PDA

Դիտել ողջ տարբերակը : Կուզենայի՞ր անմահ լինել

VisTolog
22.04.2008, 16:21
ՈՒզում ե՞ս անմահ լինել...

WArmanW
22.04.2008, 16:25
Ծանոթ թեմայա: Ես ուզում են անկասկած, բայց իմ պայմաններով:

Սամվել
22.04.2008, 18:58
Ձևը գիտե՞ս :)) :D

Belle
22.04.2008, 19:03
Ոչ, միանշանակ
ուզում եմ ապրել այնքան, որ իմ "միսսիան" կատարեմ ու հետո ...

Երկնային
22.04.2008, 19:05
դժվարաում եմ պատասխանել… բավականին բարդ հարց ա, ու շատ մտածելու տեղ ա տալիս… :think

*e}|{uka*
22.04.2008, 19:08
Միանշանակ ոչ :ՀՈ Կաշեյ բեսսմերտնին կամ Բաբի Յոշկան չենք լօօօլ
Ես ապրեի ու տեսնեի իմ հարազատների , ընկերների մահը , երբեք , իմ համար դա անեծքի նման բան կլիներ ;)

Brigada
22.04.2008, 19:13
ուզում ես անմահ եղի ուզում ես չէ մեկա լօօօօքշա

Աբելյան
22.04.2008, 19:20
չէ
էսքան ապրածս էլ ա ինձ հերիք :P

Ուլուանա
22.04.2008, 20:14
Քանի որ ես ինձ չեմ նույնացնում իմ մարմնական եսի հետ, այլ համարում եմ, որ մարմնականից ավելին եմ, այսինքն՝ հոգի՝ հերթական անգամ հայտնված հերթական մարմնի մեջ, ապա գիտեմ, որ անմահ եմ, հետևաբար դրա մասին երազելու անհրաժեշտություն էլ չկա։

Իսկ եթե անմահությունը տվյալ դեպքում դիտարկենք ավելի նեղ տեսանկյունից՝ որպես զուտ մարմնական անմահություն, ապա հաստատ չէի ցանկանա, որ մարմինս էլ անմահ լիներ։ Դա անեծքի պես բան կլիներ, կարծում եմ՝ նման դժբախտություն նույնիսկ թշնամուս չէի ցանկանա... Մի խոսքով՝ ինձ հոգու անմահությունը (ինչում մազաչափ անգամ չեմ կասկածում) լրիվ բավարարում է, իսկ մարմինս հագուստ է, էլի, իսկ հագուստները անմահ չեն լինում ու պետք էլ չի, որ լինեն. էսօր էս եմ հագել, վաղն ուրիշ եմ հագնելու։ ;) Կարևորը՝ բարով մաշեմ ու միանգամից չմաշեմ։ :))

Նարե
22.04.2008, 20:43
Չե, ես ել չեի ցանկանա , այլ դրա փոխարեն կցանկանայի ապրել լիարժեք այն կյանքը , որ տրված ե ինձ ի վերուստ,հլը մի հատ կարողանանք ես տրված կյանքն արժանավայել ապրել, անմահության մասին հետո կմտածենք

Սամվել
22.04.2008, 21:10
Օֆֆ... իմ սիրած պատասխանը սենց հարցերին... ;)

ա. Ենթադրենք հա ... Հետո ի՞նչ
բ. Ենթադրենք չէ... Հետո ի՞նչ :D

քաղաքացի
23.04.2008, 01:26
Կյանքը հենց նրանով ա լավը, որ ունի և՛ սկիզբ, և՛ վերջ:

VisTolog
24.04.2008, 11:53
Անմահ կուզենայի լինել, բայց իմ պայմաններով... բա չիմանաս թե հազար տարի հետո ինչ կլինի Երկիր մոլորակի հետ, ինչ զարգացումներ կլինեն, և վերջապես ինչ նոր հայտնագործություններ, արդյոք մենք կկարանանք տեղափոխվել Մարս մոլորակ, և ապրել այնտեղ...

Mari
01.05.2008, 12:09
Եթե խոսքը զուտ ֆիզիկական գոյության մասին է, ապա՝ ոչ: Ավելի լավ է՝ անունս պատմության գրքերում գրվի, քան թե՝ Գինեսի: Անվանեք փառասեր, եթե կուզեք, բայց եթե անմահություն, ապա այսպիսի՝
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ ապրում է դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար...

Kuk
01.05.2008, 13:15
Կուզենայի՞ր անմահ լինել

չէ: Ինչպես կարելի է հրաժարվել 2 հրաշալի երևույթներից մեկից:
Ստորագրությանս երկրորդ տողում էս հարցի պատասխանը կա:

Արամ
01.05.2008, 13:18
ՉԷ որտև ամեն ինչի համը հելնումա վերջը կյանքի համնելա հելնելու ու ....

Աթեիստ
01.05.2008, 14:14
Շատ կուզեի:

Ժամանակի ընթացքում կսովորեի թեթև տանել մտերիմների մահը:
Այս պահին երազում եմ "թռչող ափսե" ղեկավարել: Դրանից հետո մի այլ (տվյալ պահին անհասանելի) մի բան կերազեմ:
Անմահությունը հնարավորություն կտա հասնել երազանքներից շատերին:

Արամ
01.05.2008, 14:15
Ու չես հոգնի կյանքից՞

Աթեիստ
01.05.2008, 14:34
Ու չես հոգնի կյանքից՞

Եթե միշտ երազանք ունենաս, չես հոգնի:

isoedo
01.05.2008, 14:47
հնարավոր չի, եթե շարունակես հայաստանում ապրես, ինչքան էլ ուզում ես երազանք ունեցի, մեկա հայերը ընենց "քաք մեջ" կանեն, որ քեզնից էլ կհոգնես...:D

Երբեք չմահանաս, ով ՀԱՅ ժողովուրդ:
:B

Աթեիստ
01.05.2008, 14:50
հնարավոր չի, եթե շարունակես հայաստանում ապրես, ինչքան էլ ուզում ես երազանք ունեցի, մեկա հայերը ընենց "քաք մեջ" կանեն, որ քեզնից էլ կհոգնես...:D

Երբեք չմահանաս, ով ՀԱՅ ժողովուրդ:
:B

Եթե անմահ ես, մի հատ ռումբ ես վերցնում ու քո հետ միասին տրաքացնում ես Հայաստանի զարգացմանը խանգարողներին:
:)
Անմահությունը էտ մի "+"-ն էլ ունի:

isoedo
01.05.2008, 14:55
Եթե անմահ ես, մի հատ ռումբ ես վերցնում ու քո հետ միասին տրաքացնում ես Հայաստանի զարգացմանը խանգարողներին:
:)
Անմահությունը էտ մի "+"-ն էլ ունի:

դու անմահ ասելով հասկանում ես, որ ինչքան էլ քեզ վիրավորեն, վրետ կրակեն, չես մեռնում???
եթե տենցա եսել կուզեմ, բայց կյանքըս ապրելուց հետո մի 2 տարի անմահ մնամ, որ թուրքիան իրա ժողովրդի հետ վառեմ, նոր մեռնեմ.... :B
դու հետըս չէիր գա?

Արամ
01.05.2008, 16:30

Անմահ նշանակումա որ ՎԱՊՇԵ չես մեռնելու....վԱՊՇԵ:(

VisTolog
01.05.2008, 17:22
Համաձայն եմ Աթեիստի հետ

isoedo
01.05.2008, 19:57
ըտենց բեսամտ լոքշ կլներ:tsamon

VisTolog
01.05.2008, 23:01
Եթե ունես երազանքներ, նպատակներ, այնպիսի բաներ, որոնք քեզ ստիպում են ապրել երկա~ր, տեսնելու և լսելու էն ամեն ինչը, որը շատ քչերը կարող են տեսնել ու լսել, ապա արժի անմահ լինել: Համ էլ որ ասում ենք անմահ, նկատի չունենք, որ ձանձրանալու ենք, այլ հենց էն պայմանով, որ հետաքրքիր կյանքով ենք ապրելու:

Ramzes
16.05.2008, 17:17
Բարդ հարց է: Անմահ երևի չէի ուզենա լինել, պարզապես վատ չի լինի երկար ապրել, բայց միևնույն ժամանակ իմաստալից: Բացի այդ դա միշտ էլ երազանք կմնա մարդկության համար, քանզի այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ...:

Արամ
16.05.2008, 17:18
Եթե ունես երազանքներ, նպատակներ, այնպիսի բաներ, որոնք քեզ ստիպում են ապրել երկա~ր, տեսնելու և լսելու էն ամեն ինչը, որը շատ քչերը կարող են տեսնել ու լսել, ապա արժի անմահ լինել: Համ էլ որ ասում ենք անմահ, նկատի չունենք, որ ձանձրանալու ենք, այլ հենց էն պայմանով, որ հետաքրքիր կյանքով ենք ապրելու:

բայց մեկա ամեն ինչից էլ վերջում զզվում ես....ես չէի ցանկանա անմահ լինեի կուզենայի ենքան ապրեի միջև բոլոր նպատակներս իրականացնեի այ հետո գնաի.....Մեծ Պապայի մոտ:D:)

VisTolog
16.05.2008, 20:16
բայց մեկա ամեն ինչից էլ վերջում զզվում ես....ես չէի ցանկանա անմահ լինեի կուզենայի ենքան ապրեի միջև բոլոր նպատակներս իրականացնեի այ հետո գնաի.....Մեծ Պապայի մոտ:D:)
Ժամանակի ընթացքում էլ նպատակներդ կավելանան:

Freeman
29.05.2010, 20:10
ոչ մի դեպքում

AniwaR
29.05.2010, 20:16
Հա, ես շատ եմ ուզում: Ինչ ասես կտայի անմահ լինելու ու միշտ ջահել մնալու համար::love Առռռռռգգգգհհհհ: Շատ-շատ-շատ եմ ուզում: Մեռնել չեմ ուզում::sad

Հինատա
29.05.2010, 20:19
Հա, ես շատ եմ ուզում: Ինչ ասես կտայի անմահ լինելու ու միշտ ջահել մնալու համար::love Առռռռռգգգգհհհհ: Շատ-շատ-շատ եմ ուզում: Մեռնել չեմ ուզում::sad

Ինչպես հասկացա վախենում ես մահից,թե՞...::think

ElleLuiz
29.05.2010, 20:24
Կուզենայի անմահ լինել, թեպետ այսպես թե այնպես հավատում եմ հոգու հավերժությանը: Բայց երբ փորձում եմ դա պատկերացնել, ինձ ժամանակից ու տարածությունից դուրս նետված եմ զգում մի տեսակ

AniwaR
29.05.2010, 20:26
Ինչպես հասկացա վախենում ես մահից,թե՞...::think

Հա, վախենում եմ, չեմ ուզում: :sad Ուզում եմ անմահ լինեմ, որ ապրածս անկապ օրերը չափսոսամ: :cry2

Yevuk
29.05.2010, 20:29
Չէ, ոչ մի դեպքում: Ավելին, կուզեի չտեսնել ինձ մոտիկ մարդկանց մահը: :(
Մենակ անմահ լինելն անհետաքրքիր ա...Այ եթե հետդ մի քանի հոգի լինեին, կարողա և համաձայնվեի: :))

Հինատա
29.05.2010, 20:31
Հա, վախենում եմ, չեմ ուզում: :sad Ուզում եմ անմահ լինեմ, որ ապրածս անկապ օրերը չափսոսամ: :cry2

