PDA

Դիտել ողջ տարբերակը : Կենսաբանությունն ու քիմիան մեր երկրում



StrangeLittleGirl
16.10.2006, 18:00
Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ ուզում էին ԵՊՀ-ի կենսաբանության, քիմիայի և երկրաբանության ֆակուլտետները փակել: Լավ, վերջին երկուսն ինչ-որ տեղ կհասկանանք, չնայած ծիծաղելի է մտածել այն մասին, որ երկրին պետք չեն համապատասխան մասնագետներ: Բայց գոնե կենսաբանությունը… 21-րդ դարը համարվում է կենսաբանության դար, իսկ մենք փորձում էինք դեռ մի բան էլ հետ գնալ:
Ի՞նչ եք կարծում, մեր երկրին պե՞տք են կենսաբանությունն ու քիմիան: Զարգանու՞մ են արդյոք այդ գիտությունները: Եթե ոչ, ինչու՞:

Cassiopeia
16.10.2006, 20:03
Անձամբ ես Կենսաբանությունն ու գենետիկան դպրոցական տարիներից եմ սիրել: Իսկ քիմիան…
Քիմիայի համար կասեմ, որ տարիներ առաջ Հայաստանին քիմիայի բնագավառում ոչ մի Սովետական երկիր չէր հասնի, սակայն վերակառուցումից հետո քիմիական լրիվ գործարանները փակվեցին ու... քիմիան դարձավ "պատուհաս" մեր երկրի համար…Հիշում եմ, Խաչիկ Ստամբոլցյանի ղեկավարությամբ ոնց էին նստացույց ու հացադուլ անում Նաիրիտի դիմաց, որ այն փակեն: Հիմիկվա պայմաններում կարող եմ ասել, որ եթե վերականգնվեր այն արտադրողականությունը, որ ուներ քիմիական արդյունաբերությունը, ապա Հայաստանը շատ առաջ կգնար, բայց քանի որ քիմիան որպես արդյունաբերական ճյուղ դուրս է եկել մեր տնտեսությունից, կարծում եմ կարիք չկա քիմիայի մասնագետներ պատրաստել... այն էլ արտադրական պրակտիկայի այնպիսի պայմաններում, երբ մտնում ես գործարան ու բացի սոված շներից ոչ ոք քեզ չի դիմավորում…

Արսեն
03.01.2007, 02:43
«Երգիրը Երգիր չի» շատ ցավալի է որ պետք չեն քիմիայի մասնագետնեևր, բա ես ինչ եմ անելու՞:

PoeT
09.01.2007, 19:09
Կարծում եմ, որոշ ժամանակ հետո, մարդիկ նոր համակարգիչներ ու ռոբոտներ սարքելու համար, կանցնեն կենսաբանությանը։ Իսկ դա արդեն մեեեծ թեմա է;

StrangeLittleGirl
09.01.2007, 19:37
Կարծում եմ, որոշ ժամանակ հետո, մարդիկ նոր համակարգիչներ ու ռոբոտներ սարքելու համար, կանցնեն կենսաբանությանը։ Իսկ դա արդեն մեեեծ թեմա է;
Ամբողջ աշխարհում՝ այո, իսկ Հայաստանու՞մ :think

PoeT
09.01.2007, 19:46
Չգիտեմ Բյուր...
Երևի կարիք չունենք... (Ինչ ծիծաղելի է)

Արմկար
20.05.2008, 22:04
«Երգիրը Երգիր չի» շատ ցավալի է որ պետք չեն քիմիայի մասնագետնեևր, բա ես ինչ եմ անելու՞:


Անձամբ ես Կենսաբանությունն ու գենետիկան դպրոցական տարիներից եմ սիրել: Իսկ քիմիան…
Քիմիայի համար կասեմ, որ տարիներ առաջ Հայաստանին քիմիայի բնագավառում ոչ մի Սովետական երկիր չէր հասնի, սակայն վերակառուցումից հետո քիմիական լրիվ գործարանները փակվեցին ու... քիմիան դարձավ "պատուհաս" մեր երկրի համար…Հիշում եմ, Խաչիկ Ստամբոլցյանի ղեկավարությամբ ոնց էին նստացույց ու հացադուլ անում Նաիրիտի դիմաց, որ այն փակեն: Հիմիկվա պայմաններում կարող եմ ասել, որ եթե վերականգնվեր այն արտադրողականությունը, որ ուներ քիմիական արդյունաբերությունը, ապա Հայաստանը շատ առաջ կգնար, բայց քանի որ քիմիան որպես արդյունաբերական ճյուղ դուրս է եկել մեր տնտեսությունից, կարծում եմ կարիք չկա քիմիայի մասնագետներ պատրաստել... այն էլ արտադրական պրակտիկայի այնպիսի պայմաններում, երբ մտնում ես գործարան ու բացի սոված շներից ոչ ոք քեզ չի դիմավորում…


Չեմ կարծում որ պետք չեն Քիմիկոսներ պատրաստել, ես հասկանում եմ որ հեշտ է ուղղակի հրաժարվել, իսկ ինչու հրաժարվել մի բանից որը կա, և կարելի է զարգացնել, Մենք ոչ թէ պիտի հրաժարվենք քիմիան զարգացնելու գաղափարից, այլ ընդհակառակը` փորձել նորանոր գործարաններ բացել, զարկ տալ Հայաստանում քիմիայի և ընդհանրապես գիտության զարգացմանը, չէ որ Հայաստանում դեռ կան քիմիկոսներ, որոնք պատրաստ են փոխանցել իրենց գիտելիքները երիտասարդներին, չէ որ մենք ունեցել ենք լավագույն քիմիական դպրոցը ՍՍՀՄ-ում, ուղակի պետք չէ հրաժարվել այն մեծ պոտենցյալից որը ունենք, այլ պետք է չվախենալ, և զարգացնել այն