PDA

Դիտել ողջ տարբերակը : Լոկալ և գլոբալ ցանցեր



VisTolog
02.05.2008, 18:42
Տեքստում կան նաև նկարներ, որոնք չեն տեղադրվել:

Լոկալ և գլոբալ ցանցեր

2 և ավելի քոմփյութերների ֆիզիկական միացման ժամանակ ստեղծվում է քոմփյութերային ցանցեր: Քոմփյութերային ցանցերի ստեղծման համար անհրաժեշտ է հատուկ ապարատային ապահովում և հատուկ ծրագրային ապահովում: 2 քոմփյութերների հասարակ միացումը կոչվում է ուղիղ միացում: Կարևոր խնդիրը քոմփյութերային ցանցերի ստեղծման ժամանակ հանդիսանում է սարքավորման համատեղությունը` ըստ էլեկտրական և մեխանիկական բնութագրերի և ինֆորմացիոն ապահովման համախմբությունը` ըստ ֆորմատի և կոդավորման համակարգի: Այս խնդրի լուծումը պատկանում է ստանդարտացման ոլորտին, այսինքն`OSI (բաց համակարգի փոխազդեցության մոդել- Model of open System Interconnections): Նա ստեղծված է միջազգային տեխնիկական ինստիտուտի հաստատմամբ` ISO (International Standards Organization): Համաձայն ISO/OSI մոդելի, քոմփյութերային ցանցերի ճարտարապետությունը ունի տարբեր մակարդակներ:
Ամենաբարձր մակարդակը` ֆիզիկականն է: Այն ապահովում է ազդանշանների փոխանակումը մասնակիցների միջև: Փոխանակումը կատարվում է տեղափոխման ճանապարհով` բարձր մակարդակից դեպի ներքև, այնուհետև տեղափոխմամբ և վերջում էլ հակադարձ պրոցեսը` ներքևի մակարդակից դեպի վերև: Կարևոր համատեղության ապահովման համար ամեն մի մակարդակներից քոմփյութերային ցանցերը գործում են կարևոր հաստատուններ, որոնք կոչվում են արձանագրություններ: Նրանք որոշում են ապարատային փոխազդեցության բնութագիրը (ապարատային արձանագրություն) և ծրագրերի փոխազդեցության բնութագիրը (ծրագրային արձանագրություններ): Ֆիզիկապես արձանագրությունների պաշտպանման ֆունկցիաները կատարում են ապարատային կառուցվածքներ (ինտերֆեյսներ) և ծրագրային միջոցներ (արձանագրությունների ապահովման ծրագրեր): Ծրագրեր, որոնք կատարում են արձանագրությունների պաշտպանությամբ` կոչվում են նաև արձանագրություններ:
Քոմփյութերային ցանցերը բաժանվում են լոկալ (LAN- Local Areal Network) և գլոբալ (WAN- Wide Area Network) ցանցերի:

Լոկալ ցանցերի քոմփյութերները միևնույն արձանագրությունների հավաքակազմն են օգտագործում բոլոր մասնակիցների համար: Տարածքային հատկանիշներով լոկալ ցանցերը տարբերվում են կոմպակտությամբ:Նրանք կարող են միացնել մի սենյակում, շենքում, հարկում տեղադրված համակարգիչները:
Գլոբալ ցանցերը ունեն մեծացված աշխարհագրական չափսեր: Նրանք կարող են միացնել ինչպես առանձին քոմփյութերները, այնպես էլ նաև առանձին լոկալ ցանցեր, այդ ժամանակ էլ օգտագործվող տարբեր արձանագրություններ:
Քոմփյութերային ցանցերի նշանակումը հանդիսանում է 2 ֆունկցիաներով.
1. ապարատային և ծրագրային ցանցերի ռեսուսների համատեղ օգտագործման ապահովումը,
2. տվյալ ռեսուսների համատեղ մոտեցման ապահովումը:
Օրինակ. Լոկալ ցանցերի բոլոր մասնակիցները կարող են համատեղ օգտագործել տպող սարքը (ցանցային պրինտեր) կամ օրինակ` առանձին քոմփյութերների կոշտ դիսկերի ռեսուրսները(ֆայլային սերվեր): Դա պատկանում է ծրագրային և ինֆորմացիոն ապահովմանը: Եթե ցանցում կա հատուկ քոմփյութեր, որն առանձնացված է ցանցի մասնակիցների կողմից համատեղ օգտագործման համար, ապա դա կոչվում է ֆայլային սերվեր:
Քոմփյութերային ցանցերը, որոնց մեջ չկա առանձնացված սերվեր և լրիվ լոկալ քոմփյութերները իրար հետ կարող են շփվել նույն իրավունքներով կոչվում են միաստիճան:
Աշխատողների խմբերը, որոնք աշխատում են լոկալ ցանցերի շրջանակում մի նախագծի վրա` կոչվում են աշխատավոր խմբեր: Մի լոկալ ցանցի շրջանակում կարող է աշխատել մի քանի աշխատավոր խմբեր: Աշխատավոր խմբերի մասնակիցներին կարող է լինել տարբեր իրավունքներ ընդհանուր ցանցային ռեսուրսների մոտեցման համար: Ընդունման բաժանման համատեղությունը և քոմփյութերային ցանցի մասնակիցների իրավունքների սահմանափակումը կոչվում է ցանցային քաղաքականություն: Ցանցային քաղաքականության ղեկավարումը կոչվում է ադմինիստրատորային ցանցեր:
Դեմքը, որը ղեկավարում է քոմփյութերային լոկալ ցանցերի մասնակիցների աշխատանքը կոչվում է համակարգային ադմինիստրատոր: Լոկալ ցանցերի ստեղծումը հատկանշական է առանձին ձեռնարկությունների կամ ձեռնարկությունների առանձին ստորաբաժանման համար: Եթե ձեռնարկությունը զբաղեցնում է մեծ տարածք, ապա առանձին լոկալ ցանցերը կարող են միանալ գլոբալ ցանցերին: Այդ դեպքում լոկալ ցանցերը կապում են իրար հետ տարբեր կապի կանալների օգնությամբ (կաբելային, արբանակային և այլն): Կարող են նաև օգտագործել հեռախոսային կանալներ, թեկուզև նրանք բավարարում են թվային կապերի պահանջներին: Իրար հետ կապված մի քանի լոկալ ցանցեր` աշխատող տարբեր արձանագրություններով, իրականացնում են հատուկ միջոցներ, որոնք էլ կոչվում են շլյուզներ: Շլյուզները կարող են լինել ապարատային և ծրագրային:
Օրինակ. Դա կարող է լինել հատուկ քոմփյութեր կամ կարող է լինել նաև քոմփյութերային ծրագիր: Քոմփյութերը կարող է կատարել ոչ թե միայն շլյուզի ֆունկցիան, այլ նաև ուրիշ տարբեր ֆունկցիաներ, որոնք բնորոշ են աշխատող կայաններին:

Լոկալ ցանցի հիմնական տեսակները

Լոկալ ցանցերը կարելի է բաժանել 3 հիմնական տեսակների` star (աստղային), ring (օղակաձև), line (շինային):
1.Star տեսակը նախատեսում է ցանցերի բոլոր հանգույցների կապը կենտրոնական հանգույցի հետ: Տվյալների փոխանակումը հնարավոր է միայն կենտրոնական հանգույցի միջնորդության դեպքում: Star տեսակի առավելությունն է այն փաստը, որ ամեն ծայրամասային հանգույց կապ է հաստատում անկախ մյուսներից: Թերություններն են`
գ ընդհանուր ցանցի ապահովությունը կախված է ընդամենը մեկ հանգույցի ապահովությունից
գ մուտքի բարդությունը, որը առաջանում է կենտրոնական հանգույցի առկայությունից
գ ամեն նոր հանգույցի կցումը պահանջում է նոր շղթայի կազմակերպում


2.Ring լոկալ ցանցը տարատեսակներն են հանգույցայինը կամ պտույտայինը:

Ring-ը կամ օղակը կազմում է մի քանի կանալներ, որոնք իրար կցված են ընդունիչ-հաղորդիչ բլոկների միջոցով: Եթե կայանը իր ընդունիչ-հաղորդչի միջոցով կատարում է հաղորդման ներմուծում, ապա օղակը այդ պահին ակդ կետում տրամաբանորեն ճեղքվում է: Կատարվում է այսպես կոչված §էստաֆետային¦ փոխանակում: Հասցեով մատակարարված հաղորդումը փոխանցվում է մեկ ուղղությումբ: Այնուհետև ամեն կայանի ընդունիչ-հաղորդիչը կատարում է մի փոքր ուշացումով հաղորդման ռետրանսլանցիա:


Տարբերում են` Slotted-Ring, Mountenanse-Ring, Joken-Ring: Joken-Ring-ում շրջում է մարկերը, որը թողարկում է մոնիտորային կայանները: Հաղորդումը կարող է թողարկել կամ արտադրել այն կայանը, որում տվյալ պահին գտնվում է մարկերը, իսկ մյուսները կարող են միայն կատարել:


3.Աստղային տոպոլոգիա- այստեղ յուրաքանչյուր համակարգիչ միացված է առանձին մալուխով ընդհանուր սարքին, որը գտնվում է ցանցի կենտրոնում և անվանում են կոնցետրատոր: Կոնցետրատորի գլխավոր ֆունկցիան համակարգչից փոխանցվող տեղեկատվության ուղղումն է մեկ կամ մի քանի համակարգիչներին: Կաբելի ցանկացած վնասում այս դեպքում կվերաբերվի կոնկրետ որևէ համակարգին և միայն կոնցետրատորի անսարքությունը կարող է պատճառ դառնալ ցանցի աշխատանքի խափանման: Թերությունը` կոնցետրատորի գնի թանկությունն է:

4.Շինային լոկալ ցանցեր-այս տեսակի շինաներում փոխանակումը կատարվում է հաջորդական կոդով և սինխրոնացվում է փոխանակվող ինֆորմացիայի միջոցով արագությունը մոտովորապես հավասար է 10 մգ բիթ վայրկյանում: Այն կայանը, որին տրամադրված է շինան, փոխանցում է հասցեով մատակարարված կադրը կամ հասցեն, որը միաժամանակ ընդունվում է այն կայանում, որը ճանաչեց իր հասցեն:

5.Լրիվ կապակցված տոպոլոգիա - այստեղ յուրաքանչյուր համակարգիչ միացված է բոլոր համակարգիչներին: Այս տարբերակը տրամաբանորեն հեշտ է, բայց արդյունավետ չէ: Յուրաքանչյուր համակարգիչ պետք է ունենա մեծ քանակությամբ կոմունիկացիոն պորտեր, որպեսզի միանա ցանցում գտնվող բոլոր համակարգիչներին:

6.Անցքային տոպոլոգիա - առաջարկում է լրիվ կապակցված տոպոլոգիայից հնարավոր որոշ պապերի հեռացման արդյունքում: Այս տոպոլոգիայի դեպքում անմիջականորեն միացվում են այն համակարգիչները, որոնց միջև պետք է իրականացվի ինտենսիվ տվյալների փոխանակումը:

Ցանցային թույլատրման մեթոդ

Նկ 1. 2 համակարգիչների միջև հաղորդագրումների փոխանակման արձանագրությունները
Քանի որ գոյություն ունեն հաշվողական համակարգերի (ՀՀ) բազմաթիվ տարատեսակներ, միջազգային շուկայում անհրաժեշտություն ծագեց որևէ ստանդարտի մեջ: Առաջարկվեց §բաց համակարգերի էտալոնային տրամաբանական մոդելի¦ ընդհանրացված կառուցվածքը: Բաց են անվանում այն համակարգերը, որոնք կարող են համագործակցել որոշ պրոցեդուրաների միջոցով` անկախ տեղի ունեցող տոխնիկական և տրամաբանական տարբերություններից: Իրականում ՀՀ-ում կապը հաստատվում է ոչ թե մեքենաների միջև, այլ կիրառական հաշվողական պրոցոսների միջև: Ասելով կիրառական պրոցես հասկանում ենք կիրառական ծրագիրը, նրան հատկացված տվյալների և ռեսուրսների հավաքակազմը: Այսպիսի կապը ունի հիերարխիկ բնույթ: Ընդհանուր առմամբ առանձնացվում են 7 ֆունկցիոնալ շերտ`


1. Ֆիզիկական շերտ, որը ապահովում է էլեկտրական, մեխանիկական և ֆունկցիոնալ կցորդումները, ազդանշանների ձևափոխումը:


2. Կանալային շերտ, որը ղեկավարում է կանալների գործունեությունը, այսինքն` տվյալների փոխանակումը, կանալային կապի հաստատումը, անջատումը և այլն:


3. Ցանցային շերտ, որը պատասխանատու է ուղիների համար, ինֆորմացիայի, կոմուտացիայի և հասցեավորման, տվյալների հոսքի ղեկավարման համար:


4. Տրանսպորտային շերտ, այսինքն` տվյալների փոխանակում համակարգ-աղբյուրից համակարգ-հասցեատերին, ընդ որում առանց միջանկյալ մշակման:


5. Սեանսային շերտ, այսինքն` կապի սեանսի կազմակերպում պրոցեսների միջև:


6. Տվյալների ներկայացման շերտ, այսինքն` տվյալների այնպիսի ձևափոխում, որը առավել հարմար է:


7. Կիրառական շերտ` ընդհանուր ցանցի ղեկավարում, մեքենաների, տերմինալների ղեկավարում և այլն:
Ամեն շերտ սպասարկում է իր ավագ շերտին: Հարևան շերտերը կապ են հաստատում միջշերտային ինտերֆեյսի կանոներով: Առաջին չորս շերտերը կազմում են տրանսպորտային ծառայությունը, որը ազատում է ավագ շերտերին տվյալների փոխանակման կազմակերպման հոգսերից: Հաշվողական ցանցի այն մուտքերը, որը իրագործում է այդ ծառայությունները, կոչվում է տրանսպորտային ցանց: Ավագ 6 և 7 շերտերը համապատասխանում են պրոցեսներին: Մյուս շերտերը որոշում են մուտքի ցանցային մեթոդը:

VisTolog
02.05.2008, 18:46
Ցանցերի ֆիզիկական կառուցվածքը

Մի քանի պորտեր և որոշակի ֆիզիկական սեգմենտներ միավորաղ կրկնօրինակողը, կոչվում է կոնցետրատոր կամ Hub: Hub` հիմք, գործունեության կենտրոն:

Նկար 2.
Ֆիզիկական տոպոլոգիան կապերի կոնֆիգուրացիա է միացված կաբելի տարբեր մասերով, իսկ տրամաբանական տոպոլոգիան` ցանցում համակարգիչների միջև ինֆորմացիոն հոսքի կոնֆիգուրացիան է:

Նկար 3.
Կապի գծեր /կանալների/ channel/ հիմնական տեսակները
Կապի կանալը կազմված է հիմնականում ֆիզիկական միջավայրից, որով փոխանցվում են էկեկտրական ինֆորմացիոն ազդանշաններ, տվյալների փոխանցման սարքավորումներից և միջանկյալ սարքավորումներից:
Կապված տվյալների փոխանվման միջավայրից տարբերում են հետևյալ կապի գծերը`
գ Լարային (օդային)
գ Կաբելային (պղնձե և օպտիկա-թելային)
գ Արբանակային և վերերկրյա ռադիոկանալներ


1. Լարային կապի գծերը առանց մեկուսացնող կամ վահանավորող փաթեթավորման լարեր են` անցկացված սյունների վրայով և կախված են օդում: Այսպիսի գծերով փոխանցվում է հեռախոսային կամ հեռագրային ազդանշանը, իսկ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում այդ գծերը օգտագործվում են նաև քոմփյութերային տվյալների փոխանցման համար: Այդպիսի կապի որակը ցածր է:


2. Մալուխային (կաբելային) լարերը բավականին բարդ կառուցվածք ունեն: Կաբելը կազմված է հաղորդիչներից` էլեկտրական, էլեկտրամագնիսական և մեխանիկական: Համակարգչային ցանցերում օգտագործվում են կաբելի 3 հիմնական տեսակներ` ոլորված պղնձալարերի զույգերի հիմքի վրա, պղնձյա միջուկով կոաքսալ կաբել և օպտիկա-թելային կաբել: Լարերի ոլորված զույգը կոչվում է ոլորազույգ (Twisted pair): Հանդիպվում է ոլորազույգի 2 ձև` էկրանավորված տարբերակ (Shielded Twisted Pair), երբ պղնձի լարերի զույգը փաթաթված է մեկուսացնող էկրանով, ոչ էկրանացված (Unshielded Twisted Pair, UTP ), երբ մեկուսացնող փաթեթը բացակայում է:


3. Կոաքսալ կաբելը ունի սիմետրիկ կառուցվածք և կազմված է ներքին պղնձի միջուկից և փաթեթից:


4. Օպտիկա-թելային կաբելը կազմված է բարակ (5-60 միկրոն) թելիկներից, որոնցով տարածում են լուսային ազդանշանները: Սա առավել որակյալ կաբելի տեսակ է, որը ապահովում է տվյալների փոխանցումը բարձր արագությամբ (10 Gbits և ավելի) և կաբելներից առավել պաշտպանվածն է արտաքին խանգարիչ գոչծոններից:


5. Արբանակային և վերերկրյա կապի ռադիոկանալը առաջանում է ռադիոալիքների ընդունիչների և հաղորդիչների օգնությամբ:

Ավելացվել է 1 րոպե անց
Գծի թողունակության հնարավորություն

Գծի թողունակության հնարավորությունը բնութագրում է կապուղիներով տվյալների փոխանցման առավել հնարավոր արագությունը: Թողունակության հնարավորությունը չափվում է բիթ/վայրկյաններով (bit/s) նաև Mbit/s, Kbit/s, Gbit/s:

TCP/IP արձանագրություն
TCP/IP արձանագրությունը ժամանակակից ցանցային և միջցանցային փոխգործունեության գլխավոր միջոցն է: Գաղտնի չէ, որ բազմաթիվ ժամանակակից համակարգերը աջակցում են տվյալ արձանագրությանը: Տվյալ արձանագրության տարածմանը նպաստում է ինտերնետ ցանցի զարգացումը և TCP/ IP օգտագործումը, որպես փոխադրման ունիվերսալ միջոց: TCP/ IP շահագործողին է ներկայացնում միակարգային ինտերֆեյս, որը թույլ է տալիս փոխգործունեություն ապահովել տարբեր տեսակի ցանցային ապարատային միջոցների միջև: Այս արձանագրությունը երաշխավորում է տվյալների փոխանակումը համակարգերի միջև անկախ նրանց միջև գոյություն ունեցող բազմաթիվ տարբերություններին, նաև թույլ է տալիս ծրագրային մակարդակով , ավելի մեծ և ճկուն տրամաբանական ցանցով միավորել առանձին ֆիզիկական ցանցը: Պետք է նշել, որ TCP/ IP դա մի ցանցային արձանագրություն չէ, այլ երկու` դրված տարբեր մակարդակներում:
գ TCP արձանագրություն` տրանսպորտային մակարդակի արձանագրություն: Նա ղեկավարում է ինֆորմացիայի հաղորդումը:
գ IP արձանագրություն` հասցեային: Այն պատկանում է ցանցային մակարդակին և որոշում է, թե որտեղ է կատարվում հաղորդումը:
TSP/ IP կազմի մեջ մտնում են հետևյալ բաղադրամասերը.
1. Միջցանցային արձանագրություն (Internet Protocol` IP), որը ապահովում է մի մեքենայից մյուսի տեղափոխումը, առանց լրացուցիչ մշակման,
2. Հաղորդագրությունների կառավարման միջցանցային արձանագրություն (Internet Control Message Protokol, ICMP), որը պատասխանատու է IP արձանագրության տարբեր տեսակի ցածր մակարդակի աջակցությանը, ներառյալ սխալների մասին հաղորդագրությունները, մարշրուտիզացիայի աջակցությունը:
TCP արձանագրություն` տվյալների ուղարկումը §բաժանում¦ է փոքր փաթեթների և նաև ինֆորմացիա է պարունակում այն մասին, թե ստացողի համակարգչի վրա այդ փաթեթները միավորվեն:
IP արձանագրություն. էությունը կայանում է նրանում, որ համաշխարհային ցանցի յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա իր յուրահատուկ հասցեն: Այդ հասցեն արտահայտվում է 4 բայտով:
3.Հասցեների փոխակերպման արձանագրություն (Adress Resolition Protokol, ARP), որը տրամաբանական ցանցային հասցեները թարգմանում է :
4.Շահագործվող դեյտագրամների արձանագրություն (User Datagram Protokol, UDP) և տվյալների փոխանակման արձանագրություն (Transmissions Control Protokol, TCP),որը ապահովում է տվյալների մի ծրագրից մյուսի առաքումըª IP արձանագրության օգնությամբ: UDP արձանագրությունը ապահովում է առանձին հաղորդագրությունների տեղափոխումը առանց ստուգման, երբ TCP-ն ավելի հուսալի է և ենթադրում է միացման ստուգումը:
Ցանցային փաթեթները կարող են հասնել նշանակված վայրըª միայն ճիշտ հասցեի առկայության ժամանակ: Օգտագործվում է հասցեների մի քանի սխեմանների համախմբություն: Հասցեագրման ամենացածր մակարդակը տրված է ցանցային ապարատային միջոցների կողմից:
Մյուս ավելի բարձր մակարդակում օգտագործվում է ինտերնետ-հասցեագրումը (որը հաճախ անվանում են IP-հասցեագրում):
Ամեն մի ցանցին միացված յուրաքանչյուր սարքավորմանը հատկացվում են 4-բայտային IP-հասցե (օրինակª 195.250.79.193):
IP հասցեն գլոբալ-ունիկալ են և կախված չեն ապարատային միջոցներից: Նրանց նշանակումն էª մարշրուտիզացիայի փաթեթների պրոցեսի աջակցումըª մեկ ցանցից մյուսին, որպեսզի մեքենաները տարբեր ֆիզիկական ցանցերում կարողանան փոխազդել իրար հետ:
Եթե հասցեի 1-ին բայտը հանդիսանում է 192 թիվը, ապա նշանակում է օղակային ինտերֆեյսª ֆիկտիվ ցանց, որը չունի ապարատային ռեալ ինտերֆեյս և կազմված է միայն լոկալ հոստ-մեքենայից:

Ավելացվել է 4 րոպե անց
Web-սերվեր

WWW (World-Wide Web)-հանդիսանում է ժամանակակից ինտերնետի ամենահայտնի տեխնոլոգիան: WWW մեծ թվով անկախ է, բայց փոխադարձ կապված է սերվերին: WWW-դա միակ ինֆորմացիոն տարածություն` կազմված 100 միլիոնավոր իրար հետ փոխկապակցված էլեկտրոնային փաստաթղթերով, որը պահպանվում է web սերվերում: Առանձին փաստաթղթեր, որոնք կազմում են web տարածությունը, անվանում են web էջ: Թեմատիկորեն միավորված web էջերի խմբերը կազմում են web հանգույցներ (անվանում են նաև web-սայթ կամ ուղակի սայթ ): Մի ֆիզիկական web սերվեր կարող է պահել բավականին շատ web հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առանձին կատալոգ սերվերի կոշտ սկավառակի վրա:
Երբ շահագործողները նայում են §WWW ինֆորմացիոն տարածությանը¦` նրանք հեշտությամբ տեղափոխվում են էջից էջª մի սերվերի և այլ սերվերների միջև սահմաններում:
WWW-տեխնոլոգիան հիմնված է հիպերտեքստային փոխանակման փաստաթղթերի հայեցակարգին, ֆորմատային փաստաթղթերի հարուստ լեզուների հարստացման և ավելի հարմար մոդելի մուտքին:
Հաճախորդային մասը ներկայացված է բրաուզերին: Սրա կողքին կարելի է նշել 2 անվիճելի լիդերներինª Netscape Navigator և Microsoft Internet Explorer (դրանք գոյություն ունեն գրաֆիկական ինտերֆեյսի բազմաթիվ ժամանակակից համակարգերի համար): Բացի գրաֆիկական բրաուզերից, գոյություն ունի նաև տեքստային բրաուզեր (օրինակª Linux-ը Unix-ի համար, ՕՀ/2): Բրաուզերը թույլ է տալիս նայել հիպերտեքստային փաստաթղթերի պարունակությունը, ուղարկման տեղափոխումը, պահպանել տարբեր փաստաթղթեր և ֆայլեր:
Սերվերի և հաճախորդի միջև փոխանակումը կատարվում է http (hyper text transfer protokol) արձանագրությունովª 80-ականների TCP պորտի օգտագործումով: Հետևում է նշել, որ հիպերտեքստային էջի լեզվի նկարագրումը կոչվում է html:
Ահա այդպիսի ֆայլի ֆրագմենտ.
<HTML>
<HEAD>
<META HTTP-EQUIV=”Content-Tupe’’ CONTENT=’’text/html’’>
<META NAME=’’Author’’ CONTENET=’’Dmitry Seleznev ‘’>
<META NAME=”GENERATOR” CONTENT=”Mozilla/4.03 (Macintosh; I; PPC)[Netscape]’’>
<META NAME=’’Description’’ CONTENT=’’PROMEXPORT’’>
<META NAME=’’KeyWords’’ CONTENT=’’PROMEXSPORT’’>
<TITLE> PROMEXPORT</TITLE>
</HEAD>
<BODY TEXT=’’#000000’’ BGCOLOR=’’# FFFFFF” LINK=”#0000FF” VLINK=”#551A8B” ALINK=”#0000FF”>
<CENTER>
<HR WIDTH=”100%’’></CENTER>
<BR>
<CENTER><TABLE COLS=1 WIDTH=’’70%”>
<TR>
<TD>
<CENTER><AHREF=cschtml’’><IMGSRC=”csc.jpg’’ ALT=’’Քոմփյութերային սերվիս-կենտրոն’’ BORDER=0></A></CENTER>
Վերջին 2 տողերը իրենց մեջ պարունակում են հիպերտեքստային ուղարկումը այլ html-փաստաթղթի, բեռնավորումը, որը կարող է կամ համապատասղան գրաֆիկական պատկերին մկնիկին սեղմելով հարցում կատարել csc.jpg ֆայլին կամ §Քոմփյութերային սերվիս-կենտրոնին¦ª տեքստային բրաուզերում ընտրել տեքստային տողը:
HTML փաստաթղթերի հայեցակարգը տարածված է այնպիսի բաղադրամասերով, ինչպիսին էª CGI, Java, ActiveX, թույլատրում է կազմակերպել ակտիվ փոխազդեցություն հաճախորդի և սերվերի բաղադրամասի հիպերտեքստային փաստաթղթերի միջև: Դա ստացել է լայն օգտագործում տվյալ բազայի մուտքի կազմակերպման, փոփոխական կառուցվածքի համար և այլն:
Փոխգործունեության բաղադրամասերը լայն հնարավորություն են ստեղծում Intranet-ցանցում www տեխնոլոգիայի կիրառման համար:
Ֆիրմայի սեփական Web-սերվերը կառուցված է Apache-1.3.4rus. համակարգի վրա:
Apache-ամենահայտնի Web սերվերներից մեկն է: Այն մշակվում և պահպանվում է Apache Group–ի կողմից և տարածվում է GNU լիցենզիայի սահմաններում: Այն պահում է լայնածավալ API տարածման համար մոդուլի օգնությամբ, բազմաթիվ ընդունակություններ և մեծ քանակությամբ միացվող մոդուլներª շատ ճկուն է, աշխատում է մեծ քանակությամբ հայտնի ՕՀ-ի վրա, ունի ակտիվ շահագործողների խումբ:
Նախագծում օգտագործվում է Apache ռուսական տարբերակը,որը աջակցվում է Apache Group ռուսական մասնակիցների կողմից: Ռուսական տարբերակի գլխավոր առանձնահատկությունը հանդիսանում է ավտոմատիկ ճանաչումըª կոդավորման հնարավորությունը հաճախարդի կողմիցª պահանջվող կոդավորման մեջ հետագա վերակոդավորման էջերը:
Օրինակ. Եթե սերվերի HTML ռեսուրսները պահպանվում են KOI8 կոդավորման մեջ, իսկ սերվերին դիմում են Windows-մեքենայի բրաուզերը, ապա Apache-ը հեշտությամբ վերակոդավորում է էջըª 1251 կոդում և §տալիս է¦ էջերի պարունակությունը հաճախորդին:
Տվյալ արտադրանքը բեռնավորված է ռուսական անհայտ FTP-սերվերներից մեկիª Apache աջակցությամբ, ելակետային տեքստերի ձևով:

Armen.181
25.06.2008, 18:15
իւՆԴՐՈՒՄ եմ օգնեք, մենք շենքւմ ցանց ենք քաշել և օգտվում ենք IP-ից ,բայց ցանկանում ենք օգտվել ՍԵՐՎԵՐԱՅԻՆ համակառգից օգնեք ստեղծել :think

Kuk
25.06.2008, 19:11
իւՆԴՐՈՒՄ եմ օգնեք, մենք շենքւմ ցանց ենք քաշել և օգտվում ենք IP-ից ,բայց ցանկանում ենք օգտվել ՍԵՐՎԵՐԱՅԻՆ համակառգից օգնեք ստեղծել :think

Այ ախպեր, որ թեման բացեցի, էս գրառումդ ա. մի տեղ գրի, հերիք ա. կարդացողը կկարդա, օգնողը կօգնի:)

Armen.181
25.06.2008, 21:05
ախպերս այսօր եմ գրանցվել դեռ բաներ կա որ տեղյակ չեմ:oy :oy :oy ՄԵՐՍԻ