Velvet Bride ջան ես կարծում եմ, որ եթե մարդ սիրում է կյանքը, չպետք է վախենա մահից, որովհետև մահը՝ մարդու կյանքի կաևոր, ավելի ճիշտ առաջնային փուլերից է, ինչպես ծնունդը:Ինչ անենք, որ մահը կյանքի վերջին փուլն է::)

AniwaR
29.05.2010, 20:34
Velvet Bride ջան ես կարծում եմ, որ եթե մարդ սիրում է կյանքը, չպետք է վախենա մահից, որովհետև մահը՝ մարդու կյանքի կաևոր, ավելի ճիշտ առաջնային փուլերից է, ինչպես ծնունդը:Ինչ անենք, որ մահը կյանքի վերջին փուլն է::)

Աշքս լուս::cry2 Ինձ հետաքրքիր չի՝ ով ինչ ա կարծում: Մեկ ա՝ ուզում եմ անմահ լինեմ ու վերջ: Ով ուզում ա թող վայելի իր կյանքի բոլոր փուլերը հերթով-շարքով-կարգով:

Հինատա
29.05.2010, 20:37
Աշքս լուս::cry2 Ինձ հետաքրքիր չի՝ ով ինչ ա կարծում: Մեկ ա՝ ուզում եմ անմահ լինեմ ու վերջ: Ով ուզում ա թող վայելի իր կյանքի բոլոր փուլերը հերթով-շարքով-կարգով:

Բայց ես մտադրություն էլ չունեի քո կարծիքը փոխելու:

Հայկօ
29.05.2010, 20:40
Մենակ անմահ լինելն անհետաքրքիր ա...Այ եթե հետդ մի քանի հոգի լինեին, կարողա և համաձայնվեի: :))

Ես իրանց կսպանեի :oy:

Lion
29.05.2010, 20:48
ՈՒզում ե՞ս անմահ լինել...

Այո, բայց մի այն մեկ պայմանով - եթ այդ վիճակում կլինեմ մոտ 30-ամյա հասակում ու չեմ ծերանա...:think

Շինարար
29.05.2010, 20:49
Այո, բայց մի այն մեկ պայմանով - եթ այդ վիճակում կլինեմ մոտ 30-ամյա հասակում ու չեմ ծերանա...:think

Lion ջան, որպես պատմաբան քո գործը նախ և առաջ ոչ թե անմահ մնալն ա, այլ անմահացնելը:))

Yellow Raven
29.05.2010, 20:50
Lion ջան, որպես պատմաբան քո գործը նախ և առաջ ոչ թե անմահ մնալն ա, այլ անմահացնելը:))

Դե ինքն առաջին հերթին իրենա անմահացնում:))

kyahi
29.05.2010, 20:51
հմմմմմմ հետաքրքիր հարց ա, լինել թե՞ չլինել…
եսիմ մի տեսակ տխուր ա անմահ լինելը կտեսնես բոլորին ամեն օր, նույն դեմքերը, քո դեմքն էլ նույնը կլինի, հավեսը էն ա, որ կյանքում ամեն ինչ կփորձես, բայց դե ռեսուրսները սահմանափակ են, իսկ ցանկությունները անսահմանփակ/ էս տնտեսի քննության եմ, երևում ա չէ՞:D/, դրա համար ձանձրալի կլիներ, չնայած որ մտածում ես վերջում մենակ դու ես մնալու ու որ երկիրը ուզես կգնաս ու "Գինեսի ռեկորդների" գրքում կլինես ու քեզ բոլոր հեռուստաալիքներով ցույց կտան էդ հավես ա, բայց դե մի տեսակ չի ձգում, ախր հնարավոր ա չէ, որ մեռնելուց հետո կյանք կա/ դե էդ դրախտ դժոխքի հետ չեմ:D/ ու հետաքրքիր ա իմանալ մեռնելուց հետո ինչ ա լինում…չնայած կուզեյի անմահ լինեյի, եթե ընկերներս էլ անմահ լինեյին, հմմմմմ տեսնես օրանժը էդ կարգի ակցիա չի ունենա փաթեթ " Անմահ ընկերներ" կարելի ա առաջարկել:think:D
Հ.գ մի քիչ անլուրջ գրառում ստացվեց, բայց դե որ խորանաս լավ էլ լուրջ էր:))

aerosmith
29.05.2010, 21:18
չէի ուզենա, բայց մի բան պետքա խոստովանեմ, որ մահից շաաաաաատ եմ վախում, ու երբ պատկերացնում եմ որ հանկարց կարողա մի օր մահանամ, ուղղակի սարսափում եմ։ :o

