PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն Ծրագրեր

JAVA
22.03.2006, 18:59
Բարեվ բօլօրին:hands
Նախ ողջյունում եմ ֆորումի ստեղծողներին այս հոյակապ պրոյեկտի համար,քանի որ այն հայերեն է:

Ինձ հետաքրքրումա թե ինչու ենք աշխատում ռուսերեն կամ այլ լեզուներով ծրագրերերից եթե կարելի է աշխատել մեր հայրենի լեզվով,եկեք սկսենք յուրաքանչուրս աշխատել նորանո ծրագեր թարգմանել հայերեն.:ok

Chuk
22.03.2006, 20:38
Բարև և բարի գալուստ "ԴԱՐ" Ակումբ:
Շնորհակալություն ողջույնների համար:

Իսկ գոյություն ունեցող ծրագրերը հայերեն թարգմանելու միտքը հրաշալի միտք է :ok

Կարծում եմ, որ այս ակումբն էլ կօգնի այդ գործի, որովհետև շատ համակարգչային տերմինների հայերեն համարժեքները դժվար է գտնել, մինչդեռ այստեղ, միացյալ ուժերով կարելի է լուծել այդ խնդիրները :)

NetX
22.03.2006, 23:27
Լիովին սատարում եմ այդ մտահաղացմանը,
միահամուռ ուժերով թարգմանված ծրագրերը կամ դրանց թարգմանություն պարունակող
ֆայլերը կտեղադրենք www.Network.am 'ում հասարակության լայն շրջաններին մատչելի դարձնելու համար:)

arnix
23.03.2006, 00:23
Լավ միտք է։ Ես մոտ մեկ ամիս առաջ սկսել էի 7-zip ծրագրի թարգմանությունը, բայց այդպես էլ չվերջացրեցի, հիմա կշարունակեմ :) Բայց ինձ թվում է իմաստ ունի թարգամենլ միայն «թարգմանվող» բառերը, իսկ տեխնիկական միջազգային տարածում գտած անգլերեն բառերը երևի պետք չէ նույնիսկ փորձել թարգմանել (օրինակ protocol բառը, կամ ասենք firewall բառը :) Ինչպե՞ս կթարգմանեք):

Լոս
23.03.2006, 00:38
ուսումնասիրելով իսպաներենը, նկաեցի որ շատ եվրոպական լեզուներ ունեն շատ ընդհանրություններ: շատերը հիմնված են լատիներենի վրա. այսինքն տարբերությունը իրենց և անգլերենի միջև մեծ չե:
նույնիսկ ռուսերենը ..
մեր լեզուն, գիրը ինքնատիպ է: լատիներենի հետ քիչ կապ ունի:

ես մտածում եմ որ արժե տեռմինները թողնել նույն ձև. իհարկե հայերեն տառերով..
դա հայերին կոգնի ավելի հեշտ կողմնորոշվել անգլալեզու , կամ ցանկացածալեզու տեքստերի մեջ..

իսկ հակառակ դեպքում հայերը կնախնտրեն անգլերեն օպ. համակարգ/այլ ծրագրեր..

Chuk
23.03.2006, 00:40
Լավ միտք է։ Ես մոտ մեկ ամիս առաջ սկսել էի 7-zip ծրագրի թարգմանությունը, բայց այդպես էլ չվերջացրեցի, հիմա կշարունակեմ :) Բայց ինձ թվում է իմաստ ունի թարգամենլ միայն «թարգմանվող» բառերը, իսկ տեխնիկական միջազգային տարածում գտած անգլերեն բառերը երևի պետք չէ նույնիսկ փորձել թարգմանել (օրինակ protocol բառը, կամ ասենք firewall բառը :) Ինչպե՞ս կթարգմանեք):
Համաձայն եմ, որ շատ տերմիններ թարգմանելն ուղղակի սխալ է:
Քո բերած օրինակների համար հիմա կդժվարանամ կարծիք ասել, թարգմանել պե՞տք է, թե՞ ոչ: Ամեն դեպքում կարող եմ ասել թե այդ տերմինների ինչ թարգմանություններ կան, որոնք արդեն որոշ տեղերում օգտագործվում են:

Protocol - Կանխագիր
Firewall - Արգելապատնեշ

Ի դեպ protocol բառի համար windows-ի թարգմանության համար բացի "կանխագիր" տերմինից առաջարկվել են նաև "դիվանակարգ" և "արձանագրություն" տերմինները :[
Չգիտեմ թե վերջում որ տերմինն են ընտրել:

arnix
23.03.2006, 00:51
... windows-ի թարգմանության համար ...

