PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր նշաններն են մատնում «հատուկ վերաբերմունքը»

ivy
17.04.2008, 19:39
Երբ տղաներն ու աղջիկները միմյանց հանդեպ «հատուկ վերաբերմունք» են ունենում, (դրա տակ հասկանալ սիրահարվածությունը, ռոմանտիկ զգացողություն, կիրքը կամ պարզապես հետաքրքրվածությունը), ապա հաճախ որոշակի շարժուձևով կամ վարվելակերպով կարող են մատնել իենց վիճակը:
Գրում եմ այն բոլոր նշանները, որոնք աչքովս ընկել են տարբեր գրքերից, թե որքանով են դրանք իրական, թողնում եմ ձեր դատին: Ասեմ նաև, որ այդ բոլոր նշանները սովորաբար արվում են անգիտակցաբար:
Զգուշացնում եմ, որ դրանցից ոմանք բավականին զավեշտական են: :P

Այս նշանները ցուցաբերում են տղաները, երբ հետաքրքրված են որևէ աղջկանով.
1. Իրենց հրեշտակին տեսնելիս` մեխանիկորեն շարժում են հոնքերը, այն էլ՝ բավականին ակտիվորեն: :)
2. Սկսում են ձեռք տալ իրենց վզի և օձիքի հատվածը:
3. Հետաքրքրություն առաջացած աղջկա մոտ կանգնում են` երկու բութ մատները գոտու համար նախատեսված կանթերի մեջ անցկացրած, այնպես որ ափերն ընկնեն ոտքերի վերնամասին:

Այս նշանները ցուցաբերում են աղջիկները.
1. Իրենց դուր եկած տղամարդու առջև ի ցույց են դնում իրենց դաստակները, դա հատկապես հեշտ է իրականացնել ծխող կանանց, որոնք սեթևեթելով ծխում են՝ ցուցադրելով իրենց դաստակների ողջ հմայքը:
2. Ձեռք են տալիս իրենց մազերը, եթե անգամ չեն ուզում ինչ-որ բան ուղղել:
3. Նստում են` մի ոտքն իրենց տակ ծալած:
4. Եթե հագներին ամառային թեթև կոշիկ է, նստած ժամանակ ոտնաթաթը առաջ ու հետ են անում, մերթընմերթ թաթը հանելով կոշիկից:

Այս նշանները հանդիպում են երկու սեռի մոտ էլ.
1. Ընդունում են իրենց «հատուկ զրուցակցի» դիրքը, գրեթե հայելանման արտացոլանքին նմանվող: Ասենք՝ եթե նրանցից մեկը նստած է՝ մի ձեռք սեղանին դրած, մյուսը գլխին հենած, ապա մյուսն էլ անգիտակցաբար նույն դիրքն է գրավում:
2. Իրենց հրեշտակլի հետ խոսում են ձայնի այն տոնայնությամբ և խոսքի այն արագությամբ, ինչպես հենց նա է խոսում:

Ի՞նչ կարծիքի եք: :)
Իսկ դուք ունե՞ք օրինակներ: :)

Fedayi
17.04.2008, 19:42
Մի ամբողջ գիտություն կա էս թեմայի մասին: Կինեստիկա է կոչվում կարծեմ, գիտություն մարդու շարժումների մասին:
Շատ ու շատ շարժումներ կան, մեծ մասը` անգիտակցական մակարդակում:

Chuk
17.04.2008, 19:43
Այս նշանները ցուցաբերում են տղաները, երբ հետաքրքրված են որևէ աղջկանով.
1. Իրենց հրեշտակին տեսնելիս` մեխանիկորեն շարժում են հոնքերը, այն էլ՝ բավականին ակտիվորեն: :)
2. Սկսում են ձեռք տալ իրենց վզի և օձիքի հատվածը:
3. Հետաքրքրություն առաջացած աղջկա մոտ կանգնում են` երկու բութ մատները գոտու համար նախատեսված կանթերի մեջ անցկացրած, այնպես որ ափերն ընկնեն ոտքերի վերնամասին:
ivy, եթե սա ճիշտ ա, ուրեմն ես ոչ միայն բոլոր աղջիկներով եմ հետաքրքրված, այլև բոլոր տղաներով :D

Երկնային
17.04.2008, 19:49
Այս նշանները ցուցաբերում են աղջիկները.
2. Ձեռք են տալիս իրենց մազերը, եթե անգամ չեն ուզում ինչ-որ բան ուղղել:

ես իմ մազերը շատ հաճախ եմ ձեռք տալիս :oy, նույնիսկ երբ որ տանը մենակ նստած եմ, հաստատ մարդ չկա, որ դուրս գա… :D:D

3. Նստում են` մի ոտքն իրենց տակ ծալած:

նստելուս ամենասիրելի դիրքը… ամբողջ օրը էդ գործին եմ, հիմա էլ…:P

firewall
17.04.2008, 20:11
:hands

ChildOfTheSky
17.04.2008, 20:32
մարդուց ա գալիս, կարողա ոչ մի բանից էլ չմատնի

Արամ
17.04.2008, 21:43
ivy, եթե սա ճիշտ ա, ուրեմն ես ոչ միայն բոլոր աղջիկներով եմ հետաքրքրված, այլև բոլոր տղաներով :D

:D:D ես էլ սեղաներին եմ սիրահարված?:think:o

Artgeo
17.04.2008, 21:44
Այս նշանները ցուցաբերում են աղջիկները.
1. Իրենց դուր եկած տղամարդու առջև ի ցույց են դնում իրենց դաստակները, դա հատկապես հեշտ է իրականացնել ծխող կանանց, որոնք սեթևեթելով ծխում են՝ ցուցադրելով իրենց դաստակների ողջ հմայքը:
2. Ձեռք են տալիս իրենց մազերը, եթե անգամ չեն ուզում ինչ-որ բան ուղղել:
3. Նստում են` մի ոտքն իրենց տակ ծալած:
4. Եթե հագներին ամառային թեթև կոշիկ է, նստած ժամանակ ոտնաթաթը առաջ ու հետ են անում, մերթընմերթ թաթը հանելով կոշիկից:
Քիմիայի 80 տարեկան աղջիկ ուսուցչուհիս պեդոֆի՞լ էր :o :think

Kuk
17.04.2008, 21:46
Մի ամբողջ գիտություն կա էս թեմայի մասին: Կինեստիկա է կոչվում կարծեմ, գիտություն մարդու շարժումների մասին:
Շատ ու շատ շարժումներ կան, մեծ մասը` անգիտակցական մակարդակում:

Էդ գիտության տեսակետներից որտեղի՞ց կարելի է կարդալ:
օֆֆտոպս կներեք:(

Fedayi
17.04.2008, 22:30
Էդ գիտության տեսակետներից որտեղի՞ց կարելի է կարդալ:
օֆֆտոպս կներեք:(
Մեյլդ ուղարկի, գիրք կուղարկեմ:

Adam_Smith
18.04.2008, 21:17
Շատերը "հատուկ վերաբերմունքի" հանգամանքն անուշադրության են մատնում, բայց, որ այդպիսի վերաբերմունք կա փաստ է... Շատ դեպքերում, իմ կարծիքով, էդ վերաբերմունքը զգում են և կոնկրետ ու հստակ և բոլորին հատուկ գործողություններով բացատրել հնարավոր չէ...
Հնարավոր է նաև , որ շատ աղջիկներ սիրեն իրանց մազերին ձեռք տալ կամ ուղղել, բայց դուր գալ ցանկանալու պարագայում դրա դրսևորումն այլ է... Որոշ դրույթների մասով լրիվ համաձայն եմ թեմայի հեղինակի հետ....:ok:)

Taurus
18.04.2008, 23:04
Ivy ջան էս "ջահելներին" բանի տեղ մի դիր, ինչ էն հասկանում որ?
Ուրեմն աղջիկների մոտ մազերի պահը ճիշտ ա, ու դա նրանք (հատկապես բիթիոտները) անում են լավ էլ գիտակցաբար, որ (մի քիչ քյալ) տղան հասկանա, ու անցնի ավելի ակտիվ գործողությունների::hands
Տղաների մոտ էլ, ոչ թե վզի այլ դնչի "շոյելը", շատ տարածված ա:think,
իսկ հոնքերը ես որ հաստատ չեմ շարժում!

chiburgen
18.04.2008, 23:15
Մի աղջկա նկատմամբ ես անտարբեր չէի: Երևի փոխադարձ էր:
Ուրեմն մի անգամ էս աղջիկը միջանցքում ոգևորված ինչ որ բան էր պատմում ընկերուհուն, ես էլ կտրուկ դուրս եկա սենյակից ,որ լսեմ թե ինչ ա պատում:Ու այդ պահին
հենց ինձ տեսավ էտ աղջիկը , լեզուն կապ ընկավ,մոտը կախեց, հետո էլ երևի ուժ գտավ իր մեջ, լեզուն բացվեց, ու նա շարունակեց իր պատմվածքը:
Երևի դա ձեր ասածն էր, միգուցե և չէ:

Սամվել
18.04.2008, 23:28
Սրա մ ասին մի հատ մեծ գիրք ունեմ :hands... հետաքրքիր թեմա է :)

nnaarreek
19.04.2008, 01:08
Սրա մ ասին մի հատ մեծ գիրք ունեմ :hands... հետաքրքիր թեմա է :)

կարող ա կամասուտռան ա?
բայց են մի-քիչ ուրիշ թեմայով եր:P

Ետ մազերը խառնելը ճիշտ ա բայց ոտերը տակը դնելը չեմ նկատել, ետավելի շուտ սովորությունից կարա գա:

որ տղեն ոտը ոտին ա դնում դրանից ավելի կոնկրետ ենթադրություններ ա կարելի անել, քան որ աղջիկն ա ոտի վրա նստում:D

Lapterik
19.04.2008, 10:01
Երխեք ես են եմ հասկանում, որ աղջիկ լինի, թե տղա, եթե էտ պահին գտնվում ա իրա հավանած մարդու կողքին, անկախ ամեն ինչից, մի տեսակ դիսկոմֆորտ վիճակում ա դրա համար էլ էտ ձևերով անկախ իրանից, փորձումա կոմֆորտի գա: Էտ կարա արտահայտվի նստելու ձևով, որ ոտքերը տակը դրած իրան ավելի հարմարա զգում, մի ուրիշը կարա ձեռքերը խաչի կրծքին ու տենց բաներ, մեկը կարողա անկախ իրանից ամբողջ ժամանակ ձեռքերը գրպանները դրած մնա: Ու էս ամեն ինչը կարա լինի նաև էն ժամանակ, երբ ուղղակի մի տեսակ դիսկմֆորտի մեջ ես, անկախ նրանից ում կողքին ես:

Լավ մի բան էլ ինձնից ասեմ, ես չէի պատկերացնում, որ հենց էտ մարդու հետ սկսեմ խոսել, ձեռքերս անկախ ինձնից սկսելու էին դողալ, նունիսկ ձայնս էր մի տեսակ, ես որ տեսա ձեռքերս դողումա, արագ դրեցի գրպաններս, պահեցի:D

Taurus
19.04.2008, 10:25
Հետաքրքիր ա, որ երբ ինձ մոտ հակառակն ա, երմ ինձ համար որոշակի նշանակություն ունեցող մարդ կա կողքս, ես իմ գործողւթյունների մեջ ավելի վստահ եմ, ֆուտբոլ խաղալուց զգացել եմ, բայց որ ճիշտն ասեմ, եսինքս ե իմ մեջ դաստյարակաել դա!:P
Չէ լուրջ, որ լավ մտածենք, ինչու պետք է ինչ որ խառնվել իրար կամ մատնել մեզ եսիմ ինչ անելով, ավելի հեշտ չի միանգամից "դուխով" խոստովանել ու ֆսյո:ok

Dayana
19.04.2008, 10:33

հա իհարկե, մել էլ ինքը :o սենց դեմքով կնայի ու լրիվ հարցերը կլուծվի :D :D
Աղջիկներ Էդոյին չլսեք, չխոստովանեք ;) բայց մի խառնվեք իրար ;) ինքն էլ ձեր նման սովորական մարդ է :)

Բարեկամ
19.04.2008, 12:20
2. Ձեռք են տալիս իրենց մազերը, եթե անգամ չեն ուզում ինչ-որ բան ուղղել:

Սա շատ բնորոշ ա. սրանով ենթագիտակցաբար թաքցնում են դեմքը (մազերն ուղղելիս ձեռքը մասամբ ծածկում է դեմքը` որոշակի դինամիկայով, նաև օգնում է գլխի թեթև շարժումը /մազերը շտկելու պրոցեսում/, որպեսզի դեմքն էլի որոշակի անկյամբ խույս տա ուղիղ հայացքից), որպեսզի հուզմունքը չմատնվի :)