PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենալավ աշխատանքն ինձ համար



Second Chance
18.04.2008, 17:17
Եկեք այստեղ գրենք թե ինչպիսի աշխատանք կուզենայինք ունենալ, որը բավարարեր մեր բոլոր պահանջներին, որ մեզ հարմարավետ և վստահ զգաինք ամբողջովին: Ինչ ժամերով- ինչ գրաֆիկով կուզենայիք աշխատել , արդյոք՞ներկա աշխատանքը բավարարում է ձեր պահանջները ...

Սամվել
18.04.2008, 17:22
Եկեք այստեղ գրենք թե ինչպիսի աշխատանք կուզենայինք ունենալ, որը բավարարեր մեր բոլոր պահանջներին, որ մեզ հարմարավետ և վստահ զգաինք ամբողջովին: Ինչ ժամերով- ինչ գրաֆիկով կուզենայիք աշխատել , արդյոք՞ներկա աշխատանքը բավարարում է ձեր պահանջները ...

Ուզում եմ ավարտել ու աշխատել այնպիսի ժամերի որ երեկոնը ազատ լինեմ...

Ակումբի հանդիպումներին կլարողանամ գնալ :D համ էլ կիրակի օրերը :( թե չէ հիմա դաժանա :(

Second Chance
25.11.2008, 19:39
Ոզում եմ աշխատել օրական 6 ժամ 11ից 5ը ու շաբաթ կիրակի էլ հանգստանամ:)
Շատ եմ ուզում տենց աշխատանք:oy

Belle
25.11.2008, 19:57
այսօրվա դրությամբ աշխատանքս սրտովս է :)
ավարտելուց հետո կուզեմ աշխատել առավոտից մինչև կեսօր /9-5 ասենք/ ու շաբաթ, կիրակի ազատ լինել :oy

VisTolog
25.11.2008, 22:25
Կաշխատեմ ինչքան պետք լինի, բայց նենց աշխատանք, որ հանգսիտն ու աշխատանքը հնարավոր լինի համատեղել:

Ուլուանա
25.11.2008, 22:36
Փաստորեն, աշխատանքի լավ ու վատը մենակ աշխատանքային ու հանգստի ժամերի քանակով է որոշվում, հա՞։ :unsure Կարծում եմ՝ շատ բան կախված է աշխատանքի բնույթից, համենայնդեպս, ինձ համար էդպես է։ Եթե աշխատանքը սրտովս չի, բնականաբար, չեմ ուզենա աշխատանքային ժամերս շատ լինեն, իսկ եթե սիրում եմ աշխատանքս, հաճույքով եմ անում, ապա ավելի երկար աշխատելուն դեմ չեմ լինի երևի։ Ամեն դեպքում 8 ժամից ավել չէի ուզենա աշխատել, դե, եթե զուտ ցանկությամբ նայենք։ Բայց ընդհանուր առմամբ կնախընտրեի աշխատել օրական 6 ժամ :)), առավոտյան ժամը 10.00-16.00, շաբաթ, կիրակի՝ ազատ։ :hands Բայց կասկածում եմ, թե նման թեթև գրաֆիկով աշխատանք գոյություն ունենա :(, նկատի ունեմ՝ նաև լավ վարձատրվող։

VisTolog
25.11.2008, 22:41
Տենաս կգա՞ մի օր, որ մոդերությունն էլ վարձատրությամբ կլնի:D:))
Ինձ մի հատ նոթբուք տան, ես էլ տանը նստած, ինտերնետի հետ կապված գործ կանեմ` ամբողջ օրը: Ձեռի հետ էլ ակումբ կմտնեմ, Yahoo, ICQ...:))

Lady SDF
25.11.2008, 22:50
Աշխատում եմ օրը 9 ժամ (8:00 - 18:00) + 1 ժամ «լանչ», այսինքն 10 ժամ աշխատանքի վայրում եմ: :angry Հանգստանում եմ շաբաթ, կիրակի և ամեն 2րդ ուրբաթը: Կնախընտրեի աշխատել շաբաթը 5 օր, բայց օրը 6 ժամ (9:00 - 15:00):

Հայկօ
26.11.2008, 02:43
4-րդ տարբերակ:

Lady SDF
26.11.2008, 05:53
ամենակարևորը շաաաաատ մեծ հաճույքով կաշխատեի գրասենյակից դուրս ... օրինակ ինչ որ Ֆրանսիական փոքրիկ բիստրոյում ... որպես հրուշակագործ :hands

dvgray
26.11.2008, 05:59
Կաշխատեր… ավելի ճիշտ մեծ հաճույք կվայելեի, եթե եգերի պես մի գործ ունենայի… լայնատարած անտառնեում հոգայի կենդանիների /Ազատ կենդանիների/ հոգսերը, խնամեի նրանցից հիվանդներին ու անօգնականներին, հոգայի անտառի խնամքի մասին:
Մի խոսքով զարթնեի բնության մեջ ու խորը գրկած բնությունը - քնեիր նրա գրկում :love

Բարեկամ
26.11.2008, 08:57
Գիտե՞ք ինչ. իսկ ես ֆորում կաշխատացնեի ;)
կնպաստեի մարդու ներքին աճին, դրսևորման ազատությանը, կարգավորմանը, ինքնաճանաչմանը, մարդկային հարաբերություններին, փոխադարձ սատարմանը, կապացուցեի ինչ-որ բան վիրտով, որը ռեալում դատապարտված ա…
եթե միայն դրա համար լավ վճարեին :B :P

ivy
26.11.2008, 12:13
Ինձ համար լավագույն աշխատանքը սեփական գործն ունենալն է, որը կապված լինի երեխաների հետ: Ինքդ լինես քո աշխատանքային որոշումների, ծրագրերի ու ժամանակի տերը: Հույս ունեմ եկող տարվանից ունենալ ամենալավ աշխատանքս: :)

StrangeLittleGirl
26.11.2008, 12:33
Ինձ համար լավագույնը օրը 8 ժամն է, բայց շաբաթ-կիրակի պարտադիր պետք է հանգստանամ, թե չէ ինչքան էլ լավ վարձատրվող լինի, եթե չհանգստանամ, ուժասպառ կլինեմ:
Հիմա աշխատանքս շատ լավն է. կարողանում եմ համատեղել ուսման հետ: Շաբաթը ընդամենը երկու-երեք ժամ եմ աշխատում:
Է՜հ, երազում եմ… Առաջիկա 2.5 տարվա ընթացքում չեմ կարող նորմալ աշխատանքի հույս ունենալ :(

aerosmith
26.11.2008, 14:36
ես կաշկատեի թեկուզ առանց հանգստյան օրերի, եթե աշկատեի ինձ սիրելի ոլորտում, և հետն էլ լավ վարձատրվեի։