PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքացիական նախաձեռնություններ` հանուն քաղաքական դաշտի կայունացման



Sunny Stream
20.04.2008, 20:21
Մարտի մեկից հետո Երևանում և Հայաստանում մի շարք քաղաքացիական շարժումներ, հ/կ-ական նախաձեռնություններ ու ակցիաներ են կազմակերպվել` քաղաքական դաշտի կայունացման, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, մեղավորներին պատասխանատվության բերելու (և այլն... ) համար:

Հիմա, կարծես, բոլոր ինքնուրույն նախաձեռնությունները համախմբվում են ու համագործակցում որոշակի շարժումների ու ֆորումների շրջանակներում:
Մեջբերում եմ մի շարք հ/կ-ների հայտարարությունը.



«ՅՈ՞ ԵՐԹԱՍ»
քաղաքացիական ‎ֆորում

Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Ինչպե՞ս հաղթահարել բռնապետությունը: Որո՞նք են քաղաքացիական հասարակության անելիքներն այս գործընթացում:

Այս հարցերին էր նվիրված ս.թ. ապրիլի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի մեծ դահլիճում անցկացված քաղաքացիական ‎ֆորումը: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ու միավորումների, մի շարք միջազգային կազմակերպությունների, մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:

Ֆորումի առաջին մասում մասնակիցները ներկայացրեցին իրենց գնահատականները նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակաժողովրդավարական քաղաքականության վերաբերյալ և առաջադրեցին այն խնդիրները, որոնց պետք է անդրադառնան ներկա գտնվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` հաղթահարելու բռնապետական դրսևորումները:

Միջոցառման երկրորդ մասում մասնակիցներն աշխատեցին իրենց առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբերում, քննարկելով երկրում մարդու իրավունքների ոտնահարումների, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումների, ԶԼՄ-ների վերահսկողության և ՀՀ օրենսդիր մարմնի անարդյունավետ և ժողովրդավարական արժեքներին հակասող գործունեությանն առնչվող հարցերը:

Ստորև ներկայացնում ենք խմբային աշխատանքների արդյունքում ձևակերպված առաջարկություններն ամփոփ.


ԶԼՄ աշխատանքային խումբ


հանրային հեռուստաընկերության դեմ դատական գործ սկսելու նպատակով գտնել հայցվորի
հանրային հեռուստաընկերության խորհրդի ձևավորման կարգի փոփոխություն
հեռուստաընկերությունների մասին օրենքի փոփոխություն
Ա1+ հեռուստաընկերության վերաբացման նպատակով հասարակական ուժերի համախմբում` հստակ գործողությունների ընթացքի սահմանում
Շարունակական աջակցություն «ԱԼԱ» հեռուստաընկերությանը. ԱԼԱ-ի նյութերի տեղադրում ինտերնետում (youtube), շարունակական դրամահավաքներ ԱԼԱ-ի համար, նպատակ ունենալով ձևավորել անկախ ԶԼՄ հիմնադրամ, www.gala.am, org, com ինտերնետային էջի ստեղծում և դրա ծրագրային ապահովում
ձևավորել լրատվության ոլորտի իրավապաշտպանի ինստիտուտ (ԶԼՄ օմբուցմեն)
շահառու լրագրողներից բաղկացած լրատվական արհմիության ձևավորում
ԶԼՄ-ների կոնսոլիդացիա կոնկրետ խնդիրների շուրջ (որպես օրինակ բերվեց Շիկահողի խնդրի շուրջ ԶԼՄ-ների համագործակցությունը)



Հասարակական կազմակերպությունների խումբ

Հարցերի բազմազանությունից ելնելով` ՀԿ-ների հնարավոր գործողությունները քննարկվեցին երեք տարբեր մակարդակներում` հիմնվելով այն հիմնական նախադրույթի վրա, որ ՀԿ-ների հիմնական գործառույթը հասարակության պահանջմունքների արտացոլումն ու բավարարումն է: Քննարկման երեք հիմնական ուղղություններն էին` ՀԿ - քաղաքացի, ՀԿ - հասարակություն և ՀԿ - միջազգային հանրություն: Խմբի քննարկումների արդյունքում ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները.


քաղաքացի-ՀԿ կապի ամրապնդում
ստեղծել արագ արձագանքման ոչ-ֆորմալ կառույց գրանցված եւ գործող ՀԿ-ների շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների և առանձին ակտիվ քաղաքացիների առաջարկներին ու գործողություններին աջակցելու նպատակով
քաղբանտարկյալների շահերի պաշտպանության և այլ խնդիրներին արձագանքելու նպատակով ստեղծել տարբեր թեմատիկ խմբեր
կազմակերպել ակցիաներ, պիկետներ` ելնելով իրավիճակից
ՀԿ-ների որպես միջնորդի դերի բարձրացում հասարակություն-իշխանություններ կտրված կապի առնչությամբ
լոբբիստական խմբի ստեղծում, որը հանդես կգա իշխանություններին իրավական պահանջների փաթեթի ներկայացմամբ
կազմակերպել լայնածավալ բաց բանավեճեր` ուղիղ եթերով, երկու քաղաքական բեւեռների լիդերների կամ իրենց ներկայացուցիչների մակարդակով
ակտիվացնել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը

դիմել միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին եւ առաջարկել ներգրավել ՀԿ-ների առավել լայն սպեկտոր` ճշգրիտ եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու նպատակով


Ազգային ժողովի խումբ

Աշխատանքային խմբի մասնակիցների կողմից ԱԺ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գնահատվել են խիստ անարդյունավետ: Մատնանշվել է նոր օրենքների ընդունման անհրաժեշտությունը, որոնք նախապայման կհանդիսանան ընդդիմության դերի ուժեղացման և պետական կառույցներում մասնակցության, պատգամավորների կողմից առավել պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար և այլն:

Խմբի քննարկումների ժամանակ երկու հակադիր դիրքորոշումներ հնչեցին`

1. գնալ բանակցությունների ԱԺ-ի հետ հիմքում կիրառելով վերջնագիր որի պայմաններին չբավարարելու (մասնավորապես` առաջարկվող ժամկետներում քայլեր չձեռնարկելու) դեպքում դիմել ծայրահեղ միջոցի և բարձրացնել ԱԺ լուծարելու վերաբերյալ հարցը
2. առանց բանակցությունների անմիջապես ձեռնարկել քայլեր` ուղղված այդ հակաժողովրդավարական կառույցի լուծարման
Բացի այդ առաջարկվեցին հետևյալ գործողությունները`

հետևողական կերպով, տարբեր ակցիաների կազմակերպում և վերաբերմունքի արտահայտում ընդունվող օրենքների նկատմամբ:


«մասնակցային» միջոցառումների բոյկոտում, ցույցերի կազմակերպում
հայտարարությունների տարածումը լրատվամիջոցներով
ծաղրանկարների ցուցադրում
նիստերի ձայնագրությունների տարածում և ստորագրահավաքներ



Մարդու իրավունքների խումբ

Մարդու իրավունքներ խմբի քննարկման հիմնական թեմաներն էին «Քաղբանտարկյալների, հացադուլավորների եւ քաղաքակական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Մարտի 1-ի դեպքերի անկախ (միջազգային) հետաքննության անցկացման խնդիրները»: Արձանագրելով երկրում մարդու իրավուքների ոլորտում տիրող աննախադեպ իրավիճակը` խմբի անդամներն առաջարկեցին կոնկրետ գործողությունների ծրագիր.


հկ-ների կողմից համատեղ հայտարարություն ընդունել` պահանջելով անհապաղ ազատել քաղբանտարկյալներին
հասարակական հետաքննություն կատարել բոլոր դեպքերի վերաբերյալ և սատար կանգնել քաղբանտարկյալների իրավունքներին
հայտարարություն ընդունել Հրազդանի Վանատուր թաղամասում հացադուլավորների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունները դատապարտելու նպատակով
մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերն ունենալու նպատակով դիմել միջազգային հանրությանը` անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով
հետաքննությանը ներգրավել հայաստանյան հասարակական կազմակերպություններին
ստեղծել իրավապաշտպան հկ-ներին կից տեղեկատվական կենտրոն, որը տեղեկատվություն կհավաքագրի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի և վկաների վերաբերյալ
անկախ հետաքննություն անցկացնել նաև ընտրությունների և հետընտրական շրջանում ընկած բոլոր դեպքերի վերաբերյալ

Հարկ է նշել, որ մինչ "Մարդու իրավունքներ" խմբի աշխատանքների ավարտը մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչներ լքեցին ֆորումը` մեկնելով Վանատուր, որտեղ ոստիկանները բերման էին ենթարկել հացադուլ հայտարարած մարդկանց:


Եվ նույն նախաձեռնող խմբի` ավելի ուշ ներկայացրած մամլո հաղորդագրությունը.


Մամլո հաղորդագրություն

Երեւան, 16.04.2008

Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, ինչի արդյունքում հասարակության մոտ ձեւավորվել է համատարած վախի եւ անվստահության մթնոլորտ,

հետամուտ ենք ՀՀ իշխանությունների նկատմամբ մեր պահանջներում, այն է`


անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ՀՀ քաղաքացիների համատարած քաղաքական հետապնդումներն ու ահաբեկումները,
վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,
դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շարունակվող գրաքննության.


և հայտարարում ենք,

որ մենք շարունակելու ենք բռնության եւ անօրինականության փաստերի հավաքագրումը եւ դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը, հնարավորինս օժանդակելու ենք արդար դատավարության իրականացմանը:

Ուստի խնդրում ենք ե’ւ ականատեսներին, ե’ւ տուժածներին, ե’ւ նրանց մասին որեւէ տեղեկություն ունեցողներին մարդու իրավունքների խախտման, քաղաքական հետապնդումների վերաբերյալ տվյալները տրամադրել կամ հաղորդել հետեւյալ հասցեներով`

- Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. 322-42268, էլ. փոստ [email protected],
- Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե», էլ. փոստ [email protected],
- Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ, հեռ. 093-447643, էլ. փոստ [email protected],
- Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր, հեռ. 091- 403900:


քննարկենք, փոխանակվենք նմանատիպ այլ ծրագրերի մասին մեր ունեցած տեղեկություններով, ու, գուցե, աջակցենք որևէ կերպ ;)

Sunny Stream
24.04.2008, 12:10
Կարծում եմ արևդեն շժատերդ եք նկատել քաղաքի կենտրոնական փողոցներում փակցված «Ազատություն քաղբանտարկյալներին... Հիմա՛» թղթերը, ամեն մեկին՝ մի քաղբանտարկյալի նկարն ու անունը... սա ևս քաղաքացիական-քաղաքական հերթական ակցիան է... դեռ շատերն են սպասվում առջևում.

Sunny Stream
24.04.2008, 14:47
http://qbhima.blogspot.com/

Հայաստանի քաղաքական բանտարկյալները...
Այս կայքում դուք կարող եք ծանոթանալ Հայաստանի քաղաքական բանտարկյալների կենսագրականներին, նրանց հետ կապված նորություններին, նրանց պաշտպանության համար կազմակերպվող միջոցառումներին:



«Հիմա» շարժում/ֆորումը քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է…
Վիդեոներ, տեքստեր, լուսանկարներ... Այն ամենը, ինչի մասին լռում են…


- Ե՞րբ է պետք սկսել:
- Հիմա՛:

- Ե՞րբ ենք ազատելու քաղբանտարկյալներին:
- Հիմա՛:

- Ե՞րբ ենք սկսելու չվախենալ խոսել:
- Հիմա՛:

- Ե՞րբ են ազատվելու քաղբանտարկյալները:
- Հիմա՛:

- Ե՞րբ ենք հաղթելու:
- Հիմա՛:

վերջին տեղեկատվությունը քաղբանտարկյալների և դեռ ազատության մեջ, բայց հետապնդվող քաղաքացիների մասին.


Այսօր սկսվեց Հովհաննես Ղազարյանի դատավարությունը

2008թ. ապրիլի 23-ին, ժամը 12.30 սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի Արմավիրի մարզի նախընտրական շտաբերի համակարգող Հովհաննես Ղազարյանի դատավարությունը: Ներկաները բուռն ծափողջյուններով դիմավորեցին Հովհաննեսին (տես տեսանյութը):
Դատական նիստը հետաձգվեց Հովհաննեսի պաշտպանի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 29-ին, ժամը 14.00:


Անուշ Ղավալյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Անուշ Ղավալյան, ծնված 1972թ: Այրի է, խնամքին ունի երկու անչափահաս զավակ եւ անաշխատունակ մայր: 21.03.2008-ից առ այսօր գտնվում է կալանքի տակ: Անուշ Ղավալյանը Պիցա Դի Ռոմա սրճարանի մատուցող է: Մեղադրվում է ՀՀ Ք.Օ. 205 հոդվածի 2 մասով /գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելը/: Գործը գտնվում է նախաքննության փուլում:
Հիմնավոր կասկած, որ Անուշը հանցագործություն է կատարել, բացակայում է: Նա մատուցողուհի է եւ չէր կարող մեղադրվել պաշտոնատար անձի կողմից կատարած հանցագործության մեջ:
Պաշտոնական կողմի միջնորդությունները ընտրված խափանման միջոց նախնական կալանքը փոխելու վերաբերյալ մերժվել է: Մերժման որոշման մեջ նշված չէ, թե անձը, որի խնամքին կա երեք հոգի, ինչպես պետք է խուսափի նախաքննությունից, թաքնվի վարույթից, կատարի նոր հանցագործություն: Անուշ Ղավալյանի պնդմամբ նախաքննությունն իրականացնող մարմինը նրանից ցանկանում է ցուցմունք կորզել` փոխարենը խոստանալով ազատ արձակել: Անուշ Ղավալյանը աշխատում է քաղաքական հետապնդման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին պատկանող Պիցա Դի Ռոմա սրճարաններից մեկում եւ շուրջ վեց ամիս է, ինչ սրճարանների ցանցի տնօրենին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Քննչական մարմինը փորձում է ցուցմունքներ կորզելու միջոցով ստանալ անհրաժեշտ ապացույցներ վերը նշված անձանց հանդեպ մեղադրանաքի հիմնավորման համար:
Պահանջում ենք անհապաղ ազատել Անուշ Ղավալյանին եւ դադարեցնել իր նկատմամբ քաղաքական հետապնդումները:
Կոչ ենք անում բոլորին սատարել Անուշ Ղավալյանին:

Նախաձեռնող խումբ`
Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր 091 40-39-00
Սեդա Մելիքյան, ՙՓաստաբաններ մարդու իրավունքների համար՚ հ/կ 093-806690
Սիլվա Վարդանյան ՙԶարթոնք 89՚ հ/կ
Գոհար Արմենակյան, ՙԶինվորի պաշտպանության կոմիտե մայրերի նախաձեռնող խումբ՚
Լալա Ասլիկյան, քաղաքացի 093-447643, [email protected]

տես նաեւ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58758
http://www.hzh.am/Arkhiv/2008/march/2503/2503.html

Sunny Stream
28.04.2008, 09:37
ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ / VIDEO /
[13:25] 26 Ապրիլի, 2008

Խոստման համաձայն` ՚Հիմաՙ երիտասարդական շարժման անդամները շարունակում են իրենց ակցիանները: Այսօր նախաձեռնության շուրջ 30 անդամներ առավոտյան ժամը 11-ին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց` ձեռքներին ՚Նոյՙ եւ ՚Բջնիՙ: Երիտասարդները Բաղրամյան պողոտայից շարք կազմած արագ քայլերով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, ապա Խորենացու եւ Զաքյան փողոցներով հասան Երեւանի քաղաքապետարան: Ամբողջ ճանապարհին խմբի անդամները երգում եւ վանկարկում էին ՚երթ-միտինգ-պիկետ-ցույցՙ, ՚հիմաՙ, ՚ազատ անկախ Հայաստանՙ եւ այլն:

՚Ա1+ՙ այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախաձեռնության անվանումը` արագ քայլքի մասնակից Անի Մելտոնյանը պատասխանեց. ՚Մենք նեյրոլինգվիստիկ մեթոդներով, ՚հիմաՙ եւ ՚ազատությունՙ կոդավորված բառերով փորձեցինք արտահայտել մեր ՚անպատասխան սերըՙ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբՙ:

Մաշտոց Թումանյան խաչմերուկից երիտասարդներին միացան մի շարք այլ` անծանոթ երիտասարդներ: Հարկային պետական տեսչության շենքի դիմաց երիտասարդներն իրենց ձեռքերի ՚Նոյիՙ եւ ՚Բջնուՙ արդեն դատարկ շշերը դրեցին շենքի դիմաց եւ շարունակեցին քայլարշավը: ՚Կարծում եմ, որ Հարկային մարմինները կամայականություններ են իրականացրել ընդդիմադիր հայացքներ ունեցող Խաչատուր Սուքիասյանին պատկանող ձեռնարկությունների հանդեպ: Այդ կապակցությամբ մենք մեր բողոքն ենք արտահայտումՙ,- ասաց քայլարշավի մասնակիցներից Միքայել Ազնաուրյանը եւ իշխանություններին խորհուրդ տվեց հաճախակի օգտագործել ՚Նոյՙ եւ ՚Բջնիՙ:

Նեյրոլինգվիստիկ քայլքի մասնակիցներն իրենց ակցիան ավարտեցին Մյասնիկյանի արձանի մոտ` բռունցքները վեր պարզած 1 րոպե լռությամբ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը: ՚Հիմաՙ նախաձեռնության անդամները խոստացան, որ առաջիկայում շարունակելու են նմանատիպ ակցիաները` քաղբանտարկյալների, Աժ կողմից ընդունվող հակաժողովրդավարական օրենքների եւ խոսքի ազատության խնդիրների վերաբերյալ: Նրանք չեն կասկածում, որ իրենց ակցիանները կսթափեցնեն ԱԺ-ին, կառավարության անդամներին, եւ հատկապես մահակավոր ոստիկաններին:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=59974
http://ymhima.blogspot.com/2008/04/blog-post.html



ՍԵՐԵՆԱԴ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ
[21:49] 23 Ապրիլի, 2008

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի ընտանիքի անդամներն այսօր արթնացել են իրենց պատուհանի տակ հնչող ՚սերենադայիցՙ:

՚Հիմաՙ երիտասարդական ֆորումի անդամներն այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Տիգրան Թորոսյանի պատուհանի տակ երգել են իրենց իսկ ստեղծագործությունը: Երգի բառերը հետեւյալն են. ՚Ազատ, անկախ Հայաստան: Ցույց, միտինգ, երթ, պիկետ, զբոսանք: Ազատություն...ՙ:

Իսկ ինչու է երգն առաջին անգամ հնչել հենց Տիգրան Թորոսյանի պատուհանի տակ. հարցին`՚Հիմաՙ-ի անդամները Ա1+ին բացատրեցին. ՚Առաջինն այդ պատվին արժանացրեցինք Տիգրան Թորոսյանին, քանի որ նա որպես ԱԺ նախագահ իր ակտիվ մասնակցություն է ունեցել ՚Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինՙ օրենքի փոփոխությանը, որը սահմանփակել է մեր ազատությունը: Այս երգով մենք պատրաստվում ենք արթնացնել նաեւ մի շարք այլ պատգամավորների եւ իշխանավորների, որոնք սահմանափակում են մեր ազատություններն ու ոտնահարում մեր իրավունքներըՙ: ՚Հիմաՙ-ի անդամները հայտնեցին, որ բացի երգերից իրենց իրավունքները ոտնահարողների համար մի շարք անակնկալներ են պատրաստել, որոնք շատ շուտով կմատուցեն:

Ի դեպ, ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ երգը, կարծես թե արժանացել է Թորոսյանների ընտանիքի հավանությանը, քանի որ իրենց վարագույրի հետեւից լսողներ են եղել:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=59895
http://ymhima.blogspot.com/2008/04/blog-post_26.html



Հ.Գ. թեև ամսի 24-ի համար շատ զայրացած եմ էս շարժման ու էդ օրը "Լևոն" գոռացող յուրաքանչյուրի վրա, բայց, ամեն դեպքում... ինչպես միշտ դեմք են ու կրետիվ :P


Սա էլ Հիմա-ականների՝ խոսքի ազատության գծով «մասնագիտացած» խմբի էջը.
http://xahima.blogspot.com/


Այս կայքում դուք կարող եք ծանոթանալ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակող օրենքների, միջադեպերի մասին, ինչպես նաև խոսքի ազատության վերականգնմանը նպատակաուղղված միջոցառումների մասին:

Sunny Stream
02.05.2008, 00:21
Վերջապես մի ակցիայի մասին տեղեկատվություն` նախօրոք.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Մամուլի ազատության օր կամ “Խաշած” լեզվի վերջը

Մայիսի 3-ին ժամը 17.00-ին Հիման և նրա “Խոսքի ազտության” խումբն անցկացնում է ակցիա` նվիրված մամուլի ազատության օրվան: Ակցիան սկսում է Ազգային ժողովի մոտից: Ազգային ժողովի ֆասադի երկայնքով բոլորս կարդում ենք Չորրորդ իշխանություն թերթը, քանի որ այն արգելված է Ազգային ժողովում: Չորրորդ իշխանություն թերթի մի քանի համար Ազգային ժողովում թողնելուց հետո “թերթերով երթենք կազմակերպում” դեպի Ա. Խաչատրյանի արձան, որտեղ մի քանի րոպե նորից կանգնում ենք և թերթ ենք կարդում` սկսելա-յի ականջը կանչի:

Յուրաքանչյուրից խնդրվում է իր հետ բերել առնվազն 5 այն թերթերից, որոնք ինքը կցանկանա, որ ուրիշներն էլ կարդան` անկախ նրանից դա իշխանական է թե ընդդիմադիր (տեխնիկական հարց` քանի որ թերթերը, մասնավորապես ընդդիմադիր, կրպակներում շուտ են սպառվում, կարող եք նախորդ օրը թերթ վաճառողներին խնդրել, որպեսզի Ձեր համար թերթ պահեն հաջորդ օրվա համար): Թերթաերթի ժամանակ հետքրքրված անցորդներին բաժանելու ենք այդ թերթերը:

Այնուհետև իջնում ենք թերթերի երթով Մաշտոցի պողոտայով և թերթակարդությունը շարունակում ենք Ամիրյան-Մաշտոց խաչմերուկի չորս անկյուններում, որը սովորաբար մարդաշատ է լինում: Երթը շարունակվում է դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ ևս մի քանի րոպե թերթ կկարդանք և մոտավորապես 18.30-ին կհասնենք Հյուսիսային պողոտա, որտեղ տեղի կունենա խաշած լեզվի հանդիսավոր համտեսում, ինչը կխորհրդանշի, որ ՀԻՄԱ-ն հենց հիմա վերացնում է բոլոր խոչընդոտները ազատ մամուլի զարգացման համար:

ՀԻՄԱ’, ՀԻՄԱ’, ՀԻՄԱ’
http://qbhima.blogspot.com
http://xahima.blogspot.com
http://ymhima.blogspot.com

թերթերը կբաժանվեն, բայց թե հետներդ էլ վերցնեք` ավելի լավ :)