Խոսքը մի քանի տարի առաջվա՞ թարգմանության մասին է, թե՞ նոր Windows XP-ն ևս թարմանում/թարգմանել են։

Chuk
23.03.2006, 00:54
Խոսքը մի քանի տարի առաջվա՞ թարգմանության մասին է, թե՞ նոր Windows XP-ն ևս թարմանում/թարգմանել են։
Նոր թարգմանության մասին է խոսքը:
Եթե չեմ սխալվում on-line թարգմանությունը կազմակերպել էր bi-line-ը՝ Microsofti պատվերով: Հիմա կփորձեմ link-ը գտնել ու այստեղ դնել :)

NetX
23.03.2006, 01:02
Լավ միտք է։ Ես մոտ մեկ ամիս առաջ սկսել էի 7-zip ծրագրի թարգմանությունը, բայց այդպես էլ չվերջացրեցի, հիմա կշարունակեմ :)

Ես եմ փորձել ~կես տարի առաջ դրա տարգմանությամբ զբաղվել, բայց այդպես էլ ավարտին չհասավ:)

և հիմա էլ կարդալով այս թեման ցանկանում էի առաջարկել թարգմանել հենց 7Zip քանի որ տեխնիկական առումով շատ հեշտ կլինի, ընդամենը պետք է Unicode ֆորմատով թարգամնավծ տերմինների txt ֆայլ ստեղծել

spec
23.03.2006, 01:03
Հարգելիներս, իսկ ծրագրերի թարգմանությունը դուք ոնց եք պատկերացնում?
Միթե open source-երի մեջ ինչ որ մեկը կնստի ու կաշխատի (ընդ որում դրդված հայրենասիրությունից): Նման բանը ահռելի ֆինանսավորում է պահանջում.
Այլ խնդիր է, որ "հայրենական" ծրագրավորողներս սկսենք գրել հայերեն interface(ամոթ է, բայց հայերեն տարբերակը չգիտեմ :oy )-ով ծրագրեր:
Իսկ ձեր առաջ քաշած խնդիրը պահանջում է պետական մոտեցում:
Բայց այն հանգամանքը որ այս խնդիրը այսօր դուրս է եկել քննարկման, հույս է տալիս որ օրերից մի օր էլ կկարողանանք հանել ֆորումի շջանակներից ու.... :hands մի գուցե լուծում ստանա (ու 3D Max 11.0 -ի install-ի ժամանակ կկարողանանք ընտրել հայերեն տարբերակը):
Այս օպտիմիստական նոտայով, թերևս, ավարտեմ:
Ավելացնեմ միյայն, որ ինքս հնարավորություններիս սահմաններում կօգնեմ այս նվիրական խնդրի լուծմանը...

Chuk
23.03.2006, 01:03
Ահա, գտա: Առաջ թարգմանությունը իրականացվում էր http://www.mslip.bi-line.am/ հասցեում: Հետո հասցեն փոխվեց, հիմա համապատասխան էջը սա է՝ http://members.microsoft.com/wincg/home.aspx?langid=1067 :

Բայց կարծեմ թարգմանության պրոցեսն արդեն ավարտված է: Համենայն դեպս փետրվարին հրավեր էի ստացել մասնակցել եզրափակիչ քննարկմանը, ահա նամակը.

We would like to inform you that Feb 6, 2006 at 15:00 in ADA will take place a meeting for finalize the discussion regarding Armenian Glossary for Microsoft’s MS LIP (Armenian localisation program).

Chuk
23.03.2006, 01:12
Հարգելիներս, իսկ ծրագրերի թարգմանությունը դուք ոնց եք պատկերացնում?
Միթե open source-երի մեջ ինչ որ մեկը կնստի ու կաշխատի (ընդ որում դրդված հայրենասիրությունից):
Spec, ձեր հարցի պատասխանը հնարավոր է որ գտնենք հենց այս թեմայում ;)

Ինչպես տեսնում ենք, արդեն 2 հոգի սկսել են թարգմանել 7-zip ծրագիրը: Իսկ գուցե միավորվե՞նք: Ինչո՞վ կարող եմ օգնել:

Սահակ
23.03.2006, 03:04
www.Network.am 'ում հասարակության լայն շրջաններին մատչելի դարձնելու համար:)
էնքանել մապտչելի չի քո էջը․
Network.am
C Вашего IP адреса доступ к запрошенной странице запрещен.

