PDA

Դիտել ողջ տարբերակը : U2

Գլոբալ Հայացք
28.04.2008, 09:31
Չդիամցա :)

էլ բան չեմ գրում, կարծես թե թեմայի իմաստը (եթե կա) պարզ է

Ռուֆուս
28.04.2008, 12:59
Շատ եմ սիրում.... Ամենասիրածս ալբոմը Զոշուա Թրին է :)

Հենց հիմա էլ լսում եմ MoFo-ն

Գլոբալ Հայացք
28.04.2008, 18:13
Ամենաշատը լսում եմ City Of Blinding Lights -ը (եթե վինամպիս հավատամ :)) )
Չնայած ամեն ալբոմը իր կողմից լավն ա, ոչ մեկը չեմ կարում առանձնացնել :unsure

Ռեդ
13.06.2008, 22:33
Էդ ինչ խումբ ա, ինչ ոճի երգեր են երգում?

Ռուֆուս
13.06.2008, 22:41
Էդ ինչ խումբ ա, ինչ ոճի երգեր են երգում?

:o :o :o

Աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկն է, իռլանդական ռոքի ամենահայտնի դեմքերը....

Երգում են հիմնականում ալտերնատիվ ռոք, չնայած հին երգերից մի քանիսը փանք ոճի մեջ են....

Անպայման լսի, չես փոշմանի, չնայած վստահ եմ, որ իրենց երգերից լսել ես :)

Ռեդ
13.06.2008, 22:43

Կարողա լսած լինեմ, չգիտեմ: Բայց ամենալավ երգերը ասա կլսենք

Ռուֆուս
13.06.2008, 22:51
Կարողա լսած լինեմ, չգիտեմ: Բայց ամենալավ երգերը ասա կլսենք

Մեծ հաճույքով :)

MoFo-ի ինտրոն հաստատ ծանոթ կլինի, մի հատ հայկական ծրագիր կա, էդ երգնա դնում…

Շատ եմ սիրում Please, Tomorrow, City of Blinding Lights, Vertigo, One Tree Hill, Where Streets have No Names, Beautiful Day, Elevation, New York, A Man and a Woman, I Still haven't Found What I'm Looking for, Bullet in the Blue Sky, ու երևի թե ամենաշատը Sunday, Bloody Sunday երգերը...

www.musicfond.com սայթում իրենց բոլոր ալբոմները կան

Ռեդ
13.06.2008, 22:53

Էսքան երգ մինչև ինտերնետից կաշեմ ինտերնետը կվերանա աշխարհի երեսից :D
Լավ, քո "ամենաշատը" կլսեմ

Ռուֆուս
13.06.2008, 23:01
Էսքան երգ մինչև ինտերնետից կաշեմ ինտերնետը կվերանա աշխարհի երեսից :D
Լավ, քո "ամենաշատը" կլսեմ

Sunday, Bloody Sunday-ը իրենց հին գործերից մեկն է ու նվիրված է Արյունոտ Կիրակիին, երբ 1972թ-ին բրիտանական զորքը կրակ բացեց հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում տեղի ունեցող հանրահավաքի խաղաղ ցուցարարների վրա՝ սպանելով 26 անմեղ մարդու (մեծ մասը ջահել տղաներ....):

Մարտի մեկի դեպքերից հետո այս երգը իմ համար լրիվ ուրիշ նշանակություն ստացավ.... Դե լավ, էլ չխորանամ… :(

Ռեդ
13.06.2008, 23:11
Էս խումբը որ թվի խումբ ա?
Մենակ թե չասեք Նոյի թվի

Ռուֆուս
13.06.2008, 23:34
Էս խումբը որ թվի խումբ ա?
Մենակ թե չասեք Նոյի թվի

Նոյի թիվը չգիտեմ որն է, բայց U2-ն 1976թ-ի խումբ է :D

Գլոբալ Հայացք
14.06.2008, 10:07
Էսքան երգ մինչև ինտերնետից կաշեմ ինտերնետը կվերանա աշխարհի երեսից
Եթե շատ երգեր պետք լինեն, ես գրեթե բոլոր երգերը գտել եմ "շրջանայինի պրակատնոց" կոչվող վայրում՝ Կորյունի փողոցի վրա Տերյանի ու Աբովյանի միջև (Երևանում ես չէ՞,կիմանա՛ս), հիմա կարծեմ կարելի է նաև էտ mp3ն առնել այնտեղից, երևի մի 500±100դր.-ով:

Իսկ լսել արժե, անպայման, հենց Werewulf-ի ասած երգերից (գուցե առաջին անգամ մի քիչ այլ հերթականությամբ+Kite, Miracle Drug ...):

Կարողա լսած լինեմ, չգիտեմ
Իմիջայլոց Elevation-ը կարծեմ "Tomb Raider" ֆիլմի սաունդտրեկ էր. պիտի լսած լինեիր(չնայած էտ ֆիլմը ես չեմ տեսել :) ):

Ռեդ
14.06.2008, 12:04
Նոյի թիվը չգիտեմ որն է, բայց U2-ն 1976թ-ի խումբ է :D
Ես կասեի դաժե Նոյի չե, Ադամի թվի :D

Գլոբալ Հայացք
14.06.2008, 12:11
Ես կասեի դաժե Նոյի չե, Ադամի թվի :D
:)
Բայց, չեմ հասկանում, թիվը ի՞նչ կարևորա:

Ռեդ
14.06.2008, 12:16
:)
Բայց, չեմ հասկանում, թիվը ի՞նչ կարևորա:
Հոգնել եմ հին երգեր լսելուց, նորություն եմ ուզում :yahoo

Ռուֆուս
14.06.2008, 13:41
Հոգնել եմ հին երգեր լսելուց, նորություն եմ ուզում :yahoo

Բայց U2-ն միշտ էլ նոր երգեր ու նոր ալբոմներ է ստեղծում...... :) Ի տարբերություն շատ ուրիշ խմբերի մինչև հիմա գոյատևում են :)

Ռեդ
14.06.2008, 14:59
Բայց U2-ն միշտ էլ նոր երգեր ու նոր ալբոմներ է ստեղծում...... :) Ի տարբերություն շատ ուրիշ խմբերի մինչև հիմա գոյատևում են :)
Հիմա երևի խմբի անդամներից ամեն մեկը մի 100 տարեկան ա

Ռուֆուս
14.06.2008, 15:38
Հիմա երևի խմբի անդամներից ամեն մեկը մի 100 տարեկան ա

:D

Չէ, 46-48 տարեկան են :)

Nougat
21.03.2010, 15:51
U2-ի նոր (հմմտ-աբար նոր) երգն եմ լսել Mary J Blige-ի հետ: Կոչվումա ոնց որ "One Love": Էլի լավնա::)

Ռուֆուս
21.03.2010, 22:07
U2-ի նոր (հմմտ-աբար նոր) երգն եմ լսել Mary J Blige-ի հետ: Կոչվումա ոնց որ "One Love": Էլի լավնա::)

Երգը ոչ թե "One Love" է այլ "One" ու տատուս թվի երգ ա (1991թ-ի Achtung Baby ալբոմից): Mary J Blige-ի հետ վերջերս դուետ արեցին, օրիգինալ տարբերակում ինքը չկա: :)

Rhayader
21.03.2010, 22:40
U2-ի նոր (հմմտ-աբար նոր) երգն եմ լսել Mary J Blige-ի հետ: Կոչվումա ոնց որ "One Love": Էլի լավնա::)

Անկեղծ ասած, խիստ անհաջող տարբերակ է: Մերի Ջեյ Բլայջից (ու նման հիփհոփառենդբիներից) սիրտս խառնում է::[ Բոնոյին չեմ կարողանում այդ քայլը ներել, որովհետև One երգն իմ սիրելիներից է:
Խմբին սիրահարվեցի Achtung Baby ալբոմից, սիրտս մինչև հիմա էլ այդ ալբոմին է պատկանում:love միայն Until the End of the World-ն ինչ արժի:love

Sagittarius
21.03.2010, 22:48

Oneը ամենաշատը սիրում եմ Joe Cockerի կատարմամբ, իսկ U2ի կատարմամբ սիրում եմ այս տարբերակը :)

http://www.youtube.com/watch?v=d4geUoG1gsU

Brian_Boru
13.08.2013, 19:59
http://www.youtube.com/watch?v=19KstSgU-c0

Smokie
12.10.2017, 07:27
U2-ից շատ երգեր չեմ լսել ըստ երևույթին: Ընդհանուր առմամբ հետաքրքրել են, բայց չեն գրավել էնքան ինչքան կուզեի::esim Ամեն դեպքերում հիմա էլ են հետաքրքրում:;)
Աչքիս ես իրանց մի քանի առանձին երգերով եմ հավանում, ոչ թե ալբոմներով: The Joshua Tree ալբոմը վախտին լսել եմ` չի տպավորվել, իսկ իմ շաաատ սիրելի երգը հենց էնտեղից էր: Հավանաբար կրկնելու եմ ալբոմը::aha

Սիրում եմ Elevation-ը,:jagi One-ը, Helter Skelter-ի իրենց տարբերակը, Van Diemens Land-ը և իհարկե սա:love (https://youtu.be/e3-5YC_oHjE)
Johnny Cash-ն էլ է ըստ երևույթին շատ սիրել այս խմբին` One-ը վկա: