PDA

Դիտել ողջ տարբերակը : ՏՏ վարկանիշով ԱՊՀ-ում Հայաստանն առաջ է միայն Ղրղզստանից



Norton
24.04.2008, 16:15
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության` Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված հերթական վարկանիշի համաձայն, Հայաստանը 106-րդ տեղն է զբաղեցրել։

Ինչպես հաղորդում է «The Washington Profile»-ը, ԱՊՀ երկրների թվում Հայաստանը նախավերջին տեղում է հայտնվել` առաջ անցնելով միայն Ղրղստանից, որը 114-րդ տեղն է զբաղեցրել։

Զեկուցում ամփոփված է աշխարհի 127 երկրի մասին տեղեկատվություն։ ՏՏ զարգացման մակարդակը գնահատվում է ըստ երեք հիմնական չափորոշիչների` ինչպես են բնակչությունը, բիզնեսը և իշխանությունները պատրաստ օգտագործել կամ օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։
Պետությունների առաջին տասնյակում, որտեղ ՏՏ ոլորտն առավելագույն զարգացում է ապրել, ընդգրկվել են Դանիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Սինգապուրը, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Իսլանդիան, Հարավային Կորեան և Նորվեգիան։ Հետխորհրդային պետությունները բաշխվել են հետևյալ կերպ. Էստոնիա`20-րդ տեղ, Լիտվա` 33, Լատվիա` 44, Ադրբեջան`67, Ուկրաինա` 70, Ղազախստան` 71, Ռուսաստան` 72, Վրաստան` 91, Մոլդովա` 96, Տաջիկստան` 98։ Վարկանիշը եզրափակում է` Չադը` 127-րդ տեղ։

ԱրմԻնֆո

Artgeo
24.04.2008, 16:30
Չէ, էս ամերիկացիք լրիվ բութ են: Հիմա սրանց ո՞նց բացատրես, որ Հայաստանը ամեն տարի երկնիշ տնտեսական աճ ունի ու ՏՏ-ն ՀՀ-ի առաջնային ոլորտներից ա :think

Enipra
24.04.2008, 16:35
Իսկ մեր դպրոցականները ինֆորմատիկայի համաշխարհային օլիմպիադաներում առաջին տեղ են գրավում... :think
Տեխնոլոգիաները զարգանում են կրիայի տեմպերով, իսկ մարդկային ռեսուրսները կորում են :(

Մելիք
24.04.2008, 20:53
Ի՞նչ ՏՏ-ի մասին ա խոսքը մի երկրում, որտեղ սեփական կոմպյուտեր ունենալը ժողովդի մեծամասնության համար նույնպիսի երազանքա, որքան որևէ այլ տեղ առանց հիպոտեկի սեփական բնակարան գնելը:
Հայաստանում մարդկանց աշխատավարձը երևի մի ամսվա անլիմիտ ինտերնետի էլ չի հերիքի, ի՞նչ ՏՏ-ի մասին ա խոսքը:

Գլոբալ Հայացք
24.04.2008, 21:38
Ի՞նչ ՏՏ-ի մասին ա խոսքը մի երկրում, որտեղ սեփական կոմպյուտեր ունենալը ժողովդի մեծամասնության համար նույնպիսի երազանքա, որքան որևէ այլ տեղ առանց հիպոտեկի սեփական բնակարան գնելը:
Հայաստանում մարդկանց աշխատավարձը երևի մի ամսվա անլիմիտ ինտերնետի էլ չի հերիքի, ի՞նչ ՏՏ-ի մասին ա խոսքը:
Ուզում էի մի բան գրեի այս թեմայում, բայց Մելիքը գրեց:

Հիշեցի մի ուրիշ դեպք՝
Մի քանի որ առաջ գրանցվում էի FSM (Free Software Magazine) -ում, ու անկետը լրացնելիս կա հարց "Որքա՞ն գումար եք ծախսում տարեկան ՏՏ վրա", բացատրությունն էլ՝ "այստեղ նշեք թե վերջին տարվա ընթացքում ինչքան գումար եք ծախսել ՏՏ հետ կապված տեխնիկայի կամ ծառայությունների վրա" , ու ամենակարևորը տարբերակներն էին ՝ "1..499$", "500..1000$", ...., բացեց, որ ես մի 100$ եմ ծախսել վերջին տարվա ընթացքում, ընդ որում ես, հաստատ, բացառություն եմ, իսկ իրենց տարբերակներից պարզ ա, որ 500$ը մինիմումն ա մարդու համար, ով այնքան ա կապված ՏՏ հետ, որ եկել ուզում ա գրանցվի իրենց մոտ :( :
Չեմ կարծում սա ինչ-որ բան տվեց, բայց դե թեմայի շուրջ էր կարծես թե :unsure :