Ծով
22.04.2008, 00:45
Անգույն միջնորմ…
/Ես ընդամենը պատ եմ.../
…
Նայի՛ր շուրջդ, տե՛ս, թե որքան են փոխվել մարդիկ…
Նրանք ասես աներևույթ քամիներ լինեն, որ մե՛րթ մոլեգնում են, մե՛րթ խաղաղվում գարնան զովի պես: Նրանք նման են անգույն լույսերի, որ իրենց իսկ խավարից դուրս գալու փորձը միայն աշխարհի տխրությունը սպառելու համար են անում: Նրանք առաջին անգամ փորձում են գտնել իրար, գրկել ու կապել միմյանց գոյերը: Չգիտեմ նրանք կան արդյոք և կամ շատ են, թե քիչ այնտեղ, որտեղ մի օր ես եղա:Ուզում էի, որ այդ օրը անձրև գար, որ նրանց հոգիները մի քիչ ամպեին երկնքի շնչից: Ուզում էի` նրանք էլ ի վերջո հասկանան, թե ինչքան դժվար է գարնան արևին նախանձելը, որ դեռ կարողանում է շողալ…
Բայց այդ օրը անձրև չեկավ, գուցե որովհետև այնքան էլ լավ բան չէի ցանկանում կամ ես էլ չգիտեի , թե արդեն ինչ էր սրտիս ուզածը..
Կամ սրտիս ուզածն ի՞նչ պիտի լիներ, եթե ոչ մի կտոր արև հորինել այս սպասման, կարոտի գունատ մենության մեջ…
…
Մենք նայում էինք իրար ապակե քողից, և ես համոզված եմ, որ այդքան տարօրինակ զգացումը երբեք չեմ մոռանա…
Երբ նա այնքան մոտ է քեզ թվում, երբ դու ջանում ես կոտրել Ձեզ բաժանող քողը, հասնել նրան, գրկել, ասել, թե որքան ես կարոտել, բայց նա քեզ թեպետ լսում է, ոչ մի կերպ չի կարողանում շոշափել հայացքդ: Մեզ բաժանողը միայն թիթեղյա «դահիճը» չէր, մեր միջև կար մի անգույն միջնորմ` այնքան ամայի, որ ինքն իր մենության մեջ խեղդվում էր…
Ես մտածում էի նույնիսկ, թե կարող եմ նրան էլ փրկել, բայց նա հաստատ իր կամքով էր ընտրել այդ ճանապարհը կամ գուցե նրան էլ զրկել էին իր բաժին ազատությունից…
-Ինչպես ես,- հարցնում եմ նրան
-Լավ եմ,-ժպտում է` խաղաղ ու բարի, ինչպես միշտ…
Սկզբում կորցնում եմ ինձ, ձայնիս երանգը փոխում, մինչ փորձում եմ հայացքիս մեջ տեղավորել նրա խաղաղ ժպիտը` ի պատասխան ժպտալու համար: Սահմանված վայրկյաններն անցնում են, և զգում եմ, թե ինչպես է մարդը ժամանակին կաղապարում: Եվ միայն ժամանակն է, որ տարածության մեջ սահման չունի, ու նա ընդամենը միջնորդ է...
Ծիծաղս հազիվ եմ զսպում. «Հե՛յ, ժամանակ, քե՞զ էլ կարողացան առնել»:
…
ՄԻնչ մենք խոսում էինք, անգույն միջնորմը փորձում էր հիշել մեզ, բայց չէր կարողանում: Ախր նա մեր միջև երբեք էլ չէր եղել, նա մեզ առաջին անգամ էր տեսնում ու նրան ամենից շատ զարմացնում էր այն ջերմությունը, որ կարողանում էինք փոխանցել հենց իր միջոցով:
Եվ ասես այդ պահին նա սկսում էր շնչել: Մենության մեջ ինչ-որ զարկեր էին լսվում, և ամայի փոքրիկ տարածքը լցվում էր ինչ-որ աներևույթ կյանքով…և չկային գույներ…դրանք ասես վախենում էին երևալուց…
ՄԻջնորմը սկսեց տանջվել. «Ես ընդամենը պատ եմ…ես մենակ եմ…ես բաժանում եմ մարդկանց: Ես տարածություն եմ, որ ժամանակի զգացողություն չունի և սակայն որտեղի՞ց այս ամենը գիտեմ…ո՞վ է այս աղջիկը, որ փորձում է ուրախ երևալ և ո՞վ է այս մարդը, որ կարոտած նայում է աղջկան»:
Եվ հանկարծ ես տեսա, թե ինչպես մի փոքրիկ իր առաջին քայլերն էր անում այդ գույն չունեցող պատի միջով: Նա ընկնում էր, նորից բարձրանում և բռնվում միայն տղամարդու ապակյա քողից: Նա մերթընդմերթ կչկչում էր , ու Միջնորմի ականջները զրնգում էին այդ մանկական ծիծաղից:
«Ո՞վ է այս փոքրիկը,-զարմացավ միջնորմը ու փորձեց մոտենալ, բայց ոտքերն իրեն չենթարկվեցին…,-է~հ, ես ասես բանտարկված լինեմ իմ իսկ էության մեջ: Մի՞թե այս տարածքը ես չեմ»,-և նա ծանր հառաչեց:
…
Այդ ընթացքում աղջիկն ու տղամարդը /ես ու նա/ շարունակում էին սպառել իրենց համար նախատեսված մի բուռ ժամանակը: Նրանց մեջ այնքան քաղցր տխրություն կար, որ ապակին ինքն էլ կոտրվելու ցանկություն էր ունենում, բայց նրա թափանցիկ կամքը այդքան ուժ չուներ, ինչպես մեզ շրջապատող հազարավոր մարդիկ:
30 րոպե ժամանակ, և տարիները շարունակում էին հոսել անգույն պատի միջով, բայց դրանք խունանում էին, դրանք իսպառ կորցնում էին իրենց գույնը այդ ամայի տարածքում, որտեղ նույնքան մենակ էին, ինչպես պատն ինքը…
Փոքրիկը հանկարծ բյուրեղացավ. երևի քայլել սովորեց: Հանկարծ երևաց մի օրիորդ և սկսեց ծաղկի սերմեր ցանել միջնորմի ողջ երկայնքով…
«Ի՞նչ է անում»,-զարմացավ և նույնիսկ փոքր-ինչ բարկացավ միջնորմը: Նա ուզեց կոտրել օրիորդի ձեռքերը և դարձնել նրան իր գերին` որպես պատիժ: Օրիորդը սկսեց պայքարել`ասես ոչ թե իր այլ դեռ կյանք չտեսած ծաղիկների համար: ՄԻջնորմն այս անգամ կարողացավ հասնել նրան: Չգիտեմ ինչպես հաջողեց, բայց նա օրիորդի ձեռքերն այնպես ցավեցրեց, որ ծաղկի սերմերը փշրվելով թափվեցին նրա ափերից: Ընկած օրիորդը իր ձեռքը նորից մեկնեց տղամարդու ապակե քողին: Շուտով օրիորդը նույնպես բյուրեղացավ, բայց վերջին պահին մԻջնորմը զղջաց, երբ հանկարծ տեսավ, որ աղջիկն իր ձեռքերքում շատ գեղեցիկ ինչ-որ բան էր բռնել, որը այնպիսի բույր էր տարածել, որ օրիորդի գնալուց հետո երկար ժամանակ չէր անցնում: Միջնորմն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե դա ինչ հրաշք էր և շատ տխրեց…
…
Տղամարդն ու աղջիկը սկսեցին չափից դուրս արագ խոսել` զգալով ժամանակի այն ավարտը, որ մարդն էր հորինել, մինչ ժամանակը անվերջ պայքարում էր հասկանալու համար, թե ավարտն ինչ է:
…
Այս անգամ միջնորմն ինքն էլ երազում էր, որ ինչ-որ մեկն իրեն հյուր գա, բայց ասես ոչ ոք այլևս ժամանակ չուներ իր համար: Նա մենակ էր, այնքան մենակ, որ անճարությունից ուզում էր մեռնել, բայց նա դատապարտված էր չմեռնելուն:
Հանկարծ նույն օրիորդը փորձեց ետ դառնալ, որ ծաղիկների սերմեր նվիրի միջնորմին, բայց լսվեց խռպոտ մի ձայն` հրամայելով լքել տարածքը…
Տղամարդը հեռացավ ապակե քողից և սպասեց մինչև իրեն կտանեն: Աղջիկը դուրս եկավ դեպի լույսը` մտքում ու սրտում պահելով տղամարդու բարի ու խաղաղ ժպիտը:
Համազգեստավոր մի մարդ, որ հավանաբար պատերի ու ճաղերի խոնարհ ծառան էր, զարմանալիորեն ժպտալով հարցրեց աղջկան.
-Ներեցե՛ք, իսկ դուք ու՞մ մոտ էիք եկել:
-Հայրս քաղբանարկյալ է, եկել էի նրան մի կտոր արև թողնելու, մինչ նա կհասնի իր համար սահմանված ազատությանը,-հպարտ խոսեց աղջիկը
Համազգեստավոր մարդը գլուխ կախեց…
…
Իսկ ես ազատեցի մեզ հենց այն պահին, երբ պատի միջով մի փոքրիկ աղջիկ իր առաջին քայլերն էր անում…
18.04. 08