PDA

Դիտել ողջ տարբերակը : ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանին վերաբերող զեկույցը



Artgeo
18.04.2008, 00:22
ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանին վերաբերող զեկույցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում այսօր քվեարկությամբ ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ձայներով:

Թեեւ հայաստանյան պատվիրակությունը 36 փոփոխությունների առաջարկներ էր ներկայացրել, բանաձեւի ընդհանուր բովանդակությունը չփոխվեց:

Համաձայն ընդունված բանաձեւի, «հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներով առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսությունն է»:

Խորհրդարանականները նշել են մի շարք պայմաններ երկխոսությունը սկսելու համար: Մասնավորապես` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

Եթե այս պայմանները չապահովվեն եւ վերոնշյալ բարեփոխումների վերաբերյալ բաց երկխոսություն լրջորեն չծավալվի «Հայաստանի վստահելիությունը որպես Եվրոպայի խորհրդի անդամ կասկածի տակ կհայտնվի»:

«Վեհաժողովը, հետեւաբար, պետք է 2008 թվականի հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց», - եզրափակում է բանաձեւը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ողջամիտ» որակեց բանաձեւը եւ ասաց, որ այն պետք է անմիջապես դառնա գործողության ծրագիր Հայաստանի համար:

«Ես համարում եմ շատ բալանսավորված, շատ անկեղծ զեկույց», - ասաց Հարությունյանը: - «Թեեւ դեռեւս կարող եմ որոշ դրույթների հետ այդ զեկույցի չհամաձայնել, դա ոչ մի իրական նշանակություն չպետք է ունենա: Մենք պետք է քաջ գիտակցենք, թե ինչի մասին է այս զեկույցը` Հայաստանում ժողովրդավարության մասին: Մենք պետք է անհապաղ սկսենք քայլերը դեպի հասարակության ժողովրդավարացումը, դեպի երկրի ժողովրդավարացումը»:

Հարցին, թե պատրա՞ստ է Հայաստանը միջազգային փորձագետների օժանդակությամբ պարզել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Իմ խորին համոզմամբ, Հայաստանը դա պետք է անի: Եվ ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, կոալիցիոն ուժերը պետք է, հասկանալով բուն խնդիրը, գտնեն լուծումներ»:

Հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ բանաձեւում «ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ» արտահայտությունը փոխարինվեց «քաղաքական դրդապատճառներով կամ կեղծ հոդվածներով ձերբակալվածներ» արտահայտությամբ: Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Եվրախորհուրդը միայն իր փորձագետների միջոցով համապատասխան ուսումնասիրություններ անելուց հետո կարող է ասել, թե կան Հայաստանում քաղբանտարկյալներ, թե ոչ:

Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/04/8FB2113C-B3B7-4584-8B10-CD54642B46B9.ASP

Ի դեպ, այս ամենը տեղի է ունեցել բողոքի ակցիայի ֆոնի վրա
DEMONSTRATION IN STRASBOURG

[09:04 pm] 17 April, 2008

A group of Armenians waved the Armenian flag at the European Council building today. Over a dozen people rode from Paris to Strasbourg to complain of the Armenian authorities and demand that the EC have an effect on them. They were mainly RA citizens. The demonstration was organized by the Armenian Committee for Democracy recently founded in Paris.

The Committee handed a letter to the PACE MPs. As one of the demonstrators informed they demanded “a dialogue with Levon Ter-Petrossian’s team, liberation of political prisoners, fair investigation of March 1 events, permission for demonstrations.”

By the way the demonstration was legal.

Karine Asatrian
Strasbourg
http://a1plus.am/en/?page=issue&iid=59695

Սահակ
18.04.2008, 02:14
Լավ կլիներ որ եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողը Հայաստանի ներքին գործերի մեջ իր քիթը չխոթեր։

Chuk
18.04.2008, 02:19
Լավ կլիներ որ եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողը Հայաստանի ներքին գործերի մեջ իր քիթը չխոթեր։

Ինչի՞:
Կարծում եմ, որ մեր և իրանց ստանձնած պարտավորությունների շրջանակներում թե՛ նրանք պետք է քիթը մեր գործերի մեջ խոթեն, թե՛ մենք նրանց: Իսկ եթե դա մեզ ձեռք չի տալիս, ուղղակի հետները պայմանավորվածություն ձեռք չբերեինք, ուղարկեինք գրողի ծոցը: Բայց ձեռք բերել ենք, չէ՞, էդ պայմանավորվածությունը:

Սահակ
18.04.2008, 02:56
Ինչի՞:
Կարծում եմ, որ մեր և իրանց ստանձնած պարտավորությունների շրջանակներում թե՛ նրանք պետք է քիթը մեր գործերի մեջ խոթեն, թե՛ մենք նրանց: Իսկ եթե դա մեզ ձեռք չի տալիս, ուղղակի հետները պայմանավորվածություն ձեռք չբերեինք, ուղարկեինք գրողի ծոցը: Բայց ձեռք բերել ենք, չէ՞, էդ պայմանավորվածությունը:
Որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջին հերթին պետք է պարտավոր լինի իր քաղաքացիներին և ոչ թե եվրոպական չինովնիկներին։

Այդ նախագիծը, Անգլիայի հովանավորությամբ և ադրբեջանի բուռն աջակցությամբ, առհամարհական տոնով մեզ ուլտիմատում է տալիս և սպառնում է հունիս ամսին պատժամիջոցներ կիռարել մեր դեմ եթե ՀՀ չսկսի «քաղաքական ուժերի միջև բաց և կառուցողական երկխոսությունն» և մի շարք այլ պահանջներ։

Լավ կլիներ որ իրենք ինքները օգտագործեին «բաց և կառուցողական երկոսություն» ՀՀ նկատմամբ։

Chuk
18.04.2008, 02:59
Այդ նախագիծը, Անգլիայի հովանավորությամբ և ադրբեջանի բուռն աջակցությամբ, առհամարհական տոնով մեզ ուլտիմատում է տալիս և սպառնում է հունիս ամսին պատժամիջոցներ կիռարել մեր դեմ եթե ՀՀ չսկսի «քաղաքական ուժերի միջև բաց և կառուցողական երկխոսությունն» և մի շարք այլ պահանջներ։
Ես էլ շատ կուզեի, որ մերոնք իրանց կամքով գնային այդ նույն երկխոսությանը... բայց կանեի՞ն :think

Արշակ
18.04.2008, 11:31
Էսօր «Ազատություն» ռ/կ–ի եթերով լսեցի խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար, պատգամավոր Արամ Սաֆարյանի կարծիքը ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ։ Ասեց. «հայտարարությունը բավականաչափ խիստ էր, բայց ոչ չարությամբ լի»։ Հանճարեղ քաղաքագիտական արտահայտություն է, չէ՞ «ԵԽԽՎ զեկույցը բավականաչափ խիստ էր բայց ոչ չարությամբ լի» :blin:8

Artgeo
18.04.2008, 12:01
Էսօր «Ազատություն» ռ/կ–ի եթերով լսեցի խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար, պատգամավոր Արամ Սաֆարյանի կարծիքը ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ։ Ասեց. «հայտարարությունը բավականաչափ խիստ էր, բայց ոչ չարությամբ լի»։ Հանճարեղ քաղաքագիտական արտահայտություն է, չէ՞ «ԵԽԽՎ զեկույցը բավականաչափ խիստ էր բայց ոչ չարությամբ լի» :blin:8
:D:D:D Պահի նախագահին հարիր հայտարարություն է ;)


Սահակ ջան, մի բան ասեմ, չնեղանաս: ԱՄՆ-ական տրամաբանությունն է խոսում մոտդ :) Էդ ԱՄՆ-ն կարող է ասել, «սրանք ո՞վ են, որ ինձ վրա խոսեն»: Հայաստանի նման կախյալ երկիրը այդպիսի «ճոխություն» իրեն թույլ տալ չի կարող: Ցավոք, թե հուրախություն այլ հարց է: Փաստը մնում է փաստ: Չի կարող: Սա է իրականությունը:

Artgeo
18.04.2008, 15:12
ԲԱՆԱՁԵւ ԹԻՎ 1609 (2008)

