PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկխոսություններ



Chuk
15.10.2006, 18:22
Այդպես էլ չշարունակեցի այս շարքը՝ գրելով մի քանիսը, կանգ առա: Ժամանակն է վերսկսեմ գրելը, իսկ մինչ այդ առաջարկում կարդալ շարքից առաջինը... չնայած որ մի քանիսդ արդեն ծանոթ է :)
Այսպիսով....

Երկխոսություններ

«Մարդկային փոխհարաբերություններ» շարքից

ՍԵՐ

- Ծառ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ:
- Ի՞նչ:
- Ասում եմ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ: Մրսում եմ չէ՞:
- Դու ինձ արդեն հոգնեցրիր: Ախր ո՞նց կարելի է ամեն օր նույն պատմությունը...
- Ծառ, բայց մրսում եմ չէ՞:
- Իսկ ես մեղք ունե՞մ, որ դու հենց այդտեղ ես պառկել:
- Դու կարող էիր այդքան չբարձրանալ ու չմեծանալ:
- Մեծանալն ի՞նչ կապ ունի քո պառկելու տեղի հետ:
- Ծառ, ախր ո՞նց չես հասկանում: Ինչքան մեծանում ես, այքան էլ ստվերդ է մեծանում:
- Ուրիշ տեղ պառկեի՛ր:
- Հեշտ ես ասում... Ծառ, իսկ ինչու՞ ես անընդհատ բարձրանում վեր:
- Դե... ո՞նց ասեմ... ես սիրում եմ արևը ու ուզում եմ ավելի մոտենամ նրան...
- Ծառ, ախր ես էլ եմ սիրում արև, իսկ դու իմ վրա ստվեր ես գցում:
- Էլի եմ ասում, ուրիշ տեղ պառկեիր:
- Էէէ... Ծառ, միշտ ուզում եմ հարցնեմ ու մոռանում եմ, հիմա հարցնե՞մ:
- Ասա:
- Ո՞նց ա, որ դու արևից չեմ վառվում: Ախր քո տերևներն այնքան նուրբ են:
- Եթե վախենում ես արևից վառվելուց, ստվերիցս ինչի՞ ես դժգոհում:
- Չէ Ծառ, իմն ուրիշ է...
- Ի՞նչն է ուրիշ:
- Արևն ինձ չի վառում այլ տաքացնում է: Հետո արևի ամեն կաթիլը մտնում է իմ մեջ ու սկսում է արյան պես հոսել... Ծա՞ռ:
- Ի՞նչ:
- Ինչի՞ են ասում որ քարի մեջ արյուն կա:
- Չգիտեմ:
- Ծառ, իսկ քարի մեջ արյուն կա՞:
- Ես որտեղի՞ց պետք է իմանամ:
- Դե... Ծառ, չէ որ ասում են որ դու իմաստուն ես:
- Ո՞վ է ասում:
- Նրանք, ովքեր ասում են, որ քարի մեջ արյուն կա:
- Սխալ են ասում:
- Ի՞նչն են սխալ ասում, որ քարի մեջ արյուն կա՞:
- Ոչ, որ ես իմաստուն եմ:
- Ծառ, բայց դու իսկապես իմաստուն ես:
- Էէէհ, որ իմաստուն լինեի, բա իմ ամբողջ կյանքում ստեղ արմատներս խրած կկանգնեի՞:
- Բա ի՞նչ կանեիր:
- Ման կգայի աշխարհում:
- Ծառ, աշխարհում ի՞նչ կա, որ ուզում ես ման գալ:
- Շատ բաներ կարելի է տեսնել, ուրիշ ծառերի հետ ծանոթանալ...
- Ծառ, դու տխու՞ր ես:
- Ե՞ս: Չգիտեմ: Երևի:
- Իսկ որ աշխարհում շրջեիր երջանիկ կլինեի՞ր:
- Գուցե...
- Ուրեմն մարդիկ երջանի՞կ են:
- Չէ, ինչու՞:
- Որտև կարող են աշխարհում ման գալ:
- Բայց մեկա երջանիկ չեն... երևի շնչավոր արարածներին միշտ ինչ-որ մի բան խանգարում է երջանիկ լինելու համար:
- Ծառ, իսկ քարը շնչավո՞ր արարած է:
- Ծիծաղելի բաներ ես ասում, իհարկե ոչ:
- Ինչու՞:
- Քարը քիթ ունի՞:
- Չէ, Ծառ, չունի:
- Բա էլ ո՞նց կարող է շնչավոր լինել:
- Ծառ, իսկ դու շնչավո՞ր ես:
- Իհարկե:
- Բայց դու էլ քիթ չունես... Ծառ, իսկ ես կարո՞ղ եմ աշխարհում ման գալ:
- Չգիտեմ: Գուցե կարող ես:
- Ծառ, մի քիչ էն կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
- Էլի՞ սկսեցիր:
- Ծառ, իսկ եթե ես աշխարհում ման գամ, երջանիկ կլինե՞մ:
- Չգիտեմ:
- Իսկ քարը շնչավո՞ր է:
- Ի՞նչ ես անընդհատ նույն բանը կրկնում:
- Ծառ, եթե քարը շնչավոր չի, ինչի՞ են նրանից խաչքարեր սարքում ու առաջը խոնարհվում:
- Ի՞նչ կապ ուներ մեկը մյուսի հետ:
- Բա անշունչ բանի առջև կխոնարհվե՞ն:
- Չգիտեմ, ես մենակ քամու առաջ եմ խոնարհվում:
- Ու մարդկանց, Ծառ, ու մարդկանց:
- Մարդկանց առաջ ես ՉԵՄ խոնարհվում:
- Խոնարհվում ես, Ծառ:
- Չեմ խոնարհվում: Ես հպարտ կանգնում եմ... կանգնում ու իմ կյանքի վերջին րոպեներին նայում եմ արեգակին... կամ լուսնին, եթե գիշեր է... իսկ նրանք ինձ կտրում են: Ու ես ընկնում եմ: Բայց չեմ խոնարհվում, լսում ես, ՉԵՄ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ:
- Մի զայրացիր, Ծառ:
- Չեմ զայրանում, զարմանում եմ: Ինչու՞ են ուզում խոնարհեցնեն ինձ: Միթե իմ ողջ կյանքում նրանց լավություն չեմ անում:
- Ծառ, մի կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
- Չեմ կարող:
- Ինչու՞ ինձ էլ չես ուզում լավություն անել:
- Ուզում եմ, չեմ կարող:
- Ծա՞ռ:
- Ասա:
- Ծառ, տեսնում ես, մարդիկ են գալիս:
- Տեսնում եմ:
- Ի՞նչ են ուզում:
- Չգիտեմ, գուցե բան էլ չեն ուզում, անցնում են:
- Չէ, Ծառ, տես, ինձ են նայում:
- Քե՞զ: Քեզ ինչի՞ պետք ա նայեն:
- Ծառ, նայի, ձեռքներին քլունգներ ու մուրճեր են...
- Ի՞նչ են անելու այդ գործիքներով:
- Ծառ, կարո՞ղ ա ուզում են ինձ տանել այստեղից:
- Չգիտեմ, Քար, չգիտեմ:
- Ծառ, իսկ իրանք գիտե՞ն որ ես շնչավոր եմ:
- Քար, դու շնչավո՞ր ես:
- Ծառ, իսկ իրանք գիտեն որ ես արև ու ջերմություն եմ սիրում:
- Քար, դու շնչավո՞ր ես:
- Իսկ իրանք գիտեն որ երբ ես տաքանում եմ, էդ տաքությունն իմ մեջով արյունի նման հոսում է: Ու որ փաստորեն իրանք ճիշտ են ասում, որ քարի մեջ արյուն կա:
- Քար, փաստորեն դու շնչավոր ես:
- Ծառ, իսկ իրանք ինձ չե՞ն ցավեցնի:
- ...
- Ծառ, կարո՞ղ ա ինձ մի քանի կտորի բաժանեն:
- ...
- Ծա՞ռ:
- ...
- Ծառ, ինչու՞ ես լալիս: Դու տխուր ես:
- Տխուր եմ, Քար, տխուր:
- Ինչու՞: Ինձ տանում են դրա համա՞ր:
- Ոչ միայն, Քար:
- Բա էլ ինչի՞:
- Տեսնու՞մ ես քիչ այն կողմ նստած մարդկանց, որ նայում են թե քեզ ոնց են այս մարդիկ հանում:
- Տեսնում եմ, Ծառ:
- Իսկ տեսնու՞մ ես, նրանց ձեռքերին սղոց ու կացին կա:
- Ծառ իրանք ուզու՞մ են քեզ կտրեն:
- Կկտրեն:
- Ծառ, դու կմեռնես:
- Կմեռնեմ:
- Ծառ...
- Ուրախացի՛: Էլ ոչ մեկի վրա ստվեր չեմ գցի...
- Բայց Ծառ...
- Իսկ գուցե քեզնից բուխարի կսարքեն ու ինձ քո մեջ կվառեն ու ես այսքան քո վրա ստվեր գցելուն փոխհատուցում քեզ մի քանի րոպե կտաքացնեմ, քո մեջով արյուն կհոսի՝ իմ արյունը... Ու դու կշնչես իմ ծուխը, իմ կյանքը, ինձ... Ուրախացի, քար, ուրախացի...
- Ծառ, ես դա չեմ ուզում, ես վախենում եմ դրանից:
- Ինչի՞ ես վախենում, ՈՒՐԱԽԱՑԻ:
- Ծառ, ես քեզնից նեղանում էի, որ քո պատճառով մրսում էի, բայց...
- Ի՞նչ բայց, Քար:
- Ծառ, ես կապվել եմ քո հետ... դու իմ համար արդեն հարազատ ես... ես նույնիսկ ավելին կասեմ, ես քեզ սիրել եմ, միշտ եմ սիրել...
- Հասկանում եմ քեզ, Քար: Նույն կերպ դու էիր ինձ հարազատ: Ես երբեք չէի ուզում քո վրա ստվեր գցել, բայց չէի կարող դա չանել: Ներիր ինձ, Քար:
- Ծառ, ինչի՞ մասին է խոսքը:
- Ուղղակի ներիր ու ինձ լավ հիշիր:
- Ծառ ինձ արդեն տանում են...
- Արդե՞ն: Հաա, մոտենում են սղոցով մարդիկ...
- Ծառ, ես վախենում եմ... իմ ու քո համար:
- Մի վախենա Քար, կյանքը հավերժ չէ... համենայն դեպս ծառերի համար:
- Մնաս բարով Ծառ:
- Գնաս բարով Քար:

StrangeLittleGirl
15.10.2006, 18:48
Շատ եմ սիրում էս ստեղծագործությունը: Շարունակությունն եմ ուզում :P

Ծով
15.10.2006, 19:04
նՈՐ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԷՍ ԲԱՌԸ…
ԶԻԼ ԷՐ…
ապրես…
տխուր էր,բայց ճար չկա…

Riddle
15.10.2006, 19:12
Շատ լավն էր::love Հատկապես քարի կերպարը շատ հուզիչ էր:

Lionne_en_Chasse
15.10.2006, 19:18
Կյանքը հավերժ չէ....
Լավն էր Չուկ ...հիմա ամբողջ օրը մտքիցս չի ելնի

kiki
15.10.2006, 19:57
շատ լավն էր ...

Ուլուանա
15.10.2006, 20:54
Ես էլ եմ շատ սիրում էս երկխոսությունը։ :love Հիշում եմ, երբ առաջին անգամ կարդացի, մոտ մի տարի առաջ էր երևի, շատ էր ազդել վրաս... :cry

Արտ, բայց տենց էլ էն ժամանակվանից մնացինք հաջորդ երկխոսություններին սպասելով... :P Հուսով եմ, որ արդեն հավեսի ես ընկել, և շուտով նոր երկխոսություն կկարդանք։ ;)

Guest
16.10.2006, 18:12
ես էլ միանամ բոլորին.... ՇԱՏ ԼԱՎ ԷԻ:hands

Ես մտածել էմ, թե ինչու մեր հասարակության մեջ շատ քիչ էս քննադատություններ լսում… սկզբում մտածեցի թե բոլորը անճաշակ էն և չտես, որ ամեն ինչի ասում են - «վայ ինչ լավն ա…», հետո մտածեցի, որ գովում եմ բոլորին, որ իրենց գրածով լավը երևան, որ այն մարդը ում ասում ա հետո նույնը իրեն ասի… հետո շատ բան մտածեցի, բայց ի վերջո, իմ գրելու ժամանակ ( ինչ լավ ա, որ սկսեցի ֆորումին մասնակցել ), հասկացա, որ մեր հասարակությունում ուղակի չեն արտահայտվում երբ վատն է լինում, արտահայտվում են երբ ՇԱԱՏ վատն է լինում: Իսկ բոլոր գովերքները իրոք անկեղծ են:)

Esmeralda
17.10.2006, 16:59
Շնորհակալ եմ Արտակ, որ կերտել ես այս երկխոսությունը... Բոլոր «ծառերի» ու «քարերի» անունից եմ շնորհակալություն հայտնում....

քաղաքացի
17.10.2006, 18:08
Լացում եմ: :cry
Ես ինձ պատկերացնում եմ քարի փոխարեն:
Չգիտեմ ինչու, բայց քարի կերպարը ինքս ինձ էի նմանեցնում: :cry

Chuk
22.10.2006, 14:27
Բոլորին շնորհակալություն կարծիքների ու գովերգների համար, բայց ասեմ, որ սիրով կլսեմ նաև քննադատություններ:
Փոքրիկ փոփոխություն եմ արել առաջին գրառմանս մեջ՝ ավելացնելով շարքի անունը և փոխելով վերնագիրը (այն դարձել է «ՍԵՐ»): Այժմ սիրով ձեր ուշադրության եմ ներկայացնում շարքի երկրորդ ստեղծագործությունը, հույս ունենալով կարդալ ձեր տպավորությունները՝ թե՛ դրական, թե՛ բացասական:
Այսպիսով....


ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ

- Ծառ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ:
- Ի՞նչ:
- Ասում եմ` ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ: Մրսում եմ չէ՞:
- Դու ինձ արդեն հոգնեցրիր: Ախր ո՞նց կարելի է ամեն օր նույն պատմությունը...
- Ծառ, բայց մրսում եմ չէ՞:
- Իսկ ես մե՞ղք ունեմ, որ դու հենց այստեղ ես պառկել, երբ որ...
- Դու կարող էիր այդքան չբարձրանալ ու չմեծանալ, իսկ դու...
- Մեծանալն ի՞նչ կապ ունի պառկելուդ տեղի հետ:
- ...ամեն ինչ անում ես, որ ստվերդ մեծ լինի:
- Ուրիշ տեղ պառկեի՛ր: Հենց թեկուզ երկու քայլ այն կողմ:
- Խոսում ես էլի, մեկը հարցնի, թե ինչու՞ ես անընդհատ վեր բարձրանում: Կանգնիր էլի քո համար:
- Իսկ քեզ ի՞նչ, թե ինչու եմ բարձրանում: Բարձրանում եմ, որովհետև սիրում եմ արևը ու ուզում եմ նրան ավելի մոտենալ:
- Արևը ոչ թե դու ես սիրում, այլ ես...
- ՈՒՐԻՇ ՏԵՂ ՊԱՌԿԵԻՐ...
- Իսկ քեզ արևը միայն վնաս կարող է տալ, դու բարձրանում ես ինձ արևից կտրելու համար:
- Այդ ինչու՞ արևը ինձ պիտի վնասի:
- Որովհետև քո տերևները շատ նուրբ են, դրանք արևից վառվում են:
- Եթե վախենում ես արևից վառվելուց, ապա ստվերիցս մի դժգոհիր:
- Իմն ուրիշ է, Ծառ:
- Ի՞նչն է ուրիշ... ոչ մի բանն էլ ուրիշ չէ, դու ուղղակի խոսում ես՝ խոսելու համար:
- Չէ, իմն ուրիշ է: Արևն ինձ չի վառում, այլ տաքացնում ու ջերմություն է տալիս: Արևի ամեն շողը մտնում է իմ մեջ ու սկսում արյան պես հոսել... Իսկ դու, Ծառ, ամեն ինչ անում ես, որ այդպես չլինի:
- Հերիք է դատարկ խոսես: Իբր քիչ է, որ եկել պառկել ես արմատներիս վրա, չես թողնում, որ նորմալ շնչեմ, դեռ մի բան էլ դու ես դժգոհում: Արյունից է խոսում... այնպես ես ճնշել արմատներս, որ ավիշը չի կարողանում երակներիս միջով նորմալ հոսել:
- Ի՞նչ ես խոսում: Դու ինձ չես թողնում, որ տաքանամ:
- Տաքանա՞ս: Ինչ-որ չեմ հիշում, որ անձրևի ժամանակ բողոքես իմ մեծ ու բարձր լինելուց, երբ, իմ կամքից անկախ, քեզ անձրևից պաշտպանում եմ: Չեմ հիշում, որ բողոքես, երբ որ կայծակի հարվածներն իմ վրա եմ վերցնում, ճյուղերս խանձում ու վառում, իսկ քո վրա մի քերծվածք անգամ չի լինում...
- Դե՜ իհարկե... արևս փակել ու երեսովս ես տալիս քո արած իբր լավությունները: Ձև ես անում, թե չես հասկանում, որ ես ո՛չ անձրևից եմ վախենում, ո՛չ էլ կայծակից: Ու դեռ քեզ իմաստուն են համարում...
- Ո՞վ է իմաստուն համարում:
- Դե... երևի մարդիկ, էլ ո՞վ:
- Սխալ են անում, իսկ հիմա փասա-փուսեդ հավաքիր ու գնա՛ շվաքիս տակից:
- Էլ ձև մի թափիր: Դու ինքդ էլ ես քեզ իմաստուն համարում...
- Զազրախոսում ես, ստում ու չես էլ կարմրում...
- Դու քեզ իմաստունի տեղ ես դրել ու ինձ վերևից ես նայում: Քեզ թվում է, որ դու այնքան լավն ես, որ կարող ես ինձ լրիվ ծածկել ստվերովդ:
- Որ իմաստուն լինեի, իմ ամբողջ կյանքում այստեղ չէի ցցվի ու քո հիմար խոսակցությունները լսեի: Կամ քեզ այստեղից կվռնդեի, կամ էլ ես կգնայի:
- Ու՞ր պետք է գնայիր:
- Քեզ ի՞նչ:
- Հետաքրքիր է, թե մեր իմաստունն ու՞ր է ուզում գնալ:
- Ասենք թե աշխարհով մեկ պտտելու, հետո՞:
- Ու ինչ պետք է շահեիր դրանից:
- Նախ՝ քեզնից կպրծնեի, հետո՝ ուրիշ ծառերի հետ կծանոթանայի...
- Երնեկ գնայիր, հանգիստ կպառկեի արևի տակ...
- Ուրիշ տեղ գնա պառկիր:
- Ինձ այստեղ հարմար է, մենակ քո ստվերն է խանգարում, բայց դրա հախից մի օր գալու եմ:
- Այդ ո՞նց:
- Դեռ չգիտեմ, կմտածեմ:
- Որ այստեղ չլինեմ, ապա երջանիկ կլինես:
- Անշուշտ... հանգիստ, արևի տակ պառկած...
- Ստում ես, ու դու էլ դա գիտես: Քեզ նման ամեն ինչից դժգոհ արարածը երբեք չի կարող երջանիկ լինել: Դու միշտ էլ դժգոհելու պատրվակ կգտնես, ինչպես հիմա իմ ստվերն ես գտել:
- Լավ էլ երջանիկ կլինեի: Ինչի՞ց ենթադրեցիր, որ չէի լինի:
- Որովհետև բոլոր շնչավոր արարածներին միշտ մի բան պակասում է երջանիկ լինելու համար:
- Ծառ, այ քեզ իմաստուն ես հռչակել, մի հարց տամ...
- Մի՛ տուր:
- Քարը շնչավո՞ր արարած է:
- Իհարկե ոչ: Այդպիսի հիմարություն մենակ դու կասեիր:
- Դու ասացիր: Ինչու՞:
- Ի՞նչը ինչու, որ հիմարություն մենակ դու՞ կարող ես ասել: Որովհետև...
- Չէ, որ շնչավոր չեմ:
- Քարը քիթ ունի՞:
- Չէ, չունի:
- Բա էլ ինչպե՞ս կարող է շնչավոր լինել:
- Իսկ դու քիթ ունե՞ս:
- Իհարկե ոչ:
- Ուզում ես ասել, որ դու էլ շնչավոր չե՞ս:
- Հը՜մ...
- Դե ուրեմն մի կողմ քաշվիր, տաքանամ արևի տակ: Երկու րոպեի ընթացքում տասնյակ իրար հակասող մտքեր հայտնեցիր ու դեռ մտածում ես, որ իմաստուն ես: Մի կողմ քաշվի՛ր, հերի՛ք է շնչիս նստես:
- Այդ ո՞ր ասածս էր հակասություն:
- Ծառ, քարը շնչավո՞ր է:
- Նոր հարցրեցիր, ասեցի որ չէ:
- Բա այդ դեպքում մարդիկ ինչու՞ են նրանից խաչքարեր սարքում ու առաջը խոնարհվում:
- Ի՞նչ կապ ունի դա շնչավորության հետ:
- Այն կապն ունի, որ անշունչ բանի առաջ չեն խոնարհվում:
- Ո՞վ է ասում:
- Օրինակ դու խոնարհվում ես անշունչ բանի առաջ:
- Ես մենակ քամու առաջ եմ խոնարհվում:
- Մարդկանց առաջ էլ ես խոնարհվում:
- ՍՏՈՒՄ ԵՍ:
- Խոնարհվում ես, Ծառ, խոնարհվում ես մարդկանց առաջ: Հենց գալիս են, քո ողջ տղամարդկությունը կորցնում ես: Միանգամից մոռանում ես, որ պետք է դեպի վեր աճեիր ու իմ վրա ստվեր գցեիր, կծկվում, փոքրանում ես, որ քեզ չտեսնեն:
- ՍՏՈՒՄ ԵՍ: Ես հպարտ կանգնում եմ, ես չեմ խոնարհվում... կանգնում ու իմ կյանքի վերջին րոպեներին նայում եմ արեգակին... կամ լուսնին, եթե գիշեր է... իսկ նրանք ինձ ստորաբար կտրում են: Ու ես ընկնում եմ, բայց չեմ խոնարհվում, լսու՞մ ես: Ես նույնիսկ ընկած ժամանակ եմ հպարտ մնում: ԵՍ ՉԵՄ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ:
- Կեղծ զայրույթդ, որով ուզում ես ծածկես խոնարհումդ, մի կողմ դիր, ու թող, որ տաքանամ արևի տակ: Մի կողմ քաշվիր: Բավական է միայն քո մասին մտածես: Չորս կողմդ ուրիշ արարածներ էլ կան:
- Չեմ քաշվի: Քեզ նման կեղծարար ու ստոր արարածն արժանի չի արևի տակ տաքանալուն:
- Դու եսասեր ես: Դու ուրիշների մասին չես մտածում:
- Ստում ես, ես շատերին եմ օգնում, բայց ոչ ստորներին:
- Ծառ, տե՛ս, մարդիկ են գալիս:
- Տեսնում եմ:
- Գիտե՞ս՝ ի՞նչ են ուզում:
- Չէ, ու չեմ էլ ուզում իմանալ:
- Իսկ պետք է իմանաս, վաղ թե ուշ կիմանաս:
- Գիտեմ:
- Գիտե՞ս, որ քո հետևից են եկել:
- Ո՛չ, քո հետևից են եկել:
- Նրանց ձեռքին սղոց ու կացին է, քեզ կտրելու են, որ արևի տակ տաքանամ...
- Ո՛չ, նրանք քլունգ ու մուրճ են բերել, որ քեզ տանեն, վերջապես կպրծնեմ քո բողոքներից...
- Եթե նույնիսկ ինձ տանեն էլ, ապա դու փոխհատուցելու ես քո այսքան տարիներ ինձ ստվերում պահելդ:
- Այդ ինչպե՞ս:
- Ինչպե՞ս: Նրանք գիտեն, որ ես շնչավոր եմ...
- Դու շնչավո՞ր ես:
- Ու ինձնից բուխարի են սարքելու, որ իմ շնչով լցնեմ ողջ տունը...
- Քար, դու շնչավո՞ր ես:
- Ու նրանք իմ մեջ քեզ են վառելու, ու դու ինձ կտաքացնես...
- Վա՞տ ես լսում: Հարցնում եմ, դու շնչավո՞ր ես:
- Քո տաքությունը արյան պես կհոսի իմ միջով՝ որպես փոխհատուցում այսքան տարի ինձ ստվերում պահելու:
- Քա՛ր, փաստորեն դու շնչավոր ես:
- Ես քեզ ասել եմ չէ՞, որ մի օր վրեժս լուծելու եմ:
- Դու անհոգի ու չար արարած ես: Ես, հիմարս, քեզ այսքան օգնել եմ, պաշտպանել բնության արհավիրքներից, իսկ դու...
- Դու ձև ես անում, ինձ ոչ մի բանից էլ չես պաշտպանել, դա պատահական է ստացվել...
- Այո՛, պատահական է ստացվել, որովհետև քեզ երբեք լավություն չէի անի:
- Տես, արդեն մոտենում են, վերջապես կպրծնեմ քեզնից:
- Հուսով եմ, որ քեզ հազար կտոր կանեն:
- Նրանց կացինն ու սղոցը սրված չեն լինելու, ու քեզ տանջելով են կտրելու:
- Քեզնից բուխարի չեն սարքի, քեզ կտանեն ու ինչ-որ մութ ու սառը անձավում կգցեն որպես թափոն: Որովհետև դու անորակ քար ես, պիտանի չես խաչքար կամ բուխարի լինելու... ի՜նչ էլ երազանքներ ունի:
- Քեզ աղալու են ու փշուրներդ ցրեն ամբողջ աշխարհով:
- Ահա, մոտեցան: Տեսա՞ր, որ քեզ էին տանելու: Կեցցե այս մարդը, քլունգով լավ է հարվածում ճաղատ գլխիդ:
- Դու այնքան անհոգի ես, քո ողջ կյանքում այնքան ես փորձել ինձ վատություն անել ու երազել այդ վատությունների մասին, որ այժմ, իմ դժբախտությունը տեսնելով, նույնիսկ քեզ հասած չարիքը չես տեսնում, իսկ այդ մարդը կեցցե, լավ է հարվածում կացնով: Ուժե՛ղ, մա՛րդ արարած, ավելի՛ ուժգին հարվածիր դրան:
- Հուսով եմ, ինձ քեզնից շատ հեռու տեղ կտանեն:
- Ի՞նչ կապ ունի, թե քեզ ուր կտանեն, քեզ այսօր վառելու են ու քեզնից փշուր անգամ չի մնալու:
- Ահա, վերջապես քեզ տարան:
- Պրծա քեզնից... վերջապե՜ս... տեսնես՝ ինձ ի՞նչ են անելու:
- Տեսնես՝ ինչու՞ ինձ կտրեցին:
- Կարո՞ղ է ինձ կտորների բաժանեն ու շենք սարքեն... միայն թե ոչ այդ...
- Հույս ունեմ, ինձ որպես վառելանյութ չեն օգտագործի...

