PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջավախքի ընդվզումը



Marduk
16.10.2006, 14:02
ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ՝ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ

Երեկ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն արտոնել է ենթարկել երկամսյա կալանքի: Այդ առնչությամբ «Միասնական Ջավախք» դաշինքը վրդովմունք է հայտնել. «Ավազակային հարձակման ենթարկված եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացած Վահագն Չախալյանի, վերջինիս ընտանիքի անդամների, ինչպես նաեւ դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի դեմ կատարված բռնարարքը հետաքննելու եւ վտանգավոր հանցագործներին հայտնաբերելու փոխարեն, մտացածին մեղադրանքներով հետապնդվում է տուժողը»: Դաշինքի հայտարարությունում նաեւ ուղիղ կապ է մատնանշվում հոկտեմբերի 10-ին Չախալյանի վրա կատարված հարձակման եւ հետաքննության միջեւ, այնուհետեւ կարծիք է հայտնվում. «Հայտնի լուսանցքային ուժերը եւ քրեական կլանները ձգտում են պահպանել Ջավախքի հայության անունից հանդես գալու մենաշնորհը եւ իրենց անպատասխանատու ու սադրիչ գործողություններով լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային կայունության համար»: Դաշինքը նաեւ հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները «խոհեմ վերաբերմունք կորդեգրեն»:

Ն.Պ.

Փաստորեն հայկական իշխանությունները աջակցում են վրացական իշխանություններին ջավախահայության ազնիվ պահանջները լռեցնելու համար: Բիրտ ու կոպիտ ընտրախախտումներով ստեղծված սակրեբուլոյի դեմ բողոքողները ծեծվում եւ հալածվում են ոչ միայն Վրաստանում այլ նաև Հայաստանում: Ավելի ու ավելի է ակնհայտ դառնում հայկական իշխանությունների հակաազգային քաղաքականությունը:

Ինչ վերաբերվում է Վրաստանի խամաճիկային վարչախմբին, ապա նրա գործելաոճը զարմանալի չի: Փաստորեն վարելով հայաթափման քաղաքականություն, նա իրականում տանում է թուրքական գիծը տարածաշրջանում: Այսպես շարունակվելու դեպքում Վրաստանի թուրքացումը ուղղակի ժամանակի հարց է:

Այսօր ջավախահայությունը ընդամենը տարրական մարդկային իրավունքների հարգանք: Փոխարենը նրանք ստանում են միայն սադրանքներ ու հալածանքներ: Այսօր ջավախահայության համբերության բաժակը լցվել է, և նրանք չեն գնում բացահայտ ամպստամբության միայն Հայաստանին չվնասելու նկատառումներից: Բայց Հայաստանի վարած նման քաղաքականության դեպքում նրանք կարող են թքել ամեն ինչի վրա ու սկսել ԸՆԴՎԶՈՒՄ:

Marduk
16.10.2006, 14:03
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ջավախքում անցկացված ՏԻՄ ընտրություններն իհարկե չէին կարող տարբերվել ընդունված «կովկասյան» տարբերակից, որում զոռբայությունն ու ընտրաթվերի հաշվարկային նկարչությունը մեծ դեր ու նշանակություն ունեն իշխող կարգերի վերարտադրման գործում:
Նախ, զարմանալի շտապողականությամբ վրացական կենտրոնական իշխանությունները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվող ՏԻՄ ընտրություններն արագացրեցին եւ կազմակերպեցին հոկտեմբերի 5-ին, որն ըստ որոշ աղբյուրների, նպատակ էր հետապնդում ռուս-վրացական հակամարտության, աբխազական ու օսական խնդիրների ընդդերքում ունենալ գոնե խոնարհ Ջավախք… որն էլ ապացուցվեց ընտրությունների ընթացքում, հաղթեցին Վրաստանի նախագահ Սահակաշվիլուն սատարող ուժերը:
Այն հայտարարությունները, թե Ջավախքում հաղթել է ընդդիմությունը՝ սին է, եւ հայ (նաեւ հայաստանահայ) հանրությանը խաբելու միտում ունի: ՀՀ-ում գործող, Ջավախքի խնդիրներով զբաղվող որոշ կազմակերպություններ, նաեւ Ջավախքում ապրող ու գործող իշխանավորների մերձավորներ կոշտ հայտարարություններ արեցին Ջավախքի ազգային-հայրենասիրական ուժերի հետընտրական արդարացի պոռթկումների նկատմամբ՝ եւս մեկ անգամ հավաստելով, որ հաճախ մեր հայրենակիցները առավելապես մտահոգված են վրացիների շահերով, քան՝ հայերի: Իհարկե, նմաններն անհանգստացած են առաջին հերթին անձնական շահերից ելնելով, որ Վրաստանով կատարվող իրենց բեռնափոխադրումները հանկարծ չվտանգվեն, թեկուզ Ջավախքը հայաթափվի… կարեւորն իրենց շահույթն է, որի երաշխավորը հակահայ դրսեւորումներով վաղուց հայտնի Վրաստանի իշխանական վերնախավն է: Սակայն այս «հայերը» մոռանում են, որ Ջավախքի հայաթափումից կամ հայկական տարրի նվազումից հետո իրենք են սպասարկելու արդեն վրացականացված Ջավախքի իշխանավորներին…
Այս ներքին իշխանակռվի համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու աննախադեպ ստոր հանցանքի դիմեցին ՀՀ վրացահպատակ հայերը՝ Աշտարակ-Երեւան մայրուղու մի հատվածում դարանակալ հարձակման ենթարկելով Ջավախքի ազգային-հայրենասիրական ուժերի առաջնորդներից մեկի՝ «Միասնական Ջավախք»-ը ներկայացնող Վահագն Չախալյանին, նրա ընտանիքին եւ ուղեկցողներին:
Վրացահպատակների թուրքական ոճի բռնարարքներից տուժել է նաեւ Վ. Չախալյանի գործընկեր ուրգեն Շիրինյանը, որը հիվանդանոց է տեղափոխվել:
Մենք խստագույնս դատապարտում ենք հայի դիմակի տակ թաքնված «ապազգային տականքի» հանցավոր գործողությունները եւ մեր սատարումն ենք հայտնում «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամներին: Ողջունում ու զորավիգ ենք նրանց հայապահպանական պայքարին Ջավախքում:

սա այստեղի ազգային ուժերի հայտարարություն է

Marduk
24.10.2006, 13:53
Երեւանում՝ Միքայել Նալբանդյանի արձանի մոտ նստացույց է ընթանում արդեն մի քանի օր: Նստացույցը մարդաշատ չէ, բայց անժամկետ է եւ կարող է դադարեցվել միայն նույնանպատակ այլ բողոքի ակցիաների՝ նստացույցի անհրաժեշտության դեպքում: Այդպես վստահեցրին մասնակիցները՝ ուսանողներ Հայաստանից ու Ջավախքից: Նրանց պահանջը Վահագն Չախալյանին ազատ արձակելն է: Հանրապետության, ԱԺ նախագահներին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, մարդու իրավունքների պաշտպանին եւ լրատվամիջոցներին ուղղված դիմում-հայտարարությունում նստացույցի կազմակերպիչները, հիմնվելով մինչ երեկ որեւէ պաշտոնական բանակցության բացակայության փաստին, տեղեկացնում են. «Նման անտարբեր վերաբերմունքի շարունակության դեպքում կանցնենք սահմանադրական այլ բողոքի եղանակների, ընդհուպ երթերի ու հանրահավաքների»:

Վահագն Չախալյանի ազատ արձակման համար պայքարող երիտասարդները գտնում են, որ վերջինիս գլխավորած «Ջավախք» մարզամշակութային երիտասարդական միությունը, վերջերս նաեւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, որի խորհրդի անդամ է Չախալյանը, միակ ուժն է, որը կարող էր հայանպաստ գործունեություն ծավալել Ջավախքում, եւ գտնում են, որ Վրաստանում վերջին ընտրություններով հնարավոր է դարձել Ջավախքում տեղավորել հայկական սաքրեբուլո, դրանում ներառելով ընդամենը հայանուն գործիչների, որոնք վրացիներից ավելի վրացի են, ըստ նստացույցի մասնակիցների, այդպիսին է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը: Նրանք գտնում են, որ Հայաստանի իշխանությունները Վահագն Չախալյանի հետ կատարվածով փորձեցին վրաց իշխանություններին ինչ-ինչ մոտեցումներ ցուցադրել:

Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ Վահագն Չախալյանը հոկտեմբերի 10-ին Երեւանում հարձակման է ենթարկվել, ստացել մարմնական վնասվածքներ, ավելի ուշ ձերբակալվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից, օրեր անց կալանվել՝ «ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով»: Այսպես է ձեւակերպված նաեւ օրեր առաջ ՀՀ ԱԺ 15 պատգամավորների հայտարարությունում, որով իրավապահ մարմիններին պահանջ է ներկայացվել բացահայտել հանցագործության հեղինակներին ու պատժել եւ անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին կամ առնվազն վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը: Այս առնչությամբ փոփոխություն արձանագրված չէ դեռեւս:

Ն. Պ.

http://www.azg.am/IMAGE/200620204.jpg

Marduk
24.10.2006, 13:59
Իսկ այդ պահին


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ «Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՎՐԱՑԻՆԵՐԻ»

«Ա-Ինֆոն», տեղեկացնում է, որ Թուրքիայում գործող մահմեդական վրացիների «Հոգու տուն» կազմակերպությունը Թուրք-վրացական եղբայրության ասոցիացիայի աջակցությամբ հումանիտար օգնություն են բաժանում Ախալցխա քաղաքի վրացական դպրոցներին: Յուրաքանչյուր աշակերտին եւ ուսուցչին տրվում են մոտ 35 լարի արժողությամբ սննդամթերքի ծանրոցներ:

Ինչպես նշում են «Հոգու տուն» կազմակերպության ներկայացուցիչները, իրենց այս բարեգործական ձեռնարկը նվիրված է «1828 թվականին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսների կողմից սպանված մոտ 200 մահմեդական վրացի կանանց եւ երեխաների հիշատակին»:

Ուշադրություն դարձրեք մահմեդական վրացի արտահայտության վրա: Մինչ քրիստոնեա Վրաստանը ինչ որ բազարներ է անում քրիստոնեա Ռուսաստանի հետ, կամաց կամաց ուժեղանում է թուրքա-մահմեդական տարրը:
Եթե Սաակաշվիլին հաջողության հասնի իր հայաթափման ծրագրերում ապա կասկած չունենաք որ Ջավախքը դառնալու է թուրքական, ինչպիսին է այսօր արդեն Մարնեուլը:

Artgeo
24.10.2006, 17:10
Ուշադրություն դարձրեք մահմեդական վրացի արտահայտության վրա: Մինչ քրիստոնեա Վրաստանը ինչ որ բազարներ է անում քրիստոնեա Ռուսաստանի հետ, կամաց կամաց ուժեղանում է թուրքա-մահմեդական տարրը:
Եթե Սաակաշվիլին հաջողության հասնի իր հայաթափման ծրագրերում ապա կասկած չունենաք որ Ջավախքը դառնալու է թուրքական, ինչպիսին է այսօր արդեն Մարնեուլը:
Նույն Մառնեուլիի բնակիչները որոշ ժամանակ առաջ բողոքում էին նույն Սաակաշվիլու դեմ նույն ազգաթափման մեջ, պարզապես այդ անգամ ադրբեջանական ազգի մոմենտով: Նույնը շատ չի՞:
Ես կասկածներ ունեմ թե ում ձեռագրով է գրված այս սցենարը, բայց կլռեմ:
Կարծում եմ նաև, որ նորություն չի Վրաստանի հարավ-արևելքում մահմեդական վրացիների առկայությունը:

Եվ ընդհանրապես միթե՞ տրամաբանական չէ Վրաստանի ու Թուրքիայի հարաբերությունների տաքանալը Ռուսաստանի հետ սառելուց հետո: :think Նամանավանդ, որ Հայաստանը բացարձակապես մտադրություն չունի ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու:

Գոռ Ջան - Հայ
24.10.2006, 17:24
Բայց իմիջի այլոց, ճիշտ ժամանական է օգուտ քաղելու, մանավանդ որ բոլոր հանգամանքները Հայաստանի օգտին են...Որքան տեղյակեմ, Ջավախքահայերը որպես ազգային փոքրամասնություն, կամ համա յնք , ունեն իրավունքներ չէ՞. [որոնք իհարկե մոռացության են մատնված]
Ուղղակի հետաքրքիր է , հնարավոր է հանրաքվե Ջավախքում՞,ու ինչով կարող են սատարել հայկական կազմակերպությունները՞........Խոսքը ինքնքվարության մասին է:

Artgeo
24.10.2006, 17:28
Բայց իմիջի այլոց, ճիշտ ժամանական է օգուտ քաղելու, մանավանդ որ բոլոր հանգամանքները Հայաստանի օգտին են...Որքան տեղյակեմ, Ջավախքահայերը որպես ազգային փոքրամասնություն, կամ համա յնք , ունեն իրավունքներ չէ՞. [որոնք իհարկե մոռացության են մատնված]
Ուղղակի հետաքրքիր է , հնարավոր է հանրաքվե Ջավախքում՞,ու ինչով կարող են սատարել հայկական կազմակերպությունները՞........Խոսքը ինքնքվարության մասին է:
Հետաքրքիր է, որ «օգուտ քաղելու» մեջ դու հասկացար Վրաստանի Հանրապետությանը վնասելը: Այդպես են մտածում ու գործում շատերը ինչը ի սկզբանե սխալ է: Դա Հայաստանի Հանրապետությանը շատ ավելի շատ վնաս կբերի քան Վրաստանին վնաս:

Գոռ Ջան - Հայ
24.10.2006, 17:33
Խոսքը ոչ թե վնաս տալու մասին էր, այլ քաղաքական ճանապարհով ստիպելու մասին...
Ստիպել հրաժարվել հայաթափության քաղաքականությունից......:think

dvgray
25.10.2006, 09:37
Ջավախքի հարցում մեր իշխանությունների վարած քաղաքականությունը ընդհանուր առմամբ ճիշտ է:
Իսկ Իգոր Մուրադյանը և իր նման մարդիկ ժոգովրդի մեջ ունեն զրոյական (ավելի ճիշտ մինուս ) հեղինակություն; էնպես որ, թող չփորձեն իրենց մեծ պապայի ուկազները կյանքի կոչել. Ժոգովուրդը և էստեղ , և Ջավախքում նրանց տալիս է և կտա արժանի հակահարված, կամ էլ լավագույն դեպքում կարհամարի; :P

Marduk
25.10.2006, 11:46
Ինչ հետաքրքիր է, համարյա ամեն հարցում իշխանությունները վարում են սխալ քաղաքականություն իսկ Ջավախքի հարցում հանկարծ պարզվում է, որ ճիշտ է:

Marduk
25.10.2006, 12:50
Նույն Մառնեուլիի բնակիչները որոշ ժամանակ առաջ բողոքում էին նույն Սաակաշվիլու դեմ նույն ազգաթափման մեջ, պարզապես այդ անգամ ադրբեջանական ազգի մոմենտով: Նույնը շատ չի՞:
Ես կասկածներ ունեմ թե ում ձեռագրով է գրված այս սցենարը, բայց կլռեմ:
Կարծում եմ նաև, որ նորություն չի Վրաստանի հարավ-արևելքում մահմեդական վրացիների առկայությունը:


Արտգեո

Սցենարներ գրողներ միշտ էլ կլինեն, այն պարզ պատճառով, որովհետև Ջավախահայերի իրավունքները ոտնահարված են: Արդեն 15 տարի է ոչ մի հարց չի լուծվում Ջավախքում: Չնայած որ Ջավախքում աննորմալ պայմաններ են ապրելու համար, միևնույն է ժողովուրդը չեր ընդվզում, որովհետև մտածում էր Հայաստանի շահերի / այսինքն ձեր Երևանում տաքուկ նստածների / մասին: Ռուսական զորքերը հանելուց հետո էլ առանձնապես բողոքներ չեղան: Չնայած որ մի 1000 աշխատատեղ կրճատվեց: Դպրոցներում հայոց լեզուն հանելուց էլի առանձնապես բան չեղավ: Բայց հիմա դանակը հասցնում են ոսկորին: Դիտավորյալ բերում ու թուրքեր են լցնում ռեգիոն: Սա արդեն կենաց ու մահու խնդիր է հայերի համար: Այնպես որ շատ շուտով ժողովուրդը իսկապես կարող է ընդվզել ու այլևս ոչ մի Հայաստանի մասին էլ չեն մտածի, քանի որ իրենց սեփական երեխաների ապագան է վտանգի տակ:

Մի՞թե այս տարրական բանը հասկանալը ու ընդունելը այդքան դժվար է

Artgeo
25.10.2006, 14:51
Արտգեո

Սցենարներ գրողներ միշտ էլ կլինեն, այն պարզ պատճառով, որովհետև Ջավախահայերի իրավունքները ոտնահարված են: Արդեն 15 տարի է ոչ մի հարց չի լուծվում Ջավախքում: Չնայած որ Ջավախքում աննորմալ պայմաններ են ապրելու համար, միևնույն է ժողովուրդը չեր ընդվզում, որովհետև մտածում էր Հայաստանի շահերի / այսինքն ձեր Երևանում տաքուկ նստածների / մասին: Ռուսական զորքերը հանելուց հետո էլ առանձնապես բողոքներ չեղան: Չնայած որ մի 1000 աշխատատեղ կրճատվեց: Դպրոցներում հայոց լեզուն հանելուց էլի առանձնապես բան չեղավ: Բայց հիմա դանակը հասցնում են ոսկորին: Դիտավորյալ բերում ու թուրքեր են լցնում ռեգիոն: Սա արդեն կենաց ու մահու խնդիր է հայերի համար: Այնպես որ շատ շուտով ժողովուրդը իսկապես կարող է ընդվզել ու այլևս ոչ մի Հայաստանի մասին էլ չեն մտածի, քանի որ իրենց սեփական երեխաների ապագան է վտանգի տակ:

Մի՞թե այս տարրական բանը հասկանալը ու ընդունելը այդքան դժվար է

Վրաստանում 15 տարի ոչ մի տեղ ոչ մի բան չի արվել և աննորմալ պայմաններ ամբողձ Վրաստանում են: Եվ դա անշուշտ Ռուսաստանը օգտագործելու է իր հարցերը լուծելու համար: Վերջին մի քանի տարում իրավիճակը սկսել է փոխվել: Եվ խոսքը հենց դրա մասին է: Ջավախքահայությունը կանգնած է լուրջ ընտրության առաջ: Կամ նրանք միանում են կենտրոնական ուժերին և մասնակցում Վրաստանի կառուցմանն ու ուժեղացմանը, տնտեսությանն կայացմանը, ԿԱՄ դառնում են գործիք Ռուսաստանի ձեռքում և ամեն կերպ ձգտում են խանգարել Վրաստանի իշխանություններին, ամբողջությմբ ապակայունացնելով Վրաստանը և որպես հետևանք նաև տարածաշրջանը:

Հիմա փորձեք հասկանալ այս պարզ ճշմարտությունը, թե որ դեպքում են նրանք վտանգում թե՛ իրենց և թե՛ բոլոր մյուսների երեխաների ապագան: Մի կողմից կայուն ու հզոր տարածաշրջան, մյուս կողմից կռիվների մեջ նեխած:

Խաչակիր
14.11.2006, 19:39
Ջավախքի հարցում մեր իշխանությունների վարած քաղաքականությունը ընդհանուր առմամբ ճիշտ է:
Իսկ Իգոր Մուրադյանը և իր նման մարդիկ ժոգովրդի մեջ ունեն զրոյական (ավելի ճիշտ մինուս ) հեղինակություն; էնպես որ, թող չփորձեն իրենց մեծ պապայի ուկազները կյանքի կոչել. Ժոգովուրդը և էստեղ , և Ջավախքում նրանց տալիս է և կտա արժանի հակահարված, կամ էլ լավագույն դեպքում կարհամարի; :P

Առավել անպատասխանատու հայտարարություններ դժվար է պատկերացնել: Իգոր Մուրադյանը և իր նման "արհամարհված" մարդիկ 1988 թվականին կարողացան ժողովրդական շարժում բարձրացնել, ինչի արդյունքում Արցախը այսօր մաքրված է թուրքերից: Հիմա կարևոր է, թե դա "մեծ պապայի ուկազով" են արել, թե ոչ: Հողը մնացել է հայերին: Ինչ վերաբերում է այսպես ասած նրանց արհամարհված լինելուն, ապա խորհուրդ եմ տալիս գտնել 1988-1989 թթ. հանրահավքների կադրերը և տեսնել, թե ոնց է ժողովուրդը արհամարհում Մուրադյանին:
Հիմա անցնենք Վրաստանի քաղաքականությանը ջավախահայերի և այլ փոքրամասնությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ Մարդուկի բերած փաստերը կարող են անտեսել միայն նրանք, ովքեր ի սկզբանե ունեն ապազգային գաղափարներ: Իսկ Կվեմո-Քարտլիի կամ Բորչալուի (ոնց ուզում եք ասեք) թուրքերը միշտ են բողոքելու: Բայց բողոքելով արդեն Վրաստանում մոտ 300 հազար են դառել: Էնպես որ մենք իսկապես լուրջ մտածելու և անհանգստանալու պատճառներ ունենք:

Marduk
21.11.2006, 23:07
ԲԱՎՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏԻ ՓԱԿՈՒՄԸ՝ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԻ» ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

Երեկ, ժամը 12-ից «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի համախոհները ժամանակավոր փակել էին Հայաստան-Վրաստան Բավրայի անցակետը: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց «Միասնական Ջավախք» դաշինքի անդամ Էդուարդ Ալվերցյանը, դաշինքի համախոհները դիմել են Հայաստանի իրավապահ մարմիններին, «Վահագն Չախալյանի դեմ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու անհիմն մեղադրանքով հարուցված քրեական գործն անհապաղ կարճելու պահանջով: Ալվերցյանի եւ Բավրայի անցակետում գտնվողներից ոմանց ներկայացմամբ, «Միասնական Ջավախք» դաշինքի համախոհները նշել են, որ անցակետի ճանապարհահատվածը մեքենաներով բարիկադավորումը կմնա այնքան, քանի դեռ պարզ չէ, թե Հայաստանի իրավապահ մարմիններն արդյոք պատրաստվո՞ւմ են Չախալյանին ազատել Հայաստանը չլքելու պարտավորությունից: Այնուամենայնիվ, երեկոյան անցակետը բաց էր:

Հետաքրքրական է, որ դաշինքի տարածած՝ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին ուղղված դիմումում Չախալյանը որակվում է որպես ազգային գործիչ, իսկ «նրա դեմ քաղաքական հալածանքն՝ անպատվաբեր եւ անհանդուրժելի»: «Միասնական Ջավախքը» բացի Չախալյանի գործը կարճելուց, պահանջել է նաեւ օրենսդրորեն ամրագրել Ջավախքի հայ բնակչության Հայաստանի մուտքի եւ մաքսային ռեժիմի պարզեցված կարգ: Եվ չնայած դաշինքը նախապես հայցել է Գյումրի-Ախալքալաք ճանապարհով երթեկելու քաղաքացիների ներողամտությունը, Բավրայի անցակետում երեկ բավականին քաղաքացիներ սպասում էին սահմանի բացմանը:

Ա. Հ.

http://www.azg.am/?lang=AR&num=2006112108

Ինչքան է էդ ժողովուրդը դավադիտ եղել ամեն ինչից, որ ստիպված ճամփեքն է փակում…

Marduk
04.12.2006, 13:54
Միասնական Ջավախք ԺԴ-ի անդամ եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության նախագահ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նշանակվել էր Գյումրիի Առաջին ատյանի դատարանում, տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին:

Վահագն Չախալյանի կարծիքով, թե ինչքան կձգձգվի դարձյալ իր Ջավախք վերադառնալու հարցը` կապված է պատվիրատուներից. «Բայց երեւի թե անցավ այն ժամանակահատվածը, որը ես պետք է այնտեղ չլինեի, անցան այդ լարված օրերը, բայց, սիրելի ժողովուրդ, մենք գալու ենք Ջավախք, մենք շարունակելու ենք մեր սկսած պայքարը, ավելի լուրջ, ավելի համախմբված, ավելի վճռականությամբ»:


Ըստ Վ. Չախալյանի իր ձերբակալության հիմքում ընկած է քաղաքական ենթատեքստ. «Մամուլում շատ գրվեց Միասնական Ջավախքի գործունեության մասին. այսօր Ջավախքում կազմավորվել է մի անկախ ուժ, որն անկառավարելի է թե Երեւանի, թե Թբիլիսիի կողմից, իսկ անկախության համար պետք է շատ թանկ վճարել, ինչին մենք պատրաստ ենք այսօր»:


Չախալյանը տեղի ունեցած դեպքերին մոտենում է նաեւ լավատեսորեն. «Ինչպես ժողովրդական առածն է ասում` Չկա չարիք, առանց բարիքի. չնայած տանջանքներ եղան այս երկու ամսվա ընթացքում, բարոյահոգեբանական նեղվածություն առաջացավ, բայց կա նաեւ բարիք, դա այն է, որ եւ Հայաստանի, եւ սփյուռքի հայությունն իմացավ մեր պայքարի եւ ջավախահայության խնդիրների մասին»:


Այն, ինչը մենք տարիներ շարունակ փորձում էինք տեղեկացնել Հայաստանի հանրությանը, վերջին ամսվա ընթացքում հասու դարձավ հասրակության լայն շրջանակներին` Ջավախքի խնդրի վերաբերյալ լուրջ ապատեղեկատվությունը, ճնշումը ջավախահայության հանդեպ, Հայ Առաքելական Եկեղեցու պետական կարգավիճակ չունենալու փաստը, որ մի շարք պատմական եկեղեցիներ սեփականաշնորհելուց հետո աչքները դրել են 9-10-րդ դարերի Կումուրդոյի Ս. Համբարձման եւ Սամսարի շրջակայքում գտնվող ժայռափոր եկեղեցիների վրա: Որ Գեւորգ Գեւորգյանին սպանեցին հայ լինելու համար, որ Ջավախքի դպրոցներում արգելված է հայ ժողովրդի պատմություն առարկայի դասավանդումը, որ երբ Ի. Ջավախիշվիլու անվ. ԹՊՀ-ի համալսարանի «շնորհիվ» 15-20 տարիների ընթացքում փոփոխվեց Ախալցիխեի ժողովրդագրական պատկերը եւ հիմա նույն համալսարանի Ախալքալաքում բացված մասնաճյուղի միջոցով ուզում են նույնը կրկնել այստեղ, երբ մեր լեզու չիմանալը դարձրել են իրենց շովինիստական, հակահայ քաղաքականության ծածկույթ եւ գիտակից կամ անգիտակից ձևով ջուր են լցնում պանթուրանական ծրագրի ջրաղացին` ջավախահայությանը դուրս մղելով իրենց բնակավայրերից:


Վահագն Չախալյանի հավաստմամբ, այս օրերը ցույց տվեցին, որ ոչ միայն ջավախահայությունն է պայքարելու իր ոտնահարված իրավունքների համար, այլ համայն հայությունը: Կան շատ շահագրգիռ կազմակերպություններ, անհատներ, որոնք պատրաստ են օժանդակել մեզ այսօր Ջավախքում ազգային հողի վրա եղած ճնշումների դեմ մղվող պայքարում, մեզ հետ ուս-ուսի տված լծվել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կուտակված հոգսերի, հիմնախնդիրների լուծման հարցում:


Ինչպես Վ. Չախալյանն է հավաստում, դատավարությունը Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարան տեղափոխելը դատավարության ընթացքը լրատվամիջոցներից հեռու պահելու միջոց էր, «գոնե բախտներս բերել է, որ Սյունիքում չեն նշանակել, ավելի հեռու կլիներ», կատակում է Վ. Չախալյանը:


Դատավարության ընթացքում հետաքրքրական էր այն փաստը, որ մեղադրող կողմի բոլոր 5 վկաներն էլ պնդեցին զարտուղի ճանապարհներով անհնար է 21-010 մակնիշի մեքենայով մուտք գործել ՀՀ, որը մեղադրող կողմի համար անակընկալ էր:


Դատավարությունից հետո «Ջավախք-ինֆոյի» լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք մեղադրող կողմը հրաժարվի իր մեղադրանքից, ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Մարտին Թադեւոսյանը պատասխանեց.«Իսկ ինչու՞ոչ: Եթե գտնենք, որ բավարար ապացույցներ չկան` մեծ սիրով»:


Հիշեցնենք, որ Ժողովրդական ճնշման ներքո ՀՀ իրավապահ մարմինները ստիպված եղան փոխել Վ.Չախալյանի խափանման միջոցը, սակայն սահմանը անօրինական հատելու անհեթեթ մեղադրանքը ոչ միայն չվերացվեց, այլեւ գործը հասցվեց դատարան:


Այս ամբողջ ընթացքում Վ. Չախալյանը ստիպված էր մնալ Երեւանում` հեռու ազգային-կազմակերպական գործունեությունից:


Այդ նույն ժամանակ, Ախալքալաքում, Թբիլիսիի կամակատար ոստիկանները մեկը մյուսի հետեւից շինծու քրեական գործեր էին հարուցում Դաշինքի գործուն անդամների, այդ թվում Վ.Չախալյանի դեմ` դրանցով փորձելով պատժել վերջին տարիների ժողովրդական բողոքի ցույցերի երեւելի մասնակիցներին եւ կանխել Ջավախքում թափ հավաքող ազգային շարժման նոր ալիքը:


Վահագն Չախալյանի դատավարությունը Գյումրիի Առաջին ատյանի դատարանում տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին:


Ջավախք-ինֆո 02.12.06թ

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=21489&firstpg=1