PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգային հատկանիշնե՞ր, գե՞ն, թե՞ քաղաքական տեխնոլոգիաներ

Վիշապ
19.04.2008, 17:11
Մեր պետության հիմնական բնակչությունը հայերն են։ Հայերի մոտ բավականին շեշտված է ազգային գաղափարախոսությունը, այսինքն այն շատ անգամ գերազանցում է պետական գաղափարախոսությանը։ Հետաքրքիր է, թե հիմիկվա ժամանակաշրջանում ի՞նչն է Հայ ժողովրդին առաջնորդում քաղաքական աշխարհում, ազգային խառնվածքը՞ կամ գենային հատկանիշնե՞րը, թե՞ որոշ խմբերի կամ գուցե այլ պետությունների կողմից ներարկված քաղաքական տեխնոլոգիաները։ Այսինքն մեր գենե՞րն են մեզ թելադրում, որ օրինակ պետք է լինել հնազանդ ու խաղաղասեր, կամ՝ կռվարար ու անհանդուրժող, որ ենթադրենք մենք հակված ենք նաև այլ ազգերին կառավարել, կամ ասենք հակված ենք, որ մեզ կառավարեն, որ անկախ ենք կամ կախյալ ենք, որ մենք մեզ փոխել չենք կարող կամ հակառակը՝ կարող ենք փոխել ու նույնիսկ աշխարհն էլ հետը։
Այ հնարավո՞ր է, որ կազմակերպված քարոզչության, ագիտացիայի, նաև օրենքների, այլ լծակների միջոցով մեր ժողովրդին փոխել, դարձնել օրինակի համար ավելի կազմակերպված, օրենք սիրող, մաքրասեր, թե՞ դա մեր գեների մեջ է, ու ոչինչ հնարավոր չէ արագ փոխել, ասենք խնամի–ծանոթ–բարեկամ կոմպլեքսից դեռ երկար տարիներ չենք կարողանա ազատվել։ Այս ամենը օրինակի համար։ Կարծիքներ խնդրեմ։;)

dvgray
19.04.2008, 17:53
Շատ օգտակար հարցադրում է:
:)

ը։
Այ հնարավո՞ր է, որ կազմակերպված քարոզչության, ագիտացիայի, նաև օրենքների, այլ լծակների միջոցով մեր ժողովրդին փոխել, դարձնել օրինակի համար ավելի կազմակերպված, օրենք սիրող, մաքրասեր, թե՞ դա մեր գեների մեջ է, ու ոչինչ հնարավոր չէ արագ փոխել, ասենք խնամի–ծանոթ–բարեկամ կոմպլեքսից դեռ երկար տարիներ չենք կարողանա ազատվել։ Այս ամենը օրինակի համար։ Կարծիքներ խնդրեմ։;)
Բազմիցս առիթ ունեցել եմ ասելու իմ կարծիքը, որն է՝
երկարաժամկետ գործողությունների մղիչ հիմնական ուժը գեներ են:
Կատաստրոֆիկ սխալ են անում մեր են գաղափարաբանները, ովքեր մեզ համարում են եվրոպական ազգ /գոնե մեր այժմյան - հիմնական գենետիկայով/:
Մենք մերձավոր-արևելյան գենետիկայի կրող ենք:
Սակայն նաև խոշոր գնահատողներից մեկը ՝ եվրոպական գենետիկական կոդի և նրա պտուղների ՝ տարբեր արժեքների:
Հային հատուկ է հիացումը գերմանացու օրինապաշտությամբ:
Սակայն որ ի՞նքը լինի օրինապաշտ… դա մի դաժան պարտադրանք է:
Դաժան պարտադրանք է հային ստիպելը, ար փողոցը անցնի միայն թույլատրված ձևերով:

Փոխելը վիրաբուժական մեթոդներով կունենա իր հետևեանքները ՝ /օրինակ ստալինյան ձևերով/: Սակայն գերադասելի է իմ համար բնական, ներմալ, դիալեկիկական զարգացումը:
Ինչպես մասնավորապես ասված է Չուկի ստորագրության մեջ: :)

Հ,.Գ. Հույսով եմ որ հասկանալի է, որ խոսում եմ միջինացված հայի տիպաճի մասին, ինկատի ունենալով, որ գոյություն ունեն այդ տիպից բավականին մեծ ֆլուկտոացյաներով հեռացած-օտարված անհատ-մարդիկ:

Վիշապ
19.04.2008, 18:29

Իհարկե ես այս հարցադրումը չէի անի, և առաջին հայացքից գուցե պարզից էլ պարզ է, որ հայերս գենետիկորնեն անուղղելի անտանելի ազգ ենք (չար կատակ;))։ Եթե միայն մի միտք ժամանակ առ ժամանակ չտանջեր ինձ։ Այն է՝ այդ նույն միջինացված հայ տիպը երբ տեղափոխվում է այլ երկիր, արագորեն սկսում է ապրել հենց այդ երկրի բնակիչների օրենքներով և ուշադրությու՛ն… սովորույթներով։ Եվ նույնիսկ ավելի եռանդով է ձգտում նմանվել ասենք ֆրանսիացիներին՝ Ֆրանսիայում, հույներին՝ Հունաստանում, ամերիկացիներին՝ ԱՄՆ–ում, սա համենայն դեպս իմ վկայություններն են, գուցե սխալվու՞մ եմ:think
Արդյո՞ք գերմանացիները մի քանի դար առաջ էլ էին այսպես կարգապահ, թե նրանց դարձրեց կարգապահ… ասենք Հիտլերը, ժողովրդի մեջ սերմանելով պետական գաղափարախոսություն փորձեց կարգ ու կանոնը, պետական շահերն ու ժողովրդի շահերը միավորել։
Հիմա պատկերացնենք թե մի օր արթնանում ենք, և օ՜ հրաշք, պետության ղեկավարը ազգը դաստիարակելու մոլուցքով տառապող մի դիկտատոր է, որի ուշքն ու միտքը պետություն իսկապես զարգացնելն է, և ոչ թե զվարճանքն ու զուտ սեփական անձի պրեզիդենտ լինելը գիտակցելու հիմար հրճվանքն ու տարբեր փառասիրական բարդույթները։ Եվ այդ դիկտատորը ամեն Աստծու օր քարոզում է պահպանել կարգ ու կանոն, նախարարներին թելադրում է մշակել նոր իսկապես զարգացման ծրագրեր, բոլորին աշխատեցնում է հանուն բոլորի շահերի և այլն։ Օրենքները գործում են ու հեռուստացույցով տեսնում ես որ ծխախոտի մնացորդ փողոցում նետող ևս 15 մարդ տուգանվել են 100000 դրամով, ձերբակալվել ու ցմահ ազատազրկման է դատապարտվել մի պետական պաշտոնյա՝ 10000$ պետական միջոցների յուրացման մեղադրանքով, իսկ դպրոցում մտցվել է նոր առարկա՝ «աշխարհայացք և արժեքների համակարգեր» որը սովորեցնում է առաջին հերթին մարդ լինել։
Ոստիկանները քաղաքավարի ու զուսպ են քաղաքացիների հետ, և գործում են միայն չոր օրենքի կանոններով, հակառակ դեպքում նրանց ամենաքիչը աշխատանքից հեռացում է սպառնում։ Ու նմանատիպ գերմանական այլ երազանքներ;)
Հարց՝ ընդհամենը 6 ամիս հետո քանի՞ աստիճանով կփոխվի այս ժողովրդի քաղաքական, սոցիալական, հոգևոր, տնտեսական կյանքը։ Անձամբ ես կարծում եմ, որ կփոխվի, այն էլ այնքանով ինչքանով կփոխեն։

dvgray
19.04.2008, 19:08
Այն է՝ այդ նույն միջինացված հայ տիպը երբ տեղափոխվում է այլ երկիր, արագորեն սկսում է ապրել հենց այդ երկրի բնակիչների օրենքներով և ուշադրությու՛ն… սովորույթներով։ Եվ նույնիսկ ավելի եռանդով է ձգտում նմանվել ասենք ֆրանսիացիներին՝ Ֆրանսիայում, հույներին՝ Հունաստանում, ամերիկացիներին՝ ԱՄՆ–ում, սա համենայն դեպս իմ վկայություններն են, գուցե սխալվու՞մ եմ:think

Ըստ իս հաստատ սխալվում ես:
Ոչ մեկն էլ չի փոխվում, այլ կան մարդիկ, որ գտնում են իրենց անձին հարազատ միջավայր, ու իրենց ներքին երկար ժամանակ ճնշված լինելու պատճառով, զսպանակի օրենքով դրսևորում են ավելի "կաթոլիկ" պահվածք: Սա նորմալ է, բնական է ու պետք չի սրա վրա ապշել ;):
Մյուս կողմից էլ ավելի սանձարձակ ու ազատ են զգում իրենց մյուս ծայրահեղությունը ևս: Ովքեր չգիտես ոնց, կարողանում են սուպերմարկետից "տելեվիզոռ" գողանալ, ուղարկել իրենց հայրենի Աշտարակ էժանով ծախելու:
Խոսքս միջինացված հայի մասին է, ոչ այս երկու իրար հակասող ծայրերի: Այն հայի մասին , որը գլուխը կախ, փնփնթալով, որ մի հատ "հասարակ" փողոց անցնելու համար պետք է 1 կիլոմետր անցնի, բայց և վախի ազդեցության տակ օրենքը չի խախտում:

Հիմա իմ ասածը էտ վախի մասին է:
Եթե դու ընդունում ես, որ ավելի լավ է ապրել գեղեցիկ, կարգավորված, բայց վախեցած-ստրկացված մարդկանց միջավայրում, ապա ես դրան կտրուկ դեմ եմ, քանի որ համարում եմ ամենակարևոևը մարդն է, առանց մեծատառի, սովորական մարդը, իսկ երկիր, պետություն ,ազգ՝ ածանցիալ են սրան: Պետք է թողնել էտ մարդուն նորմալ զարգանա, աճի: Քանի որ ոչ մի արհեստական վիրահատություն հարցը չի լուծում, այլ միայն բարբարոսաբար հարցը կտրում քցում է, հետն էլ կտրելով մարդու ազատության ու անկախության էտ մոմենտի համապատասխան չափաբաժինը: Էն չափաբաժինը, ինր որ կուտակել էր նա դարերի ընթացքումլ Մի խոսքով՝ շատ չերկարացնեմ: Վիրաբուժությանը՝ դա բարբարոսությունը է: Սա ասում եմ որպես իմ համար ակընհայտ փաստ:
Չեմ ընդունում ոչ մի շովինիզմ, ֆաշիզմ, ինչ խելոք-խելամիտ համեմունքով էլ դա մատուցվի: Ուզում է լինի ՝ Նիցշե, ուզում է լինի Նժդեհ ;)

Հարց՝ ընդհամենը 6 ամիս հետո քանի՞ աստիճանով կփոխվի այս ժողովրդի քաղաքական, սոցիալական, հոգևոր, տնտեսական կյանքը։ Անձամբ ես կարծում եմ, որ կփոխվի, այն էլ այնքանով ինչքանով կփոխեն։
Չի փոխվի:
Եթե կասկածում ես, ապա նայիր այսպես կոչված "սովետական" ժողովրդին:
Երբ մի թեթև մահակը հեռացրին այդ ժողովրդի գլխից, ապա միանգամից գտան ամեն մեկը ինքն իրեն, ու սկսեցին իրենց հատուկ "մարդակերությունը" , պարանի վրա սպանված թշնամու ականջներ հավաքելը:
Դրա համար էլ ըստ իս ՝ սովետ լավագույն դեպքում, կարելի է համարել էտ ժողովուրդների ներմալ զարգացմումը 70 տարով սառեցնել, պահածոյացնել.... ու հետո մեծ թափով, այլանդակ- վայրենի արագութամբ դուրս թողնել:
Էտ դուրս թողած մարմինը հլա դեռ մեծ արագությամբ սուրում է, մահ ու ավեր սփռելով իրենից հետո:
Ու "ջերմ" շնորհակալություն սրա համար "մեծն" ռուս ազգին ու իրա կայսերությանը:

Fedayi
19.04.2008, 19:24
Հարց՝ ընդհամենը 6 ամիս հետո քանի՞ աստիճանով կփոխվի այս ժողովրդի քաղաքական, սոցիալական, հոգևոր, տնտեսական կյանքը։ Անձամբ ես կարծում եմ, որ կփոխվի, այն էլ այնքանով ինչքանով կփոխեն։

Այն որ փոխվելու է և փոխվելու է դեպի լավը, քիչ եմ կասկածում: Արդեն փոխվում է, արդեն սպասումներ են ձևավորվում ոչ միայն շարքային քաղաքացիների /չեմ կասկածում` նույնիսկ ամենավատատեսի հոգու խորքում, ինչը նա իրենից բացի ոչ ոքի չի խոստովանի/, մտավորականների, այլև զեղծարարների ու սեփական պաշտոնի համար դողացող չինովնիկների մոտ և տարբեր համակարգերում: Սա մի օրվա գործ չէ: Փոփոխությունների ալիքի` հերթական` հաջորդ մակարդակին հասնելու համար ժամանակ է պետք: Համենայն դեպս, սառույցը կոտրվում է:
Ձուկը գլխից էր նեխել ու, հուսով եմ` շարունակում էր նեխել: Եթե գլուխը փոխվում է և կա կամք, որոշ ժամանակ անց արդյունքներ կլինեն, թեկուզ և Ձեր նշած` դիկտատուրային բնորոշ որոշ եղանակներով:
Չեմ ուզում նաև միամիտ լինել ու երազանքների գիրկն ընկնել, սակայն եթե նույնիսկ սա ներկայացում է, ապա` շատ համոզիչ: Համաձայն եմ` կփոխվի, սակայն այնքան, որքան ձեռնտու է փոխել: 6 ամիս հետո հազիվ կուրվագծվի, թե ինչքանով են մտադրված փոխել, իսկ բուն փոփոխությունները խորքային, աշխարհայացքի փոփոխության, նոր "մշակույթի" ձևավորման բնույթ պետք է կրեն, ինչն էվոլյուցիոն բնույթ ունի և տարիների գործ է:

Գուցե ես վերջին միամի՞տն եմ…:)

Վիշապ
19.04.2008, 19:45
…Մյուս կողմից էլ ավելի սանձարձակ ու ազատ են զգում իրենց մյուս ծայրահեղությունը ևս: Ովքեր չգիտես ոնց, կարողանում են սուպերմարկետից "տելեվիզոռ" գողանալ, ուղարկել իրենց հայրենի Աշտարակ էժանով ծախելու:
Խոսքս միջինացված հայի մասին է, ոչ այս երկու իրար հակասող ծայրերի: Այն հայի մասին , որը գլուխը կախ, փնփնթալով, որ մի հատ "հասարակ" փողոց անցնելու համար պետք է 1 կիլոմետր անցնի, բայց և վախի ազդեցության տակ օրենքը չի խախտում:

Ինձ թվում է միջինացված հայը հազիվ թե փնթփնթան սուպերմարկետից «տելեվիզոռ» գողացող հայն է, dvgray դու բավականին վատ կարծիքի ես մեր ազգի մասին :D Ներիր, նոր հասկացա, որ հայի ծայրահեղ տեսակների մասին ես խոսում, բայց ինձ թվում է նույն հաջողությամբ ասենք իսպանացին էլ կարող է փնթփնթալ այդ մեկ կիլոմետրի համար, ախր մեկ կիլոմետր, փողոց անցնելու համար, հասարակ բան չի է…:8

Հիմա իմ ասածը էտ վախի մասին է:
Եթե դու ընդունում ես, որ ավելի լավ է ապրել գեղեցիկ, կարգավորված, բայց վախեցած-ստրկացված մարդկանց միջավայրում, ապա ես դրան կտրուկ դեմ եմ, քանի որ համարում եմ ամենակարևոևը մարդն է, առանց մեծատառի, սովորական մարդը, իսկ երկիր, պետություն ,ազգ՝ ածանցիալ են սրան: Պետք է թողնել էտ մարդուն նորմալ զարգանա, աճի:

Այ վախի մասին… երեխան երբ փոքր ժամանակ շատ բաներ չի հասկանում և փորձում է մեծահասակների կարծիքով սխալներ թույլ տալ, հաճախ նրան վախեցնում են, իսկ երբ մեծանում է հաճախ շնորհակալություն է հայտնում ծնողներին ճիշտ դաստիարակության համար։ Բայց վախը լավ բան չի, համամիտ եմ, ճիշտը բացատրելն է;) Գոնե մարդուն կարելի է չէ՞ բացատրել, թե ինչու է պետք սահմանված տեղով անցնել փողոցը, կամ ինչու չի կարելի սուպերմարկետից հեռուստացույց գողանալ, ոչ բոլոր հայերն են այդքան դդում, որ չհասկանան:D Չէ որ գլոբալ առումով դա հենց իրենց օգտին է;)

Վիրաբուժությանը՝ դա բարբարոսությունը է: Սա ասում եմ որպես իմ համար ակընհայտ փաստ:

Վիրաբուժությունը երբեմն փրկում է կյանքը։ Ի՞նչ կարող ես անել, եթե մարդկությունը ավելի հարմար այլընտրանք որոշ դեպքերի համար չի հնարել։

Չի փոխվի:
Եթե կասկածում ես, ապա նայիր այսպես կոչված "սովետական" ժողովրդին:
Երբ մի թեթև մահակը հեռացրին այդ ժողովրդի գլխից, ապա միանգամից գտան ամեն մեկը ինքն իրեն, ու սկսեցին իրենց հատուկ "մարդակերությունը" , պարանի վրա սպանված թշնամու ականջներ հավաքելը:
Դրա համար էլ ըստ իս ՝ սովետ լավագույն դեպքում, կարելի է համարել էտ ժողովուրդների ներմալ զարգացմումը 70 տարով սառեցնել, պահածոյացնել.... ու հետո մեծ թափով, այլանդակ- վայրենի արագութամբ դուրս թողնել:
Էտ դուրս թողած մարմինը հլա դեռ մեծ արագությամբ սուրում է, մահ ու ավեր սփռելով իրենից հետո:
Ու "ջերմ" շնորհակալություն սրա համար "մեծն" ռուս ազգին ու իրա կայսերությանը:

Ամբողջ խնդիրն հենց այն է, որ դու «շնորհակալություն» ես հայտնում այլ կայսերությանը, և ոչ քո ազգին, այսինքն այնուամենայնիվ ինձ մոտ կասկածներ ես թողնում քաղաքական տեխնոլոգիաների գործոնը հաշվի առնելու համար։ Ու նաև պարանի վրա սպանված թշնամու ականջների հավաքման փաստը կրկին հարցական է՝ մարդուս գեների կեղտոտվածությա՞մբ է պայմանավորված, թե՞ կրկին նրան ներշնչել են թե գոյություն ունի թշնամի, որը փափագում է նրան մորթել, իսկ նա փառավորվելու համար հավաքում է իրեն մորթել ցանկացողների ականջները…
Դաստիարակված հայը ըստ իմ հիշողությունների հարգում էր ադրբեջանցուն այնպես ինչպես հային, հաճախ քաղաքավարությունից ու ազգային շնորքը ցույց տալու համար ավելի էր հարգում և դա փոխադարձաբար էր (չեմ կարծում, որ վախի գործոնով էր պայմանավորված)։ Իսկ անդաստիարակ հայը ադրբեջանցի ձիավորին հայկական գյուղով անցնելիս ծաղրում ու քարկոծում էր այնպես, ինչպես իր փողոցի վրա բնակվող հային, երբ որ չարությունն ու բթամտությունը հաղթում էին նրա միջի «հոմո սապիենս»–ին։
Արդյո՞ք կարելի է պնդել, որ չափահաս հային, որին թուրքերի մասին ոչինչ չի տեղեկացվել իր ողջ կյանքում, բնակեցնեն չափահաս ու կրկին անտեղյակ թուրքի հետ, ապա այդ երկուսը կսկսեն միմյանց ատել, քանի որ նրանց գեներում անտիպատիկ կոդեր են գրված։:think

Fedayi
19.04.2008, 20:02

Ճիշտ ես, չեն ատի, բայց...

Դաստիարակված հայը ըստ իմ հիշողությունների հարգում էր ադրբեջանցուն այնպես ինչպես հային, հաճախ քաղաքավարությունից ու ազգային շնորքը ցույց տալու համար ավելի էր հարգում և դա փոխադարձաբար էր (չեմ կարծում, որ վախի գործոնով էր պայմանավորված)։ Իսկ անդաստիարակ հայը ադրբեջանցի ձիավորին հայկական գյուղով անցնելիս ծաղրում ու քարկոծում էր այնպես, ինչպես իր փողոցի վրա բնակվող հային, երբ որ չարությունն ու բթամտությունը հաղթում էին նրա միջի «հոմո սապիենս»–ին։

Ցավն էն ա, որ քանի դեռ դուք խոսում եք 21-րդ դարի չակերտավոր քաղաքակիրթ ու դաստիարակված, ադրբեջանցուն հարգող հայի մասին, ադրբեջանցին իրա երկրում մտածում ա, թե ոնց ա մեր արյունը խմելու: Այո', իմ կարծիքով էս գլոբալիզացիան, եվրոպական հիմնարար արժեքների չափազանց մեծ դոզան մեր գլխին քյալագ է դառնալու: Ու էս "փողկապավոր" եվրոպական լիբերալ մտածելակերպը այսօր կարող է հանգեցնել նրան, որ նժդեհյան գաղափարախոսությունը համեմատվում է շովինիզմի հետ ու չի ընդունվում /եթե պետք է կբացատրեմ տարբերությունները/: Սա է ցավը, տեսե'ք շատ չբթանանք, որ մեջքից հարված ստանանք:
Ու սա ո'չ գեն է, ո'չ էլ մեծ առումով քաղաքականություն, ավելի շուտ` մակրոմակարդակի ինքնապաշտպանության բնազդ:

Վիշապ
19.04.2008, 20:15
…ադրբեջանցին իրա երկրում մտածում ա, թե ոնց ա մեր արյունը խմելու:

Կախարդական խոսքեր են։ ;) Ինչքանո՞վ եք վստահ որ այդպես է։ Գուցե այդ նույն ադրբեջանցին հիմա ինտերնետում հիշում է, որ այդքա՞ն էլ վատ չէր ժամանակին հայի հետ։ Կամ պատկերացրեք հիմա նա ինտերնետում կարդում է, որ հայերը մտածում են՝ ոնց տիրանան Բաքվի նաֆթահանքերին ու Կասպից ծովում զագար ընդունեն։ «Ադրբեջանցին գազան է, թուրք է», «թուրքերը խմել են հայի արյունը»… սրանք հենց այն կախարդական խոսքերի օրինակներ են, որոնք մասնավորապես տեղ են գրավում քաղաքական տեխնոլոգիաներում։ Նպատակը՞, սերմանել ատելություն, ծնել պատերազմ, որպեսզի մի ինչ–որ մարդկանց խումբ վայելի խրախճանքը այս մոլորակի վրա, այս կյանքում… Մտածեք միայն, հասարակ ադրբեջանցու ինչի՞ն է պետք խմել հայի արյունը, ի՞նչ «քյար» ունի նա դրա մեջ, եթե միայն նրան չեն ներշնչել, որ նա պարտավոր է պաշտպանվել հայից, քանզի հայը թշնամի է։
Սա կարծիք է, իմ կարծիքը… իսկ գուցե քաղաքական տեխնոլոգիա՞է, պատվե՞ր;) :P :think

Fedayi
19.04.2008, 20:37
1. Գուցե այդ նույն ադրբեջանցին հիմա ինտերնետում հիշում է, որ այդքա՞ն էլ վատ չէր ժամանակին հայի հետ։
2. «Ադրբեջանցին գազան է, թուրք է», «թուրքերը խմել են հայի արյունը»… սրանք հենց այն կախարդական խոսքերի օրինակներ են, որոնք մասնավորապես տեղ են գրավում քաղաքական տեխնոլոգիաներում։ Նպատակը՞, սերմանել ատելություն, ծնել պատերազմ, որպեսզի մի ինչ–որ մարդկանց խումբ վայելի խրախճանքը այս մոլորակի վրա, այս կյանքում…
3. Մտածեք միայն, հասարակ ադրբեջանցու ինչի՞ն է պետք խմել հայի արյունը, ի՞նչ «քյար» ունի նա դրա մեջ, եթե միայն նրան չեն ներշնչել, որ նա պարտավոր է պաշտպանվել հայից, քանզի հայը թշնամի է։
4. Սա կարծիք է, իմ կարծիքը… իսկ գուցե քաղաքական տեխնոլոգիա՞է, պատվե՞ր;) :P :think

1,2,3 Չէ էլի, գուցե՞ ադրբեջանցին նույնիսկ աղոթում է մեր համար…:D Սա կատակ:
Դեմ չեմ, ես էլ եմ մտածում, որ գուցե ժամանակին այնքան էլ վատ չենք եղել::)
Չնայած դա հարաբերական է: Մայրս Կիրովաբադի հայերից է /Գյանջա/ ու շատ լավ տեղեկացված եմ խտրականություններից: Բայց լավ, սա չի կարևոր:
Գիտե՞ք ինչ կա, ոչ՛ միջին վիճակագրական հայի, ո՛չ էլ ազերու մտքով հազար տարի չի անցնի, որ մի օր նա կարող է վտանգի ենթարկել սեփական կյանքը, որ մի օր էլ մտածի, որ ամեն վայրկյան զգոն լինի: Նենց որ հասարակ ադրբեջանցին էսօր ավելի շուտ իրա ընտանիքի մասին ա մտածում, հետո նոր` մեր արյունը խմելու, իսկ մյուս` սեփական ազգի ճակատագրով մտահոգվածը հենց դա էլ մտածում է, ու, ցավոք, վաղվա քաղաքական իրադարձություններում նա է դերակատարում ունենալու: Պետությունն էլ ամեն կերպ սերմանում է դա:
Եթե ազերիների մեծամասնությունն էլ այսօր փողկապավոր "խաղաղության աղավնիներ" լինեին, ես առաջինը ձեռք կմեկնեի /երազելը վնաս չէ, չէ՞/:
Ես հո դեմ չեմ նորմալ հարաբերություններին, բայց իրավիճակն այլ բան է թելադրում:

4.Կասկած չունեմ, որ սրտից ես խոսում::);)

Վիշապ
20.04.2008, 00:51

Միիիի քիչ ավելի հեռվից նայեք այս ամենին… և գուցե տեսնեք որ մարդը անկախ ազգությունից գազան չի ծնվում, նրան դարձնում են… Եթե դուք տեսած լինեիք ադրբեջանցի զինվորների, շփվեիք նրանց հետ, կտեսնեիք որ այդ «գազանները» որոնք ամեն վայրկեան իբր հայի արյուն են ցանկանում խմել, ընդհամենը սովորական, մեզ նման տղաներ են։ Ինչ խոսք, պետք է միշտ էլ պատրաստ լինել թեկուզ և կուտը տված ժողովուրդների անպատեհ հարձակումներից պաշտպանվելու համար։ Ի վերջո երբ օրինակ ասենք շուն է մեզ վրա հարձակվում, մենք այդ պահին նրան վարժեցնողի մասին չենք մտածում։ Բայց թերևս երբեն պետք է մտածել նաև վարժեցնողների մասին…

dvgray
20.04.2008, 02:38
Բայց թերևս երբեն պետք է մտածել նաև վարժեցնողների մասին…
Վարժեցնողներ միշտ էլ կգտնվեն: Կարևորը վարժվող գտնվի:
Եթե մարդը իր տիեզերական, աստվածային, բնատուր սկզբից հեռու չգնա, ապա նրան շեղել հնարավոր չի այնպես, ինչպես հնարավոր չի շեղել 100 տարեկան կաղնուն իր տեղից:
Սակայն հերիք է փորձես ուտել հեևթական խնձորը, /կամ կուտը ՝ ինչպես դու անվանեցիր/, ապա վրա է հասնում սատանան /այսինքն քեզ շեղողը/, ու շեղում:
Կա մի կարևոև առանձնահատկություն շեղված ծառի և շեղված մարդու միջև:
Մարդը իր կյանքը հեշտացնելու համար ստեղծում է տարբեր խմբավորումներ՝ ընտանիք, ցեղ, ազգ... ու վերջի վերջո դառնում դրանց խաղալիքը, վարժ գազանիկը:
............
Իսկ ճիշտը ՝ իսկզբանե շատ հասարակ, պրիմիտիվ մի բան չանելն էր:
Չպոկել խնձորը:
Պոկեցինք, ու տեսա՞նք թե ընդամենը մի տիեզերական ակնթարթ հետո, այսինքն այս պահին, կյանքը ինչքան բարդացավ… Ու հա էլ բարդանալու է, քան դեռ մենք շարունակում ենք խնձորի այգու բերքահավաքը:
Ուղեղ ունենք, բայց Խելք չունենք,այդքան մի բան:
:)

Վիշապ
21.04.2008, 15:24

dvgray, արի փորձենք գտնել, թե շան գլուխը որտեղ է թաքնված։ Մարդը արարածս ինչու՞ է «կուտ ուտում», որովհետև նրա գենային հատկանիշներում հիմարության չափաբաժինը շա՞տ է, թե՞ անտեղյակությունից նրա հոգին դեռ չի պղտորվել, և նա հավատում է կտերին։ Այ օրինակ Ադամը ինչու՞ կերավ խնձորը, որովհետև նրա մեջ գենետիկորեն օրենքը խախտելու հակվածություն կա՞ր, թե նա գենետիկորնեն հարիֆ էր, և օձը նրան մոլորեցրեց (քաղաքական տեխնոլոգիաներ)։ Եթե չլիներ օձը, արդյո՞ք Ադամը ի վերջո ուտելու էր խնձորը։ Ո՞վ էր ուղարկել օձին։
Չարությունը ի սկզբանե մարդու ներսի՞ց է, թե՞ դրսից։
Դիցուք Հ1–ը կատարյալ անաչառություն ու անկողմնապահություն էր դրսևորում նախագահական ընտրություններին։ Հարց՝ ո՞վ էր այժմ Հայաստանի նախագահը։

dvgray
21.04.2008, 16:19

Թույլ տուր էս հարցիտ պատասխանեմ ֆիզիկորեն :):
Հարցը բացարձակ և հարաբերական զրոների մեջ է: Ասված է. կամ տրված է բացարձակ զրոներիր մի համակարգ:
Օրինակ առանցքներից մեկը՝ "մի քննիր անքննելին":
Մեր պրպտուն ուղեղև /սատանայի համար ֆուտբոլ խաղալու դաշտ/ նստում ու մտածում է "Բայց ինչու՞ չքննեմ ... " և սկսվում է զրոյի տեղափոխումը:
Տեղափոխում ես զրոն՝ այսինքն սկսում ես "Համընթաց" կամ ա՞յլ տիպի շարժումտ: Ու անմիջապես հայտնվում է սատանան:
Մի տափակ խաղ կա: Երևի տեսած կլինես: Մեկը սահուն հատակի վրա գլգորում է մի տափակ մի բան /անունը չգիտեմ/ , մյուսները հատակի վրա սահեցնելով նրան տանում են և կանգնեցնում իրեն ուզած տեղում: Հիմա սատանայի դերն էլ է կայանում սրանում: Հերիք է դու շարժվես, ապա միշտ է կգտնվի մի խելոք սատանա, որը օգտագործելով քո շարժումը, քեղ կշեղի ու կտանի իր ուզած տեղը /կամ մոտավորապես այդ տեղը/:
Օրինակ ՝ Ասածս էն է, որ պետք է չհեռանալ քո զրոյից: Զարգանալ, ծլել, ծախկել… բայց միայն մարդուն հատկացված տեղում: Օրինակ չփորձել աստծու ֆունկցիաներ կատարել:
Նույն ձև էլ ազգը: Կատարել քո դերը տարածաշրջանում, և սինխրոնիազաղիան ապահովված է: հերիք է շեղվել ու սատանան նմիանգամից կհայտվի կողքիտ: Նրանից նեղանալ պետք չէ: Նրա ֆունկցիան էլ դա է:
:)
Հա: Մոռացա ասեմ, որ ամեն մեկն էլ յուրահատուկ "սատանա" է՝ իրենից հզորության սանդղակի վրա ներքև կանգնածների համար: ;)

Վիշապ
21.04.2008, 16:56

Օրինակ ՝ Ասածս էն է, որ պետք է չհեռանալ քո զրոյից: Զարգանալ, ծլել, ծաղկել… բայց միայն մարդուն հատկացված տեղում: Օրինակ չփորձել աստծու ֆունկցիաներ կատարել:
Նույն ձև էլ ազգը: Կատարել քո դերը տարածաշրջանում, և սինխրոնիզացիան ապահովված է: հերիք է շեղվել ու սատանան միանգամից կհայտվի կողքիտ: Նրանից նեղանալ պետք չէ: Նրա ֆունկցիան էլ դա է:
:)
Հա: Մոռացա ասեմ, որ ամեն մեկն էլ յուրահատուկ "սատանա" է՝ իրենից հզորության սանդղակի վրա ներքև կանգնածների համար: ;)
dvgray, այ հիմա սատանան փորձում է ինձ խճճել;) Ինձ մոտ տպավորություն է, որ դու անդրդվելիորեն արդեն գտել ես քո զրոն, կամ հավասարակշռության առանցքը ու պինդ բռնվել ես ու ամենաուժեղ ստանան էլ չի կարող քեզ պոկել։ Արդյո՞ք այդպես է։ Ու ո՞րն է մեր ժողովրդի այդ «զրոն»։ Ամբողջ խնդիրն հենց այն է, որ զրոն չենք գտնում, ու փորձում ենք փնտրել ու հենց այդ փնտրտուքի ճանապարհին էլ հայտնվում է սատանան ու իր քաղաքական տեխնոլոգիաներով մեզ ֆռռացնում։ Գուցե պետք է անցնել փիլիսոփայությա՞ն բաժին ու այնտեղ դեռ փորձել պարզաբանել այդ «զրոյի» գաղափարը մարդ արարածի սահմաններում, ու նո՞ր անցնել ժողովրդին…

dvgray
21.04.2008, 18:52
dvgray, այ հիմա սատանան փորձում է ինձ խճճել;)

:D Ասում եմ չէ՞ որ բոլորս էլ յուրահատուկ "սատանաներ ենք" :D

Ինձ մոտ տպավորություն է, որ դու անդրդվելիորեն արդեն գտել ես քո զրոն, կամ հավասարակշռության առանցքը ու պինդ բռնվել ես ու ամենաուժեղ ստանան էլ չի կարող քեզ պոկել։ Արդյո՞ք այդպես է։

Ու էր թե՜: Մենք բոլորս էլ նույնն ենք, չհշված ֆլուկտուացիաները:

Ու ո՞րն է մեր ժողովրդի այդ «զրոն»։ Ամբողջ խնդիրն հենց այն է, որ զրոն չենք գտնում, ու փորձում ենք փնտրել ու հենց այդ փնտրտուքի ճանապարհին էլ հայտնվում է սատանան ու իր քաղաքական տեխնոլոգիաներով մեզ ֆռռացնում։

Բայց չէ՞ որ մենք հաստատ ունեցել ենք մեր զրոն:
Շատերը համարում են, որ մեզ զրոյից խախտել է քրիստոնեությունը: Ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ այն դարերի մասին ոչինչ /համարյա/ պահպանված չէ:
Ըստ ինձ, մեր զերոն շատ մոտ է գտնվել Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանին: Ունեցել ենք հրաշալի առևտրական բալանս ու եղել ենք իրական, գործող կամուրջ արևելքի ու արևմուտքի միջև:
Մեր ազգի հիմական վեճը կարծես հլա դեռ հենց էս զերոյի տեղն է: Որտե՞ղ է՝ այն գտնվում:

Գուցե պետք է անցնել փիլիսոփայությա՞ն բաժին ու այնտեղ դեռ փորձել պարզաբանել այդ «զրոյի» գաղափարը մարդ արարածի սահմաններում, ու նո՞ր անցնել ժողովրդին…
Ոնց կուզես:
:)

Վիշապ
22.04.2008, 13:01
:D Ասում եմ չէ՞ որ բոլորս էլ յուրահատուկ "սատանաներ ենք" :D

Ու էր թե՜: Մենք բոլորս էլ նույնն ենք, չհշված ֆլուկտուացիաները:

Բայց չէ՞ որ մենք հաստատ ունեցել ենք մեր զրոն:
Շատերը համարում են, որ մեզ զրոյից խախտել է քրիստոնեությունը: Ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ այն դարերի մասին ոչինչ /համարյա/ պահպանված չէ:
Ըստ ինձ, մեր զերոն շատ մոտ է գտնվել Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանին: Ունեցել ենք հրաշալի առևտրական բալանս ու եղել ենք իրական, գործող կամուրջ արևելքի ու արևմուտքի միջև:
Մեր ազգի հիմական վեճը կարծես հլա դեռ հենց էս զերոյի տեղն է: Որտե՞ղ է՝ այն գտնվում:

Ոնց կուզես:
:)

Այնուամենայնիվ dvgray ես չկարողացա հասկանալ, ժողովուրդը 0–ից շեղվում է իր գեների՞ պատճառով, որովհետև մեր գեներում 0–ից շեղվելու գայթակղության բանաձև՞ կա գրված, թե՞ այնուամենայնիվ սատանան ավելի շուտ է հայտնվում։ Հարց։ Ռուսաստանցի պաշտոնյաները կոպիտ ձևով խառնվեցին մեր նախագահական ընտրություններին, այսինքն դումայի ներկայացուցիչներ բացահայտ ու ամպագոռգոռ կարծիքներ հայտնեցին նախագահի մի թեկնածուի վերաբերյալ, ռուսական պետական պաշտոնյաներ որպես գովազդ ընտությունների ժամանակ կանգնեցին թեկնածուի կողքին, ռուսական մամուլն ու եթերը կողմնապահ լուսաբանումներ արեցին և այլն։ Ես ավելի խորը չեմ գնում, թե մեր իշխանության որոշ կառկառուն ներկայացուցիչներ ինչու էին այդպես ինքնավստահ ու ցինիկ գործում, համենայն դեպս երևում էր, որ բացի Հայաստանի ուժայիններից, ավելի շատ ուժեր էին նրանց խրախուսում։ Հարցը հետևյալն է, ազգային գեներո՞վ են պայմանավորված ռուսամետությունն ու Ռուսաստանից որպես հովանավոր կառչելը՝ քանզի բնազդաբար զգում ենք, որ Ռուսաստանը մեզ «ձեռք է մեկնում», թե՞ զուտ քաղաքական մեթոդներով Ռուսաստանը մեզ հետ վարվում է այնպես՝ ինչպես Եվրոպան է վարվում Ռուսաստանի հետ։
Ի վերջո ես ուզում եմ հասկանալ, ազգովի մեզ ֆռռացնում են, որովհետև մենք գետետիկորեն միամի՞տ ենք, թե՞ միամիտ ենք, որովհետև ասենք դպրոցում լավ չենք սովորել։:P Հիմնական հարցը, որ ինձ հուզում է, նորից կրկնեմ, արդյո՞ք հնարավոր չի, որ մի լիդեր ամբողջապես փոխի ժողովրդին։ Կոպիտ ասած, ինչպես հայրն է ամեն օր քարոզ կարդում որդու գլխին ու դաստիարակում, այդպես էլ այդ լիդերը։ Դե դպրոցներով, «հայլուրով», պետական քաղաքականություն՝ ժողովրդի գիտակցական մակարդակի բարձրացման ուղղությամբ, դիկտատորակա–դեմոկրատական մեթոդներով։

dvgray
22.04.2008, 16:22
Այնուամենայնիվ dvgray ես չկարողացա հասկանալ, ժողովուրդը 0–ից շեղվում է իր գեների՞ պատճառով, որովհետև մեր գեներում 0–ից շեղվելու գայթակղության բանաձև՞ կա գրված, թե՞ այնուամենայնիվ սատանան ավելի շուտ է հայտնվում։
Իմ կարծիքը հիմնված է իմ սեփական կենսափորձի վրա:
Նախ՝ մենք այնքնա էլ մի մարմին չենք: Կան ֆունդամենտալ հարցեր, որտեղ հայության տարբեր հատվածներ տարբեր "շեղումներ" ունեն զրոյից: Ու սա շատ լավ է:
.....
Մենք նման ենք գլդորելով մի բարձունքի վրա արհեստականորեն պահվող գնդի /ոչ այնքան ողորկ մակերես ունեցող գնդի իհարկե/:
Ինչու՞ մենք հայտնվեցինք այսպիսի աննորմալ, անհավասարակշիռ դիրքում: Սա ես համարում եմ կրթական ցենզի պակասի հետևանք: Ասենք կարդա Շիրվանզադե, և պարզ կերևա, թե ինչքան էին իրարից հեռացած ազգի "կարդացած" և "չկարդացած" մասաները կրթական ցենզի առումով: Ու հերիք էր, որ "կրթված" մասային ինչ-ինչ ձևերով չեզոքացնեին, մյուսի հատ արեցին ինչ ուզում էին:

Այսինքն սատանայի այդքան անպատկառ ձևով մեր հետ ֆուտբոլ խաղալու հիմնական պատճառը կրթական ցենզի ցածր լինելն է:

Իզուր չի, որ սատանան լրիվ ուժերով նետվեց պայքարի, երբ որ կրթված, գիտակից մասսան Լևոնի գլխավորությամբ որոշեց ոտքի կանգնել ու մեր ազգին բերել նորմալ-հավասարակշիռ վիճակին:
Կրթությունը այն լույսն է, որից սարսափում է մութը, քանզի ինքը այլևս չի լինելու:

Վիշապ
24.04.2008, 14:03

dvgray, ես հենց ուզում էի համոզվել, որ պետական մշակված քաղաքականության միջոցով՝ կրթելով, դաստիարակելով, օրենքների կիրառմամբ կարելի է ժողովրդին փոխել, հզորացնել, որ դրան ազգային գեների ինչ–ինչ հատկանիշները շատ չեն խանգարի։:ok