Esmeralda
22.10.2006, 14:49
Սեր և ատելություն.. ավելի պատկերավոր հնարավոր չէր մտածել...

StrangeLittleGirl
22.10.2006, 14:57
Լավն էր :)
Բայց էս մեկը շատ էր ձգած ;)

Ուլուանա
24.10.2006, 09:10
Արտ, իմ կարծիքով, նախորդի համեմատ մի քիչ թույլ էր...

Լավ, հիմա նկարագրեմ, թե կարդալիս ինչ զգացողություններ ու մտքեր ունեցա։ Նախ շատ նման էր նախորդին, անընդհատ ջանում էի տարբերությունն զգալ, բայց այնքան էլ չէր հաջողվում, էդ ատելության զգացումը մի տեսակ ուժեղ չէր, հստակ չէր, էլի։ Գուցե անբարյացակամություն բառն այստեղ ավելի սազեր, չգիտեմ, բայց անձամբ ես ատելություն բոլորովին չզգացի։ Համ էլ էդ անբարյացակամությունը պատկերելն էլ ինձ մի տեսակ արհեստական թվաց։ Չգիտեմ, գուցե նրանից էր, որ կարդալիս անընդհատ հիշում էի նախորդը։ Հնարավոր է, որ այդ արհեստականության զգացողությունը դրանից էր, բայց որ ատելության զգացողությունն այնքան էլ ուժեղ չէր, կարծում եմ, դրա հետ կապ չունի։ ;)

Գիտե՞ս, եթե այս ստեղծագործությունն առանձին կարդայի, նախորդի մասին գաղափար չունենայի, կամ նախորդն ընդհանրապես եղած չլիներ, երևի ավելի կհավանեի։ Ուղղակի այն մեկից հետո նորությունը քիչ է, էլի, ։ Հուսով եմ՝ հասկացար, թե ինչ նկատի ունեմ։ ;)

Էս ի՜նչ շատ քննադատեցի... :( Կյանքում Chuk-ին էսքան քննադատած չկայի... :D :oy

Anush
30.10.2006, 11:13
CHuk.Լավներ,Ապրես.:ok

CactuSoul
16.01.2007, 15:23
:o Հ ԶԶԶ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն … :o
Մանավանդ առաջինը:good

Angelina
16.01.2007, 15:24
Շատ լավն էր, ապրես::hands

Ծով
16.01.2007, 18:39
Վերջապես կարդացի…շատ խորն էր…:hands
շատ հավանեցի…:love

Տատ
22.07.2008, 18:41
Չուկ, հասա այստեղ ;)
Դու գիտես, քո երկխոսությունները $ատ եմ սիրում:

"Սերը" հրա$ալի է; մինչև այս պահը չէր երևում, թե ում հետ է խոսում Ծառը, ես կարծում էի - Մարդ էր:

- Ծառ, կարո՞ղ ա ուզում են ինձ տանել այստեղից:
- Չգիտեմ, Քար, չգիտեմ:Անսպասելիությունից փ$աքաղվեցի!!

Ու ամբողջ խոսակցության մեջ այնքան չասված սեր կա, որ այս տողերն ավելորդ են,

- Ծառ, ես կապվել եմ քո հետ... դու իմ համար արդեն հարազատ ես... ես նույնիսկ ավելին կասեմ, ես քեզ սիրել եմ, միշտ եմ սիրել...
- Հասկանում եմ քեզ, Քար: Նույն կերպ դու էիր ինձ հարազատ: Ես երբեք չէի ուզում քո վրա ստվեր գցել, բայց չէի կարող դա չանել: Ներիր ինձ, Քար:

լուրջ, խանգարեց, որ ծամում դնում ես այն, ինչ արդեն բոլորն անխոս հասկացել էին: Մինչ այդ անըդհատ զնգում էր գլխումս, "այ սենց սթից խոսում են, բայց սիրահարված են մինչև ծուծը"...ու մեկ էլ պարզ խոստովանեցին:(, իսկ ես ուզում էի ինքս զգայունն ու խորամանկը լինել: Միայն Ներիր, Քար - ներիր, Ծառ, և ամեն բան պարզ է:

Իմ դուրն եկան "Ատելության" կրկնությունները, լավ գրական միջոց է, նույն խոսքերով բացառապես հակադիր զգացմունքներ արտահայտելը, բայց համաձայն եմ այն կարծիքին, որ այդքան ու$եղ ու դանակի հարվածների պես կտրուկ չեր ատելը, որքան սերը :Դե, դու ինքդ երևի ավելի լավ սիրում ես, քան ատում...

Ամեն լավ բան երեքն է լինում, մի կիրք էլ որ ավելացնես, ցիկլը կփակվի:hi

Chuk
23.07.2008, 01:39
Բոլորին շատ շնորհակալություն կարծիքների ու գնահատականների համար :)
Մի մասին ի՜նչ ուշ եմ պատասխանում :( Կներեք, բանակն էր մեղավոր :oy

Խոսեմ մի քանի դիտողությունների մասին

Արտ, իմ կարծիքով, նախորդի համեմատ մի քիչ թույլ էր...

Լավ, հիմա նկարագրեմ, թե կարդալիս ինչ զգացողություններ ու մտքեր ունեցա։ Նախ շատ նման էր նախորդին, անընդհատ ջանում էի տարբերությունն զգալ, բայց այնքան էլ չէր հաջողվում, էդ ատելության զգացումը մի տեսակ ուժեղ չէր, հստակ չէր, էլի։ Գուցե անբարյացակամություն բառն այստեղ ավելի սազեր, չգիտեմ, բայց անձամբ ես ատելություն բոլորովին չզգացի։ Համ էլ էդ անբարյացակամությունը պատկերելն էլ ինձ մի տեսակ արհեստական թվաց։ Չգիտեմ, գուցե նրանից էր, որ կարդալիս անընդհատ հիշում էի նախորդը։ Հնարավոր է, որ այդ արհեստականության զգացողությունը դրանից էր, բայց որ ատելության զգացողությունն այնքան էլ ուժեղ չէր, կարծում եմ, դրա հետ կապ չունի։ ;)

Գիտե՞ս, եթե այս ստեղծագործությունն առանձին կարդայի, նախորդի մասին գաղափար չունենայի, կամ նախորդն ընդհանրապես եղած չլիներ, երևի ավելի կհավանեի։ Ուղղակի այն մեկից հետո նորությունը քիչ է, էլի, ։ Հուսով եմ՝ հասկացար, թե ինչ նկատի ունեմ։ ;)

Էս ի՜նչ շատ քննադատեցի... :( Կյանքում Chuk-ին էսքան քննադատած չկայի... :D :oy


Լավն էր :)
Բայց էս մեկը շատ էր ձգած ;)

Ես համաձայն եմ, որ իսկապես երկրորդն ավելի թույլ է ստացվել... ի դեպ երրորդը հենց առավել թույլ ստացվելու պատճառով ճղվեց ու մոռացվեց: Կարծում եմ, որ ժամանակ կունենամ ավելի սրելու գույները ու առավել լավ ներկայացնելու ատելությունը... Այստեղ մեջբերեմ Տատի ասածը.


Իմ դուրն եկան "Ատելության" կրկնությունները, լավ գրական միջոց է, նույն խոսքերով բացառապես հակադիր զգացմունքներ արտահայտելը, բայց համաձայն եմ այն կարծիքին, որ այդքան ու$եղ ու դանակի հարվածների պես կտրուկ չեր ատելը, որքան սերը :Դե, դու ինքդ երևի ավելի լավ սիրում ես, քան ատում...
Ես երևի անվերապահորեն համաձայնվեմ սրա հետ: Այո՛, գուցե ինձ պետք է այս գործը իր իրական վերջնական ու ուժեղ տեսքին բերելու համար ուժգնորեն ատել մեկին ու բացառված չի, որ հենց այս գործի համար ես ձգտեմ դրան...

Ինչ վերաբերվում է կրկնություններին, դրանք միևնույն է մնալու են: Այս գործի կառուցվածքն է այդպիսին:


Ու ամբողջ խոսակցության մեջ այնքան չասված սեր կա, որ այս տողերն ավելորդ են,

լուրջ, խանգարեց, որ ծամում դնում ես այն, ինչ արդեն բոլորն անխոս հասկացել էին: Մինչ այդ անըդհատ զնգում էր գլխումս, "այ սենց սթից խոսում են, բայց սիրահարված են մինչև ծուծը"...ու մեկ էլ պարզ խոստովանեցին:(, իսկ ես ուզում էի ինքս զգայունն ու խորամանկը լինել: Միայն Ներիր, Քար - ներիր, Ծառ, և ամեն բան պարզ է:
Տարօրինակ է, բայց քո քննադատություններին ու դիտողություններին շատ հեշտ համակերպվում եմ... Տարօրինակ է, որովհետև իմ էությամբ «կոտոշ» եմ :D

Իրոք, սկզբում մտածում է վերջին տողերը չգրել, չէ՞ որ առանց այն էլ պարզ է: Բայց վախեցա, որ ընթերցողի մոտ չպարզաբանված բանի, կիսատության զգացում կմնա: Հիմա որ մտածում եմ, կարծում եմ, որ թերագնահատել եմ ընթերցողիս: Նորից կմտածեմ այս մասին :)


Ամեն լավ բան երեքն է լինում, մի կիրք էլ որ ավելացնես, ցիկլը կփակվի:hi
Չգիտեմ, թե ե՞րբ, բայց կավելացնեմ :)

Քամի
28.11.2008, 18:48
Այդպես էլ չշարունակեցի այս շարքը՝ գրելով մի քանիսը, կանգ առա: Ժամանակն է վերսկսեմ գրելը, իսկ մինչ այդ առաջարկում կարդալ շարքից առաջինը... չնայած որ մի քանիսդ արդեն ծանոթ է :)
Այսպիսով....

Երկխոսություններ

«Մարդկային փոխհարաբերություններ» շարքից

ՍԵՐ

- Ծառ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ:
- Ի՞նչ:
- Ասում եմ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ: Մրսում եմ չէ՞:
- Դու ինձ արդեն հոգնեցրիր: Ախր ո՞նց կարելի է ամեն օր նույն պատմությունը...
- Ծառ, բայց մրսում եմ չէ՞:
- Իսկ ես մեղք ունե՞մ, որ դու հենց այդտեղ ես պառկել:
- Դու կարող էիր այդքան չբարձրանալ ու չմեծանալ:
- Մեծանալն ի՞նչ կապ ունի քո պառկելու տեղի հետ:
- Ծառ, ախր ո՞նց չես հասկանում: Ինչքան մեծանում ես, այքան էլ ստվերդ է մեծանում:
- Ուրիշ տեղ պառկեի՛ր:
- Հեշտ ես ասում... Ծառ, իսկ ինչու՞ ես անընդհատ բարձրանում վեր:
- Դե... ո՞նց ասեմ... ես սիրում եմ արևը ու ուզում եմ ավելի մոտենամ նրան...
- Ծառ, ախր ես էլ եմ սիրում արև, իսկ դու իմ վրա ստվեր ես գցում:
- Էլի եմ ասում, ուրիշ տեղ պառկեիր:
- Էէէ... Ծառ, միշտ ուզում եմ հարցնեմ ու մոռանում եմ, հիմա հարցնե՞մ:
- Ասա:
- Ո՞նց ա, որ դու արևից չեմ վառվում: Ախր քո տերևներն այնքան նուրբ են:
- Եթե վախենում ես արևից վառվելուց, ստվերիցս ինչի՞ ես դժգոհում:
- Չէ Ծառ, իմն ուրիշ է...
- Ի՞նչն է ուրիշ:
- Արևն ինձ չի վառում այլ տաքացնում է: Հետո արևի ամեն կաթիլը մտնում է իմ մեջ ու սկսում է արյան պես հոսել... Ծա՞ռ:
- Ի՞նչ:
- Ինչի՞ են ասում որ քարի մեջ արյուն կա:
- Չգիտեմ:
- Ծառ, իսկ քարի մեջ արյուն կա՞:
- Ես որտեղի՞ց պետք է իմանամ:
- Դե... Ծառ, չէ որ ասում են որ դու իմաստուն ես:
- Ո՞վ է ասում:
- Նրանք, ովքեր ասում են, որ քարի մեջ արյուն կա:
- Սխալ են ասում:
- Ի՞նչն են սխալ ասում, որ քարի մեջ արյուն կա՞:
- Ոչ, որ ես իմաստուն եմ:
- Ծառ, բայց դու իսկապես իմաստուն ես:
- Էէէհ, որ իմաստուն լինեի, բա իմ ամբողջ կյանքում ստեղ արմատներս խրած կկանգնեի՞:
- Բա ի՞նչ կանեիր:
- Ման կգայի աշխարհում:
- Ծառ, աշխարհում ի՞նչ կա, որ ուզում ես ման գալ:
- Շատ բաներ կարելի է տեսնել, ուրիշ ծառերի հետ ծանոթանալ...
- Ծառ, դու տխու՞ր ես:
- Ե՞ս: Չգիտեմ: Երևի:
- Իսկ որ աշխարհում շրջեիր երջանիկ կլինեի՞ր:
- Գուցե...
- Ուրեմն մարդիկ երջանի՞կ են:
- Չէ, ինչու՞:
- Որտև կարող են աշխարհում ման գալ:
- Բայց մեկա երջանիկ չեն... երևի շնչավոր արարածներին միշտ ինչ-որ մի բան խանգարում է երջանիկ լինելու համար:
- Ծառ, իսկ քարը շնչավո՞ր արարած է:
- Ծիծաղելի բաներ ես ասում, իհարկե ոչ:
- Ինչու՞:
- Քարը քիթ ունի՞:
- Չէ, Ծառ, չունի:
- Բա էլ ո՞նց կարող է շնչավոր լինել:
- Ծառ, իսկ դու շնչավո՞ր ես:
- Իհարկե:
- Բայց դու էլ քիթ չունես... Ծառ, իսկ ես կարո՞ղ եմ աշխարհում ման գալ:
- Չգիտեմ: Գուցե կարող ես:
- Ծառ, մի քիչ էն կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
- Էլի՞ սկսեցիր:
- Ծառ, իսկ եթե ես աշխարհում ման գամ, երջանիկ կլինե՞մ:
- Չգիտեմ:
- Իսկ քարը շնչավո՞ր է:
- Ի՞նչ ես անընդհատ նույն բանը կրկնում:
- Ծառ, եթե քարը շնչավոր չի, ինչի՞ են նրանից խաչքարեր սարքում ու առաջը խոնարհվում:
- Ի՞նչ կապ ուներ մեկը մյուսի հետ:
- Բա անշունչ բանի առջև կխոնարհվե՞ն:
- Չգիտեմ, ես մենակ քամու առաջ եմ խոնարհվում:
- Ու մարդկանց, Ծառ, ու մարդկանց:
- Մարդկանց առաջ ես ՉԵՄ խոնարհվում:
- Խոնարհվում ես, Ծառ:
- Չեմ խոնարհվում: Ես հպարտ կանգնում եմ... կանգնում ու իմ կյանքի վերջին րոպեներին նայում եմ արեգակին... կամ լուսնին, եթե գիշեր է... իսկ նրանք ինձ կտրում են: Ու ես ընկնում եմ: Բայց չեմ խոնարհվում, լսում ես, ՉԵՄ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ:
- Մի զայրացիր, Ծառ:
- Չեմ զայրանում, զարմանում եմ: Ինչու՞ են ուզում խոնարհեցնեն ինձ: Միթե իմ ողջ կյանքում նրանց լավություն չեմ անում:
- Ծառ, մի կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
- Չեմ կարող:
- Ինչու՞ ինձ էլ չես ուզում լավություն անել:
- Ուզում եմ, չեմ կարող:
- Ծա՞ռ:
- Ասա:
- Ծառ, տեսնում ես, մարդիկ են գալիս:
- Տեսնում եմ:
- Ի՞նչ են ուզում:
- Չգիտեմ, գուցե բան էլ չեն ուզում, անցնում են:
- Չէ, Ծառ, տես, ինձ են նայում:
- Քե՞զ: Քեզ ինչի՞ պետք ա նայեն:
- Ծառ, նայի, ձեռքներին քլունգներ ու մուրճեր են...
- Ի՞նչ են անելու այդ գործիքներով:
- Ծառ, կարո՞ղ ա ուզում են ինձ տանել այստեղից:
- Չգիտեմ, Քար, չգիտեմ:
- Ծառ, իսկ իրանք գիտե՞ն որ ես շնչավոր եմ:
- Քար, դու շնչավո՞ր ես:
- Ծառ, իսկ իրանք գիտեն որ ես արև ու ջերմություն եմ սիրում:
- Քար, դու շնչավո՞ր ես:
- Իսկ իրանք գիտեն որ երբ ես տաքանում եմ, էդ տաքությունն իմ մեջով արյունի նման հոսում է: Ու որ փաստորեն իրանք ճիշտ են ասում, որ քարի մեջ արյուն կա:
- Քար, փաստորեն դու շնչավոր ես:
- Ծառ, իսկ իրանք ինձ չե՞ն ցավեցնի:
- ...
- Ծառ, կարո՞ղ ա ինձ մի քանի կտորի բաժանեն:
- ...
- Ծա՞ռ:
- ...
- Ծառ, ինչու՞ ես լալիս: Դու տխուր ես:
- Տխուր եմ, Քար, տխուր:
- Ինչու՞: Ինձ տանում են դրա համա՞ր:
- Ոչ միայն, Քար:
- Բա էլ ինչի՞:
- Տեսնու՞մ ես քիչ այն կողմ նստած մարդկանց, որ նայում են թե քեզ ոնց են այս մարդիկ հանում:
- Տեսնում եմ, Ծառ:
- Իսկ տեսնու՞մ ես, նրանց ձեռքերին սղոց ու կացին կա:
- Ծառ իրանք ուզու՞մ են քեզ կտրեն:
- Կկտրեն:
- Ծառ, դու կմեռնես:
- Կմեռնեմ:
- Ծառ...
- Ուրախացի՛: Էլ ոչ մեկի վրա ստվեր չեմ գցի...
- Բայց Ծառ...
- Իսկ գուցե քեզնից բուխարի կսարքեն ու ինձ քո մեջ կվառեն ու ես այսքան քո վրա ստվեր գցելուն փոխհատուցում քեզ մի քանի րոպե կտաքացնեմ, քո մեջով արյուն կհոսի՝ իմ արյունը... Ու դու կշնչես իմ ծուխը, իմ կյանքը, ինձ... Ուրախացի, քար, ուրախացի...
- Ծառ, ես դա չեմ ուզում, ես վախենում եմ դրանից:
- Ինչի՞ ես վախենում, ՈՒՐԱԽԱՑԻ:
- Ծառ, ես քեզնից նեղանում էի, որ քո պատճառով մրսում էի, բայց...
- Ի՞նչ բայց, Քար:
- Ծառ, ես կապվել եմ քո հետ... դու իմ համար արդեն հարազատ ես... ես նույնիսկ ավելին կասեմ, ես քեզ սիրել եմ, միշտ եմ սիրել...
- Հասկանում եմ քեզ, Քար: Նույն կերպ դու էիր ինձ հարազատ: Ես երբեք չէի ուզում քո վրա ստվեր գցել, բայց չէի կարող դա չանել: Ներիր ինձ, Քար:
- Ծառ, ինչի՞ մասին է խոսքը:
- Ուղղակի ներիր ու ինձ լավ հիշիր:
- Ծառ ինձ արդեն տանում են...
- Արդե՞ն: Հաա, մոտենում են սղոցով մարդիկ...
- Ծառ, ես վախենում եմ... իմ ու քո համար:
- Մի վախենա Քար, կյանքը հավերժ չէ... համենայն դեպս ծառերի համար:
- Մնաս բարով Ծառ:
- Գնաս բարով Քար:

արցունքախառը ժպտում եմ :)
հիանալի էր, ապրես

Ֆոտոն
03.08.2009, 01:38
Չուկ, հրաշալի ստեղծագործություն է::)
Երկրորդ անգամ նոր կարդացի, էլի հուզեց մինչև հոգուս խորքը: Երկրորդը չեմ կարդացել ու չեմ կարդա, վրայից ացնելով՝ մոտավոր հասկացա:
Ինչ- որ անբացատրելի անաղարտություն կա, մանկական իմաստունություն:
Էլի եմ ուզում...:love

Սլիմ
03.08.2009, 08:48
Երկխոսություններ

«Մարդկային փոխհարաբերություններ» շարքից

ՍԵՐ



Շատ , շատ, շատ ազդվեցի, անգամ հուզվեցի, ինձ դուր եկավ:)

Chuk
03.08.2009, 15:29
Շնորհակալ եմ, անչափ :)