PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի ստեղծագործության պատմություն



Մանոն
25.04.2008, 16:55
Եկեք այս թեմայում գրենք այնպիսի ստեղծագործությունների մասին, որոնք կապված են որևէ հետաքրքիր պատմության հետ: Ստեղծագործությունը կարող է լինել նկար, քանդակ, ֆիլմ, երաժշտական կամ գրական ստեղծագործություն...մի խոսքով՝ արվեստի որևէ գործ:
Եվ այսպես.
Ֆրանսիսկո Գոյան իր հանրահայտ «Մերկ Մահա» կտավում նկարել է պալատական բարձրանուն մի տիկնոջ՝ Կաետանային, որն իր սիրուհին էր: Նկարիչը Կաետանային նկարել էր 2 տարբերակով, առաջինը՝ մերկ, երկրորդը՝ հագուստով: Սակայն 18-րդ դարում, թերևս ինկվիզիցիայից վախենալով, կամ տիկնոջ հեղինակությունը բարձր պահելու համար, Գոյան ու Կաետանան առաջին օրինակը պահել էին երկրորդի ետևում: Դրա տեղը ոչ ոք չգիտեր: Տիկնոջ մահից հետո, երբ Գոյան եղավ նրա տանը՝ «մերկ» տարբերակն անհայտացել էր: Պարզվեց, որ գույքի ցուցակագրման ժամանակ «Հագնված Կաետանա» -ի ետևում հայտնաբերված «մերկը» `ընկել էր Մանուել անունով մի պալատականի ձեռքը, որն այլևս չվերադարձրեց նկարը հեղինակին ՝ խոստանալով դրա փոխարեն պաշտպանել նկարչին ինկվիզիցիայի ճանկերից: Դրանք երկուսն էլ պահպանվել են մինչ այսօր.

Մանոն
11.05.2008, 16:06
Կարծում եմ բոլորս լավ գիտենք ու շատ ենք սիրում Արամ Խաչատուրյանի «Սուսերով պարը» ՝ «Գայանե» բալետից: Այնինչ հեղինակն ինքը այն բոլորովին չէր սիրում, ու միշտ զարմանքով ասում էր. «այսքան հրաշալի ստեղծագործություներից հենց դա՞ պիտի այդքան համբավ բերեր ինձ»: Բանն այն էր, որ երբ Խաչատուրյանը «Գայանե»-ի արդեն պատրաստ նոտաները երբ ուղարկեց Մոսկվա, ուր առաջին անգամ պիտի ցուցադրվեր բալետը, բոլորովին էլ «Սուսերով պարը» չկար դրա մեջ: Մի քանի օրից Խաչատուրյանին զանգում են Մոսկվայից ու ասում, որ գլխավոր պարուհին՝ Գայանեի դերակատարն այսպես ասած, մի կամակոր կին է և չի համաձայնում պարել, քանի որ չունի իրեն համապատասխանող մենապար:
Բարկացած կոմպոզիտորը «զայրույթից հարվածելով» ստեղներին՝ զուտ մի քանի րոպեների ընթացքում գրում է մենապարի նոտաները, որն էլ կոչում է «Սուսերով պար» և ուղարկում Մոսկվա:
Պատկերացնում ե՞ք, թե ինչից պիտի զրկվեր երաժշտասեր հասարակությունը, եթե տաղանդին չբարկացնեին ;)

Monk
11.05.2008, 17:41
Հրաշալի թեմա է: Մի փոքրիկ ներդրում էլ ես ունենամ: :)
Պատմությունը կապված է Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի հետ (բայց Դեն Բրաունի հետ կապ չունի :P) Հիշողությամբ եմ վերարտադրում, մի 10-15 տարի առաջ եմ կարդացել և խնդրում եմ շատ խստապահանջ չլինել: ;)
Երբ Դա Վինչին պատրաստվում է նկարել Քրիստոսի երկրային կյանքի վերջին հանգրվանային դրվագներից մեկը, սկսում է որոնել մարդկանց, որոնց կարող է պատկերել Քրիստոսի և առաքյալների կերպարներում: Բնականաբար առաջին խնդիրը լինում է Հիսուսի կերպարին համապատասխան մարդ գտնելը: Տարբեր թեկնածուներից ընտրվում է մի երիտասարդ, ում արտաքինն էլ հավերժացնում է Դա Վինչին իբրև Հիսուսի: Այնուհետև հերթով սկսում է փնտրել առաքյալների կերպարներին համապատասխան անձանց: Երբ հիմնական խնդիրը լուծվում է, ամենադժվարին հարցը ներկայացնում է Հուդայի կերպարը: Ի վերջո Դա Վինչիին հաջողվում է գտնել անբարո կյանքի անդուդը գլորված մեկին, ով համապատասխանում է նկարչի` Հուդայի կերպարի վերաբերյալ ունեցած պատկերացումներին: Նկարելու ընթացքում այդ մարդու հետ շփումներից Դա Վինչին ցնցվում է մի բացահայտումից... դա նույն մարդն էր, ում ժամանակին նկարիչը ընտրել էր Հիսուսի կերպարի համար...

Մանոն
05.07.2008, 21:29
Ստրադևարիի այս ջութակը աշխարհին հայտնի է ո՛չ միայն իր հրաշագեղ հնչողությամբ, այլ նաև հետաքրքիր մի պատմությամբ.
Ստրադևարին այն պատրաստել էր հարուստ ու հեղինակավոր իտալացի մի կոմսի պատվերով: Ջութակը կոմսի ձեռքն անցնելուց մի որոշ ժամանակ անց, անհայտ պարագաներում կորչում է: Հարուստ կոմսը շարունակ փորձում է գտնել անգին ստեղծագործությունը, սակայն` ապարդյուն: Ամիսներ անց, կոմսի ձիապանը առավոտ վաղ գալիս է կոմսի մոտ, խնդրում, որ իր հետ գա ախոռ: Իսկ ճանապարհին պատմում է, թե ինպես իր երազում մի ձայն իրեն հուշում էր, որ ինչ-որ ջութակ պահված է խսիրի տակ: Կոմսի զարմանքն անսահման է լինում, երբ չոր խոտերի տակ անվնաս գտնում է գործիքը:
Այդ դեպքից մոտ մի դար հետո, գործիքը կորչում է կոմսի ժառանգորդից, ու էլի ապարդյուն փնտրտուքից բավականին ուշ` հայտնվում է հենց տիրոջ տանը: Իսկ երրորդ անգամ` կորչում ու զարմանալիորեն հայտնվում է ռուս մեծահարուստ մի իշխանի մոտից, որը ձեռք էր բերել այն աճուրդի ժամանակ կարծեմ 19-րդ դարում...
Ինչ տարօրինակ է չէ՞.....:think