբ 2007-ին ներդրումների ամբողջ ծավալը կազմել է 90 մլն դոլար:

Այսօրվա դրությամբ, «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաջանորդների թիվը կազմում է 650 հազար մարդ: Մինչև տարվա վերջ, նրանց թիվը կավելանա ևս 30 հազարով, իսկ բջջային կապի բաժանորդների թիվը 780 հազար է:

Աղբյուր` Panorama.am

Ավելացվել է 35 վայրկյան անց
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «BEELINE» ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության անձնակազմի ուսուցման բաժնին «Beeline» համալսարանի կարգավիճակ է տրվել: Այս մասին այօսր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց «Վիմպելկոմ» ընկերության անձնակազմի հետ աշխատանքի և ԱՊՀ երկրներում կազմակերպչական զարգացման ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայան:
Նրա խոսքով, դա Հայաստանում առաջին կորպորատիվ համալսարանն է և առաջին համալսարանն է, որը «Վիմպելկոմ» ընկերությունը հիմնել է Ռուսաստանից դուրս իր ներկայության երկրում: Նա ընդգծեց, որ այդ համակարգի ուսուցման համակարգը համապատասխանում է կորպորատիվ կրթության համաշխարհային չափանիշներին:

«Շուկայում պայքարն ընթանում է երկու ուղղությամբ` հանուն հաճախորդի և հանուն բարձր որակավորում ունեցող մասնագետների, և այդ իմաստով մեր աշխատակիցների ուսուցման հարցը մեր ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի»,( նշեց Գ. Վորոնեցկայան:

Իր հերթին, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը նշեց, որ ընկերությունը խոշորածավալ բարեփոխումներ է իրականացնում, մի շարք ներդրումային նախագծեր և ապագայի հանդեպ հավակնոտ ծրագրեր ունի: «Ընկերությունում փոփոխություններ ամեն օր կլինեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հաճախորդը շատ պահանջկոտ է, և դա մեզ մշտապես զարգանալու հնարավորություն է տալիս»,- ասաց Ն. Վելիչկովը:

Շուրջ 1.5 տարվա աշխատանքի արդյունքում բացված համալսարանն աջակցելու է ընկերության ռազմավարական զարգացմանը: Այստեղ դասախոսները մանրակրկիտ ընտրություն են անցնում: Ներկայումս համալսարանում գործում են 17 թրեյներներ, ովքեր դասավանդում են թոփ-մենեջերներին, մենեջերներին, ընկերության տեխնիկական անձնակազմին: Համալսարանի դասավանդողներն առաջիկայում կուսուցանեն «ԱրմենՏել» ընկերության շուրջ 4 հազար աշխատակիցների:

Աղբյուր` Panorama.am

Sunun
31.07.2008, 12:42
«Beeline» ռոումինգն ինքնաթիռներում – ազատ շփում նույնիսկ թռիչքի ժամանակ
30 հուլիս 2008

Եղե´ք կապի մեջ երկրի հետ թռիչքների ժամանակ` մնալով «Beeline»-ի հետ:

Օգտվե´ք «Beeline»-ի միջազգային ռոումինգի ծառայությունից ինքնաթիռներում AeroMobile և OnAir ցանցերում: Այժմ դա արդեն հնարավո´ր է:

OnAir ցանցում հետվճարային համակարգի բաժանորդները կարող են օգտվել նաև GPRS-ռոումինգի ծառայություններից:

Ներկայումս միջազգային ռոումինգի ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 190 երկրներում, 440 բջջային օպերատորների ցանցերում:

Զանգերը հաշվարկվում են համաձայն «Եվրոպա» սակագնային գոտու սակագների:

Ծառայությունը տրամադրվում է կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին: Կանխավճարային համակարգի բաժանորդներին նշված ցանցերում CAMEL ռոումինգ չի տրամադրվում:

Ավելացվել է 2 րոպե անց
«Beeline» ռոումինգը նավերի վրա. առա՜ջ դեպի բաց ծով
30 հուլիս 2008

Կիսե´ք ձեր մտերիմների և հարազատների հետ ձեր տպավորություններն անմիջապես նավամատույցից:


Միջազգային ռոումինգի ծառայությունն արդեն հասանելի է ավելի քան 120 ծովային նավերի վրա, 5 բջջային օպերատորների ցանցերում` Beeline UA, MCP, Siminn, TIM և Vodafone:

Բաց ծով մեկնելիս` համոզված եղե´ք, որ ցանկացած վայրում, գտնվելով մեր ռոումինգ-գործընկերների ցանցերում, դուք կապի մեջ կլինեք ձեզ մտերիմների հետ` կիսելու ծովային արկածների պատճառած ուրախությունը:

Զանգերը հաշվարկվում են համաձայն «Եվրոպա» սակագնային գոտու սակագների:

Ծառայությունը տրամադրվում է կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին: Կանխավճարային համակարգի բաժանորդներին նշված ցանցերում CAMEL ռոումինգ չի տրամադրվում:

Sunun
08.08.2008, 13:24
«Ընկերներ» և «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետների փոփոխություն:
07 օգոստոս 2008

«Ընկերներ» և «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 15.01.2009թ:

Դուք դեռ չե՞ք հասցրել գնահատել «Ընկերներ» սակագնային փաթեթի բոլոր առավելությունները: Շտապեք ձեռք բերել փաթեթը դիլերային ցանցից կամ միանալ փաթեթին` պարզապես զանգահարելով 067408005 : «Ընկերներ» փաթեթով զանգահարեք դեպի ՀՀ բջջային ցանցեր ընդամենը 39 դրամ/րոպե սակագնով:

Միանալու համար «Հանրապետություն» սակագնային փաթեթին, որը լավագույնն է ՀՀ մարզերի համար, զանգահարեք 067408006 : Գտնվելով Երևան քաղաքից դուրս` իրականացրեք ելքային զանգեր տեղական ցանցում` 39 դրամ/րոպե, իսկ փաթեթի ներսում` ընդամենը 9 դրամ/րոպե սակագնով, ընդ որում` գումարը գանձվում է ըստ վայրկյանների:

Սակագնային փաթեթի փոփոխման արժեքը` 300 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Sunun
17.08.2008, 14:20
5 օլիմպիական մեդալ, և արդեն 5 անվճար 50 SMS փաթեթ:

250 SMS փոխանցվեց «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթի յուրաքանչյուր բաժանորդին:

Պեկինի օլիմպիական խաղերում մեր մարզիկները արժանացել են 5 բրոնզե մեդալների: Մեր չեմպիոնների հետ միասին հաղթանակել են նաև մեր օլիմպիական սակագնային փաթեթի բաժանորդները:

Եթե դուք դեռ չեք միացել «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթին, ապա բազ մի´ թողեք հնարավորությունը միանալ փաթեթին հիմա` զանգահարելով 067408010 , կամ ձեռք բերել այն «Beeline»-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից:

Միացեք և դու´ք էլ ստացեք բոնուս 50 SMS Հայաստանի օլիմպիական հավաքականի յուրաքանչյուր մեդալի դեպքում: Օլիմպիադան շարունակվում է, և ամեն ինչ դեռ առջևում է:

Ոգևորե´նք մեր մարզիկներին միասին: Օլիմպիական թեժ նորությունները դուք կստանաք անմիջապես ձեր բջջայինին:

Միացման վճարը` 300 դրամ (ներառյալ ԱԱՀ): «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթից անցումը «Լայն ցանց» սակագնային փաթեթին անվճար է: Բոնուսային SMS հաղորդագրությունները ծախսվում են ցանցի ներսում` 90 օր գործողության ժամկետով վերջին հաշվանցման օրվանից:

FC-MIKA
18.08.2008, 16:22
Վիվասելը ունի "Առցանց Վերալիցքավորում" (https://epay.vivacell.am/alo/) ծառայություն, ինձ հետաքրքումա կարամ ես Բիլայնի իմ քարտը նույն ձևով լիցքավորեմ ?

