PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարկավոր են ներկայացման պարագաներ



Sunny Stream
27.04.2008, 23:24
Հայեր ջան,
պատրաստվում եմ բեմադրել Գոգոլի «Հնաշխարհիկ կալվածատերեր» ("Старосветские помещики") պատմվածքը: Սցենարն արդեն կազմել եմ, քննարկել դասախոսիս հետ, հիմա հարկավոր է ձեռք բերել անհրաժեշտ պարագաները` ռեկվիզիտներ, դեկորներ և այլն.

առաջինը, ինչ պակասում է ու շատ կարևոր է, հետևյալն է.

հարկավոր են «շերտա-դռներ». այսինքն էն երկա~ր թելերի վրա անցկացրած քարիկներով կամ փայտիկներով կամ այլ տեսակի հուլունքներով պատրաստված վարագույրները, որ մարդիկ օգտագործում են սենյակների դռների փոխարեն (ինքս առաջին հերթին միշտ հիշում եմ իմ սիրելի «Ամելի» ֆիլմում օգտագործված նման վարագույր-դուռը, երբ ֆիլմի վերջում հերոսուհին պատկերացնում է, որ Նինոն է շարժում շերտերը, բայց պարզվում է` փիսիկն էր :roll). հույս ունեմ` կարողացա ճիշտ ներկայացնել, թե ինչ եմ փնտրում. սովետական շրջանում շատերն ունեին, հիշում եմ` տատիկիս տանն էլ կար, հետո, հանկարծ, բոլորը վերացան, մեծ մասն այրեցին... հիմա խնդրանք ունեմ, եթե որևէ մեկի տանը պահպանվել են ու այսօր չեն օգտագործվում, այսինքն` կարող եք տրամադրել, կամ գիտեք, թե որտեղ կարող եմ գտնել, էստեղ գրեք, ես շա~տ ուրախ ու երախտապարտ կլինեմ :oy
հարկավոր է թվով երկու հատ «շերտա-դուռ»:

Դեռ այսքանը, կանխավ շնորհակալություն :)