Դիտել ողջ տարբերակը : «Բնապահպանական հեծանվաերթ»
http://bp1.blogger.com/_On7WjrK_8mg/SAcj5LMIV4I/AAAAAAAAAW8/c4lZgp8OvrU/s200/m.jpg]
Ս. թ. Ապրիլի 20-ին՝ ժամը 12-ին, մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ են իրականացվում, ոչնչացվելու է մի հսկայական էկոհամակարգ: Հանքի շահագործման հետևանքով հատվելու է առնվազն 600 հա անտառ (200000 ծառ): Թեղուտի անտառների 55000 հազվագյուտ և 45000 արժեքավոր ծառեր, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ իսպառ վերանալու են այդ տարածքներից: Հատկապես մտահոգիչ են հանքի շահագործման արդյունքում գոյանալիք արտադրական պոչերն ու դրանց երկարատև ազդեցությունը: Ծանր մետաղների և թունավոր այլ նյութերի ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին:
Վտանգված է մեր և մեր երեխաների գենոֆոնդը…
Միջոցառումը բնապահպանական է: Հեծանվաերթով ցանկանում ենք հասարակության և պատկան մարմինների ուշադրությունն ուղղել այս խիստ կարևոր ու հրատապ խնդրին: Անտառի փրկությանը վերաբերող պաստառներով կշրջենք Երևանի կենտրոնական փողոցներով: Երթը կղեկավարեն պրոֆեսիոնալ հեծանվորդներ:
Այն նաև հեծանվի` որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի պրոպագանդման նշանակություն կունենա:
Միջոցառումը կազմակերպված է մի խումբ երիտասարդ բնապահպան ակտիվիստների կողմից:
Կից ներկայացված է երթուղին:
..jpg]http://bp3.blogger.com/_On7WjrK_8mg/SAckrrMIV5I/AAAAAAAAAXE/9YB88uiP2II/s200/hecanvarshav2%5B1%5D..jpg (http://bp3.blogger.com/_On7WjrK_8mg/SAckrrMIV5I/AAAAAAAAAXE/9YB88uiP2II/s1600-h/hecanvarshav2[1)
հեռ. 093080485
http://bigfamily.am/eco
http://bnamard.blogspot.com/
http://www.facebook.com/event.php?eid=11758632727
Իսկ հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրվի? իսկ արժեքը?
Sunny Stream
18.04.2008, 00:19
Երանի~ հեծանիվ ունենայի... երանի~ հեծանիվ քշել հիշեի...
...հեծանիվ ունենալ առհասարակ շատ եմ ուզում, բայց էս ակցիայի ընթացքում, ասել են` տրամադրելու են անվճար, բայց շատ սահմանափակ թվով... ես որ գրանցվեցի, կարծեմ 60-քանիերորդն էի, իսկ հեծանիվները, եթե չեմ սխալվում, մոտ քսան հատ են...
մի հարց. Ազատության հրապարակով երթն անցնելու է՞ (գիտեմ, որ նախորդը հենց էնտեղից է մեկնարկել... նկարում էլ կարծես մեկնարկի կետը Ազատության հրապարակն է, բայց գրել եք Մատենադարանի մոտից...).
Իսկ հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրվի? իսկ արժեքը?
091787368 Վարդան գինը կարծեմ 10 եվրո մեկ ել կարծեմ Մարիոտն ա տրամադրում
Ավելացվել է 2 րոպե անց
Երանի~ հեծանիվ ունենայի... երանի~ հեծանիվ քշել հիշեի...
...հեծանիվ ունենալ առհասարակ շատ եմ ուզում, բայց էս ակցիայի ընթացքում, ասել են` տրամադրելու են անվճար, բայց շատ սահմանափակ թվով... ես որ գրանցվեցի, կարծեմ 60-քանիերորդն էի, իսկ հեծանիվները, եթե չեմ սխալվում, մոտ քսան հատ են...
մի հարց. Ազատության հրապարակով երթն անցնելու է՞ (գիտեմ, որ նախորդը հենց էնտեղից է մեկնարկել... նկարում էլ կարծես մեկնարկի կետը Ազատության հրապարակն է, բայց գրել եք Մատենադարանի մոտից...).
տես երթուղի
http://bp3.blogger.com/_On7WjrK_8mg/SAckrrMIV5I/AAAAAAAAAXE/9YB88uiP2II/s1600/hecanvarshav2%5B1
սկիզբը Մատենադարանից է
Երանի~ հեծանիվ ունենայի... երանի~ հեծանիվ քշել հիշեի...
Ասում են, որ եթե մարդ մի անգամ հեծանիվ քշել սովորեց, էլ երբեք չի մոռանում։
Ասում են, որ եթե մարդ մի անգամ հեծանիվ քշել սովորեց, էլ երբեք չի մոռանում։
Ահա, ճիշտ է: Մեկ էլ լողալը երբեք չի մոռացվում :)
Ասում են, որ եթե մարդ մի անգամ հեծանիվ քշել սովորեց, էլ երբեք չի մոռանում։
իմ դեպքում այդպես չեր :P մոտ 8 տարի ընդմիջումից հետո 1 օր անհրաժեշտ եղավ որպիսզի վերականգնեմ հեծանիվ քշելու ունակությունը..
Ինչպես միշտ շատ լավ միտք է ափսոս ոչ հեծանիվ ունեմ ոչ էլ քշել սովորեցի, անտաղանդ դուրս եկա:(
ժողովուրդ եթե սկսնաք չեք և ցանկանում եք քշել թողեք ձեր հեռախոսահամարը շատ հնարավոր է որ հեծանիվ ազատվի քանի որ վերջին օրը մարդիկ կան որ հրաժարվում են..
/ցավոք այս երթը սկսնակների համար դժվար կլինի../
կարող եք ինձ PM-ով գրել ձեր համարը կամ այս թեմայում ինչպես հարմար է
կհանդիպենք 12ին Մատենադարան մոտ :)
http://a1plus.am/amu/?page=issue&iid=59756
ԱՆՏԱՌԸ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՙ
[12:28] 21 Ապրիլի, 2008
Թեղուտի անտառի փրկության համար պայքարող բնապահպան-ակտիվիստների խումբը երեկ էկոլոգիական հեծանվաարշավ էր նախաձեռնել, որին մասնակցում էին 30-40 հեծանվորդ: ՚Հեծանվաարշավի նպատակն է հասարակությանը եւ պատկան մարմիններին ցույց տալ, որ մենք դեմ ենք, որպեսզի հատվի Թեղուտի անտառը: Դա մեր սեփականությունը չէ, անտառը մեզ կարծես ՚արենդայովՙ են տվել, մեր պապերը եւ մենք պետք է փոխանցենք այն հաջորդ սերունդներին,- նախքան հեծանվաարշարվի մեկնարկը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիտս Մարիամը,- Ցանկանում ենք գտնել կայուն զարգացման այլընտրանքային միջոցներ, որոնցից մեկը հանքի փակ շահագործումն է, թող գերշահույթ չստանան, ստանան շահույթ, բայց բնությունն էլ չավերենՙ:
Հեծանվորդներն ուսերին ամրացրել էին պաստառներ, որոնց վրա գրված էր ՚Փրկենք Հայաստանի բնությունըՙ, ՚Ես շնչել եմ ուզումՙ, ՚Փրկենք Թեղուտըՙ եւ նմանատիպ այլ գրություններ:
Հեծանվաարշավին մասնակցում էր նաեւ ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքով` ՚սա մի ճանապարհ է, որը պետք է օգտագործվի ի նպաստ հանքավայրի շահագործման կասեցմանՙ:
Հեծանվաարշավի մայրուղին անցնում էր Երեւանի կենտրոնական հատվածներով. Մատենադարան, Բաղրամյան փողոց, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ եւ այլ վայրեր: Երթի ընթացքում երիտասարդ բնապահպաններին էր միացել 67-ամյա մի պապիկ, ով ՚Ա1+ՙ-ին պատմեց, որ ինքը հեծանվով երթեւեկում է 14 տարեկանից: ՚Սկզբում անգամ չգիտեի, թե Թեղուտի անտառը որտեղ է գտնվում, բայց այժմ գիտեմ եւ պետք է պայքարեմ մեր բնության համարՙ,- ասում է 67-ամյա Ալբերտ Մինասյանը:
Նշենք, որ բնապահպան-ակտիվիստները հեծանվաարշավն անցկացնելու համար չէին դիմել քաղաքապետարան, քանի որ, ինչպես բացատրեց Զարուհի Փոստանջյանը, հեծանվաարշավին մասնակցում էին 30-40 հեծանվորդ, իսկ դա նշանակում է, որ այն ոչ զանգվածային միջոցառում է եւ քաղաքապետարանից թույլտվություն ստանալու կարիք չկար: Հեծանվորդներին ոստիկանները կանգնեցրել են Պռոշյան փողոցում եւ հորդորել քշել ոչ թե փողոցով, այլ մայթով` երթեւեկությունը չխանգարելու համար: ՚Հեծանիվը նույնպես երթեւեկության միջոց է, այնպես որ մենք երթեւեկելու նույն իրավունքն ունենք, ինչպես ավտոմեքենաներըՙ,- ասում է բնապահպան-ակտիվիստ Վարդանը:
Հեծանվորդներն շրջեցին Երեւանի կենտրոնով եւ վերադարձան Մատենադան, որտեղ էլ արշավն ավարտվեց:
Հեծանվաերթª ի պաշտպանություն Թեղուտի անտառի
Կիրակի օրը Մատենադարանի բակից մոտ 40 երիտասարդներ հեծանիվներով երթի էին դուրս եկել Երեւանի կենտրոնում: Նրանք մասնագիտությամբ բնապահպաններ չէին, պարզապես մտահոգված էին Հայաստանի բնապահպանական խնդիրներով ու այս տարի բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել հանուն Հայաստանի անտառների ու, մասնավորապես, Լոռվա մարզի Թեղուտի անտառի փրկության:
Ակցիայի կազմակերպիչները դեմ են հանուն հանքի շահագործման Թեղուտի անտառը զոհաբերելուն:
ՙՁեր ձեռքերը հեռու պահեք Թեղուտից՚, ՙՇահույթը անհատներին, իսկ ավերված բնությունըª ժողովրդին՚. հեծանվորդները այս ու նմանատիպ այլ գրություններով պաստառներ էին փակցրել իրենց հեծանիվներին:
Չնայած բնապահպանության նախարարության անտարբերությանը իրենց ակցիաների ու բարձրացրած խնդիրների հանդեպª հեծանվաերթի մասնակիցները համոզված են, որ երիտասարդների ակտիվ մասնակցության դեպքում նմանատիպ ակցիաներով ինչ-որ արդյունքի հաստատ հնարավոր է հասնել:
Նանե Սահակյան
http://azatutyun.am/maxliberty/maxliberty/ar/2008/04/B1B35C00-ADEB-4115-8C4E-22ADCBB8D2BE.ASP
նկարներ
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175332.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175344.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175346.jpg
http://media4.dropshots.com/photos/326892/20080422/175348.jpg
http://media4.dropshots.com/photos/326892/20080422/175351.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175401.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175407.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175415.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175421.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175425.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175430.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175434.jpg
http://media4.dropshots.com/photos/326892/20080422/175438.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175448.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175502.jpg
էլի :)
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175509.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175518.jpg
http://media4.dropshots.com/photos/326892/20080422/175549.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175605.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175631.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175649.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175703.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175718.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175724.jpg
http://media4.dropshots.com/photos/326892/20080422/175744.jpg
http://media4.dropshots.com/photos/326892/20080422/175750.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175758.jpg
http://media5.dropshots.com/photos/326892/20080422/175808.jpg
http://media3.dropshots.com/photos/326892/20080422/175818.jpg
Ավելացվել է 7 րոպե անց
ինչպես տեսնում եք հեծանիվ քշում են անկախ սեռից և տարիքից և բոլորնել հաճույք են ստանում, միաժամանակ այս փոխադրամիջոցը ավելի լավ է թե քշողության առողջության թե շրջակա միջավայրի համար,, :)
խորհուրդ եմ տալիս սովորել քշել հեծանիվ և հնարավորության դեպքում ձեռք բերել
Երկնային
22.04.2008, 18:14
հեծանիվները մեր տան մոտով են անցել, իսկ ես դա բաց թողեցի ու չտեսա…:noti
Sunny Stream
22.04.2008, 22:05
Ինչ լա~վն եք :roll
բա հեծանիվնե~րը :love :D
շատ հավաքվեցի՞ք... ցավում եմ, ես էլ ոչինչ ու ոչ մեկին չեմ տեսել, էդ օրը 12-ին կինոդիտման էի :oy