PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիվանդացա՞ր, վույ աման, ակումբո՞վ։

Moon
30.04.2008, 23:00
Ժողովուրդ ջան, համոզված եմ շատերիդ համար ակումբը հիվանդություն է դարձել, առանց որի չեք կարող, ամեն օր պարտադիր պտի մտնեք ու գրառում անեք։ Ո՞նց կլինի, մտնել ու չգրել։ Հանցագործություն։
Ճիշտ չե՞մ։:think

Dayana
30.04.2008, 23:07
Ժողովուրդ ջան, համոզված եմ շատերիդ համար ակումբը հիվանդություն է դարձել, առանց որի չեք կարող, ամեն օր պարտադիր պտի մտնեք ու գրառում անեք։ Ո՞նց կլինի, մտնել ու չգրել։ Հանցագործություն։
Ճիշտ չե՞մ։:think

բա որ հիվանդություն չլիներ, ես էս ժամին 8-րդ կամ 9-րդ երազս տեսնելիս կլինեի :oy

Ambrosine
30.04.2008, 23:12
Հիվանդություն ա, բայց մեկ-մեկ ծայրահեղ զբաղվածության ժամանակ չեմ մտնում, բայց մտածում եմ, թե տեսնես ինչ կա չկա մեր ակումբում:)

isoedo
30.04.2008, 23:17
մեռնելու վրով չափազանցրիք, բայց քանի հայկական տրաֆիկը անվճարա` էսի հետաքրքիր ա դառնում ;) (էսի կոչվումա հայավարի` մուֆտա . . . . էլա համով) :D
բայց դէ մեկա էլի` web-hack.ru (http://www.web-hack.ru)-ից լավ տեղ չկա
կամել իմ սայթից` kargin.do.am (http://www.kargin.do.am)
:B

Moon
30.04.2008, 23:20

Է, դու գովազդով ես զբաղվում, կոնկրետ հարցին պատասխանիր։

Kuk
30.04.2008, 23:56
Հա, իմ մոտ էլ նենց ոչինչ: Ես էլ եմ շատ մտնում: Դե գրառումներիս քանակը արդեն ամեն ինչ ասում ա, եթե, իհարկե, հաշվի առնվի նաև գրանցմանս ամսաթիվը և, որ մի շաբաթ արգելափակված եմ եղել:

Ծով
01.05.2008, 00:02
Կախվածություն շատ վաղուց եմ ունեցել...հիմա կարող եմ օրերով չմտնել, եթե աչքերս հոգնում են կոմպից կամ եթե շատ կարևոր ու շտապ գործեր ունեմ անելու...
Ակումբը երբ վիրտուալից տեղափոխվում է իրական միակ դժվար բանը ընկերներին կարոտելն է:love

Արամ
01.05.2008, 08:17
Չէ՜՜՜ իմ մոտ կախվածություն չկա, երբ ուզեմ կարամ չմտնեմ

Moon
01.05.2008, 11:03
Չէ՜՜՜ իմ մոտ կախվածություն չկա, երբ ուզեմ կարամ չմտնեմ
Երանի քեզ։

Norton
01.05.2008, 11:05
Երանի քեզ։

Gjuk!! ջան էս հիվանդությունը հիմնականում նոր անդամների մոտ կա,իսկ հին անդամների համար ակումբը արդեն սովորական է դարձել:

Արամ
01.05.2008, 11:38
Gjuk!! ջան էս հիվանդությունը հիմնականում նոր անդամների մոտ կա,իսկ հին անդամների համար ակումբը արդեն սովորական է դարձել:

+5:)

isoedo
01.05.2008, 11:56
Է, դու գովազդով ես զբաղվում, կոնկրետ հարցին պատասխանիր։

չէ հանաքը մի յան, եթե ինտերնետ եմ ունենում առաջինը ստուգելու համար մտնում եմ ակումբ հետո նոր մյուս գորձերըս անում

Մանե
01.05.2008, 14:10
Չէ, կախվածությունն արդեն անցել ա:) Տարբերակներից էլ հարմարը չկա, որ ընտրեմ:( համենայնդեպս կախվածությունդ մի 6 ամիս կտևի, հետո կամաց-կամաց կանցնի ու ակումբը կդառնա ուղղակի հաճելի միջավայր:);)

Ուրվական
01.05.2008, 14:13
Չէ, կախվածությունն արդեն անցել ա:) Տարբերակներից էլ հարմարը չկա, որ ընտրեմ:( համենայնդեպս կախվածությունդ մի 6 ամիս կտևի, հետո կամաց-կամաց կանցնի ու ակումբը կդառնա ուղղակի հաճելի միջավայր:);)

, որտեղ երբ ուզում ես, կմտնես, երբ չես ուզում, չես մտնի, գիտակցաբար, առանց կախվածության:
Իրոք, սկզբի շրջանում ինձ մոտ կախվածության նման մի բան եղել ա՝ 2006 թվականին, բայց հիմա չէ, նման հիվանդության հետք անգամ չկա:):

isoedo
01.05.2008, 14:44
Ես ակումբը նմանեցնում եմ ծխելուն (ուրիշ բան չմտածեք :D), սկզբում "դըզում" էր, հետո կամաց-կամաց, մոդերատորների պատճառով, անհամացավ...
բայց դե հլը որ հետաքրքրություն թեթևակի մնացելա, ու հուսով եմ, որ համը ավելի կքաղցրանա.... ոնց նայում եմ գրածիս, ոնցոր պոեզիա ըլնի :hands

Belle
01.05.2008, 15:17
Մի շրջան կար, որ ահավոր շատ էի մտնում, հիմա էլ քիչ չեմ մտնում, բայց հիմա կախվածություն չի: :)

John
01.05.2008, 15:23
կախվածություն ունեցել եմ Ակումբից, բայց հիմա արդեն չունեմ: Ուրախ եմ էդ առիթով

VisTolog
01.05.2008, 17:41
Իմ վիճակի տարբերակը չկա:
Բայց դե մի կերպ նկարագրեմ /լուլ/
Կախվածություն կա, բայց դե քիչ: Պարտադիր չի, որ գրառում անեմ:

Ավելացվել է 1 րոպե անց

չէ հանաքը մի յան, եթե ինտերնետ եմ ունենում առաջինը ստուգելու համար մտնում եմ ակումբ հետո նոր մյուս գորձերըս անում
Ես էլ, առաջի մտած սայթս ակում.ամ-նա...

isoedo
01.05.2008, 19:58
Իմ վիճակի տարբերակը չկա:
Բայց դե մի կերպ նկարագրեմ /լուլ/
Կախվածություն կա, բայց դե քիչ: Պարտադիր չի, որ գրառում անեմ:

Ավելացվել է 1 րոպե անց

Ես էլ, առաջի մտած սայթս ակում.ամ-նա...

հա դե հայ ենք էլի, վերջը պտի մի բանով էլ իրար նման ըլնենք..:friends:

Ուլուանա
01.05.2008, 19:59
Հենց սկզբից էլ լուրջ կախվածություն եմ ունեցել, հետո գնալով ավելի ուժեղացավ կախվածությունս... :{ Վերջին ամիսներին նկատել եմ, որ անցել է, այսինքն՝ կախվածություն՝ որպես այդպիսին, էլ չեմ զգում, որովհետև անհրաժեշտության դեպքում հիմա կարողանում եմ չմտնել, իսկ առաջ չէի կարողանում... :oy Մի խոսքով՝ հիմա հաստատ ակումբային հիվանդություն չունեմ, բայց դե կապվածությունս չի պակասել։ :love

Աբելյան
01.05.2008, 20:11
Չէ, կախվածությունն արդեն անցել ա:) Տարբերակներից էլ հարմարը չկա, որ ընտրեմ:( համենայնդեպս կախվածությունդ մի 6 ամիս կտևի, հետո կամաց-կամաց կանցնի ու ակումբը կդառնա ուղղակի հաճելի միջավայր:);)
ծերից ծեր համաձայն եմ :ok

isoedo
01.05.2008, 20:14
Հենց սկզբից էլ լուրջ կախվածություն եմ ունեցել, հետո գնալով ավելի ուժեղացավ կախվածությունս... :{ Վերջին ամիսներին նկատել եմ, որ անցել է, այսինքն՝ կախվածություն՝ որպես այդպիսին, էլ չեմ զգում, որովհետև անհրաժեշտության դեպքում հիմա կարողանում եմ չմտնել, իսկ առաջ չէի կարողանում... :oy Մի խոսքով՝ հիմա հաստատ ակումբային հիվանդություն չունեմ, բայց դե կապվածությունս չի պակասել։ :love

Իմ մոտ էլա քո նույն պատմությունից, որ էն վախտ "չոքերըս թուլանում" էր, եթե մի բան չէի ավելացնում....
Հիմա ուժե "զակայֆ" եմ մտնում :oy, ուղղակի որ մարդկանց հետ շփվեմ :hands

Artgeo
01.05.2008, 20:38
Հենց սկզբից էլ լուրջ կախվածություն եմ ունեցել, հետո գնալով ավելի ուժեղացավ կախվածությունս... :{ Վերջին ամիսներին նկատել եմ, որ անցել է, այսինքն՝ կախվածություն՝ որպես այդպիսին, էլ չեմ զգում, որովհետև անհրաժեշտության դեպքում հիմա կարողանում եմ չմտնել, իսկ առաջ չէի կարողանում... :oy Մի խոսքով՝ հիմա հաստատ ակումբային հիվանդություն չունեմ, բայց դե կապվածությունս չի պակասել։ :love

+1 Ավելացնելու ոչինչ չունեմ :)

Sunny Stream
01.05.2008, 22:06
հա :( :oy :P
գրառումը պարդադիր չի, կարող եմ նաև չմտնել, եթե համակարգիչ չկա կողքիս, բայց ցանկություն միշտ կա :roll

Սամվել
01.05.2008, 22:43
Իմ վիճակի տարբերակը չկա:
Բայց դե մի կերպ նկարագրեմ /լուլ/
Կախվածություն կա, բայց դե քիչ: Պարտադիր չի, որ գրառում անեմ:

Ավելացվել է 1 րոպե անց

Ես էլ, առաջի մտած սայթս ակում.ամ-նա...
Ապեր քո մոտ վարկանշային կախվածությունա :)) :D:D

Հենց սկզբից էլ լուրջ կախվածություն եմ ունեցել, հետո գնալով ավելի ուժեղացավ կախվածությունս... :{ Վերջին ամիսներին նկատել եմ, որ անցել է, այսինքն՝ կախվածություն՝ որպես այդպիսին, էլ չեմ զգում, որովհետև անհրաժեշտության դեպքում հիմա կարողանում եմ չմտնել, իսկ առաջ չէի կարողանում... :oy Մի խոսքով՝ հիմա հաստատ ակումբային հիվանդություն չունեմ, բայց դե կապվածությունս չի պակասել։ :love

Հա իմ մոտելա սենց վիճակ.. բայց դե որ մի շաբաթ չմտնեմ չեմ դիմանա Ջունգլիից տուն կգամ կմտնեմ :D

Moon
01.05.2008, 23:59
Ապեր քո մոտ վարկանշային կախվածությունա :)) :D:D

Հա իմ մոտելա սենց վիճակ.. բայց դե որ մի շաբաթ չմտնեմ չեմ դիմանա Ջունգլիից տուն կգամ կմտնեմ :D
Չէ, ջունգլիներում պատրաստ եմ երկար մնալ։ Լիքը նյութի թեմա կլինի։ Ակումբը կսպասի, համ էլ հետո ակումբում կտեղադրել սենսացիոն կադրեր ջունգլիից։ ԼՕԼ

Moon
16.08.2008, 16:08
Արդեն կախվածությունս անցել ա, եթե էն ժամանակ քվեարկած չլինեի, հիմա կընտրեի 2-րդ տարբերակը։

Ariadna
16.08.2008, 16:15
Ընտրել եմ առաջին տարբերակը, պարզապես, քանի որ իմ տարբերակը չկար։ Առավոտյան երբ գալիս եմ աշխատանքի, պարտադիր պետք է մտնեմ, ինչպես գրված է՝ կմեռնեմ, որ չմտնեմ։ Բայց գրառում կարող եմ և չանել, պարտադիր չի, և նաև շաբաթ կիրակի էլի հանգիստ դիմանում եմ։ Մի խոսքով՝ ակումբը պարտադիր պայման է, երբ նստած եմ աշխատանքային սեղանիս մոտ, աշխատավայրում :)

StrangeLittleGirl
18.08.2008, 19:38
Իմ տարբերակը չկա :D Վաղուց արդեն կախվածություն չունեմ: Ինձ մոտ ցիկլերով է. բազմաթիվ գրառումներ անելուց հետո կամաց-կամաց սկսում եմ քչացնել, մնալ միայն կոնկրետ բաժիններում: Հետո ընդհանրապես գրառում չեմ անում: Հետո սկսում եմ չմտնել: Երկար ժամանակ անց մտնում եմ, սկսում եմ կարդալ: Էդպես մի քանի օր: Հետո սկսում եմ գրառումներ անել միայն կոնկրետ բաժիններում: Հետո բոլոր բաժիններում: Ու էդպես շարունակ…

Amaru
18.08.2008, 22:50
հա՛, հիվանդացել եմ. հա փռշտում եմ ակումբ մտնելուց :D

Հայկօ
23.03.2012, 23:50
Հետաքրքիր ա՝ 2008-ից էս կողմ Ակումբի էպիդեմիկ վիճակը ոնց ա փոխվել: Հիվանդ ե՞ք, ժող, թե՞ դուք էլ եք ուղղակի փռշտում:

Arpine
24.03.2012, 18:28
Սկզբում հիվանդ էի, հիմա ուղղակի փռշտում եմ:8

laro
24.03.2012, 19:24
Է՜, Ակումբն իմ համար մի վատ կողմ ունի :( Ես որ նստում եմ, կորցնում եմ ՄԵԿ-ՄԵԿ ժամանակի զգացումը, որի պատճառով դասերս տուժում են :( Դրա համար հա որոշում եմ էլ ընդհանրապես չմտնեմ, բայց.....Վերջին հաշվարկներովս երկուշաբթի օրվանից էլ չեմ մտնելու...

ՆանՍ
24.03.2012, 22:12
Համարյա մինչև 1 տարին շատ ուժեղ էր կախվածությունս. դարձել էի ակումբի նարկոման:o:D...
Հիմա արդեն լավ եմ, ոնցոր մի քիչ բուժվել եմ:think...;)

Ֆոտոն
25.03.2012, 23:34
Առաջին 6 ամիսը ահավոր էր: Սկզբի մի ամսում համարյա կոմպը չէի անջատում ու լիարժեք չէի քնում: Ամեն ինչ անում էի կոմպի մոտ ակումբ կարդալով: Հետո դարձավ պարտադիր պլան: Կամաց-կամաց իրականում ակումբցիների հետ շփումը դարձավ ավելի կարևոր: Հիմա կարող եմ ցանկացած պահի վեր կենալ կոմպի մոտից:

Հ.Գ. Եթե Ձեր մտքով անցավ նախանձել, հաշվի առեք, որ արդեն 2 տարվա ստաժ ունեմ: ;) Մեկ էլ, որ արդեն ակումբապետը կողքիս ա::oy

Ruby Rue
05.08.2013, 00:23
Երբ նոր էի Ակումբում գրանցվել, չէի էլ պատկերացնի, որ ակումբցիները իմ նիկը կհիշեն, իսկ էսօ՜ր... :love
Լի՛լ, այ Նաիրուհի, կյանքս գիտե՞ս քանի տարով երկարացրիր: Ունեցածս ամենաերջանիկ օրերից մեկն էր. տոռծիկն ու նվերները հրաշք էին, բայց էդ ուշադրությունն ու վերաբերմունքը մի ամբողջ կյանք արժեին: :love
Ժողովուրդ, բա բացիկում գրածները: Մի 10 անգամ արդեն կարդացել եմ...

Վատ է, որ մարդիկ հիվանդանում են, բայց Ակումբով հիվանդանալու պես հավես բան չկա: Նենց ուրախ եմ, որ մի օր ինտերնետում թրև գալուց գրանցվեցի էստեղ ու նման հիասքանչ մարդկանց հետ ծանոթացա: :oy

Հ.Գ. Մի գաղտնիք էլ բացեմ. Ակումբը ինձ վրա մի շատ դրական ազդեցություն է ունեցել: Ժամանակին ես ուզում էի Հայաստանից գնալ, որովհետև չէի հարմարվում հայերի մտածելակերպի հետ: Բայց Ակումբն ու ակումբցիները ինձ համար մարդու մի ուրիշ տեսակ բացահայտեցին: Մարդ, որը մեծատառով ՄԱՐԴ է, հիանալի զրուցակից ու լիքը բան կարող ես սովորել իրենցից: Ակու՛մբ, դու հիասքանչ ես, մի խոսքով, ես գնալու եմ սովորեմ իմ ուզած տեղերում, բայց վերջը Հայաստան եմ գալու:

Մի հատ էլ ասեմ, որ սիրում եմ ձեզ ու առանց նվերների հետ չեմ գա: ^_^

Խմած ու անկեղծ գրառում:

Լեդի Վարդ
06.08.2013, 15:56
Ես մոտ մի երկու ամիս ուջեղ կախվածություն ունեի ակումբից,:oy բայց դրանից հետո էդքան էլ չէ

StrangeLittleGirl
06.08.2013, 15:59
Ժող, կներեք, չդիմացա, պիտի արտահայտվեմ: Ինձ ամենաշատը բացում ա էն, թե ով ա էս թեման բացել :D

Rhayader
07.08.2013, 02:12
Ժող, կներեք, չդիմացա, պիտի արտահայտվեմ: Ինձ ամենաշատը բացում ա էն, թե ով ա էս թեման բացել :D

Ես մտնում էի, որ նույն թեմայով կծու բան գրեի, տեսա՝ դու ինձնից առաջ ես հասցրել:

Rhayader
07.08.2013, 02:13
Էդ սաղ հեչ, բայց որ իրա մեծ քրոջ անունը ֆեյսբուքում «puchurik pisikik lilitik» էր, ինձ ոնց էր բացում :D

Ռուֆուս
07.08.2013, 02:22
Ժող, կներեք, չդիմացա, պիտի արտահայտվեմ: Ինձ ամենաշատը բացում ա էն, թե ով ա էս թեման բացել :D

Թող հավերժ այրվեմ ես դժոխքի կրակներում, բայց ընդամենը մի պահ կարոտեցի Moon-ին :)) Լավ էր էլի, երբ որ ինքը կար, օրը մի տաս հատ թեմա էր բացում, օրագրում էլ մի 10 հատ գրառում էր անում, թե ինչքան էր սիրում Բգոյին :)) Տեսնես հեչ մեծացա՞վ :))

Նիկեա
16.08.2013, 17:20
Հա, հիվանդացա ու մենակ ակումբով չէ, ակումբցիներով հիվանդացա::oyՄի օր որ ձեր գրածները չկարդամ,օրս օր չի:Ահավոր կարոտում եմ ձեզ ու էդ ամենը ժամանակի հետ աճում ա ոչ թե նվազում:Դուք դարձել եք մի հատ մեեեծ վիրտուալ ընտանիք:

Stranger_Friend
16.08.2013, 23:00
Երևի այո, որովհետև առաջ մտքիս մեջ խոսում էի, հիմա մտքիս մեջ գրառում եմ անում :D

Lílium
04.11.2013, 22:15
Ես չգիտեմ որքանովա իմը կոչվում հիվանդություն,բայց ամեն դեպքում ես...ակումբին 5 տարիա ճանաչում եմ :D շատ շատերին հանդիպել եմ,ակումբի հանդիպումների ներկա եմ եղել,չնայած որպես ոչ ակումբցի: Գրեթե գրառումներ չեմ անում,բայց հետևում եմ բոլորի գրառումներին,ինքս ինձ հետևություններ անում,ճանաչում ու … սպասում: Չեմ կարող անտարբեր անցնել,ու նույնիսկ պայանջ եմ զգում հետևել ակումբցիների անցուդարձին :pardon

Փոքրիկ շրջմոլիկ
11.12.2013, 22:19
Եսօր երազիս մեջ կուրսեցիս ինչ որ հարց էր տալիս /չեմ հիշում ինչ հարց էր/, իրան ասեցի կճշտեմ, կասեմ` մտածելով, որ կմտնեմ ակումբից կհարցնեմ, կիմանամ :))

Մտածում եմ էս հիվանդության սիմպտոմներից կլինի, վաղը գնամ ստուգվեմ :think

Արամ
23.12.2013, 13:16

http://s28.postimg.org/pl2mcoou5/1482737_490253974427841_1480388960_n.jpg