PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից



Գլոբալ Հայացք
25.04.2008, 23:53
Թեման ավելի շատ փիլիսոփայական է, բայց վախենամ քաղաքականացվելու է, այդ պատճառով բացում եմ համապատասխան բաժնում: ;)

Հարց՝ Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից:


ինձ թվում է հարցը հասկանալի է, էլ բան չբացատրեմ

Norton
25.04.2008, 23:57
Որոշ չափով կախվածա, երկրի նախագահը օրենքը պահպանելուց, դե չբացատրեմ, որ երկրի առաջին օրենք պահպանողը նախագահն է, կախված է նաև նախագահի կողմից ստեղված երկրի ընգհանուր մթնոլորտը, եթե ամենթողություն է պարզ է, եթե նույնիսկ չուզես էլ պետք է օրենք խախտես, մի պարզ օրինակ Հյաստանում հիմա մարդ չկա, որ օրենք խախտած չլինի` պատճառներից մեկը երկրի ղեկավարության կողմից սկսվող և մինչև պետական ապարատի մինչև ստորին օղակները ձգվող անօրինականություններն են:

Artgeo
26.04.2008, 00:05
Սենց քննարկումների ժամանակ միշտ Վրաստանի օրինակն ա աչքիս առաջ։ Մարդիկ, որոնց հետ երեկ կռիվ էի անում ճանապարհը սխալ տեղ անցնելու, աղբը սխալ տեղ գցելու համար, բայց ապարդյուն, այսօր իրենք են ինձ նկատողություն տալիս։ Ուղիղ կապ չկա ղեկավարության ու պահվածքի հետ, բայց կապ կա պահվածք-ընդհանուր մթնոլորտ-ղեկավարություն։

ChildOfTheSky
26.04.2008, 00:58
Ընտրել եմ "Այլ տարբերակը" : Մեր հասարակությունը օրենք է խախտում ամեն օր , առօրյայում , կենցաղում : Այս վատ սովորությունը մենք մասամբ ժառանգել ենք խորհրդային ժամանակաշրջանից : Սակայն այսօր մենք խախտում ենք օրենքը հարկադրված : Գործարարը ստիպված է խուսափել հարկերից , թաքցնել եկամուտը քանի որ նա չի կարող կաշառք չտալ հարկայինի պաշտոնյային , այլապես նրա բիզնեսում այնքան օրինախախտումներ կգտնեն , որ նա ստիպված կփակի իր գործը :
Ինչ վերաբերում է իշխանություններին , ասեմ , որ մեր երկրում այս ամենը կատարվում է իշխանությունների անմիջական հովանավորությամբ և նախաձեռնությամբ :
Հարցն ունի նաև մեկ ուրիշ ասպեկտ ՝ անհնազանդությունը ուժային կառույցներին : Եթե երկրում առկա է վերը նշվածը , ապա միանշանակ գործ ունենք բռնապետության հետ : Նորմալ երկրում քաղաքացին իր պաշտպան է համարում ոստիկանին , ինչը չես ասի մեր երկրի մասին : Վերջին ամիսներին անհնազանդությունն ու անվստահությունը ոստիկանության հանդեպ աճել է ՝ հասնելով գագաթնակետին : Երբ քաղաքացին չի հնազանդվում օրինապահին , ապա նա կամ հանցագործ է կամ ապրում է մեր երկրի նման երկրում : Այս դեպքում քաղաքացին ճշմարտացի է իր անհնազանդության դրսևորման մեջ , քանզի հնազանդվելով օրինապահի դիմակի տակ թաքնվածին ՝ նա կարող է կորցնել ավելին քան անհնազանդության դեպքում . ասածիս ապացույց են մարտի 1-ի և դրան հաջորդող մեզ հայտնի որոշ իրադարձություններ :

Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

Եթե իշխանավորից ես դժգոհ եմ , ես ենթարկվում եմ նրան , եթե իշխանավորը նաև կոռումպացված է մինչև ուղն ու ծուծը , ես ենթարկվում եմ նրան , եթե իշխանավորը սպանում է ինձ , ես ստիպված եմ չենթարկվել նրան :

Վիշապ
26.04.2008, 11:49
Հասարակությունը հիմնականում առաջնորդվում է գործող օրենքներով։ Ծիծաղելի բաներ եմ ասու՞մ։ Ասում եմ՝ գործող։ Գործող օրենքները մեր պետության քրեական կամ քաղաքացիական օրենսգրքի մեջ գրվածների հետ կարող է հեչ էլ չհամապատասխանեն։ Օրինակ գործող օրենքով, ավելի շուտ գործող սահմանադրությամբ, ուժեղ է նա, ով շատ փող ունի ու ունի Մեծ Ախպոր հետ փայ մտնելու ցանկություն ։
Կամ օրինակի համար Երևան քաղաքում մարդիկ որոշել են, որ կենտրոնական փողոցներում կայանելու համար մեքենայի վարորդը պիտի վճարի 100–200 դրամ դեղին կուրտկայով ու իր անուն ազգանունը կրծքի վրա կրող մարդուն։ Անկախ այդ հատվածում «վճարովի կայանատեղի» նշանը կա՞, թե՝ ոչ։ Ու այդ դեղին կուրկայով մարդը ձեզ կտրոն չի տալու վճարի համար, այսինքն Աստված գիտի, գումարը գնում է պետական բյուջե, ասենք՝ կայանատեղին բարեկարգելու համա՞ր. թե՞ ասենք Վաղոյի գրպանը, որը սիրում է շաբաթը երեք անգամ ճոխ խնջույքներ անել։ Բայց դա կարևոր չի, քանի որ հասարակությունը ընդունել է այդ օրենքը և այն գործում է։ Ես անձամբ վճարում եմ, եթե շատ են պնդում կամ ուղղություն են ցույց տալիս մեքենան հետ ու առաջ անելիս, հակառակ դեպքում անտարբեր քշում եմ (երբեմն հետևիցս անիմաստ վազում են)։ Ի՞նչ կարող ես անել, կարգն ու օրենքն է այպիսին։:P
Իսկ ինչ վերաբերում է հարցին, ապա երկրի ղեկավարությունից շատ բան է կախված։ Նույնիսկ ավելին, քան կարելի է կարծել։ Երկրի ղեկավարությունը կարող է փչացնել (անգլերեն՝ corrupt, այստեղից էլ corruption-կոռուպցիա) հասարակությունը այնպես՝ որ երկար ու ձիգ տարիներ պահանջվի հասարակությանը վերստին դաստիարակելու ու օրենքներ հարգող հասարակություն դարձնելու համար։

Հետաքրքրասեր
26.04.2008, 13:04
Ընտրել եմ "ավելի շատ կախված է" տարբերակը բացատրեմ....


Ուղիղ կապ չկա ղեկավարության ու պահվածքի հետ, բայց կապ կա պահվածք-ընդհանուր մթնոլորտ-ղեկավարություն։

Այսինքն ասենք ես.... բանակի խնդիր ունեմ, ես չեմ կարա առանց .....(մարդես:D) գնամ հանգիստ ծառայեմ մեր այսօրվա հասարակության պայմաններում, բայց եթե հարցը վերաբերվում ա առօրյայում փողոցը ճիշտ անցնելու կամ զիբիլը աղբարկղը քցելուն և այլ մանրուքներ ետ ավելի շատ ինձնիցա կախված:

Գ.Հ.Գագ(վարդան ջան տենց եմ ասում որ...:B) կարողա երեկվա իմ արարքից հետո ես հարցը ծնվեց?: