PDA

Դիտել ողջ տարբերակը : Tori Amos, Alanis Morissette և նմանատիպ այլ կատարողներ



StrangeLittleGirl
16.10.2006, 19:15
1990-ականներին ֆեմինիզմը գլուխ բարձրացրեց ռոքում: Ամենահայտնի ներկայացուցիչներից են Alanis Morissette և Tori Amos-ը: Հետո հանկարծ մարեց այդ ամենը: Ուրիշ կանայք փորձեցին ֆեմինիստ ձևանալ, բայց շատ անհաջող էր, անբնական:
Չնայած, Alanis-ը մի անգամ ասել է. «Ես ավելի շուտ հումանիստ եմ, քան ֆեմինիստ»:

StrangeLittleGirl
26.01.2007, 22:14
Քանի որ ֆորումում բազմաթիվ նոր անդամներ կան, որոնք գուցե լսում են նմանատիպ երաժշտություն, փորձում եմ այս թեման վերակենդանացնել:
Հիմա ես Tori Amos-ի "The Beekeeper" ալբոմն եմ լսում: Երբ մոտ մի տարի առաջ (կամ ավելի վաղուց, ժամանակի զգացողությունս լրիվ կորցրել եմ) այն գնեցի, բացարձակապես տպավորություն չթողեց: Մեկ-երկու երգ մի քիչ դուրս եկան, բայց հետո դա էլ մոռացվեց:
Չգիտեմ ինչու, վերջերս նորից որոշեցի լսել այդ ալբոմը: Ուղղակի սպանիչ է: Չեմ կարողանում պոկվել: Ուրիշ կարծիքներ կա՞ն:
Ի դեպ, Tori-ի երգերի բառերն են շա՜տ խորը, որ մի քիչ ուսումնասիրում ես, քիչ է մնում՝ գժվես: Հաճախ չափից դուրս անհասկանալի են դրանք: Ուզում ես անձամբ Tori-ից հարցնել, թե ինչ է նկատի ունեցել այս կամ երգը գրելիս: Կարող ենք նաև նրա երգերի բառերն այստեղ քննարկել:

otar
26.01.2007, 22:19
լավն ա Tori Amos բայց ես ավելի շատ Alanis եմ սիրում.. մի տեսակ են ա...

StrangeLittleGirl
26.01.2007, 22:26
Ես էլ եմ տարիներ շարունակ Alanis-ին ավելի շատ սիրել, բայց ոնց որ հիմա Tori-ն անցնում ա: Երևի նրանից ա, որ ժամանակին Alanis-ի երգերի մեջ շատ եմ խորացել, արդեն մարսել եմ, իսկ Tori-ի երգերից շատ քչերի բառերն եմ ուսումնասիրել, այն էլ տեսնելով, որ բան չեմ հասկանում, չեմ շարունակել: Հիմա ուղղում եմ այդ սխալս:
Մենակ "me & a gun"-ն է, որ հաստատ գիտեմ ինչի մասին է, մի քիչ էլ "mary"-ն

Ֆելո
26.01.2007, 23:42
հենց թեմայի անունը կարդացի, ասի Բյուրի մատը խառնա... դու մի ասա ինքնա բացել թեման:)
սրանց մասին բան չեմ կարա ասեմ, որտև տենց բաներ չեմ լսում:P

CactuSoul
27.01.2007, 14:02
Շատ բան չեմ լսել նրանց կատարմամբ. Alanis-ից մի 10-15 երգ՝ ամենահայտնիները, իսկ Tori-ից մոտ 2 ալբոմ:D …
Եթե այս (իմ կարծիքով չնչին) ինֆորմացիայի հիման վրա իրավունք ունեմ դատողություններ անել, ապա երկուսն էլ յուրահատուկ են ու, ըստ իս, անկրկնելի: Tori-ի cover-ները… Մենննակ ինքը կարող էր այդպես ներկայացնել այդ երգերը: Խոսքս, մասնավորապես, Eminem-ի "'97Bonnie&Clyde" երգի մասին է… Այդ երգը Tori-ի կատարմամբ ես չեմ կարողանում լսել:( … Ոչ թե նրա համար, որ կատարումը լավը չի, այլ հենց հակառակը: Չեմ կարողանում անտարբեր մնալ, երբ լսում եմ… ՍՊԱՆՈՒՄ Ա բառիս ամենաիակական նշանակությամբ… Դրա համար էլ այսքան ժամանակ, որ սուտ ասած չլինեմ, մի 5 անգամ հազիվ լսած լինեմ… Ամեն լսելուց փշաքաղվում եմ… ու հետո մի ահագին ժամանակ ա պետք, որ «հետ գամ»… Հա, մեկ էլ "I Don't Like Mondays"-ն եմ շատ սիրում… Օրիգինալը չեմ լսել, բայց Tori-ի կատարմամբ… Ախր, իրոք որ, մարդը հոգով ա երգում… Բա "Cloud On My Tongue"-ը:love …
Alanisն էլ իր հերթին ա շատ լավը:ok : Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ… Քանի որ շատ խորը չեմ ճանաչում, ինձ ավելի շատ դուր են գալիս "Utopia", "One", "That I Would Be Good" երգերը:
:oy

StrangeLittleGirl
27.01.2007, 14:17
Ի՜նչ հետաքրքիր է: "'97Bonnie&Clyde"-ն ընդհանրապես չի տպավորվել: Բայց "I Don't Like Mondays"-ը սպանում է: "Cloud On My Tongue"-ն էլ առանձնապես չի տպավորվել:

PoeT
28.01.2007, 03:52
Երկուսն էլ շատ լավն են։ Հիմա լսում եմ Tori Amos - Enjoy the Silence։ Մոտը լավա ստացվել։

electrical_storm
28.01.2007, 16:33
ԷՎՐԻԼ ԼԱՎԻՆ:

CactuSoul
29.01.2007, 12:42
ԷՎՐԻԼ ԼԱՎԻՆ:
:bad ուուո՜ւուուուու :bad …
Մի ժամանակ նույնիսկ դուրս գալիս էր:ok , բայց երբ մի օր նրա համերգներից մեկը տեսա:[ … Ախր գրեթե էդպիսի հնչյուն չկար, որ ֆալշ չերգեր… Ախր ամոթ էլ ա. աշխարհահռչակ «երգչուհի» ես համարվում վերջապես:pardon …

mararm
03.02.2007, 16:40
Քանի որ ֆորումում բազմաթիվ նոր անդամներ կան, որոնք գուցե լսում են նմանատիպ երաժշտություն, փորձում եմ այս թեման վերակենդանացնել:
Հիմա ես Tori Amos-ի "The Beekeeper" ալբոմն եմ լսում: Երբ մոտ մի տարի առաջ (կամ ավելի վաղուց, ժամանակի զգացողությունս լրիվ կորցրել եմ) այն գնեցի, բացարձակապես տպավորություն չթողեց: Մեկ-երկու երգ մի քիչ դուրս եկան, բայց հետո դա էլ մոռացվեց:
Չգիտեմ ինչու, վերջերս նորից որոշեցի լսել այդ ալբոմը: Ուղղակի սպանիչ է: Չեմ կարողանում պոկվել: Ուրիշ կարծիքներ կա՞ն:
Ի դեպ, Tori-ի երգերի բառերն են շա՜տ խորը, որ մի քիչ ուսումնասիրում ես, քիչ է մնում՝ գժվես: Հաճախ չափից դուրս անհասկանալի են դրանք: Ուզում ես անձամբ Tori-ից հարցնել, թե ինչ է նկատի ունեցել այս կամ երգը գրելիս: Կարող ենք նաև նրա երգերի բառերն այստեղ քննարկել:
Ճիշտն ասած ես չեմ լսել նրանցից որևէ մեկի կատարումները,հնարավոր է ինչ որ մի սայտից քաշել

Lady Raindance
25.07.2007, 19:44
Ես 2002-ից Տորիի ֆան եմ: Իսկ Ալանիսը... սկզբում լավ էր, բայց շատ շուտ ձանձրացա:

StrangeLittleGirl
25.07.2007, 22:27
Շնորհակալ եմ թեման ակտիվացնելու համար :)
Իսկ Ալանիսի ո՞ր ալբոմներն ես լսել, որ շուտ ձանձրացրել են:

Lady Raindance
29.07.2007, 08:07
Դե, դու ինձ մի ՄՊ3 տվել էիր, դա էլ լսել եմ, լայվերը ներառյալ: Իսկ վերջին ալբոմից սիրտս խառնեց:

StrangeLittleGirl
29.07.2007, 12:42
Դե, դու ինձ մի ՄՊ3 տվել էիր, դա էլ լսել եմ, լայվերը ներառյալ: Իսկ վերջին ալբոմից սիրտս խառնեց:
Ո՞ր վերջին: so-called chao՞s-ը նկատի ունես: Եթե այո, ապա այն շատ ուրախ ալբոմ է, հետևաբար դժվար քեզ դուր գար :)

Lady Raindance
29.07.2007, 16:59
Հենց ինքը: Չափից դուրս պոպսոտ էր: Սիրտս խառնեց:

StrangeLittleGirl
04.05.2008, 19:08
Ալանիսը մայիսի 20-ին նոր ալբոմ է թողարկելու: Ի տարբերություն նախորդների, չեմ ձգտում գտնել համերգային տարբերակներն ու մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու այն: Ուզում եմ, որ անակնկալ լինի: Հետաքրքիր է՝ նա նոր JLP կամ SFIJ երբևէ կստեղծի՞:

Frigid-
14.05.2008, 13:01
Երկուսն էլ շատ ինդիվիդուալ են իրենց երգեցողության ու ոճի մեջ, շատ յուրօրինակ, տեքստերն էլ բավականին անկեղծ են, համարձակ ու չձերբակալված:

Ալանիսի կերպարը մահա. ուրիշներին, իրեն էլ հետը ձեռք առնելու հաջողակ փորձերը սպանում են: Cover-ների մասին. լսե՞լ եք Ալանիսի կատարմամբ My humps-, որը Black eyed pease-ի Ֆըրջին էր երգում: Մի խոխմություն~~ + երգը լրիվ այլ երանգ ու մոտեցումա ստացել, իսկ դա միայն տաղանդների ձեռքի գործնա ;)

Ո՞վ ասաց իրենցից հոգնել հնարավոր է,,, Չէ.. անկեղծության ու որակի պրպտումներից ծնված ոչինչ երբեք չի կարող հոգնեցնել...
Isn't it Ironic? ;)

StrangeLittleGirl
14.05.2008, 18:27
Հա՛, էդ My Humps-ի cover-ը սպանիչ ա: Կարծեմ էս բաժնում cover-ների մասին առանձին թեմա կա, որտեղ գրել եմ դրա մասին:

A little too ironic...
And yeah I really do think

Frigid-
14.05.2008, 21:51
Հետաքրքիր է, հայ "երգիչիստներին" նման երգիչների CD-ները հասանելի չեն?????? Գոնե կապկելուց նրանց կապկեին,,, կլիներ "քաք սրտի մխիթարանք" ;)

StrangeLittleGirl
14.05.2008, 22:15
Երևի փորձում են, չի ստացվում: Մի անգամ կարծեմ Սիրուշոն ասել է, որ Ալանիսն իր սիրած երգչուհին է: Տեսնես կյանքում լսե՞լ է, թե՞ օրիգինալ երևալու համար է ասել:

Frigid-
15.05.2008, 09:23
Ուրեմն Սիրուշոյի մոտ լավ առաջընթացա, որովհետև ժամանակին Բրիտնի Սթիրզի ֆանատն էր, հետո էլ սկսեց Բիյոնսե կեղծել ;)

StrangeLittleGirl
23.05.2008, 16:45
Էրեխե՛ք, ինչ տխուր ա… Առաջ որ դիսկերի խանութ էի մտնում, մի հազար տեսակի Թորիի դիսկ էր լինում: Էս անգամ մենակ մեկն էր: Բարեբախտաբար, հենց էն էր, ինչ փնտրում էի:
Լսե՞լ եք American Doll Posse ալբոմը: Անկեղծ ասած, սպասելիքներս մեծ չէին. Թորին գնալով թուլանում է, ասես ջուր է ծեծում միանման ալբոմներ թողարկելով: Չնայած դրան, ամեն մեկում էլ գոնե երկու-երեք հրաշալի երգ հայտնաբերում եմ… Բայց չէ՛, էս մեկը շա՜տ լավն էր: Երգերը մեկը մյուսից ուժեղ էին: Կար էն թորիական ոճը, բայց նաև շատ բազմազան են բոլոր երգերը: Ու էս անգամ բացի էն տխրությունից, մի քիչ զայրացած ու լավատեսական ձայն զգացի: Դեռ երգերի բառերին ուշադրություն չեմ դարձրել, չգիտեմ, թե էս անգամ ինչպիսի միայն իրեն հասկանալի սիմվոլներ է օգտագործում տեքստերում, բայց կարող եմ ասել, որ ալբոմի երաժշտական մասն իրոք շատ լավն էր… Էս երգչուհին երբեք իրեն չի սպառում:

StrangeLittleGirl
16.08.2008, 02:15
Հիմա Alanis-ի ու Avril-ի կատարմամբ վերջինիս Losing Grip երգն եմ լսում: Ի՜նչ ամոթ ա, Alanis-ն ավելի լավ ա երգում, իսկ Avril-ը ոնց որ հենց նոր ծխած, խռպոտած ձայնով տատիկ լինի :D

Ի դեպ, Alanis-ի նոր ալբոմից տեղյա՞կ եք: Ի՞նչ կարծիքներ ունեք:

P.S.
16.08.2008, 08:51
Ի դեպ, լսել եք Էնի Դե Ֆրանկո՞, ամերիկուհի է, շատ հեղինակային երգեր է կատարում: Ոչ բոլորն եմ լսում, բայց օրիգինալ է:

StrangeLittleGirl
16.08.2008, 14:43
Անունը շատ եմ լսել, բայց երգերը՝ չէ: Ի՞նչ ոճ ունի:

MetalFan
01.12.2008, 15:47
Ալանիս Մորիսեթթը կանադացի փանք երգչուհի է:Իսկական անունը Ալանիս Նադին Մորիսեթթ:Ծնվել է1974 թ-ի հունիսի 1-ին Օտտավա քաղաքում:Նա հաղթել է 12 անգամ Juno Awards և 7 անգամ Grammy Awards մրցանակաբաշխություններում:Սկսել է ստեղծագործել 1987 թ-ից Dance-pop ոճում,ապա մտել է փանքի մեջ:Նա այժմ ստեղծագործում է ռոք,փոփ-ռոք,ալտերնատիվ ռոք,դանս փոփ և փոստ-գրանջ ժանրերում:Համարվում է աշխարհի լավագույն մեցցո-սոպրանո-կատարողներից:Թողարկած ալբոմներն են-
1991: Alanis
1992: Now Is the Time
1995: Jagged Little Pill
1998: Supposed Former Infatuation Junkie
2002: Under Rug Swept
2004: So-Called Chaos
2008: Flavors of Entanglement
Բացի երգիչ լինելուց նա նաև դերասան և պրոդյուսեր է:Նա խաղացել է հետևյալ ֆիլմերում կամ հաղորդումներում-
You Can't Do That on Television, herself (1986)
Just One of the Girls, herself (1993)
Music Works, herself (1994)
Malhação, herself (1996)
Dogma, God (1999)
The Vagina Monologues (1999)
Sex and the City, Dawn (episode "Boy, Girl, Boy, Girl", 1999)
Class Dismissed, herself (2001)
Jay and Silent Bob Strike Back, God (2001)
We're with the Band, herself (2002) ("Hands Clean", "Baba", "You Oughta Know", "Thank U")
Curb Your Enthusiasm, herself (episode "The Terrorist Attack", 2002)
Celebridade, herself (2003)
The Exonerated, Sunny Jacobs (2003)
De-Lovely, unnamed singer (2004) ("Let's Do It, Let's Fall in Love")
American Dreams, Singer in the Lair (episode "What Dreams May Come", 2004)
Degrassi: The Next Generation, principal (episode "Goin' down the Road: Part 1", 2005)
Fuck, herself (2005)
Just Friends, herself (deleted scene), (2005)
Lovespring International, Lucinda (2006)
Nip/Tuck, Poppy (2006)
Head-case, herself (2007)
14 Women, herself (2007)
Radio Free Albemuth, Sylvia (TBA)
Rosie Live (2008) ո
Նա որպես հիանալի երգչուհի նաև հատուկ տուրեր է կազմակերպել իր երկրպագուների համար-
1991: Vanilla Ice tour (opening act)
1995: Jagged Little Pill/Intellectual Intercourse Tour
1996: Can't Not Tour
1998: Club Tour
1999: Junkie Tour
1999: 5 ½ Weeks Tour
2000: One Tour
2001: Under Rug Swept Tour
2002: Toward Our Union Mended Tour
2003: All I Really Want/Feast on Scraps Tour
2004: So-Called Chaos/Au Naturale Tour
2005: Diamond Wink Tour
2008: Exile in America (with Matchbox Twenty and Mute Math)
2008: Flavors of Entanglement Tour


Շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը Ալանիսի մասին...

Rhayader
02.12.2008, 09:43
Anna Ternheim
Որևէ մեկդ լսե՞լ եք: Ֆեմինիզմի հետ կապ չունի, պարզապես բարի ու գեղեցիկ կանացի ռոք է:
Ֆիոնա Էփլ՝ էլի վատը չի:
Բետ Գիբբոնս՝ սվինգային ու տրիպպոպային ավելի:
Մարկետա Իրգլովա, և այլն:
Ոճը ոչ մի դեպքում չի հարգել, հետաքրքրությունն է պակասել նրա նկատմամբ:
Իսկ Տորիին ոչ մեկը չի հասնի, ու պետք էլ չի: Լսե՞լ եք Նիրվանայի "Smells like teen spirit" երգի նրա տարբերակը:

Ավելացվել է 1 րոպե անց

Ալանիս Մորիսեթթը կանադացի փանք երգչուհի է:
Մաման ծաղկաման...

StrangeLittleGirl
10.12.2009, 17:13
Սկսել է ստեղծագործել 1987 թ-ից Dance-pop ոճում,ապա մտել է փանքի մեջ:
87-ից չէ, 84-ից, երբ դեռ 10 տարեկան չկար :angry Բայց թե երբ ա փանքի մեջ մտել, այ էդ չգիտեմ: Որ իմանաս, ինձ էլ ասա:


Շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը Ալանիսի մասին...
Ասե՞մ :D Ջահել վախտերով ինձ «Փոքրիկ Ալանիս» էին ասում: Բա, այ տենց :))

Հա, նոր ալբոմն էլ տուֆտություն ա: Ամոթ իրան: Մի քանի հատ լավ երգ կա մենակ:

AniwaR
10.12.2009, 18:11
Հետաքրքիր է՝ Տորին Փինք Ֆլոյդի կամ աց/դց-ի (բՕ՜հ:)) ) քավեր արե՞լ է::think Եթե այո, ասեք խնդրում եմ. շատ կուզեի լսել:

Rhayader
10.12.2009, 18:41
Հետաքրքիր է՝ Տորին Փինք Ֆլոյդի կամ աց/դց-ի (բՕ՜հ:)) ) քավեր արե՞լ է::think Եթե այո, ասեք խնդրում եմ. շատ կուզեի լսել:

Ինչքան գիտեմ, չի արել:

StrangeLittleGirl
10.12.2009, 21:44
Հետաքրքիր է՝ Տորին Փինք Ֆլոյդի կամ աց/դց-ի (բՕ՜հ:)) ) քավեր արե՞լ է::think Եթե այո, ասեք խնդրում եմ. շատ կուզեի լսել:

*գնաց փնտրելու*
Թորիին շատ չկա, ինքը ում հասցրել ա, քավեր արել ա:

Rhayader
10.12.2009, 22:07
http://www.youtube.com/watch?v=_gQYAveej4Y

Զեպ, օրինակ, արել ա::love

StrangeLittleGirl
10.12.2009, 22:40
http://www.youtube.com/watch?v=_gQYAveej4Y

Զեպ, օրինակ, արել ա::love

Հա, Զեպ լիքը գտա, բայց ոնց հասկացա Pink Floyd դեռ չի արել :)) Բայց ուշ չի: Մենակ մեկը գլխի գցի, հաստատ կանի:

Ի դեպ, նոր ալբոմ ա թողարկել՝ Ծննդյան տոներին նվիրված երգերով: Մի քիչ խնդալու ա Թորիին տենց երգեր կատարելիս լսելը, որովհետև ինքը հավատքից տոննաներով հեռու ա, բայց մյուս կողմից էլ ինքը սրանով ա սկսել:

AniwaR
10.12.2009, 22:53
Ինչքան գիտեմ, չի արել:

Փառքդ շատ, տե՛ր աստված(ներ): :))


Բայց ուշ չի: Մենակ մեկը գլխի գցի, հաստատ կանի:

Անհամբեր սպասում եմ, թե երբ ա ինքը ընենց սարսափելու աստիճան սեկսիոտ, ճմռթված պոզայով, հևոցներով ու թախծոտախորհրդավոր ձևերով երգելու`

Let me put my love into babe
Let me put my love on the line
Let me put my love into you babe
Let me cut your cake with my knife:D

StrangeLittleGirl
10.10.2011, 20:38
Ժող, Թորիի նոր ալբոմը լսե՞լ եք: Հզոր ա:

StrangeLittleGirl
12.05.2012, 02:19
Պարզվում ա` Թորին երգերի պատվերներ էլ ա ընդունում: Որ իմանամ` ոնց, Փինք Ֆլոյդ կպատվիրեմ :))

Հիմա անցանք Ալանիսին: Նոր ալբոմ ա թողարկելու շուտով: Շունչս պահած սպասում եմ: Guardian երգն արդեն կա, լսել եմ, բայց youtube-ով չի բացում էս օրինական երկրում, որ ձեզ էլ լսացնեմ: Միջինի մեջ ա: Վախենամ` սաղ ալբոմը տենց լինի :(

boooooooom
12.05.2012, 22:14
էս չի?

http://www.youtube.com/watch?v=YsBwlMDd1BQ

StrangeLittleGirl
12.05.2012, 22:18
էս չի?

http://www.youtube.com/watch?v=YsBwlMDd1BQ
Երևի, որովհետև ինձ մոտ չի բացում :))

boooooooom
12.05.2012, 22:21
Ալանիսը փայլեց 90-ական թվականներին: Ցավոք սրտի արդեն ասելիքը սպառվել է /ըստ իս/

StrangeLittleGirl
12.05.2012, 22:23
Ալանիսը փայլեց 90-ական թվականներին: Ցավոք սրտի արդեն ասելիքը սպառվել է /ըստ իս/
Ինչ-որ իմաստով համաձայն եմ: Չնայած տեքստային առումով հետոյի երգերն էլ վատը չեն: Երաժշտական մասն ա թուլացել ու փոփացել: Վերջերս մի ուրիշ ֆորումում եքա կռիվ էի անում, որ Թորիի չափ չեղավ:

boooooooom
12.05.2012, 22:23
Երևի, որովհետև ինձ մոտ չի բացում :))
Իսկ մեզ մոտ շատ էլ լավ բացումա :) /կարգին տեղ ենք ապրում, հո զոռով չի/

StrangeLittleGirl
12.05.2012, 22:25
Իսկ մեզ մոտ շատ էլ լավ բացումա :) /կարգին տեղ ենք ապրում, հո զոռով չի/
Հա, էդ առումով հաստատ :)) Բայց դե ես ուրիշ տեղով եմ լսել երգը, նենց որ հեչ էլ հետ չեմ մնացել :P

boooooooom
12.05.2012, 22:28
Էս էլա ոնց որ նորերից հա? չէի լսել, բայց թույլ է

http://www.youtube.com/watch?v=zovx9q4kSk8&feature=relmfu

StrangeLittleGirl
12.05.2012, 23:34
Էս էլա ոնց որ նորերից հա? չէի լսել, բայց թույլ է

Սուս, էդ մեկի մասին մի խոսա: Որ լսեցի, վատացել էի: Որոշել էի, որ նոր ալբոմը չեմ առնելու: Էն էլ լավ ա, որ իմացա ալբոմում չի լինելու էդ երգը, հանգստացա:

StrangeLittleGirl
12.05.2012, 23:35
Էս էլա ոնց որ նորերից հա? չէի լսել, բայց թույլ է

Սուս, էդ մեկի մասին մի խոսա: Որ լսեցի, վատացել էի: Որոշել էի, որ նոր ալբոմը չեմ առնելու: Էն էլ լավ ա, որ իմացա ալբոմում չի լինելու էդ երգը, հանգստացա:

StrangeLittleGirl
11.07.2013, 17:36
Ինչեր ասես որ չի անի Բյուրը, մենակ թե թեզից շեղվի: Հլը ինչ եմ գտել, տիպ ա էս Թորին :D


http://www.youtube.com/watch?v=cDF9Va2C40o&feature=share&list=PL10714214AE62ABBF

StrangeLittleGirl
07.10.2013, 17:44
Էսօր բան հիշեցի :))

Երևի շատերդ չգիտեք, որ Ալանիս Մորիսեթը մինչև ավտոյի մեջ նստած Ironic երգելը կամ You Oughta Know-ով ոմն մեկին գրողի ծոցն ուղարկելը ու էդ երգերով աշխարհահռչակ դառնալը դասական պապսովիկ ա էղել ու իր հայրենի Կանադայում էնպես ոչինչ հաջողություն ա ունեցել: Սա էլ իրա էն վախտվա հիթերից.


http://www.youtube.com/watch?v=ar7afdfBHj4

Երկու պապսովիկ ալբոմ թողարկելուց հետո ընկել ա փնտրտուքների մեջ, տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ Գլեն Բալարդը նկատել ա իրան ու սկսել առաջ տանել: Արդյունքում` Ալանիսը դարձել ա աշխարհահռչակ ռոքերուհի, բայց իրա «մութ» անցյալը գրեթե մոռացվել ա: Jagged Little Pill-ը շատ ժամանակ նշվել ա որպես իրա առաջին, ոչ թե երրորդ ալբոմ: Մի խոսքով, երկար ժամանակ իր անամոթ անցյալն իգնոր անելուց հետո մի օր հանկարծ Ալանիսը որոշեց համերգի ժամանակ իր հին երգերից մեկը վերածնել: Ու ստացվեց էսպիսի մի բան.


http://www.youtube.com/watch?v=_qWwd7fwTt8

Smokie
09.10.2013, 14:45
Ես իրենց անցած տարի եմ որոշակի ուսումնասիրել:՝ մանավանդ Alanis-ին: Tori-ն էդքան չի տպավորվել, գուցե սխալ երգեր եմ ընտրել: Վերջինիս cover-ներից էլ եմ փորձել լսել էս տարվա սկզբերում, էդքան չի տպավորվել... հըլը որ:
Alanis-ից երգեր կան, որ բավականին հավանել եմ՝ «Thank U», «Hand In My Pocket», «You Learn», «One» և վերջապես, անմահական «Uninvited»-ը:love

Բյուրից չէի սպասում, որ Alanis-ի մասին վատ արտահայտվի, քանզի ինչքան կարդացել եմ վերջինիս մասին Բյուրի գրառումները, միշտ մե՜ծ երկրպագությամբ էր խոսում: Հա, մեկ էլ անցած տարի ինձ ասել էր, որ «One» երգը չի սիրում:))


Ի միջի այլոց, լսել ե՞ք Susan Justice:sulel

StrangeLittleGirl
09.10.2013, 15:05
Ես իրենց անցած տարի եմ որոշակի ուսումնասիրել:՝ մանավանդ Alanis-ին: Tori-ն էդքան չի տպավորվել, գուցե սխալ երգեր եմ ընտրել: Վերջինիս cover-ներից էլ եմ փորձել լսել էս տարվա սկզբերում, էդքան չի տպավորվել... հըլը որ:
Alanis-ից երգեր կան, որ բավականին հավանել եմ՝ «Thank U», «Hand In My Pocket», «You Learn», «One» և վերջապես, անմահական «Uninvited»-ը:love

Բյուրից չէի սպասում, որ Alanis-ի մասին վատ արտահայտվի, քանզի ինչքան կարդացել եմ վերջինիս մասին Բյուրի գրառումները, միշտ մե՜ծ երկրպագությամբ էր խոսում: Հա, մեկ էլ անցած տարի ինձ ասել էր, որ «One» երգը չի սիրում:))


Ի միջի այլոց, լսել ե՞ք Susan Justice:sulel

Սմոք ջան, դե նենց չի, որ Ալանիսին քիչ եմ սիրում, ուղղակի եթե էշություն ա անում, ասում եմ՝ էշություն ա: Մասնավորապես, իրա առաջին երկու ալբոմներն էշություն են (քանի որ էս մտքի հետ Ալանիսն ինքն էլ ա համաձայն, նույնիսկ էն իրա ոտերը լպստող ֆանատները չեն սիրում), վերջին ալբոմն էշություն ա՝ բացառությամբ մի քանի երգի, նախավերջին ալբոմն էշություն ա՝ բացառությամբ վերջին երգի ու բոնուսների, դրա նախորդներն էնքան էլ վատը չեն, բայց դե Jagged Little Pill-ից լավը չկա, Supposed Former-ն էլ մի քիչ ա զիջում: Իսկ Uninvited ու Still երգերը, որ ոչ մի ալբոմում չկան, ամենագժանոց երգերն են:

Դե One երգի մասին արդեն ասել եմ: Որպես տեքստ հզոր ա, բայց երաժշտական առումով մի քիչ պապսոտ ա:

Թորիի քավըրները լավն են, բայց փորձի նաև օրիգինալներ լսել: Այ, Թորիի դեպքում լրիվ հակառակն ա. իմ սիրած ալբոմը հենց վերջինն ա՝ Night of Hunters-ն ա: Հլը փորձի լսել Carry, Ghost ու Job's Coffin երգերը:

Էս քո ասածին էլ չեմ լսել: Մերսի, հեսա փորփրեմ:

Smokie
09.10.2013, 15:46
Avril Lavigne-ը իր «Complicated» ու «Sk8er Boy» տեսահոլովակներով վախտին թվում էր, թե նրանցից ա, ում որ սկզբունքորեն չէի սիրում (օրինակի համար նշեմ Pink-ին, իր «Get The Party Started»-ով:sad): Բայց դե զգում էի, որ հաճելի էր, կամաց-կամաց դուրս գալիս էր իր կերպարը: Չգիտեմ համերգներին ո՞նց ա երգում, ընդհանրապես իրան քիչ եմ ուսումնասիրել, չեմ էլ ուզում էդքան՝ բայց որ նշածս տեսահոլովակներում լավն ա երգերով հանդերձ, դա փաստ ա:

StrangeLittleGirl
09.10.2013, 15:57
Avril Lavigne-ը իր «Complicated» ու «Sk8er Boy» տեսահոլովակներով վախտին թվում էր, թե նրանցից ա, ում որ սկզբունքորեն չէի սիրում (օրինակի համար նշեմ Pink-ին, իր «Get The Party Started»-ով:sad): Բայց դե զգում էի, որ հաճելի էր, կամաց-կամաց դուրս գալիս էր իր կերպարը: Չգիտեմ համերգներին ո՞նց ա երգում, ընդհանրապես իրան քիչ եմ ուսումնասիրել, չեմ էլ ուզում էդքան՝ բայց որ նշածս տեսահոլովակներում լավն ա երգերով հանդերձ, դա փաստ ա:
յախք, յախք, էս թեմայում արգելվում ա Ավրիլի անունը տալ :))
հա, կենդանի էլ շատ վատ ա երգում: ու ընդհանրապես, անտաղանդ պրիմիտիվ լակոտ ա: զզվում եմ իրանից:

Smokie
09.10.2013, 15:58
յախք, յախք, էս թեմայում արգելվում ա Ավրիլի անունը տալ :))
հա, կենդանի էլ շատ վատ ա երգում: ու ընդհանրապես, անտաղանդ պրիմիտիվ լակոտ ա: զզվում եմ իրանից:

Մտավախություն ունեմ, որ քեզ Susan-ն էլ դուր չի գա:))

StrangeLittleGirl
09.10.2013, 16:00
Մտավախություն ունեմ, որ քեզ Susan-ն էլ դուր չի գա:))

մտավախությունդ ճիշտ ա :D շատ դզած-փչած տիպ ա:

Smokie
09.10.2013, 18:18
Գիտե՞ս, պարզվում ա իմ մոտ Tori-ի լիքը երգեր կան, մի քանիսը նույնիսկ կրկնվում են: Ալբոմներ էլ կան: Բայց մի բան ինձ համար հարց մնաց... «L'Affaire d'Amoureuse»-ը (http://www.lastfm.ru/music/Tori+Amos/L'Affaire+d'Amoureuse) ի՞նչ համերգային ալբոմ ա: Wikipedia-ում ինչի՞ չկա, ընդհանրապես ինետում էլ քիչ գտա բնութագիրը, որոշ երգեր ունեմ էդ ալբոմից, 1992 թիվը հուշում ա, որ Tori-ի կարիերայի սկզբնական շրջանն ա:) Որ համեմատում եմ իր առաջին ալբոմի հետ, հա՛մ նույն երգերից կան, հա՝մ տարբերվող:

StrangeLittleGirl
09.10.2013, 18:31
Գիտե՞ս, պարզվում ա իմ մոտ Tori-ի լիքը երգեր կան, մի քանիսը նույնիսկ կրկնվում են: Ալբոմներ էլ կան: Բայց մի բան ինձ համար հարց մնաց... «L'Affaire d'Amoureuse»-ը (http://www.lastfm.ru/music/Tori+Amos/L'Affaire+d'Amoureuse) ի՞նչ համերգային ալբոմ ա: Wikipedia-ում ինչի՞ չկա, ընդհանրապես ինետում էլ քիչ գտա բնութագիրը, որոշ երգեր ունեմ էդ ալբոմից, 1992 թիվը հուշում ա, որ Tori-ի կարիերայի սկզբնական շրջանն ա:) Որ համեմատում եմ իր առաջին ալբոմի հետ, հա՛մ նույն երգերից կան, հա՝մ տարբերվող:

Սմոք, էդ ի՞նչ ես պեղել :D ինքը տենց ալբոմ չունի: Աչքիս բութլեգ ա: Վրայի երգերն էլ հենց «առաջին» ալբոմի երգերից են: Լավն են :) ի դեպ, էդ Smells Like Teen Spirit-ի վիդեոն նայի, սպանիչ ա:
Ի դեպ, Ալանիսի նման Թորին էլ մութ անցյալ ունի: Y Kant Tori Read խմբի հետ մի, թե էրկու տուֆտա ալբոմ ա թողարկել: Ասա՝ իսկականից ճիշտ ա էլի երևույթներն անձնականացնելը: Հենց սկսում են ինքնակենսագրական երգեր գրել, միանգամից հաջողության են հասնում:

Smokie
11.10.2013, 19:20
Էլի Tory-ի cover-ների շարքից:sulel

Իմ սիրելի երգերը:love

http://youtu.be/_c62BM1ozzg


http://youtu.be/kru916XfPGM

StrangeLittleGirl
29.10.2013, 23:57
Էս լսեք... ես մտածում էի` Ալանիսի անցյալ տարվա ալբոմը թափելու բան ա: Բայց միշտ մոռանում էի, որ ախր էդ դիսկը հետը մի հատ էլ DVD ունի, իսկ էդ DVD-ն կենդանի ա, իսկ կենդանի տարբերակով որոշ երգեր սպանիչ են... Մի խոսքով, էսօր ինձ էս երգը տանում ա, լսեք:


http://www.youtube.com/watch?v=fJn4RB0KxUI

StrangeLittleGirl
11.11.2013, 16:58
Մեկ էլ որ Սոլեյի մասին առանձին թեմա չբացեմ, Բյորքի թեման էլ չպղտորեմ, ասեցի` ստեղ դնեմ: Իսլանդուհի ա, համեմատաբար թազեքից: Մի քիչ Բյորքին ա հիշեցնում: Իրա երգերը նենց կայֆ անջատում են ներվերս:


http://www.youtube.com/watch?v=xqH-q-u-zZQ&list=PLF21D938F00478606

StrangeLittleGirl
04.05.2014, 13:28
Շուտով Թորիի նոր ալբոմն ա դուրս գալու: Ինձ նենց դուր ա գալիս, թե ինչ ա ինքը դարձել էս տարիների ընթացքում՝ թե՛ իրա վերադարձով դեպի դասական երաժշտություն (Night of Hunters ալբոմն օրինակ), թե՛ արվեստի այլ ոլորտներից ոգեշնչվելով (օրինակ, նոր ալբոմում կա Սեզանից ոգեշնչված երգ), թե՛ ֆոլկլյորով տարվելով: Սենց մի տեսակ ավելի խորն ա դառնում ինքը, ավելի շատ բան ես սովորում իրան լսելով:

Ու հավեսն էն ա, որ էս շրջագայության ժամանակ ինքը բեմին մենակ ա լինելու՝ մենակ ինքն ու իրա զանազան ստեղնաշարային գործիքները:

Ուզում եմ մի երկու երգ դնել նոր ալբոմից:

Սա առաջին սինգլն ա, որտեղ Փորձանքն անձնավորված ա: Սենց բաներ սովորաբար ԱՄՆ-ի հարավներում են անում. անձնավորում են վերացական երևույթներ:


https://www.youtube.com/watch?v=_EAVmVijVw4

Սա էլ Սելկին: Սելկիները կելտական և սկանդինավյան դիցաբանության մեջ փոկամարդիկ են: Նրանք ծովից դուրս են գալիս, մի կողմ թողնում փոկի կաշին ու դառնում շատ սիրուն կին կամ տղամարդ, որոշ ժամանակ ապրում մարդկանց մեջ, հետո նորից հագնում փոկի կաշին, մտնում ջուրը:

Երգի էս տարբերակը ստուդիայինը չի, ռադիոյում կենդանի կատարում ա: Իրոք ցնցող ա, թե ոնց ա Թորին ինքը մենակով ու մի դաշնամուրով սենց սիրուն կատարումներ ստեղծում:

https://www.youtube.com/watch?v=7fBtXVhRjK8

StrangeLittleGirl
25.06.2014, 18:21
Հետաքրքիր է՝ Տորին Փինք Ֆլոյդի կամ աց/դց-ի (բՕ՜հ:)) ) քավեր արե՞լ է::think Եթե այո, ասեք խնդրում եմ. շատ կուզեի լսել:

Անի :D
Էս քեզ աց/դց

http://www.youtube.com/watch?v=qi6_qwO_CFU

Pink Floyd հլը որ չի արել, բայց պետք ա անել տալ :))
Ժող, ի դեպ, չե՞ք կարծում, որ կարելի ա մի քանի կատարողների էս թեմայից առանձնացնել :)) Թե չէ էս թեման բացվել ա շատ հին ժամանակներում, երբ սենց առանձին բաժին չկար առանձին կատարողների համար, ակումբն էլ փոքր էր, քննարկում առանձնապես չկար: