PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարորդի և հետիոտնի իրավունքները



քաղաքացի
16.10.2006, 18:33
Այսօր ՀՀ-ում ո՛չ վարորդներն են հարգում օրենքները, ո՛չ էլ հետիոտները:
Ես փողոցն անցում եմ առանց կանոնների, քանի որ եթե հետևեմ կանոններին քիչ հույսեր կան, որ կհասնեմ մյուս մայթին: Տվյալ դեպքում մեքենաները ստիպում են հետիոտին խախտել կանոնները:
Ինչպե՞ս վերացնել վայրենությունը (երկու կողմից):
Ինչպե՞ս պակասեցնել վթարները:
Ոստիկանությունն էլ թող անի այնպես, որ ուրիշները օրինակ վերցնեն:

Artgeo
16.10.2006, 18:40
Միայն Հայաստանում է, որ չթույլատրված տեղում ճանապարհը վազելով անցող մարդուն, կարող է խբել դիմացի մայթից վազող մարդը :D

Ուլուանա
16.10.2006, 20:09
Օրինակ, ես անամոթաբար խոստովանում եմ, որ երբեք չեմ հետևում երթևեկության կանոններին։ Կյանքումս փողոցն անցնելիս լուսակրին նայած չկամ... :oy Հենց տեսնում եմ՝ մեքենա չկա, վազում եմ։ Կամ էլ, որ տեսնում եմ մեքենան մոտենում է, մտածում եմ՝ որ վազեմ, տեսնես կհասցնե՞մ, թե՞ չէ... :oy Երբեմն մտածում եմ, որ չէ, բայց վերջին պահին փոշմանում ու որոշում եմ, այնուամենայնիվ, «բախտս փորձել»... :D ու վազում եմ՝ մի կերպ խուսափելով մեքենայից... Բա, այ տենց խայտառակ բաներ... :think :oy

Բայց հակառակ ծայրահեղությունն էլ է լինում. երբեմն սպասում եմ, մինչև բոլոր մեքենաներն անցնեն, նոր անցնեմ, ու տենց էլ կանգնած մնում եմ ժամերով... :( ու վերջը գալիս եմ էն եզրակացության, որ հարկավոր է պահը բռնացնել ու վազե՜լ, քանի մեքենան չի հասել...

Մի խոսքով, խայտառակ վիճակ է... Տեսնես ինձ նմանները շա՞տ են... :oy

Lider2006
16.10.2006, 20:36
:o Բա մեքենաին չնայենք ում նայենք՞ Հո լուսամփոփի տակ չենք ընկնելու որ լուսամփոփին նայենք՞
Խի հայաստանում օրենքին ենթարկվող մարդ կա՞:o Կասկածում եմ:(

StrangeLittleGirl
16.10.2006, 20:38
Երբ Գերմանիայից նոր էի վերադարձել, հետ էի վարժվել պատահական տեղից պատահական ժամանակ փողոց անցնելուն: Հետո զգացի, որ դրանով միայն ինձ եմ վնասում: Վախենում եմ լուսակրին նայել: Մի անգամ դրա պատճառով քիչ մնաց՝ վրաերթի ենթարկվեի:

bari hoki
18.01.2010, 05:31
Եթե երեխան մեքենայի զոհ է դառնում մեղաորը առաջին հերդին ծնողներն են և դպրոցը հետո մնացածը:

Obama
17.07.2010, 09:45
Կարծում եմ վարորդների անկարգապահությունը գալիս է նաև վոստիկաններից, վորովհետև իմ քանի անգամ տեսել եմ թե վոնց են վոստիկանները չթույլատրված տեղում գերազանցւմ են արագությունը, կամ այլ կանոններ են խախտում, և վարորդներնել պիտի օրինակ վերցնեն...:D

Hda
17.07.2010, 09:52
Կարծում եմ վարորդների անկարգապահությունը գալիս է նաև վոստիկաններից, վորովհետև իմ քանի անգամ տեսել եմ թե վոնց են վոստիկանները չթույլատրված տեղում գերազանցւմ են արագությունը, կամ այլ կանոններ են խախտում, և վարորդներնել պիտի օրինակ վերցնեն...:D

էս ի՞նչ արդարացում ա
խելոք մարդը իրան թույլ կտա հիմարից օրինակ վերցնե՞լ
համ էլ բարի գալուստ

nune'
19.07.2010, 23:58
ԵՍ միշտ փողոցն անցնում եմ կանաչի տակով

Ապե Ջան
20.07.2010, 00:03
ԵՍ միշտ փողոցն անցնում եմ կանաչի տակով

Բայց դու ո՞նց կարաս կանաչի տակով անցնես, եթե կանաչի տակ տրուբայա: :D

Վերջերս Հայաստանյան փողոցներում պակասել է ճանատրասպորտային պատահարների թիվը: Իմ կարծիքով դա ավելի կնվզաի, երբ ավելի կարգապահ լինեն հետիոտները, վարորդը ինչքանել վատ վարի մեքենան, միևնույն է՝ հետոտների սխալ տեղերով անցնել էլ է մեծ խթան խոշոր ավտովթարի:

ministr
20.07.2010, 00:42
Հետիոտները, երթուղային տաքսիները... էդ երկու խմբերին եթե կարգի հրավիրեն ահագին կլավանա վիճակը:

Ներսես_AM
20.07.2010, 01:05
ապեր ավտո քշողներն էլ նենց պակաս չեն… Երեկ Սևանի տրասով հեծանիվով գալիս էի իրիկուն, աչքիս դեմը նենց արագությամբ մի քանի լակած դեմք նենց մանյովրներ արին որ մազի վրա էր մի տաս ավտո հեչից ցբխվելու էր որ հինգ սանտիմ են կողմ լիներ

Norton
20.07.2010, 01:16
Հետիոտները, երթուղային տաքսիները... էդ երկու խմբերին եթե կարգի հրավիրեն ահագին կլավանա վիճակը:

+
սովորական տաքսիները