BOBO
18.08.2008, 17:00
Վիվասելը ունի "Առցանց Վերալիցքավորում" (https://epay.vivacell.am/alo/) ծառայություն, ինձ հետաքրքումա կարամ ես Բիլայնի իմ քարտը նույն ձևով լիցքավորեմ ?
http://pinshop.edram.am/AM/default.aspx?id=pincodes&g=1&p=6&desc=1
Չնայած էս էտքան էլ նույն ձև չի

Artgeo
18.08.2008, 17:45
Վիվասելը ունի "Առցանց Վերալիցքավորում" (https://epay.vivacell.am/alo/) ծառայություն, ինձ հետաքրքումա կարամ ես Բիլայնի իմ քարտը նույն ձևով լիցքավորեմ ?
Arca կամ Edram ով ա արվում էլի :think Երկուսն էլ կարող ես հենց այդ կայքերից վճարես www.arca.am www.edram.am Նայած որից ունես: Եթե չունեց ոչ մեկը Վիվա էլ չես կարողանա վճարել:

FC-MIKA
19.08.2008, 11:25
մերսի պատասխանների համար.
EDram հաշիվ ունեմ, էրեկ էտ ձևով փորձեցի քարտս լիցքավորեմ, ստացվավ, լավ ծառայությունա.

Mencho
26.08.2008, 15:21
14:39 26/08/2008
«ԱրմենՏել». ԿԱՊ ՉԻ ԼԻՆԻ
«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Մ.Հերացի-Խորենացի փողոցների հատվածում նոր մայրուղու կառուցման շինարարական աշխատանքների հետ կապված ս.թ օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 28-ի ժամը 18:00-ը կընդհատվի 55 և 57 թվային ֆիքսված կայաննների որոշ բաժանորդների հեռախոսակապը:

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար:




Աղբյուր` Panorama.am

Ավելացվել է 51 վայրկյան անց
«5 աստղ» մրցույթի շրջանակներում անցկացվող հեռուստաքվեարկման պայմանները:
26 օգոստոս 2008
Օգոստոսի 28-ից 31-ը Սոչիում տեղի կունենա «5 աստղ» երգի մրցույթը, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի ուղիղ եթերով:


Երևան քաղաքի և մարզերի բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդները կարող են մասնակցել «5 աստղ» մրցույթի հեռուստաքվեարկմանը` զանգահարելով համապատասխան քաղաքային համարին` 0 9009 90XX, որտեղ վերջին երկու թիվը նախընտրած մասնակից-երկրի համարն է:




Beeline բջջային ցանցի բաժանորդները մրցույթի հեռուստաքվեարկմանը կարող են նաև մասնակցել` 7710 կարճ համարին ուղարկելով նախընտրած մասնակից-երկրի համարը պարունակող SMS հաղորդագրություն (մասնակից երկրների համարները կներկայացվեն մրցույթի ուղիղ եթերի ընթացքում):



Հեռուստաքվեարկությունը կսկսվի օգոստոսի 28-ին և կավարտվի օգոստոսի 31-ին, որի սկիզբն ու ավարտը կհայտարարվի մրցույթի հաղորդավարի կողմից, ինչպես նաև կնշվի հեռուստաէկրանին:



Ուշադրություն`

• Սեփական երկրի օգտին քվեարկելը արգելվում է;
• 7710 կարճ համարին կարելի է ուղարկել անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ;
• Սեփական երկրի համարը պարունակող, քվեարկության կանոններին չհամատասխանող տեքստ պարունակող, քվեարկության ժամանակահատվածից առաջ կամ նրա ավարտից հետո ուղարկված SMS հաղորդագրությունների գումարը գանձվելու է բաժանորդի հաշվից, սակայն այդ ձայները չեն ընդգրկվելու քվեարկության արդյունքների հաշվարկի մեջ;
• 0 9009 90XX համարին կատարված զանգը և 7710 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքը կազմում է 270 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Ավելացվել է 5 րոպե անց
15:40 26/08/2008
«ՀԱՅ-ԼԱՅՆ». 14 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ
Պարզվում է, հեռուստածրագրերը շարունակ ընդհատող «Հայ-լայն» -ի (High-line) գովերգումն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: 14000 դրամ վճարը չափազանց թանկանում է, երբ ծառայությունն ուղեկցվում է արհամարհական վերաբերմունքով և երկար քաշքշուկով: Եվ ոչ միայն այդ պատճառով:

Իսկ իրականությունն այն է, որ նախքան High-line-ի գովերգված սլացքին հասնելը դեռ պետք է երկար քարշ գալ կրիայի պես և հետո էլ դեռ մեծ հարց է` ինտերնետ կապը դանդաղ ու անորակ չի՞ լինի արդյոք:

Համացանցի միացման կարգն այսպիսին է. սկզբում պետք է կատարել վճարումներ` միացման համար 4800 դրամ, ADSL մոդեմի համար 9600 դրամ, ամեն մի նոր սարքավորման տեղադրումն արժե միջինը 3000-4000-ական դրամ` լինի դա «մայր համակարգիչ», թե երկրորդական, իսկ դրանից հետո արդեն` ամսավճարներ: Որպես ավելի էժան միջոց` բոլորին առաջակում են համացանցի անսահմանափակ օգտագործման տարբերակը: Բոլորն էլ մուծում են ամսավճարները, եթե կա ցանց: Իսկ եթե չկա՞…
Կա-չկա, դա Beeline գործը չէ. ամսվա վերջում նրանք կներկայացնեն վարձավճարի անդորրագիրը, իսկ տուժողը սպառողն է: Անհրաժեշտ է ինտերնետային կապը նրան է տրամադրվում գրեթե մեկ ամիս տևած քաշքշուկներից հետո: Թվում է, թե «Beeline»-ը պիտի ավելի շահագրգռված լինի սպառողին բավարարելու առումով, մինչդեռ սպառողն է մտահոգված այս հարցում:

Ծագած խնդիրները բազում են. նոր տեխնիկաները չեն համապատասխանում հնին, աշխատողները անբարյացկամ են վերաբերվում ամեն մի դիմումին, խնդիրները բարդում են մեկը մյուսի վրա` «ԱՀԿ-ից է» (կարելի է կարծել, թե ԱՀԿ-ն իր մրցակից ընկերությանն է), լարերը վնասված են… Վերջում մնում ենք էլի առանց համացանցի և վարձավճարի անդորրագիրը ձեռքներումս:
Հակառակ այն փաստին, որ «ԱրմենԹել»-ը վերածվեց «Beeline»-ի` գործելաոճը մնացել է անցած դարերում: Տեսնես այսպես ո՞ւր ենք սլանում:

Աղբյուր` Panorama.am

Sunun
30.08.2008, 15:34
2008 թվականի երկրորդ եռամսյակում «ԱրմենՏել» բջջային կապի բաժանորդների թիվն ավելացել է 26 տոկոսով
13:13 • 30.08.08

2008 թվականի երկրորդ եռամսյակում «ԱրմենՏել» բջջային կապի բաժանորդների թիվն ավելացել է 26 տոկոսով։ Համաձայն "Վիմպելկոմ” ԲԲԸ կողմից հրապարակված տվյալների 2008թ. 2-րդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ընկերության գործունեությունից զուտ գործառնական եկամուտը կազմել է 64.7 միլիոն դոլար, ինչը 10.8 տոկոսով ավել է 2007թ. 2-րդ եռամսյակից և 9.5 տոկոսով ավել ս.թ. 1-ին եռամսյակից։ Հայաստանում բջջային կապի բաժանորդների քանակը կազմել է 655 հազար մարդ՝ ի տարբերություն 2008 թվականի առաջին եռամսյակի 520 հազարի և 2007 թվականի երկրորդ կիսամյակի 471 հազարի։ Հայաստանի բջջային հեռախոսակապի շուկայում «ԱրմենՏել»-ի բաժինը կազմել է 30.5 տոկոս` ի տարբերություն առաջին եռամսյակի 26.9 տոկոսի և 2007 թվականի երկրորդ եռամսյակի 33.5 տոկսի։

OIBDA (գործառնական շահույթ մինչև մաշվածության և ամորտիզացիայի նվազեցում) ցուցանիշը կազմել է 30.3 միլիոն դոլար, որից 10.3 միլիոն դոլարը բաժին է ընկնում բջջային կապին, իսկ 20 միլիոն դոլարը` ֆիքսված հեռախոսակապին։ Այս ցուցանիշը 2008թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ավելացել է 4.1 տոկոսով։

MOU (մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին րոպեների քանակ) ս.թ 1-ին եռամսյակի համեմատությամբ ավելացել 3.8 տոկոսով հասնելով 164.9 րոպեի։ ARPU (մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին եկամուտ) ցուցանիշը կազմել է 15.3 դոլար՝ ի տարբերություն 2008 թվականի առաջին եռամսյակի 16.1դոլարի և 2007 թվականի երկրորդ եռամսյակի 17.3 դոլարի։

2008 թ-ի 1-ին կիսամյակում "ԱրմենՏել" ՓԲԸ կողմից կատարված կապիտալ ծախսերը կազմել են 35.5 միլիոն դոլար։

tert.am

Elmo
03.09.2008, 12:26
Էլի սկսվեց:


«ԱրմենՏել»-ը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան

22:21 • 02.09.08

«ԱրմենՏել»-ը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Ինչպես հաղորդել են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունում, հայցի ներկայացումը պայմանավորված է Հայաստանի տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի որոշմամբ։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին Պետհանձնաժողովի որոշմամբ շուկայում գերիշխող դիրքի գերազանցման համար «ԱրմենՏել»-ը ենթարկվել էր 300 մլն դրամ տուգանքի։

«Պետհանձնաժողովի որոշման մեջ չի նշվում, թե հատկապես որ բնագավառում է ընկերությունն այն գերազանցել։ Գտնում ենք, որ «ԱրմենՏել»-ը նման խախտում թույլ չի տվել»,- հայտարարել են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունում։

Tert.am

Armeno
05.09.2008, 08:43
Sunun ջան բա 3G internet ի նաստռոյկեքը ոնցա՞ մեկել հլը անվճարա՞

Scorpion
07.09.2008, 23:08
Մի՞թե եթե ասում եմ, որ իմ մոտ 3G ինտերնետը աշխատում ա, դա Բիլայնին պաշտպանել ա։:think
Բայց ես 3G մասին չէի խոսում, այլ ընդհանրապես :)

Sunun
08.09.2008, 11:57
Շ Ո Ւ Տ Ո Վ
http://img186.imageshack.us/img186/969/picture1ln3.png

Elmo
08.09.2008, 11:58
Էդ ի՞նչ ա Sunun ջան:

Ֆելո
08.09.2008, 11:59
Շ Ո Ւ Տ Ո Վ


կներկայացնես ովա, ինչա ուզում?:)

Sunun
08.09.2008, 12:05
Շուտով կիմանաք, էն ինչին շատերն են սպասել :)

091
08.09.2008, 22:16
Շ Ո Ւ Տ Ո Վ
http://img186.imageshack.us/img186/969/picture1ln3.png


Ժողովուրդ ջան եթե շատ եք ուզում իմանաք ասեմ դա մոտավորապեա ռուսական բիլայնի Монстр общения կամ Монстр общения+ տարիֆֆային պլաննա
http://msk.mobile.beeline.ru/tarifs/all.wbp

Rammstein
10.09.2008, 17:33
---:::ՆՈՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹ «ՈՒԼՏՐԱ»:::---

Փաթեթի արժեքը - 900 դրամ
Փաթեթում ներառված եթերային ժամանակի արժեքը - 800 դրամ

Բաժանորդային վճար - 0 դրամ
Բոլոր մուտքային զանգերը - 0 դրամ/րոպե

Տեղական ելքային զանգեր (2G, 3G)

փաթեթի ներսում - 9 դրամ/րոպե
դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային և քաղաքային ցանցեր - 49 դրամ/րոպե

Տեղական ելքային վիդեո-զանգեր (3G)

փաթեթի ներսում - 9 դրամ/րոպե
դեպի Beeline բջջային ցանց - 49 դրամ/րոպե

SMS փոխանցում

ցանցի ներսում - (սկսած 3-րդ հաղորդագրությունից օրվա ընթացքում) 9 դրամ

GPRS փոխանցված/ստացված տվյալների արժեքը

GPRS-Ինտերնետ, 150 Kb - 9 դրամ
GPRS-WAP, 10 Kb - 9 դրամ

«Ուլտրա» սակագնային փաթեթը գործում է մինչև 15.01.2009թ: Նշված ամսաթվից հետո սակագինը կարող է փոխվել:

«Ուլտրա»-ին անցնելու համար հավաքեք 067408011 (300 դր.)



Հ.Գ.
«Ուլտրա» սակագնային փաթեթը գործում է մինչև 15.01.2009թ: Նշված ամսաթվից հետո սակագինը կարող է փոխվել:
Այ սա լավ չի։:oy

Sunun
11.09.2008, 07:39
150kb 9 դրամ ավելի էժան քան 1 մբ 90 դրամ
1 Мб = 61,44 դր.. (150 Кб = 9 դր.)

Այսպիսով Beeline ընկերությունը ՈՒԼՏՐԱ տարիֆային պլանի հետ միասին Ա Ռ Ա Ջ Ի Ն անգամ Հայասատանում ԿՈՄԵՐՑԻՈՆ շահագործման հանձնեց 3G համակարգը:

Ավելացվել է 7 րոպե անց
Նոր Ակցիա

http://img293.imageshack.us/img293/9426/akciaa5listovkaki5.th.jpg (http://img293.imageshack.us/my.php?image=akciaa5listovkaki5.jpg)

Elmo
11.09.2008, 10:09
Sunun իմ քարտը շաատ հին ա: Դեռ Արմենթելի ժամանակներից: Հիմա 3G -ի տակ աշխատելու համար կարող ա պետք լինի փոխել:

Ավելացվել է 1 րոպե անց

150kb 9 դրամ ավելի էժան քան 1 մբ 90 դրամ
1 Мб = 61,44 դր.. (150 Кб = 9 դր.)

:hands

Sunun
11.09.2008, 10:15
պտի որ պրոբլեմ չլինի եթե ծագի ապա փոխիր

Elmo
11.09.2008, 10:31
պտի որ պրոբլեմ չլինի եթե ծագի ապա փոխիր

Համարը ուզում եմ պահպանեմ:
Ու մի հարց էլ: Շրջաններում աշխատում ա՞:

Sunun
11.09.2008, 10:33
համարը կմնա, ոչ միայն Երևան քաղաքի որոշակի մասերում, համարյա մեծ մասում

Sunun
17.09.2008, 11:28
Գրանցվի´ր և խոսի´ր անվճար:
12 սեպտեմբեր 2008

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքային նշանը` Beeline) ընկերությունը հայտարարում է կանխավճարային համակարգի հեռախոսահամարների բաժանորդների անձնավորման (գրանցման) նոր ակցիայի անցկացման մասին:



Հարգելի բաժանորդներ, շտապեք գրանցել Ձեր համարները, գրավոր պայմանագիր ստորագրեք և խոսեք անվճար ցանցի ներսում մինչև տարեվերջ:

Մասնավորապես, եթե մինչև 15.09.2008թ. Դուք կնքեք հեռախոսահամարների օգտագործման պայմանագիր` կստանաք բոնուսային 60 անվճար րոպե Beeline-ի բջջային ցանցի ներսում, մինչև 20.09.2008թ.` 50 անվճար րոպե, մինչև 25.09.2008թ.` 40 անվճար րոպե և մինչև 30.09.2008թ.` 30 անվճար րոպե:

Ավելին, կկազմակերպվի հատուկ խաղարկություն անձնավորման (գրանցման) ակցիային մասնակցած բոլոր բաժանորդների համար և կխաղարկվի ուղեգիր 2 անձի համար, որի հաղթողը հնարավորություն կունենա ամանորյա տոներին անցկացնել 5 անմոռանալի օր Ծաղկաձորի լավագույն հանգստյան տներից մեկում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգել մինչև 2008թ-ի հոկտեմբերի 1-ը:

Beeline–ի շարժական կապի բոլոր բաժանորդները, ովքեր դեռ չեն գրանցել իրենց համարները, պետք է շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման վերաբերյալ գրավոր պայմանագիր կնքեն Beeline-ի բաժանորդների սպասարկման սրահներում:

Sunun
17.09.2008, 14:51
«ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՈՒ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՐՄԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը մտադիր է հավասարակշռել ֆիքսված հեռախոսակապի ոլորտում առկա սակագները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Նեյչո Վելիչկովը` հավելելով, որ իրենք արդեն իսկ համապատասխան բանակցություններ են վարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Նա նշել է, որ այսօր Հայաստանում քաղաքային և միջքաղաքային զանգերի համար սակագները բալանսավորված չեն:

«Այնպես է դասավորվել, որ Երևանից դուրս ապրողները զանգերի դիմաց վճարում են ավելի շատ, քան երևանաբնակները: Դա ճիշտ չէ, մեր բոլոր բաժանորդները պետք է խոսեն միևնույն սակագներով»,- ասել է Վելիչկովը: «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը նաև նկատել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս հարցի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում և խոստացել, որ սակագները կլինեն նոր ու բոլորին հարմար:

Ներկայումս հեռախոսազանգերի համար ամսական սակագինը կազմում է 1 100 դրամ, իսկ ձեռնարկությունների համար` 4 800: Թվային հեռախոսակայանների բաժանորդների համար անվճար հեռախոսազանգերի սահմանը 360 րոպե է: 361-րդ րոպեից րոպեավճարը կազմում է 5 դրամ, իսկ ահա 1601-րդ րոպեից րոպեավճարը կազմում է 9 դրամ:

Անդրադառնալով ֆիքսված հեռախոսակապի ոլորտում սպասվող օպերատորի գալստյանը, Վելիչկովը նկատեց, որ իրենք չեն վախենում մրցակցությունից:


panorama.am

Երվանդ
17.09.2008, 14:53
«ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՈՒ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՐՄԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը մտադիր է հավասարակշռել ֆիքսված հեռախոսակապի ոլորտում առկա սակագները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Նեյչո Վելիչկովը` հավելելով, որ իրենք արդեն իսկ համապատասխան բանակցություններ են վարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Նա նշել է, որ այսօր Հայաստանում քաղաքային և միջքաղաքային զանգերի համար սակագները բալանսավորված չեն:

«Այնպես է դասավորվել, որ Երևանից դուրս ապրողները զանգերի դիմաց վճարում են ավելի շատ, քան երևանաբնակները: Դա ճիշտ չէ, մեր բոլոր բաժանորդները պետք է խոսեն միևնույն սակագներով»,- ասել է Վելիչկովը: «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը նաև նկատել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս հարցի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում և խոստացել, որ սակագները կլինեն նոր ու բոլորին հարմար:

Ներկայումս հեռախոսազանգերի համար ամսական սակագինը կազմում է 1 100 դրամ, իսկ ձեռնարկությունների համար` 4 800: Թվային հեռախոսակայանների բաժանորդների համար անվճար հեռախոսազանգերի սահմանը 360 րոպե է: 361-րդ րոպեից րոպեավճարը կազմում է 5 դրամ, իսկ ահա 1601-րդ րոպեից րոպեավճարը կազմում է 9 դրամ:

Անդրադառնալով ֆիքսված հեռախոսակապի ոլորտում սպասվող օպերատորի գալստյանը, Վելիչկովը նկատեց, որ իրենք չեն վախենում մրցակցությունից:


panorama.am

Այսինքն բոլորը վճարեն թանկ:angry:D

Sunun
18.09.2008, 13:05
Նոր ծառայություն «ԱՊՀ» - այժմ զանգերը դեպի ԱՊՀ երկրներ ավելի մատչելի են:

18 սեպտեմբեր 2008 Զանգերը ձեր գործընկերներին դեպի այլ երկրներ այժմ կարող են լինել ավելի երկարատև և արդյունավետ:

Միացրե´ք «ԱՊՀ» (http://mobile.beeline.am/corporate/services/service.wbp?root_id=2afb550f-02bc-46b9-93f8-0d236c599113&block=description) կորպորատիվ ծառայությունը և զանգահարեք ԱՊՀ երկրներ ընդամենը 59 դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ):

«ԱՊՀ» ծառայությունը հասանելի է Beeline կորպորատիվ սակագնային փաթեթների (http://mobile.beeline.am/corporate/tarifs/index.wbp) բոլոր բաժանորդների համար: Պարզապես դիմե´ք Beeline Կորպորատիվ Վաճառքների Ծառայություն:

Մանրամասն տեղեկություն «ԱՊՀ» ծառայության միացման վերաբերյալ կարող եք ստանալ` զանգահարելով (+374-10) 28-44-99:

Rammstein
18.09.2008, 16:43
Այսինքն բոլորը վճարեն թանկ:angry:D

Ինձ թվում ա չարժե էդքան պեսիմիստ լինել։:B
Եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրան ճիշտ պահի, ապա ամեն ինչ լավ կլինի։:)

Sunun
19.09.2008, 07:45
Հաղթանակած օպերատորի երգը :)

http://rapidshare.com/files/146488490/Beeline.mp3.html

Sunun
19.09.2008, 13:03
MMS-հաղորդագրություններ – ընդարձակե´ք տեսողական շփման աշխարհագրությունը:

18 սեպտեմբեր 2008

Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Այժմ տեսնել այն, ինչի մասին առաջ կարելի էր միայն պատմել, կարող են «ՎիմպելԿոմ»-ի ընկերությունների խմբի բոլոր բաժանորդները:

Սեպտեմբերի 17-ից «Beeline» կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են MMS (http://mobile.beeline.am/services/service.wbp?root_id=eba47734-d4e8-4167-b1ca-c41d048798b8) հաղորդագրություններ փոխանակել «Билайн» (Ռուսաստան), «Կար-Տել» (Ղազախստան), «Յունիտել» (Ուզբեկստան) և «Տակոմ» (Տաջիկստան) բջջային ցանցերի բաժանորդների հետ:

MMS հաղորդագրության ուղարկման արժեքն է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ): MMS հաղորդագրության առավելագույն չափը սահմանափակվում է մինչև 300 Կբ:

Sunun
30.09.2008, 16:57
«ԱրմենՏելը» առևտրային շահագործման է հանձնել 3G շարժական հեռախոսակապի ցանցը

13:44 • 30.09.08


2008 թ. սեպտեմբերի 26-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) առևտրային շահագործման է հանձնել նոր, երրորդ սերնդի շարժական հեռախոսակապի ցանցը (3G)` առաջինը Հայաստանում։
Ինչպես հաղորդել են «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից, նոր ծառայությունները հնարավորություն են ընձեռում արագացնել տվյալների փոխանցումը GPRS ծառայության բաժանորդների համար, ինչպես նաև կատարել ներցանցային տեսազանգեր։ Այս ծառայությունների դիմաց հավելյալ վճար չի գանձվում. 3G ցանցերում տվյալների փոխանցման, այդ թվում՝ տեսահեռախոսակապից օգտվելու դեպքում, վճարումը կատարվելու է ըստ «GPRS փաթեթ» ծառայության պայմանների։ 3G ցանցից կարող են օգտվել «ԱրմենՏել»-ի բոլոր բաժանորդները, որոնք գտնվում են Երևանում, 3G ցանցի ծածկույթում։ Ցանցից օգտվելու միակ պայմանը երրորդ սերնդի կապի կամ UMTS/WCDMA հնարավորությամբ բջջային հեռախոսի առկայությունն է։

tert.am

Chuk
30.09.2008, 18:00
Մոդերատորական. Թեմայի 1129 գրառումներից 935-ը ջնջվել են հետևյալ պատճառներով. թեմայից դուրս գրառումներ, ժամանակավրեպ գրառումներ, տրանսլիտով գրառումներ, օտար լեզվով գրառումներ, վիրավորական գրառումներ, հարաբերությունների պարզում հանդիսացող գրառումներ, ժարգոնով գրառումներ, հակագովազդի տարրեր պարունակող գրառումներ, անձի քննարկում հանդիսացող գրառումներ, էմոցիոնալ գրառումներ, անիմաստ գրառումներ, միայն սմայլերից կազմված գրառումներ և այլն: Թեման վերաբացվում է: Շարունակեք քննարկումը ակումբի կանոնադրության (http://www.akumb.am/rules.php) շրջանակներում:

Սահակ
01.10.2008, 06:49
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառում:

Հ.Գ. Բաժինն արդեն մի անգամ տուժել է նման գրառումների պատճառով, հաջորդ խախտման հետևանքները կլինեն ավելի խիստ:

Mencho
01.10.2008, 09:14
3G ՑԱՆՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) օրերս առևտրային շահագործման է հանձնել նոր, երրորդ սերնդի շարժական հեռախոսակապի ցանցը (3G)` առաջինը Հայաստանում:

Ընկերությունից տեղեկացնում են, թե նոր ծառայությունները հնարավորություն են ընձեռում արագացնել տվյալների փոխանցումը GPRS ծառայության բաժանորդների համար, ինչպես նաև կատարել ներցանցային տեսազանգեր: Այս ծառայությունների դիմաց հավելյալ վճար չի գանձվում. 3G ցանցերում տվյալների փոխանցման, այդ թվում տեսահեռախոսակապից օգտվելու դեպքում, վճարումը կատարվելու է ըստ «GPRS փաթեթ» ծառայության պայմանների: 3G ցանցից կարող են օգտվել «ԱրմենՏել»-ի բոլոր բաժանորդները, որոնք գտնվում են Երևանում, 3G ցանցի ծածկույթում: Ցանցից օգտվելու միակ պայմանը երրորդ սերնդի կապի կամ UMTS/WCDMA հնարավորությամբ բջջային հեռախոսի առկայությունն է:

3G ցանցերի առաջին առևտրային գործարկումը կատարվել է Ճապոնիայում, NTT DoCoMo ընկերության կողմից 2001 թ. հոկտեմբերին: Եվրոպայում 3G ցանցերի թողարկումը սկսեց 2003 թ: 2007թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում գործում էր 190 3G ցանց: ԱՊՀ երկրներում առաջին 3G ցանցի գործարկումը տեղի է ունեցել Տաջիկստանում:




Աղբյուր` Panorama.am

Աթեիստ
01.10.2008, 09:20
3G ՑԱՆՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) օրերս առևտրային շահագործման է հանձնել նոր, երրորդ սերնդի շարժական հեռախոսակապի ցանցը (3G)` առաջինը Հայաստանում:

Աղբյուր` Panorama.am

Կարծում եմ մի փոքր ուշացել ես այս "նորությամբ": Բիլայնի 3G-ն արդեն վաղուց աշխատում է:

Sunun
01.10.2008, 14:35
3G հեռախոսների ցանկը

http://mobile.beeline.am/media/B309971B-DDFF-4390-821C-FE9C86540CA8.pdf

Elmo
01.10.2008, 15:54
3G հեռախոսների ցանկը

http://mobile.beeline.am/media/B309971B-DDFF-4390-821C-FE9C86540CA8.pdf

Բա ծածկույթի դինամիկ քարտեզ չեք կազմե՞լ: Օգտակար կլինի իմանալ, կոնկրետ որտեղ կարելի ա օգտագործել 3Գ-ն: Համ էլ ընդարձակվելուց տեղյակ կլինենք:

Yellow Raven
01.10.2008, 16:53
Այսինքն տեսազանգի գինը հավասարա նույն զանգի գնին?

Sunun
01.10.2008, 17:21
այո, բացի ուլտրա տարիֆային պլանից, որտող տարիֆի ներսում 9 դրամ է

Elmo
01.10.2008, 17:24
այո, բացի ուլտրա տարիֆային պլանից, որտող տարիֆի ներսում 9 դրամ է

Իսկ զանգողը ո՞նց ա իմանում, որ իրա զանգը տարիֆի ներսում ա լինելու: Նախօրոք պետք ա պայմանավորվել նո՞ր:

Sunun
01.10.2008, 18:02
եթե իրա ծանոթն ա թող հարցնի մոտը ինչ տարիֆ ա, ուրիշ ոչ մի կերպ

091
01.10.2008, 23:54
Ինչու իմ հեռախոսը (Nokia N95 8GB) երբեք "ինքնուրույուն" չի ընտրում 3G ցանցը Երևանի ցանկացած մասում, իսկ տանը (մ բարեկամության մոտ) բալկոնում անտենան մինչև վերջա իսկ տան մեջ - 0 ?
Ինչիցա որ կենտրոնում օրինակ օպերայի մոտ եթե հեռախոսը 3G ցանցումա ինտերնետ չի մտնում ?

Sunun
02.10.2008, 10:16
«ՎիմպելԿոմը» պատրաստվում է գնել «Եվրոսետի» բաժնետոմսերի ոչ վերահսկիչ փաթեթը

10:40 • 02.10.08

http://tert.am/g_image.php?id=40493&tmb=3

Ռուսաստանում բջջային կապի «ՎիմպելԿոմ» օպերատորը (առևտրային ապրանքանիշը՝ Beeline) հաստատել է տարածված լուրերը, թե սեպտեմբերի 26-ին ընկերությունը դիմել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությանը (ԴՀԾ) բջջային հեռախոսների վաճառքի «Եվրոսետ» ցանցի բաժնետոմսերի ոչ վերահսկիչ փաթեթը գնելու համար։ «ՎիմպելԿոմի» առևտրային գործընկերոջ պնդմամբ՝ խոսքը վերաբերում է «Եվրոսետի» բաժնետոմսերի 49%-ին։
Սեպտեմբերի 22-ին «Եվրոսետի» համասեփականատերեր Եվգենի Չիչվարկինը և Թիմուր Արտեմևը ռիթեյլ ցանցն ամբողջությամբ վաճառեցին Ալեքսանդր Մամուտին։ Դրանից հետո Մամուտը հրապարակավ հաստատեց «Եվրոսետի» ոչ վերահսկիչ փաթեթի վաճառքի պատրաստակամությունը։ Ընդ որում՝ «Եվրոսետի» ներքին խոհանոցին քաջատեղյակ աղբյուրը նշել է, որ Մամուտն արդեն պայմանավորվել է «ՎիմպելԿոմի» հետ։ Վերջինիս նախկին մենեջերներից մեկի խոսքով՝ օպերատորը գործում է այն սխեմայով, որը չկարողացավ իրագործել MTS-ը. մի քանի գնորդներից կոնսորցիում է ստեղծում, որպեսզի ո՛չ ինքը վերահսկիչ փաթեթ ունենա, ո՛չ կոնսոլիդացնի ցածր շահութաբերությամբ «Եվրոսետը» («Եվրոսետի» զուտ շահույթի մարժան շուրջ 2,2% է)։ «Եվրոսետին» բաժին է ընկնում ՌԴ-ում վաճառվող բջջային հեռախոսների 30%-ը և բջջային կապի շուկայում կնքվող պայմանագրերի շուրջ մեկ երրորդը։ «Եվրոսետի» հաղորդմամբ՝ 2007թ. ընկերությունը Ռուսաստանում 12,4 մլն բջջային կապի պայմանագրեր է վաճառել, ինչը sim քարտերի վաճառքի հավելաճի 59%-ն է։ J'son & Partners-ի տվյալներով՝ 2008թ. երկրորդ եռամսյակում բջջային կապի ռուսական ընկերությունների ընդհանուր շահույթում «ՎիմպելԿոմի» մասնաբաժինը կազմել է 29%։

tert.am

Elmo
02.10.2008, 10:30
Սենց որ գնա, երկաթգիծն էլ ա «ՎիմպելԿոմ» -ը առնելու: «Corbina Telecom», «Golden Telecom»(Էդ մեծերը, մանրներից չեմ խոսում), հիմա էլ «Евросеть»:

Rammstein
02.10.2008, 15:31
3G հեռախոսների ցանկը

http://mobile.beeline.am/media/B309971B-DDFF-4390-821C-FE9C86540CA8.pdf

Չհասկացա, իմ հեռախոսը ինչի՞ չկա էս ցուցակում` Siemens SXG75, ի՞նչա, ես տեսազանգից չեմ կարա՞ օգտվեմ։ Գիտեմ, որ UMTS-ը քաղաքի կենտրոնում բռնում ա, Ինտերնետ 3G-ով մտնում ա, բայց տեսազանգը չեմ փորձել, հարմար մարդ չեմ գտել, որ ունենա 3G-ով ու Բիլայնի համարով հեռախոս։

Sunun
02.10.2008, 15:35
կարաս, հետագայում ցուցակում կավելացվի

Rammstein
02.10.2008, 15:41
Ժող, ո՞վ ունի հավաստի տվյալներ։ Ճիշտ ա, ես ավելի հավատում եմ Beeline.am-ին, քան Panorama.am-ին, բայց որոշակիությունը լավ բան է։
Մի հատ կարդացեք սա,

...3G ցանցերում տվյալների փոխանցման, այդ թվում տեսահեռախոսակապից օգտվելու դեպքում, վճարումը կատարվելու է ըստ «GPRS փաթեթ» ծառայության պայմանների:
Աղբյուր` Panorama.am

Հիմա սա.

ՓԱԹԵԹ «ՈՒԼՏՐԱ»
...
Տեղական ելքային վիդեո-զանգեր (3G)


փաթեթի ներսում
9 դրամ/րոպե

դեպի Beeline բջջային ցանց
49 դրամ/րոպե

Աղբյուր` Beeline.am

Ո՞րն է ճիշտ, տեսազանգը հաշվարկվում է ըստ տվյալների ծավալի (GPRS- գներով), թե 49դր/րոպե։

Sunun
02.10.2008, 15:43
սովորական զանգ

Ավելացվել է 1 րոպե անց
այսինքն ուլտրա փաթեթի ներսում 9 այլ Beeline-ի տարիֆ 49, իսկ մանացած տարիֆային պլաններում դեռ հաշվարկվում է որպես սովորական զանգ

Yellow Raven
02.10.2008, 16:07
3G հեռախոսների ցանկը

http://mobile.beeline.am/media/B309971B-DDFF-4390-821C-FE9C86540CA8.pdf
Իսկ Apple iPhone-ը չունի 3G? :(

Ռեդ
02.10.2008, 16:09
Իսկ Apple iPhone-ը չունի 3G? :(
Վահե ջան, կա 2 ձևի iPhone`
iPhone և iPhone3G

Sunun
02.10.2008, 16:09
ցանկում առկա հեռախոսներն են, երբ կլինեն նորերը շուկայում կավելացվի

Rammstein
02.10.2008, 16:51
:):):)
Էս ի՞նչ լավ ա, վերջապես, էն *102#-ով հաշիվը ստուգելիս էլ էն հիմար լումաները չի գրում, մենակ դրամով ա գրում։:hands:hands

Rammstein
02.10.2008, 17:18
Ժող ջան, հատկապես մոդերատորներ ջան, ինձ կբացատրե՞ք, ինչո՞ւ թեման Beeline-ից դառավ Beeline AM։

Հասկանում եմ, հեռախոսի էկրանին, որպես օպերատորի անուն, գրվում է Beeline AM, բայց դա մենակ հայաստանում չէ։ Օրինակ Վրաստանում գրվում է Beeline GE, Ուկրաինայում` Beeline UA (տե՛ս կցված նկարը), բայց դա չի նշանակում, որ ամեն երկրում աշխատում են տարբեր Բիլայններ։ Կխդրեմ հետ բերել թեմայի Beeline անունը, քանզի տվյալ ընկերության բրենդը Beeline է։

Սամվել
02.10.2008, 17:23
Ժող ջան, հատկապես մոդերատորներ ջան, ինձ կբացատրե՞ք, ինչո՞ւ թեման Beeline-ից դառավ Beeline AM։

Հասկանում եմ, հեռախոսի էկրանին, որպես օպերատորի անուն, գրվում է Beeline AM, բայց դա մենակ հայաստանում չէ։ Օրինակ Վրաստանում գրվում է Beeline GE, Ուկրաինայում` Beeline UA (տե՛ս կցված նկարը), բայց դա չի նշանակում, որ ամեն երկրում աշխատում են տարբեր Բիլայններ։ Կխդրեմ հետ բերել թեմայի Beeline անունը, քանզի տվյալ ընկերության բրենդը Beeline է։

Ապեր էս նույն բանը արդեն 10 անգամ ասել ես...

Ասինք Բիլայն.. իսկ Հայաստանում Բիլայն—ԱՄ.. Ի՞նչ ես ուզում

Elmo
02.10.2008, 17:23
Ժող ջան, հատկապես մոդերատորներ ջան, ինձ կբացատրե՞ք, ինչո՞ւ թեման Beeline-ից դառավ Beeline AM։

Որովհետև հենց BeelineAM ա դրա, բա ի՞նչ դառնա: Beeline հո մենակ Հայաստանում չի օպերատոր: 2-րդ խոշոր օպերատորն ա ամբողջ ԱՊՀ-ում, ու ամեն երկրում իրա կոդով անունը տալիս են: Հայաստանում BeelineAM ա: Չեմ հասկանում հարցը ինչում ա: АМ ինդեքսը վիրավորակա՞ն ա, քցու՞մ ա անվան տեսքը ի՞նչ ա անում, որ էդքան անհանգստացնում ա:

Ավելացվել է 2 րոպե անց

ցանկում առկա հեռախոսներն են, երբ կլինեն նորերը շուկայում կավելացվի

Իսկ հնարավոր ա՞ Բիլայնը iPhone վաճառի իրա քարտերով ու պայմանագրով: Ոնց որ AT&T -ն ա անում:

091
02.10.2008, 17:39
Ինչու իմ հեռախոսը (Nokia N95 8GB) երբեք ինքնուրույուն չի ընտրում 3G ցանցը Երևանի ցանկացած մասում, իսկ տանը (մ. բարեկամության մոտ) բալկոնում անտենան մինչև վերջա իսկ տան մեջ - 0 ?
Ինչիցա որ կենտրոնում օրինակ օպերայի մոտ եթե հեռախոսը 3G ցանցումա ինտերնետ չի մտնում ?

Սամվել
02.10.2008, 17:44
Մոդերատորական. թեմայից դուրս, կոնֆլիկտ հրահրող գրառումը ջնջվել է:

Rammstein
02.10.2008, 17:44
Որովհետև հենց BeelineAM ա դրա, բա ի՞նչ դառնա: Beeline հո մենակ Հայաստանում չի օպերատոր: 2-րդ խոշոր օպերատորն ա ամբողջ ԱՊՀ-ում, ու ամեն երկրում իրա կոդով անունը տալիս են: Հայաստանում BeelineAM ա: Չեմ հասկանում հարցը ինչում ա: АМ ինդեքսը վիրավորակա՞ն ա, քցու՞մ ա անվան տեսքը ի՞նչ ա անում, որ էդքան անհանգստացնում ա:

Չէ, ես AM-ի դեմ ոչ մի բան չունեմ։ Բայց կա՞ մի թուղթ, որտեղ էդ ընկերության անունը գրած լինի «Beeline AM»։ Ինձ ուղղակի հետաքրքիր ա։

Սամվել
02.10.2008, 17:49
Չէ, ես AM-ի դեմ ոչ մի բան չունեմ։ Բայց կա՞ մի թուղթ, որտեղ էդ ընկերության անունը գրած լինի «Beeline AM»։ Ինձ ուղղակի հետաքրքիր ա։

Ապեր ինչքան տեղյակ եմ Բիլայն էլ չի գրվում.. Ֆիրմայի անունը ուրիշա էտ ուղակի իրանց "Առևտրային անուննա" ;)

Chuk
02.10.2008, 17:49
Չէ, ես AM-ի դեմ ոչ մի բան չունեմ։ Բայց կա՞ մի թուղթ, որտեղ էդ ընկերության անունը գրած լինի «Beeline AM»։ Ինձ ուղղակի հետաքրքիր ա։

Թեմայի վերնագիրն անվանված է Beeline AM, որպեսզի պարզ լինի, որ քննարկվում է ոչ թե ընդհանուր Բիլայն-ի թեման, այլ հայկական Բիլայնինը:

Այստեղից սկսած թեմայից դուրս գրառումները դադարեցնում ես:

Rammstein
02.10.2008, 23:03
Ինչու իմ հեռախոսը (Nokia N95 8GB) երբեք ինքնուրույուն չի ընտրում 3G ցանցը Երևանի ցանկացած մասում, իսկ տանը (մ. բարեկամության մոտ) բալկոնում անտենան մինչև վերջա իսկ տան մեջ - 0 ?
Ինչիցա որ կենտրոնում օրինակ օպերայի մոտ եթե հեռախոսը 3G ցանցումա ինտերնետ չի մտնում ?

Մենյուում չկա՞ «UMTS olnly» կամ նման բան։ Իմն էլ ինքնուրույն չի ընտրում, պետք ա GSM-ի կապը կտրվի, որ ինքը նոր որոնում սկսի, ու եթե UMTS կա, ապա ավտոմատ դա է ընտրվում։

Միգուցե քո հեռախոսում 3G-ի կարգավորումները առանձին են GPRS-ից?