Սահակ
23.03.2006, 03:06
Հայեր, Firefox-ը ( http://www.mozilla.com/firefox/all.html )ամբողջովին թարգմանվել է հայերեն բայց ինչ-որ հիմար trademark-ի պատրառով չեն դնում իրանց կայքի վրա։ Տեսեք կարա՞ք դզեք։

https://bugzilla.mozilla.org/show_bug.cgi?id=316121

Chuk
23.03.2006, 03:29
էնքանել մապտչելի չի քո էջը․
Network.am
C Вашего IP адреса доступ к запрошенной странице запрещен. Սահակ, Network.am կայքը բաց է միայն հայկական IP-ների համար:
Հայաստանում ինտերնետը առայժմ թանկ է, իսկ network.am կայքի տրաֆիկը տերաբայտերի կարգի թիվ է: Հայկական ցանցում տրաֆիկն անվճար է, որը հնարավորություն է տալիս այս ակումբի ադմինիստրատորներից մեկին, որի մականունը համընկնում է իր կայքի հետ, Հայաստանի ներսում աշխատացնել այդ կայքը: Իհարկե նա շատ կուզեր կայքը հասանելի դարձնել նաև արտասահմանյան IP-ների համար, բայց դա առայժմ ոչ թե ծախսերի, այլ ահռելի ծախսերի հետ է կապված:

Ինչևէ, հավատացնում եմ, որ Network.am կայքը Հայաստանի ներսում իրոք հասանելի կայք է և շատ մեծ ճանաչում ունեցող:

Egern.net
23.03.2006, 20:49
Բարեւ բոլորին:
...Իրոք որ, արժե, որ գոնե մենք այս հարցով զբաղվենք::think Այդ հարցում պատրաստ եմ Ձեզ օգնել:
Բայց այստեղ մի բայց կա, որը դեռեւս չի քննարկվել այստեղ: Անպայման պետք է Unicode գրել հայերեն, ոչ թե ArmSCII: Ընդհանրապես ANSI կոդավորումը արդեն դուրս է մղվում գործածությունից եւ անցու է կատարվում Unicode-ի: Սա ես նշում եմ այն բանի համար, որ մի անգամ ինձ մի «հայերեն» ծրագիր տվեցին (browser), որը պարզվեց unicode չէր: Էլ ի՞նչ հայերեն....
Ինչ վերաբերվում է WinXP-ին, ապա արդեն նշվեց, որ Microsoft-ը բառերի թարգմանության հարցը գործնականում լուծել է: Բայց, միայն բառերի` glossary-ի: Իսկ ծրագրերի համար անհրաժեշտ են առանձին նախադասություններ, տեքստեր (օրինակ` error message-ներ): Այդ հարցում դեռ անելիքները շատ են: XP-ի համար էլ դժվար հասցնենք: Պետք է մտածել Vista-ի մասին: Նշեմ նաեւ, որ այդ թարգմանված glossary-ում տեղ են գտել տերմիններ ինչպես Windows-ից, այնպես էլ Office-ի բոլոր ծրագրերից:

kiki
26.03.2006, 01:14
Իրականում դա շատ լավ միտք է և եթե ստացվի լավ կլինի, բայց և շատ դժվար...
ես ինքս մի ժամանակ թարգմանություն էի կատարում ծրագրավորման թեմայի տեքստերի ու ասեմ, որ բավական շատ դժվարությունների հանդիպեցի : Եթե անգամ կատարվի թարգմանություն, ապա պետք է շատ տերմիններ թողնել նույնը, թե չէ հայերը կարող են այնպիսի բառեր հորինել որ...:o նույն ինտերֆեյսը, անիմաստ կլինի թարգմանելը: ու ընդհանրապես, գտնում եմ, սխալ է միջազգային բառերի թարգմանությունը, եթե աշխարհում ընդունված է, եկեք մենք ել օգտագործենք, ինչու նոր բառ հորինել: նույն համակարգիչը բոլորը միևնույն է անվանում են կոմպյուտեր, ու վատ չի հնչում:

JAVA
26.03.2006, 19:14
Լիովին սատարում եմ այդ մտահաղացմանը,
միահամուռ ուժերով թարգմանված ծրագրերը կամ դրանց թարգմանություն պարունակող
ֆայլերը կտեղադրենք www.Network.am 'ում հասարակության լայն շրջաններին մատչելի դարձնելու համար:)

:B Իմ առաջին թարբմանած ծրագիրը կարող եմ տրամադրել քեզ որպիսի դու այն տեղադրես քո կայքում, Այդ ծրագիրը "V_KLay" նախատեսած է Սիմենս հեռախոսների ֆլեշ հիշողության հետ աշխատելու համար նաև պատչերի տեղադրման և ստեղնաշարի դասավորվածությունը փոխելու համար.

Ես այն քեզ սիրով կտրամադրեմ եթե ցանկանաս նամակ գրի ես այն քեզ կուղարկեմ.:hands

JAVA
26.03.2006, 19:30
Հարգելիներս, իսկ ծրագրերի թարգմանությունը դուք ոնց եք պատկերացնում?
Միթե open source-երի մեջ ինչ որ մեկը կնստի ու կաշխատի (ընդ որում դրդված հայրենասիրությունից): Նման բանը ահռելի ֆինանսավորում է պահանջում.
Այլ խնդիր է, որ "հայրենական" ծրագրավորողներս սկսենք գրել հայերեն interface(ամոթ է, բայց հայերեն տարբերակը չգիտեմ :oy )-ով ծրագրեր:
Իսկ ձեր առաջ քաշած խնդիրը պահանջում է պետական մոտեցում:
Բայց այն հանգամանքը որ այս խնդիրը այսօր դուրս է եկել քննարկման, հույս է տալիս որ օրերից մի օր էլ կկարողանանք հանել ֆորումի շջանակներից ու.... :hands մի գուցե լուծում ստանա (ու 3D Max 11.0 -ի install-ի ժամանակ կկարողանանք ընտրել հայերեն տարբերակը):
Այս օպտիմիստական նոտայով, թերևս, ավարտեմ:
Ավելացնեմ միյայն, որ ինքս հնարավորություններիս սահմաններում կօգնեմ այս նվիրական խնդրի լուծմանը...

Իսկ ինչը վերաբերվումա առհելի ծախսերին և պետական մոտեցմանը ես կպատասխանեմ հետևյալ կերպ` որ եթե յուրաքանչուրս գոնե մեկ ծրագիր թարգմանենք
Ապա մոտ 5.00.000 ծրագիր հայերեն կլինի և կառաջան պահանջարկ թե հայաստանու և թե սփյուռքում և այդ ժամանակ ել կլինի նաև պետական հովանավորում.

JAVA
26.03.2006, 19:30
Լավ միտք է։ Ես մոտ մեկ ամիս առաջ սկսել էի 7-zip ծրագրի թարգմանությունը, բայց այդպես էլ չվերջացրեցի, հիմա կշարունակեմ :) Բայց ինձ թվում է իմաստ ունի թարգամենլ միայն «թարգմանվող» բառերը, իսկ տեխնիկական միջազգային տարածում գտած անգլերեն բառերը երևի պետք չէ նույնիսկ փորձել թարգմանել (օրինակ protocol բառը, կամ ասենք firewall բառը :) Ինչպե՞ս կթարգմանեք):

Ախպերս քեզ օգնելու համար ասեմ ` պետք է աշխատենք թարգմանել բոլոր բառերը կասես ինչու պատասխանեմ որ այդ տերմիները հայերենով մեզ համար անհարմար և անհասկանալի կթվան ,բայց դա այդպես չե մի փոքր ժամանակ անց այդ բոլոր տերմիները օգտագործելուց հետո բոլորն ել մեզ հարազատ կդառնան այնպես որ ,թարգմանիր հայերեն և եթե հարցեր ունենաս գրի սիրով կպատասխանեմ ինչքանով կարամ.

Արշակ
26.03.2006, 20:27
Բացի դրանից թարգմանված ծրագրերը հատկապես օգտակար կլինեն նրանց համար ովքեր դեռ նոր են սկսում օգտագործել տվյալ ծրագիրը կամ ընդհանրապես կոմպյուտերից նոր են սկսել օգտվել կամ էլ անգլերեն լավ չգիտեն։ Եվ նրանց համար այդ «հայտնի» ու տարածված անգլերեն բառերն ու տերմինները կարող է հայտնի չլինեն, ու այդ դեպքում ամբողջովին հայերեն թարգմանված ծրագրերից օգտվելը շատ ավելի հեշտ ու հաճելի կլինի։
Բայց նաև կարծում եմ, որ պետք է խուսափել տերմինների խուճուճ-մուճուճ հայերեն տարբերակներ սարքելուց :) ։

JAVA
26.03.2006, 23:27

Այե Ես քո հետ լիովին համամիտ եմ:ok

Chuk
27.03.2006, 01:28
Բայց ենթադրենք նույն protocol բառը:
Համակարգչից գլուխ չհանողը չի հասկանա ոչ protocol տերմինը, ոչ էլ կանխագիր:
Protocol բառը գոնե համակարգչից գլուխ հանողը կհասկանա, թե խոսքն ինչի մասին է, մինչդեռ կանխագիրը նա էլ կարող է չհասկանալ:

HardRock
27.03.2006, 10:21
Ես միքիչ համաձայն չեմ ձեր հետ: Ինձ թվումա, որ ավելի լավա ոչ թե պատրաստի ծրագրերը` օրինակի համար windows կամ photoshop-ը թարգմանել, այլ պարզապես նոր ծրագրեր գրել հայերենով: Պատճառը. ես ......... վատ չգիտեմ photoshop, բայց երբ առաջին անգամ նստեցի ռուսական photoshop-ի առաջ մի պահ լրիվ խառնվեցի: Հետո օրինակ նույն ռուսական windows-ը ինչքան գիտեմ մեկ-մեկ լավ չի աշխատում, ասում են օրիգինալը, թեկուզ ջարդած, ավելի լավա: Հետո, երբ սովորում ես ետ տարբերակին հետո անգլերենով աշխատելը շատ դժվարա լինում, իսկ հիմա մեր մոտ պատկերացնում եք, սովորում ես, մտնում ես աշխատանքի ու ասում ես, դե գիտեք ես հայերենով եմ սովորել ու ձեր անգլերեն windows-ով չեմ կարա աշխատել: Ես կառաջարկեի ինչ. Շատ հրաշալիա, որ արդեն կա ֆորում հայերենով, ի դեպ ֆորումի հայերենը ոնց կլինի?:
1. Սարքեք հայերեն chat. 2. հայերենով սայթերը շատացրեք, *.am-ում լրիվ ռուսերենով սայթերեն 3. Промт-ի հայերեն տարբերակը սարքեք, ինչ հրաշալի կլինի. 4. հայերեն բառարաններ կան բայց այդքանել հաջող չեն. 5. նոր ծրագրեր գրեք հայերենով այլ ոչ թե թարգմանեք:
Դա էլ իմ կարծիքը:

Հա մի բանել ավելացնեմ. Սա մի քիչ աշխատատար բայց ավելի հեշտա: Հայերեն էլեկտրոնային գրադարաններա պետք սարքել: Ես օրինակ չգիտեմ, կա?

Egern.net
27.03.2006, 13:13
Էլեկտրոնային գրադարաններ շատ կան: Մեկը, օրինակ, կազմում է hayastan.com-ը: Կան նաեւ արդեն պատրաստիները (հասցեները չեմ հիշում....):
Ես HardRock-ի հետ համաձայն եմ այնքանով, որ պետք չէ արդեն հին ու մեր գիտակցության մեջ անգլերեն լեզվով մտած ծրագրեր թարգմանել: Ճիշտ է նոր ստեղծվող եւ ապագայում ստեղծվելիք ծրագրերի մասին մտածել: Դա, իհարկե, ավելի է դժվարացնում գործը, բայց ավելի հեռանկարային է:
Դրա համար ես առաջարկում եմ կազմել ՄԵԾ glossary, որը պարունակի հնարավորինս շատ տերմիններ: Հետո առանձին ծրագրեր թարգմանելը մեծ խնդիր չի լինի:

Ես նորից ուզում եմ ճշտել. այստեղ Java-ն ասաց, որ մի ծրագիր թարգմանել է: Թարգմանությունը Unico՞de է, թե՞ Ansi: Սա շատ կարեւոր է....

Կարող եմ առաջարկել մի ծրագիր, որը բավական հեշտ կլինի թարգմանել, քանի որ ծրագրի հեղինակները նույնիսկ խրախուսում են այդ: Խոսքը SKYPE-ի մասին է:

JAVA
27.03.2006, 14:51

:) :) Այն ունի Unicode -ի ապահովում. Թարգմանված է Unicode -ով::think

Նաև եթե կառաս այդ ծրագիրը էլեկտրոնային փոստիս վրա ուղարկի

Gevorg
27.03.2006, 15:27
Փաստորեն հայկական ծրագրեր` որպես այդիսին, չկան:
Թե ես եմ սխալվում?

Սահակ
27.03.2006, 18:15
Փաստորեն հայկական ծրագրեր` որպես այդիսին, չկան:
Թե ես եմ սխալվում?
Կան։
Օրինակի համար նայիր այստեղ․ http://freenet.am/~mertart/

JAVA
27.03.2006, 22:30
Ես առաջարկում եմ համախմբվել և բոլորով միասին ստեղծենք սվյալների բազա որի հիման վրա էլ կարելի լինել ծրագրերը հեշտությամբ և արագորեն հայերեն թարգմանել:hands

ԻՆՉ ԿԱՍԵՔ??????????????

spec
27.03.2006, 22:44
Ես միքիչ համաձայն չեմ ձեր հետ: Ինձ թվումա, որ ավելի լավա ոչ թե պատրաստի ծրագրերը` օրինակի համար windows կամ photoshop-ը թարգմանել, այլ պարզապես նոր ծրագրեր գրել հայերենով: Պատճառը. ես ......... վատ չգիտեմ photoshop, բայց երբ առաջին անգամ նստեցի ռուսական photoshop-ի առաջ մի պահ լրիվ խառնվեցի: Հետո օրինակ նույն ռուսական windows-ը ինչքան գիտեմ մեկ-մեկ լավ չի աշխատում, ասում են օրիգինալը, թեկուզ ջարդած, ավելի լավա: Հետո, երբ սովորում ես ետ տարբերակին հետո անգլերենով աշխատելը շատ դժվարա լինում, իսկ հիմա մեր մոտ պատկերացնում եք, սովորում ես, մտնում ես աշխատանքի ու ասում ես, դե գիտեք ես հայերենով եմ սովորել ու ձեր անգլերեն windows-ով չեմ կարա աշխատել: Ես կառաջարկեի ինչ. Շատ հրաշալիա, որ արդեն կա ֆորում հայերենով, ի դեպ ֆորումի հայերենը ոնց կլինի?:
1. Սարքեք հայերեն chat. 2. հայերենով սայթերը շատացրեք, *.am-ում լրիվ ռուսերենով սայթերեն 3. Промт-ի հայերեն տարբերակը սարքեք, ինչ հրաշալի կլինի. 4. հայերեն բառարաններ կան բայց այդքանել հաջող չեն. 5. նոր ծրագրեր գրեք հայերենով այլ ոչ թե թարգմանեք:
Դա էլ իմ կարծիքը:

Հա մի բանել ավելացնեմ. Սա մի քիչ աշխատատար բայց ավելի հեշտա: Հայերեն էլեկտրոնային գրադարաններա պետք սարքել: Ես օրինակ չգիտեմ, կա?
:D :D :D
Առաջարկում ես windows-ը հայերեն գրենք, ոչ թե թարկմանենք?
Ну, это уж слишком, դա արդեն լրիվ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է:
Ժող ջա, պիտի մի քիչ ավելի ռեալիստ լինել: Մենք ոչ windows ենք գրելու, ոչ էլ photoshop, լավագույն դեպքում բաց տեքստերի դեպքում թարգմանենք, կամ մի քիչ էլ որ լավ տանջվենք, մի քանի հատ էլ սխմած ռեսուրսներով ծրագրեր ջարդենք, տեքստերը փոխենք... ВСЕ.

NetX
28.03.2006, 00:11

Պետք չի ծրագիրը ջարդել, որպեսզի հայերեն թարգմանվի,
կարելի է ուղղակի նամակ գրել ծրագրի հեղինակին կամ հեղինակ կազմակերպությանը
ներկայացնելով սույն ցանկությունը և հեղինակները կտրամադրեն բոլոր լեզվի
հետ կապված ռեսուրսային ֆայլերը և դրանց հետ առնչվող տեղեկատվությունը:
Առաջինը ծրագրերի հեղինակներին է հետաքրքրում, որ իրենց արտադրանքը
տարբեր լեզուներով տարգմանվի և որպես հետևանք ավելի լայն սպառման շուկա ունենա :B

Chuk
28.03.2006, 00:17
Ես համաձայն եմ Spec-ի հետ, որ մենք առայժմ չենք կարող այդ կարգի ծրագրեր գրել:
Ավելացնեմ, որ երբ խոսում եմ ծրագրեր թարգմանելու մասին, ապա նկատի չունեմ Windows-ը, Photoshop-ը կամ 3D Studio MAX-ը:

Առայժմ կարելի է (գուցե պետք է) թարգմանել բաց կոդով ծրագրերը, կամ ավելի ճիշտ թարգմանության համար մատչելի ծրագրերը (օրինակ նույն 7-zip-ը):
Դրանից հետո արդեն կարող է ստեղծվել նման ծրագրերի առաջարկ և լինեն պատվերներ (ոչ մեզ, չնայած դա էլ բացառված չի) և հնարավոր է, որ ասենք նույն Adobe կազմակերպությունը հայկական ինչ-որ մի կազմակերպության հետ պայմանագիր կնքի և սկսեն Photoshop-ի թարգմանությունը:

Հ.Գ. Լրիվ համամիտ եմ Network.am-ի ասածներին:

Chuk
28.03.2006, 00:21
Փաստորեն հայկական ծրագրեր` որպես այդիսին, չկան:
Թե ես եմ սխալվում?
Հայկակա՞ն, թե՞ հայերեն:

spec
28.03.2006, 09:21
Պետք չի ծրագիրը ջարդել, որպեսզի հայերեն թարգմանվի,
կարելի է ուղղակի նամակ գրել ծրագրի հեղինակին կամ հեղինակ կազմակերպությանը
ներկայացնելով սույն ցանկությունը և հեղինակները կտրամադրեն բոլոր լեզվի
հետ կապված ռեսուրսային ֆայլերը և դրանց հետ առնչվող տեղեկատվությունը:
Առաջինը ծրագրերի հեղինակներին է հետաքրքրում, որ իրենց արտադրանքը
տարբեր լեզուներով տարգմանվի և որպես հետևանք ավելի լայն սպառման շուկա ունենա :B
Համենայն դեպս այդ պարագայում մենք ստիպված պիտի լինենք օգտվել լիցենզավորված, ասել է թե ծրագրերի վճարովի տարբերակներից:
Իսկ ես, օրինակ, կօգտագործեմ network.am -ից քաշած անգլերեն ծրագիրը, այլ ոչ թե 200$ արժողությամբ հայերենը:
Ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, բայց ըստ իս, այօր մեր երկրում լիցենզավորված ծրագրեր գրեթե բացակայում են լայն շրջանակներից:
Մեկը ես համարգչիս մեջ ունեմ լիցենզաորված միյայն Visual Studio 6.0, այն էլ անունն է միյայն լիցենզաորված (ընկերոջս կոլեգայի եղբոր шеф-ն է առել, մենք էլ copy ենք արել...).
Ժողովուրդ ջան, ամենայն ազնվությամբ եմ ասում, ես զուտ հայերեն տերմիններով մտքերս ձևակերպելուց հետո սուր ցանկություն եմ ունենում դուրս գալ պատշգամբ ու շատ բարձր գոռռռռռռալ:

HardRock
28.03.2006, 10:12
Առաջարկում ես windows-ը հայերեն գրենք, ոչ թե թարկմանենք?
Ну, это уж слишком, դա արդեն լրիվ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է:
Ժող ջա, պիտի մի քիչ ավելի ռեալիստ լինել: Մենք ոչ windows ենք գրելու, ոչ էլ photoshop, լավագույն դեպքում բաց տեքստերի դեպքում թարգմանենք, կամ մի քիչ էլ որ լավ տանջվենք, մի քանի հատ էլ սխմած ռեսուրսներով ծրագրեր ջարդենք, տեքստերը փոխենք... ВСЕ.

Չէ, windows ու photoshop թարգմանել ընթանրապես պետք չի: Երբ սովորում ես ծրագիրը, շատ ժամանակ արդեն տերմիններներն էլ չհասկանալով փնտրում ես պարզապես ծանոթ բառերը, ու ասենք կա հայերեն windows ու photoshop ծրագրերը, դրա վրա սովորած մարդուն փաստորեն դնում ենք ռամկաների մեջ ու ինքը Հայաստանից դուրս էլ չի կարա աշխատի: Ավելի լավա թեկուզ թարգմանել, բայց ոչ այն ծրագրերը որով հիմնականում աշխատում ենք, այլ ալտերնատիվ ծրագրեր որոնք պարզապես վատ չէր լինի եթե մեքենայի մեջ լիներ: Կամ թեկուզ հենց 7zip- նման ծրագրերը:

Egern.net
28.03.2006, 13:16
:) :) Այն ունի Unicode -ի ապահովում. Թարգմանված է Unicode -ով::think

Նաև եթե կառաս այդ ծրագիրը էլեկտրոնային փոստիս վրա ուղարկի
Skype ծրագիրը կարելի է քաշել ինտերնետից (http://www.skype.com/go/getskype): EXE-ն բավական մեծ է (9MB) եւ հնարավոր չէ mail-ով ուղարկել:

JAVA
28.03.2006, 19:39
Network Ջան հիմա իմ թարգմանած ծրագիրը կայքումտ կդնես թե ոչ???????

