PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջահերով երթ

Fedayi
20.04.2008, 15:35
Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Բոլորով...

Artgeo
20.04.2008, 15:38
Երթը արտոնվա՞ծ է

Նարե
20.04.2008, 15:41
Երթը արտոնվա՞ծ է

լօօօօօօօօօօօլ , ես իշխանությունը ենքան վախեցած ա , մեկ ել տեսար , մտածեն Լեվոնի կազմակերպացն ա , ետ ել չարտոնեն

Fedayi
20.04.2008, 15:42
Իհարկե, ինչպես և անցած տարի: Հոյակապ ակցիա էր, շատ տպավորիչ...

Artgeo
20.04.2008, 15:49
լօօօօօօօօօօօլ , ես իշխանությունը ենքան վախեցած ա , մեկ ել տեսար , մտածեն Լեվոնի կազմակերպացն ա , ետ ել չարտոնեն

Ես էլ եմ էտ մտածում :think Ոչ լեգիտիմ, ապազգային ու վախեցած իշխանություններից ոչ տրամաբանական քայլերը սպասելի են։ :think

Նարե
20.04.2008, 15:53
Ես էլ եմ էտ մտածում :think Ոչ լեգիտիմ, ապազգային ու վախեցած իշխանություններից ոչ տրամաբանական քայլերը սպասելի են։ :think

ահա, մեր երկրում մարազմի հասնող իրավիճակ ա ստեղծվել, ինչ դաժան ա

Երկնային
20.04.2008, 15:56
Եկեք ակումբցիներով հավաքվենք գնանք, ես ուզում եմ :oy

Fedayi
20.04.2008, 15:57
Ուրեմն, մոդերն ո՞վ ա, ինչի մասին ա մտածում...
Էտ լեգիտիմ, իշխանություն, քաղաքականություն ու չգիտեմ էլ ինչ զիբիլ առե՛ք ու ռադ արեք քաղաքականություն բաժին...
Սրա համար չի թեման...
Հ.Գ.

Moon
20.04.2008, 15:59
Եկեք ակումբցիներով հավաքվենք գնանք, ես ուզում եմ :oy
Դե, ես անպայման գնալու եմ, ամեն տարի նույն կերպ։ Եկեք միասին ՆԱՄ–ից հետո շարժվենք, ինչքան գիտեմ կեսս գնալու ենք ՆԱՄ Screamers–ը նայելու, հետո կարելի է միանալ երթին։ ՆԱՄ–ում լինենք ժամը 18.30

Artgeo
20.04.2008, 16:04
Ուրեմն, մոդերն ո՞վ ա, ինչի մասին ա մտածում...
Էտ լեգիտիմ, իշխանություն, քաղաքականություն ու չգիտեմ էլ ինչ զիբիլ առե՛ք ու ռադ արեք քաղաքականություն բաժին...
Սրա համար չի թեման...
Հ.Գ.
Ինչո՞ւ ես զայրանում :o Ընդամենը ուզում ենք պարզել, երթը կանցնի հանգի՞ստ, առանց միջադեպերի՞, թե՞ մի հատ էլ 1915 հիմա կլինի: Էդքան բան, կարծես թե դրա իրավունքը ունենք :unsure

Fedayi
20.04.2008, 16:11
Ինչո՞ւ ես զայրանում :o Ընդամենը ուզում ենք պարզել, երթը կանցնի հանգի՞ստ, առանց միջադեպերի՞, թե՞ մի հատ էլ 1915 հիմա կլինի: Էդքան բան, կարծես թե դրա իրավունքը ունենք :unsure
Ըստ իս, թեման նման բաներ պարզելու տեղ չէ:

Norton
20.04.2008, 16:23
Նախ Արտգեոին ասեմ,որ միջադեպեր հավանաբար չեն լինի,որովհետև երթի կազմակերպիչը ՀՅԴ-ըն է:դրանից բխում ,որ քաղաքական նշաակություն էլ ունի՝Ֆեդայի:
Ես մի անգամ եմ եղել երթին 2005թ.,եթե դեմ չեք մի երկու բառով նկարագրեմ,երթը սկսվեց Ազատության հրապարակում,մինչ այդ երթի մասնակիցներին բաժանվեցին մայկաներ դաշնակցության լոգոյով կարմիր գույնի,հետո խոսացին մեր դաշնակցական կարակռուն դեմքերը Կիրո Մանոյանի գլխավորությամբ,որը իհարկե չզլացավ գովեստի խոսքեր ասել ՀՅԴին ու մի հատ էլ լավ թուրքերին քրֆել ու վերջում հայտարարեցին երթը կսկսվի Թուրքիայի դրոշը հանդիսավոր վառելուց հետո:D մի խոսքով մի հատ ներկայացում,ուրեմն ծափերի տակ դրոշը վառեցին,մի հատ հավեսով ՀՅԴի գովազդն էլ հետը,դա կենկրետ իմ մոտ շատ վատ տպավորությունա թողեց,ցեղասպանության հարցը կուսակցական են սարքում այնինչ այն ազգային է ու այդ առիթ PR ակցիայի համար օգտագործում…մնացածը ոչինչ վատը չէր,եթե չհաշվենք առատ անձրևը,որի պատճառով երթին մասնակցա իմ ծանոթների կեսը հիվանդացավ:

Grieg
20.04.2008, 16:40
Ուրեմն, մոդերն ո՞վ ա, ինչի մասին ա մտածում...
Էտ լեգիտիմ, իշխանություն, քաղաքականություն ու չգիտեմ էլ ինչ զիբիլ առե՛ք ու ռադ արեք քաղաքականություն բաժին...
Սրա համար չի թեման...
Հ.Գ.
համաձայն եմ Fedayi հետ,
գոնե այս հարցը քննարկելուց փորձենք լինել հանդուրժողական և մոռանալ ներքին քաղաքական խնդիրները..
1915 կոտորածը դա ազգային դժբախտություն է..կարծում եմ քիչ չեն այն մարդիկ ում պապիկներ/տատիկների ընտանիքները դաժանաբար սպանվել սովամահ վիճակի են հասցվել..միայն այն պատճառով որ նրանք Հայ են եղել:
Պետք է հարգել մարդկանց ցգամունքները,այս թեմայում ցինիզմը տեղ չպետք է գտնի և տարբեր տեսակի նամյոկները ավելորդ են:Վերջիվերջո բոլորս էլ հայ ենք, եկեք սիրենք և հարգենք միմյանց, մեզ հայերիս ատողները և վերացնել ցանկացողները շատ են, իրար ուտել..իրար ատել նշանակում է օգնել նրանց իրականցնել իրանց պլաները :
պետք չի խոսքի ազատությունը սևացնել արժանապատվության պակասով..

Fedayi
20.04.2008, 21:04
Քայլերթին անմիջական մասնանակից չհանդիսացողներին խնդրվում է դրա ընթացքում պատուհաններին ջահեր վառել` ի նշան համաձայնության:

malaletka
20.04.2008, 21:14
անցած տարի չկարողացա գնալ...բայց այս տարի հաստատ կգնամ :think

Նորմարդ
20.04.2008, 21:17
Իհարկե, ինչպես և անցած տարի: Հոյակապ ակցիա էր, շատ տպավորիչ...
3 տար առաջ եղել եմ շաատ լավ էր կաշխատեմ ներկա լինել :)

Սամվել
20.04.2008, 21:23
Ես էլ Գնալու եմ Սքրիմրսին հետո անպայման նաև երթին :yahoo

Ռուֆուս
20.04.2008, 21:33
Ես էլ Գնալու եմ Սքրիմրսին հետո անպայման նաև երթին :yahoo

+1 :)

murmushka
20.04.2008, 22:54
կարելի է միանալ, չէ?

