PDA

Դիտել ողջ տարբերակը : «Playboy»-անման ամսագիր Հայաստանում



Artgeo
20.04.2008, 02:29
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ

Շուտով պատրաստ կլինի նոր ամսագրի առաջին համարը

Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում հայաստանյան «Playboy»-ի լույսընծայման մասին: «Առավոտը» պարզեց, որ խոսքը «X-WISH» ամսագրին է վերաբերում: Վերջինիս հիմնադիր, գլխավոր խմբագիր Գեորգի Ասատրյանը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:

- Հայաստանյան շուկայում արդեն կան իբր «Playboy»-ական ամսագրեր, ձեր հիմնածը ինչո՞վ է առանձնանալու եղածներից:

- «X-WISH»-ը, որը թարգմանաբար նշանակում է գաղտնի ցանկություն, չափահասների համար է: Այն կհայտնվի Հայաստանում առաջին անգամ՝ հոլոգրաֆիկ փականով՝ անչափահասը գրախանութում կամ կրպակում չի կարող թերթել, տեսնել ինչ կա ներսում... կլինեն նաեւ անգլերեն եւ ռուսերեն հավելվածներ, որովհետեւ մտադիր ենք դուրս գալ միջազգային շուկա: TV-ներից մեկի հետ էլ բանակցություններ են ընթանում հեռուստահաղորդում բացելու շուրջ: Ձեր նշած «Playboy» հանրահայտ ամսագրի հետ, անկասկած, նմանություններ կան: Շոու-բիզնեսի հայտնի կանանց, երգչուհիների, մոդելների մերկ կամ կիսամերկ նկարները մեր ամսագրում կներկայացվեն իբրեւ արվեստի գործեր: Նշեմ, որ աշխատելու ենք միայն հայուհիների հետ. ամեն համարում ներկայացնելու ենք երեք «անկեղծ» լուսանկար: Մեր հիմնական խնդիրն է Հայաստանում բարձրացնել սեռական կուլտուրան: Մեծ տեղ ենք տրամադրելու բժշկական էջին, որտեղ կլինեն սեքսապաթոլոգների, գինեկոլոգների, հոգեթերապեւտների եւ այլ մասնագետների խորհուրդներ, վերլուծություններ: Ունենք նորաձեւության բաժին, նաեւ ընդհանուր ճանաչողական բաժին՝ սեքսի դասերով: Տղամարդ երգիչներին, մոդելներին եւս բաց լուսանկարելու առաջարկներ են եղել, սակայն առայժմ մերժել ենք, թեեւ հետագայում չենք բացառում:

- Ելնելով մեր մենտալիտետից, հայ երգչուհիները, մոդելները երեւի դժվարությա՞մբ են համաձայնում մերկ լուսանկարվել:

- Մեծ հաշվով, շատերը դրական են տրամադրված, բայց, կոնկրետ երգչուհիները, խուսափում են ամսագրի առաջին համարում հայտնվելուց: Նրանցից յուրաքանչյուրը սպասում է, թե ով է լինելու առաջին համարձակը, որ հետո հետեւի նրան: Ասում են՝ համաձայն եմ էրոտիկ լուսանկարվել, բայց միայն ամսագրի երկրորդ համարում: Եղել են դեպքեր, երբ ֆոտոսեանսի ժամանակ տվյալ երգչուհու ընկերը, նշանածը, հարազատը կամ ընտանիքի անդամներից մեկը ներխուժել է տաղավար՝ թույլ չտալով լուսանկարվել: Կամ եղել են այնպիսիք, որոնք նշել են, թե մերկանալու խնդիր չունեն, միայն լուսանկարում աչքերի մասը պետք է փակ լինի, ինչին էլ մենք ենք դեմ, որովհետեւ սովորաբար նման տեսքով թերթերում, ամսագրերում «հանդես են գալիս» հանցագործները:

- Ինչքա՞ն է վճարվելու երգչուհուն կամ մոդելին ֆոտոսեսիայի համար:

- Մեկ ֆոտոսեսիան մեզ արժենում է մոտավորապես $1500, որի մեջ մտնում է ինտերիերը, հագուստը, լուսանկարչի վարձը եւ այլն: Ի սկզբանե որոշել ենք վճարել միայն մոդելներին: Նրանց վճարը սկսվում է $150...: Իսկ, այ, երգչուհիներին որոշել ենք չվճարել: «X-WISH»-ը դեռ նոր է եւ կայանալու խնդիր ունի: Ի դեպ, հայտնի «Playboy» ամսագրի տերն էլ մի առիթով հայտարարեց, որ սկզբում իրենք էին վճարում, իսկ հիմա իրենց են վճարում: Անպես որ, մենք եթե մեկին վճարենք՝ անխուսափելի կդառնա մյուսներին նույնպես վճարելը:

- Հասկանալի է, որ չեք ասի «X-WISH»-ի առաջին համարի եռյակում հայտնվածների անունները: Եվ եթե գաղտնիք չէ, ովքե՞ր են հրաժարվել նկարվել եւ ի՞նչ պատճառաբանություններով:

- Երգչուհի Աննա Խաչատրյանի համար մտածել էինք բիզնես-լեդիի կերպար: Լուսանկարում պետք է ընդգծված երեւար նրա ներքնազգեստը, ինչի պատճառով Աննան հրաժարվեց: Նույն պատճառով հրաժարվեց նաեւ Հասմիկ Կարապետյանը, որին որոշել էինք ներկայացնել թափանցիկ ներքնազգեստով: Արմինկան «ոչ» չասաց եւ համաձայնեց երկրորդ համարում տպագրվել: Իսկ, օրինակ, Շպռոտը պահանջեց $2000, որը մեր սկզբունքին դեմ է՝ երգչուհիներին չենք վճարում...

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Առավոտ.ամ

Adam
20.04.2008, 11:23
Անշուշտ «Play Boy»-ին չի հասնի: Մենակ նրա համար, որ հայ էստրադայի «կարկառուն» ներկայացուցիչներն են լինելու: Կարողա 1-ին, 2-րդ և 3-րդ համարները լավ իրացվի, բայց դրանից հետո համը կկորի: Միտքն ըստ իս շատ անկապ է... ուրիշ բան հայերի վրով չլիներ:

Goga
20.04.2008, 11:56
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Միայն սա էր մեզ պակաս:think:D

Artgeo
20.04.2008, 11:57
Վրացական Փլեյբոյը մի տարի ձգեց :) Առաջին մի քանի համարը սկանդալներով, բուռն քննարկումներով և այլ նմանատիպ միջոցառումներով վաճառվեց, իսկ հիմա վերջին, թե նախավերջին համարը լույս տեսավ: Չի վաճառվում, գովազդատուներն էլ գովազդ չեն դնում :)

Fedayi
20.04.2008, 13:29
Ի՞նչ ա, սեքսուալ հեղափոխությունը թա՞փ ա առնում…:D
:(

Դեկադա
20.04.2008, 13:32
Էս էլ ու պըլծ.............:(

Ռուֆուս
20.04.2008, 13:39
Հայ երգչուհիներին հագուստով իբր թե շատ էինք ուզում տեսնել, որ հիմա էլ մերկ տեսնենք....

Պատկերացրեք Շուշան Պետրոսյանը կամ Նունե Եսայանը մերկ.... :[

Artgeo
20.04.2008, 13:55
Պատկերացրեք Շուշան Պետրոսյանը կամ Նունե Եսայանը մերկ.... :[
:D :D :D Բայց կայֆ կլիներ, մեկ ու կես էջի վրա Շուշան Պետրոսյանը, կես էջի վրա Նունե Եսայանը :D
Երևի Շպրոտից կսկսեն :ok

Բայց ժող մի հատ մտածեք էլի, մոդելներին 150 կանաչ, երգիչներին ԱՆՎՃԱՐ :D Էս, հաստատ պահանջարկի հետ ա կապված :D

Moon
20.04.2008, 14:07
Հայ երգչուհիներին հագուստով իբր թե շատ էինք ուզում տեսնել, որ հիմա էլ մերկ տեսնենք....

Պատկերացրեք Շուշան Պետրոսյանը կամ Նունե Եսայանը մերկ.... :[
ԼՕլ դեմք ես, համաձայն եմ։

Ավելացվել է 2 րոպե անց

:D :D :D Բայց կայֆ կլներ, մեկ ու կես էջի վրա Շուշան Պետրոսյանը, կես էջի վրա Նունե Եսայանը :D
Երևի Շպրոտից կսկսեն :ok

Բայց ժող մի հատ մտածեք էլի, մոդելներին 150 կանաչ, երգիչներին ԱՆՎՃԱՐ :D Էս, հաստատ պահանջարկի հետ ա կապված :D
Իմ կարծիքով այս դեպքում PR համակարգը մի քիչ պտի խախտվի։ Հայաստանում նենց ա, որ տվյալ դեպքում իմ կարծիքով երգիչներին պտի վճարեն։ Էս էն դեպքը չի, որ առանց լրագրողների չեն կարա։ Էս Բիզնես ա։ Համ էլ Հոլիվուդում չենք։

Սերխիո
20.04.2008, 14:48
Լուսինե Թովամասյանին եմ ուզում տեսնել ...

firewall
20.04.2008, 14:59
Լուսինե Թովամասյանին եմ ուզում տեսնել ...

թելեմառաթոն կազմակերպելա պետք...

Սերխիո
20.04.2008, 15:09
փող հանգանակելու համար ?

unknown
20.04.2008, 15:11
Միայն դա էր պակասում հայերին::angry

Սաքուլ
20.04.2008, 16:56
Դե Շպրոտը պիտուշ կլինի, եթե տվյալ համարի համար էլ մարդ չճարվի` դա հոգ չէ...

ChildOfTheSky
20.04.2008, 17:59
Չեմ կարծում, թե խոսքը գնում է մոդելների մասին, երևի կբավարարվեն ստրիպտիզ պարողներով, ինչը միայն կիջացնի ամսագրի հեղինակությունը: Իսկ երգչուհիների լուսանկարվելուց խուսափելու հարցն ինձ համար զարմանալի է , չէ որ նրանց մեծ մասը սրա-նրա սիրուհիներն են, ի՞նչ կարիք կա ձևեր թափելու:

Սաքուլ
20.04.2008, 19:49
Իսկ երգչուհիների լուսանկարվելուց խուսափելու հարցն ինձ համար զարմանալի է , չէ որ նրանց մեծ մասը սրա-նրա սիրուհիներն են, ի՞նչ կարիք կա ձևեր թափելու:

Հա էլի:

Վարդանանք
20.04.2008, 21:06
Հա էլի:Հետաքրքիր ա մի քանի համարից ավել կձգի էդ ժուրնալը, էդքան ում են նկարելու:

Yellow Raven
20.04.2008, 21:18
Հայկական Playboy:D:D:D
Եթե էս ամսագիրը ուզումա երկար ձգի,ուրեմն պիտի 3-րդ կամ մաքսիմում 4-րդ համարից սկսած սկսի ամսագրում տեղադրել արտասահմանյան մոդելների նկարները,թե չէ կամաց-կամաց ամսագրի թերթերի էջերը կվազի,վերջում կարողա ասենք 4 էջանոց ամսագիր դառնա: :D
Իսկ ինչ վերաբերվումա առաջին համարին,երևի բացումը կանի Լուսինե Թովմասյանը,որովհետև ինքը վիցե-միսս Եվրոպայա եղել ու կիսամերկ նկարվելուց ընդհանրապես պիտի որ չամաչի:Հնարավորա երկրորդը լինի Շպռոտը:
Բայց այ ամենահետաքրքիրը էնա,թե մեր շուբիզնեսի աստղերից ով առաջինը ռիսկ կանի նկարվել լրիվ մերկ:

Վարդանանք
20.04.2008, 21:29
Ես մտածում եմ Շպռոտը կլինի, հնարավոր ա հետո Նազենին:

firewall
20.04.2008, 22:05
իսկ ինչքան է արժենալու՞ դա ամենակարևոր հարցնա, ինչքան էլ զարմանալի լինի :D

Artgeo
20.04.2008, 22:51
իսկ ինչքան է արժենալու՞ դա ամենակարևոր հարցնա, ինչքան էլ զարմանալի լինի :D
Հուսով եմ, ինտերնետում ՊԴՖ-ը կգցեն, վրացական Փլեյբոյինը էդ տարբերակով եմ տեսել :D Թե չէ… Կներեք էլի, ոչ հայ, ոչ վրացի այսպես կոչված երգչուհիների մերկ նկարների համար գումար վճարելու մտադրություն չունեմ:
Ի դեպ, գինը ենթադրում եմ, որ 1000-ից բարձր պիտի որ լինի: Նայած քանի էջ կլինի:

firewall
20.04.2008, 23:04
Հուսով եմ, ինտերնետում ՊԴՖ-ը կգցեն, վրացական Փլեյբոյինը էդ տարբերակով եմ տեսել :D Թե չէ… Կներեք էլի, ոչ հայ, ոչ վրացի այսպես կոչված երգչուհիների մերկ նկարների համար գումար վճարելու մտադրություն չունեմ:
Ի դեպ, գինը ենթադրում եմ, որ 1000-ից բարձր պիտի որ լինի: Նայած քանի էջ կլինի:
լօօօօօօօօօօօօլ, ինտերնետում պդֆ-ը որ քցեն ես հաստատ առնողը չեմ :D եթե ինտերնետում չքցեն, ապա կգնեմ մենակ հետաքրքրությունը բավարարելու համար :D

չես ասի վրացականը քանի լարի էր՞ :)

Artgeo
20.04.2008, 23:11
լօօօօօօօօօօօօլ, ինտերնետում պդֆ-ը որ քցեն ես հաստատ առնողը չեմ :D եթե ինտերնետում չքցեն, ապա կգնեմ մենակ հետաքրքրությունը բավարարելու համար :D

չես ասի վրացականը քանի լարի էր՞ :)
Ասում եմ, չեմ գնել, ո՞նց ասեմ :) Իմ հիշելով 3, մոտավորապես 600 ԱՄԴ-ի չափ: Կեսից ավելը գովազդ էր ու արտասահմանյան փլեյբոյից թարգմանված նյութեր: Նույնիսկ Փլեյբոյ փարթի էին կազմակերպել Թբիլիսիի Ոթեր Պարկում ու հեռուստատեսությամբ լուսաբանել :D Սկանդալը շատ մեծ էր, իմ կողմից շատ «սիրված» Քրիստոնյա ծնողների միություն հ/կ-ն նենց աղմուկ բարձրացրեց, որ…

firewall
21.04.2008, 00:06
Ասում եմ, չեմ գնել, ո՞նց ասեմ :) Իմ հիշելով 3, մոտավորապես 600 ԱՄԴ-ի չափ: Կեսից ավելը գովազդ էր ու արտասահմանյան փլեյբոյից թարգմանված նյութեր: Նույնիսկ Փլեյբոյ փարթի էին կազմակերպել Թբիլիսիի Ոթեր Պարկում ու հեռուստատեսությամբ լուսաբանել :D Սկանդալը շատ մեծ էր, իմ կողմից շատ «սիրված» Քրիստոնյա ծնողների միություն հ/կ-ն նենց աղմուկ բարձրացրեց, որ…

ուրեմն իզուր տեղնեի «զարմացել» վրացական տառերով Պլեյբոյի վրա :D

Սերխիո
21.04.2008, 00:27
Արյաաա, Նազենիին մոռացել էի ,ենի մերկանալու համար խելքը իրանը չի ,վստահ եմ ,որ առաջինը ինքը կլինի :

Հետաքրքրասեր
21.04.2008, 22:39
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ

Առաջ Հայաստան!!!!!!!!!!!!!!!!!!! :bux:


Պատկերացրեք Շուշան Պետրոսյանը կամ Նունե Եսայանը մերկ....

Իսկ իսկ ինչ կասեք Շուշան Պետրոսյանը և Նունե Եսայանը մերկ...:D


Եղել են դեպքեր, երբ ֆոտոսեանսի ժամանակ տվյալ երգչուհու ընկերը, նշանածը, հարազատը կամ ընտանիքի անդամներից մեկը ներխուժել է տաղավար՝ թույլ չտալով լուսանկարվել:

Սիրտս ճաքեց:Ես ասի հեսա ասելուա ,,Եղել են դեպքեր, երբ ֆոտոսեանսի ժամանակ տվյալ երգչուհու ընկերը, նշանածը, հարազատը կամ ընտանիքի անդամներից մեկը ներխուժել է տաղավար և պահանջել է իրենց նույնպես լուսանկարահանել: :D


- Երգչուհի Աննա Խաչատրյանի համար մտածել էինք բիզնես-լեդիի կերպար: Լուսանկարում պետք է ընդգծված երեւար նրա ներքնազգեստը, ինչի պատճառով Աննան հրաժարվեց:


Ակամայիս հիշեցի նրա երգերից մեկը "Անկարող եմ ես տալ ......""::lol


Նույն պատճառով հրաժարվեց նաեւ Հասմիկ Կարապետյանը,


Ափսոս,շատ ափսոս, ես հասմիկից չէի սպասում....:D


Էս էլ ու պըլծ.......

Ինչ ի նկատի ունեիր....:D


Լուսինե Թովամասյանին եմ ուզում տեսնել ...

Դե լավ թարգի, ավելի լավա կոմիքս առնես....:D
Չնայած արժի քվեարկություն քցել.....


Հուսով եմ, ինտերնետում ՊԴՖ-ը կգցեն, վրացական Փլեյբոյինը էդ տարբերակով եմ տեսել Թե չէ… Կներեք էլի, ոչ հայ, ոչ վրացի այսպես կոչված երգչուհիների մերկ նկարների համար գումար վճարելու մտադրություն չունեմ:

Լիովին համաձայն եմ:

Գլոբալ Հայացք
21.04.2008, 23:45
Լիովին համաձայն եմ:
Լիովին համաձայն եմ:

hippy w.s
22.04.2008, 10:23
Լիովին համաձայն եմ:

Լիովին . . .

Artgeo
22.04.2008, 10:55
չես ասի վրացականը քանի լարի էր՞ :)
Սխալ էի հիշում, 3 չէր, 13 էր մոտավորապես 2600 ԱՄԴ։
Ի դեպ բավականին հաջող նկարներ էին, ընդհանրապես Փլեյբոյի նկարները ավելի արվեստ են քան մերկ կանայք ;) Եթե գտնեմ, կտեղադրեմ հղումը։ Բացի դրանից, Փլեյբոյում բավականին հետաքրքիր հոդվածներ են գրվում մեծ ու բոբո ձյաձյաների կողմից։

firewall
22.04.2008, 12:18
Սխալ էի հիշում, 3 չէր, 13 էր մոտավորապես 2600 ԱՄԴ։
Ի դեպ բավականին հաջող նկարներ էին, ընդհանրապես Փլեյբոյի նկարները ավելի արվեստ են քան մերկ կանայք ;) Եթե գտնեմ, կտեղադրեմ հղումը։ Բացի դրանից, Փլեյբոյում բավականին հետաքրքիր հոդվածներ են գրվում մեծ ու բոբո ձյաձյաների կողմից։

Հա, տեղյակ եմ :):) բայց դե 2600 դրամ.. это no comments

P.S.
22.04.2008, 12:28
Դատելով հարցազրույցից, էդ տղեն գաղափար չունի ամսագրերի բիզնեսից: Ավելին, այնքան տգտետ է, որ իրենց ողորմելի գները հրապարակում է: Էլ չեմ ասում, որ երգչուհիները կարող են դատի տալ բիզնես-բանակցությունները մինչև պայմանագրի կնքումը հրապարակելուց հետո: հալալա Շպրոտին, որ գումար է պահանջել: Էլ չեմ ասում, որ հենց ինքը գլխավոր խմբագիրը չպետք է հրապարակեր «նոմինանտների» ցուցակը:

Իմ կանխատեսմամբ
գինը՝ 1800-2200 AMD
ամսագրի կյանքը՝ մինչև վեց ամիս...

P.S ինչ անել, որ ամեն մի տխմար մամուլի բիզնես չմտնի...

firewall
01.06.2008, 00:11
Նորություն չկա՞ :):)