PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը



Քամի
18.04.2008, 15:33
Սիրելի հայրենակիցներ

Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:

Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Հանրահավաքում կքննարկվեն օրախնդիր եւ ապագային վերաբերող կարեւոր հարցեր:
Քաղաքապետարանի կողմից իրազեկումը ի գիտություն է ընդունված N 54 որոշմամբ:



Ի դեպ, երեկ մի քանի ոստիկաններ փորձել են հեգնել Հյուսիսային պողոտայում ամեն օր զբոսնող կանանց, թե` ի՞նչ հույսով եք էստեղ գալիս, արդեն հոգնել ենք ձեզանից, էնպես չանեք, որ մի հատ էլ մարտի մեկ տեղի ունենա: «Յոթ պորտով կանիծվեք», - եղել է կանանց պատասխանը
http://www.zhamanak.com/article/8983/

քաղաքացի
18.04.2008, 16:00
Իսկ այդ «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ն ովքե՞ր են, իրենցից ի՞նչ են ներկայացնում: :unsure

Նարե
18.04.2008, 16:08
ինձ ել ա հետաքրքիր , եթե ինֆորմացիա ունեք, խնդրում եմ գրեք

քաղաքացի
18.04.2008, 16:58
Կներեք, բայց ես փորձեցի ամեն կերպ փնտրել կազմակերպիչների ինքնությունը կամ նրանց նախորդ ակտիվությունները, սակայն ոչինչ չգտա: Ինձ շատ շտապ պետք է իմանալ, թե «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ն ինչպիսի կազմակերպություն է:
Մեջս կասկածներ կան, որ սա իշխանական հ/կ է, որով ուզում են ապացուցեն, որ հանահավաքները այնուամենայնիվ կայանում են: Սա զուտ արտասահմանցիների աչքը մտնելու համար կարող է լինել:

Կներեք, որ այսպես եմ մտածում: Կարող է դա այդպես չէ, բայց մի տեսակ հավատս չի գալիս: Խնդրում եմ ինձ հակառակն ապացուցել:

Լ.յ.ո.վ.
18.04.2008, 16:59
Սիրելի հայրենակիցներ

Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:

Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Հանրահավաքում կքննարկվեն օրախնդիր եւ ապագային վերաբերող կարեւոր հարցեր:
Քաղաքապետարանի կողմից իրազեկումը ի գիտություն է ընդունված N 54 որոշմամբ:


Գոնե մի լավ լուր :hands

Ma Lu իսկ "հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ" ասելով ում ի նկատի ունեն, տեղյակ ես? :think
Ինձ թվում է սա ուղղակի մարտի 21-ի ինքնաբուխ երթի նման թեթևակի զբոսանք, կամ նմանատիպ ինչ-որ հավաք է լինելու, այլապես շատ խիստ կասկածում եմ, որ քաղաքապետարանը թույլ կտար: Ինչ կասեք? :8

Քամի
18.04.2008, 17:23
Հարգելի մասնակիցներ ես հայտարարությունը կարդացել էի ժամանակի կայք էջում http://www.zhamanak.com/news/4828/

կարելի է զանգահարել ժամանակ թերթի խմբագրություն և իրենցից պարզել թէ ովքեր էն կազմակերպիչները.

Yellow Raven
18.04.2008, 20:00
Ես հայտարարությունը տեսա նաև Չորրորդ իշխանություն թերթում,բայց կազմակերպության մասին ոչինչ չկար գրած:
Լևոն Տեր-Պետրոսյանին թույլ տալու են մասնակցել հանրահավաքին?

murmushka
18.04.2008, 20:29
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞
[19:46] 18 Ապրիլի, 2008

Վաղը, ապրիլի 19-ին ժամը 15-ին Երեւանի մանկական զբոսայգում, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ տեղի կունենա հանրահավաք: Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններ: Հանրահավաքին մասնակցելու հրավեր ուղարկված է նաեւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանից պարզեցինք, որ առայժմ չեն քննարկել Տեր-Պետրոսյանի մասնակցության նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպել է ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպությունը, իսկ թե ինչ օրակարգով է հրավիրված հանրահավաքը, կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը չմանրամասնեց: Նա ի դեպ, եւս տեղեկություն չուներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է միջոցառմանը, թե՞ ոչ:

Նշենք, որ այս հանրահավաքը առաջինն է, որը արտակարգ դրությունից հետո քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=59739

Լ.յ.ո.վ.
18.04.2008, 21:16
Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպել է ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպությունը, իսկ թե ինչ օրակարգով է հրավիրված հանրահավաքը, կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը չմանրամասնեց:

Հա~~, լավ, ես ել ասեմ:
"Կանայք հանուն խաղաղության" հասարակական կազմակերպությունը չէ՞ր, որ մինչև մարտի 1-ը ՀՅԴի հետ միասին խաղաղության ցույցեր էին անում: Այսինքն վաղվա հավաքն էլ, ոչ թե ընդիմադիր, հակասերժական, այլ խաղաղության կոչերով, և թերևս, ավելի շատ դեպի միտինգների ու պայքարի մտքից հրաժարվելուն է ուղղված: Եթե ես ճիշտ հասկացա :oy

Ես էլ զարմացա: Ընդիմությանը թողե՞լ են հավաք անի: Չէ չէ մի Հայլուրով էլ ցույց կտան :D:D

Kuk
19.04.2008, 00:30
Հա~~, լավ, ես ել ասեմ:
"Կանայք հանուն խաղաղության" հասարակական կազմակերպությունը չէ՞ր, որ մինչև մարտի 1-ը ՀՅԴի հետ միասին խաղաղության ցույցեր էին անում: Այսինքն վաղվա հավաքն էլ, ոչ թե ընդիմադիր, հակասերժական, այլ խաղաղության կոչերով, և թերևս, ավելի շատ դեպի միտինգների ու պայքարի մտքից հրաժարվելուն է ուղղված: Եթե ես ճիշտ հասկացա :oy

Ես էլ զարմացա: Ընդիմությանը թողե՞լ են հավաք անի: Չէ չէ մի Հայլուրով էլ ցույց կտան :D:D

Ես էլ եմ նույն կարծիքին, քանի որ հիշում եմ նույն կազմակերպության՝ Լյովի նշած երթը, որը, իմ կարծիքով, հակված էր քննադատել ընդդիմության հանրահավաքները:

Բայց զարմացա, երբ «Չորրորդ իծխանություն» թերթում կարդացի այս հայտարարությունը:think

Norton
19.04.2008, 00:34
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=59739
[19:46] 18 Ապրիլի, 2008

Վաղը, ապրիլի 19-ին ժամը 15-ին Երեւանի մանկական զբոսայգում, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ տեղի կունենա հանրահավաք: Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններ: Հանրահավաքին մասնակցելու հրավեր ուղարկված է նաեւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանից պարզեցինք, որ առայժմ չեն քննարկել Տեր-Պետրոսյանի մասնակցության նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպել է ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպությունը, իսկ թե ինչ օրակարգով է հրավիրված հանրահավաքը, կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը չմանրամասնեց: Նա ի դեպ, եւս տեղեկություն չուներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է միջոցառմանը, թե՞ ոչ:

Նշենք, որ այս հանրահավաքը առաջինն է, որը արտակարգ դրությունից հետո քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:

քաղաքացի
19.04.2008, 00:38
Լավ: Ամեն դեպքում պետք է բաց չթողնել քաղաքապետարանի կողմից ի գիտություն արտոնված հանրահավաքը :))
Ինձ թվում է մի բան կլինի՝ այսինքն ընդդիմադիր ղեկավարները ելույթ կունենան, թե չէ ընդդիմադիր թերթերը ավելի շատ կքննադատեին այս առիթը, այլ ոչ թե կծանուցեին:

Sunny Stream
19.04.2008, 18:37
ԼՏՊ-ն, իհարկե, չերևաց, բայց ժողովուրդը, իհարկե, չէր դադարում նրա անունը վանկարկել...

սրանից բացի մնացածը լավ էր, ինձ դուր եկավ հանրահավաքները այգում անցկացնելու գաղափարը` մարդիկ գոնե նստելու, ծառերի ստվերում հովանալու հնարավորություն ունեն... թեև հավաքվածները բողոքում էին նրանից, որ ձայնը տեղ չէր հասնում, թեև 1 ու կես ժամ էլեկտրականություն է եղել ու բարձրախոսով են խոսել: Առաջին կես ժամը զբաղված են եղել հոսանք միացնելով, ժամը 5-նա անց էլ ոստիկանները եկան, ասացին, որ մարդիկ ցրվեն, հանրահավաքի "ժամկետն անցել է", հոսանքը, ինչպես հասկացա, անջատեցին: Մարդիկ էլ քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա, էնտեղ էլ մի քիչ կանգնեցին, վանկարկեցին նշանաբաններ ու անուններ, ոստիկանները սուլոցների ու գվվոցի տակ էլի մտան ժողովրդի մեջ ու բացատրեցին, որ պետք է հեռանալ, իրավունք չունեն Հյուսիսային պողոտայում հավաքվելու (բավականին շատ մարդ էր հավաքվել), մարդիկ էլ սկսեցին աստիճանաբար շարժվել դեպի Թումանյան փողոց: Ազատության հրապարակը շրջափակված էր, թեև ներսում սովորական քաղաքացիներ կային, բայց երբ շարժումը հասավ Թումանյան փողոցին, ոստիկանները դադարեցին հրապարակ թողնել մարդկանց:

Ես հավաքվածնրին միացա այգում ժամը հինգին մոտ, հետո եղա Հյուսիսային պողոտայում, ոչ մի բախում, որքան ես եմ տեսել ու լսել, չի եղել:

Լ.յ.ո.վ.
19.04.2008, 21:58
Ձնծաղիկ, իսկ ընդիմադիր առաջնորդներից ովքե՞ր են խոսել, ի՞նչ են ասել հետագա պլանների մասին:

Բոլոր հետաքրքրվողներին առաջարկում եմ հավաքի վիդեո (http://a1plus.am/file/vid/7179.wmv)ն:

murmushka
19.04.2008, 22:09
ելույթ է ունեցել Սուրեն Սուրենյանցը և քաղ բանտարկյալնների կանայք
անգամ Շանթն է սկսել լուսաբանել
սա լավ է, թե ....... միայն մի փոքրիկ խաղ կրքերը հանդարտեցնելու համար:8

Armenoid
19.04.2008, 22:38
Ձնծաղիկ, իսկ ընդիմադիր առաջնորդներից ովքե՞ր են խոսել, ի՞նչ են ասել հետագա պլանների մասին:

Բոլոր հետաքրքրվողներին առաջարկում եմ հավաքի վիդեո (http://a1plus.am/file/vid/7179.wmv)ն:

հա Լյով նայեցի վիդեոն մի 5000 մարդ կար ընդհամենը…

Լ.յ.ո.վ.
19.04.2008, 23:50
հա Լյով նայեցի վիդեոն մի 5000 մարդ կար ընդհամենը…

Եթե հաշվի առնենք, որ իմ նման շատ-շատերը չէին գնացել` իմանալով հանդերձ որ ԼՏՊն չի գալու ու կարճ ասած կարևոր բան չի ասվելու, ապա 5000-ը քիչ թիվ չի ;)

Chuk
20.04.2008, 00:26
Իմ գնահատմամբ 10000-ի չափ մարդ էր կար: Հաշվի առնելով, որ կանգնած էին ոչ միայն հրապարակում, այլև դեպի այն բերող ճանապարհներին կանգնածներին, երթի ընթացքում ստացածս տպավորությամբ: Այստեղ 5000 գնահատականը կարդալով սկսեցի մտածել, որ ուրեմն, ամեն դեպքում, 15000-ի չափ էին:

Բայց կարևորը քանակը չէր: Քչերը գիտեին միջոցառման մասին, իմացողներից շատերը կարծում էին, որ իշխանական է, մի մասն էլ սպասողական վիճակում են, տեսնեն, թե ի՞նչ է լինում:

Կարևորը ոգին էր, որը զարթնեց հատկապես վերջում ու իր գագաթնակետին հասավ երթի ընթացքում, երբ երթի մասնակիցներին բռունցքները օդում ողջունում էին անցորդները, բնակիչներ, ավտոմեքենայից կախված մարդիկ, երբ վարորդները շչակներով ողջունում էին ու ժողովուրդն ավելի էր ոգևորվում դրանցից: Կարևորը անվախությունն էր, վճռականությունը, որ տեսնում էի մարդկանց մեջ, չընկճված լինելու փաստը ու հատկապես կազմակերպվածությունը: Ժողովուրդը մեկ անգամ էլ ապացուցեց, թե ինչքան կարգապահ է, կազմակերպված, սադրանքներին կուլ չգնացող, խաղաղ, բայց պատրաստ պայքարի:

Նարե
20.04.2008, 10:59
Ես ել եի գնացել , չնայած ցավոք 1 ժամ մնացի, բայց բավական ոգևորված տուն եկա, կարոտել եի ետ մթնոլորտն ու հարազատ դարձած դեմքերը, մարդկանց քանակն այնքան ել շատ չեր, սակայն զարմանալի չեր , մինչև վերջին պահը գրեթե ոչ մեկս չգիտեինք թե կազմակերպիչներն ովքեր են , իսկ հանրահավաքի մթնոլորտն ելի պայքարելու ցանկություն արաջացրեց

Chuk
20.04.2008, 15:56
Երեկ ու այսօր շատերն են զարմացած հարցնում. «Ինչու՞ արտոնեցին հանրահավաքը»:

Առաջին միտքս եկած պատասխանն էր. «Ուզում էին տեսնել, ժողովրդի ոգին կոտրվե՞լ է, թե՞ ոչ, քանի՞ մարդ կհավաքվի»: Այս պատասխանից արագ հրաժարվեցի: Որ ժողովրդի մի զգալի հատվածի ոգին չի կոտրվել՝ նրանք գիտեն: Որ այս անգամվա հավաքվածների թիվը չէր կարող ցուցիչ լինել, թե քանիս են պատրաստ պայքարի՝ դա էլ գիտեն: Ուրեմն ի՞նչ:

Ուրեմն մեզ մնում է վերհիշել վերջին օրերի իրադարձությունները, մասանվորապես ոչ Հայաստանյան կառույցների գնահատականները, պահանջները:

Այսպես, մեր իշխանություններին մեղադրում են, որ նրանք չեն թույլատրում հանրահավաքներ, բռնանում են ժողովրդի վրա: Ուրեմն պետք է շտապ պատկեր ստեղծել, թե այդ կարծիքը սուտ է: Արտոնվում է հանրահավաք: Բայց այստեղ կարևոր պահեր կան.
1. Հանրահավաքը արտոնվում է մի վայրում, որտեղ շատ մարդ չի կարող հավաքվել, հավաքվելու դեպքում էլ նրանց քանակը հնարավոր չէ ամբողջական ցույց տալ՝ տեղանքի պատճառով:
2. Հանրահավաքը արտոնվում է հապճեպ, նրա մասին քչերն են իմանում, իմացողների մոտ էլ, չգիտես որտեղից (իրականում պարզ է, թե որտեղից), սկսում է խոսակցություն տարածվել, որ այն ընդդիմադիրների կազմակերպածը չէ, նրանց հետ կապ չունի:

Հաջորդ պահը: Մենք գիտենք, որ իշխանությունները ժողովրդից վախենում են, ու անգամ Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքները լավ հսկվում են բազմաթիվ ոստիկանների կողմից: Այս հանրահավաքի մասնակիցներն անհամեմատ ավելի շատ էին, իսկ ոստիանները... անհամեմատ ավելի քիչ: Նրանք նաև հեռու էին կանգնել, հնարավորինս չերևալու համար: Սակայն վերջում, երբ «անկանխատեսելի» երթ եղավ ու ժողովուրդը հանգրվանեց Հյուսիսային պողոտայում, հանկարծ ու մեծաթիվ զորք եկավ՝ ապացուցելով, որ իրոք մտավախություն կա ժողովրդից ու ոստիկանների քիչ առաջ եղած փոքր թիվը ընդամենը ներկայացում էր:

Հաջորդ կարևոր պահը: Միջազգային կառույցներն ասում են, որ չունենք ազատ լրատվամիջոց ու պահանջում են վերաբացել Ա1+-ը: Եվ հանկարծ, հենց այդ պահին մեր որոշ հեռուստաալիքներ դառնում են ազատ ու սկսում են ցուցադրել ոչ այնքան մեծաքանակ հանրահավաքը: Հիշեցնեմ, սա այն նույն հեռուստաալիքներն էին, որոնք ցույց չէին տալիս 10 օր տևող հարյուրհազարանոց հանրահավաքները:

Չէ, սա ընդամենը թոզ փչելու ձև էր՝ հիմնականում աշխարհի, նաև մեր աչքին: Այլ հարց է, կհավատա՞նք մենք ու աշխարհն այս բլեֆներին, թե՞ ոչ: Դա կերևա առաջիկայում: Իսկ առայժմ մնում է այդ բլեֆներից օգուտ քաղել: Կարծում եմ, որ երեկվա հանրահավաքն օգուտ բերեց շարժմանը:

dvgray
20.04.2008, 16:46
Երեկ ու այսօր շատերն են զարմացած հարցնում. «Ինչու՞ արտոնեցին հանրահավաքը»:

Chuk ջան:
Ինչպես կասեիր մեր կազինոյասեր "էլիտան", կոնի վրա այժմ շատ մեծ գումար է դրված 250 միլիան դոլար:
Սրա համար ինչերի ասես որ չեն համաձայնի մեր փողի վրա խփնված "էլիտան" :D:
Ամերիկացիք իզուր չէր որ սրանից բավականին առաջ մոգոնեցին 1000ամյակների իրենց "միշելովկան" :D: Նրանք լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն:

Հ.Գ. Իսկ առջևում "Իրան" օպերացիան է ;):

ChildOfTheSky
20.04.2008, 17:29
մի բան կասեմ, վերՍԿՍԵԼԱ

Kuk
21.04.2008, 23:53
Հա:) Ես էլ էի կարոտել էդ մթնոլորտը: Համ էլ մի սիրուն աղջիկ եմ տեսել:love լավ էլ ակտիվ էր, նենց որ շարունակելու եմ մասնակցել բոլոր հանրահավաքներին, համ ել էդ աղջկան կտեսնեմ:love ուզում եմ ծանոթանամ:love

Շատ մարդ կար: Արզումանյանի կնոջ ելույթը շատ դուրս եկավ:hands

Ծով
22.04.2008, 01:43
Ես էլ կարոտս առա մի տեսակ ժողովրդիցս:love
Սպասենք, տեսնենք ապրիլի 24-ի ծրագիրն ի՞նչ կփոխի;)

Աբելյան
22.04.2008, 13:04
ապրիլի 24-ի համա՞ր ինչ ծրագիր կա

ChildOfTheSky
23.04.2008, 11:51
ԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 24-ին ժամը 15-ին ՚Ազատությանՙ հրապարակից նախատեսվում է երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Ընդդիմության առաջնորդները կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
էս էլ ձեզ ապրիլի 24-ի ծրագիրը ;)