Apsara
21.04.2008, 00:20
ես էլ եմ մի 2-3 տարի առաջ մասնակցել, ճիշտն ասած ՀՅԴ-ի հետ կապված բաներ չեմ հիշում, գիտեմ որ ի զարմանս ինձ ուրախ անցավ
Եթե այս տարի մենակ չլինեմ կգնամ, քանզի այդ անգամ մենակ եմ եղել ու .... դե գիտեք

Այնպես որ կամ միասին Ծիծեռնակաբերդ բարձրանանք կամ գնանք ջահերով երթին, համերգ բան անձամբ ես չեմ մասնակցի այդ օրը

Հենո
21.04.2008, 00:45
Վարդուհի ջան ես քո հետ կգամ;)

Apsara
21.04.2008, 00:48
Վարդուհի ջան ես քո հետ կգամ;)

Շնորհակալ եմ, բայց նաև հույսով որ ակումբից էլի մարդիք կմիանան:)

Լ.յ.ո.վ.
21.04.2008, 17:30
Անցած տարի մասնակցել եմ, էս տարի էլ կմասնակցեմ: :goblin
Չնայած կազմակերպիչների` ՀՅԴի, գաղափարները չեմ կիսում, ավելին` որոշների հետ կտրականապես դեմ եմ: :tomato

Norton
21.04.2008, 18:52
Դե, ես անպայման գնալու եմ, ամեն տարի նույն կերպ։ Եկեք միասին ՆԱՄ–ից հետո շարժվենք, ինչքան գիտեմ կեսս գնալու ենք ՆԱՄ Screamers–ը նայելու, հետո կարելի է միանալ երթին։ ՆԱՄ–ում լինենք ժամը 18.30

Իսկ Սքրիմերզի մուտքը ազատ է՞

Moon
21.04.2008, 20:34
Իսկ Սքրիմերզի մուտքը ազատ է՞
Այո, ազատ է, մենակ առաջարկում եմ գավաքվենք ավելի շուտ, ժամը 6–ին, որ տեղ լինի, հաստատ շատ մարդ կգա։ Մինչև 6.30 կհավաքվենք ու կմտնենք։ Ուրեմն ժող ջան ժամը 6–ին ՆԱՄ–ի դիմացը։Լա՞վ

Amaru
21.04.2008, 21:29
հեհ :) բոլորը ֆիլմից հետո՞ են գնալու
ուզում եմ ակումբցիների հետ գնամ. կընդունե՞ք ինձ :)

Moon
21.04.2008, 22:47
հեհ :) բոլորը ֆիլմից հետո՞ են գնալու
ուզում եմ ակումբցիների հետ գնամ. կընդունե՞ք ինձ :)
Բա ոնց, անպայման։ Ակումբցիները հավասար են։ Իմ կարծիքն ա։

Նորմարդ
21.04.2008, 22:56
հեհ :) բոլորը ֆիլմից հետո՞ են գնալու
ուզում եմ ակումբցիների հետ գնամ. կընդունե՞ք ինձ :)
Ես ֆիլմի դիտման չեմ գնալու :)

Moon
22.04.2008, 18:09
Հարգելի ակումբականներ,
Վաղը ժամը 18.00–ին հավաքվում ենք Նարեկացի Արվեստի Միության դիմացը։ Ցուցադրվելու է Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը։ Կսպասենք մինչև 18.30, ապա կմտնենք, շուտ ենք գնում, որ տեղ լինի։ Ֆիլմը սկսվում է ժամը 19.00–ին։ Մուտքն անվճար է։
Եթե չգիտեք ՆԱՄ–ի տեղը, զանգահարեք, ձեզ կդիմավորեմ Վերնիսաժի դիմացը։ ՆԱՄ–ը գտնվում է ՆՓԱԿ–ի դիմացը՝ վերնիսաժի մյուս կողմում։
Ֆիլմի դիտումից անմիջապես հետո միանալու ենք ջահերով երթին։ Կարող եք միանալ։
Գժուկ

Վարդանանք
22.04.2008, 18:48
լօօօօօօօօօօօլ , ես իշխանությունը ենքան վախեցած ա , մեկ ել տեսար , մտածեն Լեվոնի կազմակերպացն ա , ետ ել չարտոնեն
Ինչ-ինչ , բայց լևոնը նման երթ չէր կազմակերպի: Բոլորը իրա վերաբերմունքը այս ահրցի վերաբերյալ գիտեն: և ճիշտ ա ասում Ֆիդային, էդ ձեր քաղաքական խաղերը ուրիշ տոպիկ տեղափոխեք:

Moon
22.04.2008, 18:49
Ինչ-ինչ , բայց լևոնը նման երթ չէր կազմակերպի: Բոլորը իրա վերաբերմունքը այս ահրցի վերաբերյալ գիտեն: և ճիշտ ա ասում Ֆիդային, էդ ձեր քաղաքական խաղերը ուրիշ տոպիկ տեղափոխեք:
Շտապեմ տեղեկացնել, որ ամեն տարի այս երթը կազմակերպում ա ՀՅԴ–ն, այնպես որ Լևոնի մատը խառը չի։

Արշակ
22.04.2008, 19:00
Ինչ-ինչ , բայց լևոնը նման երթ չէր կազմակերպի: Բոլորը իրա վերաբերմունքը այս ահրցի վերաբերյալ գիտեն: և ճիշտ ա ասում Ֆիդային, էդ ձեր քաղաքական խաղերը ուրիշ տոպիկ տեղափոխեք:
Իսկ չե՞ս նկատում, որ դու էլ ես հենց էս գրառումովդ «քաղաքական խաղեր» անում։ :B

Վարդանանք
23.04.2008, 12:04
Իսկ չե՞ս նկատում, որ դու էլ ես հենց էս գրառումովդ «քաղաքական խաղեր» անում։ :B

Կարող ես ասել, թե այդտեղ որն էր իմ կողմից քաղաքական խաղը: Ազգին վերաբերող հարցերում ես քաղաքական խաղեր չեմ խաղում:

Սերխիո
23.04.2008, 13:25
քանի հոգի կա եկող ?, ես 3 տարի գնացել եմ կուրսի հետ , բայց հիմա ակումբի հետ եմ ուզում:

Moon
22.04.2009, 20:04
Ժողովուրդ ջան, վաղը ժամը 20,00-ին Մատենադարանի հարակից տարածքից սկսվում է Ջահերով երթը։ Միանանք և հարգենք միասին 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ։

Հ.Գ. Ինձ ծնգացնել չկա, էնտեղ կլինեմ ժամը 7-ից պոնչիկանոցի դիմացը։ Ով համարս չունի, պմ գրեք։ Միացեք անցյալ տարվա պես, միասին գնանք:)

Լուսաբեր
22.04.2009, 23:39
Մենք գալու ենք. Լուս, ամեն տարվա պես, բայց երևի ժամը 19:30 ին

Egern.net
23.04.2009, 23:52
ես գնացի, ահագին լավ անցավ, չհաշված տեղատարափ անձրևը.... ֆոտոները 10 րոպեից կլինեն http://genocide.am/photos/090423.html?armenian հասցեում

Artgeo
23.04.2009, 23:59
ես գնացի, ահագին լավ անցավ, չհաշված տեղատարափ անձրևը.... ֆոտոները 10 րոպեից կլինեն http://genocide.am/photos/090423.html?armenian հասցեում
Թուրքիայի դրոշը վառի՞ք, թե՞ էս տարի օրիգինալ անցավ :think

Լուսաբեր
24.04.2009, 00:11
Թուրքիայի դրոշը վառի՞ք, թե՞ էս տարի օրիգինալ անցավ :think

հա օրիգինալ էր, մանավանդ կարկուտը/զակազնոյ էր թուրքերի կողմից/, բայց դե մեկա, ձյուն լինի, բուք ու բորան լինի, անգամ թուրքերն էլ ուզենան խանգարեն, գնալու ենք ու էլի էտ անտեր դրոշն ենք վառելու: :goblin:goblin:goblin
Ճիշտն ասած էս տարի չտեսա էտ պահերը, բայց շատ լավ անցավ :)

Chuk
24.04.2009, 00:29
Ճիշտն ասած էս տարի չտեսա էտ պահերը, բայց շատ լավ անցավ :)

Լուս, իսկ նախորդ տարիները էդ պահերը տեսնում էիր, դրա համա՞ր էր լավ անցնում :think

Norton
24.04.2009, 00:30
ու էլի էտ անտեր դրոշն ենք վառելու:
Հզորաա, էս քայլով թուրքական պետականության հիմքերը խախլվեց:

Egern.net
24.04.2009, 00:54
Թուրքիայի դրոշը վառի՞ք, թե՞ էս տարի օրիգինալ անցավ որ ասեմ չեմ տեսել.....

Լուսաբեր
24.04.2009, 02:16
Լուս, իսկ նախորդ տարիները էդ պահերը տեսնում էիր, դրա համա՞ր էր լավ անցնում :think

Չէ, Չուկ, ես տեսած չկամ, ոնց են վառում, դե սեփական աչքովս էլի, նենց շատ եմ տեսել, ինտերնետում էլ շատ կան վիդեոները.
Բայց դե անկեղծ, ինձ վառել բան էտքան էլ էական չի, մեկա դրանով բան չի փոխվում, դա զուտ Դաշնակների գաղափարական քայլնա.
Ես մենակ էտ օրը գնում ու հարգում եմ հիշատակը Մեծ Եղեռնի զոհերի, մոմ վառելով ու ծաղիկ դնելով իրենց գերեզմանին :(
Ընդամենը այսքանը :noti:cry2

Լուսաբեր
24.04.2009, 02:19
հա մեկ էլ «լավ անցնելը» դա ինչ -որ ուրախ միջադեպ չպատկերացնեք :oy նկատի ունեմ ամեն ինչ հանգիստ էր ու խանգարող հանգամանքներ չեղան, թե չէ տեղ ի՞նչ կար լավ ու վատի :oy

Chuk
24.04.2009, 02:23
Չէ, Չուկ, ես տեսած չկամ, ոնց են վառում, դե սեփական աչքովս էլի, նենց շատ եմ տեսել, ինտերնետում էլ շատ կան վիդեոները.
Բայց դե անկեղծ, ինձ վառել բան էտքան էլ էական չի, մեկա դրանով բան չի փոխվում, դա զուտ Դաշնակների գաղափարական քայլնա.
Ես մենակ էտ օրը գնում ու հարգում եմ հիշատակը Մեծ Եղեռնի զոհերի, մոմ վառելով ու ծաղիկ դնելով իրենց գերեզմանին :(
Ընդամենը այսքանը :noti:cry2

Ջահերով երթը բեմականացված դաշնակցական ներկայացում ա: Մի անգամ եմ մասնակցել, տարիներ առաջ, որպես հուշ մնացել ա սրտխառնուքի զգացողությունս: Իսկ ապրիլի 24-ին կարելի առանց էդ ավելորդ ձևականությունների գնալ ու հարգել զոհերի հիշատակը, իմ կարծիքով:

Արտիստ
24.04.2009, 11:13

Դաշնակների համար ես օրը տոն ուրախությունա, էլ ինչի մասինա խոսքը...

Egern.net
24.04.2009, 12:05
Ջահերով երթը բեմականացված դաշնակցական ներկայացում ա: Մի անգամ եմ մասնակցել, տարիներ առաջ, որպես հուշ մնացել ա սրտխառնուքի զգացողությունս: Իսկ ապրիլի 24-ին կարելի առանց էդ ավելորդ ձևականությունների գնալ ու հարգել զոհերի հիշատակը, իմ կարծիքով:Հա, ահագին "դաշնակություն" կա էդ ակցիայի մեջ, բայց ընդհանուր առմամբ սիրուն ակցիա ա, իմ դուրը գալիս ա: Մեկ էլ շատ սիրուն ա էդ light-the-night ակցիան: Ամբողջ Օրբելի փողոցը օրինակ, պատուհանների ետևից մոմեր են երևում ու դա շատ տպավորիչ ա: Էդ էլ դաշնակները երևի իրանցն են համարում, բայց էդ էնքան էլ տենց չի:

Հիմա որ գնում եմ էդ երթին, էդ ընդհանրապես չի նշանակում, որ 0.1 տոկոս դրական վերաբերմունք ունեմ ասենք ՀՅԴ ղեկավարության նկատմամբ:

Ես էս երթին ու մոմերին վերաբերվում եմ որպես սիրուն ակցիա, ու չեմ կարծում, որ չպիտի մասնակցեմ էն պատճառով, որ ինչ-որ դաշնակներ կազմակերպիչ են կամ իրանց համարում են կազմակերպիչ:

John
24.04.2009, 14:45
[Egern.net]ի հետ համամիտ եմ լիովին: Երեկ 1ին անգամ մասնակցեցի երթին ու ասեմ, որ հաճելի էր . . . Ու եթե Հանրապետական կուսակցությունն էլ կազմակերպած լիներ ' կոնկրետ ինձ համար բան չէր փոխի էդ փաստը ;-)

Kuk
24.04.2009, 14:48
Պատուհանների մոտ մոմեր դնելն ինձ էլ ա դուր գալիս, բայց ջահերը ձեռքներին քայլելու ու դրոշ այրելու իմաստը չեմ տեսնում:

Chuk
24.04.2009, 21:12
Հիմա որ գնում եմ էդ երթին, էդ ընդհանրապես չի նշանակում, որ 0.1 տոկոս դրական վերաբերմունք ունեմ ասենք ՀՅԴ ղեկավարության նկատմամբ:
Ըստ էության դրոշ վառելը վանդալիզմ ա, անկախ ամեն ինչից, այնպես որ այս ակցիան ի սկզբանե դատապարտված է սիրուն չհամարվելուն: Մյուս կողմից երբ ինչ-որ ակցիա ունի փաստացի կազմակերպիչ ու դա օգտագործվում է PR նպատակներով, ինչքան էլ ուզում է ձեր դուրը գա, սիրուն թվա, կամ չգիտեմ ինչ, ինքը միևնույն է մնում է անմեղ զոհերի հիշատակը սեփական շահի համար օգտագործվելու դասական օրինակ:

Artgeo
25.04.2009, 09:24
http://cache.daylife.com/imageserve/03tSbSQ84ddTS/610x.jpg

http://cache.daylife.com/imageserve/01Ym5GWggjeWt/610x.jpg

Ելի՛ր, դաշնակ Դրո, բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր:
Ձայնիր քո քաջերին քնած թե՝ արթուն,
Փրկիր քո հայրենի չքնաղ Սուրմալուն:

http://cache.daylife.com/imageserve/05re9rw8zE2UT/610x.jpg

Դաշնակցականին վայել, աննկուն կամքով
Պայքարել ես, կռվել ազգիդ կարոտով:
Ղարս ու Անի, Սուրմալու, Բիթլիս կանչելով
Փակել ես աչքերդ՝ հավիտյան քնով:

Ամեն

Egern.net
25.04.2009, 12:09
Ըստ էության դրոշ վառելը վանդալիզմ ա, անկախ ամեն ինչից, այնպես որ այս ակցիան ի սկզբանե դատապարտված է սիրուն չհամարվելուն: Մյուս կողմից երբ ինչ-որ ակցիա ունի փաստացի կազմակերպիչ ու դա օգտագործվում է PR նպատակներով, ինչքան էլ ուզում է ձեր դուրը գա, սիրուն թվա, կամ չգիտեմ ինչ, ինքը միևնույն է մնում է անմեղ զոհերի հիշատակը սեփական շահի համար օգտագործվելու դասական օրինակ:
Դրոշ վառելու հարցում լրիվ համաձայն եմ, ու համաձայն եմ, որ դա ստվեր ա գցում ամբողջ ակցիայի վրա: Դա էլ ա դաշնակների կեղտոտ PR-ի մաս.... Հայաստանում էնքան բաներ են օգտագործում PRի նպատակով (ավելի ճիշտ` փորձում են օգտագործել. չեմ կարծում թե ստացվում ա): Սերժ Սարգսյանը շատմատիստների հաջողություններն ա օգտագործում, Դոդի Գագոն` օլիմպիականներինը և այլն և այլն: Բայց ոչ Սերժը, ոչ էլ Դոդը չեն կարող պատճառ դառնալ, որ "բալետ" չանեմ սպորտսմեններին ու չուրախանամ հաջողություններով:

Ինչևէ...