Դիտել ողջ տարբերակը : Սիրուշոն և քաղաքականությունը
Էս ֆորումի անդամների առնվազն 80 տոկոսը քաղաքականացված է:
Մի բանի մասին որ ուզում ես խոսաս, վռազ քաղաքական ենթատեքստերով գրառումները հեղհեղում են ֆորումը.............
Մոդերատորական։ Գրառումները առանձնացվել են Սիրուշոյի վերաբերյալ Երաժշտություն բաժնում թեմայից։
Zangezur
23.04.2008, 19:08
Ավելացվել է 3 րոպե անց
Էս ֆորումի անդամների առնվազն 80 տոկոսը քաղաքականացված է:
Մի բանի մասին որ ուզում ես խոսաս, վռազ քաղաքական ենթատեքստերով գրառումները հեղհեղում են ֆորումը.............[/QUOTE]
Առաջին հերթին լավ կանես երգչուհիներիդ խորհուրդ տաս և ասես, որ նրանց վայել չէ քաղաքականությամբ զբաղվել, հետո ֆորումի անդամներին մեղադրես: Նրանք իրենց կամքով ամեն ինչ քաղաքականուցնում են և ամեն առիթի ժամանակ Սերժին շնորհավորում են և ուրիշ բաներ են անում.......: Երևի սահմանափակվենք, որովհետև չեմ ցանկանում այս թեման քաղաքականացնել:
Ավելացվել է 2 րոպե անց
Աչքերս փակելով նրա արած-չարածի, անձի վրա ընտրել եմ երկրորդ տարբերակը, վատը չի
Առաջին հերթին լավ կանես երգչուհիներիդ խորհուրդ տաս և ասես, որ նրանց վայել չէ քաղաքականությամբ զբաղվել, հետո ֆորումի անդամներին մեղադրես: Նրանք իրենց կամքով ամեն ինչ քաղաքականուցնում են և ամեն առիթի ժամանակ Սերժին շնորհավորում են և ուրիշ բաներ են անում.......:
Առաջին հերթին լավ կանես երգչուհիներիդ խորհուրդ...
Առաջին հերթին երգչուհիները իմը չեն, իմ տնից չեմ բերել, իսկ երկրորդն էլ եթե խոսքը վերաբերում է Սիրուշոյին, ապա կուզեի, որ իմը լիներ:
... ֆորումի անդամներին մեղադրես:
Ոչ թե մեղադրում եմ, այլ ճշմարտությունը ներկայացնում:
... ամեն առիթի ժամանակ Սերժին շնորհավորում են...
Եթե նախագահը լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը և շնորհավոր էին Լևոնին` 99.9 տոկոսով տենց չէիր խոսի, այսինքն, քո ասածը իրականում ոչ թե Սիրուշոյի դեմա, այլ` Սերժ Սարգսյանի:
...ուրիշ բաներ են անում.......:
Ինչ են անում?
Առողջ քննադատությունները =0 , ուղղակի համարում եմ ամոթալի քաղաքական հայացքներից ելնելով ցեխ շպրտել Սիրուշոի վրա
Իսկ ես համարում եմ ամոթալի, որ Սիրուշոն երգչուհի է կոչվում ու դրա հետ մեկտեղ խառնվում է քաղաքականությանը այն դեպքում, երբ նրան քաղաքականությունից եթե հարց տաս, միայն կարող է պատասխանել «առաջ Հայաստան»: Ի՞նչ գործ ուներ նա, որ մասնակցում էր նախընտրական քարոզարշավին:
Ուլունա, ախր ոչ ոք մեղք չունի, որ էս թեման քաղաքականացվում է, քանի որ թեմայի հերոսը նույնպես քաղաքականացված է:
Գտնում եք որ դրանից հնարավոր էր խուսափե՞լ :think Չեմ կարծում... Նա էլ սովորական մարդդ է որ հավատում է Հայլուրին և առհասարակ հեռուսատեսությանը... բռնեք մի ամիս մենակ Հեռուսատցուցյ դիտեք... մանրից դուք էլ կզգաք որ սկսում եք հավատալ որ մեր վիճակը բավականին լավ է ;)
Այնպես որ նա էլ հրեշավոր համակարգի զոհերից է ;)