*e}|{uka*
29.05.2010, 23:28
Եթե Լեռնեցիս կամ Կաշեյ Բեսմեռտնիս անմահ լինի, կուզենայի, ինչու՞ ոչ:Չնայած թրով ու ձվի մեջ պահված ասեղով դժվար կլինի տեղաշարժվել:

Ռեդ
29.05.2010, 23:35
Անմահ էլ կա, անմահ էլ: Իսկական անմահը մահով է անմահանում:

VisTolog
29.05.2010, 23:36
Անմահ էլ կա, անմահ էլ: Իսկական անմահը մահով է անմահանում:

Ոնց քցում-բռնում եմ, բոլորս էլ անմահ ենք:think

Life
29.05.2010, 23:39
Ոչ,համաձայն եմ Ռեդ-ի հետ:Միշտ երբ ինձ ես հարցը տալիս են հիշում եմ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»

Lion
30.05.2010, 00:01
չէի ուզենա, բայց մի բան պետքա խոստովանեմ, որ մահից շաաաաաատ եմ վախում, ու երբ պատկերացնում եմ որ հանկարց կարողա մի օր մահանամ, ուղղակի սարսափում եմ։ :o

Թեթև տար - Յուրաքանչյուրիս էլ մի անգամ ժպտում է մահը: Մենք էլ կարող ենք ընդամենը ժպտալ նրան ի պատասխան... (с) Մարկոս Ավրելիոս

boooooooom
30.05.2010, 20:59
Չեմ էլ ուզում այդ մասին մտածել. անմահ լինելը մահանալու պես տհաճ բան պետք է որ լինի

Արամ
30.05.2010, 23:13
Թեթև տար - Յուրաքանչյուրիս էլ մի անգամ ժպտում է մահը: Մենք էլ կարող ենք ընդամենը ժպտալ նրան ի պատասխան... (с) Մարկոս Ավրելիոս

կամ էլ ժպտալ նրան առաջինը

javaharut
31.05.2010, 21:30
Չեմ հասկանում մահը տհաճ ա? ինչու? Ընդամենը մի ակնթարթ ա տևում իմ իմանալով.
Բայց ես կուզեի անմահ լինեի, որ նպատակներս հասցնեի իրականացնել, թե չէ այսպես հաստատ գիտեմ նպատակս կիսատ ա մնալու

Արևհատիկ
31.05.2010, 21:43
Չեմ հասկանում մահը տհաճ ա? ինչու? Ընդամենը մի ակնթարթ ա տևում իմ իմանալով.
Բայց ես կուզեի անմահ լինեի, որ նպատակներս հասցնեի իրականացնել, թե չէ այսպես հաստատ գիտեմ նպատակս կիսատ ա մնալու
Ընդհակառակը, որ իմանաս դու անմահ ես լինելու, դու ոչ մի բանի էլ չես հասնի էս կյանքում: Հենց էդ մահը գիտակցելն ա, որ ստիպում ա քեզ նպատակներիդ հասնես: Ու, որ մարդ իմանում ա ինքը մի կյանք ա ապրում, ու ընդամենը մի քանի տարի հետո չի լինելու, փորձում ա իրա կյանքը լավ ու հետաքրքիր դարձնել: :)

Մի օրինակ բերեմ: Երբ, որ ես գիտեմ, որ իմ քննություններին դեռ երկար ժամանակ կա (էհ, անցան-գնացին):)), ես չեմ պարապում, ասում եմ մեկ ա հլը լիքը ժամանակ կա, ու էդ ժամանակահատվածում չեմ էլ փորձում դաս սովորել: Իսկ, որ քննություններիս երկու օր ա մնում, էդ երկու օրվա մեջ բոլորը սովորում եմ, որովհետև գիտեմ, որ էլ ձգձգելու տեղ չկա:

Հայկօ
31.05.2010, 21:45
Ու, որ մարդ իմանում ա ինքը մի կյանք ա ապրում, ու ընդամենը մի քանի տարի հետո չի լինելու, փորձում ա իրա կյանքը լավ ու հետաքրքիր դարձնել: :)

Ու ինչի՞ համար, որ մի քանի տարի հետո մեռնի՞:

*e}|{uka*
31.05.2010, 21:49
Ու ինչի՞ համար, որ մի քանի տարի հետո մեռնի՞:

Ճոխ թաղման համար փող ա հավաքում: :))

Արևհատիկ
31.05.2010, 21:54
Ու ինչի՞ համար, որ մի քանի տարի հետո մեռնի՞:
Հա :) Թող մտածի մեռնելու ա ու լավ ապրի էդ կարճ կյանքը: Ոչ թե մտածի, որ ինքը անմահ ա ու անիմաստ էդ անմահ կյանքը ապրի:

Շինարար
31.05.2010, 22:00
Ընդհակառակը, որ իմանաս դու անմահ ես լինելու, դու ոչ մի բանի էլ չես հասնի էս կյանքում: Հենց էդ մահը գիտակցելն ա, որ ստիպում ա քեզ նպատակներիդ հասնես: Ու, որ մարդ իմանում ա ինքը մի կյանք ա ապրում, ու ընդամենը մի քանի տարի հետո չի լինելու, փորձում ա իրա կյանքը լավ ու հետաքրքիր դարձնել: :)

Մի օրինակ բերեմ: Երբ, որ ես գիտեմ, որ իմ քննություններին դեռ երկար ժամանակ կա (էհ, անցան-գնացին):)), ես չեմ պարապում, ասում եմ մեկ ա հլը լիքը ժամանակ կա, ու էդ ժամանակահատվածում չեմ էլ փորձում դաս սովորել: Իսկ, որ քննություններիս երկու օր ա մնում, էդ երկու օրվա մեջ բոլորը սովորում եմ, որովհետև գիտեմ, որ էլ ձգձգելու տեղ չկա:
Բուլգակովի մոտ է չէ՞ կարծեմ, որ ասում ա՝ սարսափելի է ոչ թե այն, որ մարդը մահանում է, այլ այն, որ նա մահանում է հանկարծակի, մոտավորապես նման մի բան: Բայց մի ուրիշ խելացի գրքում էլ կարդացել եմ, որ եթեռ մարդիկ իմանային ինչպես ապրել, նրանք երբեք չէին մահանա:)) Էս երկրորդը ինձ ավելի ա դուր եկել, իրոք, երբեք չգիտես, թե ինչ ա պետք անել, ու անկախ նրանից, թե քեզ քանի տարվա կյանք ա մնացել, չեմ կարծում, թե էդ իմացության հարցում դա մեզ օգնի: Նայիր՝ նույն քննությունների պահով, չի լինու՞մ հեչ, որ գիտես՝ քննությանը երեք օր ա մնացել, ոչ մի բան չես հասցնում, բայց մտնում ես ժամերով ակումբ օրինակ կամ գնւմ ընկերուհուդ հետ չաչանականալու էն նույն ձև կամ դեռ հլա մի բան էլ ավել, որ եթե տասը օր մնացած լիներ:))
Մի խոսքով, էն բանը, որ ես մահկացու եմ, կոնկրետ ինձ ոչ մի ձև խելք-խրատ չի տալիս ավելի բվադակալից ապրել կյանքս, քան եթե անմահ լինեի:8 Չնայած էս նույն կյանքով անմահ լինել չեմ էլ ուզում:)

Հայկօ
31.05.2010, 22:07
Հա :) Թող մտածի մեռնելու ա ու լավ ապրի էդ կարճ կյանքը: Ոչ թե մտածի, որ ինքը անմահ ա ու անիմաստ էդ անմահ կյանքը ապրի:

Կրկնում եմ հարցս. ինչի՞ համար, որ վերջում մեռնի՞: Ինչի՞ համար:

Արևհատիկ
31.05.2010, 22:12
Կրկնում եմ հարցս. ինչի՞ համար, որ վերջում մեռնի՞: Ինչի՞ համար:
Ես էլ պատասխանս եմ կրկնում՝ հա, այսինքն՝ այո: :pardon

Շինարար
31.05.2010, 22:14
Ես էլ պատասխանս եմ կրկնում՝ հա, այսինքն՝ այո: :pardon

Աղջիկ ջան, հո դու լոռեցի չես, ինչի համարին հա-յով պատասխանու՞մ են:))

Հայկօ
31.05.2010, 22:16
Ես էլ պատասխանս եմ կրկնում՝ հա, այսինքն՝ այո: :pardon

Հմմ, պարզ ա, այսինքն՝ լավ ապրելը, լիքը փողը, կայֆեր-կայծերը, ամեն ինչ ծառայում ա միայն ու միայն վերջում մեռնելու ազնիվ նպատակին: Էս ասելու բան չունեմ: Գնամ բալկոն, վերջում մեռնելու համար մի հատ ծխեմ գամ, մեկ ա՝ հլը չծխողների օրը չի վերջացել:

Արևհատիկ
31.05.2010, 22:18
Աղջիկ ջան, հո դու լոռեցի չես, ինչի համարին հա-յով պատասխանու՞մ են:))
Ինչի համար, որ հետո մեռնի՞

---------- Ավելացվել է՝ 22:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:17 ----------

Հմմ, պարզ ա, այսինքն՝ լավ ապրելը, լիքը փողը, կայֆեր-կայծերը, ամեն ինչ ծառայում ա միայն ու միայն վերջում մեռնելու ազնիվ նպատակին: Էս ասելու բան չունեմ: Գնամ բալկոն, վերջում մեռնելու համար մի հատ ծխեմ գամ, մեկ ա՝ հլը չծխողների օրը չի վերջացել:
Ես լավ ապրել ասելով լիքը փող ի նկատի չունեմ: Ես դա էլի եմ գրել իմ մի գրառման մեջ:

Հայկօ
31.05.2010, 22:24
Ես լավ ապրել ասելով լիքը փող ի նկատի չունեմ: Ես դա էլի եմ գրել իմ մի գրառման մեջ:

Ինչ էլ որ նկատի ունես, ցանկացած բան. արվեստի անմահ ստեղծագործություններ, լիքը սեքս, յուղոտ չալաղաջ, մարիխուանա, հանուն զավակների կործանած կյանք, հանճարեղ հայտնագործություն, անսպառ գիտելիքներ, էքստրիմ կայֆեր, սպիդի դեղ, փառք, սեր, ինչ ուզում ա՝ լինի. մեկ չի՞, մեկ ա՝ վերջում չես մեռնելու՞: Քո համար մեռնելուց հետո ինչ-որ տարբերություն կլինի՞՝ դու որպես ազգի հերոս ես մեռել ու քո հետևից լացում ա ողջ ազգը, թե՞ որպես անհայտ, բոլորի կողմից մոռացված ու լքված ինչ-որ երևույթ: Չկաս, ուրեմն չկաս, վերջ:

Lord
01.06.2010, 12:06
Այո, իհարկե, այդպիսի հնարավորության դեպքում աշխարհնել կզաֆթեի, ու անվերջ հաճույքների մեջ կապրեի, ու ոչ մեկի հետ էլ շատ չեի կապնվեի ու ոչ էլ երեխա կունենաի, եսասերի պես անվերջ կապրեի