PDA

Դիտել ողջ տարբերակը : Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն



Ուլուանա
01.05.2008, 22:35
Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

Ուլուանա
Ակումբում դու հայտնի ես որպես բացառիկ մեղմ, խաղաղասեր ու ոչ կոնֆլիկտային անդամ։ :) Վիրտուալից դուրս է՞լ ես այդպիսին, ասենք, ընտանիքում, ընկերների հետ և այլն, թե՞ տարբերություն, այնուամենայնիվ, կա։
Selene
Չէ, ինձ թվում է` ոչ մի տարբերություն էլ չկա, ես ամեն տեղ նույնն եմ :) Այսպես ասած` ինչ կամ, էն եմ :oy

Ուլուանա
Իսկ չե՞ս կարող հիշել այնպիսի դեպք կամ դեպքեր, երբ իսկապես ափերիցդ դուրս ես եկել, ակնհայտորեն ընդհարվել դիմացինի հետ, անգամ կոպտել։
Selene
Հըմ, դժվար կլինի հիշելը; Գիտես, ընդհարվել գուցե եղել է, բայց կոպտել` երևի չէ: Իմ կոպիտ խոսքը մեղմ ժպիտով բավական հեգնական խոսքն է, որից ոչ այնքան հաճախ օգտվում եմ, երբ զգում եմ, որ դիմացինս ինքն է վաստակել դա։
:( Չեմ սիրում նման դեպքեր, երևի դա է պատճառը, որ հիմա չեմ էլ հիշում:

Ուլուանա
Իսկ ի՞նչ պետք է անի մարդ քեզ հիասթափեցնելու համար։
Selene
Իմ ամբողջ նվիրվածությունը դնի իր ցեխոտ կոշիկների տակ ու մի լավ տրորի…

Ուլուանա
Մոդերատոր դառնալուց հետո Ակումբը քեզ համար որևէ կերպ փոխվե՞լ է, թե՞ լրիվ նույնն է մնացել։
Selene
Չէ, լրիվ նույնն է մնացել. ես ոնց սիրում էի, այնպես էլ շարունակում եմ սիրել, փոխվել է վերաբերմունքս մի փոքր` ավելի հոգատար եմ դարձել նրա հանդեպ: :love

Ուլուանա
Իսկ մոդերատոր լինելն ավելի շատ օգնու՞մ է ակումբային հաղորդակցությանը, թե՞ խանգարում։
Selene
Ինձ մոդերատոր լինելը ոչնչով չի խանգարում կամ օգնում, գուցե մի փոքր ժամանակ է պահանջում իմ բաժնին հետևելու, ապա՝ նոր, որպես շարքային ակումբցի, գրառումներ անելու համար, բայց դա իմ դեպքում խանգարող չէր, որովհետև ես մինչ մոդերատոր լինելն էլ համարյա թե գրառումների մեծ մասին ծանոթանում էի, նոր միայն ցանկության դեպքում կոնկրետ թեմաներում կարծիք արտահայտում:

Ուլուանա
Եթե կարողանայիր, Ակումբում ի՞նչ կփոխեիր։
Selene
Վերջերս լարված մթնոլորտը, դե, գուցեև վաղուց է լարված, բայց վերջերս շատ վառ արտահայտվում է, ես իրոք ցավ եմ ապրում էդ ամեն ինչից։ :(

Ուլուանա
«Ակումբ» բառը լսելիս առաջին հերթին ի՞նչ է մտքիդ գալիս։
Selene
Մտքիս չգիտեմ, բայց որ դեմքիս միանգամից ժպիտ է գալիս, ու պայծառանում եմ, փաստել կարող եմ ոչ միայն ես, այլև մեր ընտանիքի անդամները: :)

Ուլուանա
Կյանքիդ ո՞ր շրջանն ես համարում ամենահետաքրքիրն ու անմոռացը։
Selene
Այնուամենայնիվ, ոնց մտածում եմ, դպրոցական տարիներս են կազմում էդ շրջանը, բայց ոչ թե հենց աշակերտական կյանքը, այլ էդ տարիների մեջ եղած ամենը, երբ սկսեցի իրոք մեծանալ, հասկանալ, պատասխանատվություն զգալ, բացահայտումների մի մեծ շղթա կար, որի օղակները քանդելով գալիս էի կյանքին ընդառաջ, ու մեկ էլ այդ շրջանում չափից շատ մաքրություն կար մարդկային հարաբերություններում, դրա համար եմ շատ թանկ գնահատում այն։ :)

Ուլուանա
Կյանքիդ այս փուլում ո՞րն է ավելի շատ զբաղեցնում քեզ՝ ընտանի՞քը, անձնական կյա՞նքը, ընկերնե՞րը, կարիերա՞ն, թե՞ որևէ այլ բան։
Selene
Ընտանիքս ու կարիերան, ցանկալի կլիներ, որ անձնականն էլ լիներ, բայց դե միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են իրականության հետ :oy :D Սիրում եմ, որ ամեն ինչ իմ սրտով լինի, դեռ այդպես էլ գնում է համարյա, մի քիչ ուշ, մի քիչ շուտ, հուսով եմ` հետո էլ այդպես կլինի։ :)

Ուլուանա
Ի՞նչ ընդհանրություններ ունեն Selene-ն ու Goga–ն։
Selene
Նույն ազգանուն, հայրանունն ունեն։ :D Հա, մեկ էլ՝ երկուսն էլ ակումբցի են :D

Ուլուանա
:))
Դու և Goga–ն Ակումբում և կյանքում որևէ կերպ մրցակցու՞մ եք։
Selene
Ես մրցակցել չեմ սիրում, էդ իմ բանը չի, կա նպատակ, կան միջոցներ, ընտրում եմ դրանցից ինձ հարազատն ու հասնում նպատակիս, կամ չեմ հասնում, Գոգան՝ չգիտեմ ընդհանրապես ոնց է, բայց հիշեցի, որ դպրոցական տարիներին նա ամեն ինչ անում էր, որ լավ սովորեր ու հետ չմնար ինձանից, ու կասեմ, որ նրան հաջողվեց, մի բան էլ ավել, ինքը հետո էլ ԲՈՒՀ-ում ավելի լավ սովորեց, քան ես։ Բնատուր մեծ աշխատասիրություն ունի քույրս, ինչով միշտ հպարտացել եմ։ :)
Համ էլ չեմ կարծում, որ քույրերի միջև մրցակցություն այս տարիքում կլինի, այսինքն՝ լավ քույրերի:

Ուլուանա
01.05.2008, 22:36
Ուլուանա
Փոքրիկ Մերին, մեծանալով, ի՞նչ հատկանիշներ է ձեռք բերել տարիների ընթացքում և ի՞նչ հատկանիշներ է կորցրել։
Selene
Միամտությունից է կորցել բավականաչափ, չնայած Երվանդին հարցրեք՝ ինքը հաստատ կժխտի :D, մի քիչ, բայց սկսել եմ մարդկանց ճանաչել, ավելի զգուշավոր եմ դարձել վստահելու հարցում, խենթությունների նկատմամբ սերս է մեծացել, կարող եմ անել բաներ, որ երևի 18-19 տարեկան Մերին դա կհամարեր երեխայություն ու անգամ քմծիծաղ տար։ Ամենակարևորը՝ իմ լավատեսությունից ահագին կորցրել եմ վաստակածս իրատեսության դիմաց...

Ուլուանա
Ընդհանուր առմամբ թվում է, թե դու չափից դուրս ճիշտ մարդ ես խելահեղ արարքների համար։ Որևէ կերպ կարո՞ղ ես հերքել այս տեսակետը, թե՞ կհամաձայնես։
Selene
Չէ, խենթ բաներ գուցեև անում եմ, բայց քիչ: Խենթուկ Մերիին մի տեսակ ազատություն է պակասում, պարարտ հող` լրիվ խենթանալու համար։

Ուլուանա
Իսկ կարո՞ղ ես գործածդ որևէ խելահեղ արարքի օրինակ բերել։
Selene
Մի քանի անգամ վտանգել եմ ինձ հարազատ մարդու հետ լավ հարաբերութուններս. քաջ զգալով նրա սերն ու վստահությունը կորցնելու վտանգը՝
կատարում էի քայլեր` զուտ սրտիս թելադրանքով։

Ուլուանա
Բնութագրիր քեզ երեք բառով։
Selene
Հանգիստ, համբերատար, չխոսկան։
Ի դեպ, դրանք դրական չեն, նենց որ չստացվի` հիմա էլ անհամեստ եմ :oy :D Այսինքն՝ որոշակի չափաքանակի դեպքում են դրական, հետո արդեն խիստ բացասական են դառնում:

Ուլուանա
Քո ո՞ր հատկանիշներն, ըստ քեզ, վիրտուալում որևէ կերպ չեն դրսևորվել։
Selene
Համառությունս, իմ ասածի եմ բավականին, ինձ համոզելը շատ դժվար է, դա հազիվ թե ակումբցիները նկատած լինեն։ Չնայած նրանիցից մեկին մի օր հաջողվեց ինձ ցույց տալ իմ սխալն ու անուղղակիորեն ստիպեց ընդունել, երևի կյանքումս առաջին անգամ էր դա։
Հա, մեկ էլ մի լավ հատկանիշ կա, որ ակումբցիներից գաղտնի եմ պահում. ես շատ եմ սիրում ուրախություններ, ծնունդներ, խնջույքներ՝ իմ նախընտրած շրջապատում, մի խոսքով` քեֆչի հասանության կտոր կա մեջս, իսկ էրեխեքը չեն էլ պատկերացնում ինձ էտ վիճակում` պարող, ասող-խոսող:

Ուլուանա
Ո՞րն ես համարում կյանքիդ ամենալուրջ ձեռքբերումը։
Selene
Սեփական սրտի ու մտքի հետ ընդհանուր հայտարարի գալս: Հուսով եմ` մշտական եմ ձեռք բերել դա: :)

Ուլուանա
Իսկ ինչի՞ շնորհիվ ձեռք բերեցիր դա։
Selene
Անցյալի աղմուկից անցում կատարեցի միայն նրա հաճելի շշունջը լսելուն,
հասկացա, որ երբ մենակ խելքիս եմ լսում, կամ սրտիս, հետո միշտ մի բան այն չի լինում...Երևի մեծացել եմ այդ ժամանակ: :)

Ուլուանա
Մասնագիտությունդ կասե՞ս։
Selene
Տնտեսագետ։ :)

Ուլուանա
Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը. որքանո՞վ է այն քոնը և որքանո՞վ է քեզ հոգեհարազատ։
Selene
Մասնագիտությանս ընտրությունը ծնողներս ամբողջովին թողել են իմ հայեցողությանը, սկզբում բժիշկ էի դառնալու, հետո` իրավաբան, լեզվաբան, որոշել էի, որ պիտի Բրյուսովում սովորեմ, անգամ գնում էի անգլերեն պարապելու՝ հատուկ հենց էդ ԲՈՒՀ ընդունվելու համար, վերջում հասկացա, որ տնտեսագետ պիտի դառնամ: :D
Ոչ լիովին, բայց իմն է, հատկապես հիմա, երբ աշխատում եմ, հասկանում եմ, որ ինձ իմ տեղում եմ զգում՝ մասնագիտությանս շնորհիվ ներկայիս աշխատատեղում կատարելով հենց այս գործը։

Ուլուանա
Եթե նորից մասնագիտության ընտրության առաջ կանգնեիր, էլի նու՞յնը կընտրեիր։ Թե՞ կա այնպիսի ոլորտ, որտեղ, քո կարծիքով, քեզ ավելի շատ քո տեղում կզգայիր։
Selene
Հա, նույնը կընտրեի, որովհետև նույնիսկ մանկության տարիներին հայրիկիս տված խոստումը՝ բժիշկ դառնալ, ուղղակիորեն իրականացնել չէի կարող:
Մի քիչ էլ հոգեբանությունն է ինձ հարազատ երևի, էլ ոչինչ։

Ուլուանա
Քեզ երջանիկ համարու՞մ ես։
Selene
Գտնում եմ, որ կատարյալ երջանկություն չի լինում, մասնակի երջանկություններ կան, կարող է զուգորդվեն, ու միաժամանակ մի քանի առումով երջանիկ լինես, այ սենց երջանիկ համարում եմ ինձ, մի քանի կտոր մասնակի երջանկություններ եմ միայն ուզում ավելացնել։ :)

Ուլուանա
Իսկ լիակատար երջանկության համար ի՞նչն է պակասում։
Selene
Ոչ թե պակասում են, այլ իրենց հերթը դեռ չի եկել` սեփական ընտանիք, սիրելի ամուսին ու ճուտիկներ։ :oy

Ուլուանա
Նշիր որևէ գրական հերոսուհու, կինոհերոսուհու կամ հեքիաթի հերոսուհու, որի կերպարը նույնացնում ես քեզ հետ կամ գոնե նմանություն ես տեսնում։
Selene
Դեռ դպրոցական տարիներից ինձ նմանեցրել եմ հայտնի հեքիաթի ջրահարսին՝ առանց ինքս ինձ լավ ճանաչելու, հիմա հասկանում եմ, որ ճիշտ նմանեցում է։

Աբելյան
01.05.2008, 22:45
շատ հաջողված հարցազրույց էր :)

Գալաթեա
01.05.2008, 22:47
Սելին :)

Երկնային
01.05.2008, 23:12
կուկու ջան, կուկու…:love

Ապրեք, շատ հետաքրքիր ու լավն էր հարցազրույցը…:)
Սելեն, Ուլու… :kiss

Selene
01.05.2008, 23:25
Ապրեք, էրեխեք:)
Առանձնահատուկ շնորհակալություն Ուլուանային՝ թե՛ ինձ, թե՛ իմ անտանելի կապին դիմանալու համար:oy Հարցազրույցի գիշերը արթուն անցկացրածս ամենաօգտակար գիշերներից էր, երբ ակումբային մամաս էնքան սիրով ու հոգատարությամբ լսում էր իր բալիկին…:love:oy

Լեո
01.05.2008, 23:30
Կարդալով հարցազրույցը` հասկացա, որ մի բուռը շա~տ քիչ է ասված:

Սերխիո
01.05.2008, 23:54
Մերի~ , Հրա~շք , Փերի~ , Պստո~

ivy
02.05.2008, 00:56
Սիրուն էր... Այս հարցազրույցը պիտի հենց Ուլուանան վերցներ՝ երկուսն էլ այնքան քնքուշ են... :love
Ստացվել է երկու բուռ քնքքշանք ու անչափ մեղմություն...

Մանե
02.05.2008, 10:55
:love
Սել, Ան:love

Ուրվական
02.05.2008, 12:34
:8Վերջն ա:think

Belle
02.05.2008, 16:54
:love Սելլլ, զրուցարանում ասածս էլ չասեմ, ընտիր էր
շատ լավն ես :love

Անահիտ, շնորհակալություն ;)

Chuk
02.05.2008, 21:18
Selene
Չէ, խենթ բաներ գուցեև անում եմ, բայց քիչ: Խենթուկ Մերիին մի տեսակ ազատություն է պակասում, պարարտ հող` լրիվ խենթանալու համար։

Ուրեմն սկսենք պարարտ հող նախապատրաստել, ուզում եմ խենթուկ Մերիին տեսնել :love

Շնորհակալություն հաճելի հարցազրույցի համար, այն դեմքիս քաղցրահամ ժպիտ առաջացրեց :love

Apsara
02.05.2008, 21:33
կարճ, բովանդակալից և խոսուն, թեև կային հարցեր, որոնք կուզեի շարունկական բնույթ ունենային՝ փոխկապակցված լինելով:

վերջապես խնդրանքս իրականացավ:)

Enipra
03.05.2008, 02:41
Շատ մտերմիկ զրույց էր, երկու քնքուշ ու մեղմ մարդկանց զրույց, ապրեք երկուսդ էլ :love

Ծով
03.05.2008, 02:51
ԵՍ Մերիին ավելի սիրեցի:love:love:love և Ուլուանայի հարցերի ու Սելենիկին՝ սիրտս խցկվող:D պատասխանների շնորհիվ...
հա բարի, լավ, բայց էսքա՞ն:o:oy:love:)