NetX
29.03.2006, 00:35
Network Ջան հիմա իմ թարգմանած ծրագիրը կայքումտ կդնես թե ոչ???????

Նոր տեսա գրածդ, նամակով հասցես կուղարկեմ,
ուղարկի փորձարկեմ այնուհետև կարծիքս կասեմ :)

Egern.net
01.04.2006, 19:10
Հարգելի Network.am, Ձեզ մի խնդրանք.
Ես կուզենայի, որ իմ գրած մի ծրագիր տեղադրվեր Network.am-ում: Չնայած այն հայերեն չի (հայերեն Unicode MSVisualBasic-ով հնարավոր չի գրել), բայց օգտակար է հայերեն Unicode-ի համար: Այն իրենից ներայացնում է converter, որը convert է անում ANSI-ից UNICODE եւ հակառակը: Ի տարբերություն այլ converter-ների, իմ գրածը փոքր ինչ դանդաղ է աշխատում, բայց որակյալ: Առանց բացառության կոնվերտ է անում բոլոր տառերը եւ կետադրական նշանները (վերջինները այլ կոնվերտերները չեն անում....): Բացի այս, հաճելի ինտերֆեյս, աշխատանքի երկու սխեմա (արագ եւ քիչ ֆունկցիոնալ եւ դանդաղ ու ավելի ֆունկցիոնալ) եւ այլն եւ այլն: Ի՞նչ կասեք: Կարող եմ ուղարկել այդ ծրագիրը Ձեզ եւ ֆորումում բոլոր ցանկացողներին...

NetX
01.04.2006, 22:54
Egern.net>>
հասցես ուղարկում եմ, ուղարկի փորձարկեմ այնուհետև կարծիքս կասեմ:B

spec
02.04.2006, 08:28
Իմ e-mailը: [email protected] (mailto:[email protected]) է:
Ես ել կուզեմ ծրագիրդ նայել (եթե դեմ չես):
Կուղղարկես?

JAVA
02.04.2006, 10:23
Իմ e-mailը: [email protected] (mailto:[email protected]) է:
Ես ել կուզեմ ծրագիրդ նայել (եթե դեմ չես):
Կուղղարկես?

Ես դեմ չեմ բայց ծրագիրը 3Մբ - ա ես այն էլեկտրոնային փոստով չեմ կարա ուղարկեմ ,
ես հիմա զբաղված եմ քննություներով մի քանի որից կազատվեմ ու կկապնվենք `HyperTerminal -ով և կուղարկեմ.

Egern.net
03.04.2006, 16:13
Իմ e-mailը: [email protected] (mailto:[email protected]) է:
Ես ել կուզեմ ծրագիրդ նայել (եթե դեմ չես):
Կուղղարկես?
Չհասկացա, խոսքը ու՞մ է վերաբերվում: Եթե ինձ, ապա, իհարկե, կուղարկեմ...

Artgeo
03.04.2006, 17:13
Բոլոր ուղարկոևնեևը ինձ էլ ուղարկեք, եթե կարելի է։
Կամ կարող եք ափլոադ անել http://www.aqache.com ու հղումը տեղադրել այստեղ։

Egern.net
04.04.2006, 15:31
Հարգելի Արտգեո, ինձ PM-ով ուղարկեք Ձեր email-ը եւ ես Ձեզ կուղարկեմ...

Սահակ
12.05.2006, 04:31
Ուրեմն խելոք մարդիկ համախբել են բոլոր ծրագրերի թարգմանելու հնարավորությունը մի տեղ։
https://launchpad.net/distros/ubuntu/dapper/+lang/hy

Այստեղ կարող եք թարգմանել հայերեն համարյա ցանկացած open source ծրագիր։ Ու ձեր թարգմանությունը հետ է ուղարկվելու ծրագրի հեղինակներին։
այնպես որ եկե՛ք Լինուքսը հայերեն թարգմանենք։

Gevorg
12.05.2006, 14:14
...այնպես որ եկե՛ք Լինուքսը հայերեն թարգմանենք։
Եկեք: Ես արդեն գրանցվել եմ:B :

Qami
11.06.2006, 13:56
Մոդերատորական: Գրառումը ջնջված է, քանի որ չէր համապատասխանում թեմայի բովանդակությունը ու սխալ ինֆորմացիա էր պարունակում: