PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեքիաթ ծաղկի մասին



Cassiopeia
17.10.2006, 13:43
Հեքիաթ ծաղկի մասին
Ինչո՟ւ եք տխուր, քնքո’ւշ ծաղիկներ,
Աշնան թախի՟ծ է արդյոք ձեզ պատել,
Ձմռան ցուրտ օ՟ր եք նախազգում դուք,
Թե՟ հոգնել եք դուք տխուր պարելուց:

Օ՛, ես հասկացա,
Թե ձեր աչքերը ինչո՟ւ են թախծոտ,
Օ՛, ես լսեցի
Ձեր սրտից բխած հեքիաթը թախծոտ:
Որ դուք պատմում եք Ժպիտ ծաղիկի
Ու մեր գիժ Քամու սիրերգը տխուր,
Այդ ես հասկացա, և այդ պատճառով
Գրում եմ ես սա…

Տարիներ առաջ, երբ որ մեր այս սուտ
Աշխարհի վրա գժտություն չկար,
Եվ միայն սերն էր այ-այնտեղ իշխում,
Ժպիտն էր ապրում:
Ապրում էր հեռու` Զմրուխտ լեռան վրա,
Ինքը` գեղեցիկ, հայացքը` վսեմ, գլխիկը` ոսկե,
Ժպիտ նվիրում ամեն անցնողին, ամեն ապրողին
Ու Աստծո ստեղծած ամեն-ամենին:
Նա գեղեցիկ էր, ինչպես գարնան ծիլ,
Նրա գլխիկն էլ` քնքուշ ձյան փաթիլ:
Եվ ամենքը մեր աշխարհի վրա
Թեկուզ և հեռվից սիրում էին նրան:

Միայն խենթ Քամին, որ այդ ժամանակ
Դեռ խենթ չէր այդքան, այլ սիրուն,
Համեստ, տխուր պատանի,
Իր կյանքում երբեք չէր տեսել նրան:

Օ՛, շատ երանի, որ Քամին երբեք
Այդքան հեզ, համեստ, սիրուն չլիներ,
Եվ որ իր կյանքում մեր սիրուն Քամին
Ժպիտ ծաղկին երբեք չհանդիպեր:

Սակայն միշտ բախտը չի ժպտում…

Օրերից մի օր Քամու ականջին մի լուր է հասնում,
Որ Զմրուխտ սարում մի քնքուշ ծաղիկ
Ժպիտ անունով, տխուր, միայնակ սրտեր է բուժում:

Ու մի օր Քամին էն Զմրուխտ սարում
Գնում է, զբոսնում, ինչ-որ բան փնտրում,
Փնտրում է, գտնում:
Դեռ հեռո՛ւ-հեռվում Քամին կարծես թե
Արբում է լեռան զմրուխտ կանաչով,
Եվ նրա սիրտը, որ միշտ տխուր էր,
Մի նուրբ շոյանք է անվերջ պարուրում:ծ
Ու երբ տեսնում է Ժպիտ ծաղիկին,
Խելագարվում է կարծես սիրուց նա,
Նրա տխուր սրտում կրակ է վառվում,
Սիրո բոցերն են հրկիզում նրան:
Եվ երբ ուզում է վազքով մոտենալ,
Ժպիտ ծաղիկն ու շուրջն ամեն ինչ
Լուռ խոնարհվում են խենթ Քամու առաջ:

Իսկ Քամին ամեն ինչ մոռացած,
Մոռացած անգամ իր ուժն ամեհի,
Որից շատ բույսեր մահ էին ստացել,
Սուրում է առաջ` դեպի այն վեհը,
Որ խոնարհվել է այժմ իր առաջ:
Սակայն գիժ Քամին չի էլ մտածում,
Որ ինքն իր ձեռքով մահ է մատուցում
Իր սիրո պտուղ Ժպիտ ծաղիկին:
Իսկ նուրբ Ժպիտը Քամու խորտակիչ
Ուժից վախեցած կպչում է գետնին:
Բայց դե խենթ Քամին
Ուզում է անվերջ գուրգուրել ծաղկին,
Իսկ նուրբ ծաղիկը այլևս արդեն
Չի կարող խոնարհ դիմադրել:
Նա բարձրացնում է գլուխը վսեմ,
Նայում է Քամուն ու …
Քամու ուժին էլ չի դիմանում,
Պոկվում է հողից ու Քամու թևին հեռու սլանում:
Եվ արդեն ծաղկին Քամին է տիրում,
Բայց… բայց նուրբ ծաղիկն այլևս չկա,
Ժպիտը չկա, Քամուց սպանված է,
Երկրի երեսից նա վերացած է...

... Եվ մինչև այսօր խենթ Քամին անվերջ
Իր սիրո տխուր վախճանն է ողբում,
Թռչում մոլագար, փնտրում Ժպիտին,
Չի գտնում նրան ու ինքը իրեն խփում պատեպատ...

... Սիրո’ւն ծաղիկներ, դուք շատ մի’ տխրեք,
Միայն Ժպիտը չէ սիրո զոհը,
Նա սկիզբն էր, սակայն` երբեք ո’չ վերջը,
Եվ չի’ լինելու սիրո այդ վերջը...

Riddle
17.10.2006, 15:52
Չնայած արձակ եմ ավելի շատ սիրում, բայց ինձ շատ դուր եկավ: Ի դեպ, հաշվի առնելով, որ այն գրել ես 10-11 տարի առաջ, ասեմ, որ բավականին տաղանդավոր բալիկ ես եղել::)

StrangeLittleGirl
17.10.2006, 18:22
Աղայանի «Մանուշակը» հիշեցրեց :)

Guest
17.10.2006, 18:25
Շատ հեշտ էր կարդացվում, սիրուն էր գրած:hands

Esmeralda
17.10.2006, 19:44
Աղայանի «Մանուշակը» հիշեցրեց :)
Ճիշտ ես.... ինձ մոտ էլ էր այդ զգացումը...

Միտքը հետաքրքիր էր, Վերա ջան... Բայց որպես չափածո ստեղծագործություն հանգերի հետ կապված անհարթություն կար...
Հաճախ գրողի կարդալով հանգերն ընկնում են իրենց տեղը... գուցե ես չեմ կարողացել այդպես կարդալ... Մի օր կկարդա՞ս,,,:oy

kiki
17.10.2006, 21:11
լավն էր ...

Cassiopeia
18.10.2006, 09:09
Հաճախ գրողի կարդալով հանգերն ընկնում են իրենց տեղը... գուցե ես չեմ կարողացել այդպես կարդալ... Մի օր կկարդա՞ս,,,:oy
Ահա, երբ մի օր գրականության երեկո կազմակերպվի, կկադրամ;)

Narinfinity
26.09.2008, 09:51
Հեքիաթ ծաղկի մասին
Ինչո՟ւ եք տխուր, քնքո’ւշ ծաղիկներ,
Աշնան թախի՟ծ է արդյոք ձեզ պատել,
Ձմռան ցուրտ օ՟ր եք նախազգում դուք,
Թե՟ հոգնել եք դուք տխուր պարելուց:

Օ՛, ես հասկացա,
Թե ձեր աչքերը ինչո՟ւ են թախծոտ,
Օ՛, ես լսեցի
Ձեր սրտից բխած հեքիաթը թախծոտ:
Որ դուք պատմում եք Ժպիտ ծաղիկի
Ու մեր գիժ Քամու սիրերգը տխուր,
Այդ ես հասկացա, և այդ պատճառով
Գրում եմ ես սա…

Տարիներ առաջ, երբ որ մեր այս սուտ
Աշխարհի վրա գժտություն չկար,
Եվ միայն սերն էր այ-այնտեղ իշխում,
Ժպիտն էր ապրում:
Ապրում էր հեռու` Զմրուխտ լեռան վրա,
Ինքը` գեղեցիկ, հայացքը` վսեմ, գլխիկը` ոսկե,
Ժպիտ նվիրում ամեն անցնողին, ամեն ապրողին
Ու Աստծո ստեղծած ամեն-ամենին:
Նա գեղեցիկ էր, ինչպես գարնան ծիլ,
Նրա գլխիկն էլ` քնքուշ ձյան փաթիլ:
Եվ ամենքը մեր աշխարհի վրա
Թեկուզ և հեռվից սիրում էին նրան:

Միայն խենթ Քամին, որ այդ ժամանակ
Դեռ խենթ չէր այդքան, այլ սիրուն,
Համեստ, տխուր պատանի,
Իր կյանքում երբեք չէր տեսել նրան:

Օ՛, շատ երանի, որ Քամին երբեք
Այդքան հեզ, համեստ, սիրուն չլիներ,
Եվ որ իր կյանքում մեր սիրուն Քամին
Ժպիտ ծաղկին երբեք չհանդիպեր:

Սակայն միշտ բախտը չի ժպտում…

Օրերից մի օր Քամու ականջին մի լուր է հասնում,
Որ Զմրուխտ սարում մի քնքուշ ծաղիկ
Ժպիտ անունով, տխուր, միայնակ սրտեր է բուժում:

Ու մի օր Քամին էն Զմրուխտ սարում
Գնում է, զբոսնում, ինչ-որ բան փնտրում,
Փնտրում է, գտնում:
Դեռ հեռո՛ւ-հեռվում Քամին կարծես թե
Արբում է լեռան զմրուխտ կանաչով,
Եվ նրա սիրտը, որ միշտ տխուր էր,
Մի նուրբ շոյանք է անվերջ պարուրում:ծ
Ու երբ տեսնում է Ժպիտ ծաղիկին,
Խելագարվում է կարծես սիրուց նա,
Նրա տխուր սրտում կրակ է վառվում,
Սիրո բոցերն են հրկիզում նրան:
Եվ երբ ուզում է վազքով մոտենալ,
Ժպիտ ծաղիկն ու շուրջն ամեն ինչ
Լուռ խոնարհվում են խենթ Քամու առաջ:

Իսկ Քամին ամեն ինչ մոռացած,
Մոռացած անգամ իր ուժն ամեհի,
Որից շատ բույսեր մահ էին ստացել,
Սուրում է առաջ` դեպի այն վեհը,
Որ խոնարհվել է այժմ իր առաջ:
Սակայն գիժ Քամին չի էլ մտածում,
Որ ինքն իր ձեռքով մահ է մատուցում
Իր սիրո պտուղ Ժպիտ ծաղիկին:
Իսկ նուրբ Ժպիտը Քամու խորտակիչ
Ուժից վախեցած կպչում է գետնին:
Բայց դե խենթ Քամին
Ուզում է անվերջ գուրգուրել ծաղկին,
Իսկ նուրբ ծաղիկը այլևս արդեն
Չի կարող խոնարհ դիմադրել:
Նա բարձրացնում է գլուխը վսեմ,
Նայում է Քամուն ու …
Քամու ուժին էլ չի դիմանում,
Պոկվում է հողից ու Քամու թևին հեռու սլանում:
Եվ արդեն ծաղկին Քամին է տիրում,
Բայց… բայց նուրբ ծաղիկն այլևս չկա,
Ժպիտը չկա, Քամուց սպանված է,
Երկրի երեսից նա վերացած է...

... Եվ մինչև այսօր խենթ Քամին անվերջ
Իր սիրո տխուր վախճանն է ողբում,
Թռչում մոլագար, փնտրում Ժպիտին,
Չի գտնում նրան ու ինքը իրեն խփում պատեպատ...

... Սիրո’ւն ծաղիկներ, դուք շատ մի’ տխրեք,
Միայն Ժպիտը չէ սիրո զոհը,
Նա սկիզբն էր, սակայն` երբեք ո’չ վերջը,
Եվ չի’ լինելու սիրո այդ վերջը...

Իհարկե շատ լավ, քնքուշ էին բոլորը,
Ծաղկից եմ մտորում ես ամբողջ օրը,
Հիշում եմ թերթերը, որ? մեկը ասեմ, որը?,
Այն, որ դողում? էր, պարում, խոնարվում,
Քամու թևերին օրոր երգերով,
Թե այն մյուսը, որ շողում էր վառ,
Բուրելով բազում թարմ իր բույրերով...
Նայելով երկար, մոռացվում ես, և,
Դառնում ծաղկի գերին սիրահար...;)