PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրո խոստովանություն



Firegirl777
14.05.2006, 13:14
ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՍ ԵՎ ԴՈՒ ԻՄ ՍՐՏՈՒՄ

Սրտումս փակված թռչնակը ճչում է, գոռում, աղերսում ու պահանջում է, որ իրեն բաց թողնեմ, ես ինքս ուզում եմ այդ, բայց հակառակ իմ ցանկության չեմ կարող` կորցրել եմ սրտիս բանալին: Իսկ գուցե դու ես այն գողացել, որպեսզի երբ կանգնած լինեմ քո դիմաց և հաստատ կամքով չուզենամ բանալ սիրտս, գրպանիցդ փետուրի թեթևությամբ հանես սրտիս այնքան ծանր բանալին և բացես այն: Դու չգիտե’ս – կողպեքը կարող է ժանգոտել և այն ժամանակ, այն կբացվի ոչ թե քո ձեռքում գտնվող բանալիով, այլ սրտումս գտնվող թռչնակի անհագ ցանկությամբ, որը կփշրի կողպեքը և դուրս կթռչի, բայց ցավոք ես էլ գիտեմ, որ դու ես լինելու դրա պատճառը:
Ես չգիտեմ գտնվելուդ վայրը, գիտեմ որ մոտակայքում ես, բայց չեմ տեսնում քեզ: Դու թափանցիկ ես և ես քո միջով տեսնում եմ ողջ աշխարհը, ողջ աշխարհը առանց քեզ: Թռչնակը դարձել է թութակ, որը կրկնում է մտքիս բառերը, իսկ սիրտս դարձել է մոմից շինված արկղ, որում թութակը նմանվել է, ցավոք, փչացած միկրոֆոնի, իսկ կողպեքը դարձել է կոկոն մոմե արկղի կողքին և միայն մի հույս կա` բացել կոկոնը ու նրանում փակված հրով հալեցնել մոմը, այն ժամանակ թութակի միջից նորից դուրս կթռչի իմ հավատարիմ թռչնակը, իսկ կողպեքը, որը դարձել էր կոկոն, կմնա որպես ծաղիկ սրտիս տան դիմաց աչքերիցդ հեռու:
Հաստատ գիտեմ այն ժամանակ բանալին ինձ պետք չի գա, իսկ դու չես կարողանա բացել սիրտս կամ բանալին տալով ուրիշներին բացել գաղտնիքս:



******

Հուշերիցս ծնվում է քո պատկերը` միշտ ուրախ և անհոգ: Բայց երբ հիշում եմ այն դառնությունը, որը նվիրեցիր որպես մի թանկարժեք իր, աղավաղվում է դեմքդ և քեզ չհիշելու համար միացնում եմ հեռուստացույցը: Ահա այս մեկը, հենց քո անունը ունի և այնքան նման է քեզ, անջատում եմ այն և ձեռքս վերցնում ամսագիրը, ահա աստղագուշական տեսությունը, հետաքրքիր է ինչ է նրան սպասվում:
Չե’, այսպես չի լինի, դուրս եմ գալիս տնից և ուտքերս իրենք տանում են ինձ նրա տան մոտ, նորից պատուհանից չի նայում, մնում է վերջին հույսը, այն որ դրսում կլինես: Բայց ո’չ, դրսում էլ չես: Ինչ անեմ, գլուխս կախ վերադառնում եմ տուն, հանում ֆոտոալբոմը և անվերջանալի կարոտով նայում նկարիդ: Այնքան զվարթ ես, ժպիտը դեմքիդ, միայն նկարից ես ինձ այդպես ժպտում: Գիտեմ պիտի մոռանամ, քանզի դու ինձ չէիր սիրում, և եթե ինձ տեսնես, ապա չես մտածի, որ ուղղակի հալվում եմ քեզ տեսնելիս:
Գիտեմ եթե առաջարկություն անեմ կծիծաղես վրաս և կհեռանաս, բայց այսպես էլ չեմ կարող: Ուզում եմ որոշում ընդունել, կամ շատ լավ լինել քեզ հետ, կամ ընդհանրապես չշփվեմ: Չգիտեմ որը ընտրել: Նկարից ժպտում ես ուրախ, բայց իմ կողքին չես: Երևի չպիտի թույլ տաի, որ մոտենաիր ինձ և դառնաիր այն ինչ հիմա ես ինձ համար: Անունդ պտտվում է գլխումս, կարծես հույս կա, որ կմոտենաս, կգրկես և մենք նորից կմիավորվենք: Առայժմ նկարդ դնում եմ պահարանը և նայում ժամացույցին ևս մի րոպե անցավ առանց քեզ: Եթե ասեմ, որ հաշվում եմ րոպեները սուտ կլինի, բայց եթե ասեմ, որ ընդհանրապես չեմ մտածում քո մասին, ավելի մեծ սուտ կլինի: Ուզում եմ զրուցել քեզ հետ` լինել սրտաբաց և, որ դու հասկանաս ինձ և ոչ թե ծիծաղես: Ամեն ինչ գիտեմ և ոչինչ չգիտեմ: Ուզում եմ հիմարիկ ձևանալ և ոչինչ չտեսնելով գցվել գիրկդ, բայց չեմ կարող: Ցտեսություն սիրելիս:
Ե ս ք ե զ ս ի ր ո ւ մ ե մ:






ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՍ ԵՐԿՈՒ ԲԱՌՈՎ

Երբ առաջին անգամ առաջարկություն արեցիր, մի հիմար աղջնակ էի, որին դեռ ոչ ոք սեր չէր խոստովանել և այնքան ուրախացա, որ առանց մտածելու համաձայնվեցի: Դեռ հինգերորդ դասարանում էինք...
Դրանից հետո շատ անգամ կռվեցինք ու հաշտվեցինք...
Առաջին հանդիպումներին գալիս էի զուգված-զարդարված և ուզւոմ էի, որ բոլորը իմանան մեր, այսպես ասված, սիրո մասին:
Տարիների հետ շատ բան փոխվեց ես հասկացա, որ գեղեցկությունը բնականության մեջ է և որ սերը գաղտնի զգացմունք է: Ութերորդ դասարանում արդեն հասկացա, որ ինչ էլ լինի էլ քեզ չեմ մոռանա: Հետո ասեցիր, որ սիրում ես ուրիշին ու ես, որ ապրում էի ֆիլմերով, որոշեցի չխանգարել քեզ ու մի կողմ քաշվեցի, դու փորձեցիր նորից միանալ ինձ հետ, բայց ուզեցի, որ անկախ լինես և միայն մի բան ասացի, որ ինչ էլ լինի միայն քեզ եմ սիրելու, երևի օգտվեցիր դրանից և ծաղրեցիր ինձ, հետո իմացա, որ մի ուրիշ տղայի արգելել ես ինձ հետ տեսնվել: Այս դեպքում էլ խառնվեցիր և ամեն ինչ ավարտվեց վերջնական մերժումով, դրանից հետո տրվեցի դասերին, բայց էլի չկարողացա քեզ մոռանալ, որովհետև ամեն օր տեսնում էի քեզ, իսկ հիմա չեմ կարողանում մոռանալ, որովհետև չեմ տեսնում:
Ամանորին զանգեցիր, բայց հասկացա, որ զանգել ես նորից ծաղրելու համար:
Եվ այժմ ես վերջնականորեն որոշել եմ չ մ տ ա ծ ե լ քո մասին` վերջնականորեն դեն նետել մտքիցս ու սրտիցս:




ԱՆԱԿՆԿԱԼ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ


Նորից անցնում եմ ձեր տան մոտով և դարձյալ սկսում ինձ անվերջ հարցեր տալ, որոնց պատասխանները ձեր պատուհանի ներսում են: Հինգերորդ հարկ՝ որքան հեռու է գետնից, ինձնից և մոտ է երկնքին: Ուզում եմ կողքիս լինես, խոսես ինձ հետ, իսկ ես անվերջ նայեմ աչքերիդ և ասեմ, որ ինչ էլ լինի, միևնույն, է իմ սերը չի մարի: Այնուամենայնիվ անցնում եմ ձեր տան մոտով, վերջին անգամ նայում ետ՝ հուսալով, որ հրաշք կկատարվի՝ դու կնայես պատուհանից, կտեսնեմ քեզ և երեխայի անհամբերությամբ կսպասեմ մյուս հանդիպմանը, բայց ոչ, չկաս, և ձեր պատուհանը դատարկ շրջանակ է թվում:
Գնում եմ և, կարծես երկնքից իջած մի հրեշտակ, որպես Վերինի ինձ պատասխան, հայտնվում ես դու, և ես մի փոքր սառնասրտորեն, բայց արևային սև ակնոցի ետևում թաքցնելով արցունքներս մոտենում եմ քեզ, իսկ դու այնպես սառն ես ինձ բարևում, կարծես հեռավոր ընկերներ ենք: Իմ բոլոր հույսերը փուլ են գալիս մի աշտարակի նման, որը հոյակապ տեսք ուներ և թվում էր ամեն ինչ կատարյալ էր, բայց հիմքը ջրի վրա էր:
Հեռանում եմ շտկելով ակնոցը, համոզում եմ ինձ, որ ո’չ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան ես եմ պատկերացնում: Չէ որ տեսա նրան և այժմ մնում է սպասել մյուս հանդիպմանը:

ՎԵՐՋ

Chuk
15.05.2006, 01:10
Հետաքրքիր մտքեր էին:
Բայց կարդալուց տխրեցի ակամա :(

Lionne_en_Chasse
15.05.2006, 03:13
Տխուր պատմություն էր : ((

Firegirl777
15.05.2006, 08:03
Դե եթե հաշվի առնենք, որ կյանքու ամեն ինչ լինում է և այս ամեն բազմաթիվ անգամներ կրկնվող պատմություններից մեկն է, ապա պետք չէ տխրել.....

Narinfinity
22.05.2006, 21:30
Քեզ համար են իմ աչքերը ժպտում այսպես :)
:) :) :)
Դու կյանքն ես սիրել ,
Ինչպես մի էակ ,
Որ կարծես շքեղ , մեծ նվեր լինես ,
Սերն է արթնացել , քո սրտում բացվել,
Իսկ դու ուզում ես աշխարհում շրջել,
Եվ ամբողջ շուրջդ , նվիրվել , գրկել,
Երբ , որ երկնքում աստղեր են ծնվում,
Այդ պահին թեթև թևերդ բացում,
Ու քամու ուսին սլանում ես վեր,
Սավառնիր ազատ ու տես թե որքան խաղաղ է , փափուկ ամպերի գրկում,
Դու էլ ես զգացել , թե որքան թանկ է , հարազատ այնքան ,
Որ անմահ հոգիդ , սիրտդ սիրահար , լինեն միշտ ազատ,
Մի նայիր էլ ետ , անցյալի դեմքին , վերքերին ցավոտ,
Նա միշտ էլ լուռ է , չի երգում հոգին ,
Եվ ալարում է գետ սիրել հենց մեկին,
Չգիտեմ կրկին ...
Դու լավ ընկեր ես, ասեմ ավելին ,
Աչքերդ ես բացում ու միշտ էլ նայում ելնող արևին,
Ցերեկներն են շատ սրտումդ արթուն,
Խիղճդ մաքուր է նման երկնային ջինջ անուրջներին,
Ինձ էլ մի նայիր , իմ հույս աչքերին ,
Ցանկանում էի, որ կատարյալ դառնամ,
Սակայն ձեռքերս կարճ չհասան լոիյսին,
Փոքրիկ մի կրակ , որ մոմն արձակում,
Ունեմ երազում , ժպտում է տխրում,
Եվ իմ աչքերում լուռ հույս է դառնում...
:) :) :)

kiki
23.05.2006, 00:29
իրոք տխուր պատմություն է..ցավոք հաճախ կրկնվող...

ihusik
07.05.2007, 19:26
Տխուր էր, գեղեցիկ ու շատ լավը, ապրես;) համ էլ մեկ շաբաթից կլրանա այս գրածիդ ուղիղ մեկ տարին, ինչի համար շնորհավորում եմ քեզ ու միաժամանակ շնորհակալություն հայտնում այս գրվածքիդ համար, որ գեղեցիկ հուզեց... բայց հենց նոր կարդացի ու համոզված եմ նույն ազդեցությունն է թողել վրաս ինչ մեկ տարի առաջ կարդացած մեկի վրա, ինչը ևս խոսում է գրվածքիդ սյուժեի հավերժ լինելու մասին, որը գեղեցիկ ներկայացրել ես... Շատ շատ ապրես:)