PDA

Դիտել ողջ տարբերակը : emo-ներ

Մանե
01.05.2008, 21:21
Ի՞նչ եք մտածում emo-ների և առհասարակ էդ երևույթի մասին: էն օրը մի հաղորդում էի լսում,մի էմո աղջիկ էր խոսում իրանց մասին,իրանց գաղափարների, ու իմ համար էդ անընդունելի ա:
Էմոցիոնալ մարդ լինելու և զգացմունքները ազատ արցունքներով արտահայտելու համար պարտադի՞ր ա էմո լինել:B ես չեմ կտրականապես ընդունում ու դեմ եմ էդ երևույթին, ի՞նչ եք մտածում էդ մասին;)
Թե՞ ուղղակի դեռահասության հետ ա կապված ու անցողիկ ա:think

Belle
01.05.2008, 21:26

Էմոների մասին շատ բան չգիտեմ, թեթևակի հոդված եմ կարդացել ամսագրում ու նորմալ չեմ հասկացել իրենք ովքեր են, մենակ էն, որ իրենք տարբերվում են մյուսներից ավելի էմոցիոնալ լինելով :think
Ման, իսկ ի՞նչ էին ասում էդ հաղորդման ժամանակ :oy

Yellow Raven
01.05.2008, 21:58
Էմո-չգիտեմ հաստատ ինչեր են անում ու իրանց էմոցիոնալությունը ոնց են արտահայտում,բայց լսել եմ,որ հայտնի են իրանց վայրագություններով ու նույնիսկ իրան կյանքի հետ են խաղում:
Երակները փռթռտելը իրանց համար սովորական երևույթա ու շատ ցավալիա,որ մարդիկ տենց են լինում:
Ի դեպ,շատերը էմո լինելը կապում են ռոքի հետ,ինչի հետ ընդհանրապես համաձայն չեմ: Ուղղակի իրանց ինքնարտահայտման ձևնա ռոքը,թե չէ մարդս մարդ լինի,ի ծնե ոնց լինում են,տենց էլ մեծանում են:

Մանե
01.05.2008, 22:15
Ման, իսկ ի՞նչ էին ասում էդ հաղորդման ժամանակ :oy
Դե մոտավորապես

Մենք մինչև 18 տարեկան թինեյջերներ ենք, որ կազմում ենք որոշակի խումբ: Հագնում ենք միայն սև և վարդագույն, սովորաբար շատ էմոցիոնալ ենք և տխուր, չնայած սիրուիմ ենք նաև ուրախանալ: Լսում ենք միայն ռոք... չենք վախենում արտահայտել մներ զգացմունքները և լաց լինել: Հայաստանում դեռ այդքան էլ զարգացած չի այդ երևույթո, որ կառավարիչ ունենանք, բայց հուսով եմ, որ կզարգանա

Ես հուսով եմ, որ չի զարգանա, ընդհանրապես կվերանա:oy

Գալաթեա
01.05.2008, 22:26
Ես մի հատ Էմո գիտեմ:
Անունը Էմանուելա: Կրճատ` Էմո ենք ասում :D

Թարգը տվեք այ մարդ...ինչ էմո -մեմո: Ես էլ եմ էմոցիոնալ: Ռոք էլ եմ սիրում:
Բայց բրիտվեն ականջիս հերևը զարգած ֆռֆռալը կենսական անհրաժեշտություն չեմ համարում:

impression
01.05.2008, 22:34
Ես մի հատ Էմո գիտեմ:
Անունը Էմանուելա: Կրճատ` Էմո ենք ասում :D

Թարգը տվեք տվեք այ մարդ...ինչ էմո -մեմո: Ես էլ եմ էմոցիոնալ: Ռոք էլ եմ սիրում:
Բայց բրիտվեն ականջիս հերևը զարգած ֆռֆռալը կենսական անհրաժեշտություն չեմ համարում:

Գալ, բա չե՞ս հիշում, էն օրը Վեստում Հայկի օգնությամբ պարզեցինք, որ ես էլ եմ էմո :D
Ժող. կգնեմ բրիտվա՝ չօգտագործած, ականջիս հետևը զարգած ֆռֆռամ :D:D

Գալաթեա
01.05.2008, 22:37
Գալ, բա չե՞ս հիշում, էն օրը Վեստում Հայկի օգնությամբ պարզեցինք, որ ես էլ եմ էմո :D
Ժող. կգնեմ բրիտվա՝ չօգտագործած, ականջիս հետևը զարգցած ֆռֆռամ :D:D

Դու էմո չես, է: Անո ես: Անոմալ երևույթ :D "Չկա քիզի նման" շարքից :D

Ուլուանա
02.05.2008, 01:23
Իսկ գուցե սկզբում մի հատ բացատրեիք, թե ինչ է նշանակում emo, նոր քննարկեինք, թե ինչ ենք մտածում նրանց մասին... :think Օրինակ՝ ես չգիտեմ emo–ն ինչ է։ :unsure Երևի կյանքից հետ եմ մնացել, բայց դե հիմա...

Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչ է emo–ն։

Հա, մոռացա ասել. ցանկալի է, որ բացատրությունը լինի հանրագիտարանային կարգի, ոչ թե թինեյջերական։ :)) Թե չէ թեման կդառնա «Քյարթուիզմ 2»։ :{

Ռուֆուս
02.05.2008, 13:09

Կփորձեմ:

Էմոները սկզբնական շրջանում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձևավորվել է էմո մշակույթ: Էմո բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Էմոները 12-17 տարեկան են, հագնում են սև կամ վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, մազերը սանրում են այնպես, որ չյոլկան ծածկի աչքերից մեկը, լսում են էմո երաժշտություն (Tokio Hotel, AFI, և այլն), միշտ կամ չափից դուրս տխուր են կամ դեպրեսիվ, կամ էլ չափից դուրս ուրախ, ամեն կերպ փորձում են շրջապատին ցույց տալ իրենց հոգեկան իրավիճակը, դեպրեսիվ էմոները նույնիսկ փորձում են վնասել իրենք իրենց ու հոգեկան ու ֆիզիկական ցավ պատճառել:

Ambrosine
02.05.2008, 13:32
Ես իրենց մասին հաղորդում էլ եմ նայել: Իրենց դուր է գալիս իրենց հատկապես ֆիզիկական ցավ պատճառելը: Երևի վամպիրներից նրանով են տարբերվում, որ վամպիրները արյուն խմելու համար են իրենց վնասում, իսկ իրենք` իրենց հոգեվիճակը ցույց տալու համար: Մի խոսքով, երևույթը երևույթ չի:D

John
02.05.2008, 14:26
անկապ, անիմաստ, պարապ մարդկային խումբ…

Ուլուանա
02.05.2008, 18:56
Կփորձեմ:

Էմոները սկզբնական շրջանում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձևավորվել է էմո մշակույթ: Էմո բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Էմոները 12-17 տարեկան են, հագնում են սև կամ վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, մազերը սանրում են այնպես, որ չյոլկան ծածկի աչքերից մեկը, լսում են էմո երաժշտություն (Tokio Hotel, AFI, և այլն), միշտ կամ չափից դուրս տխուր են կամ դեպրեսիվ, կամ էլ չափից դուրս ուրախ, ամեն կերպ փորձում են շրջապատին ցույց տալ իրենց հոգեկան իրավիճակը, դեպրեսիվ էմոները նույնիսկ փորձում են վնասել իրենք իրենց ու հոգեկան ու ֆիզիկական ցավ պատճառել:
Մի խոսքով՝ խախտված հոգեկանով դեռահասների խումբ, որոնք ինքնահաստատման լուրջ խնդիրներ ունեն... Մեղքս եկան նույնիսկ... :(

Բայց, մեկ է, չեմ հասկանում, թե էստեղ ինչ քննարկելու բան կա... :think

Ռուֆուս
02.05.2008, 19:00
Մի խոսքով՝ խախտված հոգեկանով դեռահասների խումբ, որոնք ինքնահաստատման լուրջ խնդիրներ ունեն... Մեղքս եկան նույնիսկ... :(

Բայց, մեկ է, չեմ հասկանում, թե էստեղ ինչ քննարկելու բան կա... :think

Մի քիչ տարօրինակ է, որ Ամերիկայում ես ապրում ու մինչև հիմա էմոների չես տեսել :D

Քննարկելու բան կա, որովհետև վերջերս Հայաստանում էլ են էմոները շատացել, նույնիսկ էս վերջերս հանդիպում էին կազմակերպել, որպեսզի քննարկեին իրենց վերջին դարդերը ու թարմ ինքնասպանության փորձերը :D

Apsara
02.05.2008, 19:10
կարդում եմ ու մտածում, թե մեր երիտասարդները ինչ պարապ են մնացել, բան ու գործ չունեն Էմո-ներ և չգիտեմ էլ ինչեր են հորինում: Կարողա չկա մի որևէ երիտասարդ որը այդ 12-17 տարեկան անցողիկական փուլում չտխրի կամ սև և վարդագույն չհագնվի, կամ ռոկ չլսի և այլն և այլն, բոլորն էլ անցնում են այդ ամենի միջով բայց …
Էհ անիմաստ երևույթ, ինքնասպանության ու ինքնավնասման մտքերն էլ նորություն չեն ոչ ոքի համար, թեև գործելը խոսում է արդեն իսկ վնասված հոգեբանության ամսին
տխուրա, շատ տխուր, ավելի լավ է ստեղծագործական և բարեգործական գործընթացով զբաղվեն այն մաարդիք ովքեր դժվար են անցնում այդ տարիքային փուլերը, կենտրոնանալ ոչ թե քո ԵՍ-ի վրա այլ մյուս մարդկանց

Ուլուանա
02.05.2008, 19:32
Մի քիչ տարօրինակ է, որ Ամերիկայում ես ապրում ու մինչև հիմա էմոների չես տեսել :D
Շատ հնարավոր է, որ տեսել եմ, ուղղակի չեմ իմացել, որ նրանք հատուկ անուն ունեն ու հատուկ համայնքի են պատկանում։ Ամեն մեկն էլ կարող է որոշակի գույնի հագուստ ընտրել, պահվածքի որոշակի խախտումներ սահմանել ու իր ուղղությունը հիմնել, հա՞։ Այ քեզ հիմարություն։

Քննարկելու բան կա, որովհետև վերջերս Հայաստանում էլ են էմոները շատացել, նույնիսկ էս վերջերս հանդիպում էին կազմակերպել, որպեսզի քննարկեին իրենց վերջին դարդերը ու թարմ ինքնասպանության փորձերը :D
Ընդհանրապես մեր հասարակության մեջ բազմաթիվ բացասական ու անիմաստ երևույթներ են շատացել ու շատանում։ Բայց չեմ կարծում, թե դրանցից ամեն մեկն արժանի է, որ իր մասին թեմա բացվի ու քննարկվի։ Չգիտեմ, համենայնդեպս, ինձ համար սա նույնն է, ինչ որ թեմա բացենք ու ասենք. խելագարները շատացել են, ի՞նչ կարծիքի եք նրանց մասին։ Եթե emo–ն իսկապես այն է, ինչ նկարագրեցիք մի քանիսդ, ուրեմն դա պարզապես իրենց կորցրած, հոգեկան որոշակի շեղումներ ունեցող դեռահասների խումբ է՝ առանց որևէ հստակ գաղափարախոսության, ինչն էլ, իմ համեստ կարծիքով, բավարար հիմք է նրանց չքննարկելու համար։

Լավ, աչքիս շատ լրջացրի ու բարդացրի, ուղղակի իսկապես իմաստ չեմ տեսնում հասարակության մեջ բուսնած ամեն մի մանր բշտիկի էությունը որպես լուրջ խնդիր քննարկելու մեջ։

Ambrosine
02.05.2008, 22:22
Լավ, աչքիս շատ լրջացրի ու բարդացրի, ուղղակի իսկապես իմաստ չեմ տեսնում հասարակության մեջ բուսնած ամեն մի մանր բշտիկի էությունը որպես լուրջ խնդիր քննարկելու մեջ։

Եթե հիմա էդ բշտիկի վերջը չտանք, հետո կրակն ենք ընկնելու: Իրոք, հետևանքները սարսափելի կլինեն, տեղից էլ քիչ ենք, հիմա էլ սկսենք ինքներս մեզ վնասել, սպանել: Ուղղակի չգիտեի, որ Հայաստանում էլ էս երևույթը կա: Բայց ինչ անենք, որ էդ երևույթը վերանա. սա է խնդիրը

Ռուֆուս
02.05.2008, 23:51

Իմ կարծիքով ոչ մի բան էլ պետք չի անել: Մի քիչ բրիտվով իրենց կկտրտեն, խելքները գլուխները կգա ու կսկսեն նորմալ կյանքով ապրել նորմալ մարդկանց պես: Անցումային տարիքից դուրս կգան, կզգան, որ կյանքը մենակ տառապանք չի :)

Մանե
03.05.2008, 12:33
Անցումային տարիքից դուրս կգան, կզգան, որ կյանքը մենակ տառապանք չի :)
Բայց ոնց երևում ա իրանց հնարքներով անգամ էդ տարիքից դուրս չեն գա;):)

Ambrosine
03.05.2008, 14:27
Բայց ոնց երևում ա իրանց հնարքներով անգամ էդ տարիքից դուրս չեն գա;):)

Ուղղակի ինձ թվում ա, որ իրենք ուշադրության կարիք ունեն: Միգուցե իրենց հասարակությունից մերժված են համարում: Նման ծանոթ չունեմ, բայց ունենալու դեպքում մի լավ կքոթակեմ, ամեն դեպքում իրեն դուր կգա, չէ?:D

Գլոբալ Հայացք
03.05.2008, 14:58
Իսկ գուցե սկզբում մի հատ բացատրեիք, թե ինչ է նշանակում emo, նոր քննարկեինք, թե ինչ ենք մտածում նրանց մասին... Օրինակ՝ ես չգիտեմ emo–ն ինչ է։ Երևի կյանքից հետ եմ մնացել, բայց դե հիմա...

Ես, մոտ երկու շաբաթ, կամ ավել, ակումբում փնտրում էի էմո (եթե հիշում եք ստորագրությունս) ու չգտա: :(
Էսօր էլ գտա այս թեման, էլի ոչինչ:

Մի քիչ կարդացել էի իրենց մասին, ու կարծում եմ, որ ձեր ներկայացրածը (ինքնասպանություններ, խելագարներ, ջահելներ) դա մաքսիմում ձգի բամբասանքի, ոչ ավել:

Շատ լավ կլիներ, որ այսպիսի թեմաներում գոնե մի քիչ փորձ արվեր խորանալ թե ինչի/ում մասին է զրույցը, թե չէ կստացվի ոնց որ "Սերը սեռ ճանաչո՞ւմ է" թեմայում, հիմա կսկսենք էմոներին էլ վառել, մոռթել և այլ, մեզ՝ նորմալներիս վայել բաներ անել նրանց հետ:

Հ.Գ.
Ես քիչ բան գիտեմ էմոների մասին, այդ պատճառով էլ իմ կարծիքը չեմ կարող գրել, չնայած, որ իմանայի էլ, ի՞նչ կարծիքի մասին կարող է խոսք գնալ:

Հ.Գ. Բ
Հա մեկ էլ հիշեցի, մի տեղ կարդացել էի, որ էմոները բաժանում են իրենք իրենց իսկականների(true) և ձևականների(կարծեմ poser), մտածելու տեղիք ա տալիս: :think

