Arisol
14.10.2006, 20:09
Շա՜տ վախենալու ՀայՖիլմ
–Էս որտե՞ղ ենք…
– Խաղ ա երևի…
–Հա՛, հաստատ, խաղում ենք: Բայց ո՞նց ենք էստեղ հայտնվել: Զարմանալի ա… Քնած էինք, չէ՞, բա հիմա ո՞նց հանկարծ արթնացանք ու էստեղ հայտնվեցինք…
–Լա՛վ, կարևոր չի՛: Ոնց ենք խաղալու, չգիտե՞ս:
–Չէ՛…Արի գնանք էս միջանցքով, միգուցե մեկին կտեսնենք կամ ինչ-որ մի նշան կլինի, որ հասկանանք, թե ոնց պտի խաղանք…
–Լա՛վ…
Ու մենք շարժվեցինք միջանցքի երկայնքով:
–Էս ո՞վ ա,-վախեցաց հարցրեցի Սեմին:
–Կանգնի՛ր, առաջ չգնա՛ս,-հետ հրելով ինձ՝ ինքը կամաց-կամաց առաջ գնաց:
–Աաաա՜,- գոռացի ես ու միանգամից գրկեցի Սեմին:
–Էս ի՞նչ ա:
–Նայի՛ր, էնտեղ ինչ-որ մեկը կա՛:
Գնացինք դեպի բացված դուռը: Ոչ մեկ չկար…ես հանկարծ կրկին գոռացի: Աջ կողմում, պատուհանի վրա կագնած էր մի ուրվական, վախենալի տեսք ուներ…Մազերը երկար, գորշ, խոնավ, ասես կեղտոտ լինեին, քթի աջ ծակից էլ ինչ-որ բան էր հոսում, շորերը քրքրված, մաշված…
–Ո՞վ եք,- հարցրեց նրան Սեմը:
–Նա, ում փնտրում եք:
Նա մոտեցավ դեպի մեզ, այնուհետև, կարծես անցնելով մեր միջով, դուրս եկավ սենյակից: Մենք հետևեցինք նրան:
–Երևի մտածում եք, թե ինչպե՞ս եք այստեղ հայտնվել:
–Այո՛:
–Հա՜-հա՜-հա՜: Այդպես էլ գիտեի, բայց պատասխանն իմանալու համար դեռ շա՜տ շուտ է: Անցնելով այն փորձությունների միջով, որոնք դեռ ձեր առջևում են և կենդանի մնալով դրանցից հետո միգուցե և կհասկանաք: Այժմ հետևե՛ք ինձ:
Գնացինք նրա ետևից և ես մի պահ կարծես դուրս եկա խաղի միջից: Սեմը նկատեց, որ կագնել եմ, աչքերս փակ են…
–Քեզ ի՞նչ պատահեց:
Ապարդյուն…Ես նրան չէի լսում…
–Մի ձայն հանի՛ր, խնդրում եմ…
Նա սկսեց թափահարել ինձ, բայց ես նրան ո՛չ լսում էի, ո՛չ էլ զգում, ես այնտեղ չէի… Իսկ որտե՞ղ էի: Չգիտեմ…
–Հը՞, ի՞նչ, ի՞նչ պատահեց,- վերջապես ասացի ես:
–Էս որտե՞ղ էիր, ի՞նչ էր կատարվում քեզ հետ, վա՞տ ես քեզ զգում, - հարցրեց Սեմը:
–Չէ՛, ամեն ինչ նորմալ է, պարզապես չգիտեմ, թե ինչ պատահեց, ես մի պահ կտրվել էի մարմնիցս…
–Լա՛վ, զգույշ եղիր, թե չէ էս ուրվականին կկորցնենք:
Վազելով հասանք ուրվականին: Նա տանում էր մեզ դեպի…Հմ…Ու՞ր կորավ:
–Սե՞մ, ու՞ր ես, Սե՜մ:
Սեմը չկար…Շուրջս մութ էր…Գրպանիցս հանեցի լուցկին, վառեցի…
–Աաաա՜: Ո՛չ, հանգիստ թողե՛ք ինձ:
Ոտքերիս տակ մերկ մարմիններ էին, բայց դեռ կենդանի էին, նրանք իրենց սառը ձեռքերը քսում էին ոտներիս: Լուցկին վառվեց մինչև վերջ ու այրեց մատներս և ես, չգիտեմ, թե ինչպես, կրկին հայտնվեցի Սեմի մոտ:
–Այս ի՞նչ էր,- վախեցաց հարցրեց Սեմը:
–Դու է՞լ տեսար:
–Ի՞նչ:
–Մութ տեղ էր և լիքը մերկ մարմիններ, որոնք քսում էին իրենց սառը ձերքերը ոտներիդ:
–Ո՛չ, ես տեսա մի աղջկա, որը վազելով եկավ, որ գրկի ինձ, բայց երբ գրկեց դա ինքը չէր, այլ մի հրեշ: Ես գոռացի, հետ հրեցի այդ հրեշին և…հայտնվեցի կրկին այստեղ, քեզ հետ…
Չգիտեմ, թե ինչպե՞ս կարելի ա բացատրել էն ամենը, ինչ կատարվեց իմ և Սեմի հետ…Բայց նման բաներ և դրանից էլ սարսափելի բաներ մեր հետ կատարվում էին գրեթե ամբողջ ճանապարհին…
–Նայի՛ր, այնտեղ ինչ-որ սպիտակ լույս կա,- ասացի ես:
Գնացինք դեպի այդ լույսը և տեսանք այնտեղ մի հատ կես մետրանոց արջուկ-խաղալիք, երկու հատ պլաստմասե կափարիչ և մի քանի հատ երկաթե թեի գդալ:
–Հմ…Սրանք ինչի՞ համար են:
–Հաստատ ինչ-որ պատճառ կա, որ սրանք էստեղ են,-պատասխանեցի ես՝ վերցնելով այդ ամենը:
Չգիտեմ, թե ինչու՞ կափարիչները դրեցի գլխիս, արջուկին հենեցի ականջիս, իսկ գդալներից մեկը դրեցի բերանս…
–Էստե՞ղ ես, Սեմ:
–Այո՛, ինչու՞ ես այդպես արել:
–Չգիտեմ, բայց հիմա տեսնում եմ ավելի շատ բան, քան մինչև այսպես անելը… Մեր շուրջը մեռած մարդիկ են…Նրանք ինչ-որ բան են ուզում մեզնից, բայց չեմ հասկանում, թե ինչ…Էս կողմ արի՛, գնացք է գալիս:
Երկուսով ընկանք հատակին: Սեմը ոչինչ չէր հասկանում…Այնպես եմ ասում, կարծես ինքս ինչ-որ բան էի հասկանում, բայց ո՛չ, ես էլ չէի հասկանում, ամեն ինչ շատ տարօրինակ էր և խառը…
Հանեցի գդալը բերանիցս ու տեսա, որ գնացքի գծերի վրա Ջոնն է ընկած, մեր ընկերը, որը, չհասկացանք, թե ինչպես, հայտնվել էր էնտեղ, ինչպես նաև մեր մնացած մի քանի ծանոթ, որոնք գրկել էին Ջոնին: Ջոնը գոռում էր ցավից, իսկ Աննան, իր ընկերուհին, լացելով հանգստացնում էր նրան: Ջոնի մարմինը կիսատ էր…Օ՜, որչա՜փ սարսափելի և զզվելի տեսարան էր…Նա ընկել էր գնացքի տակ և գոտկատեղից ներքև ոչինչ չկար բացի մսի կտորներից և արյունից…
Պարզվում է՝ Աննան, Ջոնը և մնացածները նույնպես այս խաղի մեջ էին և մենք այնտեղ հայտնվել էինք իրենց պատճառով: Ջոնի այդ պատիժն անտեղի չէր… Չգտնելով ելքը խաղից, նա առաջարկել էր բոլորին ետ դառնալ և գտնել այն ուրվականին, իսկ ետ դառնալը խաղի կանոնների խստիվ արգելված օրենքներից մեկն էր… Այն, ինչ ես ու Սեմը գտել էինք (արջուկը, կափարիչները և գդալները) նրանք խաղի սկզբից էին փնտրում: Այդ երեք իրերը հնարավորություն էին տալիս դուրս գալ խաղից մի պահ, գտնել որոշ պատասխաններ:
–Ցսսսսս,- շշնջաց Սեմը:
Բոլորը մի պահ լռեցին: Ես շրջվեցի ետ ու անմիջապես ուղղվեցի, բայց այդ ժամանակ էլ ոչ մեկ չկար…
–Սե՜մ, ու՞ր ես, Սե՜մ:
Ապարդյուն… Ոչ մեկ չէր լսում ինձ… Հուսահատված առաջ գնացի: Մութ էր, կրկին վառեցի լուցկին և տեսա իմ դեմը կանգնած այլանդակված արտաքինով մի տղայի, ուժգին գոռացի՝ ետ վազելով, սայթակեցի և ընկա…Անվերջ ընկնում էի գոռալով…Աչքերս բացեցի…Ես գտնվում էի իմ աշխատատեղում, բայց իմ նստատեղում մեկ այլ կին էր նստած…Հմ…Ո՛չ, դա բոլորովին էլ իմ աշխատատեղը չէր, պարզապես սենյակում կահույքի դասավորությունը նույնն էր, ինչ իմ աշխատատեղում, իսկ այն, որտեղ ես էի գտնվում, հիվանդանոց էր:
–Ինչու՞ եք բերել այս խոտերը: Չե՞ք տեսնում՝ ծաղիկները թափվել են,- դիմելով մի կնոջ, ասաց այդ կինը, որ նստել էր այնտեղ, ուր ես եմ նստում իմ աշխատատեղում:
–Ինչպե՞ս թե: Բայց երբ ես եկա ծաղիկները տեղում էին:
–Խնդրում եմ, ուշադի՛ր եղեք, մեր հիվանդներին այսպիսի անծաղիկ ծաղիկներ հարկավո՛ր չեն:
Այդ կինը, որի ծաղիկները անհետացել էին, Սեմի մայրն էր, նա եկել էր Սեմին տեսակցության:
Մտա ինչ-որ պալատ և տեսա այնտեղ Սեմին, Ջոնին, Աննային և մնացած նրանց, ով այդ խաղի մեջ էր: Օ՜, ինչպիսի՜ սարսափելի տեսարան…Ո՛չ, նրանք այլևս չկան…Ո՛չ, ֆիզիկապես նրանք կային, շնչում և արտաշնչում էին, բայց ի՞նչ օգուտ…Նրանք գտնվում էին հոգեբուժարանում, քանի որ հոգեկան խանգարում էին ստացել… Իսկ ե՞ս… Ինչու՞ այդ ամենը կատարվեց իմ ընկերների հետ, այլ ոչ թե իմ…Փակեցի աչքերս և սկսեցի լաց լինել և հանկարծ լսեցի ինչ-որ շշուկ, բացեցի աչքերս…
...
Նա բացեց աչքերը և տեսավ, որ գտնվում է այդ մերկ մարմինների կողքին, այո՛, հիմա նա այդ մերկ մարմիններից մեկն էր… Սոված հոգի, որը սպասելու էր հերթական իր նմանակին…