PDA

Դիտել ողջ տարբերակը : «ԴԱՐ» ակումբի նոր կանոնադրության քննարկում



Chuk
15.10.2006, 16:25
Կարիք է ծագել հստակեցնել «ԴԱՐ» ակումբի գործունեությունը, այդ գործունեության նպատակները, ակումբի կառուցվածքը, անդամների իրավունքները, պարտականությունները, տեխնիկական լիազորությունները, ակումբում գործող կանոնները և այլն: Մի խոսքով «ԴԱՐ» ակումբը այսօր ունի հստակ ձևակերպված կանոնադրության կարիք:

Ու թեև ակումբն ունի օրինական տերեր, ովքեր վճռում են ակումբի ճակատագիրը, մեզ համար շատ կարևոր է ակումբի բոլոր անդամների կարծիքը, հետևաբար մինչև նոր կանոնադրության ընդունումը այն դնում ենք համընդհանուր քննարկման:

Քննարկման առաջին փուլն անցավ 2006թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ակումբի անդամների հերթական հանդիպման ժամանակ, որի ընթացքում այն ենթարկվեց մի շարք փոփոխությունների, շտկվեց: Բայց այն դեռևս ունի շտկման, լրացման, փոփոխությունների ու հավելումների տեղ, ինչի համար էլ, ակումբի սիրելի անդամ, խնդրում եմ քո օգնությունը:

Խնդրում եմ լուրջ վերաբերվել հարցին, անպայման կարդալ, ծանոթանալ այդ կանոնադրությանը և ակտիվ մասնակցել քննարկմանը:
Ներքևում ներկայացնում եմ «ԴԱՐ» ակումբի նոր կանոնադրության նախագիծը:

Chuk
15.10.2006, 16:29
«ԴԱՐ» ակումբի կանոնադրություն

ԳԼՈՒԽ 1
«ԴԱՐ» ակումբի կառուցվածքը

«ԴԱՐ» ակումբը ինտերնետային կայք է, որը հասանելի է ինտերնետից բոլոր օգտվողներին: Ակումբը նախատեսված է այն այցելուների համար, ովքեր ցանկանում են ինտերնետում հայերենով հաղորդակցվել, անցկացնել մասնագիտական և այլ բնույթի քննարկումներ, ձեռք բերել նոր և հետաքրքիր ծանոթներ:

«ԴԱՐ» ակումբին կարող են անդամակցել տարբեր հետաքրքրությունների տեր անձինք՝ անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

«ԴԱՐ» ակումբում հաղորդակցվելու հիմնական լեզուն հայերենն է: Ակումբի այցելուները կարող են լինել ցանկացած լեզվի տիրապետող անձինք, սակայն օտար, ոչ հայերեն գրառումները թույլատրվում են միայն որոշակի բաժիններում ու թեմաներում կամ առանձին դեպքերում: Այդ բաժիններն ու թեմաները սահմանվում են առանձին:

«ԴԱՐ» ակումբում օրենքի գերակա ուժ ունի սույն կանոնադրությունը: Ակումբի ղեկավարների որոշման համաձայն այն գործարկման մեջ է մտել 2007 թվականի հունվարի 1-ից, սակայն նույն թվականի ապրիլի 8-ին կատարված փոփոխությունների համաձայն այն դրվելու է 1 շաբաթ տևողությամբ քվեարկության, իսկ ակումբի անդամների հավանությանը չարժանանալու դեպքում լիովին կամ մասնակի փոփոխվելու է՝ հնարավորինս համապատասխանեցնելով ակումբի անդամների պահանջներին:

«ԴԱՐ» ակումբի կանոնադրությունը ենթակա է փոփոխությունների և հավելումների՝ ժամանակին և պահանջին համապատասխան: Կախված փոփոխությունների և (կամ) լրացումների կարևորությունից և (կամ) բնօրինակից տարբերվելու աստիճանից, ակումբի նոր՝ փոփոխություններով տարբերակը գործարկման է դրվում կա՛մ ակումբի տիրոջ որոշմամբ, կա՛մ անցկացված քվեարկության հիման վրա:

«ԴԱՐ» ակումբի գործունեությունը, նրանում տեղադրված նյութերը չպետք է հակասեն ՀՀ սահմանադրության և օրենքների, ինչպես նաև ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային օրենքների պահանջներին:

«ԴԱՐ» ակումբը չունի քաղաքական, կրոնական, հասարակական կամ այլ տիպի դիրքորոշում: Յուրաքանչյուր կարծիք, ակումբում արտահայտված միտք ներկայացնում է այն արտահայտողի դիրքորոշումը, այլ ոչ թե ընդհանուր ակումբի կամ ղեկավարության:

«ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունը, այդ գրառման ակումբում մնալ կամ չմնալու հարցը որոշում են ակումբի ղեկավարներն ու մոդերատորները: Ինչ-որ պատճառով ակումբից հեռացող կամ հեռացված անձինք չեն կարող պահանջել ջնջել իրենց գրառումները, թեև այդ խնդրանքով կարող են դիմել ղեկավարներին: Վերջիններս կորոշեն խնդրո առարկա գրառումների հետագա ճակատագիրը:

«ԴԱՐ» ակումբում տեղադրված գրական և այլ տիպի ստեղծագործությունները շարունակում են մնալ դրանց հեղինակների սեփականությունը, այդ ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պատկանում են միայն ստեղծագործողին: Հեղինակային ստեղծագործությունների ցանկացած տիպի հրատարակումը (տպագրական, էլեկտրոնային, ձայնային կամ այլ տարբերակներով) առանց ստեղծագործողների համաձայնության արգելվում է ակումբի բոլոր անդամներին, այցելուներին ու ղեկավարներին: Սակայն ակումբում հրատարակվելու պահից ի վեր դրանք ակումբում մնալ-չմնալու հարցը վճռում է ակումբի ղեկավարությունը:

«ԴԱՐ» ակումբն ունի օրինական տեր և իրավաբանորեն պատկանում է նրան: Ակումբի ցանկացած հարցին վերաբերվող վերջնական որոշումները ընդունում է նա: Անկախ դրանից՝ ակումբում գործում է հավասարության սկզբունքը: Բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ, պարտավոր են հավասարապես ենթարկվել ակումբի օրենքներին: Օրենքի սահմաններում լրացուցիչ արտոնություններ ու տեխնիկական լիազորություններ են ստանում ակումբի մոդերատորները, սուպերմոդերատորները և ադմինիստրատորները:

Ակումբի ադմինիստրատորները ակումբի տիրոջ կողմից նշանակված ակումբի որոշ անդամներն են, ովքեր համաձայնվել են իրենց վրա վերցնել պատասխանատվություն և օգնել ակումբի տիրոջը ակումբը «ղեկավարելու» գործում, գիտակցելով, որ ամեն դեպքում բոլոր վճռական որոշումները կայացնում է ակումբի տերը: Մոդերատորներն ու սուպերմոդերատորները ընտրվում են ակումբի անդամներից՝ ակումբի տիրոջ և ադմինիստրատորների կողմից: Մոդերատորների և սուպերմոդերատորների թեկնածուներ կարող են առաջարկել ակումբի բոլոր անդամները, իսկ նշանակման վերջնական որոշումը կայացնում են ակումբի ադմինիստրատորները, կամ մասնավոր դեպքերում ակումբի տերը՝ հաշվի առնելով ակումբի անդամների կարծիքները: Առանձին դեպքերում որոշ բաժինների մոդերատորներ կամ սուպերմոդերատորներ քվեարկության միջոցով (բաց կամ փակ) ընտրում են ակումբի անդամները, որն ակումբի անդամների առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ անցկացնում են ակումբի ադմինիստրատորները կամ ակումբի տերը:

«ԴԱՐ» ակումբում քննարկումներն անցկացվում են թեմատիկ բաժիններում կամ ենթաբաժիններում, որոնք տեղաբաշխված են թեմատիկ խմբերում:
Թեմատիկ խմբերը, նրանց բաժինները և ենթաբաժինները, այցելուների պահանջին և (կամ) ակտուալությանը համապատասխան, կարող են փոփոխվել. ավելացվեն նորերը կամ վերացվեն արդեն գոյություն ունեցողները:

Chuk
15.10.2006, 16:30
ԳԼՈՒԽ 2
«ԴԱՐ» ակումբի գործունեության նպատակները
«ԴԱՐ» ակումբը շահույթ չհետապնդող նախագիծ է, նրա բացվելու ու գործունեության նպատակներն են.

Հայախոս հասարակությանը հնարավորություն տալ ինտերնետում շփվել հայերենով՝ գրելով հայատառ,
Կապ հաստատել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների միջև ու կազմակերպել հանդիպումներ՝ նրանց մտերմացման համար հիմք դնելով,
Նպաստել Հայաստան-Սփյուռք մերձեցմանը,
Կարողանալ ակումբի անդամների ուժերով իրականացնել այլ օգտակար նախագծեր, մասնավորապես ուղղված ինտերնետում հայերեն լեզվի տարածմանը:

Chuk
15.10.2006, 16:30
ԳԼՈՒԽ 3
«ԴԱՐ» ակումբի խորհրդանշանները
«ԴԱՐ» ակումբի կարգախոսը.
Պահպանել հայ գիրն ու գրականությունը

Ենթակա է լրացման

Chuk
15.10.2006, 16:36
ԳԼՈՒԽ 4
«ԴԱՐ» ակումբի այցելուների դասակարգումը և նրանց տեխնիկական լիազորությունները
«ԴԱՐ» ակումբի այցելուները բաժանվում են չորս հիմնական խմբի, որոնք իրենց հերթին
բաժանվում են ենթախմբերի:

Խումբ 1. Հյուրեր
Այս խումբը բաժանվում է 3 ենթախմբի.
Ենթախումբ 1. Այցելուներ, որոնք չեն գրանցվել ակումբում:
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում:

Ենթախումբ 2. Այցելուներ, որոնք գրանցվել են ակումբում, բայց չեն հաստատել իրենց email հասցեն:
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, ունեն անձնագիր և կարող խմբագրել դրա տվյալները:

Ենթախումբ 3. Այցելուներ, որոնք գրանցվել են ակումբում և հաստատել են իրենց email հասցեն, բայց նրանց գրանցումը դեռևս չի հաստատվել կամ հերքվել ակումբի ղեկավարության կողմից:
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, ունեն անձնագիր և կարող խմբագրել դրա տվյալները:

Այս խմբի մեջ գտնվող անձինք չեն համարվում ակումբի անդամներ:

Խումբ 2. Ակումբի անդամներ
Ակումբի անդամները ակումբում գրանցված և email հասցեն հաստատած այն այցելուներն են, ում գրանցումը հաստատել է ակումբի ղեկավարությունը:
Ակումբի անդամներն բաժանվում են հետևյալ ենթախմբերի.

