PDA

Դիտել ողջ տարբերակը : Գաղտնի բանալին



Adam
22.04.2008, 19:27
Ուրեմն այս մտահղացումը դեռ վաղուցվանից էր ծագել մտքումս: Ուղղակի թե՛ տեխնիկական կողմերը, թե՛ ինչ-որ չափով մասնակիցների պունկտուալության հանգամանքը կասկածի տակ ունենալով՝ չէի բացում այս թեման:
Եթե հիշում եք, մի ժամանակ կար հեռուստաշոու «Ֆորդ Բոյառի բանալիները»: Մի զարմացեք... նույն խաղն առաջարկում եմ սկսել ակումբում՝ միախառնելով վիրտուալն ու ռեալը: Չեմ ասում օձեր, կարիճներ, ամրոցներ են լինելու և այլն... բայց հիմա փորձեմ բացատրել խաղի իմաստը, կազմակերպման, խաղալու և ամենակարևորը ճիշտ խաղալու ձևը: Խաղի վերնագիրը պայմանական է:
Ուրեմն էսպես.
Այս խաղը պարունակում է 4 կազմակերպիչ: Տվյալ դեպքում 4-ից մեկը կլինեմ ես՝ նաև լինելով առաջին խաղաշրջանի վարողը, և էլի ակումբի 3 անդամ: (որոնք հաճախակի լինում են հանդիպումներին): 4 հոգով հավաքվում ենք ինչ-որ սրճարանում (կամ չգիտեմ որտեղ նաև հարմար կլինի)և միասին քննարկում տեխնիկական մասը և կամաց-կամաց սկսում պատրաստել այն, հատուկ օրվա համար: Գնում ենք մոտավորապես 20 ծրար և 1 100 թերթանոց տետր: Պոկում ենք տետրից 1 թերթ և վրան գրում հետևյալը. (հիշեցնեմ որ սա օրինակ է).
«Գնացեք Ա.Բաբաջանյանի արձանի մոտ»
Եվ դա գրելով թղթի վրա՝ դնում ենք ծրարի մեջ և փակում այն: Որից հետո այդ ծրարը տեղավորում Երևան քաղաքի ակումբցիներին ծանոթ վայրերից մեկում՝ օրինակի համար ինչ-որ մի այգու կոնկրետ ծառի տակ ենք թաղում.... որտեղից էլ, ակումբցիները գտնելով ստարտային (այսինքն առաջնային ծրարը (որի մեջ գրած էր գնացեք Բաբաջանյանի արձանի մոտ) սկսում են խաղը ըստ ծրարների մեջ դրված թղթի վրա գրած պարունակության: Եվ հետևում քայլերին:)
Կազմում ենք երկրորդ ծրարը և միջի թղթի վրա գրում ասենք «գնացեք Թամանյանի արձանի մոտ- կոնկրետ հենց անկյունում ճխտած է ծրարը»
և հենց այս 2 ծրարը տեղավորում ենք ստարտային ծրարի մեջ գրված վայրում՝ այսինքն Բաբաջանյանի արձանի մոտակայքում՝ ասենք հողի տակ, կամ չգիտեմ....»
Ակումբցիները գտնելով նաև այդ ծրարը, որտեղ գրած է գնացեք Թամանյանի արձանի մոտ.... ուղևորվում են 2 ծրարում նշված վայրը: Գտնելով այնտեղից երրորդը՝ ուղևորվում են չորրորդի մոտ: Դրանից հետո 5-րդի, 6-րդի, 7-րդի և այլն.... մինչև որ չտանջվեն ու մուռ չպահեն կազմակերպիչների վրա: :D
Այդպես ման են գալիս ամբողջ քաղաքով: Սակայն սրա վերջը կայանում է նրանում, որ ասենք 20-րդ ծրարի փոխարեն՝ ինչ-որ մի վայրում հողի տակ թաղված է լինում փոքրիկ մրցանակ, որն էլ ակումբցիների տաժանագիր աշխատանքի շնորհիվ հասնում է նրանց (մրցանակը կամ համով բան կլինի ուտելու, կամ փոքրիկ նվեր, կամ կարողա նաև փող :D
մի խոսքով, կազմակերպիչները ինչ-որ ցանկանան):
Իսկ ստարտային ծրարի գտնվելու վայրը կգրվի թեմայում, որտեղից պետք է սկսեն ման գալ:
Բացահայտողական խմբի մեջ պետք է լինի մինչև 10 հոգի: Սակայն սա «բարձիթողի» խաղերից չէ, որ ինչ-որ մեկը ցանկանա մասնակցել, հետո ասի կներեք գործ ունեմ չեմ կարող: Հստակ.... անդամները պետք է նախորոք գրանցվեն, որոշեն օրը, ժամը և սկսեն: Նաև տեղյալ պահեն կազմակերպիչներին, որպեսզի իրենք էլ դրանից մեկ օր շուտ պայմանավորվեն մի տեղ և պատրաստեն այդ ամենը:
Խաղի կանոնում կա ևս մեկ պայման: Բացահայտական խմբի մեջ պետք է լինի գոնե 1 թվային ֆոտոապարատ, որպեսզի ամեն ծրարի վայրը գտնելուն պես՝ լուսանկարի՝ հետո թեմայում տեղադրելու համար: Խաղի ընթացքում կգործեն նաև կազմակերպիչներին SMS ուղարկելու հնարավորությունը՝ ակնկալելով որևէ հուշում՝ դժվարանալու դեպքում: Սակայն զուտ զանգ իրականացնել կարգելվի: Ընթացքում բացահայտողները կարող են մտնել ինտերնետ ակումբ, որտեղ մտնելու այս խաղի համապատասխան թեմա, կարող են ակնկալել նաև խաղի կազմակերպիչների կողմից հուշումներ: Մի խոսքով, խաղը եթե կազմակերպվի ճիշտ, ապա խաղալը ինձ թվում է հաճույք կլինի: Այս խաղն էլ կարելի է անցկացնել ո՛չ ասենք Դիմակի նման շուտ-շուտ, որովհետև մի քիչ աշխատանք է հարկավոր, այլ ասենք 1 կամ 2 ամիսը մեկ: Չգիտեմ... ինձ թվում է հետաքրքիր կլինի: Սպասում եմ արձագանքների:
էսքան էլ որ միտքս շարադրեցի շատ լավ էր :D
թե չէ միշտ մտածում էի, ոնց եմ բացատրելու :D
Մի խոսքով, ով հասկացավ հասկացավ.... :)
Գրեք կարծիքներ: :B

Belle
22.04.2008, 19:57
:hands Ադամ, ընտիր մտահղացում է, շատ հոտաքրքիր, ափսոս, ես չեմ կարա մասնակցեմ, հանդիպումների հաճախ չեմ գալիս :(

իսկ ինքը՝ միտքը, լավն է, կասպասեմ հետագա զարգացումնեին ;)

*e}|{uka*
22.04.2008, 20:07
Հմմմմմ.... Ադամ ջաան էտ մտքերը որտեղից ես պրպտում :D
Իսկ եթե լուրջ լավ մտահաղացումա:hands , Բայց չեմ պատկեացնում քաղաքացիների զարմանքի աստիճանը , երբ տենան ակումբցիներին ծառերի տակ հող քչփորելով՝ ծրարը ման գալուց ,կարողա և մեր սիրասյուն ոստիկաններն էլ խանգարեն է՜ :cry

Հարգանքներս Ադամ :oy

Երկնային
22.04.2008, 20:14
Ադա՛մ, բայց դու ի~նչ դեմքն ես :hands
լավն ա միտքդ… ;)

Ռուֆուս
22.04.2008, 22:31
Ադամ, ես քեզ կսպանեմ, մտքերս ինչի ես գողանում :angry

Ես մի ամիս առաջ նմանատիպ խաղ էի մտածել, բայց մի փոքր ուրիշ կանոններով :) Կարծեմ Երկիր Մեդիայով մի հատ խաղ կար, Yerevan Drive անունով, մտածում էի դրա պես մի բան կազմակերպել (առանց ավտոների), էն էլ Գալաթեան ասաց, որ մի քիչ դժվար կլինի էդ ամենը կազմակերպելը, ես էլ միտքս փոխեցի :)

Գաղափարը իրոք որ լավն է, ես կարող եմ լինել կազմակերպիչներից մեկը: Եթե խաղին մասնակցողներ շատ լինեն, հնարավոր է, որ մոտակա ժամանակներս կազմակերպենք:

Adam
22.04.2008, 23:27
շնորհակալ եմ կարծիքների համար :oy , բայց դեռևս քիչ է... թող մյուսներն էլ արձագանքեն: Հայկ, դու կլինես կազմակերպիչներից մեկը: ;)
Որ գոնե ինչ-որ կերպ գողոնի փոխհատուցումը տամ :D:D:D

Ra$Ta
22.04.2008, 23:55
Միտքը ընտիրա , ես հաճույքով քեզ կոգնեմ , բայց ունեմ մի առաջարկ , ուրեմն ոչ թե պռոստը ման գան , այլ բաժանվեն երկու խմբի ու ով ավելի շուտ կհասցն գտնել 20-րդը ու դա կարող է կազմել մեկից ավել օր , որտև խաղը կլնի շատ բարդ , տենց հաստատ ավելի լավ կլնի :

Ուրեմն սենց Ադամ ջան մյուս հանդիպմանը կխոսանք էս թեմայով , ես հաստատ մասնակցում եմ :hands

Ռուֆուս
22.04.2008, 23:59
Միտքը ընտիրա , ես հաճույքով քեզ կոգնեմ , բայց ունեմ մի առաջարկ , ուրեմն ոչ թե պռոստը ման գան , այլ բաժանվեն երկու խմբի ու ով ավելի շուտ կհասցն գտնել 20-րդը ու դա կարող է կազմել մեկից ավել օր , որտև խաղը կլնի շատ բարդ , տենց հաստատ ավելի լավ կլնի :

Ուրեմն սենց Ադամ ջան մյուս հանդիպմանը կխոսանք էս թեմայով , ես հաստատ մասնակցում եմ :hands

Համաձայն եմ Երոյի հետ: Խմբերով խաղը ավելի հետաքրքիր կլինի :)

Adam
23.04.2008, 12:08
Ուրեմն Երոն էլ կլինի կազմակերպիչներից մեկը: Իսկ առաջարկների մասին կհանդիպենք մանրամասն կխոսանք: Վերևում նկարագրածս զուտ կմախքնա... վրեն կարելի է շատ հետաքրքիր բաներ կառուցել: Մնաց 1 հոգի էլ կազմակերպիչ վերցնենք ու հանդիպենք: Ցանկալի կլինի էտ մի հոգին էլ աղջիկ լինի:

Ռուֆուս
23.04.2008, 12:15
Ադամ ջան, իսկ կբացատրես, թե ինչի են հարկավոր հենց 4 կազմակերպիչներ?

Adam
23.04.2008, 12:22
Ադամ ջան, իսկ կբացատրես, թե ինչի են հարկավոր հենց 4 կազմակերպիչներ?

Դե հասկանում ես... թող կազմակերպիչներն էլ որոշակի խումբ կազմեն էլի... ասենք 4 հոգի: Թե չէ 1 կամ երկու հոգով աշխատելը հետաքրքիր չի: Հետո ընդեղ ղժժալու պռոցես կա բան կա :D
համել 4 հոգով հետաքրքիր կլինի... ամեն մեկս մի բան կառաջարկի, տարբեր կարծիքներ և այլն և այլն... ավելի ամուր կլինի կազմակերպչական աշխատանքը: Ո՛չ 4-ից ցածր, ո՛չ էլ բարձր: 4-ը հերիքա: :)

Ռուֆուս
23.04.2008, 12:25
Դե հասկանում ես... թող կազմակերպիչներն էլ որոշակի խումբ կազմեն էլի... ասենք 4 հոգի: Թե չէ 1 կամ երկու հոգով աշխատելը հետաքրքիր չի: Հետո ընդեղ ղժժալու պռոցես կա բան կա :D
համել 4 հոգով հետաքրքիր կլինի... ամեն մեկս մի բան կառաջարկի, տարբեր կարծիքներ և այլն և այլն... ավելի ամուր կլինի կազմակերպչական աշխատանքը: Ո՛չ 4-ից ցածր, ո՛չ էլ բարձր: 4-ը հերիքա: :)

Օքեյ: Ես մտածում էի, որ երեք հոգին էլ բավարար կլիներ.... Համ էլ երեք հոգու դեպքում խաղի մասնակիցների քանակը մեկով կավելանար :)

Adam
23.04.2008, 12:29
Օքեյ: Ես մտածում էի, որ երեք հոգին էլ բավարար կլիներ.... Համ էլ երեք հոգու դեպքում խաղի մասնակիցների քանակը մեկով կավելանար :)

մի հոգի էլ թող աղջիկ լինի: Ասենք Կիտան: :)
Հաճախա գալիս հանդիպումների:
Իսկ խաղացողներին ինչ կա.... ամեն ինչ պատրաստա: Մնումա մի հատ հանդիպում կազմակերպեն ու սկսեն: Ամենակայֆը խաղալնա: Բայց էկեք մենք՝ կազմակերպիչներով, 1-ին խաղաշրջանի հիմքը դնենք, որ հետո մի ուրիշ խաղի վախտ մենք խաղանք: :hands
Կարևորը սկիզբը ճիշտ կազմակերպելնա: Հետո ինքստինքյան կգնա... :)

Մելիք
23.04.2008, 23:42
Մոսկվայում հատուկ էս խաղի ակումբ կա, կայքի հասցեն չեմ հիշում: Խաղը բավական տարածված ա, ակումբի անդամությունը բավականին թանկ ու խաղում են բավականին լավ հնարավորությունների տեր մարդիկ հիմնականում:

Հենա ձրի առաջարկում են, խաղացեք էլի:)
Ես հաճույքով կմասնակցեի:

Երկնային
23.04.2008, 23:45
ես էլ կհետևեմ խաղին… բայց հաստատ չեմ խաղա… :oy

Ռուֆուս
23.04.2008, 23:50
ես էլ կհետևեմ խաղին… բայց հաստատ չեմ խաղա… :oy

Իսկ կարողա որպես կազմակերպիչ մասնակցես? :)

Երկնային
24.04.2008, 00:00
Իսկ կարողա որպես կազմակերպիչ մասնակցես? :)

դե եթե շատ վազել չստիպեք, հա… :D

Ռուֆուս
24.04.2008, 00:07
դե եթե շատ վազել չստիպեք, հա… :D

Ինչքան Ադամի բացատրածից հասկացա, կազմակերպիչները միակ գործը կաֆեում նստել, ուտել, խմել ու զրույց անելնա :D

Երկնային
24.04.2008, 00:19
Ինչքան Ադամի բացատրածից հասկացա, կազմակերպիչները միակ գործը կաֆեում նստել, ուտել, խմել ու զրույց անելնա :D
ես համաայն եմ :D

Sunny Stream
25.04.2008, 18:57
Իսկ նշանակված վայրերում կազմակերպիչների, կամ նրանց ընկերների կամ Ակումբի այլ ներկայացուցիչներ չե՞ն լինելու... գիտեք էլի, հայերը հետաքրքրասեր մարդիկ են, որ տեսնեն ինչ-որ խումբ վազվզում, արձանների ոտքերի ու հողի տակ ինչ-որ բաներ է խցկում, հաստատ կուզեն նախ պարզել` ինչ է, հետո, եթե չհավանեն, ետ կգնեն :P դե, չենք կարող ասել, բայց հավանականություն կա, ամեն դեպքում, որ կարող են վերցնել...

Adam
23.07.2008, 20:14
Ի՞նչ եք մտածում...

Adam
05.03.2010, 21:39
Նենց ասում եմ մի հատ չկազմակերպե՞նք սրանից մոտակայում երբ որ տաքերը ընգնեն... :))
Ակնկալում եմ արձագանքներ, 5-ից ավելի :angry :))

Yellow Raven
05.03.2010, 22:42
Համարեք, որ առաջին մասնակիցը կա:))
Բայց ես որպես թանգարանային նմուշ եմ մասնակցելու, որովհետև քաղաքի փողոցների մեծ մասին ծանոթ չեմ:))

J o k e r
06.03.2010, 02:44
նմանատիպ խաղ կա աշխարհում. կարող եք իրենց կանոնները օգտագործեք. իրենք տարիներ շանունակ խաղացել են և ավելի լավ են մշակել կաննոները և բուն խաղը. երևանի համար մտեք այս DoZoR-ը (http://classic.dzzzr.ru/erevan/).
իրանք ավելի լավ են անում. օրինակ եթե դուք ծրարներով անեք ու խմբերով, առաջին թիմը ով գտնի առաջին ծրարը նա ել կհաղթի. եթե հետաքրքրեց խաղի գաղափարը մտեք նայեք իրանց կանոնները, մի փոքր ձևափոխեք ու դուք խաղացեք...


http://www.youtube.com/watch?v=njx-PWWwm2A

խաղի գաղափարը շատ լավն ա....:hands

DavitH
06.03.2010, 19:03
ոնց որ ասեցի հանդիպման ժամանակ ես կամ :)

DavitH
06.03.2010, 19:07
Նենց ասում եմ մի հատ չկազմակերպե՞նք սրանից մոտակայում երբ որ տաքերը ընգնեն... :))
Ակնկալում եմ արձագանքներ, 5-ից ավելի :angry :))

դե տաքերը ետքան էլ էական չեն ինձ թվում ա հիմա էլ կարելի ա սկսել

Մանուլ
06.03.2010, 21:36
+1 :P

Adriano
06.03.2010, 23:22
Միտքը վատը չի, հետաքրքիր կլինի, ուղղակի սրա համար մի մեծ հավեսա պետք,բա ժող, որ էդ ծրարը դնեք մի տեղ ու էդ որոնողները գան ու տենան տարել են, բա հետո ինչ ենք անելու: Պատկերացնում եք էդ խումբը ընկնի սաղ քաղաքով մեկ էդ ծրարը ման գա, մի քիչ ջանջալ գործա: Այ մրցանակիցա կախված այս խաղին մասնակցելու ցանկության աստիճանը: