PDA

Դիտել ողջ տարբերակը : Մաթեմատիկոսի ապագան

քաղաքացի
15.10.2006, 15:20
Ես ավարտել եմ համալսարանս և հիմա ունեմ դիպլոմ, որի մեջ գրված է «Մաթեմատիկոսի և ճարտարագետ մաթեմատիկոսի որակավորում»:
Հիմա այս մասնագիտությամբ ես ու՞ր կարող եմ աշխատել կամ կիրառել «գիտելիքներս»:
Խոսքս միայն իմ մասին չէ: Արդյո՞ք այս մասնագիտությունը օգտագործվում է միայն մանկավարժական ոլորտում: :think

Taurus
15.10.2006, 17:59
Հասկանում ես Քաղաքացի ջան, Հայաստանում մաթեմատիկեսը , եթե չի զբաղվում կիրառական մաթեմատիկայեով, մաքսիմում կարողա լինել Մաթֆակի դեկան:
Բայց արտասահմանում գիտության այդ ճյուղը շատ արագ առաջ ա գնում ու զարգանում ա:

քաղաքացի
15.10.2006, 23:10

Դե ես հենց դա եմ ասում, որ արտասահմանում կարելի անել ինչ-որ մի բան, բայց Հայաստանում՝ ոչ: Իսկ ի՞նչն է պատճառը: Չի՞ կարելի մենք էլ նմանվենք արտասահմանին: Թե՞ պահպանում ենք «ուրիշից օրինակ չվերցնելու ավանդույթը»:

Սահակ
16.10.2006, 00:08
Մաքուր (ոչ կիրառական, կամ պաշտպանության հետ կապված) գիտությունը միշտ եղել է և շարունակում է լինել շռայլությունը (luxury), իսկ շռայլության վրա իմաստ ունի փող ծախսել միայն երբ փողի ավելցուկ կա։ Ինձ չի թվում որ Հայաստանը պետք է հիմա շռայլության վրա իր փողերը ծախսի։

Ի տարբերություն մաքուր գիտությանը, կիրառական գիտությունը շռայլություն չի, այլ անհրաժեշտություն՝ քարի դարում չմնալու համար։ Ցավոք սրտի նույնիսկ կիրառական գիտության վրա Հայաստանը փող չի ծախսում։

Աբելյան
21.10.2006, 10:45
Որ ավարտեմ ինստիտուտս շատ-շատ դասախոս դառնամ: Հայաստանում մաթեմատիկոսը ապագա չունի:

Angelina
14.11.2006, 12:58
Որ ավարտեմ ինստիտուտս շատ-շատ դասախոս դառնամ: Հայաստանում մաթեմատիկոսը ապագա չունի:
Կարելի է իմանալ, ինչո՞ւ ես այդքան վատատես:

Barby
29.12.2006, 00:31
Ես ինքս ֆիզմաթում եմ սովորում ու պատրաստվում եմ այդ գցով շարունակել, սակայն ինց խորուրդ են տալիս ընտրել ծրագրավորումը… Ի՞նչ խորհուրդ կտաք…:8

Մանե
29.12.2006, 20:00
Ես ինքս ֆիզմաթում եմ սովորում ու պատրաստվում եմ այդ գցով շարունակել, սակայն ինց խորուրդ են տալիս ընտրել ծրագրավորումը… Ի՞նչ խորհուրդ կտաք…:8
Գնա կիբեոնետիկայի գծով:[ :[ :[ :8 :8 :8

Barby
31.12.2006, 13:26
Քանի որ ինձ հայտնի էր իմ ընկերուհու հիասքանչ բնավորությունն ու քաղցր լեզուն, ես այդպիսի պատասխանի սպասում էի: Բայց քանի որ այդ օրը իր ծնունդն էր ու ինքը դա գռել է սրտի խւրքից:love ես չեմ :angry

Tigana
26.04.2007, 00:18
քաղաքացի ջան նորից ընդունվի ինսիտուտ ւո ավելի խոստումնալից տեղ տուր:D

քաղաքացի
26.04.2007, 00:23
Շնորհակալ եմ Tigana,
Ես արդեն որոշել եմ և հենց այդ քայլն էլ ուզում եմ անել այս ուսումնական տարում:

Tigana
26.04.2007, 00:24
Հայաստանում շատ բան ապագա չունի,դրա համար պետք աճիշտ կողմնորոշվել:պետք չի ասենք ընգնես պրիստիժի հետևից ու անպայման համակսարան սովորես:կարողա եդ նույն միավորներրով ընդուննվես թեկուզ մանկավարժական բայց վերջում փառք տաս որ տենց եղավ:
դրա համար պետք ա էդ սաղ տասովկեքը մինչև ընդունվելդ անես`իմ նման::)

Ավելացվել է 1 րոպե անց

Շնորհակալ եմ Tigana,
Ես արդեն որոշել եմ և հենց այդ քայլն էլ ուզում եմ անել այս ուսումնական տարում:

ուր ես տալու?

քաղաքացի
26.04.2007, 00:30
ուր ես տալու?

Շատ հավանաբար պոլիտեխնիկ: :esim

Tigana
26.04.2007, 00:32
ես ել եմ պոլիտոխնիկ
բայց ուր?,կիրառական մաթեմատիկա?

Katyusha
07.05.2007, 19:43
inchu en es temayi bajinner@ kich? matematika sirox chka?

*e}|{uka*
26.07.2007, 21:24
Գիտեք Կիրառական մաթ.-ում էլ խաղ ու պարա,,,, Եթե ինքնուրույն քայլեր չանես ուր ուզում է սովորես մեկ է լավ մասնագետ չես դառնա.....իսկ դիպլոմը միայն ուղեկցում է (дает пропуск) գիտելիքները կիրառելու համար ::P ;)

_DEATH_
26.07.2007, 22:53
Մաթեմատիկոսի ապագան մաքսիմում դասախոս դառնալնա:
Պոլիտեխնիկում սովորողների մեծամասնությունը վերջում տաքսու շոփեռ են դառնում :D, որովհետև իրանց մասնագիտությունը սիմվոլիկ են ընտրած լինում, օրինակ բացարձակ համակարգչից հեռու մարդիկ, որ նույնիսկ չեն կարում համակարգիչը միացնեն, իմ հետ էլ սովորել են, ինֆորմատիկան չինարենից բարդա իրանց համար, բայց մեկա ուզում են ծրագրավորող դառնան, իրանց պռոբլեմնա, թող իրանց կյանքը կործանեն անիմաստ դիպլոմ ստանանան, մեկա վերջում, իրանց աշխատանքի ընդունող չի լինելու: :P

Universe
26.07.2007, 23:25
Պոլիտեխնիկում սովորողների մեծամասնությունը վերջում տաքսու շոփեռ են դառնում :lol
_DEATH_ - Եթե աշխատում ես (անկախ նրանից, թե որ ոլորտում) ուրեմն դա ընդհանրապես կապ չունի , տաքսի ես քշում, թե՞ քո համար են տաքսի քշում (Հուսով եմ հասկացար ասածիս իմաստը):think :Դրանք Երկուսն էլ մասնագիտություններ են, որոնց մեջ հանդիպում են՝ թե՛ լավերը եւ թե՛ վատերը: Կարեւորը կարողանաս արդար ճանապարհով եւ քո քրտինքով գումար վաստակես:

Սամվել
26.07.2007, 23:26
Մաթեմատիկոսի ապագան մաքսիմում դասախոս դառնալնա:
Պոլիտեխնիկում սովորողների մեծամասնությունը վերջում տաքսու շոփեռ են դառնում :D, որովհետև իրանց մասնագիտությունը սիմվոլիկ են ընտրած լինում, օրինակ բացարձակ համակարգչից հեռու մարդիկ, որ նույնիսկ չեն կարում համակարգիչը միացնեն, իմ հետ էլ սովորել են, ինֆորմատիկան չինարենից բարդա իրանց համար, բայց մեկա ուզում են ծրագրավորող դառնան, իրանց պռոբլեմնա, թող իրանց կյանքը կործանեն անիմաստ դիպլոմ ստանանան, մեկա վերջում, իրանց աշխատանքի ընդունող չի լինելու: :P

Դե գիտես ինչ կա Մահ ջան :)) իրականում մաթեմատիկա ուսումնասիրողները բավականին լավ են իրենց զգում ծրագրավորման աշխարհում ;)…իսկ ետ քո ասած տաքսի քշողները էտի են պապյով քննություն ստացող , պատերի տակ պպզող , 50 դրամ ուզուղ , բլոտը կյանքի հիմնական նպատակ տեսնող ապերներն են որ վերջում մեկին գումարած մեկը կալկուլյատրով են հաշվում…

Իսկ իսկական Մաթեմատիկա ուսումնասիրող մարդը իմ խորին համոզմամբ բավականին ճկուն ուղեղ է ունենում և այնուհետտև եթե ոչ մաթեմատիկայի ապա ծրագրավորման ասպարեզում իրեն բավականին լավ դրսևորում է…

Ու ընդհանրապես Եթե իրոք ինստիտում սովորես կապ չունի ինչ մասնագիտությամբ մի քիչ էլ քո վրա աշխատես հաստատ հավայի մարդ չես դառնա…ինչպես ասում են տաշած քարը գետնին չի մնա…այնպես որ օրինակներ բերեք սովորողների վերաբերյալ ոչ թե "սովորողների"…

Իմիջայլոս Պոլիտեխնիկում մենակ մաթեմատիկա չեն ուսումնասիրում իմ սիրելի բարեկամ…պոլիտեխնիկում ուսումնասիրում են Հայաստանում ամենահեռանկարային համարվող Միկրոէլեկտրոնիկա…Ծրածրավորում…Կենսաբժշկական սարքավորումներ…և այլ բավականին հեռանկարային մասնագիտություններ …այնպես որ եթե իրանակնության մասին կոնկրետ բաներ չգիտես ավելի լավա չգրես…
Իմիջայլոց մաթեմատիկայի Դեպարտամենտը Պոլիտեխի ամենա փոքր դեպարտամենտներիաց է որում ամեն տարի ընդամենը մի հոսք է բացվում մի 30 ուսանողով :B

Ավելացվել է 57 վայրկյան անց

_DEATH_ - Եթե աշխատում ես (անկախ նրանից, թե որ ոլորտում) ուրեմն դա ընդհանրապես կապ չունի , տաքսի ես քշում, թե՞ քո համար են տաքսի քշում (Հուսով եմ հասկացար ասածիս իմաստը):think :Դրանք Երկուսն էլ մասնագիտություններ են, որոնց մեջ հանդիպում են՝ թե՛ լավերը եւ թե՛ վատերը: Կարեւորը կարողանաս արդար ճանապարհով եւ քո քրտինքով գումար վաստակես:

Այս մասին էլ իմ հարգելի բարեկամը իմ տեղը գրեց :ok

John
27.09.2011, 13:31
ես ոնց վախտին էս թեման չկարդացի...