Rammstein
02.10.2008, 23:08
Sunun, էն «ՇՈՒՏՈՎ»-ից ի՞նչ խաբար կա (էն Ինտերնետ մտնելու սարքը)։:oy Ինձ շատ անհրաժեշտ ա, եթե դժվար չի մի հատ ասա երբ եւ ինչ գնի սահմաններում կլինի։

Sunun
03.10.2008, 13:39
Երկարաձգվել է «Արտոնյալ ռոումինգ Վրաստանում» ակցիայի ժամկետը:

03 հոկտեմբեր 2008

Ուրախ ենք ձեզ տեղեկացնել «Արտոնյալ ռոումինգ Վրաստանում» ակցիայի ժամկետի երկարաձգման մասին` մինչև 2009թ. փետրվարի 28-ը:

Զանգերը Վրաստանի MobiTel, MagtiGSM և GeoCell բջջային ցանցերում Beeline-ի բոլոր բաժանորդների համար արտոնյալ ռոումինգի առաջարկի ընթացքում կհաշվարկվեն միջազգային ռոումինգի (http://mobile.beeline.am/geography/roaming.wbp?city=) առաջին սակագնային գոտու սակագներով`


Զանգեր

դրամ/րոպե

Մուտքային
70


Ելքային


Տեղական

100


Միջազգային


Հայաստան

170



ԱՊՀ երկրներ

550



Այլ երկրներ

900



Satellite

1600



SMS


Մուտքային
0


Ելքային
60


GPRS
60/0.01Mb


Կանխավճարային (http://mobile.beeline.am/services/service.wbp?root_id=35390509-544e-45e0-ad51-0a7b27d40f28) համակարգի բաժանորդների համար MobiTel բջջային ցանցում գործում է CAMEL ռոումինգ, որը բաժանորդին հնարավորություն է տալիս իրականացնել ելքային զանգեր, ինչպես նաև վերահսկել հաշվեկշիռը, քանզի CAMEL ռոումինգի շրջանակներում մատուցված կապի ծառայությունների դիմաց գումարները հաշվից գանձվում են իրական ժամանակում:

Հետվճարային (http://mobile.beeline.am/services/service.wbp?root_id=eae80196-5538-4917-b7e1-d2d44986e6fd) համակարգի բաժանորդները MobiTel և GeoCell ցանցերում կարող են օգտվել GPRS ռոումինգ ծառայությունից, որը հնարավորություն է տալիս ճանապարհորդության ընթացքում օգտվել GPRS փաթեթի ծառայություններից` GPRS-ինտերնետ, GPRS-WAP և MMS:

Բոլոր սակագները ներկայացված են ներառյալ ԱԱՀ: Վրաստանում արտոնյալ ռոումինգի առաջարկը գործում է կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար:

Armeno
03.10.2008, 17:26
Sunun ջան կասես ո՞նց մեյլից մմս ուղարկենք՞

Armeno
03.10.2008, 17:46
լավ պետք չի Sunun ջան ջոգեցի ձևը

Armeno
03.10.2008, 18:36
Sunun ջան ինչի՞ որ մմս ուղարկումեմ SMS ով լինքնա գալիս ոչ թե MMSը GPRS ս էլ միացրածա

Artgeo
03.10.2008, 22:50
Sunun ջան ինչի՞ որ մմս ուղարկումեմ SMS ով լինքնա գալիս ոչ թե MMSը GPRS ս էլ միացրածա
Կամ նաստրոյկաները չես մուտքագրել կամ չես ակտիվացրել:

Սկզբում մի հատ ինքդ քեզ ուղարկի, տես հասնո՞ւմ ա, թե՞ չէ: Եթե հասավ, մյուսներն էլ կհասնի, եթե չհասավ հաստատ նաստռոյկաները սխալ ես դրել:

Armen.181
04.10.2008, 00:05
ժող ես ես բիլիաընով ցհեմ կարում ինտերնետ մտնեմ,,ասւմ ա որ աշիպկա պրի աֆտիռիզացիի,,ասեմ որ վիվաիով լինում ա և իմ gps միացվատ է,նախորոք մերսի

Artgeo
04.10.2008, 07:52
ժող ես ես բիլիաընով ցհեմ կարում ինտերնետ մտնեմ,,ասւմ ա որ աշիպկա պրի աֆտիռիզացիի,,ասեմ որ վիվաիով լինում ա և իմ gps միացվատ է,նախորոք մերսի
Իսկ հեռախոսի մոդելն ու հատկապես որտե՞ղ ա էռռոր գրում դժվա՞ր ա գրել :think

Հեռախոսի բրաուզերով մտնո՞ւմ ա ինտերնետ:

Armen.181
04.10.2008, 10:51
Իսկ հեռախոսի մոդելն ու հատկապես որտե՞ղ ա էռռոր գրում դժվա՞ր ա գրել :think

Հեռախոսի բրաուզերով մտնո՞ւմ ա ինտերնետ:

հեռախոսի մոդելը nokia n73 ա,եռոռը գռւմա են ժամանակ եռբ արդեն պիտի մտնի ինտեռնետ,,հեռախոսը ինտեռնետին չի կարու կպնի,,հեռախոսի բրաուզերով ել եմ փորձել opera ով ել, opera ով ել գրում ա նեվազմոգնա նաիտի ուդալոնիի սեռվեռա,,,

Աթեիստ
04.10.2008, 10:58
հեռախոսի մոդելը nokia n73 ա,եռոռը գռւմա են ժամանակ եռբ արդեն պիտի մտնի ինտեռնետ,,հեռախոսը ինտեռնետին չի կարու կպնի,,հեռախոսի բրաուզերով ել եմ փորձել opera ով ել, opera ով ել գրում ա նեվազմոգնա նաիտի ուդալոնիի սեռվեռա,,,

Ինձ մոտ կար նման խնդիր: Լուծվեց պրոքսի սերվերն անջատելով (ընդ որում Opera Mini-ն նորմալ աշխատում էր):

Armen.181
04.10.2008, 11:17
Ինձ մոտ կար նման խնդիր: Լուծվեց պրոքսի սերվերն անջատելով (ընդ որում Opera Mini-ն նորմալ աշխատում էր):

իսկ վոնց կարամ պրոքսի սերվերն անջատել,փորձեմ կարողա ստացվի,,իմ մոտ Opera Mini չի ,,Opera 8.65,կարողա Opera Mini ով սացվի

Rammstein
04.10.2008, 16:45
Sunun ջան ինչի՞ որ մմս ուղարկումեմ SMS ով լինքնա գալիս ոչ թե MMSը GPRS ս էլ միացրածա

Armeno ջան, ինձ էլ է եղել նման բան, հետո պարզեցի, որ գումարս էր քիչ: Չգիտեմ քոնը կանխավճարային է, թե ոչ, բայց կանխավճարայինում եթե գումարը 360 դրամից պակաս է լինում, ապա GPRS-ը դադարում է աշխատել::(

Armeno
04.10.2008, 16:55
չե գպռս ս միացրածա, կարողանումեմ ինտեռնետ մտնել

Rammstein
04.10.2008, 19:05
չե գպռս ս միացրածա, կարողանումեմ ինտեռնետ մտնել

Ամենաճիշտը կլինի զանգես Բիլայն:

Doberman
04.10.2008, 19:10
ժող ով ինձ կբացատրի ես ինչա Սա սա (http://mobile.beeline.am/services/packages.wbp?root_id=0d3745d0-86b9-4a5d-9553-d3ff6d6f9ec0&block=description)
Հա մեկել ուզում եմ Վիվաից անցնեմ բիլայն , ինչ խորհուրդ կտաք, հա մեկել իմ վիվայի համարով համար եմ ուզում վերցնեմ ինչքան կարժենա?:think

Rammstein
04.10.2008, 19:36
ժող ով ինձ կբացատրի ես ինչա Սա սա (http://mobile.beeline.am/services/packages.wbp?root_id=0d3745d0-86b9-4a5d-9553-d3ff6d6f9ec0&block=description)
Հա մեկել ուզում եմ Վիվաից անցնեմ բիլայն , ինչ խորհուրդ կտաք, հա մեկել իմ վիվայի համարով համար եմ ուզում վերցնեմ ինչքան կարժենա?:think

1. Դա նշանակում է, որ եթե դու բջջային կապի վրա ծախսես ամսական 6000 դրամից ավելի ու միաժամանակ օգտվես նշված Ինտերնետներից որեւէ մեկից (Hi-Line unlimited 256, Hi-Line unlimited 1024 կամ CDMA Internet), ապա մյուս ամիս իներնետդ 10% էժան կնստի: Ես, գոնե տենց եմ հասկանում:
2. Ի՞նչ խորհուրդ ես ուզում: Ես անձամբ օգտվում եմ «Ուլտրա» փաթեթից, քանի որ տենց Ինտերնետը մոտ 1.5 անգամ էջան ա մյուս փաթեթների համեմատ: Ընդամենը կարամ խորհուրդ տամ կանխավճարային համակարգը, որովհետեւ դա ինձ դուր է գալիս:
3. Նայած ինչ համար ա: Եթե գոլդ մոլդ չի, ապա կնստի 800 (900 «Ուլտրա»-ի դեպքում) դրամ, ներառյալ 800 դրամի խոսելաժամանակ:

Ես էլ եմ ին ՎԻվայի համարով վերցրել Բիլայնը: Կոդը 99 ա, համարի մեջ էլ 99 կա, արժ էր 800 դրամ::)

Հ.Գ. Խորհուրդ չեմ տա «Միասնական» սակագնային փաթեթը, քանի որ այդ փաթեթում զանգի առաջին րոպեն արժե 49 դրամ, անկախ նրանից 1 վայրկյան է տեւել զանգը, թե 60: Այսինքն հենց սկսում ես խոսել, մի անգամից 49 դրամ պակասում ա:

Yellow Raven
04.10.2008, 19:46
Ժող ով կտա ինձ Նոկիա 6233-ի GPRS-ի նաստռոյկաները:
Իմ մոտ Վափովա մտնում ու րոպեովա հաշվում ոնց հասկանում եմ:

Rammstein
04.10.2008, 19:55
Ժող ով կտա ինձ Նոկիա 6233-ի GPRS-ի նաստռոյկաները:
Իմ մոտ Վափովա մտնում ու րոպեովա հաշվում ոնց հասկանում եմ:

Րոպեով կարա հաշվի մենակ էն դեպքում, եթե օգտվես «Ինտերնետը գրպանում» ծառայությունից: Եթե օգտվում ես «GPRS-WAP»-ից, ապա դա թանկ ա` 10ԿԲ-30դրամ:
Դու պետք ա օգտվես «GPRS-Ինտերնետ»-ից: Էդ քո ասած հեռախոսին ծանոթ չեմ, բայց եթե դու տեղերը գիտես, ապա համապատասխան տեղերում լրացրու մոտավորապես հետեւյալը.
Profile Name: Beeline (Պարտադիր չէ)
APN: internet.beeline.am
Username: internet
Password: internet
Authentication: Normal (None)
Proxy: Inactive

Doberman
04.10.2008, 20:33
Րոպեով կարա հաշվի մենակ էն դեպքում, եթե օգտվես «Ինտերնետը գրպանում» ծառայությունից: Եթե օգտվում ես «GPRS-WAP»-ից, ապա դա թանկ ա` 10ԿԲ-30դրամ:
Դու պետք ա օգտվես «GPRS-Ինտերնետ»-ից: Էդ քո ասած հեռախոսին ծանոթ չեմ, բայց եթե դու տեղերը գիտես, ապա համապատասխան տեղերում լրացրու մոտավորապես հետեւյալը.
Profile Name: Beeline (Պարտադիր չէ)
APN: internet.beeline.am
Username: internet
Password: internet
Authentication: Normal (None)
Proxy: Inactive

Իսկ Բիլայնը ավտոմատ նաստռոյկա չունի որ sms-ով ուղարկումա դու մենակ instal ես տալիս ինքԸ նստումա հեռախոսիտ մեջ?:think

Yellow Raven
04.10.2008, 20:38
Ահա,իմ մոտ հենց GPRS-WAP-նա միացրած

Artgeo
04.10.2008, 22:41
Իսկ Բիլայնը ավտոմատ նաստռոյկա չունի որ sms-ով ուղարկումա դու մենակ instal ես տալիս ինքԸ նստումա հեռախոսիտ մեջ?:think
000 ի վրա պիտի ուղարկես gprsset1 կամ gprsset2 հաստատ չեմ հիշում, զանգահարիր 0611ասա մոդելդ, կասեն:

Mencho
05.10.2008, 13:11
Երեւան /Մեդիամաքս/. iPhone 3G սմարթֆոնների օրինական վաճառքը Հայաստանում կսկսվի տարեվերջին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է “Մակ ԱՄ” ընկերության (Հայաստանում Apple-ի պաշտոնական դիստիբյուտոր) տնօրեն Էռնեստ Մարդոյանը:

Մեկնաբանելով այն փաստը, որ այսօր Ռուսաստանում պաշտոնապես սկսվել են iPhone 3G- վաճառքները, Էռնեստ Մարդոյանը նկատել է, որ “վաճառքի մեկնարկի մասին պայմանագիրը սահմանափակվում է միայն Ռուսաստանի տարածքով”:

“Հայաստանում iPhone 3G պաշտոնապես կհայտնվի տարեվերջին, ընդ որում, որպես ռիթեյլերներ հանդես են գալու Հայաստանի բջջային կապի օպերատորները, քանի որ մնացած մատակարարողները ի վիճակի չեն այդչափ խոշոր գործարք կնքել”,- ասել է ընկերության ղեկավարը:

Beeline օպերատորի մամլո ծառայությունում հաստատել են Հայաստանում iPhone 3G-ի վաճառքի մեկնարկի հնարավորությունը:

Rammstein
06.10.2008, 00:34
Էսօր էս ի՞նչ էր եղել Բիլայնին, զանգում էի 0697, հաշիվս ստուգելու, ասում էր ինչ-որ «հաղորդագրությունների ծառայությունը ժամանակավորապես անհասանելի է»։
Չլնի՞ վերանորոգում են։ Թե չէ ինչի՞ նման ա «մեկ հազար մեկ հարյուր մեկ տասնը մեկ մեկ դրամ»:D:D....դե լավ, շատ չափազացրի։

Rammstein
06.10.2008, 11:19
Ոնց հասկանում եմ 3G-ն լավ հզոր բան, ա, երեկ քազաքից դուրս էի, Բյուրական գյուղում (Երեւանից 35կմ), փորձեցի դնել «Only UMTS», բռնեց Բիլայնը։ Զանգել չէր լինում, բայց հաշիվս կարացա ստուգեմ։
Բայց մյուս կողմից եթե տենց հզոր ա, ինչո՞ւ Երեւանում` Զեյթունում չի բռնում։ Եթե դնեմ «Only UMTS» կբռնի, անտենան մի գծով, բայց հետո եթե դնում եմ «Ավտոմատ», մի քիչ հետո անցնում ա GSM-ի։ Ե՞րբ Զեյթունում լավ կբռնի։

Artgeo
06.10.2008, 11:31
Մոդերատորական: Beeline AM 3G թեման միացվել է Beeline AM թեմային: Հետագայում Beeline AM GPRS, Beeline AM WAP, Beeline AM SMS, Beeline AM MMS, Beeline AM 4G կամ այլ նմանատիպ թեմաները նույնպես կմիացվեն այս թեմային:

Գրիգոր
06.10.2008, 19:25
Ինձ մեկը կասի թե կա արդյոք GPRS Ավտոմատ նաստրոյկաների համար, որ սմս ով գա, ոնց որ WAP - ը???

Ավելացվել է 3 րոպե անց

1. Դա նշանակում է, որ եթե դու բջջային կապի վրա ծախսես ամսական 6000 դրամից ավելի ու միաժամանակ օգտվես նշված Ինտերնետներից որեւէ մեկից (Hi-Line unlimited 256, Hi-Line unlimited 1024 կամ CDMA Internet), ապա մյուս ամիս իներնետդ 10% էժան կնստի: Ես, գոնե տենց եմ հասկանում:
2. Ի՞նչ խորհուրդ ես ուզում: Ես անձամբ օգտվում եմ «Ուլտրա» փաթեթից, քանի որ տենց Ինտերնետը մոտ 1.5 անգամ էջան ա մյուս փաթեթների համեմատ: Ընդամենը կարամ խորհուրդ տամ կանխավճարային համակարգը, որովհետեւ դա ինձ դուր է գալիս:
3. Նայած ինչ համար ա: Եթե գոլդ մոլդ չի, ապա կնստի 800 (900 «Ուլտրա»-ի դեպքում) դրամ, ներառյալ 800 դրամի խոսելաժամանակ:

Ես էլ եմ ին ՎԻվայի համարով վերցրել Բիլայնը: Կոդը 99 ա, համարի մեջ էլ 99 կա, արժ էր 800 դրամ::)

Հ.Գ. Խորհուրդ չեմ տա «Միասնական» սակագնային փաթեթը, քանի որ այդ փաթեթում զանգի առաջին րոպեն արժե 49 դրամ, անկախ նրանից 1 վայրկյան է տեւել զանգը, թե 60: Այսինքն հենց սկսում ես խոսել, մի անգամից 49 դրամ պակասում ա:
Ես խորհուրդ կտամ ընկերներ սակագնային պլանը կամ ուլտրա
Ընկերներով դեպի վիվա ու բի լայն -39 դրամ ա, քաղաքային 69 դրամ
Ուլտրան հիմնականում ձեռք ա տալիս ինտերնետի ու 3Ջ - ի համար