Ուլուանա
03.05.2008, 23:47

Համ ասում ես, որ քիչ բան գիտես, համ էլ ասում ես, որ վերոնշյալ կարծիքները բամբասանքից ավելին չեն։ Գրել ես, որ մի քիչ կարդացել ես նրանց մասին, դա նշանակում է, որ գոնե ինչ–որ պատկերացում պիտի ունենաս, չէ՞։ Բա ասա, մենք էլ իմանանք։ ;)

Շատ լավ կլիներ, որ այսպիսի թեմաներում գոնե մի քիչ փորձ արվեր խորանալ թե ինչի/ում մասին է զրույցը, թե չէ կստացվի ոնց որ "Սերը սեռ ճանաչո՞ւմ է" թեմայում, հիմա կսկսենք էմոներին էլ վառել, մոռթել և այլ, մեզ՝ նորմալներիս վայել բաներ անել նրանց հետ:
Չէ, վառել ու մորթել ամեն դեպքում ոչ ոքի էլ պետք չէ։ Բայց եթե մինչև հիմա ոչ մեկի կողմից չի նշվել որևէ լուրջ, արժեքավոր գաղափար, որի հիման վրա ձևավորվել ու զարգացել է տվյալ խումբը կամ համայնքը, ապա ինչի՞ց ելնելով, ինչի՞ վրա հիմնվելով կարող ենք փորձել հասկանալ նրանց, խորանալ և այլն...

Հա մեկ էլ հիշեցի, մի տեղ կարդացել էի, որ էմոները բաժանում են իրենք իրենց իսկականների(true) և ձևականների(կարծեմ poser), մտածելու տեղիք ա տալիս: :think
Դա ամենևին էլ չի կարելի համարել էմոների յուրահատկությունը։ Ցանկացած գաղափարախոսության կրողների մեջ էլ, որպես կանոն, լինում են թե՛ իսկական, թե՛ ձևական հետևորդներ։

Գլոբալ Հայացք
03.05.2008, 23:58
Ցանկացած գաղափարախոսության կրողների մեջ
Ես էլ ետ էի ասում, կա՞ չէ, երևի, ինչ-որ գաղափարախոսություն:

Համ ասում ես, որ քիչ բան գիտես, համ էլ ասում ես, որ վերոնշյալ կարծիքները բամբասանքից ավելին չեն։ Գրել ես, որ մի քիչ կարդացել ես նրանց մասին, դա նշանակում է, որ գոնե ինչ–որ պատկերացում պիտի ունենաս, չէ՞։ Բա ասա, մենք էլ իմանանք։
Իմ իմացածը բավարար չի, իսկ բամբասանք են, որովհետև չեն հիմնվում տվյալ շարժման/ենթամշակույթի(նույնիսկ չգիտենք ինչ է) գիտելիքների վրա, այլ ասած-լսածի վրա, որն էլ բնորոշվում է որպես "բամբասանք" ;) :

Բայց եթե մինչև հիմա ոչ մեկի կողմից չի նշվել որևէ լուրջ, արժեքավոր գաղափար, որի հիման վրա ձևավորվել ու զարգացել է տվյալ խումբը կամ համայնքը, ապա ինչի՞ց ելնելով, ինչի՞ վրա հիմնվելով կարող ենք փորձել հասկանալ նրանց, խորանալ և այլն...
Ինձ թվում է/էր, որ ցանկությունը ինչ-որ բանից կարծիք հայտնելու տեղյակ չլինելով, պետք է հիմք կամ առիթ լինի խորանալ, հասկանալ, եթե ոչ, ապա ինչի համար և ինչի հիման վրա խոսել:

Հ.Գ.
Ես այնքան բան չգիտեմ, որ ձեզնից թաքցնեմ: Միայն թե էմոցիաներ արտահայտելը, կարծում եմ, հիմիկվա (և գուցե միշտ էլ եղած) դիմակներ հագցնող մթնոլորտի ուղղակի հետևանք է, ու նույնպիսի զարմանալու բան է ինչ, ասենք, ցույցերի գնալը:

Հ.Գ. Բ
Եթե լուրջ չէր, ներող եղեք որ լրջացա: ;)

Ուլուանա
04.05.2008, 00:11
Իմ իմացածը բավարար չի, իսկ բամբասանք են, որովհետև չեն հիմնվում տվյալ շարժման/ենթամշակույթի(նույնիսկ չգիտենք ինչ է) գիտելիքների վրա, այլ ասած-լսածի վրա, որն էլ բնորոշվում է որպես "բամբասանք" ;):
Համաձայն եմ, դրա համար էլ ես այս թեմայում իմ առաջին գրառման մեջ խնդրեցի հնարավորինս «հանրագիտարանային» բնորոշում տալ էմոների մասին, ոչ թե բամբասանքային։ Բայց քանի որ ես մինչ այդ ընդհանրապես գաղափար չունեի նրանց մասին, ապա ինձ համար այնքան էլ հեշտ չէ որոշել՝ տվյալ բնորոշումը որքանով է լուրջ ու հիմնավոր, որքանով՝ բամբասանքի վրա հիմնված։ Դրա համար էլ ասում եմ՝ եթե դու ավելի լուրջ ու ոչ բամբասանքային ինֆո ունես (իսկ եթե կարդացել ես նրանց մասին, ենթադրվում է, որ գոնե որոշ բաներ կիմանաս), մեզ էլ լուսավորի։ :)

Ինձ թվում է/էր, որ ցանկությունը ինչ-որ բանից կարծիք հայտնելու տեղյակ չլինելով, պետք է հիմք կամ առիթ լինի խորանալ, հասկանալ, եթե ոչ, ապա ինչի համար և ինչի հիման վրա խոսել:
Հա, բայց ցանկացած երևույթ ուսումնասիրելու, խորանալու համար նախ և առաջ պիտի հետաքրքրված լինես, չէ՞, իսկ հետաքրքրության համար պիտի կոնկրետ հիմք լինի։ Օրինակ, մինչև հիմա կարդացածներիցս ելնելով՝ իմ մեջ առանձնապես հետաքրքրություն չի առաջացել, որ խորանամ, պարզեմ, թե ովքեր են էմոները և այլն, քանի որ մինչև հիմա ոչ մեկից, այդ թվում և քեզնից, ի դեպ, ոչ մի լուրջ ու հետաքրքիր բան չեմ լսել էմոների մասին։ Ու, փաստորեն, ստացվում է, որ մենք այստեղ արդեն ահագին ժամանակ քննարկում ենք ոչ թե էմոներին, այլ նրանց քննարկելու անհրաժեշտությունը կամ դրա բացակայությունը։ :))

Armeno
06.05.2008, 09:17
Ոնց որ Եհովայի վկաներ լինեն դրանք, Տոկիո հոթելի,(զիբիլի), նկարին նայում ու լացումեն: իրանց հոգեբույժա պետք

ars83
06.05.2009, 11:59
Ժողովուրդ, էմոն ի՞նչ է: /Մի անգամ բացատրել են, բայց մոռացել եմ/:

Ներսես_AM
06.05.2009, 12:21
Ժողովուրդ, էմոն ի՞նչ է: /Մի անգամ բացատրել են, բայց մոռացել եմ/:
Մոտավորապես սենց http://www.akumb.am/image.php?u=14605&dateline=1241420130

սովորաբար 2 հոգի են իրար սոսնձված ձեռքերով աղջիկներ, կրում են վերևի նկարի մեջի նման սև ու վարդագույն հագուստ, եղունգները բնականաաբար սև կամ վարդագույն կամ երկուսն իրար հետ: Մեկել լսում են Տոկիո Հոթել: Վերջ էսքանը:

impression
06.05.2009, 12:30

+ պարապ ժամանակ ինքնասպան են լինում :)

Ֆրեյա
06.05.2009, 12:47
Մոտավորապես սենց http://www.akumb.am/image.php?u=14605&dateline=1241420130

սովորաբար 2 հոգի են իրար սոսնձված ձեռքերով աղջիկներ, կրում են վերևի նկարի մեջի նման սև ու վարդագույն հագուստ, եղունգները բնականաաբար սև կամ վարդագույն կամ երկուսն իրար հետ: Մեկել լսում են Տոկիո Հոթել: Վերջ էսքանը:
Մի բան մոռացաք: Էմո են կոչվում, որովհետև համարում են, որ պետք է ոչ մի էմոցիա չթաքցնեն, արտահայտեն բոլոր զգացմունքները
Երևի դրա համար էլ էմոցիաների տակ են մնում երբեմն :oy

Nun ...
06.05.2009, 13:00
Մոտավորապես սենց http://www.akumb.am/image.php?u=14605&dateline=1241420130

սովորաբար 2 հոգի են իրար սոսնձված ձեռքերով աղջիկներ, կրում են վերևի նկարի մեջի նման սև ու վարդագույն հագուստ, եղունգները բնականաաբար սև կամ վարդագույն կամ երկուսն իրար հետ: Մեկել լսում են Տոկիո Հոթել: Վերջ էսքանը:

ամենացայտուն էմոյական նշաններից է նաև, երբ բոթասների շնուրոկները տարբեր գույների են :o ասենք ցայտուն վարդագույնը ՍԱԼԱՆՏՎԻով :D

Փոքր ժամանակ եղբայրս մի օրով էմո էր դարձել :D
Երկու զույգ կոշիկ ուներ միանման, բայց տարբեր գույների, մեկը բաց կապույտ էր, մյուսը բաց թեթև կանաչ, մի ոտքին կապույտն էր հագել, մյուս ոտքին կանաչը :)

Ի դեպ ասեմ, որ կարոտել եմ Ձեզ ակումբցիներ, էլի չգնանք պաղպաղակ ուտելու? :)

ars83
06.05.2009, 13:48
Ապրեն բացատրողները: :) Էդ մի բառն էլ իմացանք:
/чебуреки, Чебоксары... էմո, էմուլյացիա, էմուլսիա, էմոցիա.../

Hay_XY
13.05.2009, 19:22
Ի՞նչ եք մտածում emo-ների և առհասարակ էդ երևույթի մասին: ...

ու իմ համար էդ անընդունելի ա:
ես չեմ կտրականապես ընդունում ու դեմ եմ էդ երևույթին, ի՞նչ եք մտածում էդ մասին;)

Ձեր կտրականապես դեմ լինելը այդ երևույթին ոչինչ չի փոխի:
Ես էլ կտրականապես դեմ եմ մոծակների գոյության փաստին: Բայց դա նույնպես ոչինչ չի փոխի:

Xelgen
13.05.2009, 19:52
Դեռահասկան ենթամշակույթ է, էլի։
Ինչքան քիչ ուշադրություն դարձնեք դրան, այդքան շուտ կանցնի դա :)

Հ.Գ. Հետաքրքիր է, որ բազում ենթամշակույթներից, Հայաստանում ամենալացկան և անկապներից մեկն է միայն վառ տարածվել։ Բայց դա այլ փիլիսոփա-պատմա-քաղաքական թեմայի համար է։

Արտիստ
13.05.2009, 21:12
Գրառումները մասամբ կարդացի: Խնդիրը ինչպես միշտ այն է, որ չկա լրջություն, ու բոլորը հենց լսում են էմօ, միանգամից բրիտվայի ու երակ փրթելու անունն են տալիս:) Կարդացի, որ գրված էր էմօ-ները 12-17 տարեկան են լինում, հա լինում են իհարկե, ու կոչվում են emo kids, բայց այս subcultureի վրա, տարիքային սահմանափակում իհարկե չկա դրված: Չխորանամ էմօ "ենթամշակույթի" պատմության մեջ, կարծում եմ անիմաստ է, բայց ասեմ, որ էմօ-ները նույնպես տարբեր են)))) Երբ էմօ սուբկուլտուրան բավականին մեծ թափ ստացավ, 90ականների սկզբերին, հասարակությունը գիտակցելով դրա վտանգավորությունը, կարելի է ասել պառակտվեց: ԱՄՆ-ում մի հզոր շարժում սկսվեց, այն մարդկանց կողմից, որոնք իրենց էմօ շարքին էին դասում, բայց դեմ էին որոշակի գաղափարներին: Մասնավորապես նրանք կողմ էին առողջ ապրելակերպին, նույնիսկ հակածխախոտային մեծ շարժումներ էին անում, դեմ էին ցանկացած բռնությանը: Այդպիսով, առաջ եկավ մի հասկացողություն` emo positive, որոնք ըստ երևույթին իրենց ամբողջ էմօցիոնալ աշխարհը դուրս են բերում ոչ թե նեգատիվ կերպով, այլ հակառակը: :) Ու ասեմ նաև, որ չեն էլ ուզում մեռնեն: :) Ինչ վերաբերվում է Հայաստանյան էմօ-ներին, ասեմ որ այստեղ նույնպես հայ լինելու գործոնը կարևոր դեր է խաղացել, ճիշտ է, այս մշակույթը նախկինը չէ, ու աղավաղված է և շարունակում է աղավաղվել ամբողջ աշխարհում, բայց մեր մոտ ամեն ինչ աբսուրդի աստիճանի է հասել)))) Ու դա գալիս է կրկին ծայրահեղական լինելուց:

Ribelle
13.05.2009, 21:59
Քանի որ մի քիչ ավելի շատ գիտեմ էմո ենթամշակույթի մասին, թույլ տվեք կիսվեմ: Իրականում էմոներին այլ ենթամշակույթներից առանձնացնում են հետևյալ հիմնական հատկանիշները. ինքնաարտահայտման ձգտումը, անարդարության դեմ պայքարը, յուրահատուկ, շատ զգայուն աշխարհընկալում: Հաճախ էմոները դեպրեսիայի նկատմամբ հակում ունեցող և շատ խոցելի մարդիկ են: Նրանք տաևբերվում են վառ հագուստով և երազում են երջանիկ սիրո մասին: Գոյություն ունեցող կարծրատիպերը էմոների վերաբերյալ որպես լացկաններ, այդքան էլ արդարացված չեն: Էմոներին ավելի շատ բնորոշ է գեղեցիկի ընկալման վրա հիմնված ինֆանտիլ աշխարհայացք, նրանք հիմնականում ինտրովերտ են, և շեշտադրումը միշտ դնում են իրենց զգացմունքների վրա: Բացի դրանից էմոները տարբերվում են ռոմանտիզմի սուր զգացողությամբ: Էմոները նաև զուրկ են մաչիզմին բնորոշ հատկանիշներից: Նրանք առողջ ապրելակերպի կողմնակից են, դեմ են թմրանյութերին, ալկոհոլին և ծխախոտին: Այլ հարց է, որ էմո ենթամշակույթի շատ քիչ թվով ներկայացուցիչներ են հետևում այս կանոններին:

VisTolog
01.06.2009, 23:00
1. Այսօր առաջին անգամ ես մտա էս թեման.
2. Եմոների մասին նենց եք բորբոքված խոսում, որ հիշացրիք համասեռամոլների թեման.
3. Փաստորեն ես եմո եմ. Աչքաչափով մի 75%-նոց. :))

Ambrosine
01.06.2009, 23:08
ես էլ մի դեպք պատմեմ էլի...
օրն էլ կարող եմ նայել, բայց դա էական չէ.. էականը այն է, որ մեր հեռավոր բարեկամներից մեկի աղջիկը իրեն ցած էր նետել իրենց պատուհանից՝ թիկունքով դեպի պատուհանը՝ ձեռքերը բացած... այ սենց բաներ

ծնողները կարդացել էին նրա տետրերը, գրածները, որ շուտով ավարտվելու է մահը, սկսվելու է կյանքը... թե ինչ?:8 ինքը իրեն նվիրում է սատանային:

Ապա ծանոթացա նախկին էմոյի հետ: Թևերը ամբողջությամբ սպիերով էին ծածկված: Պատմեց, որ իրեն դուր էր գալիս, երբ իր արյունը բլթբլթում էր: Նկատեցի, որ շուրթերը նույնպես սպիեր ունեին... Իր ասելով՝ ինքը այլևս էմո չէ, բայց իր մոտ ընկերուհիները դեռ 100 տոկոս դրանում վստահ չէին: ու ասացին, որ էմոների առաջնորդը ԱԺ պատգամավոր է:blin

Ungrateful
01.06.2009, 23:20
Ինձ թվումա որ դեռահասության հետ ա կապված ո անցողիկա:
բայց... միքանի օր առաջ լսել եմ, որ Էմո`ները 18 տարին լռանալուն պես, պետքա ինքնասպան լինեն....:o
լսել էք նման բան? ճիշտա թե չե?:think

VisTolog
01.06.2009, 23:20
:scare ոնց քցում բռնում եմ, համասեռամոլ ավելի լավա :D :D

Ambrosine
01.06.2009, 23:22
ես էլ մի դեպք պատմեմ էլի...
օրն էլ կարող եմ նայել, բայց դա էական չէ.. էականը այն է, որ մեր հեռավոր բարեկամներից մեկի աղջիկը իրեն ցած էր նետել իրենց պատուհանից՝ թիկունքով դեպի պատուհանը՝ ձեռքերը բացած... այ սենց բաներ

ծնողները կարդացել էին նրա տետրերը, գրածները, որ շուտով ավարտվելու է մահը, սկսվելու է կյանքը... թե ինչ՞:8 ինքը իրեն նվիրում է սատանային:

Ապա ծանոթացա նախկին էմոյի հետ: Թևերը ամբողջությամբ սպիերով էին ծածկված: Պատմեց, որ իրեն դուր էր գալիս, երբ իր արյունը բլթբլթում էր: Նկատեցի, որ շուրթերը նույնպես սպիեր ունեին... Իր ասելով՝ ինքը այլևս էմո չէ, բայց իր մոտ ընկերուհիները դեռ 100 տոկոս դրանում վստահ չէին: ու ասացին, որ էմոների առաջնորդը ԱԺ պատգամավոր է:blin

:scare ոնց քցում բռնում եմ, համասեռամոլ ավելի լավա :D:Դ
գոնե ուրախանալու թեմայա չէ?:))

sharick
01.06.2009, 23:24
Emo ն ինչ ա ? ես առաջին անգամ եմ լսում:oy

Ambrosine
01.06.2009, 23:26
Emo ն ինչ ա ? ես առաջին անգամ եմ լսում:oy
թեման կարդա, երկար չի;)

VisTolog
01.06.2009, 23:26
:)) ես տենց բաներ մենակ կինոներում եմ տենում:) իսկ էն մահի պահով ինքը չիշտա :))

VisTolog
02.06.2009, 10:09
Չգիտեմ էս թեստն (http://beon.ru/tests/7-278.html)ինչքանովա ճիշտ, բայց դե կարելիյա անցնել.

Princesse
08.08.2009, 03:55
Էս փաստորեն ես էմո եմ:o...

Սլիմ
08.08.2009, 09:06
անկապ հարցեր էին:think
Результат: Забей на Эмо...ты совсем не та

_DEATH_
08.08.2009, 11:41
Նախ ասեմ, որ մի քանի ամիս առաջ ընդհանրապես չգիտեի էմո-ն ինչ բան ա, հետո մի աղջիկ կար 16 տարեկան, առավոտից գիշեր ականջակալերով էր ման գալիս ու ինչ-որ տխուր երգեր լսում, չգիտեմ կոնկրետ ինչ, բայց լսելուց հետո ամբողջ օրը ապրելու ցանկությունը կորել էր ու պատուհանը ինձ իրա կողմն էր ձգում: (շատ լուրջ եմ ասում)
Հետո մի օր մեկել մեր դիմացի շենքի կռիշից իրան ցած գցեց ու մեռավ :(
Մինչև էտ ինձ թվում էր, որ ուղակի թինեյջեռ ա, երգ ա լսում էլի: Հետո սկսեցի հետաքրքրվել, մի հատ ռոքեռի եմ ճանաչում (թինեյջեռ չի), ինչ-որ ռոք խմբից ա: Հարդ ռոք ա լսում հիմնականում, հարցրեցի դու կարող ա էմո ես՞՞, ասում ա չէ չես տեսնում ես հարդ ռոք եմ լսում: Մի երկու օր անցավ, մեկել ասում ա կասկադում ռոքի հավաք կա, կարող ա գաս, ասեցի չէ գոհ եմ: Հաջորդ օրը մեկել տեսնեմ ձեռքերը լրիվ փռթած, ասում եմ էս ինչ ա եղել՞՞ :o Ասում ա դե մի հատ աղջիկ կար էմո, դանակը ձեռի վրա խաղցնում էր, հավեսի ընգա ասեցի տուր մի հատ ես էլ փորձեմ, ու սենց ամբողջ երկու ձեռս փռթեցի… Խնդրեցի որ մանրամասն բացատրի էմո-ն ինչ ա:
Դրանից հետո լուրերով անընդհատ դեպքեր եմ լսում, չնայած հազվադեպ, բայց իմ կարծիքով ամեն օր էլ ինքնասպան են լինում, ուղակի բիրիկով դեպքերն են լուրերով ասում: Օրինակ մի շաբաթ առաջ 14 հատ էմո ձեռ-ձեռի բռնած մի հատ երկնաքերի կռիշից քցվել են:

Հիմա էս բոլորը տեսնելուց հետո մոտավորապես սենց եմ պատկերացնում էմոներին:

Ինչ որ զգացմունք են ընտրում, հիմնականում սերը ու քանի որ էտ այլանդակությունների պատճառով ոչ մեկ իրանց վրա ուշադրություն չի դարցնում, սկսում են կիկոսի պատմությունը հորինել…
-Եթե ես ունենայի ընգեր, ապա ինքը ինձ կմերժեր… Ու գնում քցվում ա: Կամ սենց
-Եթե ես ունենայի ընգեր, ապա ինքը ինձ կդավաճաներ… Ու գնում քցվում ա: Տենց շարունակ…

Հա ու ասեմ, որ եթե իսկական էմո ա, ուրեմն մինչև 18 տարեկանը պտի անպայման ինքնասպան լինի :ok :(

Ինձնից էմոներին խորհուրդ
Եթե չեք գտում մի բան ինչի համար արժի ապրել, ապա գտեք մի բան ինչի համար արժի կյանքը տալ: :)
Դրանում ա կայանում կյանքի մաստը, առանձ էտ հասկանալու սիրելն էլ ա անհնար:

VisTolog
08.08.2009, 12:23
Եթե չեք գտում մի բան ինչի համար արժի ապրել, ապա գտեք մի բան ինչի համար արժի կյանքը տալ:
ահա :)

18 տարեկան էմո գիտեմ, բայց դեռ ողջա :D
Համ էլ իրանք բաժանվում են երկու խմբի` փսիխապատներ ու նորմալներ :))

total_abandon
23.08.2009, 10:48
Հետաքրքիրն էլ ենա որ իրանց մեջ նենց սիրուն կուկուներ կան, աչքդ չես կարողանում թեքել: Տենց սիրուն աղջիկները ոնց ընկեր չունեն՞: Թե չունեն թող գան մոտս բոլորին կսիրեմ ախր շատ լավիկն են ելի... փաթաթվես, կծես..:love:P

Lonely
23.08.2009, 13:08
Հայաստատում true էմո չկա...

_DEATH_
23.08.2009, 13:16
Հայաստատում true էմո չկա...

Ես մեկին ճանաչում էի, ճիշտ ա էլ ինքը չկա :(

Ռեդ
23.08.2009, 13:19
Մեր սև սիրտը, ձեր վարդագույն . . . հագուկապը:

Enigmatic
23.08.2009, 16:42
Օրինակ ես կյանքիս մեջ Հայաստանում էմո տեսած չկամ:esim

VisTolog
23.08.2009, 17:05
Հայաստատում տրուե էմո չկա...
կա:)

տենց լիներ հիմա հայաստանի բնակչության կեսն իրանց մոստից գցել էին :D

VisTolog
23.08.2009, 17:07
Մեր սև սիրտը, ձեր վարդագույն . . . հագուկապը:
իրանցն էլ ա սև սիրտ + վարդագույն հագուկապ :))

հգ քյառթու էմոներ էլ են լինում :D

Ուլուանա
23.08.2009, 18:44
Ժող, էդ էմոները դեռ կա՞ն։ :)) Բա ինձ թվում էր՝ արդեն ոչնչացման եզրին են... :8

Հետաքրքիրն էլ ենա որ իրանց մեջ նենց սիրուն կուկուներ կան, աչքդ չես կարողանում թեքել: Տենց սիրուն աղջիկները ոնց ընկեր չունեն՞: Թե չունեն թող գան մոտս բոլորին կսիրեմ ախր շատ լավիկն են ելի... փաթաթվես, կծես..:love:P
Դե, որ ընկեր ունենային, միգուցե էմո էլ չլինեին, ի՞նչ իմանաս։ :}

Օրինակ ես կյանքիս մեջ Հայաստանում էմո տեսած չկամ:esim
Ես էլ, ես իսկի Ամերիկայում տեսած չկամ :)) (ասում են՝ Ամերիկայում ավելի շատ կան)։

Մեծ հաճույքով կփակեի էս սևսիրտ, վարդատրուսիկ թեման։

Հայկօ
23.08.2009, 18:49
Իսկ վարդագույն սրտով ու սև շորերով մարդիկ էմոներ ե՞ն:

Elmo
23.08.2009, 18:55
Իսկ վարդագույն սրտով ու սև շորերով մարդիկ էմոներ ե՞ն:

չէ: Էմոները player են ֆռֆռում ու SOAD են լսում

Ուլուանա
23.08.2009, 18:59
Իսկ վարդագույն սրտով ու սև շորերով մարդիկ էմոներ ե՞ն:
Տենց որ լինի, ուրեմն ցանկացած սևազգեստ մարդ էմո ա, քանի որ, ըստ էության, բոլորիս սիրտն էլ ֆիզիկապես վարդագույն ա։ :)) Այսինքն՝ հենց սև շոր հագար՝ վերջ, անխուսափելիորեն էմոյանում ես։ :D

Մի կողմից մտածում եմ՝ առաջարկեմ դադարեցնել անլուրջ գրառումները, մյուս կողմից էլ ախր լուրջ քննարկելու բան չկա էս թեմայում, գոնե մի քիչ չզվարճանա՞նք։ :8

VisTolog
23.08.2009, 20:01

Ան, բայց ինչու՞ սկսենք ձեռք առնել էմոներին. :) (զվարճանալու ամենահավանական ձևն էլ հենց դա է,) բայց չի կարելի…

ՀԳ. Մեկ-մեկ էլ ընկերներիցս որոշները մի էմո են բռնցանում դրսում, ու սկսում "ղժալ", մինչև որ էմոն "լեզվին չի տալիս" ու. . . :D

VisTolog
23.08.2009, 20:03
չէ: Էմոները player են ֆռֆռում ու SOAD են լսում
ՈՒ ոչ միայն SOAD :))

VisTolog
23.08.2009, 20:05
Ժող, էդ էմոները դեռ կա՞ն։ :)) Բա ինձ թվում էր՝ արդեն ոչնչացման եզրին են... :8

Դե, որ ընկեր ունենային, միգուցե էմո էլ չլինեին, ի՞նչ իմանաս։ :}

Ես էլ, ես իսկի Ամերիկայում տեսած չկամ :)) (ասում են՝ Ամերիկայում ավելի շատ կան)։

Մեծ հաճույքով կփակեի էս սևսիրտ, վարդատրուսիկ թեման։
Ընկեր չեն ունենում, որովհետև ասում են "խի ընկեր ունենամ, բա որ ինձ թողնի՞, ես ի՞նչ եմ անելու (երևի դա մտածելուց լացում էլ են :)) ). . ու տենց մի 100 տարի ասելով ապրում են :D

Ուլուանա
23.08.2009, 20:06
Ան, բայց ինչու՞ սկսենք ձեռք առնել էմոներին. :) (զվարճանալու ամենահավանական ձևն էլ հենց դա է,) բայց չի կարելի…

ՀԳ. Մեկ-մեկ էլ ընկերներիցս որոշները մի էմո են բռնցանում դրսում, ու սկսում "ղժալ", մինչև որ էմոն "լեզվին չի տալիս" ու. . . :D
Դե, ճիշտն ասած, ղժժալն ընդհանուր առմամբ իմ ոլորտը չի, ուղղակի կոնկրետ էմոյության մեջ որևէ լուրջ իմաստ կամ նպատակ չեմ տեսնում, հետևաբար լուրջ քննարկում էլ չեմ պատկերացնում էդ թեմայով (ի դեպ, էս թեման էլ իր հերթին միայն ապացուցում է ասածս)։ Իսկ թեման փակելու համար դեռևս լուրջ հիմքեր չկան։ Բայց որ սենց շարունակվի, շատ շուտով կառաջանան։ :))

VisTolog
23.08.2009, 20:06
http://www.youtube.com/watch?v=N7n9jVh2q1k"]http://www.youtube.com/watch?v=N7n9jVh2q1k

armena
23.08.2009, 20:09
Ես չեմ ընդունում էմոներին այնպես,ինչպես Հիփփիներին ու այլ գժերին:Ինձ համար սրանք արտահայտվում են մի-միայն մերժված դեռահասների կողմից:Սա խեկահեղություն է:Հիմա ի՞նչ անենք,բոլորն էլ խնդիրներ ունեն,բայց չի կարելի դեպրեսիայի մեջ ընկնել:Այդպես որ լիներ աշխարհի կեսը էմո կլիներ: :D

Համ էլ համաձայն չեմ ձեր այն նշածի հետ,որ համասեռամոլ ավելի լավ է,քան էմո.Ի՞նչ կապ ունեն սրանք իրար հետ:Համասեռամոլներին բնությունն է այդպիսին ստեղծում,հա ի՞նչ անենք,որ իրանք այդպիսին են,մարդ են հիմա էլի.

Իսկ էմո լինելը հեչ էլ բնածին երևույթ չէ,ամեն մեկն է իրա հիմար խելքով որոշում դրա մեջ ներառվել թե ոչ: ;)

Ուլուանա
23.08.2009, 20:18
Հիմա էս վիդեոյի մեջի մարդիկ էմո՞ էին (էդ թվում և Հիտլերը :D)։ Ահավոր ա։ Ես, աչքիս, լիքը էմո եմ տեսել, չեմ իմացել։ :D Վիդեոյում ներկայացված մարդկանց մեջ նկատածս ընդհանուր հատկանիշները նշեմ. սև հագուստ (վարդագույնը շատ քիչ էր, հիմնականում սև), ճչացող, ոչ ստանդարտ սանրվածքներ, դեմքի վրա երկաթեղենի առկայություն (հատկապես բերանի շրջակայքում) և, ամենակարևորը՝ կտտցրած, դեպրեսված հայացքներ։ :{ Իսկ էն վարդագույն «աչքերով» չաղ աղջիկը շատ վախենալու ու սարսափելիորեն մոլորված տեսք ուներ։
Մարդկանց դեմքներից էլ է երևում, թե ինչքան անլուրջ է էդ ամեն ինչը։ Ընդամենը ուշադրություն գրավելու անկապ, հիվանդագին ձև։

VisTolog
23.08.2009, 20:21

Հիտլերը էմո :D:D չեմ կարծում.

Հա, լավ էլ պատկերացում կազմեցիր:)
ՈՒղղակի հայերի մոտ ժեշտեղենի առկայությունը չեմ նկատել:D:think

ուֆ ուֆ :mda

Ուլուանա
23.08.2009, 20:26
Հիտլերը էմո :D:D չեմ կարծում.
Ինչի՞, կասկածներ ունես, որ կարող ա և էմո՞ էր։ :D Ուղղակի էդ վիդեոյում Հիտլերին էլ էին էմոյական հանդերձանքի մեջ խցկել, թե չէ Հիտլերն ի՞նչ էմո։ :D Չնայած, ի՞նչ իմանաս, կարող ա հոգու խորքում մարդը լավ էլ էմո էր։ :think

_DEATH_
23.08.2009, 20:55

Հիտլերը խելացի մարդ ա եղել, էնքան ճիշտ բաներ ա ասել որ…
Իսկ էմոները ուղեղ չունեն, գլխներին կտցնում ես դատարկություն:

Ուլուանա
23.08.2009, 20:59
Հիտլերը խելացի մարդ ա եղել, էնքան ճիշտ բաներ ա ասել որ…
Իսկ էմոները ուղեղ չունեն, գլխներին կտցնում ես դատարկություն:
_DEATH_ ջան, անկախ նրանից, թե Հիտլերն ինչպիտի մարդ է եղել ու ինչքան ճիշտ բաներ է ասել, գրածս կատակ էր։ ;)

_DEATH_
23.08.2009, 21:04
_DEATH_ ջան, անկախ նրանից, թե Հիտլերն ինչպիտի մարդ է եղել ու ինչքան ճիշտ բաներ է ասել, գրածս կատակ էր։ ;)

Ես լուրջ չէի ընդունել :D Ուղակի ես էն դեպքն ա, որ Հիտլերը աչքիս ավելի լավ մարդ ա երևում, քան թե էմոները:

Ուլուանա
23.08.2009, 21:05
Ես լուրջ չէի ընդունել :D Ուղակի ես էն դեպքն ա, որ Հիտլերը աչքիս ավելի լավ մարդ ա երևում, քան թե էմոները:
Հա՜, էդ մեկը կարող ա։ :))

total_abandon
23.08.2009, 21:12
Բա սրանք լավը չեն՞, բա ոնց ես մռութներին չսիրես՞ նենց կսիրեի, են որ ասում են ամբողջ սրտով. բայց մի օր էլ իմանայի ինքը իրան սպանելա.... ես էլ չեի դիմանա....

_DEATH_
23.08.2009, 21:19
Բա սրանք լավը չեն՞, բա ոնց ես մռութներին չսիրես՞ նենց կսիրեի, են որ ասում են ամբողջ սրտով. բայց մի օր էլ իմանայի ինքը իրան սպանելա.... ես էլ չեի դիմանա....

Լավիկներն են, մանավանդ առաջինը դուրս եկավ, բայց մեխք են :(
Մազերը, շորերը, … ոչ մի բանը դուրս չեկավ, պատկերացնում եմ եթե էմո չլինեին, նորմալ մարդավարի շորեր հաքած լինեին :love

Amaru
23.08.2009, 22:22
Ես չեմ ընդունում էմոներին այնպես,ինչպես Հիփփիներին ու այլ գժերին:Ինձ համար սրանք արտահայտվում են մի-միայն մերժված դեռահասների կողմից:Սա խեկահեղություն է:Հիմա ի՞նչ անենք,բոլորն էլ խնդիրներ ունեն,բայց չի կարելի դեպրեսիայի մեջ ընկնել:Այդպես որ լիներ աշխարհի կեսը էմո կլիներ: :D

Համ էլ համաձայն չեմ ձեր այն նշածի հետ,որ համասեռամոլ ավելի լավ է,քան էմո.Ի՞նչ կապ ունեն սրանք իրար հետ:Համասեռամոլներին բնությունն է այդպիսին ստեղծում,հա ի՞նչ անենք,որ իրանք այդպիսին են,մարդ են հիմա էլի.

Իսկ էմո լինելը հեչ էլ բնածին երևույթ չէ,ամեն մեկն է իրա հիմար խելքով որոշում դրա մեջ ներառվել թե ոչ: ;)

Պըֆ: Ես ձեր գրածից են հասկացա, որ ձեր կարցիքով հիփիները դեպրեսված մշակույթ են: :)) Կարող ա զգուշացում ստանամ, որտև հիփիներին վերաբերող մասից եմ խոսալու: Ինչու՞ «գիժ». վա՞տ իմաստով էիք ասում, թե՞ «ներողամիտ ժպիտը դեմքին»:

DVG
23.08.2009, 22:54
Չեմ հասկանում էմոներին, ինչ-որ ռոմանտիզմով տառապող մարդիկ են, իրականությունը կորցրել են ու ապրում են մի ուրիշ կյանքով… Փորձում են իրենց ապրելակերպը ամեն տեսակ դատարկ փիլիսոփայական մտքերով արդարացնել:
Իմ կարծիքով իրանք հոգեպես անբավարարված և ուշադրության կարոտ մարդիկ են, որ իբր շատ հուզառատ են, բայց համոզված եմ ներսից նույնն են, ինչ մենք բոլորս…

armena
24.08.2009, 02:17
Պըֆ: Ես ձեր գրածից են հասկացա, որ ձեր կարցիքով հիփիները դեպրեսված մշակույթ են: :)) Կարող ա զգուշացում ստանամ, որտև հիփիներին վերաբերող մասից եմ խոսալու: Ինչու՞ «գիժ». վա՞տ իմաստով էիք ասում, թե՞ «ներողամիտ ժպիտը դեմքին»:

հիփփիներին չեմ ասում,որ դեպրեսիոն են,ասում էի,որ էլի ես գիժ էմոների պես խելագարներ են

armena
24.08.2009, 02:19
Չեմ հասկանում էմոներին, ինչ-որ ռոմանտիզմով տառապող մարդիկ են, իրականությունը կորցրել են ու ապրում են մի ուրիշ կյանքով… Փորձում են իրենց ապրելակերպը ամեն տեսակ դատարկ փիլիսոփայական մտքերով արդարացնել:
Իմ կարծիքով իրանք հոգեպես անբավարարված և ուշադրության կարոտ մարդիկ են, որ իբր շատ հուզառատ են, բայց համոզված եմ ներսից նույնն են, ինչ մենք բոլորս…

հա,բա ոնց,իրանք իրանց ուրիշ են համարում,ա էդ սուտ փիլիսոփայական երևակայության մեջ այնքան անհեթեթություն կա,որ նույնիսկ չեմ ուզում թվարկել :D

armena
24.08.2009, 02:21
բայց էմոները ոչ մեկին չեն վնասում բացի իրենցից,այնպես որ անհանգստանալու բան չկա:Ով ինչ անում է իր հիմար խելքից է անում,մի հատ էլ պիտի նստեինք մտածեինք թե աննորմալ, աննպատակ հիմարները ինչով են զբաղված:B

Մանե
24.08.2009, 11:11
Հայաստատում true էմո չկա...

Результат: Да ты тру Эмо ... так держать
:D:D:D

aerosmith
24.08.2009, 11:22
չգիտեմ, դուք, ոնց, ես իրանց շատ հավանում եմ, իրանց հագնվելու իմիջը, իրանց սանրվածքը,բայց դե իրանց հոգեբանությունը նձ դուր չի գալի. բայց մի կարծիք էլ արտահայտեմ. չեմ կարծում, որ հայաստանում կան իսկական էմոներ, ուղղակի իրանք ուզում են հետ չմնան, աշխարհից, ու ցույց, տան որ յանի էմո են, իսկ ինքնասպանության տեսանկյունից չեմ կարծում, որ հայ էմոները տենց քայլերի գնան որտև իրան ուղղակի ցուցադևման միտումներ ունեն, ու յանի էմո են։

Lonely
24.08.2009, 13:13
Մանե, կներես, բայց հումորտ չհասկացա :think

Մանե
24.08.2009, 13:49
Հումոր չէր,ուղղակի էդ պահին Արմենո-ի տված տեստն էի լրացնում ու էդ արդյունքը ստացա;)

_DEATH_
24.08.2009, 13:59
Հումոր չէր,ուղղակի էդ պահին Արմենո-ի տված տեստն էի լրացնում ու էդ արդյունքը ստացա;)

Էտ տեստը ապուշություն ա, ինձ էլ ա ասում դու թրյու էմո ես :D

Մանե
24.08.2009, 14:04
Էտ տեստը ապուշություն ա, ինձ էլ ա ասում դու թրյու էմո ես :D
Թխի,թող գա:D:D:D

Ռեդ
24.08.2009, 14:05
Ինձ թվումա էս թեման մի հատ մեեեեծ վարդագույն կողպեքով փակվելու ա:
:think

_DEATH_
24.08.2009, 14:06
Թխի,թող գա:D:D:D

Ես կակռազ 12րդ հարկում եմ, հեսա քցվում եմ :D

DVG
24.08.2009, 14:19
Ինձ թվումա էս թեման մի հատ մեեեեծ վարդագույն կողպեքով փակվելու ա:
:think

մոռացար նշես, որ էդ մեծ վարդագույն կողպեքի վրա սև գծեր կան :D

DVG
24.08.2009, 14:20
Ինձ թվումա էս թեման մի հատ մեեեեծ վարդագույն կողպեքով փակվելու ա:
:think

կողպեքն էլ մի հատ արջուկ ա բռնել ձեռից ;)

Razo
24.08.2009, 14:30
Մեր մոտ իրանք շատ-շատ են, բայց արդեն վարդագույն թումբանի տեղը էտքան տեղը վարդագույն են ներկում... :lol

Shah
03.12.2010, 21:51
մի հատ "չա չա չա" ժամանակին համընթաց մուզիկալնայա պաուզա :)

http://www.youtube.com/watch?v=5PzdlVnnLls

tikopx
10.12.2010, 21:54
Եսել մեր անցումներում՝

50676

VisTolog
12.12.2010, 12:33
Եսել մեր անցումներում՝

50676

Մի քիչ լուսավորենք, որ երևա ինչա:

http://img94.imageshack.us/img94/6908/dsc00001kd.jpg

_Հրաչ_
12.12.2010, 15:55
Քանի որ էմոների ենթամշակույթը առանցքային է համարում հուզական ազատությունը, ապա այն որոշակի վտանգ է ներկայացնում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` մեկնաբանելով էմոների ենթամշակույթը:
«Պատկերացնենք իրավիճակ, որտեղ մարդն ազատ արտահայտում է իր հույզերը, իսկ մարդկային հույզերը տարբեր են լինում` ուղղված ինքնաոչնչացմանը, ուրիշների դեմ արտահայտած ագրեսիա: Հետեւաբար` մարդը պետք է կարողանա այդ հույզերի դեմ արգելքներ ստեղծել: Եթե մենք վերացնենք բոլոր արգելքները, ապա կոչնչացնենք մեզ եւ մեզ շրջապատող մարդկանց»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

«Դեռահասներն ինքնահաստատվելու խնդիր ունեն, նրանց բնորոշ է ծնողների եւ հասարակության պարտադրած օրենքների բացառումը: Այդ իրավիճակն էլ նրանց սադրում է եւ պարարտ հող է ստեղծում էմոների ենթամշակույթում փնտրել նոր, ոչ ստանդարտ լուծումներ: Իսկ դեռահասի չհասկացված լինելու մեջ որոշակի մեղավորություն ունեն ծնողները, դպրոցը եւ հասարակությունը: Երեխային պետք է տրվի ներքին պահանջները դրսեւորելու, ինքնառեալիզացվելու հնարավորություն, եթե դա չի լինում` դեռահասը որեւէ ենթամշակույթում է հայտնվում»,- նշեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի կարծիքով, էմոների ենթամշակույթը Հայաստանում որպես աղանդ է ընկալվում այն պատճառով, որ աղանդները հեղեղել են մեր երկիրը եւ այդ ֆոնին էմոների ենթամշակույթը նույնպես ընկալվում է որպես աղանդ: Սակայն կարեւոր չէ, թե ինչ անուն կտրվի դրան, կարեւոր է, որ այդ սոցիալ-հոգեբանական խումբը բացասական ազդեցություն է ունենում դեռահասների վրա: Նալչաջյանը վստահ է, որ առաջին հերթին պետք է պայքարել այն պատճառների դեմ, որոնք դեռահասներին բերում են որեւէ ենթամշակույթ: Պատճառների դեմ պայքարի առաջին քայլերը պետք է լինեն երեխաների դաստիարակության եւ ծնողների հետ հարաբերությունների մեթոդները, իսկ էմոների դեմ բռնությունները որեւէ դրական արդյունք չեն կարող տալ:

Աղբյուր՝ www.news.am (http://news.am/arm/news/41385.html)

AvikO
23.02.2011, 18:48
Էմոները Սատանիզմ են տարածում,

VisTolog
23.02.2011, 19:05
Էմոները Սատանիզմ են տարածում,

1. Ինչի՞ հիման վրա ես տենց բան ասում:
2. Սատանիզմի տարածման օրինակ բեր:

AniwaR
23.02.2011, 19:15
1. Ինչի՞ հիման վրա ես տենց բան ասում:
2. Սատանիզմի տարածման օրինակ բեր:

3. Եթե այնուամենայնիվ սատանիզմ են տարածում, ի՞նչ վատ բան կա սատանիզմ տարածելու մեջ:^_^

Gayl
24.02.2011, 04:08
3. Եթե այնուամենայնիվ սատանիզմ են տարածում, ի՞նչ վատ բան կա սատանիզմ տարածելու մեջ:^_^

Լավ բան լիներ նորմալ մարդ կլիներ:

davidus
24.02.2011, 10:57
Ուզու՞մ եք մի ընտիր միջոց ասեմ էմոյական շարժումը արմատապես կտրելու համար։ Ներկայիս իշխանություններին համոզեք, թող էմոների համար համերգ-միջոցառումներ սենց բաներ կազմակերպեն, հետն էլ հայտարարեն, որ գլխավոր հովանավորը ասենք ՀՀԿ-ն ա։ :D Էմոների կեսը տեղում գույնը կփոխի։ :D :D

AniwaR
24.02.2011, 11:00
Ուֆ, էս թեման էլ «Կարմիր խնձոր»-ի պես ա: :|

impression
24.02.2011, 17:06
Էմոները Սատանիզմ են տարածում,

միգուցե սատանիստներն են էմոիզմ տարածում, ինչու ոչ :think

Shah
24.02.2011, 18:55
միգուցե սատանիստներն են էմոիզմ տարածում, ինչու ոչ :think
:D
իմիջին խփում են չէ՞ :))

ի՞նչ եք կպել էդ հարիֆներին... մի գռուզավիկ էմո էլ չկա երևի սաղ հայաստանով մեկ.. էն էլ սամաունիչտաժենյաի ֆունկցիա ունեն.. :))
հլը ձեր առաջի խնդիրները լուծեք, հետո անցեք ուրիշի "դարդերին"... հետաքրքիր ա հեչ ու՞մ են խանգարել ու ինչո՞վ..