Ենթախումբ 1. Ակումբի շարքային անդամներ
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, նայել կցորդները, բացել թեմաներ ու հարցումներ, իրենց ստեղծած թեմայի վերնագիրը փոխել թեման բացելուց հետո 10 րոպեների ընթացքում, կատարել գրառումներ, գրառումը կատարելուց հետո 20 րոպեների ընթացքում այն խմբագրել, մասնակցել հարցումներին, տեղադրել կցորդներ, օգտվել անհատական նամակագրության համակարգից, նայել ակտիվ անդամների ցանկը, նայել ակումբում գրանցված անդամների ցանկը, նայել ակումբի անդամների անձնագրերը, օգտագործել օրացույցը, ունեն անձնագիր և կարող են խմբագրել դրա տվյալները, կարող են ունենալ ավատար, անձնագրի լուսանկար, ստորագրություն, հատուկ կարգավիճակ, կարող են ստանալ և տալ վարկանիշներ:

Ենթախումբ 2. Ակումբի մոդերատորներ
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, նայել կցորդները, բացել թեմաներ ու հարցումներ, փոխել իրենց ստեղծած կամ իրենց ղեկավարած բաժնում ստեղծված թեմաների վերնագրերը, տեղափոխել, փակել, ջնջել կամ կցել իրենց ղեկավարած բաժնում ստեղծված թեմաները, կատարել գրառումներ, խմբագրել կամ ջնջել իրենց կատարած կամ իրենց ղեկավարած բաժնում կատարված գրառումները, կցել իրենց ղեկավարած բաժնում կատարված գրառումները, մասնակցել հարցումներին, տեղադրել կցորդներ, օգտվել անհատական նամակագրության համակարգից, նայել ակտիվ անդամների ցանկը, նայել ակումբում գրանցված անդամների ցանկը, նայել ակումբի անդամների անձնագրերը, իրենց ղեկավարած բաժնում անդամներին դիտողություններ կատարել, օգտագործել օրացույցը, ունեն անձնագիր և կարող են խմբագրել դրա տվյալները, կարող են ունենալ ավատար, անձնագրի լուսանկար, ստորագրություն, հատուկ կարգավիճակ, կարող են ստանալ և տալ վարկանիշներ, կարող են ակումբից հեռացնել գրանցված անդամներին:

Ենթախումբ 3. Ակումբի սուպերմոդերատորներ
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, նայել կցորդները, բացել թեմաներ ու հարցումներ, փոխել իրենց կամ մյուս անդամների ստեղծած թեմաների վերնագրերը, խմբագրել, ջնջել, կցել, առանձնացնել կամ տեղափոխել իրենց կամ մյուս անդամների ստեղծած թեմաներն ու հարցումները, կատարել գրառումներ, խմբագրել, ջնջել, կցել իրենց կամ մյուս անդամների կատարած գրառումները, մասնակցել հարցումներին, տեղադրել կցորդներ, ջնջել կցորդները, օգտվել անհատական նամակագրության համակարգից, նայել ակտիվ անդամների ցանկը, նայել ակումբում գրանցված անդամների ցանկը, նայել ակումբի անդամների անձնագրերը, անդամներին դիտողություններ կատարել, օգտագործել օրացույցը, ունեն անձնագիր և կարող են խմբագրել դրա տվյալները, կարող են ունենալ ավատար, անձնագրի լուսանկար, ստորագրություն, հատուկ կարգավիճակ, կարող են ստանալ և տալ վարկանիշներ, կարող են ակումբից հեռացնել գրանցված անդամներին:

Ենթախումբ 4. Ակումբի ադմինիստրատորներ
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, նայել կցորդները, բացել թեմաներ ու հարցումներ, փոխել իրենց կամ մյուս անդամների ստեղծած թեմաների վերնագրերը, խմբագրել, ջնջել, կցել, առանձնացնել կամ տեղափոխել իրենց կամ մյուս անդամների ստեղծած թեմաներն ու հարցումները, կատարել գրառումներ, խմբագրել, ջնջել, կցել իրենց կամ մյուս անդամների կատարած գրառումները, մասնակցել հարցումներին, տեղադրել կցորդներ, ջնջել կցորդները, օգտվել անհատական նամակագրության համակարգից, նայել ակտիվ անդամների ցանկը, նայել ակումբում գրանցված անդամների ցանկը, նայել ակումբի անդամների անձնագրերը, անդամներին դիտողություններ կատարել, օգտագործել օրացույցը, ունեն անձնագիր և կարող են խմբագրել դրա տվյալները, կարող են ունենալ ավատար, անձնագրի լուսանկար, ստորագրություն, հատուկ կարգավիճակ, կարող են ստանալ և տալ վարկանիշներ, նշանակել մոդերատորներն և սուպերմոդերատորներ, մոդերատորներին կամ սուպերմոդերատորներին դարձնել սովորական անդամ, կարող են ակումբից հեռացնել գրանցված անդամներին:

Ակումբի բոլոր անդամներն ունեն նույն իրավունքները, սակայն տարբերվում են տեխնիկական լիազորություններով և պարտականություններով:

Խումբ 3. Ակումբի ղեկավար
Այս խմբի մեջ մտնում է միայն ակումբի իրավաբանական տերը: Հետագայում, եթե ինչ-ինչ պատճառներով ակումբն անցնի ինչ-որ պատական գրանցում ունեցող կազմակերպության ձեռքը, ապա այս «խմբում» կարող են փոփոխություններ կատարվել:
Ենթախումբ 1. Ակումբի ղեկավարներ
Տեխնիկական լիազորությունները: Ունի բոլոր հնարավոր տեխնիկական լիազորությունները:

Խումբ 4. Ակումբից հեռացված անդամներ
Ակումբից հեռացված անդամները բաժանվում են 2 ենթախմբի:

Ենթախումբ 1. Այցելուներ, որոնք եղել են «Ակումբի անդամներ» խմբում, բայց ակումբի կանոնադրության որևէ կետ (կետեր) խախտելու պատճառով հեռացվել են ակումբից: Այցելուներն այս ենթախմբում կարող են լինել կա՛մ ժամանակավոր, կա՛մ ընդմիշտ՝ կախված կատարած խախտումներից, պահվածքից և այլն:
Տեխնիկական լիազորությունները: Կարող են դիտել ակումբից հեռացվելու պատճառի մասին հաղորդագրությունը և հեռացվելու ժամկետը:

Ենթախումբ 2. Այցելուներ, ովքեր գրանցվել և հաստատել են իրենց email հասցեն, բայց նրանց գրանցումն ինչ-ինչ պատճառներով հերքվել է ակումբի ղեկավարության կողմից: Այս ենթախումբը վերացական է, նրանում գտնվող այցելուները կա՛մ տեղափոխվում են ակումբի այցելուների 1 խմբի (Հյուրեր) 1 ենթախումբ, կա՛մ այցելուների 3 խմբի (Ակումբից հեռացված անդամներ) 1 ենթախումբ՝ կախված հաստատումը մերժելու պատճառից:
Տեխնիկական լիազորությունները: Կախված թե որ խումբ կտեղափոխվեն, կունենան համապատասխան լիազորություններ:

Ակումբի այցելուների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են առանձին:

Ակումբի այցելուների 2-րդ խմբի 1 ենթախմբի անդամները (ակումբի շարքային անդամներ) տեխնիկական լիազորությունները շահարկելու պատճառով կարող են հայտնվել մի նոր ենթաենթախմբի մեջ, որն իր մայր ենթախմբից կտարբերվի միայն որոշ (շահարկված) տեխնիկական լիազորությունների սահմանափակմամբ:

Chuk
15.10.2006, 16:39
ԳԼՈՒԽ 5
«ԴԱՐ» ակումբի կանոնները

1. Կանոններ՝ գրանցման վերաբերյալ
1.1. «ԴԱՐ» Ակումբում գրանցվելուց առաջ պարտադիր պետք է կարդալ և ծանոթանալ ակումբի կանոնադրությանը. այդ կանոնադրության դրույթներին ամբողջովին համաձայն լինելու դեպքում միայն նշել, որ կարդացել և ծանոթացել եք, ապա շարունակել գրանցումը:
1.2. Ակումբում գրանցվելիս պարտադիր պետք է ընտրել մականուն, որով գրանցված անդամները հանդես են գալիս ակումբում. այդ մականունն է երևում ակումբի անդամի կատարած գրառումների կողքին, ակումբի անդամների ցուցակում, օգտագործվում ակումբ մտնելիս և այլն: Մականունը կարող է ըստ ցանկության համընկնել գրանցվող անդամի անվանը: Մականվան ընտրությունը պետք է համապատասխանի հետևյալ կանոններին.
1.2.1. Մականունը կարող է կազմված լինել միայն հայերեն և լատիներեն այբուբենի տառերից, թվանշաններից, մի քանի այլ գրանշաններից: Այլ այբուբենների (կիրիլական, վրացերեն, արաբերեն և այլն) տառերի օգտագործումը չի թույլատրվում:
1.2.2. Մականունը չպետք է պարունակի հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ:
1.2.3. Մականունը չպետք է պարունակի ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական կամ այլ մարմինների, ազգության, դավանանքի, հասարակության ինչ-որ խավի և այլնի նկատմամբ վիրավորական կամ ծաղրական արտահայտություն:
1.2.4. Մականունը չպետք է կազմված լինի միայն ոչ տառային գրանշաններից, կամ նրանում գերակշռեն միայն ոչ տառային գրանշանները, բացառությամբ այն դեպքերի, երբ արտահայտում է հատուկ իմաստ:
1.2.5. Մականունը չպետք է կազմված լինի միայն մեծատառերից, կամ նրանում գերակշռեն մեծատառերը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մեծատառերով է արտահայտվում մականվան իմաստը:
1.2.6. Գովազդային բովանդակությամբ մականունները (այդ թվում որպես մականուն վեբ կայքի հասցեների օգտագործումը) կարող է մերժվել ակումբի ղեկավարության կողմից:
1.2.7. Մականունը չի կարող պարունակել ադմին, ադմինիստրատոր, մոդեր, մոդերատոր և նման այլ, ակումբի գործունեության համար բացառիկ նշանակություն ունեցող բառեր, արտահայտություններ: Այդ բառերի ու արատահայտությունների ցուցակը չի հրապարակվում, դրանց կարևորությունը որոշում են ակումբի ղեկավարներն ու ընդունում համապատասխան որոշում:
1.2.8. Ակումբում մականունները եզակի են, այսինքն՝ անհնար է ընտրել մականուն, որով գրանցված անդամ ակումբում արդեն կա, կամ ընտրված մականունը գրեթե համընկնում է արդեն գոյություն ունեցող մականուններից որևէ մեկին (օրինակ լեզվի տարբերությամբ կամ մեկ սիմվոլի, տառի տարբերությամբ):
1.3. Ակումբում գրանցվելիս պարտադիր պետք է նշել ճիշտ և գործող email հասցե: Այդ հասցեով ուղարկվելու է նամակ, առանց որը կարդալու և նրանում նկարագրված քայլերը կատարելու այցելուի գրանցումը չի հաստատվում:
1.4. Ակումբում գրանցված անդամները ակումբում ունենում են անձնագիր, որում կարող են լրացնել անձնական տվյալները: Անձնական տվյալները լրացնելը պարտադիր չէ, բայց լրացնելու դեպքում ճիշտ տվյալներ տալը պարտադիր է:

2. Կանոններ ֆորումից օգտվելու վերաբերյալ
2.1. Ընդհանուր կանոններ
2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:
2.1.2. Չի թույլատրվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր օգտագործել հայհոյանքներ: Այս կետը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, երբ նման բառերի օգտագործումից է կախված գրառման իմաստը: Այդպիսի գրառումների բացառիկությունը որոշում են ակումբի ղեկավարները, դրանց արդյունքում գրառման հեղինակները կարող են դիտողություններ ստանալ, դիտողությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում ակումբից հեռացվել: Այդպիսի գրառումներից առաջ պարտադիր պետք է առկա լինի «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ» նախադասությունը:
2.1.3. Չի ղջունվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր ոչ նորմատիվ բառապաշարի, ժարգոնի օգտագործումը:
2.1.4. Չի թույլատրվում որպես կցորդ կամ ֆորումում այլ կերպ տեղադրել, որպես ավատար կամ անձնագրի լուսանկար օգտագործել էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, վիրավորական, հանցագործության կամ թշնամանքի դրդող նկարներ, ինչպես նաև համանման բովանդակությամբ տեքստեր:
2.1.5. Չի թույլատրվում ֆորումում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք կարող են այլոց դրդել հանցագործության, նրանց մեջ սերմանել ատելություն կամ թշնամանք, կամ ինչ-որ անօրինական գործողության կոչ են:
2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
2.1.7 Առանց ակումբի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր:
2.1.8. Չի թույլատրվում հրապարակել պետական գաղտնիք պարունակող և (կամ) այլ կարգի գաղտնի նյութեր:

2.2. Կանոններ՝ գրառումներ կատարելու վերաբերյալ
2.2.1. Չեն թույլատրվում միայն մեծատառերով կատարված գրառումները և գրառումներ, որոնցում գերիշխում են մեծատառերը: Դրանք թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում, երբ դրանցից է կախված գրառման իմաստը:
2.2.2. Չեն թույլատրվում ոչ հայատառ գրառումերը:
2.2.3. Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից:
2.2.4. Չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումները, կամ գրառումները, որոնք պարունակում են ոչ հայերեն բառեր, արտահայտություններ, նախադասություններ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
- եթե հրապարակվում է ակումբի անդամի օտար լեզվով գրած ստեղծագործությունը,
- եթե օտար լեզվով տեքստը ինչ-որ հոդվածից, գրքից կամ այլ տեղից մեջբերում է և կարևոր է տվյալ թեմայի կամ քննարկման համատեքստում (այս դեպքում գրառման մեջ պետք է նաև բերվի մեջբերվող տեքստի ամբողջական կամ համառոտ բովանդակությունը՝ հայերենով),
- եթե գրառման մեջ օգտագործվել է օտար բառ կամ արտահայտություն, որի հայերեն թարգմանությունը լավ չի արտահայտում բառի (արտահայտության) իմաստը, կամ որի հայերեն թարգմանությունը չկա, կամ որի թարգմանությունը հայտնի չէ հեղինակին,
- եթե օտար լեզվով բառը, արտահայտությունը, նախադասությունը կամ տեքստը բերվում է հայերեն համարժեքի հետ համեմատության մեջ դնելու համար,
- եթե այդպիսի գրառումները արվել են հատուկ թեմաներում, որոնցում ակումբի ղեկավարները թույլատրել են օտար լեզվով գրաոումները,
- որոշ այլ, չկանխատեսված դեպքերում:
2.2.5. Չեն ողջունվում ոչ բովանդակալից գրառումները, եթե անգամ դրանք համապատասխանում են թեմայի բովանդակությանը:
2.2.6. Չեն ողջունվում անբովանդակ (միայն զգացմունքներ արտահայտող, միայն սմայլերից կամ բացականչական արտահայտություններից կազմված, գրանշանների իմաստից զուրկ խմբից կազմված և այլն) գրառումներ:
2.2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
- տեքստը շարադրելու ոճից,
- կատարված մեծաքանակ տառասխալներից,
- կետադրական սխալներից,
- տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:
2.2.8. Չի թույլատրվում գրառումներում չարաշահել սմայլերի և (կամ) նկարների քանակը:

2.3. Կանոններ՝ թեմաներ ստեղծելու վերաբերյալ
2.3.1. Չի թույլատրվում թեմաների ստեղծումը թեմայի բովանդակությանը չհամապատասխանող բաժնում:
2.3.2. Չի թույլատրվում նույն թեմայի ստեղծումը միաժամանակ մի քանի բաժիններում:
2.3.3. Թեման ստեղծելուց առաջ համապատասխան բաժնում և ընդհանուր ֆորումում անհրաժեշտ է կատարել որոնում, և նույն բովանդակությունը ունեցող այլ թեմայի առկայության դեպքում պետք է ոչ թե նոր թեմա բացել, այլ գրառումը կատարել արդեն գոյություն ունեցող թեմայում:
2.3.4. Թեմաներին պետք է տալ նրա բովանդակությունը լավ ներկայացնող և իմաստալից վերնագրեր: Չեն ողջունվում «Օգնե՛ք» տիպի վերնագրերը:
2.3.5. Թեմայի վերնագիրը չպետք է լինի միայն մեծատառերով, կամ նրանում գերակշռեն միայն մեծատառերը:
2.3.6. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայատառ:
2.3.7. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայերեն և միայն բացառիկ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, օտար լեզվով:

2.4. Կանոններ՝ հարցումներ ստեղծելու վերաբերյալ
2.4.1. Հարցումը պետք է համապատասխանի թեմայի բովանդակությանը:
2.4.2. Հարցումը պետք է լինի հստակ ձևակերպված, և նրանում պետք է ներառվեն հարցման բոլոր հնարավոր պատասխանները և (կամ) առկա լինի «այլ տարբերակ» տիպի կետը:
2.4.3. Հարցման հարցը և տարբերակները չպետք է կազմված լինեն միայն մեծատառերից, կամ նրանցում գերիշխեն մեծատառերը:
2.4.4. Հարցման հարցը և տարբերակները պետք է լինեն հայատառ:
2.4.5. Հարցման հարցը և տարբերակները պետք է լինեն հայերեն և միայն բացառիկ դեպքերում, անհրաժեշտության դեպքում օտար լեզվով:

Chuk
15.10.2006, 16:43
ԳԼՈՒԽ 6
«ԴԱՐ» ակումբի անդամների
իրավունքներն ու պարտականությունները

Պարտականությունները

Ակումբի բոլոր անդամները գրանցման պահին ընդունում են ակումբի կանոնադրությունը և պարտավոր են ակումբին անդամակցելու ընթացքում գործել այդ կանոնադրության դրույթներին համապատասխան:

Ակումբի բոլոր անդամները պարտավոր են ակումբում գրառումներ կատարելու և հաղորդակցվելու ընթացքում իրենց պահել կոռեկտ, ներկայացնել իրենց տեսակետն ու դիրքորոշումը, այլ ոչ թե պնդել ու պարտադրել այն:

Ակումբի մոդերատորները պարտավոր են այն բաժնում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորներն ու ադմինիստրատորները բոլոր բաժիններում, իրենց հնարավորությունների սահմանում հետևել, որ ակումբի կանոնադրության խախտումներ չլինեն, իսկ այդ խախտումների առկայության դեպքում օրենքի և իրավունքների սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր:

