PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհրդարանական ընտրություններ-2007

Artgeo
17.10.2006, 22:42
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 2007 թվականի ոչ օֆիցիալ քարոզարշավը արդեն սկսվել է: Ի՞նչ եք մտածում այն ամենի մասին ինչ կատարվում է ընտրությունների հետ կապված: Ինչպե՞ս կընթանան գործընթացները: Ի՞նչ զարգացումներ կլինի: Ինչպիսի՞ ընտրություններ են մեզ սպասվում:

dvgray
17.10.2006, 23:20
Կարծում եմ կտարբերվի նախորդներից միայն նրանով, որ էս անգամ արդեն իրար ոչ թե մենակ կծեծեն, այլ ավտոմատներով կռիվ է գնալու: Եթե իհարկե բանը հասնի ընտրություններին :) ;

P.S. Ժոգովուրդը ավել լավ է էտ ընտրություն կոչված "ռազբորկային" ընդհանրապես չխարնվի, իզուր տեղը վտանգելու է կյանքը; Թող իրար ուտեն, տեսնենք տակը ինչ է մնալու :B :)

քաղաքացի
18.10.2006, 01:08
Ո՞նց թե ժողովուրդը չխառնվի: Բա միակ փրկությունը ժողովուրդն է: Մի՞ թե ՀՀ-ն ժողովրդավարական հանրապետություն չէ :P
Ժողովուրդը հեղափոխության միակ առաջատարն է, որը պետք է ակտիվանա Հայաստանում: Սենց չի լինի, մի բան պետք է անել այս դիկտատուրայից ազատվելու համար: Եթե ոչ մի բան չփոխվի հաստատ կարող եմ ասել, որ հայաստանում արտագաղթը այնքան կաճի, որ պետությունում կմանան մի քանի օլիգարխներ: Բոլորը փախնում են այն պատճառով, որ «այս երկիրը, երկիր չի» մի բանով կօգնի ժողովրդի ասածը, թե՞ չէ: Անպայման մի վճռորոշ քայլ պետք է արվի, որ այս «Ստալինյան» մտածելակերպը վերանա մեր իշխանությունից: «Հերիք եղավ բոլ եղավ» պետք է ասել ու անցնել առաջ: Սենց չի լինի միքիչ օրինակ վերցնենք մեր հյուսիսային հարևանից կամ այլ նախկին սովեըական երկրներից, վերջ տանք կաշառակերության «ադաթին»: Էլ ինչու՞ ենք կոչվում «Ազատ, անկախ Հայաստան» եթե ուրիշից դեռ կախված ենք: Հազարամյակների պատմություն ունենք ու հիմա ինչ-որ մեկից կախվելու ցանկություն ունենք… Բա սազու՞մ է:
Ժողովուրդ միացեք և բոլորդ էլ համոզվեք, որ այսօրվա ՀՀ-ում ժողովրդավարություն գոյություն չունի, սկսած ընտրությունների արդար լինելուց:
ՀՀ: Ցանկանում եմ քեզ առողջություն և երկար տարիների կյանք: :D

Հ.Գ. Ես ոչ մի հեղափոխության կոչ չեմ անում:

Artgeo
18.10.2006, 01:30
քաղաքացի քո «խորհուրդներին» որ հետևենք, լավ էլ երկար տարիների կյանք կունենա Հայաստանը...

Համաձայն եմ dvgray հետ: Ժողովուրդը կառավարության կեղտոտ խաղերին չպիտի մասնակցի, պետք է սպասել ու տեսնել ով ինչ է ասում ու անում:

Հ.Գ. Ինչ մնում է հյուսիսային հարևանին, ապա դա այլ պատմություն է, որը այս թեմայի հետ բացարձակապես կապ չունի: Նրանք իրենց խնդիրներն ու կյանքն ունեն: Վրաստանի կամ ՈՒկրաինայի հեղափոխությունները չեն կարող օրինակ ծառայել որևէ այլ պետության համար: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բոլորովին այլ է: Ներկայիս իրավիճակում ես կտրականապես դեմ եմ որևէ գույնի կամ տեսակի հեղափոխությանը:

քաղաքացի
18.10.2006, 01:55
քաղաքացի քո «խորհուրդներին» որ հետևենք, լավ էլ երկար տարիների կյանք կունենա Հայաստանը...
Փաստորեն դու ուզում ես, որ Հայաստանը կարճ ապրի՞: Հուսով եմ դու ի նկատի ունես կարճ ապրի տվյալ իշխանությունների ներքո: Ախր շատ համը հանեց է՜: Անկախության սկզբում հասկացանք… նոր էր անկախացել, 70 տարի ապրել էր շատ խիստ ռեժիմի տակ, իսկ հիմա ինչու՞ պետք է շարունակի ժողովուրդին խաբել: Եթե դեռ այդ ցանկությունը կա, ապա թող ընդգրկվենք ՌԴ-ի մեջ ու էլ ոչ մի բան չեմ ասի: Եթե իսկապես համարում ենք, որ Ռուսաստանը եղբայրական պետություն է, այդ դեպքում ինչու՞ մենք մեզ հռչակեցինք անկախ (հիշեցնեմ, որ անկախությունը 1991 թվին հանրաքվեյով անցավ, որում շատ բարձր էր "այո"-ն) իսկ հիմա լրիվ հակառակն է:

Համաձայն եմ dvgray հետ: Ժողովուրդը կառավարության կեղտոտ խաղերին չպիտի մասնակցի, պետք է սպասել ու տեսնել ով ինչ է ասում ու անում:

Հա, հասկացանք… մինչև ե՞րբ:
Քիչ է մնում ասեք Հայաստանը Կոնգոյից ավելի զարգացած է ու դրանով հպարտանաք: Բա մաոթ չի՞: Միքիչ մտքծեք: Վերջ ի վերջո հայերը համարվում են խելացի ազգ:
Ախր սպասողական վիճակն էլ մի բան չի:
Պասիվ լինել, նշանակում է լինել «գառ» ու սպասել «հովվին»: Այդ էլ մի բան չի: Ինչի՞ ուրիշ պետություններում հեղափոխություն կլինի, իսկ մեր մոտ՝ ոչ:

Հ.Գ. էլի եմ ասում, ես ոչ մի հեղափոխական կոչ չեմ անում:

Astghik
18.10.2006, 15:42
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 2007 թվականի ոչ օֆիցիալ քարոզարշավը արդեն սկսվել է: Ի՞նչ եք մտածում այն ամենի մասին ինչ կատարվում է ընտրությունների հետ կապված: Ինչպե՞ս կընթանան գործընթացները: Ի՞նչ զարգացումներ կլինի: Ինչպիսի՞ ընտրություններ են մեզ սպասվում:
Կարելի՞ է մի հարց էլ ավելացնեմ: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ինձ դեռ բախտ չի վիճակվել մասնակցել ընտրությունների և ինձ հետաքրքրում է դուք ի՞նչ հիմքերով եք ընտրում որևէ թեկնածուի: Օրինակ հիշում եմ մեր քաղաքը քանի որ փոքր էր, ասում էին « նա մեր այսինչի սանիկն է» կամ նման բաներ...
Դուք ծանոթանո՞ւմ եք թեկնածուների նախընտրական ծրագրերին, կամ երկրորդ անգամ նույն թեկնածուին ընտրելուց առաջ փորձո՞ւմ եք համոզվել ինչքանով է կատարել իր պարտականությունները նախորդ անգամ...

Artgeo
18.10.2006, 15:49
Հայաստանում սովորաբար չեն ընտրում :) Հայաստանում նշանակվում են:

Shauri
18.10.2006, 15:51
Էս պահին ես մենակ ուզում եմ որ Յապոնչիկին չընտրենԱզգային Ժողովի նախագահ :D

Artgeo
18.10.2006, 15:58
Փաստորեն դու ուզում ես, որ Հայաստանը կարճ ապրի՞:
Չէ, ես ուզում եմ, որ երկար ապրի ու հենց այդ պատճառով ԴԵՄ ԵՄ որևէ հեղափոխության այսօր:

Բացի դրանից ո՞վ ա գալու: Զուտ թեկուզ ընտրություններով: Ո՞ւմ կվստահի ժողովուրդը, ո՞վ կկարողանա դուրս բերել Հայաստանը ներկայիս ճգնաժամից և որն ամենակարևորներից է, որ նա ընդունելի լինի և՛ ներսի մեծամասնության համար և՛ դրսի համար: Ես որ չգիտեմ:

Էդգար
18.10.2006, 16:01
Էս պահին ես մենակ ուզում եմ որ Յապոնչիկին չընտրենԱզգային Ժողովի նախագահ :D
Կտենաս տենց էլ կլինի :D :hands :D

քաղաքացի
18.10.2006, 16:04
Չէ, ես ուզում եմ, որ երկար ապրի ու հենց այդ պատճառով ԴԵՄ ԵՄ որևէ հեղափոխության այսօր:

Բացի դրանից ո՞վ ա գալու: Զուտ թեկուզ ընտրություններով: Ո՞ւմ կվստահի ժողովուրդը, ո՞վ կկարողանա դուրս բերել Հայաստանը ներկայիս ճգնաժամից և որն ամենակարևորներից է, որ նա ընդունելի լինի և՛ ներսի մեծամասնության համար և՛ դրսի համար: Ես որ չգիտեմ:
Ժողովուրդը ինքն իրեն չի վստահում ու այդ պատճառով խորհուրդ կտայի, որ օտար օգնությունների չդիմեն, թե չէ քվելի վատ կլինի:
Մնում է միայն սպասենք ճակատագրի՞ն: Դրան էլ համաձայն չեմ: Արդեն 7 տարի է սպասում ենք, ոչ մի առաջընթաց չկա: Ես կասեի նույնիսկ գնալով հետ ենք գնում:
Դժվար է, որոշելը: :think

Sevo
03.11.2006, 13:39
Հայաստանում միշտ էլ լինում են ընտրություններ… Ուրիշ բան է, որ ժողովուրդը իր ձայնը «վաճառում» է մի պարկ ալյուրով, իսկ մնացած 4 տրին բողոքում կամ սպասում ևս մի պարկ ալյուրի...

Artgeo
14.01.2007, 06:24
Թեմային ավելացնում եմ հարցում ու դարձնում կարևոր…

Մանե
14.01.2007, 14:01
Ինձ թվում ա անգամ ավելի վատ ա լինելու,քան անցած տարիներին.Ավելի շատ խարդախություններ ա լինելու.Երևի թե ժողովրդի ջայնն էլ արժեք չունենա ինչպես մյուս բոլոր տարիներին:

Cexakron
18.01.2007, 01:51
Ays &ntrutyuner& kancnen shat anardar, ev dra patjar& miayn joxovurdn e , aysor caxum en irenc zayn& , axandavornerin irenc hoginer& vax& kcaxen mi voxj cex. Heriq e aprenq vochxari barduytov , aysor inch canum enq mer hoginerum vaxn azgovin piti hnzenq . Hayin vayel che inche mi qani hogu patjarov korcanvenq 37_akaneri gorcelavojin, himi el dyrc chenq galis KKB_i padvalneric. Heriq e hayer vaxn shaseq te ush e, sovorutyan hamazayn, artnacreq dzer mej astvacamardun hayoc.:angry
DEM EM HEXAPOXYTYAN ,

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Amarasos
26.01.2007, 10:32

Հիմա ի՞նչ ես ուզում ասել դրանով:think

Ներսես_AM
29.01.2007, 21:57
Ընտրությունները կայանալու են մայիսի 12-ին:

AMzone
01.02.2007, 14:35
Լավ մրցակցությունա լինելու, ձայների մեծամասնություն կստանան Հանրապետականները, Բարգավաճ հայաստանը, Դաշնակները, Ժողովրդական կուսակցությունը, մնացածը քչով կբավարարվեն:
Ինչ վերաբերվումէ ազատ արդար ընտրություններին, ասեմ իմ կարծիքը,
Հանրապետականների գործը բարթացելա, հիմա արդեն Բարգավաճ հայաստան կուսակցությունը, արդեն լցոնումների գործը կբարդանա, քանի որ Բարգավաճի ներկայացուցիչներից կլինեն ընտրական տեղամասերում, գաղտնիք չէ և բոլորս էլ գիտենք որ Հանրապետականնները լավ լցոնումներ էին անում բոլոր ընտրությունների ժամանակ, բայց դե ինձ թվումա հիմա Բարգավաճը արդեն դա թույլ չի տա անել Հանրապետականներին մեծ մաշտաբով, բայց դե ինչպս միշտ ընտրությունների ժամանակ լիքը կեղծիքներ լինելու են իմ կարծիքով:

Մելիք
01.02.2007, 14:46
Բարգավաճը արդեն դա թույլ չի տա անել ::D լավ հումոր էր::D

Roller
05.02.2007, 14:29
Լավ մրցակցությունա լինելու, ձայների մեծամասնություն կստանան Հանրապետականները, Բարգավաճ հայաստանը, Դաշնակները, Ժողովրդական կուսակցությունը, մնացածը քչով կբավարարվեն:
Ինչ վերաբերվումէ ազատ արդար ընտրություններին, ասեմ իմ կարծիքը,
Հանրապետականների գործը բարթացելա, հիմա արդեն Բարգավաճ հայաստան կուսակցությունը, արդեն լցոնումների գործը կբարդանա, քանի որ Բարգավաճի ներկայացուցիչներից կլինեն ընտրական տեղամասերում, գաղտնիք չէ և բոլորս էլ գիտենք որ Հանրապետականնները լավ լցոնումներ էին անում բոլոր ընտրությունների ժամանակ, բայց դե ինձ թվումա հիմա Բարգավաճը արդեն դա թույլ չի տա անել Հանրապետականներին մեծ մաշտաբով, բայց դե ինչպս միշտ ընտրությունների ժամանակ լիքը կեղծիքներ լինելու են իմ կարծիքով:

Եղբայր, եթե քեզ թվում է թե հանրապետականներից ոչ ոք չի կարդում քո գրածը, սխալ ես... ԵՍ ՔԵԶ ՎԱՌ օրինակ :
Ինչ վերաբերում ա լցոնումներին, դրա մասին ավել-պակաս խոսել չի կարելի: Ամեն դեպքում, ընտրություններին ՀԱՂԹՈՒՄ է նա, ով ՈՒԺԵՂ է:
Եթե ինչ-որ մեկը լցոնումներ է կատարում, ու ՆՐա ձեռքը ոչ մեկը չի բռնում, ուրեմն ՆԱ ՈՒԺԵՂ Է: Նրանից վախենում են :)

Հասկացեք վերջապես.. Մենք ունենք ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՄԵԾ ԽԱՎ, որոնք արդեն ՉԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ իրենց ձայները :oy Նրանք կատարում են ԻՐԵՆՑ ընտրությունը:

Իսկ բարգավաճի ու ՀՀԿ-ի մասին խոսելն ավոլրդ է: Նրանք միասին են լինելու նաև Խորհրդարանում : :B

Մելիք
05.02.2007, 17:41

Քանի էս երկրում էս ձևի մտածող մարդիկ կան, ուրեմն էս երկրին թալանելն էլ ա քիչ բռնաբարելն էլ:

Հասկացեք վերջապես.. Մենք ունենք ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՄԵԾ ԽԱՎ, որոնք արդեն ՉԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ իրենց ձայները :oy Նրանք կատարում են ԻՐԵՆՑ ընտրությունը:
Մենք ունենք նաև ժողովրդի մի մեծ խավ որին, ոչ թե կես մեշոկ կարտոֆիլով են առնում, այլ լավ, հավեսով կտերով:

Roller
06.02.2007, 00:00
Քանի էս երկրում էս ձևի մտածող մարդիկ կան, ուրեմն էս երկրին թալանելն էլ ա քիչ բռնաբարելն էլ:

Խնդրում եմ, առանց անձնական վիրավորանքների: Ուղղակի բանավեճ է: Բայց եթե սենց շարունակվի ես ինքնատիրապետումս կկորցնեմ: Առաջարկում եմ թեմայից չշեղվել և անձնական հարաբերությունների չվերածել..ԵՂԱՎ????

Մենք ունենք նաև ժողովրդի մի մեծ խավ որին, ոչ թե կես մեշոկ կարտոֆիլով են առնում, այլ լավ, հավեսով կտերով:

Իսկ դու մեր ժողովրդի մասին շատ վատ կարծիք ունես... Խորհուրդ կտամ ՇՈՒՐՋ-դ նայես::think

Մելիք
06.02.2007, 12:07
Խնդրում եմ, առանց անձնական վիրավորանքների: Ուղղակի բանավեճ է: Բայց եթե սենց շարունակվի ես ինքնատիրապետումս կկորցնեմ: Առաջարկում եմ թեմայից չշեղվել և անձնական հարաբերությունների չվերածել..ԵՂԱՎ????
Եղբայր ես ոչ թեմայից եմ շեղվել, ոչ էլ առավել ևս որևէ մեկին վիրավորանք, այն էլ անձնական վիրավորանք հասցնելու մտադրություն եմ ունեցել: Ես ընդհամենը հայտնել եմ իմ կարծիքը, որ էն երկիրը, որի քաղաքացիները կարան կանգնեն ու ասեն, որ եթե կարում են հանցագործություն անեն, ուրեմն ուժեղ տղերք են ու լավ են անում, որ անում են, ուրեմն էդ երկրին էդ հլը քիչ ա: Իսկ եթե քեզ այս կարծիքը վիրավորում է, ապա գուցե փորձես սեփական խղճի ու արդարության տեսանկյունից նայել քո երկրում կատարվող երևույթներին: Էդ դեպքում, հաստատ, անօրինականություն գործողներին ու նրանց պաշտտպանողներին ուղղված քննադատությունը քեզ չի վիրավորի:

Roller
06.02.2007, 14:00

Իսկ դու մի պահ պատկերացրու դի ՄԻ ԻՆՉ-ՈՐ կուսակցության անդամ ես , ու քո կուսակցությունը առաջինն է, դուք ղեկավարում եք կառավարությունը... :) Դու, իմ նման չես խոսա? Թե կասես "Ժողովուրդը ուրիշ բանա ուզում..մենք պիտի Դուրս գանք իշխանությունից" ?

Յուրաքանչյուրի համար մի օրենք կա "ՍԿԶԲՈՒՄ ՄՈՐԹԻՍ, ՀԵՏՈ ՈՐԴԻՍ :B "

Cassiopeia
06.02.2007, 14:04
Ես լիովին համաձայն եմ Մելիք-ի հետ: Այստեղ մենք կուսակցական տարբեր ներկայացուցչություններ չենք կազմում… Այստեղ մենք հասարակ ժողովուրդ ենք, որը ձգտում է իր երկրի բարորությանը, ազատ ու արդար ընտրությանը:
Իսկ այն, հարգելի Roller, որ Դուք հանդիսանալով ինչ-որ կուսակցության անդամ, այստեղ պաշտպանում եք ձեր կուսակցությունը, դա դեռ մեր վրա պատասխանատվություն չի դնում, որ ասենք մի բան՝ մտածելով լրիվ մեկ այլ բան…

Երվանդ
06.02.2007, 15:07
Խնդրում եմ, առանց անձնական վիրավորանքների: Ուղղակի բանավեճ է: Բայց եթե սենց շարունակվի ես ինքնատիրապետումս կկորցնեմ: Առաջարկում եմ թեմայից չշեղվել և անձնական հարաբերությունների չվերածել..ԵՂԱՎ????

Իսկ դու մեր ժողովրդի մասին շատ վատ կարծիք ունես... Խորհուրդ կտամ ՇՈՒՐՋ-դ նայես::think

Ամեն մարդ ունի իր կարծիքը էս օրվա կառավարողների մասին, իսկ եթե էտ կարծիքը կառավարողներին կամ իրանց կուսակցության ներկայացուցիչներին դուր չի գալիս , ուրեմն պետք էր նենց կառավարել որ տենց կարծիքներ չհնչեին, իսկ անձնապես ստեղ ես որևէ մեկի նկատմամբ վիրավորանք չտեսա, ու հետո եթե որևէ մեկը ինչ որ կուսակցության անդամ է դա դեռ չի նշանակում որ հենց ինքը չպետքա քննադատի նույն իր կուսակցությանը բացթողումների ու սխալների համար:

Մելիք
06.02.2007, 15:27
Իսկ դու մի պահ պատկերացրու դի ՄԻ ԻՆՉ-ՈՐ կուսակցության անդամ ես , ու քո կուսակցությունը առաջինն է, դուք ղեկավարում եք կառավարությունը... :) Դու, իմ նման չես խոսա? Թե կասես "Ժողովուրդը ուրիշ բանա ուզում..մենք պիտի Դուրս գանք իշխանությունից" ?

Յուրաքանչյուրի համար մի օրենք կա "ՍԿԶԲՈՒՄ ՄՈՐԹԻՍ, ՀԵՏՈ ՈՐԴԻՍ :B "
Նախ ես չեմ լինի նման կուսակցության անդամ, հետո էլ, եթե նույնիսկ լինեմ, նախ և առաջ մարդ կմնամ, ու կունենամ իմ համոզմունքներն իբրև մարդ, իսկ իմ համոզմունքների մեջ ՄՈՐԹապաշտությունը երբեք տեղ չի ունեցել ու չի ունենա:

Չգիտեմ, տղամարդկությունի՞ց, թե՞ միամտությունից դրդված ես էդ կուսակցությանդ գիծը բացահայտում, բայց համոզված եմ, որ ձեր կուսակցական վերևներում էլ են այդպես մտածում, ու էդ մտածելակերպով էլ գնալու են ընտրությունների: Բայց լավ կլիներ որ էդ գաղափարներով տարված չմոռանային, որ վախի, կեղծիքի, մորթապաշտության ու նման բաների վրա հենված ոչ մի բան երկար կյանք չի ունենում: Աշխարհի օրենքն է, պատմությունը կարդացեք, կտեսնեք:

Vive L'Armenie
17.02.2007, 02:21
Հիմա ոնց-որ հարցնեք. :esim
:sulel _Բա էս ամանները ո՞վ ա լվալու: :sulel
Իհարկե. :fool _Ինչպե՛ս միշտ: :angry
:lol

ladyARM
19.02.2007, 16:26
Կարծում եմ կտարբերվի նախորդներից միայն նրանով, որ էս անգամ արդեն իրար ոչ թե մենակ կծեծեն, այլ ավտոմատներով կռիվ է գնալու: Եթե իհարկե բանը հասնի ընտրություններին :) ;

P.S. Ժոգովուրդը ավել լավ է էտ ընտրություն կոչված "ռազբորկային" ընդհանրապես չխարնվի, իզուր տեղը վտանգելու է կյանքը; Թող իրար ուտեն, տեսնենք տակը ինչ է մնալու :B :)

Վաղ թե ուշ իրար ուտելու ու ոչնչացնեն են:
Բայց ես համոզված եմ, որ ընտրություններին ամպայման պետք է գնալ, որովհետև հենց չգնացողների հաշվին են խարդախություններ անում:
Լավա գնաք ու մի փախած կուսակցության անուն տաք, քանց թե թողեք, որ մաֆիոզներն ձեր անվան տակ իրանց սև գործը անեն: :[

AMzone
23.02.2007, 02:53
Եղբայր, եթե քեզ թվում է թե հանրապետականներից ոչ ոք չի կարդում քո գրածը, սխալ ես... ԵՍ ՔԵԶ ՎԱՌ օրինակ :
Ինչ վերաբերում ա լցոնումներին, դրա մասին ավել-պակաս խոսել չի կարելի: Ամեն դեպքում, ընտրություններին ՀԱՂԹՈՒՄ է նա, ով ՈՒԺԵՂ է:
Եթե ինչ-որ մեկը լցոնումներ է կատարում, ու ՆՐա ձեռքը ոչ մեկը չի բռնում, ուրեմն ՆԱ ՈՒԺԵՂ Է: Նրանից վախենում են :)

Հասկացեք վերջապես.. Մենք ունենք ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՄԵԾ ԽԱՎ, որոնք արդեն ՉԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ իրենց ձայները :oy Նրանք կատարում են ԻՐԵՆՑ ընտրությունը:

Իսկ բարգավաճի ու ՀՀԿ-ի մասին խոսելն ավոլրդ է: Նրանք միասին են լինելու նաև Խորհրդարանում : :B

Roller- ջան գրել եմ ու հաստատ գիտեյ որ ինչոր մեկը կկարդա հանրապետականերից, որովհետև հիմա հանրապետական լինելը մոդայա, եսպես ասաց ՊՌԱԽՈԴԱ տալիս որոշ տեղերում, հիմա երևանի 30%-ը հանրապետականա, օրինակ Ավանի մոտավորապես 90% -ը հանրապետականա, անձամբ ես շատ մարդկանց եմ հարցրել թե խի են հանրապետական , այսպիսի պատասխան են տվել, դե եսիմ ասին գրվի եսել գրվա ելի համել մեկ մեկ օգուտա…

(Ինչ վերաբերում ա լցոնումներին, դրա մասին ավել-պակաս խոսել չի կարելի: Ամեն դեպքում, ընտրություններին ՀԱՂԹՈՒՄ է նա, ով ՈՒԺԵՂ է:
Եթե ինչ-որ մեկը լցոնումներ է կատարում, ու ՆՐա ձեռքը ոչ մեկը չի բռնում, ուրեմն ՆԱ ՈՒԺԵՂ Է: Նրանից վախենում են :) )
Իսկ ինչ վերաբերվում է այս գրածիտ ՛ ասեմ
ընտրությունները ԲՈՔՍ չի, որ ով ուժեղա ենել հաղթի,
ԴՈւք հանրապետականերտ ուժեղ եք նրանով որ ձեր շարքերում են
Սերժ Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանը, դե եսել դույել և բոլորնել գիտեն որ նրանք հայաստանի 1-ին դեմքերն են, այնպես որ իմ նման հասարակ քաղաքացին տեսնելով այդ լցոնումները չեմ կանգնի ասի դուք լցոնում եք անում, Գլխիցս ձեռ չեմ քաշել հլը որ, դրա համար ոչ ոք չի համարձակվում այդպիսի բաներին խարնվել, դրա համար էլ այսօր ես վիճակում ենք հայտնվել, որ հայաստանը կիսում են միքանի մասի, իրենք իրանց ընտրում են նախագահ կամ վարչապետ կամ ուրիշ պաշտոնի և սքսում են փող դիզել, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում, մորանալով որ նրանք այդ հարստությունը դիզում են մեր հաշվին, Բա Roller-ջան,

Այնպես որ ընտրություներին պետք է ոչ թե ուժով հաղթել այլ ժողովրդի ձայնով,
որ հետո միքանի տարի հետո չասեն էկան հանրապետակաները գռփեցին գնացին, ինչպես հիմա ասում են Լևոնի և Վանո սիրադեղյանի մասին…

ԵՍ ԻՆՔՍ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՄ) և գրածներիցս չեմ վախենում, սա ուղակի իմ կարծիքնե…

Վազգեն
24.02.2007, 07:56
Հատուկ այս տարվա խորհրդարանական ընտրությանը նվիրված կայք.
http://election2007.lragir.am/src/index.php

Philosopher
27.02.2007, 09:42
Մասնակցելու՞ եք արդյոք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը

MiAmIt_BaLiK
06.03.2007, 10:00
Ինձ թվում ա անգամ ավելի վատ ա լինելու,քան անցած տարիներին.Ավելի շատ խարդախություններ ա լինելու.Երևի թե ժողովրդի ջայնն էլ արժեք չունենա ինչպես մյուս բոլոր տարիներին:

Ջանա ժողովրդի ձայնը գնահատվում է 10000-ից 20000 դրամ, մեկ շիշ կոնյակ և երկու շիշ գինի. Էս աա մեր ազատ արդար ու թափանցիկ ընտրությունների տեսքը հատկապես մարզերում. ամոթա բայց փաստա:[ :[

AMzone
07.03.2007, 16:17
Ջանա ժողովրդի ձայնը գնահատվում է 10000-ից 20000 դրամ, մեկ շիշ կոնյակ և երկու շիշ գինի. Էս աա մեր ազատ արդար ու թափանցիկ ընտրությունների տեսքը հատկապես մարզերում. ամոթա բայց փաստա:[ :[

եթե ինչոր մեկը իր ձայնը ծախում է, էլ ինչ ազատ արդար ընտրությունների մասին է խոսքը, հիմա ժողովրդի 50%-ը իր ձայնը ծախում է, տարբեր գներով, հետո ասում են ընտրությունները արդար չեն, ժողովրդից բռնած, պատգամավորներից ու կուսակցություններից ավարտած բոլորի ձայները ծախվում են, հիմա հայաստանում մենակ ձայնը չի վաճառվում, նաև արդարությունը, ամեն ինչը կարելիյե ասել, եթե փոխ ունես կարաս ամեն ինչ գնել, փոխով երգիչ կարաս դառնաս, կարաս պատգամավոր դառնաս, կարաս նախագահ դառնաս, ու ես ամենինչը կվերջանա են ժամանակ երբ մեր կառավարության անդամները, կհասկանան որ հերիքա զխտկվեն, ԹՈԽԵՔ ՄԻՔԻՉ ԷԼ ԵՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՊՐԻ,,,, եթե ժողովւորդը իր գումարը ունենա հացի, չի վաճառի իր ձայնը, և ժողովուրդը պտի միքիչ սքսի մտածել որ ետ իրենց տված կաշառքը, իրենց հաշվին են տալիս, ժողովրդի հաշվին հարստանում են , հետո իրենց հաշվին էլ իրենց կաշառում են
………………………………
դրա համար կաշառք ընդունելուց առաջ միքիչ մտածեք, ընտրելուց առաջ էլ միքիչ մտածեք թե ում եք ընտրում…

Marduk
10.03.2007, 22:15
Հայ ազգայնականները բազմիցս արտահայտվել են այս եւ նման անբարո, հակաիրավական ու հակազգային երեւույթների դեմ, բայց` ապարդյուն: Նախորդ ժամանակներում մենք թերեւս հույս էինք տածում, թե անցումային փուլ ասածն իրոք կանցնի-կփոխվի կայացման փուլի, սակայն, գնալով վիճակն ավելի է վատթարանում` վերաճելով ավատատեր (իշխանություն) - ճորտ (ժողովուրդ) հարաբերության: Ընտրողի արժանապատվությունը հաշվարկված է փողով, աշխատանքի տեղավորման եւ նյութական այլ կաշառքով: Սա դաժան իրականություն է, որի մասին, ցավոք, բոլորը կսկսեն խոսել միայն ընտրություններից հետո:
Ուստի, հաշվի առնելով ինչպես այս հանգամանքը, այնպես էլ իշխանական վերնախավի ու մի շարք, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերի ղեկավարների դավադիր համագործակցությունն ընտրություններից առաջ, մինչեւ ընտրությունները կատարված ու կատարվող օրինախախտումները, արդեն երեւակվող քրեական ու հանցագործ տարրերի ներթափանցումն ու ներազդումը ապագա ընտրությունների արդյունքներին, հայ ազգայնականները`
1. Անիմաստ են համարում իրենց թեկնածությունները դնել այս նվաստացուցիչ ընտրություններում՝ հասկանալով, որ արդյունքները կանխավ որոշված են ու նման մասնակցությունն ընդամենը մաս կկազմի նախատեսված ներկայացման:

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=192&Itemid=56

փաստորեն կուսակցություններ կան արդեն էն գլխից ասում են, որ էս ամենը թատրոն է լինելու

Crazy
21.03.2007, 21:15
YNTUTYUNNERY KYTANAN NUYN kexciqnerov u xaxtumnerov
:think uxaki bolorn el gitaqcum en vor ete kexcvi nayev ays yntrutyunnery hayastany KZRKVI MIJAZGAYIN HOVANAVORUMIC
ayt tesaketic karcum em qich te shat yntrutyunnery klinen ardar..

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Smergh
17.04.2007, 14:53
...Ինչ վերաբերվումէ ազատ արդար ընտրություններին, ասեմ իմ կարծիքը,
Հանրապետականների գործը բարթացելա, հիմա արդեն Բարգավաճ հայաստան կուսակցությունը, արդեն լցոնումների գործը կբարդանա, քանի որ Բարգավաճի ներկայացուցիչներից կլինեն ընտրական տեղամասերում, գաղտնիք չէ և բոլորս էլ գիտենք որ Հանրապետականնները լավ լցոնումներ էին անում բոլոր ընտրությունների ժամանակ, բայց դե ինձ թվումա հիմա Բարգավաճը արդեն դա թույլ չի տա անել Հանրապետականներին մեծ մաշտաբով, բայց դե ինչպս միշտ ընտրությունների ժամանակ լիքը կեղծիքներ լինելու են իմ կարծիքով:
ՀՀԿ-ի ընտրակեղծիքների մասով միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ, այդ է պատճառը, որ ես նրա հապավումը մի փոքր ձևափոխել եմ ԿՀՀ-ի` որն է Կեղծիքների Հայկական Հանրագիտարան: Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի հետ կապված Ձեր հույսերին, թե իբրև վերջինս կխանգարի հանրապետականներին` կեղծիքներ ու լցոնումներ անելիս ապա դա չի լինելու 2 պատճառով: Նախ դրանք միևնույն կենտրոնից ղեկավարվող ուժեր են և գործել ու գործելու են ստույգ կանխանշված ծրագրով` առանց միմյանց խանգարելու, այլև ընդհակառակը միմյանց փոխլրացնելու և փոխօգնելու ռազմավարությամբ, երկրորդ` այս անգամ ընտրախախտումներ բուն ընտրության օրը`այն էլ լցոնումների, կամ այլ աչքի ընկնող խախտումների ձևով` մայիսի 12-ին չեն լինելու և առաջին հայացքից նրանք այդ ընտրակեղծիքների մասնակիցը չեն լինելու: Կեղծիքները կատարվելու են տեղամասային ընտրական և կենտրոնական հանձնաժողովներում`նախքան ընտրությունների օրը, այս կամ այն թեկնածուի դեմ արհեստական խոչընդոտներ հարուցելու և չգրանցելու միջոցով, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում անհավասար պայմաններ ստեղծելու միջոցով, ինչպես նաև քվեքրկության ավարտից հետո:
Հիմնական կեղծարարն այս անգամ լինելու է ԿԸՀ նախագահը, որը համակարգչային "ձայնահաշվման" արդյունքում նկարելու և հրապարակելու է այն թվերը, որոնք իրեն վաղուց արդեն տրամադրված են:
Այսօրվա համատարած "հանրապետականացումն" ու "բարգավաճեցնումը" կատարվում են պարոն Ազարյանի "գործը" դիտորդների աչքին ավելի "վստահելի" և "արդար" ցույց տալու նպատակով:
Անկախ և նորմալ ԿԸՀ-ն ԲՀԿ-ին չպետք է գրանցեր մի պարզ պատճառով, որ եթե պատգամավորի թեկնածուի համար սահմանվել է պարտադիր 5 տարվա քաղաքացիության ցենզ, ապա նորաթուխ "Բարգավաճը", որը նույնիսկ 1 տարեկան էլ չկա, չպետք է մասնակցեր այս ընտրություններին...: Ես ասում եմ մեկ տարեկան, քանի որ կուսակցության ծրագրի և կանոնադրության ընդունված օրն է համարվում նրա ծննդյան օրը, իսկ դրա տարին դեռ չի բոլորել:

Էդգար
17.04.2007, 19:32
Ինձ թվում ա անգամ ավելի վատ ա լինելու,քան անցած տարիներին.Ավելի շատ խարդախություններ ա լինելու. աՅՍՔԱՆ ՄԱՍԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ,բայցՑՑՑ

Երևի թե ժողովրդի ջայնն էլ արժեք չունենա ինչպես մյուս բոլոր տարիներին:
Սրա հետ համաձայն չեմ, քանի-որ եթե բոլորը գնան ընտրությունների ու իրոք ընտրեն իրենց ուզած թեկնածուին, ապա հենց այդպիսի խորհրդարան էլ կձևավորվի:
ԵՎ հիշենք, որ անկախ նրանից, թե ինչպիսի խորհրդարան կձևավորվի իմացեք, որ դա ժողովրդի ընտրությունն է,քանզի ուղղակի կամ անուղղակի մենք ենք ընտրել այդ խորհրդարանը(օրինակ՝ եթե Խորհրդային ծողովուրդը չուզեր, որ Ստալինը մնա իշխանության գլուխ, ապա նա չէր մնա, ամեն ինչ որոշում է ժողովուրդը):

Arsen Babayan
18.04.2007, 10:47
Հարգելի ֆորումցիներ
Ես լինելով այս ֆորումում լրիվ նոր մասնակից, հասցրեցի ծանոթանալ գրեթե բոլոր թեմաներին և քննարկումներին, որոնցից մի քանիսը իսկապես միտք ունեին, մի քանիսը արժանի էին քննարկման թեմա լինելու, իսկ մնացածը ուղակի էջերը լրացնելու համար էին; Ինչևէ այս թեմայում կարծում եմ դա պետք չէ քննարկել:
Քվեարկությանը ես պատասխանել եմ չգիտեմ, քանի որ պատասխանները քիչ են, ես կարծում եմ չի լինելու լիակատար արդար ու ազատ ընտրություններ, սակայն դրան ուղված քայլեր հաստատ լինելու են, ամբողջությամբ արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելուն խոչնդոտում են ինչպես իշխանամետ այնպես էլ "ընդիմության" ճամբարներում գտնվող կուսակցություններն ու անհատները:
Ցավալի է սա, սակայն հստակ փաստ.

Vishapakah
21.04.2007, 01:15

Պարոն Բաբայան.
Ինձ շատ հետաքրքրեց իմանալ թէ՛ դուք որ կուսակցության ներկայացուցիչնեք?

Arsen Babayan
21.04.2007, 12:22
Պարոն Բաբայան.
Ինձ շատ հետաքրքրեց իմանալ թէ՛ դուք որ կուսակցության ներկայացուցիչնեք?

Հարգելի Vishapakah
Ես դատական ծառայող եմ և "Դատական ծառայության մասին" ՀՀ օրենքը ինձ արգելում է լինել որևէ կուսակցության անդամ:

Smergh
23.04.2007, 12:56
Ես շատ եմ ուրախանում` երբ հանրապետականների բազմամարդ հանդիպումներին մասնակցելու համար ժողովրդին քշելով են տանում`դպրոցներից, պոլիկլինիկաներից, պետական և ինքնակառավարման հիմնարկներից, ուրախ եմ, որ նշված ընտրողներին շանտաժի ենթարկելով են հավաքագրել ՀՀԿ-ի շարքերը, սպառնալով ազատել աշխատանքից բոլոր նրանց` ովքեր կհրաժարվեն : Ուրախ եմ այն բանի համար, որ գոնե այդ մարդկանց մի մասը հասկանում է, որ ՀՀԿ-ն մեզ համար ապագա չէ և որքան շուտ հեռանա աս պարեզից` այնքան ավելի շուտ մենք ոտքի կկանգնենք:
Հա, մոռացա ասեմ, որ ֆիասկոն կատարյալ կլիներ, եթե նրանք իրենց հանդիպումները ծաղկացնելու համար Ֆիլիպ Կիրկորովին էլ հրավիրեյին, քանզի այդ տականքին հրավիրելու մեծ փորձ ունեն, հիշենք թե 2005 թվին` Եղեռնի 90-ամյակի նախօրեին Սահակյաններն ինչպիսի ջանքեր էին գործադրում ՄՀՀ-ում համերգները կազմակերպելու համար, սակայն հալալ է դաշնակցության "Նիկոլ Աղբալյան" կառույցի երիտասարդներին, ովքեր ազգային արժանապատվությունը վեր դասեցին ամեն ինչից ու խափարեցին այդ մարդանման հրեշի մուտքը մեր Երկիր: Ճիշտ է Արման Գալուստի Սահակյանը հանվեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնից, սակայն իրենց ՆԺԴԵՀԱԿԱՆ հորջորջող հանրապետականների կողմից "պարգևատրվեց" քաղաքապետի տեղակալի պաշտոնով:

Apostle
23.04.2007, 19:13
սակայն հալալ է դաշնակցության "Նիկոլ Աղբալյան" կառույցի երիտասարդներին, ովքեր ազգային արժանապատվությունը վեր դասեցին ամեն ինչից ու խափարեցին այդ մարդանման հրեշի մուտքը մեր Երկիր:

Քաջատեղյակ ես մի շարք հարցերից, սակայն որպես ճշտում տվյալ անձնավորության մուտքը ոչ թե իրենք խոչընդոտեցին այլ հայ երիտասարդությունը և մի շարք կազմակերպություններ, իրենք ուղղակի լավ խոսեցին դրա մասին: Իրանք ուղղակի հարսի ...-ով փեսային լավություն արեցին էտ օրերին:

Arsen Babayan
23.04.2007, 20:07
Իրանք ուղղակի հարսի ...-ով փեսային լավություն արեցին էտ օրերին:

:) texin eer asvac

Styop
25.04.2007, 13:59
Ես դատական ծառայող եմ և "Դատական ծառայության մասին" ՀՀ օրենքը ինձ արգելում է լինել որևէ կուսակցության անդամ:
Ամեն դեպքում ,որ կուսակցությանն եք համակրում ՞,,,,

Arsen Babayan
25.04.2007, 16:13
Ամեն դեպքում ,որ կուսակցությանն եք համակրում ՞,,,,

Դժվարանում եմ հստակ պատասխանել, քանի որ օրինակ Հանրապետականում հավաքված են ուժեղ լիդերներ, լավ քաղաքական գործիչներ, Դաշնակցությունը ունի ճիշտ սկզբունքներ և լավ անցյալ և այլն...:

Apostle
26.04.2007, 21:08
Խորհրդարանական ընտրություններ 2007-ին վերաբերող շատ լավ հոդված ի դեպ կարող եք ընթերցել.... ես օրինակ համամիտ եմ

http://aravot.am/2007/aravot_arm/April/21/u01.htm

Artsiv
30.04.2007, 19:01
Դժվարանում եմ հստակ պատասխանել, քանի որ օրինակ Հանրապետականում հավաքված են ուժեղ լիդերներ, լավ քաղաքական գործիչներ, Դաշնակցությունը ունի ճիշտ սկզբունքներ և լավ անցյալ և այլն...:

Ամեն ինչ ավելի քան հեշտ է. Գաղափարները ոչինչ են, եթե չկա համապատասխան մարդկանց թիմ, որպեսզի նրանք իրականացվեն:
Եկեք լինենք իրատես և ապրենք հենվելով ոչ թե իդեալների կամ երազանքների վրա, այլ հնարավորությունների և կարողությունների վրա:
Լինենք հնարավորինս իրատես:

Arsen Babayan
30.04.2007, 19:05
Գաղափարները ոչինչ են, եթե չկա համապատասխան մարդկանց թիմ, որպեսզի նրանք իրականացվեն:
Եկեք լինենք իրատես և ապրենք հենվելով ոչ թե իդեալների կամ երազանքների վրա, այլ հնարավորությունների և կարողությունների վրա:
Լինենք հնարավորինս իրատես:

Միանգամայն համամիտ եմ :ok

Artsiv
30.04.2007, 19:15
Ես շատ եմ ուրախանում` երբ հանրապետականների բազմամարդ հանդիպումներին մասնակցելու համար ժողովրդին քշելով են տանում`դպրոցներից, պոլիկլինիկաներից, պետական և ինքնակառավարման հիմնարկներից, ուրախ եմ, որ նշված ընտրողներին շանտաժի ենթարկելով են հավաքագրել ՀՀԿ-ի շարքերը, սպառնալով ազատել աշխատանքից բոլոր նրանց` ովքեր կհրաժարվեն :

Մոդերատորական: Գրառումը ջնջված է անձնական վիրավորանք պարունակելու պատճառով:

Philosopher
12.05.2007, 08:21
Մոդերատորական։ Երևի արժե հիշեցնել այս թեմայում գրառումներ կատարողներին, որ թեմայի նպատակն է պարզել ակումբցիների կարծիքը այն մասին, թե ինչպիսին կլինեն խորհրդարանական ընտրությունները (տե՛ս թեմայի հարցումը): Այնպես որ՝ մնացեք հարցումում առաջադրված թեմայի շրջանակներում և հայտնեք ձեր տեսակետը հենց այդ հարցի շուրջ։ Առավել ևս, որ այդ հարցը ակտուալ է նաև այսօր՝ քվեարկության օրը։

Philosopher
13.05.2007, 11:54
Մոդերատորական։ Թեման փակվում է։ Խորհրդարանական ընտրությունների թեմայի քննարկումը շարունակեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=9205)։