[14:28] 18 Ապրիլի, 2008

Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում

Նախնական տարբերակ

1. 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած որ դրանք “անցկացվեցին հիմնականում Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ”, ընտրությունները դիտարկող Ժամանակավոր հանձնաժողովը արձանագրեց մի շարք խախտումներ եւ թերություններ, որոնցից ամենակարեւորն էին. բոլոր թեկնածուների համար նախընտրական քարոզարշավի իրականացման ոչ հավասար պայմանները, ընտրական վարչարարության ոչ բավարար թափանցիկությունը եւ բողոքների ու գանգատների քննության գործընթացում բողոքաբերների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չապահովումը: Բացի այդ, արձանագրեցին ընտրակեղծիքների մի շարք դեպքեր:

2. Խորհրդարանական վեհաժողովն ափսոսանքով է նշում, որ նկատված խախտումները եւ թերությունները չնպաստեցին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության` առանց այն էլ խախտված վստահության մակարդակի բարձրացմանը, միաժամանակ հայաստանյան հասարակության մի հատվածի շրջանում հարցեր առաջացնելով ընտրությունների արդյունքի վստահելիության կապակցությամբ: Հանրային վստահության պակասը հիմք դարձավ նախնական արդյունքների հրապարակմանը հաջորդած, թեեւ առանց նախապես պաշտոնական տեղեկացման, խաղաղ ցույցերի համար, որոնք տաս օրվա ընթացքում հանդուրժվում էին իշխանությունների կողմից:

3. Վեհաժողովը ցավ է հայտնում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների եւ 2008 թ. մարտի 1-ին բռնության սրացման կապակացությամբ, որի հետեւանքով տաս հոգի զոհվեց եւ շուրջ երկու հարյուր մարդիկ` ստացան մարմնական վնասվածքներ: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների, դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի, այդ թվում` 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երեւան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու եւ ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք են տալիս եւ պետք է ենթարկվեն վստահելի եւ անկախ քննության:

4. Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում:

5. Ողջունելի զարգացում էր այն, որ խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցություններից չորսը նորընտիր Նախագահ պրն. Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ. մարտի 21-ին ստորագրեցին համաձայնագիր քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին, որի նպատակն է լուծել ծառացած քաղաքական խնդիրները: Այնուհանդերձ, դեռեւս անհրաժեշտություն կա երկխոսություն հաստատել կոալիցիայի եւ “Ժառանգություն” կուսակցության միջեւ, ինչպես նաեւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ` Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:

6. Չնայած որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տեսքով իր կիզակետին հասած` հանրային վրդովմունքի պոռթկումը, թերեւս, անակնկալ էր, Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները եւ իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Մասնավորապես.

6.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է` ծառայել որպես հարթակ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար: Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով “ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին” մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը: Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում:

6.2. Ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակասն ընդհանուր առմամբ նսեմացնում է նաեւ ընտրությունների արդյունքների նկատմամբ հայաստանյան հանրության մի մասի վստահությունը: Խնդիրն ավելի է բարդանում` անկողմնակալ ընտրական վարչարարության բացակայության, ընտրական բողոքների եւ գանգատների անարդյունավետ քննության եւ քվեաթերթիկների հաշվարկի եւ արդյունքների աղյուսակավորման ընթացակարգերի ոչ բավարար թափանցիկության պատճառով:

6.3. Չնայած հաջողությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաեւ ընտրական գործընթացում: Դրանով է բացատրվում ընտրությունների կապակցությամբ նրանց ներկայացված բողոքների սակավաթվությունը: Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու վկայություն է նաեւ այն փաստը, որ դատարանները, ըստ երեւույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները` հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով,

6.4. Համարժեք դատական հսկողության բացակայության պայմաններում, անձանց ձերբակալությունը եւ շարունակվող կալանավորումը առերեւույթ արհեստական մեղադրանքներով, նրանց` նախագահական ընտրությունների արդարացիությունը վիճարկելուց հետո կամ նախագահական ընտրություններից հետո ցույցերում նրանց մասնակցությունից հետո, մատնանշում է, որ այդ գործողությունները պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դա անընդունելի է, եւ չի կարող հանդուրժվել Վեհաժողովի կողմից,

6.5. Թեեւ գոյություն ունի բազմակարծ եւ անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը, ինչպես նաեւ` իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը:

7. Արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր առաջ` 2008 թ. մարտի 17-ին, Ազգային ժողովը Կառավարության առաջարկով հրավիրված արտակարգ նիստի ընթացքում ընդունեց մի շարք փոփոխություններ “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում, որոնք էապես սահմանափակում են հավաքների ազատության իրավունքը եւ իշխանություններին մեծածավալ հայեցողական լիազորություններ վերապահում` արգելելու քաղաքական ժողովները եւ ցույցերը: Հետեւաբար, դրանք հակասում են եվրոպական չափանիշներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, ինչպես նաեւ` խախտում Հայաստանի Հանրապետության` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորությունները եւ հանձնառությունները: Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնպես համատեղ եզրակացության նախագծում նշել են, որ այդ փոփոխություններն անընդունելի են: Վեհաժողովը ողջունում է նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման խոսքում արտահայտված մտադրությունը ամբողջովին համապատասխանեցնել “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքը եվրոպական չափանիշներին եւ խրախուսել այս հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ հետագա համագործակցությունը:

Artgeo
18.04.2008, 15:13
8. Հաշվի առնելով վերոգրյալը` Վեհաժողովը, վերհիշելով իր 1532 (2007) բանաձեւը Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ, կրկին անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ իրականացնելու հետեւյալ բարեփոխումները.

8.1. Քաղաքական համակարգը պետք է պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ ապահովի ընդդիմությանը,

8.2. Ընտրական գործընթացն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել` նպատակ հետապնդելով ապահովել, մասնավորապես. ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու մարմինների անկախությունը եւ ազատությունը որեւէ քաղաքական ուժի հսկողությունից, ընտրական գործընթացի վարչարարության լիակատար թափանցիկությունը, հատկապես քվեաթերթիկների հաշվարկի եւ արդյունքների աղյուսակավորման գործընթացների առումով, բողոքարկման եւ գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները հնարավորինս լիարժեքորեն կկարողանան իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ ընտրախախտումների դեպքում, ինչպես նաեւ գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե դրան նախորդող ժամանակահատվածում,

8.3. Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ: Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ,

8.4. Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե օրենքով, թե գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատսխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:

8.5. Իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն դատական համակարգի իրական անկախությունը երաշխավորելու եւ դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց կողմից գործադրվող ջանքերին,

8.6. Պետք է բացառել կամայական ձերբակալումները եւ կալանավորումները, ինչպես նաեւ կալանավորվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի երեւույթները, հատկապես` ոստիկանությունում պահվելու ընթացքում: Թե օրենքով, թե պրակտիկայում պետք է երաշխավորել ոստիկանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ:

9. Ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց հերթին պետք է ճանաչեն Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած` ընտրությունների արդյունքները: Դա չպետք է մեկնաբանել որպես դատարանի որոշման էության հետ համաձայնվելու պարտավորություն: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն իրավունք ունեն վիճարկել այդ որոշումն իրենց հասանելի իրավական միջոցներով, այդ թվում` Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

10. Վեհաժողովը կարծում է, որ վերոհիշյալ` հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներն իրագործելու եւ Հայաստանին առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին հայ հասարակության քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության նախաձեռնումն է: Ավելի քան մեկ տարի առաջ Վեհաժողովը 1532 (2007) բանաձեւում արդեն ընդգծել է այդպիսի երկխոսության` որպես սահմանադրական բարեփոխումների արդյունավետ իրականացման նախադրյալի անհրաժեշտությունը:

11. Հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական սպեկտրի համապատասխան մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում, այդ երկխոսությանը պետք է մասնակցեն թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Վեհաժողովը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ տարբեր ուժերի միջեւ եւ ապահովել Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինների, հատկապես` Վենետիկի հանձնաժողովի ներգրավումն այս գործընթացին:

12. Այնուամենայնիվ, Վեհաժողովը գտնում է, որ նման երկխոսության մեկնարկի եւ հաջողության համար անհրաժեշտ է առաջնահերթ կարգով ապահովել մի շարք պայմաններ, որոնք կնպաստեն ընդդիմության նկատմամբ վստահության ամրապնդմանը եւ կհիմնավորեն իշխող մեծամասնության` հետագա բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության լրջությունը.

