PDA

Դիտել ողջ տարբերակը : Պայքարի նոր մեթոդ՝ ՍԵՐԵՆԱԴ



Artgeo
24.04.2008, 01:18
ՍԵՐԵՆԱԴԱ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ

[21:49] 23 Ապրիլի, 2008
http://a1plus.am/file/img/b/7271.jpg

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի ընտանիքի անդամներն այսօր արթնացել են իրենց պատուհանի տակ հնչող ՚սերենադայիցՙ:

՚Հիմաՙ երիտասարդական ֆորումի անդամներն այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Տիգրան Թորոսյանի պատուհանի տակ երգել են իրենց իսկ ստեղծագործությունը: Երգի բառերը հետեւյալն են. ՚Ազատ, անկախ Հայաստան: Ցույց, միտինգ, երթ, պիկետ, զբոսանք: Ազատություն...ՙ:

Իսկ ինչու է երգն առաջին անգամ հնչել հենց Տիգրան Թորոսյանի պատուհանի տակ. հարցին`՚Հիմաՙ-ի անդամները Ա1+ին բացատրեցին. ՚Առաջինն այդ պատվին արժանացրեցինք Տիգրան Թորոսյանին, քանի որ նա որպես ԱԺ նախագահ իր ակտիվ մասնակցություն է ունեցել ՚Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինՙ օրենքի փոփոխությանը, որը սահմանփակել է մեր ազատությունը: Այս երգով մենք պատրաստվում ենք արթնացնել նաեւ մի շարք այլ պատգամավորների եւ իշխանավորների, որոնք սահմանափակում են մեր ազատություններն ու ոտնահարում մեր իրավունքներըՙ: ՚Հիմաՙ-ի անդամները հայտնեցին, որ բացի երգերից իրենց իրավունքները ոտնահարողների համար մի շարք անակնկալներ են պատրաստել, որոնք շատ շուտով կմատուցեն:

Ի դեպ, ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ երգը, կարծես թե արժանացել է Թորոսյանների ընտանիքի հավանությանը, քանի որ իրենց վարագույրի հետեւից լսողներ են եղել:

http://www.a1plus.am/

Lernakan
25.04.2008, 23:16
"Պայքարի նոր մեթոդ` ՍԵՐԵՆԱԴ" ավելի իրատեսական եթե լինենք կարելի է ասել` "Կարապի երգ":)

ClassicDancer
27.04.2008, 00:14
:D Սկսելաի ժողովուրդը դեմք է, անհամբեր սպասելու եմ հաջորդ սերենադներին

Մոդերատորական: Ակումբում տրանսլիտով գրառումները չեն թույլատրվում: Գրեք միայն հայերեն տառերով: Այս գրառումը փոխակերպվել է հայերեն տառերով գրառման:

Help
01.05.2008, 17:06
Դուրս եկավ , :hands :D սպասում ենք նոր անակնկալների :)