Ակումբի մոդերատորները, սուպերմոդերատորները և ադմինիստրատորները պարտավոր են լինել անաչառ, չչարաշահեն իրենց պաշտոնն ու հավելյալ տեխնիկական լիազորությունները:

Իրավունքները
Ակումբի բոլոր անդամներն իրավունք ունեն ակումբի կանոնադրության շրջանակներում ազատ և անկաշկանդ հաղորդակցվել ֆորումում, ցանկացած հարցի շուրջ համապատասխան թեմայում արտահայտել սեփական կարծիքը, պատասխանել ֆորումում առաջադրված հարցերին, առաջադրել հարցեր, թեմաներ, հարցումներ:

Ակումբի բոլոր անդամները իրավունք ունեն մոդերատորի կամ սուպերմոդերատորի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին կամ ինքնաառաջադրվել, իսկ ակումբի ղեկավարները, կախված հանգամանքներից, տվյալ թեկնածուին կա՛մ կնշանակեն մոդերատոր (սուպերմոդերատոր), կա՛մ կմերժեն նրա թեկնածությունը, կամ էլ կկազմակերպեն բաց կամ փակ քվեարկություն:

Ակումբի բոլոր անդամներն իրավունք ունեն առաջարկել թեմատիկ բաժինների նոր խմբեր, թեմատիկ բաժիններ կամ ենթաբաժիններ, իսկ ակումբի ղեկավարները, կախված հանգամանքներից, կա՛մ կբացեն այդ խմբերը, թեմատիկ բաժինները կամ ենթաբաժինները, կա՛մ կմերժեն առաջարկը, կա՛մ էլ կկազմակերպեն բաց կամ փակ քվեարկություն:

Ակումբի բոլոր անդամներն իրավունք ունեն ակումբի ղեկավարությանը բողոքարկել ակումբի մոդերատորների և սուպերմոդերատորների կատարած դիտողություններն ու զգուշացումները, եթե գտնում են, որ դրանք արվել են անտեղի կամ ելնելով անձնական հարաբերություններից:

Ակումբի բոլոր անդամներն իրավունք ունեն ակումբի ղեկավարությանը բողոքարկել ակումբի մոդերատորների և սուպերմոդերատորների կատարած գործողությունները, եթե գտնում են, որ տվյալ գործողությունը արվել է անտեղի և (կամ) ակումբի կանոնադրության խախտում է:

Ակումբի բոլոր անդամներն իրավունք ունեն առաջարկել ակումբի գործունեությանը վերաբերող նորություններ, ֆորումում փոփոխություններ կատարելու առաջարկներ և այլ ձևերով մասնակցել ակումբի գործունեությանը:

Ակումբի բոլոր անդամներն իրավունք ունեն բողոքարկել ակումբի անդամի հեռացումը՝ փորձելով արդարացնել վերջինիս, բայց վերջնական որոշումը ընդունում են ակումբի ադմինիստրատորները:

Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.

փակել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում,
ըստ անհրաժեշտության՝ վերաբացել փակված թեման,
ջնջել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում և (կամ) չի պարունակում կարևոր կամ հետաքրքիր տեղեկատվություն,
ըստ անհրաժեշտության՝ փոխել թեմայի վերնագիրը, եթե թեման չի փակվում կամ ջնջվում, բայց վերնագիրը հանդիսանում է ակումբի կանոնների խախտում,
համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին,
անհրաժեշտության դեպքում թեման դարձնել կարևոր կամ հանել կարևորությունից
ըստ անհրաժեշտության՝ թեմաները բաժանել 2 և ավելի թեմաների,
ըստ անհրաժեշտության՝ միացնել 2 և ավելի թեմաները,
խմբագրել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ ջնջել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
ըստ անհրաժեշտության՝ թեմային ավելացնել հարցում,
ըստ անհրաժեշտության՝ խմբագրել հարցումները, ավելացնել քվեարկության նոր կետ (կետեր), վերացնել որոշ կետեր,
ըստ անհրաժեշտության՝ փակել հարցումը կամ ընդհանրապես հանել,
ըստ անհրաժեշտության՝ գրառման միջից հեռացնել կցորդ(ներ)ը,
ակումբի անդամներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) ակումբի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
ակումբից հեռացնել գրանցված անդամներին՝ կախված նրանց վարվեցողությունից, կատարած խախտումներից և այլն:

Chuk
15.10.2006, 16:44
ԳԼՈՒԽ 7
«ԴԱՐ» ակումբի պատժամիջոցները
Ակումբի անդամները կանոնադրության կատարած խախտումների համար (կախված խախտումի չափից) կարող են.

ընդմիշտ կամ ժամանակավոր հեռացվել ակումբից,
զրկվել որոշ տեխնիկական լիազորություններից:

Ակումբի մոդերատորները և սուպերմոդերատորները կատարած խախտումների համար (կախված խախտումի չափից) կարող են.

տեղափոխվել ակումբի «Շարքային անդամներ» ենթախումբ,
ընդմիշտ կամ ժամանակավոր հեռացվել ակումբից,
զրկվել որոշ տեխնիկական լիազորություններից:

Ակումբի անդամների, մոդերատորների և սուպերմոդերատորների կատարած խախտումները և կիրառված պատժամիջոցները կարող են հրապարակվել հատուկ այդ նպատակով բացված թեմաներում:

Մելիք
15.10.2006, 19:05
Ու էլի ասում եմ, 5-րդ գլխի 2.1.2. , 2.1.3 և 2.1.6 կետերը պետք ա վերաձևակերպվի.
" Չի ողջունվում... ...և կարող են խմբագրվել կամ ջնջվել ղեկավարության կողմից":
Թե չէ գրականության պահպանությանն ուղղված կայքը իրա գրաքննությամբ, լիքը բաներ կարա խեղդի, որ պետք չի: Էլ չեմ ասում , որ քաղաքական քննարկումները պիտի վերածվեն միայն գովասանքների ու նուրբ ակնարկների կամ էլ լուրջ գիտական-քաղաքական վերլուծությունների, որ չհակասեն կանոնադրությանը:

Taurus
15.10.2006, 19:21
Դե դա թողեցինք մոդերատորների ու ադմինների հայացողությանը:

Արշակ
15.10.2006, 19:33
Չէ, Մելիք, համաձայն չեմ։ Ցանկացած բան կարելի է խիստ ու դիպուկ քննադատել առանց հայհոյախոսության։ Կարծում եմ, որ ֆորումը կուլտուրայի տարածման նպատակ էլ ունի, հետևաբար գտնում եմ, որ ֆորումում հայհոյախոսությունն ամեն դեպքում ընդունելի չէ։

kiki
15.10.2006, 19:40
դե ես միայն

5-րդ գլխի 2.1.2. , 2.1.3 և 2.1.6 կետերի
քննարկմանն եմ մասնակցել , ու գիտեք արդեն իմ կարծիքը , ես էլ եմ համաձայն, պետք է լինի

" Չի ողջունվում... ...և կարող են խմբագրվել կամ ջնջվել ղեկավարության կողմից":

Մելիք
16.10.2006, 12:13
Չէ, Մելիք, համաձայն չեմ։ Ցանկացած բան կարելի է խիստ ու դիպուկ քննադատել առանց հայհոյախոսության։ Կարծում եմ, որ ֆորումը կուլտուրայի տարածման նպատակ էլ ունի, հետևաբար գտնում եմ, որ ֆորումում հայհոյախոսությունն ամեն դեպքում ընդունելի չէ։
լավ.
երեկ խորհրդարանում ինչ որ մեկը մի այսպիսի արտահայտություն արեց. "Բա տղայական ռազբորկայից հետո բոզություն անու՞մ են" : Ենթադրենք ես ուզում եմ, թեմա բացել, որտեղ կքննարկվի խորհրդարանում նման արտահայտություններ անելու անթույլատրելիությունը, բա ոնց գրեմ էդ ինչ արտահայտություն ա արել, եթե կանոնադրությունն ինձ ուղղակի արգելում ա:

քաղաքացի
16.10.2006, 12:46
լավ.
երեկ խորհրդարանում ինչ որ մեկը մի այսպիսի արտահայտություն արեց. "Բա տղայական ռազբորկայից հետո … անու՞մ են" : Ենթադրենք ես ուզում եմ, թեմա բացել, որտեղ կքննարկվի խորհրդարանում նման արտահայտություններ անելու անթույլատրելիությունը, բա ոնց գրեմ էդ ինչ արտահայտություն ա արել, եթե կանոնադրությունն ինձ ուղղակի արգելում ա:
Օրինակը ճիշտ ու տեղին է: Մանավանդ, որ այդ մարդը պատգամավոր է և համոզված եմ, որ իր մասին «ԴԱՐ ակումբի» Քաղաքական բաժնում լավ թեմա կլինի խոսելու: Այստեղ ես լիովին համաձայն եմ Մելիքի հետ, մանավանդ, որ այդպիսի արտահայտությունը ես չեմ համարում կոպիտ հայհոյանք:
Ինձ թվում է ակումբից դուրս մարդկանց ժարգոնի մեջբերումը թույլատրելի է, բայց չի ողջունվում: Իսկ այդ ժարգոնի չափից դուրս հայհոյանքներ պարունակող գրառումները թող որոշեն ակումբի ղեկավարող անդամները:

Արշակ
16.10.2006, 13:12
Մի քանի տարի առաջ խորհրդարանում տեռորիստական ակտի ժամանակ բազմատիվ թունդ հայհոյանքներ են հնչել։ Բայց նման բանը քննադատելու համար բոլորովին էլ պարտադիր չի ու իմաստ չունի այդ հայհոյանքները ֆորումում կրկնելը։
Շատ հանգիստ կարելի է ասել, որ այսինչ պատգամավորը խորհրդարանում ոչ նորմատիվ բառապաշար կամ հայհոյանք է օգտագործել, ու քննարկել նման պահվածքի անթույլատրելիությունը՝ առանց նրա խոսքերը մեջբերելու։ Ու կարծում եմ, որ դրանից քո խոսքը բոլորովին չի տուժի։
Ի դեպ, շարգոնն ու հայհոյախոսությունը միևնույն բանը չեն։ Կարծում եմ, որ ժարգոնի դեպքում պիտի գրվի «չի ողջունվում» և թույլատվի որոշակի դեպքերում, ու կոնկրետ դեպքում դրա թույլատրելիությունը կորոշի ակումբի ադմինիստրացիան։ Բայց ժարգոն օգտագործող ֆորումի անդամը պիտի իմանա, որ այդպիսի գրառման համար կարող է պատժվել ու գրառում անելուց առաջ լավ մտածի, թե արդյոք թույլատրելի է իր գրառումը։ Իսկ հայհոյանքի օգտագործումը ֆորումում ամեն դեպքում գտնում եմ, որ պետք է արգելվի։

Taurus
16.10.2006, 15:16
Երկուստ էլ սխալ եք :
Արշակ ջան, դե հիմա ասա Դավոն պատժվում ա?
Մելիք ջան , դա հնարավոր է որոշ դեպքերում, բայց Chuk-ը խուսափեց ու ամբողջովին չպատասխանեց , երևի ճիշտ կլինի , վերջնական որոշումը ինքը տա

Վազգեն
18.10.2006, 10:01
Ես մի բան էի ուզում առաջարկել այս պունկտի հետ կապված.
2.2.4. Չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումները, կամ գրառումները, որոնք պարունակում են ոչ հայերեն բառեր, արտահայտություններ, նախադասություններ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

- եթե օտար լեզվով տեքստը ինչ-որ հոդվածից, գրքից կամ այլ տեղից մեջբերում է և կարևոր է տվյալ թեմայի կամ քննարկման համատեքստում։

Ի՞նչ կասեք, չարժի՞ ավելացնել այս մասին հետևյալը.
Այսպիսի դեպքերում մեջբերողը պետք է նաև այդ տեքստի համառոտ բովանդակությունը կամ թարգմանությունը ներկայացնել հայերեն լեզվով։

Կարծում եմ այս դեպքում օտար լեզուն չիմացողները ոչ միայն իրենց այդ թեմայից մեկուսացված չեն զգա, այլ նաև կարող են իրենց կարծիքն էլ արտահայտել։
Հատուկ նշեմ, որ ռուսերենն էլ է օտար լեզու։:P

Artgeo
18.10.2006, 10:21
Ի՞նչ կասեք, չարժի՞ ավելացնել այս մասին հետևյալը.
Այսպիսի դեպքերում մեջբերողը պետք է նաև այդ տեքստի համառոտ բովանդակությունը կամ թարգմանությունը ներկայացնել հայերեն լեզվով։


Այդ բառը որ չնշեիր, չէի համաձայնվելու ;) Կարծում եմ ճիշտ կլինի :)

Artgeo
18.10.2006, 11:08
Գլուխ 5
1.2.5. Մականունը չպետք է կազմված լինի միայն մեծատառերից, կամ նրանում գերակշռեն մեծատառերը:

Այս կետի իմաստը չեմ հասկանում

Ուլուանա
18.10.2006, 11:19
Գլուխ 5
1.2.5. Մականունը չպետք է կազմված լինի միայն մեծատառերից, կամ նրանում գերակշռեն մեծատառերը:

Այս կետի իմաստը չեմ հասկանում
Իմ կարծիքով, միայն մեծատառերից կազմված մականունների արգելումը այն նույն սկզբունքով է, ինչ որ, ասենք, թեմայի վերնագիրը միայն մեծատառերով գրելը։ Կարծում եմ՝ տրամաբանական է։ ;) Օրինակ, ես դա ընկալում եմ որպես սեփական անձը կարևորելու, աչքի ընկնելու ձգտում կամ փորձ, ինչը, բնականաբար, ողջունելի չէ։

Artgeo
18.10.2006, 11:22
Իմ կարծիքով, միայն մեծատառերից կազմված մականունների արգելումը այն նույն սկզբունքով է, ինչ որ, ասենք, թեմայի վերնագիրը միայն մեծատառերով գրելը։ Կարծում եմ՝ տրամաբանական է։ ;) Օրինակ, ես դա ընկալում եմ որպես սեփական անձը կարևորելու, աչքի ընկնելու ձգտում կամ փորձ, ինչը, բնականաբար, ողջունելի չէ։
Ոչ մի կապ չեմ տեսնում վերնագրի ու մականվան մեջ: Այս կետը համարում եմ անտրամաբանական ու պահանջում եմ հանել:

Մելիք
18.10.2006, 11:36
Իմ կարծիքով, միայն մեծատառերից կազմված մականունների արգելումը այն նույն սկզբունքով է, ինչ որ, ասենք, թեմայի վերնագիրը միայն մեծատառերով գրելը։ Կարծում եմ՝ տրամաբանական է։ ;) Օրինակ, ես դա ընկալում եմ որպես սեփական անձը կարևորելու, աչքի ընկնելու ձգտում կամ փորձ, ինչը, բնականաբար, ողջունելի չէ։
Համամիտ եմ:

Taurus
18.10.2006, 13:08
Ժող. ըսենց դժվարա, էկեք մյուս հանդիպումը նույնպես նվիրենք կանոնադրությանը,
հույս ունենանք Չուկը կգա:

քաղաքացի
24.10.2006, 18:00
2.1.4 կետին առաջարկում եմ նշել նաև, որ ավատարով չի թույլատրվի ակումբի որևէ անդամին վիրավորել, ոչ միայն նկարով այլ հնարավոր է նաև դա արվի ավատարի վրա գրություն կատարելով ուրիշին վիրավորել:

Սահակ
24.10.2006, 23:26
2.1.4 կետին առաջարկում եմ նշել նաև, որ ավատարով չի թույլատրվի ակումբի որևէ անդամին վիրավորել, ոչ միայն նկարով այլ հնարավոր է նաև դա արվի ավատարի վրա գրություն կատարելով ուրիշին վիրավորել:
Իսկ ո՞վ պտի որոշի ավատարը վիրավորականա թե չէ։

քաղաքացի
25.10.2006, 13:19
Իսկ ո՞վ պտի որոշի ավատարը վիրավորականա թե չէ։
Ղեկավարությունը՝ Administrators:

քաղաքացի
01.11.2006, 19:10
Այս թեմայում էլ Uluana-ի ասած «սարդոստայն է կապել»: Ի դեպ իմ հարցին պատասխան չկա՞:

Artgeo
03.11.2006, 10:18
Ի՞նչ հարց


Պահանջում եմ, որ նիկի փոխելու հնարավորություն տրվի տարին մեկ կամ երկու անգամ: Կամ ընդհանրապես չտրվի: :goblin

քաղաքացի
03.11.2006, 14:54
Ընդհանրապես չդրվելը սխալ կլինի: Բայց տարին մեկ անգամն էլ մի բան չի: Առաջարկում եմ ըստ գրառումների անել: Ասենք, ամեն անգամ, օրինակ, 500 գրառումից հետո իրավունք ունենա ադմինիստրատորին խնդրել, որ մականունը փոխվի:
Հետո լավ կլիներ պարզել մանկանվան բառը լրիվ մեծատառերով գրվել կարելի է, թե՞ ոչ:
Նախորդ հարցս http://www.akumb.am/showpost.php?p=74213&postcount=24, որի պատասխանը դեռ չեմ ստացել, գոնե մի 2 խոսք ասեք դրա վրա:

Artgeo
17.11.2006, 13:29
2.1.4 կետին առաջարկում եմ նշել նաև, որ ավատարով չի թույլատրվի ակումբի որևէ անդամին վիրավորել, ոչ միայն նկարով այլ հնարավոր է նաև դա արվի ավատարի վրա գրություն կատարելով ուրիշին վիրավորել:

Տենց դեպք եղե՞լ ա :think

Առաջարկում եմ օրենսդրությամբ արգելել անդամներին կարմիր գույնի օգտագործումը։

քաղաքացի
17.11.2006, 13:58
Այո եղել է: Թե ումն էր չեմ հիշում: PM-ով կասեմ:

Ավելացվել է 5 րոպե անց
Նույնիսկ եթե չի եղել, ապա գոնե պետք է նշվի այդ մասին, որ հետագայում չլինի:

Վարպետ
17.11.2006, 14:42
2.1.4 կետի հետ կապված...
Լավ կլիներ, եթե ավելացվեր նաեւ դրույթ, որով կրգելվեր ավատարի միջոցով ազգամիջյան թշնամանք քարոզելու կամ այլ ազգերի կամ պետությունների խորհրդանիշերը վիրավորելու որեւէ փորձ:

Նման դեպքի հանդիպել եմ: Ավատար էր ընտրված Թուրքիայի դրոշի վրա միզող մի շատ անմեղ բալիկի նկար:

Մելիք
17.11.2006, 16:00
Առաջարկում եմ օրենսդրությամբ արգելել անդամներին կարմիր գույնի օգտագործումը։
Ի՞նչ հիմնաորմամբ:

քաղաքացի
17.11.2006, 16:28
2.1.4 կետի հետ կապված...
Լավ կլիներ, եթե ավելացվեր նաեւ դրույթ, որով կրգելվեր ավատարի միջոցով ազգամիջյան թշնամանք քարոզելու կամ այլ ազգերի կամ պետությունների խորհրդանիշերը վիրավորելու որեւէ փորձ:

Նման դեպքի հանդիպել եմ: Ավատար էր ընտրված Թուրքիայի դրոշի վրա միզող մի շատ անմեղ բալիկի նկար:
Իմ ասածն էլ հենց դա է, որը Artgeo-ն շրջում է այդ փաստը ասելով, թե ֆորումի անդամներին արգելվում է օգտագործել կարմիր գույնը: :8

Artgeo
17.11.2006, 18:25
Ի՞նչ հիմնաորմամբ:
Այն հիմնավորմամբ, որ կարմիր գույնը մոդերատորների կողմից օգտագործվում է նկատողություն տալու համար:

NetX
04.12.2006, 12:42
Առաջարկում եմ քննարկելուց ու համապատասխան ձևակերպումից հետո օրենսդրությունում ավելացնել նոր կետեր.

1. Գունավոր գրառումների վերաբերյալ, ըստ որի գունավոր գրառումներ կարելի է կատարել միայն հատուկ դեպքերում, այլ ոչ թե ամենուր (ինչպես անում են ոմանք...)

2. Ստորագրության բովանդակության, երկարության, գույնի վերաբերյալ, ըստ որի չի ողջունվում, այլ լեզուներով, աչք ծակող խայտաբղետ գույներով, տառատեսակի մեծ չափերի և երկար (ոմանց դեպքում կիլոմետրանոց պոեմների) ստորագրությունները

Լէգնա
04.12.2006, 15:20
Առաջարկում եմ քննարկելուց ու համապատասխան ձևակերպումից հետո օրենսդրությունում ավելացնել նոր կետեր.

1. Գունավոր գրառումների վերաբերյալ, ըստ որի գունավոր գրառումներ կարելի է կատարել միայն հատուկ դեպքերում, այլ ոչ թե ամենուր (ինչպես անում են ոմանք...)

2. Ստորագրության բովանդակության, երկարության, գույնի վերաբերյալ, ըստ որի չի ողջունվում, այլ լեզուներով, աչք ծակող խայտաբղետ գույներով, տառատեսակի մեծ չափերի և երկար (ոմանց դեպքում կիլոմետրանոց պոեմների) ստորագրությունները

եթե "ոմանք" ը ես եմ,կարելի էր ուղղակի ասել, որ պոեմս դարձնեմ քառատող ,:)
իսկ գույնը եթե դեռ քննարկման մեջ է, պետք չէր շտապել :

Artgeo
26.12.2006, 23:07
Առաջարկում եմ օրենսդրության մեջ մտցնել մի կետ, ըստ որի արգելվում է միևնույն գրառումը տարբեր թեմաներում կաատարել, եթե դա չի թուլատրեր ադմինիստրացիան։ Ես հասկանում եմ, որ դա ինքնին հասկանալի է, սակայն ոմանց համար այդպես չէ։
Երկրորդ, պահանջում եմ, որ օրենսդրության մեջ նշվի, որ Ակումբ-ը քաղաքական չեզոք դիրք ունի և ցանկացած անդամ՝ ներառյալ ադմինիստրացիայի, գրառում կատարելիս արտահայտում է անձնական կարծիքը։ Սա նույնպես ինքնին հասկանալի է, սակայն... Դե տարբեր մարդիկ կան։

Taurus
27.12.2006, 00:13
Պահանջում եմ, որ օրենսդրության մեջ նշվի, որ Ակումբ-ը քաղաքական չեզոք դիրք ունի և ցանկացած անդամ՝ ներառյալ ադմինիստրացիայի, գրառում կատարելիս արտահայտում է անձնական կարծիքը։ Սա նույնպես ինքնին հասկանալի է, սակայն... Դե տարբեր մարդիկ կան։
համաձայն եմ

Մելիք
27.12.2006, 13:13
Առաջարկում եմ օրենսդրության մեջ մտցնել մի կետ, ըստ որի արգելվում է միևնույն գրառումը տարբեր թեմաներում կաատարել, եթե դա չի թուլատրեր ադմինիստրացիան։ Ես հասկանում եմ, որ դա ինքնին հասկանալի է, սակայն ոմանց համար այդպես չէ։
Երկրորդ, պահանջում եմ, որ օրենսդրության մեջ նշվի, որ Ակումբ-ը քաղաքական չեզոք դիրք ունի և ցանկացած անդամ՝ ներառյալ ադմինիստրացիայի, գրառում կատարելիս արտահայտում է անձնական կարծիքը։ Սա նույնպես ինքնին հասկանալի է, սակայն... Դե տարբեր մարդիկ կան։
Համաձայն եմ:

Արշակ
27.12.2006, 14:36
Երկրորդ, պահանջում եմ, որ օրենսդրության մեջ նշվի, որ Ակումբ-ը քաղաքական չեզոք դիրք ունի և ցանկացած անդամ՝ ներառյալ ադմինիստրացիայի, գրառում կատարելիս արտահայտում է անձնական կարծիքը։ Սա նույնպես ինքնին հասկանալի է, սակայն... Դե տարբեր մարդիկ կան։
Եվ ոչ միայն քաղաքական։ Քաղաքական, կրոնական և այլն

Արշակ
31.12.2006, 14:52
Հարգելի ակումբցիներ, 2007թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Դար» ակումբի այս նոր կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297), որն ավելի հստակ է ձևակերպված, ավելի լավ է արտահայտում «ԴԱՐ» ակումբի գործունեությունը, այդ գործունեության նպատակները, ակումբի կառուցվածքը, անդամների իրավունքները, պարտականությունները, տեխնիկական լիազորությունները, ակումբում գործող կանոնները և այլն:
Խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ այն։
Ակումբի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում Ձեզ նոր կանոնադրությանը վերաբերող բոլոր առաջարկությունների ու դիտողությունների համար։ Մոտ օրերս բոլոր առաջարկությունները կվերլուծվեն ու անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կարվեն։

Hripsime
17.01.2007, 13:22
Ամբողջությամբ համաձայն եմ Արշակի հետ , որ կարելի է առանց հայհոյանքի արտահայտել միտքը քաղաքական թեմաների շուրջ: Չէ որ հաճելի չէ լսել հայհոյանքներ դրսում ամեն քայլափոխին…
Բա Չլինի գոնե մի տեղ ,որտեղ դու կկարողանաս լսել կարծիքներ առանց հայհոյանքի…
Ինչու բոլորս քննարկենք հարցերը Վ. Սահակյանի նման…:ok

Երաժիշտ
29.03.2007, 01:14
Հարգելիներս, ինձ մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին չառաջանալ հստակ և ՀԱՍՏԱՏՎԱԾ կանոնադրության առկայության դեպքում: Փաստորեն, այս տասներկու ամիսների ընթացքւմ չի ընդունվել ֆորումի կանոնադրությունը, և կարծես թե դա ոչ մեկին չի էլ մտահոգում: Քննարկումների թեման ընդհանրապես մոռացության է մատնվել:
Գտնում եմ, որ ակումբի կանոնադրության ընդունման պրոցեսը անհասկանալի ու անհիմն պատճառներով ձգձգվել է, և դա կարող է բերել անդառնալի խնդիրների առաջացմանը, ուստի կոչ եմ անում հնարավորինս շուտ ընդունել կանոնադրությունը, չէ որ վատ օրենքը ավելի լավ է, քան դրա բացակայությոնը: Ստորև առաջարկում եմ քննարկել ևս մի քանի կետեր և չուշացնել կանոնադրության հաստատման գործընթացը:
ա) «Դար» Ակումբ կայքը չեզոք դիրքորոշում ունի քաղաքական, կրոնական, հասարակական հարցերում և ամեն մի անդամ գրառումներում արտահայտում է սեփական կարծիքը անկախ ֆորումում ունեցած կարգավիճակից։
բ) Կանոնադրության այս տարբերակը վերջնական չէ և նրանում հնարավոր է կատարվեն լրացումներ և փոփոխություններ, որոնք չեն հակասի ՀՀ սահմանադրությանը, և ակումբի գործող կանոնադրության այլ կետերին: Ընթացակարգը կարելի է հստակեցնել։

Առաջարկում եմ նաև.
ա) Ֆորումում ստեղծել կրճատված լիազորություններով անդամների խումբ, որտեղ կհայտնվեն որոշ քանակությամբ դիտողություններ ունեցողները։
բ) Վերափոխել ղեկավարման համակարգը։
գ) Ֆորումում ստեղծել դատական համակարգ։
դ) Ստեղծել կանոնադրության կրճատ տարբերակ։

Հնարավոր է առաջարկներիս մի մասը շատ պարզ ու հասարակ թվա, բայց սրանք ըստ իս անհրաժեշտ քայլեր են հետագայում անախորժություններից ու անորոշություններից խուսափելու համար:

Արշակ
30.03.2007, 19:21
Երաժիշտ, հետևյալ առաջարկներդ կարո՞ղ ես ավելի մանրամասնել։ Համենայն դեպս ինձ համար այնքան էլ հասկանալի չի, թե ինչ նկատի ունես։


ա) Ֆորումում ստեղծել կրճատված լիազորություններով անդամների խումբ, որտեղ կհայտնվեն որոշ քանակությամբ դիտողություններ։
բ) Վերափոխել ղեկավարման համակարգը։
գ) Ֆորումում ստեղծել դատական համակարգ։

Basaeff
30.03.2007, 23:43
«ԴԱՐ» ակումբում պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները, ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային օրենքները:Շատ կներեք սուբյեկտիվ կարծիքի եւ ոչ այնքան սուբյեկտիվ ընկալման համար, բայց այս կետը ծիծաղեցրեց:

Ինչպե՞ս են պաշտպանվում եւ ում կողմից: ՀՀ օրենքը պաշպանելը իրավապահ մարմինների գործն է, միջազգային պայմանագրերն էլ ընդհանրապես չեմ հասկանում ինչ կապ ունեն:


Ճիշտն ասած երբեք չեմ հասկացել ֆորումներում նման ծավալուն կանոնադրությունների առկայությունը: Բերված տեքստն էլ երեւի կյանքումս տեսած ամենաերկարներից (նման տիպի տեքստերից) եւ (կրկին ներողություն սուբյեկտիվ կարծիքի համար) հիշեցնում է փոքր բռնապետության սահմանադրություն: Ես կարծում եմ կարելի է սահմանափակվել 5-6 կետով, ներառելով ՀՀ օրենքին հետեւելու որեւէ դրույթ, որը էֆֆեկտիվորեն իր տակ կառնի ե՛ւ զրպարտանքը, ե՛ւ ազգամիջյան թշնամանք հրահրելը եւ այլն:

Chuk
01.04.2007, 21:39
Շնորհակալություն բացարձակապես բոլոր կարծիքների համար: Դրանք բոլորը հաշվի կառնվեն: Այն կարծիքները, որոնց հետ համաձայն չեմ, կհիմնավորեմ, թե ինչու: Մյուսների հիման վրա կանոնադրության մեջ փոփոխություններ կմտցնեմ: Կավելացնեմ ևս մի քանի կարևոր, նրանում չամրագրված կետեր, կգրեմ կանոնադրության կրճատ (համառոտ) տարբերակը: Այդ առաջարկված տարբերակը կդրվի քվեարկության:

Մինչ այդ կշարունակի գործել այս կանոնադրությունը, որն իմ և Արշակի համատեղ որոշմամբ արդեն ահագին ժամանակ է, ինչ գործում է: Եթե քվեարկությամբ այն չանցնի, ապա կշարունակի գործել, բայց քանի որ կիմանանք, որ ձեզ չի բավարարում, կաշխատենք նոր կանոնադրության վրա՝ խնդրելով ձեր անմիջական օգնությունն ու օժանդակությունը:

Հաշվի առնելով հիմնականում չհիմնավորված մոդերատորների սխալ ընտրության մասին պնդումները (որի հետ համաձայն չեմ), հնարավոր է, որ հաջորդ շաբաթ քվեարկության կդնենք նաև այդ հարց:

Այս քվեարկությունների ամբողջ իմաստն այն է, որ ցանկանում ենք ակումբում լինի ձեր պահանջին հնարավորինս համապատասխանող մթնոլորտ:

Իսկ մինչ այդ քվեարկությունները խնդրում ենք ևս մեկ անգամ մտածել, թե ո՞ր կետերի հետ համաձայն չեք, և թե ինչպիսին կուզեիք լինի քվեարկությունը՝ բա՞ց, թե՞ փակ:

Chuk
08.04.2007, 03:51
Ու էլի ասում եմ, 5-րդ գլխի 2.1.2. , 2.1.3 և 2.1.6 կետերը պետք ա վերաձևակերպվի.
" Չի ողջունվում... ...և կարող են խմբագրվել կամ ջնջվել ղեկավարության կողմից":
Որոշակի ձևափոխումներ արված են:


Ես մի բան էի ուզում առաջարկել այս պունկտի հետ կապված.
2.2.4. Չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումները, կամ գրառումները, որոնք պարունակում են ոչ հայերեն բառեր, արտահայտություններ, նախադասություններ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

- եթե օտար լեզվով տեքստը ինչ-որ հոդվածից, գրքից կամ այլ տեղից մեջբերում է և կարևոր է տվյալ թեմայի կամ քննարկման համատեքստում։

Ի՞նչ կասեք, չարժի՞ ավելացնել այս մասին հետևյալը.
Այսպիսի դեպքերում մեջբերողը պետք է նաև այդ տեքստի համառոտ բովանդակությունը կամ թարգմանությունը ներկայացնել հայերեն լեզվով։
Ճիշտ կլինի: Ավելացված է:


Գլուխ 5
1.2.5. Մականունը չպետք է կազմված լինի միայն մեծատառերից, կամ նրանում գերակշռեն մեծատառերը:
Այս կետի իմաստը որոշ «ճչացող» մականուններից, որոնց շատ եմ հանդիպել, խուսափելն է: Այս կետում ևս ճշտում եմ մտցրել:


2.1.4 կետին առաջարկում եմ նշել նաև, որ ավատարով չի թույլատրվի ակումբի որևէ անդամին վիրավորել, ոչ միայն նկարով այլ հնարավոր է նաև դա արվի ավատարի վրա գրություն կատարելով ուրիշին վիրավորել:

2.1.4 կետի հետ կապված...
Լավ կլիներ, եթե ավելացվեր նաեւ դրույթ, որով կրգելվեր ավատարի միջոցով ազգամիջյան թշնամանք քարոզելու կամ այլ ազգերի կամ պետությունների խորհրդանիշերը վիրավորելու որեւէ փորձ:
Այս կետը ևս խմբագրվել է՝ համապատասխան ձեր դիտողությունների:


1. Գունավոր գրառումների վերաբերյալ, ըստ որի գունավոր գրառումներ կարելի է կատարել միայն հատուկ դեպքերում, այլ ոչ թե ամենուր (ինչպես անում են ոմանք...)
Սա պարունակվում է 5-րդ գլխի 2.2.7. կետում, և ցանկանում եմ ակումբի մի շարք անդամների (առանց անունները տալու) ուշադրությունը հրավիրել նաև դրա վրա: Գրե՛ք ընթեռնելի:


2. Ստորագրության բովանդակության, երկարության, գույնի վերաբերյալ, ըստ որի չի ողջունվում, այլ լեզուներով, աչք ծակող խայտաբղետ գույներով, տառատեսակի մեծ չափերի և երկար (ոմանց դեպքում կիլոմետրանոց պոեմների) ստորագրությունները
Ստորագրությունն, ըստ էության, գրառման մի մասն է կազմում և նրա համար գործում են գրառումների համար սահմանված բոլոր օրենքները: Ակումբի ղեկավարներին կխնդրեի ուշադրություն դարձնել նաև ստորագրություններին:

Ինչ վերաբերվում է երկարությանը, ապա դրա վրա 4 կամ 5 տողի տեխնիկական սահմանափուկ է դրվել:


Առաջարկում եմ օրենսդրության մեջ մտցնել մի կետ, ըստ որի արգելվում է միևնույն գրառումը տարբեր թեմաներում կաատարել, եթե դա չի թուլատրեր ադմինիստրացիան։ Ես հասկանում եմ, որ դա ինքնին հասկանալի է, սակայն ոմանց համար այդպես չէ։
Սա ինքնին հասկանալի է, թեև որոշ դեպքերում կարող է արդարացված լինել: Ակումբի ղեկավարներին կխնդրեի հնարավորության սահմաններում հսկողության տակ առնել նաև այս երևույթը:


Երկրորդ, պահանջում եմ, որ օրենսդրության մեջ նշվի, որ Ակումբ-ը քաղաքական չեզոք դիրք ունի և ցանկացած անդամ՝ ներառյալ ադմինիստրացիայի, գրառում կատարելիս արտահայտում է անձնական կարծիքը։ Սա նույնպես ինքնին հասկանալի է, սակայն... Դե տարբեր մարդիկ կան։

Եվ ոչ միայն քաղաքական։ Քաղաքական, կրոնական և այլն

ա) «Դար» Ակումբ կայքը չեզոք դիրքորոշում ունի քաղաքական, կրոնական, հասարակական հարցերում և ամեն մի անդամ գրառումներում արտահայտում է սեփական կարծիքը անկախ ֆորումում ունեցած կարգավիճակից։
Արված է:


բ) Կանոնադրության այս տարբերակը վերջնական չէ և նրանում հնարավոր է կատարվեն լրացումներ և փոփոխություններ, որոնք չեն հակասի ՀՀ սահմանադրությանը, և ակումբի գործող կանոնադրության այլ կետերին: Ընթացակարգը կարելի է հստակեցնել։
Այս կետը ևս ավելացվել է:


ա) Ֆորումում ստեղծել կրճատված լիազորություններով անդամների խումբ, որտեղ կհայտնվեն որոշ քանակությամբ դիտողություններ ունեցողները։
Կլինի:

բ) Վերափոխել ղեկավարման համակարգը։
գ) Ֆորումում ստեղծել դատական համակարգ։
Այս հարցերը կոնկրետ առաջարկների և կոնկրետ տարբերակների դեպքում կքննարկվեն:


դ) Ստեղծել կանոնադրության կրճատ տարբերակ։
Որոշեցի կրճատ տարբերակը ներկայացնել միայն քվեարկությունից հետո:


բայց այս կետը ծիծաղեցրեց:

Ինչպե՞ս են պաշտպանվում եւ ում կողմից: ՀՀ օրենքը պաշպանելը իրավապահ մարմինների գործն է, միջազգային պայմանագրերն էլ ընդհանրապես չեմ հասկանում ինչ կապ ունեն:
Հասարակ վրիպակ ձևակերպմանս մեջ, որը նկատվել էր կանոնադրության առաջին քննարկման ժամանակ և պատահմամբ չէր ուղղվել, ոչ մի ծիծաղելի բան չկա, դա մոտավորապես նույն ձեր առաջարկն է.

ներառելով ՀՀ օրենքին հետեւելու որեւէ դրույթ


Ճիշտն ասած երբեք չեմ հասկացել ֆորումներում նման ծավալուն կանոնադրությունների առկայությունը: Բերված տեքստն էլ երեւի կյանքումս տեսած ամենաերկարներից (նման տիպի տեքստերից) եւ (կրկին ներողություն սուբյեկտիվ կարծիքի համար) հիշեցնում է փոքր բռնապետության սահմանադրություն: Ես կարծում եմ կարելի է սահմանափակվել 5-6 կետով, ներառելով ՀՀ օրենքին հետեւելու որեւէ դրույթ, որը էֆֆեկտիվորեն իր տակ կառնի ե՛ւ զրպարտանքը, ե՛ւ ազգամիջյան թշնամանք հրահրելը եւ այլն:
Եթե բռնապետություն են հիշեցնում որոշակի կետեր, ապա ուրախ կլինեի լսել ձեր կարծիքը, իսկ եթե բռնապետություն է հիշեցնում երկարությունը, ապա կներեք, բայց դա

ծիծաղեցրեց
Կարելի է ընդամենը երկու տողով գրել բռնապետական կանոնադրություն, և հարյուրավոր էջերով՝ բռնապետությանը նմանություն չունեցող:

Երկար կանոնադրության առկայությունը պայմանավորված է նրա անհրաժեշտությամբ: Կարելի էր գրել ենթադրենք «Ձեզ պարկեշտ պահեք» և վերջ, իսկ արդյունքում մեկը կհամարարեր, որ պարկեշտ պահելը մեկ գրառման մեջ ընդամենը երեք հայհոյանք տալն է, ոչ ավել, իսկ մյուսը կենթադրեր, որ տրանսլիտով գրելն է պարկեշտ: Գրել, որ հետևում ենք ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, դրանով սահմանափակվել, տեղին կլիներ միայն այն դեպքում, եթե.
ա) մեր «պահանջները» մեկը մեկին համապատասխանեին այդ օրենքներին,
բ) հասարակությունը պատշաճ կերպով ծանոթ լիներ դրանք:
Այս կետերից և ոչ մեկը չի բավարարվում:

Ավելացվել է 6 րոպե անց
Կանոնադրության մեջ կատարվել են որոշակի հավելումներ և փոփոխություններ: Հավելումները նշված են մուգ կարմիր գույնով, փոփոխությունները՝ վառ կարմիրով: Կանոնադրության նոր տարբերակին, որն հիմա դնելու եմ քվեարկության, կարող եք ծանոթանալ թեմայի առաջին էջում:

Arsen Babayan
18.04.2007, 14:26
Բարև բոլորին
Կարծում եմ ֆորումի կանոնասրություն ընդունելը իրենից առանձնապես բարդություն չի ներկայացնում, հարկավոր է ուղակի ֆորումի անդմինների և մոդերատորների (գործադիր մարմնի) կողմից կազմվի, այն ուղարկվի նախապես ընտրված և ստեղծված ֆորումի խորհրդականներին (կարելի է էսպիսի նոր կարգավիճակ ստեղծել եթե իհարկե այն չկա): Խորհրդականներն այն ուսումնասիրելուց հետո կկազմեն եզրակացություն, որը նախապես նշանակված օրը և ժամին կրկին նախապես ընտրված վայրում հանդիպման (խորհրդի նիստում) ժամանակ այն կքննարկվի:
Շատերի մոտ իհարկե առաջացել են հարցեր այն մասին թե ինչ միջոցներով կազմակերպել հանդիպումներ, կարծում եմ այդ խնդրի լուծումը կարելի է տալ հավաքելով անդամավճարներ:
Ակումբը իր բնույթով շատ նման է հասարակական կազմակերպության և այն կարող է ունենալ ինչպես գործադիր այնպես էլ օրենսդիր (խորհուրդ) մարմիններ, որը կարելի է ստեղծել ընդհանուր ժողովի միջոցով:
Դիմում եմ ֆորումի կամ ակումբի ադմիններին, եթե իսկապես ցանկանում եք ստեղծել հեղինակություն և վստահություն ունեցող ակումբ, ապա հարկավոր է ծավալել լուրջ աշխատանքներ: Դրական արձագանքների դեպքում պատրաստ եմ օգնել ցանկացած հարցով սկսած խորհրդակցություններից մինչև գործնական ոլորտը:

Kuk
02.05.2008, 01:32
Առաջարկում եմ օրենսդրությամբ արգելել անդամներին կարմիր գույնի օգտագործումը։


Այն հիմնավորմամբ, որ կարմիր գույնը մոդերատորների կողմից օգտագործվում է նկատողություն տալու համար:

Այ սա ինձ թվում ա ճիշտ ես ասել, կարելի էր այլ գույն ընտրել, փառք աստծո, գույները հաստատ քչություն չէին անի:
Ես նկատի ունեմ բացասական վարկանիշների գույնը որ համընկնում է մոդերատորների նկատողության կուբիկների գույնի հետ;

Artgeo
09.05.2008, 00:59
Առաջարկում եմ ավելացնել կետ, որով Ակումբի կանոնադրությանը չհամապատասխանող, վիրավորական, ոչ ցենզուրային կամ օֆֆտոպ հանդիսացող գրառմանը պատասխան գրառման հեղինակի նկատմամբ կիռարվի նույն միջոցները, ինչ այդ ամենը սկսողի:

Kuk
09.05.2008, 01:01
Առաջարկում եմ ավելացնել կետ, որով Ակումբի կանոնադրությանը չհամապատասխանող, վիրավորական, ոչ ցենզուրային կամ օֆֆտոպ հանդիսացող գրառմանը պատասխան գրառման հեղինակի նկատմամբ կիռարվի նույն միջոցները, ինչ այդ ամենը սկսողի:

Բայց դա հենց այդպես էլ կա: Ամեն դեպքում՝ ես այդպես և՛ նկատողություններ եմ ստացել, և՛ արգելափակվել եմ:

dvgray
09.05.2008, 01:13
Առաջարկում եմ մի 10 օրով հանել բոլոր կանոնադրական սահմանափակումները, որպեսզի համոզվենք, որ գոնե "Ակումբ"-ի անդամների միջին կրթական ցենզը բավականին բարձր են, իսկ բարոյական նկարագիրները հատընտիր :):
Ես ինկատի ունեմ մինչ այժմ գրանցված բոլոր ակտիվ անդամներին:
Իսկ գրանցման համար պայմանները որոշակի խստացնել: Ինկատի ունեմ ստեղծել փորձաշրջան, ասենք 1 ամիս, և նորեկի համար այդ փորձաշրջանի ավարտին ստանալ "Ակումբ"-ի 3 հեղինակավոր անդամների երաշխավորագիրերը: Եթե նորեկը պասիվ դիտող է, կամ շատ ագրեսիվ է (կամ չափազանց սերժիկասեր :D (կատակ :) )), ապա չերաշխավորել, և թույլտ տալ նորից ժամանակավոր գրանցվել ասենք 1 ամիս անցնելուց հետո ու հետո էլի նույն երաշխավորագրերի մեխանիզմով անցնել:

Հ.Գ. Մի քիչ եկեք ելնենք մեր հայկական մենթալիտետից: Մենք սիրում ենք լեզվով երբեմն չափն անցնել /իհարկե խոսքս կանանց ներկայությամբ հայոյելու մասին չի/, սակայն մենք հաստատա իրար չենք սպանում ու մորթում :aha : Առանց մեր տաքարյուն մենթալիտետի, ոնց որ համն ու հոտը կորած "վակումնի ուպակովկով" գենետիկական սնունդ լինենք :):

Սաքուլ
09.05.2008, 01:31
Առաջարկում եմ ավելացնել կետ, որով Ակումբի կանոնադրությանը չհամապատասխանող, վիրավորական, ոչ ցենզուրային կամ օֆֆտոպ հանդիսացող գրառմանը պատասխան գրառման հեղինակի նկատմամբ կիռարվի նույն միջոցները, ինչ այդ ամենը սկսողի:

Արդար չէ !!!
Ավելի մեղմ է պետք վարվել պատասխանողի հետ: Եթե օրինակ սկսողին տրվել է 20 տուգանային միավոր, ապա պատասխանողին 5-ից ավել տալ պետք չէ:
Հասկանալի է, որ կա'մ սկսողը կա'մ էլ պատասխանողը եթե գրել են բացահայտ հայհոյանք, ապա էս դեպքում արդեն նայել, թե ովա սկսել, ովա պատասխանել` տարբերություն չկա:

Ավելացվել է 3 րոպե անց
Հատկապես պետքա պատժել պրովոկատորներին, այն մարդկանց ովքեր դրդում են տվյալ անձին սուր բանավեճի և ստիպում, որ էտ մարդը նրան արժանի` ցենզուրից դուրս գրաոռւմ կատարի ! ! !

dvgray
17.05.2008, 01:10
Ես առաջարկում եմ որոշ բալային ռեպուտացիաներից հետո, "Ակումբ"-ակցուն տալ "անձեռնամխելիություն": Ինկատի ունեմ չտալ մոդռներին հնարավորություն նրան տուգանային միավորներ տալու կամ արգելափակելու:
Դա թողնել "Ակումբ"- ի շարքային անդամների հայացողությանը, այսինքն շարքային անդամները բացասական միավորներ տալով իջեցնեն ռեպուտացիան, որից հետո միայն մոդռները ունենան հնարավորություն նրան "կպնելու":
:)

Սամվել
17.05.2008, 02:24
Ես առաջարկում եմ որոշ բալային ռեպուտացիաներից հետո, "Ակումբ"-ակցուն տալ "անձեռնամխելիություն": Ինկատի ունեմ չտալ մոդռներին հնարավորություն նրան տուգանային միավորներ տալու կամ արգելափակելու:
Դա թողնել "Ակումբ"- ի շարքային անդամների հայացողությանը, այսինքն շարքային անդամները բացասական միավորներ տալով իջեցնեն ռեպուտացիան, որից հետո միայն մոդռները ունենան հնարավորություն նրան "կպնելու":
:)

Կտրականապես Դեմ եմ...
Նախ Ակումբի վարկանշային համակարգը իր մեջ պարունակում է դրական հետադարձ կապ... Այսինքն հեղեղային պրոցեսի նաման որոշ ժամանակ հետո կհայտնվեն անձեռնամխելի անդամներրի բազմություն և ակումբը կսկսվի նմանվել այսօրվա Հայաստանին թայֆայա անձեռնամխելիությամբ... իսկ մի որոշ ժամանակ անց էլ ընդհանրապես քաոս կտիրի ...

Երկրորդն էլ Վարկանշային առևտուրը ու մոլուցքը առանց այդ էլ բավականին լուրջ ծավալներ ունի հիմա՝ երբ դա ոչինչ չի որոշում, ես պատկերացնում եմ ինչ կկատարվի երբ դա տանի անպատժելիիության։ Նամանավանդ այսօրվա ակումբում երբ անպատժելիությունը որոշ անդամների համար անհասանելի երազանք է թվում։ Իսկ օրինազանցներին պատժողը վատամարդ է երևում...