PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրատ` Հայերեն Linux Օպերացիոն Համակարգ



vgevorgyan
18.04.2008, 16:27
Ողջույն բոլորին

Տեղադրվել է Հրատ (http://hrat.debian.am) նախագծի կայքը, որը իրենից ներկայացնում է նախագծի մոտավոր նկարագրությունը։

Բավականին մեծ աշխատանք է տարվել նախագծի շրջանակներում։

Ավելի մանրամասն կգրվի ժամանակի ընթացքում։

Խնդրում եմ ձեզ հայտնել ձեր կարծիքը։

Սահակ
18.04.2008, 16:50
Ողջույն,

Շատ լավ նախագիծ է։

Մի երկու հարց՝
1. Ինչո՞ւ հենց Դեբիան և ոչ թե ավելի տարածված ՕՀ-ներ (Ուբունտու, ՕփենՍՈՒՍԵ, Ֆեդորա, ...)։

2. Ի՞նչ առավելություն է ունենալու http://translate.debian.am/ ուրիշ առցանց թարգմանչական համակարգերից։ Օրինակ՝ http://translate.fedoraproject.org/languages/hy կամ https://translations.launchpad.net/ubuntu/hardy/+lang/hy
https://launchpad.net/~armenian

vgevorgyan
18.04.2008, 17:09
1. Ինչո՞ւ հենց Դեբիան և ոչ թե ավելի տարածված ՕՀ-ներ (Ուբունտու, ՕփենՍՈՒՍԵ, Ֆեդորա, ...)։


Դեբիանի հետ կան բավականին սերտ կապեր և կատարված է որոշ աշխատանքներ debain-installer փաթեթի հետ։



2. Ի՞նչ առավելություն է ունենալու http://translate.debian.am/ ուրիշ առցանց թարգմանչական համակարգերից։ Օրինակ՝ http://translate.fedoraproject.org/languages/hy կամ https://translations.launchpad.net/ubuntu/hardy/+lang/hy
https://launchpad.net/~armenian

Ֆունկցիոնալ առավելություն միգուցե չունենա, պարզապես այնտեղ կլինեն բոլոր ֆայլերը՝ անկախ ՕՀ-ից։ Օրինակ այնտեղ կլինեն GNU, KDE, «Translation Project» և այլն նախագծերում գտնվող փաթեթները։

Առավելությունը կլինի այն, որ թարգմանված փաթեթները կլինեն բոլոր ՕՀ-երում, որոնք օգտագործում են տվյալ փաթեթը։

Եվ իհարկե այլ հնարավորություններ, որոնք կառաջարկվեն օգտագործողների՝ թարգմանիչների կողմից։ :)

Ավելացվել է 9 րոպե անց
Խնդրում եմ հիշել, որ translate.debian.am կայքը ընդհանուր թարգմանության համար է։
Իսկ Հրատ ՕՀ-ը կլինի նրա արդյունքը :)

Արամ
18.04.2008, 18:05
Վամ Բալշոյ Ռեսպեկտ, որ սենց բան եք ուզում սարքել, Հրատ---մի քիչ գեղական անունա: Կմասնակցեմ թարգմանությանը

vgevorgyan
18.04.2008, 18:13
Նրանք ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ, խնդրում ենք գրել կայքում նշված էլ․ փոստի հասցեյով։


P.S. Հրատը դա Mars մոլորակի հայերեն անվանումն է։

Արամ
18.04.2008, 18:17
Դե ավելի լավա Mars OS

Chuk
18.04.2008, 18:17
Հրատ---մի քիչ գեղական անունա
Հրատը Մարս մոլորակի հայերենն է: Միաժամանակ անշեջ կրակ է նշանակում: Շատ գեղեցիկ հնչողություն ունեցող բառ է: Ինձ հատկապես այս անվանումը դուր եկավ:

Իսկ նախագիծը ողջունում եմ: Կայքում գրվածից հասկացա, որ աջակցության կարիք էլ կա: Բացառված չի, որ մասնակցեմ թարգմանությանը :)

Արամ
18.04.2008, 18:19
Իսկ չի լինի ստե գրենք հայցերը` ես ուզում եմ մասնկացեմ` մայլս` agentaram007 [at] gmail [.] com

Սահակ
18.04.2008, 18:36
Ես էլ կարողա մասնակցեմ։

Firefox և OpenOffice.org ծրագրերի թարգմանությունը այս նախագծի պլանների մեջ մտնո՞ւմ է։

vgevorgyan
18.04.2008, 18:42
Ես էլ կարողա մասնակցեմ։

Firefox և OpenOffice.org ծրագրերի թարգմանությունը այս նախագծի պլանների մեջ մտնո՞ւմ է։

Ցանկացած բաց ծրագրային կոդով և ազատ տարածվող փաթեթ/ծրագիր մտնում է։

Պարզապես հիմա շեշտադրումը դրված է debian-installer փաթեթի վրա։

ցեղակրոն
04.05.2008, 00:20
Մեծ հաճույքով կօգնեմ։
Կարևոր գործ եք նախաձեռնել…

Գլոբալ Հայացք
05.05.2008, 18:44
Շատ լավ գործ եք սկսել:
Անվանումն էլ է լավը, շատ հավանեցի:
Գուցե որոշ ժամանակ անց միանամ թարգմանությանը, կամ էլ մի ուրիշ բանով օգնեմ ;) :

Հ.Գ.
Ապրե՛ք:

davzion
12.07.2008, 14:15
Իրոք շատ կարևոր ու լավ գործ եք նախաձեռնել, ես ել կօգնեմ թարգմանության հարցում::hands
Չնայած կփորձեի նաև փաթեթների ծրագրավորման հարցում նույնպես:
[email protected]

-=BaZeL^4=-
12.08.2008, 21:59
Շատ գովելի գործ եք անում .... մի քանի տարի արաջ փորձում էինք լինուքսը հայերենացնել [hay.am [http://web.archive.org/web/20031120030948/http://www.hay.am/]] բայց ենտուզիաստների պակասի պատճառով րելիզից ուշացանք ու մարեց ետ ամենը ...