PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի կանոնադրությունը կարդացած կա՞ս



Moon
02.05.2008, 00:10
Ակումբականեր ջան ինձ հետաքրքրում ա, մարդ կա՞, որ իրոք կարդացել է, հետո սեղմել համաձայն եմ կոճակը։ Հը՞, հլը անկեղծ պատասխանեք։:P

Ուլուանա
02.05.2008, 00:14
Լավ թեմա է։ :) Կարծում եմ՝ ավելի հետաքրքիր կլիներ, եթե համապատասխան հարցում էլ լիներ թեմայում։ ;) Բացե՞մ։

Լեո
02.05.2008, 00:14
Ակումբականեր ջան ինձ հետաքրքրում ա, մարդ կա՞, որ իրոք կարդացել է, հետո սեղմել համաձայն եմ կոճակը։ Հը՞, հլը անկեղծ պատասխանեք։:P

Ավելի լավ կլիներ հարցում բացեիր:

Անկեղծ ասեմ. ես գրանցվելուց չեմ կարդացել, բայց հետո մաս-մաս կարդացել եմ:

BOBO
02.05.2008, 00:15
Գրանցվելուց չեմ կարդացել, բայց հետո կարդացել եմ:)

Երկնային
02.05.2008, 00:19
կարդացել եմ, բայց չեմ հիշում հարցմանը սեղմել եմ «համաձայն եմ», թե այդպես էլ փակել եմ թեման… կարծեմ հարցմանն էլ էմ մասնակցել...
հեսա գնամ նայեմ … :)

Ambrosine
02.05.2008, 00:20
Գրանցվելուց, ինչքանը որ բերում է /լավ չեմ հիշում, երևի սենց էր` հարգալից վերաբերմունք միմյանց հանդեպ, վիրավորական գրառում կատարողները կպատժվեն.../ կարդացել եմ, նոր անդամագրվել: Հետո Սամվելի տված նկատողությունների պատճառով մեկ-մեկ կարդացել եմ կանոնադրությունը

Սամվել
02.05.2008, 00:21
Գրանցվելուց չեմ կարդացել :P... Զայլա չկար :lol

Բայց դե հետո մի 2-3 օրից բացեցի կարդացի նորմալ...
Իսկ դրանից հետո անգիր եմ սովորել .. . :))
Մնումա մի հատ երգ գրեմ էտ թեմայով :D

Ավելացվել է 37 վայրկյան անց

Հետո Սամվելի տված նկատողությունների պատճառով մեկ-մեկ կարդացել եմ կանոնադրությունը

:sulel :angel

Ներսես_AM
02.05.2008, 00:22
ավելացռւ կետ Գռանցվելիս չեմ կարդացել, հետո կարդացել եմ
ու գրանցվելիս չեմ կարդացել, հետո մաս մաս կարդացել եմ

Ambrosine
02.05.2008, 00:29
Իմ պարագայում էլ սենց տարբերակ ա պետք` մոդերատորների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարդացել եմ: Վայ Սամվել, 5 հատ նկատողություն ունեմ, 4-ը դու ես տվել:D ու ոնց-որ բոլորն էլ սպորտ բաժնում Բարսելոնի հետ կապված

Գալաթեա
02.05.2008, 00:32
Ակումբի կանոնադրությունը կարդացած կա՞ս

Չէ... :8 ինչի պետքա կարդայի՞ :D

Սամվել
02.05.2008, 00:33
Իմ պարագայում էլ սենց տարբերակ ա պետք` մոդերատորների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարդացել եմ: Վայ Սամվել, 5 հատ նկատողություն ունեմ, 4-ը դու ես տվել:D ու ոնց-որ բոլորն էլ սպորտ բաժնում Բարսելոնի հետ կապված

Իիի Սուտա :angry Ես մի հատ եմ տվել :B:oy

Kuk
02.05.2008, 00:36
Ակումբականեր ջան ինձ հետաքրքրում ա, մարդ կա՞, որ իրոք կարդացել է, հետո սեղմել համաձայն եմ կոճակը։ Հը՞, հլը անկեղծ պատասխանեք։:P

Եթե անկեղծ, ինչպես սովոր եմ պատասխանել, ապա կարդացել եմ, բայց գրանցվելուց հետո:

Artgeo
02.05.2008, 00:40
Չեմ կարդացել։ :)

Ֆելո
02.05.2008, 00:45
մի առաջարկ ունեմ. ով չի կարդացել, դուրս հանեք Ակումբ-ից:D

Kuk
02.05.2008, 00:49
Չեմ կարդացել։ :)

դե երևի գրել ես;)

Ուլուանա
02.05.2008, 01:07
մի առաջարկ ունեմ. ով չի կարդացել, դուրս հանեք Ակումբ-ից:D
Ա՛յ մարդ, էդ վերջում էր պետք ասել, սաղ փչացրիր։ :D Հիմա էլ ոչ ոք չի խոստովանի... :(

Երբ Ակումբում գրանցվում էի, այն ժամանակ մի ուրիշ՝ ավելի կարճ կանոնադրություն էր, իսկ ես գրանցման պահին կանոնադրություններ կարդալու սովորություն չունեմ։ :D :oy Դե, հետո, իհարկե, կարդացած կլինեմ :)): Իսկ ներկայիս կանոնադրությունը կարդացել եմ դեռ մինչև Ակումբում ներդրվելը, քանի որ նախքան ներդնելը ադմինիստրացիայի որոշ անդամներով քննարկում ու մշակում էինք այն՝ վերջնական տեսքի բերելու համար։

Պետք է խոստովանել, որ կանոնադրություն կարդալը, մեր մեջ ասած, կարգին տաղտկալի զբաղմունք է, բայց եթե չես կարդում, ապա չպիտի զարմանաս կամ զայրանաս, երբ նկատողություն ես ստանում կանոնադրության այսինչ կամ այնինչ կետը խախտելու համար։ :P

Իսկ հիմա մի հակականոնադրական բան ասեմ. :oy Ընդհանուր առմամբ, իմ համեստ կարծիքով, հավասարակշռված, դաստիարակված, քիչ թե շատ կարգապահ ու հարգալից մարդիկ սովորաբար առանց կանոնադրությունը կարդալու էլ չեն խախտում այն, քանի որ կանոնադրությունը չի, որ պիտի մարդուն սովորեցնի, որ, գիտեք, իրար հայհոյել, կոպտել ու վիրավորել չի կարելի, դա վատ բան է։ :D Իսկ վիրավորելու, հայհոյելու հակված մարդիկ կանոնադրությունը կարդացած լինելու դեպքում էլ չեն զլանում խախտել դրա կետերը։ Պարզապես կանոնադրությունը նրա համար է, որ ամեն խախտումից հետո, երբ խախտում արած անդամները հանկարծ վրդովվեն ու բացատրություն պահանջեն, ցույց տաս համապատասխան կետերն ու ապացուցես, որ իրենք խախտել են այն կանոնադրությունը, որին, իբր, համաձայնել են Ակումբում գրանցվելիս։ Այդքան բան։ ;)

Սերխիո
02.05.2008, 01:10
Ես չեմ կարդացել ,բայց քանի որ այլ ֆորումներում ռեգ .ունեցել եմ ,կանոնադրությունը ըստ էության պարզ էր ;)

Սամվել
02.05.2008, 01:10
Իսկ հիմա մի հակականոնադրական բան ասեմ. :oy Ընդհանուր առմամբ, իմ համեստ կարծիքով, հավասարակշռված, դաստիարակված, քիչ թե շատ կարգապահ ու հարգալից մարդիկ սովորաբար առանց կանոնադրությունը կարդալու էլ չեն խախտում այն, քանի որ կանոնադրությունը չի, որ պիտի մարդուն սովորեցնի, որ, գիտեք, իրար հայհոյել, կոպտել ու վիրավորել չի կարելի, դա վատ բան է։ :D Իսկ վիրավորելու, հայհոյելու հակված մարդիկ կանոնադրությունը կարդացած լինելու դեպքում էլ չեն զլանում խախտել դրա կետերը։ Պարզապես կանոնադրությունը նրա համար է, որ ամեն խախտումից հետո, երբ խախտում արած անդամները հանկարծ վրդովվեն ու բացատրություն պահանջեն, ցույց տաս համապատասխան կետերն ու ապացուցես, որ իրենք խախտել են այն կանոնադրությունը, որին, իբր, համաձայնել են Ակումբում գրանցվելիս։ Այդքան բան։ ;)

Ահա... Բացի Օտար լեզուներով և տրանսլիտով գրառում կատարելու կետից :8

Artgeo
02.05.2008, 01:14
դե երևի գրել ես;)
Չէ, իմ հիշելով գրել է Չուկը, ընդունմանն ու խմբագրմանը անմիջական մասնակցություն են ունեցել Արշակը, Մելիքը, Մասսագետը, Ուլուանան, Բյուրակնը, Կիկին ու էլի մի քանի հոգի։ Ես ներկա եմ եղել, սակայն ասելու, կռվելու կամ ավելացնելու բան չեմ ունեցել :)

Եսիմ, մի տեսակ ներքին զգում եմ, կոնկրետ գրառումը կհակասի՞ Ակումբի կանոնադրությանը, թե՞ ոչ։ ;)

Այլ ֆորումներինն եմ կարդացել։ Նամանավանդ, եթե ֆորումի ճնշող մեծամասնությունը այլ կարծիք ունի։ Կարդում եմ ու դիմացինի կարծիքը բմբլահան անում, կանոնադրության սահմաններում։ Դիմացինը մտնում է հիստերիկացած գրում ու… Բեն :D

Ավելացվել է 7 րոպե անց
Ակումբի կանոնադրությունը փոխհամաձայնության արդյունք է
http://www.akumb.am/showthread.php?t=2437
Կարծեմ ռեալում քննարկումների նկարներ էլ կան եթե գտա, կտեղադրեմ ;)

Belle
02.05.2008, 12:52
անկեղծ կասեմ՝ գրանցվելիս չեմ կարդացել, բայց հետո ամբողջությամբ կարդացի, չեմ հիշում ինչ էր պետք, ստիպված լրիվ կարդացի, որ գտնեմ :D բայց գիտեի էլի ինչ չի կարելի անել, խախտումներից հեռում եմ :oy

Արամ
02.05.2008, 12:54
Սկզբում չէ բայց տարիները ընթացքում կարդացել եմ

Ուրվական
02.05.2008, 12:58
Սկզբում չէ բայց տարիները ընթացքում կարդացել եմ

Դե ես չէի էլ կասկածում:D

Ես որ մոդերատոր չէի, չէի կարդացել ամբողջությամբ, հետո կարդացի, որ հստակ իմանամ, թե ինչ ա կարելի, որովհետև ինքս էլ հասկանում էի, ինչ չի կարելի: Մի պահ նույնիսկ մտածում էի, տպեմ, տանեմ տուն կարդամ:[:D

Մանե
02.05.2008, 13:28
Անկեղծ ասած ֆորումներում գրանցվելուց երբեք չեմ կարդում, ու ակումբը բացառություն չի:) Բայց հետո որոշակի կետեր կարդացել եմ, չնայած մինչև հիմա էլ ամբողջությամբ չեմ կարդացել:)

John
02.05.2008, 14:20
Մոդերատոր դառնալուց հետո եմ կարդացել: Ահագին նոր բան իմացա, մանավանդ զգուշացում տալ-չտալու հետ կապված, իսկ խախտումներ մինչև այդ էլ չեմ արել… բացի քաղաքացու տված փորձնական զգուշացումներից

isoedo
02.05.2008, 15:23
Չեմ կարդացել։ :)

Ամենա ճիշտը Artgeo-ն ասեց, թե չէ սաղըտ մոդեռատորների հետ թարսվելուց վախենալով` "տուֆտում" եք !:P
հալալա Artgeo բայց ինձի քիչ նկատողություններ տու, արի ընգեր մնանք, ոչ թէ իրար տակը փորենք..... :B

Tigran Adunts
02.05.2008, 15:31
Գրանցվելուց մի քանի բառ կարդացել եմ ու հասկացել, որ բոլոր ֆորումներում էլ 99%-ով նույն կանոնադրությունն ա ու էլ չեմ շարունակել կարդալ: Տարբերությունը էն էր, որ ակումբում հայերեն էր գրած: Այ էտ մեկը շատ լավա, որ մյուսներից տարբերվում ա :)

Selene
02.05.2008, 15:32
Քվեարկել եմ 2-րդ տարբերակի օգտին:) Գրանցվելիս, երբ էլ. փոստով եկած հղումով պիտի հաստատեի գրանցումս, մտել եմ ակումբ ու մի քիչ, այսպես ասած, աչքի պոչով մի երկու բան կարդացել:) Հետո ոչ մի անգամ չեմ կարդացել ամբողջությամբ մինչ մոդերատոր դառնալս, բայց խախտում նույնպես չեմ արել:P

Ռուֆուս
02.05.2008, 17:30
Գրանցվելուց հետո կարդացել եմ սկզբից մինչև վերջ: Ինձ պարզապես հետաքրքիր էր, թե Ակումբի ադմինները ու մոդերները ինչքանով են հետևում, որպեսզի կանոնադրությունը չխախտվի, որովհետև մի քանի ուրիշ ֆորումներում նկատել էի, որ նույնիսկ ադմինները չեն հետևում իրենց սեփական ֆորումի կանոնադրությանը.....

Պարզվեց, որ շատ լավ էլ հետևում եք :)

VisTolog
02.05.2008, 17:34
Գրանցվելուց մի երկու շաբաթ անց կարդացել եմ:
Մնացածը` բեզ կամենտարիեվ:D

Ձայնալար
03.05.2008, 14:23
Մոդեր դառնալուց հետո կարդացել եմ՝ գործի բերումով :D

Chuk
03.05.2008, 14:44
Հետաքրքիր թեմա է:
Լավ, ժողովուրդ ջան, եկեք խոստովանություն անեմ:

Ես գիտեմ, որ գրանցվելուց ոչ մեկը կանոնադրությունը չի կարդում: Առավելագույնը կարդում է համառոտ օրենքները, որոնք իրականում լրիվ բավական են ակումբում «ճիշտ» հաղորդակցվելու համար:

Խնդիրն էն ա, որ... հըմ... ուրեմն խորամանկություն եմ արել: Էդ համառոտ օրենքները որ կարդում եք, հետո հղում կա, որ ասում ա. «Ֆորումի ամբողջական օրենսդրությանը ծանոթացեք այստեղ:»: Դե նախ ասեմ, որ ակումբում վաղուց օրենսդրություն չի, կանոնադրություն ա, և վերջապես... էդ հղումը սխալ հղում ա, ոչ մի տեղ չի տանում :D

Ու արդեն 2 տարի ա, ոչ մեկի մտքով չի անցնում էդ հղումով գնալ ու համոզվել, որ տենց էջ չկա: Համենայն դեպս չեղավ մեկը, որ ասի. «Չու՛կ, սխալ ես դրել»: Սխալ չեմ դրել: «Պրոֆեսիոնալ» դիտարկում էի անցկացնում, կարդացող կա՞, թե՞ չէ: Փաստ է, որ գրանցվելիս մարդիկ չեն ուսումնասիրում կանոնադրությունը: Սկզբից մտնում են ֆորումն ուսումնասիրելու: Մենակ ոմանք գրանցվելուց հետո, երբ որոշում են դառնալ ակումբի լիարժեք անդամ, որոշում են կարդալ: Բայց մեկ է, կանոնադրության ամբողջական տարբերակը քչերն են կարդում... հիմնականում իրավաբանները՝ սխալներ գտնելու ու դրանց մասին բարձրաձայնելու համար :D

«Լա՛վ», - կասեք, - «բա էդքան ինչի՞ ես գրել»: Բացատրեմ: Էդ կանոնադրությանը բավական մանրամասն սահմանում է ակումբից օգտվելու կարգը ու դրա վրա հիմնվելով ավելի հեշտ է կազմակերպել կառավարելը, յուրաքանչյուր տիպի մեր չափանիշներից չհամապատասխանող գրառում անողին ցույց տալ իր սխալը: Հստակություն է մտցնում: Ակումբցիներից նա, ով տրանսլիտով է գրում, շատ արագ ծանոթանում է համապատասխան կետին, վիրավորական գրառումներ անողը՝ իրեն համապատասխան կետին, իր արտոնություններն իմանալ ուզողը դա է իմանում:

Եկեք խոստովանենք, որ հայերիս մեջ քչերն են, որ սահմանադրություն կամ քրեական օրենսգիրք ենք կարդացել: Բայց հիմնականում գիտենք մեր իրավունքները, պարտականություններն ու գիտենք ինչն է հանցանք, ինչ պետք է չանենք: Բայց եթե հանկարծ ու հանցանք գործենք, ապա դա հստակ սահմանված է, հանկարծ մեզ կբացատրեն, կիմանանք:

Նույնն էլ այստեղ է, վերջին հաշվով: Ուղղակի կարող եմ հավաստիացնել, որ կորեկտ գրառումներ անողները, ֆորումներում հաղորդակցվելու հիմնական կանոններին ծանոթները այստեղ ոչ մի դժվարություն չեն ունենում, կարիք էլ չեն ունենում կանոնադրությունը իմանալ: Այսքան բան:

dvgray
03.05.2008, 16:04
Եկեք խոստովանենք, որ հայերիս մեջ քչերն են, որ սահմանադրություն կամ քրեական օրենսգիրք ենք կարդացել:
Մի դիտարկում էլ ես անեմ:
Ուրիշ ազգ-ժողովուրդներն էլ առանձնապես աչքի չեն ընկնում օրենքները ուսումնասիրելու մղումով: Սակայն նրանցից ոմանք ունեն անչափ հետաքրքիր ուսումնական ծրագրեր, որը դպրոցներում, քոլեջներում և այլ ուսումնական հաստատություններում բավականին հանրամատչելի /անգամ ամենա թերհասի համար / ձևերով, նախատիպերի /պրեցեդենտ/ հիման վրա ուսուցանողի ուղեղը մտցնում են օրենքների և այլ հասարակականա կանոնների անհրաժեշտ չափաբաժին և ոչ ստանդարտ իրավիճակում կատարելիք արհրաժեշտ քայլերի հերթականությունը: Նաև սրանով է տարբերվում սովետական /շատերի համար օրինակելի համարվող/ կրթական համակարգը արևմտյան /իմ կողմից ընդունելի/ տարբերակից, որը սովորացնում է ռեալ կյանքում շարժվելու օրենքները ու օրինաչաթությունները այն դեպքում, երբ սովետականը սովորացնու է միայն օրենքները, բայց ոչ դրանք շարժման մեջ:

Moon
04.05.2008, 19:50
Հետաքրքիր թեմա է:
Լավ, ժողովուրդ ջան, եկեք խոստովանություն անեմ:

Ես գիտեմ, որ գրանցվելուց ոչ մեկը կանոնադրությունը չի կարդում: Առավելագույնը կարդում է համառոտ օրենքները, որոնք իրականում լրիվ բավական են ակումբում «ճիշտ» հաղորդակցվելու համար:

Խնդիրն էն ա, որ... հըմ... ուրեմն խորամանկություն եմ արել: Էդ համառոտ օրենքները որ կարդում եք, հետո հղում կա, որ ասում ա. «Ֆորումի ամբողջական օրենսդրությանը ծանոթացեք այստեղ:»: Դե նախ ասեմ, որ ակումբում վաղուց օրենսդրություն չի, կանոնադրություն ա, և վերջապես... էդ հղումը սխալ հղում ա, ոչ մի տեղ չի տանում :D

Ու արդեն 2 տարի ա, ոչ մեկի մտքով չի անցնում էդ հղումով գնալ ու համոզվել, որ տենց էջ չկա: Համենայն դեպս չեղավ մեկը, որ ասի. «Չու՛կ, սխալ ես դրել»: Սխալ չեմ դրել: «Պրոֆեսիոնալ» դիտարկում էի անցկացնում, կարդացող կա՞, թե՞ չէ: Փաստ է, որ գրանցվելիս մարդիկ չեն ուսումնասիրում կանոնադրությունը: Սկզբից մտնում են ֆորումն ուսումնասիրելու: Մենակ ոմանք գրանցվելուց հետո, երբ որոշում են դառնալ ակումբի լիարժեք անդամ, որոշում են կարդալ: Բայց մեկ է, կանոնադրության ամբողջական տարբերակը քչերն են կարդում... հիմնականում իրավաբանները՝ սխալներ գտնելու ու դրանց մասին բարձրաձայնելու համար :D

«Լա՛վ», - կասեք, - «բա էդքան ինչի՞ ես գրել»: Բացատրեմ: Էդ կանոնադրությանը բավական մանրամասն սահմանում է ակումբից օգտվելու կարգը ու դրա վրա հիմնվելով ավելի հեշտ է կազմակերպել կառավարելը, յուրաքանչյուր տիպի մեր չափանիշներից չհամապատասխանող գրառում անողին ցույց տալ իր սխալը: Հստակություն է մտցնում: Ակումբցիներից նա, ով տրանսլիտով է գրում, շատ արագ ծանոթանում է համապատասխան կետին, վիրավորական գրառումներ անողը՝ իրեն համապատասխան կետին, իր արտոնություններն իմանալ ուզողը դա է իմանում:

Եկեք խոստովանենք, որ հայերիս մեջ քչերն են, որ սահմանադրություն կամ քրեական օրենսգիրք ենք կարդացել: Բայց հիմնականում գիտենք մեր իրավունքները, պարտականություններն ու գիտենք ինչն է հանցանք, ինչ պետք է չանենք: Բայց եթե հանկարծ ու հանցանք գործենք, ապա դա հստակ սահմանված է, հանկարծ մեզ կբացատրեն, կիմանանք:

Նույնն էլ այստեղ է, վերջին հաշվով: Ուղղակի կարող եմ հավաստիացնել, որ կորեկտ գրառումներ անողները, ֆորումներում հաղորդակցվելու հիմնական կանոններին ծանոթները այստեղ ոչ մի դժվարություն չեն ունենում, կարիք էլ չեն ունենում կանոնադրությունը իմանալ: Այսքան բան:
Լօլ, Չուկ դու դեմք ես, խորամանկ։
Իսկ ես հիմա նստած ուսումնասիրում եմ, դե նյութիս համար կարողա պետք գա։

Kuk
04.05.2008, 20:39
Խնդիրն էն ա, որ... հըմ... ուրեմն խորամանկություն եմ արել: Էդ համառոտ օրենքները որ կարդում եք, հետո հղում կա, որ ասում ա. «Ֆորումի ամբողջական օրենսդրությանը ծանոթացեք այստեղ:»: Դե նախ ասեմ, որ ակումբում վաղուց օրենսդրություն չի, կանոնադրություն ա, և վերջապես... էդ հղումը սխալ հղում ա, ոչ մի տեղ չի տանում :D


Չուկ, ես մեծ մասը կարդացել եմ, կարողա նույնիսկ ամբողջն եմ կարդացել, բայց տենց սխալ հղում չի հանդիպել ինձ: էդ որտեղ ա՞:

Artgeo
04.05.2008, 20:43
Չուկ, ես մեծ մասը կարդացել եմ, կարողա նույնիսկ ամբողջն եմ կարդացել, բայց տենց սխալ հղում չի հանդիպել ինձ: էդ որտեղ ա՞:
Գրանցվելիս է այդ հղումը երևում ;)

Kuk
04.05.2008, 20:45
Գրանցվելիս է այդ հղումը երևում ;)

Հմմմ… հա դե պարզա՝ գրանցվելուց ովա կարդում որ;)

Apsara
04.05.2008, 22:23
հատիկ առ հատիկ նայել եմ բոլոր կետերը մեկ անգամ, բայց ոչ գրանցման օրը, այլ այն ժամանակ երբ ակումբում ակտիվացա ու խոսակցություններ էին գնում կանոնադրության մասին խախտումների մասին և այլն, ես էլ կարդացի, ահավոր ձանձրալի էր դժվար մի քիչ անհասկանալի, բայց վերջը գլուխ հանեցի

Moon
16.08.2008, 16:09
Անկեղծ ասած վերջը կարգին չուսումնասիրեցի կանոնադրությունը, բայց առկայությունն ու ազդեցությունը զգում եմ՝ շնորհիվ մոդերատորների։

Ariadna
16.08.2008, 16:11
Ճիշտն ասած՝ չէ:)

Հայկօ
23.03.2012, 23:53
Ասում են՝ աշխարհի ամենատարածված սուտը «Ես կարդացել և համաձայնել եմ օգտագործման պայմանների հետ» արտահայտությունն ա: Կարդացել ե՞ք Ակումբի սրբություն սրբոցը, մարդիկ: Ես, օրինակ, բարեխղճորեն կարդացել էի էդ «ԱՅՈ»-ն սեղմելուց առաջ:

Arpine
24.03.2012, 18:27
Ասում են՝ աշխարհի ամենատարածված սուտը «Ես կարդացել և համաձայնել եմ օգտագործման պայմանների հետ» արտահայտությունն ա: Կարդացել ե՞ք Ակումբի սրբություն սրբոցը, մարդիկ: Ես, օրինակ, բարեխղճորեն կարդացել էի էդ «ԱՅՈ»-ն սեղմելուց առաջ:

Այնուամենայնիվ, կարդացել եմ, մինչև գրանցվելս, քանի որ ֆորումներին ծանոթ չէի:

Մինա
08.04.2012, 07:20
Հավանաբար էսքան մեկնաբանություններից հետո մի օր կարդամ:Գրանցվելուց մի խառը հայացք գցել եմ,հետագայում ավելի մանրամասն հետազոտելու նպատակով,բայց դեռ չեմ խորացել:Համենայնդեպս բացի մեծատառերով գրելուց ,ուրիշ խախտում կարծես չեմ արել :Ինձ դուր է գալիս մոդերատորների աչալրջությունը,քանի որ տեսել եմ (ուրիշ կայքում իհարկե)ինչ խնդիրներ են ծագում դրա բացակայությունից::B

One_Way_Ticket
08.04.2012, 17:13
Չեմ կարդացել։ Ոչ էլ մտադրվում եմ։ Գրառում անելիս ես հիմնվում եմ առողջ դատության վրա, ոչ թե կանոնադրության։

Chuk
08.04.2012, 17:30
Չեմ կարդացել։ Ոչ էլ մտադրվում եմ։ Գրառում անելիս ես հիմնվում եմ առողջ դատության վրա, ոչ թե կանոնադրության։
Ուղղակի հիշեցնեմ, որ դու գրանցվելիս սեղմել ես, որ համաձայն ես պայմաններին, ու կապ չունի, կարդացե՞լ ես, թե՞ ոչ, պայմանագիրը փաստորեն ստորագրել ես ու դրա կետերի կատարումը անհրաժեշտ պայման է նաև քո համար: Պայմանների մեջ, մասնավորապես, գրված էր, որ դու համաձայն ես անհրաժեշտության դեպքում երիկամդ հանձնել ակումբի ղեկավարությանը՝ սև շուկայում վաճառելու համար: Դու, փաստորեն, համաձայնվել ես նաև դրան, հետևաբար անհրաժեշտության դեպքում կպահանջենք երիկամդ :aha

ivy
08.04.2012, 18:10
Խոստովանում եմ, որ կանոնադրությունը կարդացել եմ ոչ թե գրանցվելիս, այլ մոդերատոր դառնալու ժամանակ: Իսկ մոդերատորությունը թողնելուց հետո լրիվ մոռացել եմ...:pardon

One_Way_Ticket
08.04.2012, 18:58
Ուղղակի հիշեցնեմ, որ դու գրանցվելիս սեղմել ես, որ համաձայն ես պայմաններին, ու կապ չունի, կարդացե՞լ ես, թե՞ ոչ, պայմանագիրը փաստորեն ստորագրել ես ու դրա կետերի կատարումը անհրաժեշտ պայման է նաև քո համար: Պայմանների մեջ, մասնավորապես, գրված էր, որ դու համաձայն ես անհրաժեշտության դեպքում երիկամդ հանձնել ակումբի ղեկավարությանը՝ սև շուկայում վաճառելու համար: Դու, փաստորեն, համաձայնվել ես նաև դրան, հետևաբար անհրաժեշտության դեպքում կպահանջենք երիկամդ :aha
Սև շուկայի գոյությունը օրինական չէ, հետևաբար պայմանագրի այդ կետը չի կարող կիրառվել :)
Իսկ եթե լուրջ, քթի ծակ է պետք ունենալ։ Հայտնի կայքերը իրենց ախմախ կետեր մտցնել թույլ չեն տա։ Դա պարզապես ձեռնտու չէ, ինֆորմացիան այդ մասին շատ արագ կտարածվի ինտերնետում։ Ոչ հայտնի կայքերին ես կրեդիտ քարտի համար չեմ տալիս։ Հա, կարող է ինչ-որ մի երգ քաշելու կայք կետ մտցնի, որ ես պարտավորվում եմ իրեն հազար դոլլար վճարել։ Բայց այդ գումարը դատարանով պահանջելը հսկայական պրոցես է։ Գտնել մարդուն, ապացուցել, որ ինքը սեղմել է "համաձայն եմ" կոճակը։ Վերջում էլ փաստ չէ, որ կշահես դատը, ես լավ չգիտեմ օրենքները, բայց ենթադրում եմ, որ ոչ հայերեն լեզվով կնքած պայմանագիրը Հայաստանում օրենքի ուժ չունի։ Իսկ Հայաստանում նման բան անողը, եթե անգամ օրենքի տեսանկյունից ճիշտ է, վտանգում է իր կյանքն ու առողջությունը :)