PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 2-րդ փուլ



Ռուֆուս
30.04.2008, 21:34
Քվեարկում ենք :)

Սեղմեք ստեղծագործության վրա այն ամբողջությամբ ընթերցելու համար :)

Հովհաննես Հայնե

Խաբկանք

Մթում կորած մի ստվեր
Քայլում է անվեհեր
Մթում կորած մի թախիծ
Հավերժ կաթում է իմ սրտից.... (http://www.akumb.am/showpost.php?p=799493&postcount=12)


Ֆյոդոր Կոելյո

Մոլորվել եմ

շարունակությունը...

.....Միջանցքի աղոտ լամպերը աջ ու ձախ էին շարժվում, ու նրանց գույնը մի տեսակ ավելի էր խունանում ... շարունակելի
-Քեզ կարծես թե կանչում են ,-ասաց նա».... (http://www.akumb.am/showpost.php?p=799541&postcount=13)


Պաուլո Դոստոեվսկի

Հա: Տան մասին էի մտածում: Մեր իններորդ հարկի տունը:

Ու անծանոթս:
Արդեն մի տարի է` զանգում է: Ոչ ամեն օր, բայց հաճախ: Մի շրջան չէր զանգում, հետո` էլի... (http://www.akumb.am/showpost.php?p=801237&postcount=14)


Վիկտոր Ալիգիերի

Աշուն, տերև,
Աշնան տերև,
Դեղին, կանաչ,
Դեղնկանաչ.... (http://www.akumb.am/showpost.php?p=801289&postcount=15)


Վիլյամ Սերվանտես

Բլդանչայի գյուտարարը

շարունակություն
...
Շունը, կատարյալ արհամարհանքի արժանացնելով իմ գոյությունը ու իմ «քշա»-ները, մոտեցավ Ռոբինիս և սկսեց հոտոտել նրա ականջները.... (http://www.akumb.am/showpost.php?p=801345&postcount=16)


Հանս Քրիստիան Ռեմարկ

շարունակություն

Փոքրիկ Սերժը մեծացավ,
Արդեն դարցավ մեծ Սերժիկ,
Հոր պատգամն չմոռացավ՝
Լինելով խելոք բալիկ.... (http://www.akumb.am/showpost.php?p=802189&postcount=17)


Սիլվա Սանդ

Գիտեմ, գնալու ես շուտով,
Ու կապույտ է այսօր մութը
Կարոտել է մեզ այն լքված
Շքամուտքը.... (http://www.akumb.am/showpost.php?p=802229&postcount=18)

Guest
03.05.2008, 11:54
Հետաքրքիր ա, ինչու ոչ մեկ չի գրում քվեարկությունների թեմաներում, եթե գրող լինի քվեարկությունը ավելի ակտիվ կանցնի: :)

Այս անգամ գործերը շատ ավելի լավն են քան առաջին անգամ:

Արամ
03.05.2008, 12:08
Հովհաննես Հայնե - դզելա անունը

Yellow Raven
03.05.2008, 13:09
Տխուրա վիճակս:(

Գալաթեա
03.05.2008, 14:40
Ավելի ակտիվ, պստոներ: Մարդիկ էդքան նստել գրել են:
Ձեզ նեղություն տվեք, կարդացեք :)

Adam
03.05.2008, 14:43
Պաուլո Դոստոեվսկիի գրածը շատա դուրս եկել, դրա համար էլ քվեարկել եմ նրա օգտին:
Ժողովուրդ ակտի՛վ եղեք: ;)

Ռուֆուս
03.05.2008, 15:54
Մնացել է ընդամենը երկու օր: Անպայման քվեարկեք! :)

Hripsimee
03.05.2008, 18:04
Մնացել է ընդամենը երկու օր: Անպայման քվեարկեք! :)
Ճիշտ է ,քվեարկեք էլի...

:)

Dayana
03.05.2008, 19:16
Մինչև վաղը քվեարկությունը չի ավարտվի չէ? :oy

Yellow Raven
03.05.2008, 19:24
հարցումը կփակվի 05.05.2008, ժամը՝ 22:36-ին

Hripsimee
03.05.2008, 19:37
Հետաքրքիր ա, ինչու ոչ մեկ չի գրում քվեարկությունների թեմաներում, եթե գրող լինի քվեարկությունը ավելի ակտիվ կանցնի: :)

Այս անգամ գործերը շատ ավելի լավն են քան առաջին անգամ:

Իսկ դուք ինչու չեք քվեարկել?:(

Ավելացվել է 31 վայրկյան անց

Հովհաննես Հայնե - դզելա անունը

Այսինքն անունի համար եք քվեարկել?

Yellow Raven
03.05.2008, 19:44
Առաջին փուլին 30-ից ավել մասնակից էր քվեարկել,իսկ հիմա ընդամենը 18:
Չնայած 2 օր էլ կա...

Apsara
03.05.2008, 19:51
Հա լավ երեխեք ինչու եք անհանգստանում, ամեն ինչ իր ընթացքով առաջ է գնում, կհաղթի լավագույնը, իսկ ով չի քվեարկում կամ ոչինչ նրա դուրը չի գալիս կամ էլ չեն էլ կարդում:)

Hripsimee
03.05.2008, 20:50
Հա լավ երեխեք ինչու եք անհանգստանում, ամեն ինչ իր ընթացքով առաջ է գնում, կհաղթի լավագույնը, իսկ ով չի քվեարկում կամ ոչինչ նրա դուրը չի գալիս կամ էլ չեն էլ կարդում:)
Ուղղակի շատ քիչ մարդ է քվեարկում,դա է ցավալի:(

Moon
03.05.2008, 20:55
Մնացել է ընդամենը երկու օր: Անպայման քվեարկեք! :)
Հայկ ջան, կփորձեմ կարդալ ամեն մեկից գոնե մի բան, ուղղակի շատ երկար ա , ժամանակի խնդիր կա։ Չեմ ուզում անկապ քվեարկել, մյուս մրցույթին ես էլ իմ ստեղծագործություններով կմասնակցեմ։

Dayana
04.05.2008, 09:51
Չգիտեմ կանոները կխախտեմ թե ոչ, բայց մի փոքր կարծիքս հայտնեմ, քանի որ միայն մեկին կարող եմ քվեարկել, կքվեարկեմ նրան, ով գրել էր իմ մասին :oy ինքն էլ դա չզգալով :oy բայց պիտի նշեմ, որ "Բլդանչայի գյուտարար"-ի վերջնական գյուտին երկար կսպասե, ու նաև որ Դոստոեվսկի-ն մնում է Դոստոեվսկի :hands ու երբ Շքամուտում մթության մեջ մենակ կանգնած ես լինում, մտածում ես հենց այնպես, ինչպես դպրոցական աղջիկը, մոլորված :oy

Հ.Գ. Բոլորիդ շնորհակալ եմ լավ ստեղծագործություների համար ու շնորհավորում եմ, բոլորդ շատ տաղանդավոր եք :love

Hripsimee
04.05.2008, 12:25
Չգիտեմ կանոները կխախտեմ թե ոչ, բայց մի փոքր կարծիքս հայտնեմ, քանի որ միայն մեկին կարող եմ քվեարկել, կքվեարկեմ նրան, ով գրել էր իմ մասին :oy ինքն էլ դա չզգալով :oy բայց պիտի նշեմ, որ "Բլդանչայի գյուտարար"-ի վերջնական գյուտին երկար կսպասե, ու նաև որ Դոստոեվսկի-ն մնում է Դոստոեվսկի :hands ու երբ Շքամուտում մթության մեջ մենակ կանգնած ես լինում, մտածում ես հենց այնպես, ինչպես դպրոցական աղջիկը, մոլորված :oy

Հ.Գ. Բոլորիդ շնորհակալ եմ լավ ստեղծագործություների համար ու շնորհավորում եմ, բոլորդ շատ տաղանդավոր եք :love
Ոչ միայն չես խախտում կանոնները,այլև շատ ճիշտ ու հաճելի բան ես անում:
Շնորհակալություն:
Լավ կլիներ,որ բոլոր քվեարկողներն էլ գրեին իրենց կարծիքը:

Yellow Raven
04.05.2008, 12:32
Ինչ ասեմ, Բլդանչայի գյուտարարի շարունակությունը դուրս չեկավ, եթե օբյեկտիվ գտնվեմ, ավելիին էի սպասում … :(
Սիլվա Սանդը լավն էր, կարճ ու կոնկրետ,դուրս եկավ, բայց Դոստոևսկին, ոնց որ ասվեց մնումա Դոստոևսկի : :hands
Ալիգեիրի ու Հայնե ՝ միջին կարգի ստեղծագործություններ, ընդհանուր առմամբ վատ չէին …;)
Ռեմարկից էլ էի շատ բան սպասում, էն էլ անհաջող շարունակություն, առաջին մասը շատ լավն էր : :D
Կոելյոի գրածը լավն էր, շատ կուզենայի ձայն տալ, բայց իրանից լավն էլ գտա : :ok
Մի խոսքով էսքանը : :D :D :D

Moon
04.05.2008, 18:07
Հայկ ջան ես քվեարկեցի, բայց ուզում եմ ասել, որ իմ կարծիքով սխալ է արձակն ու չափածոն միասին դնել քվեարկության։ Ախր բանաստեղծություններից լրիվ ուրիշ հաճույք ես ստանում, իսկ արձակում արկած ես փնտրում, ուժեղ հետաքրքրություն, որ անընդհատ ասես, տեսնենս ինչ ա լինելու ու հա կարդաս։

Hripsimee
05.05.2008, 16:39
Որոշեցի գրել նաև իմ կարծիքը:Այսպես ուրեմն...

Հովհաննես Հայնե
Իմ կարծիքով միջին ստեղծագործություն է: Ավելի լավն է, քան որոշ այլ ստեղծագործություններին, բայց այնպիսիները կան, որոնց իսկապես զիջում է:

Ֆյոդոր Կոելյե

Այս ստեղծագործությունը ինձ հոգեհարազատ է, և ես իսկապես կարող եմ հասկանալ, թե ինչ է զգացել հեղինակը այն գրելիս: Բայց, այնուամենայնիվ, ունի իր թերությունները, որոնցից մեկը սյուժեի կարելի է ասել չգոյությունն է:

Պաուլո Դոստոեվսկի

Պաուլո Դոստոևսկիի առաջին փուլի ստեղծագործության համար քվեարկել եմ, բայց այս անգամ չքվեարկեցի,որովհետև ուղղակի զգացի, որ սյուժետային հազար ու մի թելերն ու անմարմին մտքերը ճնշում ու վախեցնում են ընթերցողին (համենայն դեպս ինձ) ու հույս կամ լուծում չեն տալիս: Կարդալուց հետո ստիպված էի ակամային հարց տալ ինձ`ինչի մասին էր սա: Ցավոք պատասխանը չգտա: Շատ ուրախ կլինեի, եթե ինքը Պաուլո Դոստոեվսկին ինձ P.M.-ով մի փոքր բացատրեր իր ստեղծագործության նյութը:

Վիկտոր Ալիգիերի

Ցավոք պետք է ասեմ, որ իմ համեստ կարծիքով սա մրցույթի ամենավատ ստեղծագործությունն է, որը կարծես Տերյանի բանաստեղծություններից մեկի շատ անհաջող կրկնօրինակը լինի:

Վիլյամ Սերվանտես

Մրցույթի երևի թե ամենատաղանդավոր մասնակիցը: Ունի պատմողի լավ ձիրք, հուսով եմ, որ իր Բլդանչայի գյուտարարի համար Սերվանտեսը լավ վերջաբան է պատրաստել: Այս փուլում քվեարկել եմ նրա օգտին:

Հանս Քրիստիան Ռեմարկ

Այս ստեղծագործության մեջ գրականություն չեմ տեսնում: Քաղաքական հայացքների անհաջող տեղափոխություն է գրական ասպարեզ: Ես սա նույնիսկ Վիկտոր Ալիգիերի-ի ստեղծագործությունից քիչ եմ գնահատում:

Սիլվա Սանդ

Նախօրոք ասեմ`սիրո ստեղծագործություններից առանձնապես գլուխ չեմ հանում միայն կարծում եմ, որ սիրո մասին գրելիս պետք է իսկապես լավ գրել:Ինձ իրավունք չեմ վերապահում վերլուծել այս ստեղծագործությունը, որովհետև ես այն գնահատելու համար դեռ բավականաչափ հասուն չեմ: Համենայն դեպս հաջողություն եմ մաղթում Սիլվա Սանդին:

Ներեցեք, եթե չափանզանց անկեղծ եղա...
Հուսով եմ, որ նման վերլուծություններ էլի կհայտնվեն:

Yellow Raven
05.05.2008, 21:47
Քվեարկողներ: 30. Այս հարցումը փակված է
Էս երբ պրծավ? :o

Ուլուանա
05.05.2008, 21:51
Էս երբ պրծավ? :o
Էսօր։ Այս հարցումն ի սկզբանե բացված էր 5 օրով, այսինքն՝ 5 օր հետո պետք է ավտոմատ կերպով փակվեր, ինչը և տեղի ունեցավ, այնպես որ զարմանալի բան չկա։ ;)