12.1. Պետք է անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգեցրած հանգամանքների, ներառյալ` ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու եւ ցուցարարների գործադրած բռնության երեւույթների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննում: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի մոնիտորինգի ենթարկել եւ աջակցել նման հետաքննության անցկացմանը,

12.2. այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն,

12.3. “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունները եւ լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:

13. Եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն վերոհիշյալ 8-րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը: Ուստի, Վեհաժողովը պետք է 2008 թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության` քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց:

14. Վեհաժողովը կշարունակի ուշադրությամբ հետեւել Հայաստանում տիրող իրավիճակին` Դիտարկման հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկությունների հիման վրա, հատկապես` վերոհիշյալ նախապայմանների բավարարման ուղղությամբ առաջընթացի առումով:

Ոչ պաշտոնական թարգմանություն

A1plus.am

Սաքուլ
19.04.2008, 21:19
Ես լսել եմ, որ Աղվա Հովսեփյանը պաշտոնական գրություն է ուղղարկել ՄԱԿ-ի և ԵԽԽՎ-ի (կամ ԵԱՀԿ, հաստատ չգիտեմ) գրասենյակ: Գրությունում Ա. Հովսեփյանը առաջարկում է ուղղարկել եվրոպական անկախ մասնագետներ, որոնք կքննեն մարտի 1-ի դեպքերը:
Պատասխան գրություններն են գալիս երկու կազմակերպություններից, որտեղ երկուսում էլ ասվում է, որ նրանք չեն կարող այդպիսի մասնագետներ ուղղարկել, քանի որ մինչ օրս նման փորձ չեն ունեցել և համապատասխան մասնագետներ էլ չունեն:
Ստացվում է արատավոր օղակ: Մի կողմից եվրոպացիկ մի բան էին ասում, հետո էլ` ուրիշ բան: Այսինքն, ջուր են ծեծում:

Kuk
22.04.2008, 00:16
Ես լսել եմ, որ Աղվա Հովսեփյանը պաշտոնական գրություն է ուղղարկել ՄԱԿ-ի և ԵԽԽՎ-ի (կամ ԵԱՀԿ, հաստատ չգիտեմ) գրասենյակ: Գրությունում Ա. Հովսեփյանը առաջարկում է ուղղարկել եվրոպական անկախ մասնագետներ, որոնք կքննեն մարտի 1-ի դեպքերը:
Պատասխան գրություններն են գալիս երկու կազմակերպություններից, որտեղ երկուսում էլ ասվում է, որ նրանք չեն կարող այդպիսի մասնագետներ ուղղարկել, քանի որ մինչ օրս նման փորձ չեն ունեցել և համապատասխան մասնագետներ էլ չունեն:
Ստացվում է արատավոր օղակ: Մի կողմից եվրոպացիկ մի բան էին ասում, հետո էլ` ուրիշ բան: Այսինքն, ջուր են ծեծում:

Էդ «Ես լսել եմ»-ը շատ հարաբերական ա: Ու՞մից ես լսել. հայլուրո՞վ, թե՞ հայլուրի տպագիր տարբերակներից մեկում ես կարդացել: Էդ նույն «Ես լսել եմ» տարբերակով, ես էլ լսել եմ, որ իշխանությունները` այդ թվում հենց քո նշած աղվան հովսեփյանը, ոտ ու ձեռ ընկած իրանց պատեպատ են տալիս, որ հանկարծ անկախ մասնագետների ձեռքը չընկնի էդ գործը: Դե զգում են, որ, եթե անկախ մասնագետները բացահայտեն էդ գործը, իրանք կնստեն, բայց իրանց պաշտոնական աթոռներին չէ:

Սաքուլ
22.04.2008, 21:20
Կուկ դեմագոգ մարդ ես: